23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, Դամասկոսում հունիսի 14-ի առավոտյան հզոր պայթյուն է տեղի ունեցել շիաբնակ Սեյդա Զեյնաբ թաղամասում, որի հետևանքով 14 մարդ է վիրավորվել :
Եվս մեկ պայթյուն տեղի է ունեցել Իդլիբում, ինչ արդյունքում 6 զինվորական է տուժել: Ականատեսների վկայությամբ, ականապատված ավտոմեքենայի վարորդը, հավանական է, ցանկացել է անցնել ավտոտնակի միջով, սակայն պայթյունը տեղի է ունեցել փողոցում: Ահաբեկչության արդյուքնում տուժել են հարակից շինությունները, այդ թվում, հիվանդանոցը, Զեյնաբի՝ Մուհամեդ մարգարեի թոռնուհու դանբարանը: Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել հյուսիս-արևմտյան Իդլիբի շրջանում՝ հսկիչ-անցագրային կետի մոտ: Արդյունքում 6 զինծառայող է վիրավորվել:
«Ռոսբալթ»-ը հայտնում է, որ ՌԴ Ստավրոպոլի երկրամասում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուգանված և ուղղիչ գաղութի տուգանային մեկուսարան տարված Հայաստանի քաղաքացին կախվելու միջոցով ինքնասպան է եղել:
Դատաբժշկական փորձաքննության համաձայն` մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձության հետևանքով:
ՌԴ Քննչական կոմիտեի Ստավրոպոլի քննչական բաժանմունքի տվյալներով` ՀՀ 36-ամյա քաղաքացին ՃՏՊ հետևանքով անզգուշությամբ մահ է պատճառել մի մարդու, ինչի համար դատապարտվել է 1.5 տարվա ազատազրկման: Տուգանային մեկուսարան նա տեղափոխել է «անպատշաճ վարքագծի համար»:
Ինչպես տեղեկացնում է BBC-11 մարդ է զոհվել Հնդկաստանի հյուսիսային նավահանգստային Վիսակհապատնամ քաղաքում:
Պայթյունը տեղի է ունեցել Պողպատի պետական գործարանում: Տեղական ոստիկանության տվյալներով` առնվազն 16 մարդ լուրջ այրվածքներ է ստացել:
Որոշ տվյալներով` պայթյունը տեղի է ունեցել նոր սարքավորումների տեղադրման ընթացքում:
Այս տարվա առաջին եռամսյակում Վրաստանի տնտեսության մեջ կատարված ուղիղ ներդրումները հասել են 270 միլիոն դոլարի, և դա շատ լավ ցուցանիշ է:
Ինչպես հաղորդում է News Georgia-ն, այս մասին այսօր կառավարության նիստում գոհունակություն է հայտնել Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին`ասելով.«Մենք նույնպիսի ցուցանիշներ ակնկալում ենք նաև երկրորդ եռամսյակում: Դա լավ է, քանի որ ուղիղ ներդրումներն ուղղակիորեն կապված են նոր աշխատատեղերի ստեղծման հետ: Ներդրումների աճը ենթադրում է, որ այս տարի գործազրկության մակարդակը նախկինի նման նվազելու է»:
Ըստ վարչապետի, այս տարվա առաջին եռամսյակում կատարված ներդրումների ծավալը 60-65 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Նիկա Գիլաուրին գոհ է նաև 2011 թվականի ցուցանիշից, նա ասել է, որ նախորդ տարին նույնպես վատ չի եղել ներդրումների տեսանկյունից.
Հունիսի 12-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շարլ Ազնավուրը հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատար Անտոնիո Գուտյերեսի հետ: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Բարձրագույն հանձնակատարի գրասենյակի և Հայաստանի միջև համագործակցության ուղղությունները և ծրագրերը: Դեսպան Ազնավուրը կարևորեց Ադրբեջանից բռնագաղթված փախստականների բնակարանային պայմանների խնդրի լուծման նպատակով 2011թ. Երևանում կազմակերպված դոնորների համաժողովին հանձնակատարի մասնակցությունը: Դեսպանը ընդգծեց նաև այդ նախաձեռնությունը շարունակելուն ուղղված Հայաստանի հետագա ջանքերին աջակցելու անհրաժեշտությունը:
Պարոն Գուտյերեսը նշեց իր և գրասենյակի մշտական ուշադրությունն ամբողջ աշխարհում և, մասնավորապես, Հայաստանում փախստականների ու ներքին տեղահանված անձանց խնդիրների լուծման հարցում և հաստատեց գրասենյակի պատրաստակամությունը` աջակցելու Հայաստանին փախստականների հարցը վերջնականապես լուծելուն ուղղված նախաձեռնություններում:
Ինչպես գրում է The Telegraph –ը, այս օրերին գրեթե բոլոր հեղինակավոր միջազգային լրատվամիջոցներն անդրարդառնում են Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի առողջական վիճակի կտրուկ վատթարացմանը:
Երեկ Մուբարաքի սիրտը երկու անգամ կանգ է առել և բժիշկները ստիպված եղել նրան 2 անգամ դեֆիբրիլյացիայի ենթարկել. նրա վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում: Սակայն մինչ այդ նախկին ղեկավարն ի վիճակի է եղել տեսակցություն խնդրել կնոջ և 2 որդիների հետ: Այժմ 2-ն էլ` Ալան և Գամալը, գտնվում հոր կողքին `բանտային հիվանդանոցում:
Մուբարաքի փաստաբան Ֆարիդ ալ-Դիբն իր հերթին նշել է, որ Մուբարաքը վախենում է, որ իրեն կարող են սպանել և խնդրել է փաստաբանին փրկել իրեն:
Միացյալ Նահանգներու պետքարտուղարին կովկասյան այցելության սկիզբին եւ ավարտին հետ համընթաց սաստկացան եւ ավարտեցան հայ-ազրպեյճանական սահմանագիծին վրա ազրպեյճանական հարձակողականության վերջին դրսեւորումները: Ի հարկե այս մեկը չի նշանակեր, որ վերջնական անդորր հաստատված է շփման գիծին վրա. բոլոր պատճառները կան համոզված ըլլալու, որ հրադադարի խախտումի ազրպեյճանական փորձերը հետեւողական շարունակություն եւ որոշ մակընթացություններ ունենան, քաղաքական կարեւոր հանգրվաններու նախօրյակին եւ ընթացքին: Ճիշդ այնպես ինչպես եղավ ամերիկացի թիվ մեկ դիվանագետին շրջան այցելության:
Այդ առիթով նախարար Քլինթընի կատարած հայտարարություններուն ամենեն ուշագրավ բաժինը շուտով Փարիզի մեջ տեղի ունենալիք հայ-ազրպեյճանական բանակցություններուն ամերիկյան նոր մոտեցումներու օրակարգին վրա հայտնվիլը պիտի ըլլա: Գուցե նորա-նորացված մատրիտյան սկզբունքներ տարազին տակ: Անշուշտ չեն մանրամասնված եւ պարզաբանված այդ նոր մոտեցումները:
Արցախյան թղթածրարին առընթեր, հայտնաբար նոր մոտեցումները վերապահված են նաեւ հայ-թուրք հարաբերություններուն համար: Այս անգամ Հայաստանի մեջ գործող դեսպան Ճոն Հեֆըրնն է, որ թրքական մամուլին տված իր հարցազրույցին ընթացքին այդ թղթածրարին ուղղությամբ կառաջարկե երեք նոր նախաձեռնություններու դիմել Անգարա-Երեւան հարաբերություններու բարելավման համար:
Ըստ դեսպանին`
Ա.- Անհրաժեշտ է վավերացնել Անգարա-Երեւան արձանագրությունները:
Բ.- Բանալ Կարս-Գյումրի երկաթուղային ճանապարհը:
Գ.- Նպաստել լրագրողներու, ուսանողներու եւ գործարարներու փոխանակման:
Այս երեք կետերու իրականացման ժամկետը դեսպանին կողմե նկատի առնված է Հայոց ցեղասպանության 100-ամյակը (անշուշտ` առանց Ցեղասպանություն բառեզրի օգտագործումին):
Պահ մը եթե փորձենք զուտ ամերիկյան շահագրգռվածության դիտանկյունեն վերլուծել առաջարկները, ապա բնականաբար կմտածենք, որ ո՛չ 100-ամյակը, ո՛չ ալ ուսանողներու փոխանակումն են, որոնք Միացյալ Նահանգներու քաղաքական շահերեն կբխին: Խնդիրը նախ եւ առաջ իրանյան ելքին հակակշռումի միտող անհրաժեշտության կվերաբերի: Հետեւաբար առաջին եւ երրորդ կետերը միջոց են երկրորդի իրականացման համար: Եւ այստեղ ամբողջ սահմանագիծի բացումին մասին չէ խոսքը. ձեւով մը միջանկյալ լուծում` երկաթուղային անցք ստեղծելու եւ փոխադարձ ուղղակի, առանց այլ միջնորդավորված եղանակի, ապրանքաշրջանառության ձեռնարկելու: 100-ամյակի նշումը` դեսպանին կողմե, այստեղ որեւէ բարոյական նշանակություն չունի. պարզապես ժամանակի մեջ տեղավորվելու եւ քայլերու իրականացման ժամկետը անորոշ չձգելու մոտեցումին համար օգտագործվող թիվ է: Իսկ երկրորդ կետին թրքական բավարարումը ակնկալելը լուռ հետադարձ հիշեցում ունի. Վաշինկթընը կրնա հիշեցնել Հայաստանին սեւծովյան ելք տրամադրելու վիլսընյան պարտքը, որ ըստ թրքական մամուլին, նախավերջին այցելության ընթացքին Անգարայի վարիչներուն հիշեցուցած էր նախարար Քլինթըն:
Դեսպան Հեֆըրնը միջանկյալ չէ մոռցած խոսելու նաեւ արցախյան հիմնահարցին մասին. «Լեռնային Ղարաբաղը իսկապես կարեւոր հարց է Հայաստանի ու Ազրպեյճանի համար: Վերջին իրադարձությունները ցույց տվին, որ ստեղծված կարգավիճակը երկու կողմերուն համար ալ անընդունելի է: Այս հարցի լուծման խաղաղ կարգավորման այլընտրանք չկա: Միացյալ Նահանգները կկարծեն, որ դիվանագիտությունը` հաշտության տանող ճիշդ ճանապարհ է»:
Դեսպան Հեֆըրնի այս հաստատումին առաջին եւ երրորդ բաժինները ավելորդաբանություն են: Կրնա՞ ըլլալ, որ Արցախի հարցը կարեւոր չըլլար Հայաստանի եւ Ազրպեյճանի համար: Կրնա՞ ըլլալ, որ ոեւե դիվանագետ հարցի լուծման համար դիվանագիտական ճանապարհեն զատ այլ ուղի մատնանշեր:
Պատգամը` առաջին եւ երրորդ ավելորդաբանություններուն միջեւ տեղավորված է: Վերջին իրադարձությունները, կարգավիճակին անընդունելիությունը կնախանշեն, որ նոր մոտեցումի անհրաժեշտությունը կա կացությունը բարելավելու համար: Ավելի առջեւ չէ գացած դեսպան Հեֆըրնը, որովհետեւ հայտնապես իր պատասխանատուին վերապահված էր այդ մասին բացահայտում կատարելն ու առհասարակ այդ գաղափարը հրապարակ նետելը:
Հայ-թուրք հարաբերությունները աննախապայման նկատող վաշինկթընյան պաշտոնական կեցուածքը արտահայտող դիվանագետը հարցերուն փոխկապակցվածության տեսությունը գործնապես կկիրարկե այս ձեւով: Կարգավիճակի անընդունելիություն եւ նոր մոտեցումներ` արցախյան ուղղության վրա, որմե ետք եւ մինչեւ երեք տարի` Կարս-Գյումրի երկաթուղիի բացում: Երեք քայլ` երեք տարվան ընթացքին: Փարիզի հանդիպումին պետք է սպասել իմանալու համար, որ Միացյալ Նահանգները քանի՞ քայլ կսպասեն կողմերեն եւ քանի՞ տարվան ընթացքին:
Բանակցող կողմերեն առաջ սակայն, միջնորդող կողմերը պետք է համաձայնին առաջարկուած նոր քայլերուն կամ նոր մոտեցումներուն շուրջ: Շատ ժամանակ չունին. հազիվ 6 օր…:
Շահան Գատահարեան
«Ազդակ»ի գխաւոր խմբագիր
ՕԵԿ անդամ Էդուարդ Մադաթյանի` Խուճուճ Էդոյի եղբայր Գրիգոր Մադաթյանը, ով արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալն էր, ազատվել է աշխատանքից: Թերթին հասած լուրերով, նրան ազատել են աշխատանքից, և դա պայմանավորված է խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՕԵԿ օգտին նրա և իր եղբոր` Էդուարդ Մադաթյանի կատարած աշխատանքով ու ապահոված արդյունքներով: ՕԵԿ-ում ակնկալիքներ ունեին, որ հատկապես էրեբունի համայնքում Մադաթյանները կուսակցության համար մեծ թվով ձայներ կբերեն, սակայն սպասելիքները չեն արդարացել: Էդուարդ Մադաթյանը երեկ չի պատասխանել թերթի հարցերին, ասելով, որ Հայաստանում չէ: ԱԻՆ լրատվության վարչության պետ Նիկոլայ Գրիգորյանը հաստատել է թերթի տեղեկությունը, թե Գրիգոր Մադաթյանը մայիսի 11-ին աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել` «այլ աշխատանքի տեղափոխվելու պատճառով», իսկ մայիսի 14-ին ազատվել է աշխատանքից: Ի դեպ, Է. Մադաթյանն ու Արմեն Երիցյանը բավական ջերմ ընկերական հարաբերություններ ունեն կամ` ունեին:
«Հրապարակ».
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2012թ.-ի հունիսի 13-ին պաշտոնական այց կկատարի Իրանի Իսլամական Հանրապետություն:
«ՌԲԿ»-ի փոխանցմամբ, Իրանի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ կքննարկվեն Մերձավոր, Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանի իրավիճակը, այդ թվում արաբական երկրներում տեղի ունեցող վերափոխման գործընթացները և իրավիճակը Սիրիայում:
ՌԴ ԱԳ-ից հաղորդել են, որ Իրանի ղեկավարության հետ նախատեսվում է մանրակրկիտ քննարկել ռուսական նախաձեռնությունը` Սիրիայի հարցով միջազգային համաժողով կազմակերպելու հետ կապված:
Երեկ երեկոյան Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Կամերոնը և նրա կինը միայն տուն հասնելուց հետո են հայտնաբերել, որ իրենց 8- ամյա երեխային մոռացել են ռեստորանում, որտեղ ընտանիքով գնացել էին ընթրելու։
Նրանց 8-ամյա դուստրը՝ Նենսին տուն գնալուց առաջ մտել է զուգարան։ Ծնողները չնկատելով երեխայի բացակայությունը՝ առանձին մեքենաներով տուն են գնացել։
Վարչապետը տուն է գնացել ծառայողական մեքենայով, իսկ կինը՝ Սամանթան, մյուս երեխաների ՝ 22 ամյա Ֆլորենսի և կրտսեր որդու՝ 6 -ամյա Արթուրի հետ նստել են մեկ այլ մեքենա։ Մայրը կարծել է, թե Նենսին հոր հետ է։ Նույնը մտածել է նաև Կամերոնը։
Հայտնաբերելով, որ երեխան իրենց հետ չէ, շփոթված ծնողները անմիջապես զանգահարել են ռեստորան, որտեղից նրանց հայտնել են, թե իրենց դստեր հետ ամեն բան կարգին է և որ երեխային հսկում են անվտանգության աշխատակիցները։
Վարչապետը արագ ետ է դարձել և վերցրել երեխային։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.