23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հունիսի 19-ից 20-ը Բրյուսելում կմեկնարկի Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու /ԽՀԱԱԳ/ ստեղծման շուրջ բանակցությունների առաջին փուլը:
Բանակցություններին մասնակցելու նպատակով Բրյուսել կմեկնի ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, ԽՀԱԱԳ գլխավոր բանակցող Գարեգին Մելքոնյանի գլխավորած պատվիրակությունը: Բանակցությունների ընթացքում կքննարկվեն ազատ առևտրի գոտու ստեղծման բանակցային ուղղություններին առնչվող հարցեր:
Պատվիրակություն կազմում ընդգրկված են ՀՀ արտաքին գործերի, ֆինանսների, էներգետիկայի և բնական պաշարների, գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի, արդարադատության նախարարությունների, ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչները:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Ուկրաինայի նախկին վարչապետ Տիմոշենկոյին հիմա էլ մեղադրում են սպանության մեջ: Ուկրաինայի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ռենատ Կուզմինի հավաստմամբ` արդեն իսկ 7 տարվա ազատազրկաման դատապարտված Յուլյա Տիմոշենկոն կմեղադրվի սպանության մեջ:
«Կոմերսանտ»-ի հետ զրույցում Կուզմինը նշել է, որ նախկին վարչապետին սպանության մեջ մեղադրելու համար բավարար ապացույցներ կան, որոնք փաստում են Տիմոշենկոյի կապը 16 տարի առաջ տեղի ունեցած գործարարի սպանության հետ:
Ավելի վաղ դատարանը պնդում էր, որ Տիմոշենկոն այս գործում միայն որպես վկա է ներգրավված եղել: Այս լուրը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել ընդդիմության առաջնորդի աջակիցների շրջանում, ովքեր գտնում են, որ Տիմոշենկոյի դեմ ներկայացված մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն:
Վերջին երեք շաբաթվա ընթացքում Հնդկաստանում 247 երեխա է մահացել էնցեֆալիտից (գլխուղեղի բորբոքում), 80-ը հիվանդանոցում են,- հայտնում են տեղի ԶԼՄ-ները: Տուժածների մեծ մասն անապահով ընտանիքների երեխաներ են: Հիվանդությունն ավելի է բարդանում ժամանակակից տեխնոլոգիաների ու ճշգրիտ ախտորոշման բացակայության պատճառով: Անձրևներով ու մոծակներով պայմանավորված` համաճարակը Հնդկաստանում հաճախ է գլուխ բարձրացնում: Նմանօրինակ դեպքեր եղել են 2005, 2007, 2009 և 2011 թվականներին:
Ազրպեյճանի արտաքին գործոց նախարար Էլմար Մամետյարովը ի պատասխան Բաքու գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ Էյմոն Կիլմորի առաջարկին` հեռացնել դիպուկահարներըրը հայ-ազրպեյճանական հակամարտության գոտիեն, հայտարարած է. «Մենք պատրաստ ենք հեռացնել դիպուկահարները, եթե Հայաստանը հեռացնե իր զինված ուժերը Ազրպեյճանի գրավված տարածքներեն»:
Պաշտոնական Բաքվի այս կեցուածքը ինքնախոստովանանքի ամենալավ բանաձեւն է, որ հայկական դիվանագիտությունը պարտի լիարժեք օգտագործել: Մինչ Բաքվի արտաքին գործոց նախարարին հաստատումը մեկնաբանելը, շատ արագ կեդրոնանանք ԵԱՀԿ գործող նախագահին օգտագործած բառակապակցություններուն վրա: «Հայ-ազրպեյճանական հակամարտության գոտի», ուր տեղակայված են ազրպեյճանցի դիպուկահարները, որոնց հեռանալու պահանջ կներկայացնե ԵԱՀԿ գործող նախագահը: Չմոռնանք, որ միջազգային ընտանիքը համաձայնած է ԵԱՀԿ-ին հանձնել հակամարտության լուծման համար միջնորդական առաքելություն իրականացնելը: Այ՛ս է փաստորեն ընդունված ձեւաչափը բանակցությունները վարելու եւ համաձայնության հանգելու համար: Ուրեմն, օրինավորապես միջնորդի դեր ստանձնած կառույցի գործող ղեկավարն է, որ նման պահանջ կդնե Բաքվի դիմաց:
Միեւնույն պահանջը հայկական կողմին չդնելով, փաստորեն ԵԱՀԿ գործող նախագահը մատնացույց կընե հարձակողապաշտ կողմը, հրադադար խախտողը: Երեւույթը հազվագյուտ այն պարագաներեն է, երբ կխախտի հրադադարի խախտումի պատասխանատվության հավասար բաշխումի միջազգային ոչ արդար մոտեցումը:
Հետաքրքրական է, որ հրադադարի վերջին տարողունակ խախտումներեն ետք է, որ ԵԱՀԿ-ի ղեկավարը նման պահանջ կդնե Բաքվին: Պահենք դեպքերու իրերայաջորդության տրամաբանությունը: Հրադադարի արտակարգ խախտումները «զուգադիպեցան» Միացյալ Նահանգներու արտաքին գործոց նախարարի շրջան այցելության: Նախարար Քլինթըն պահեց վերը նշված պատասխանատվության հավասարության մոտեցումը եւ առանց մատնացույց ընելու հարձակողականության աչքի ինկող կողմը, կացությունը օգտագործեց հայտարարելու համար, որ անկանխատեսելի հետեւանքներու կրնան հանգեցնել նման ընդհարումները եւ թե նոր մոտեցումներ պիտի հայտնվին փարիզյան բանակցություններուն:
Հիմա ԵԱՀԿ-ի գնահատականը կատարվածին բավական տարբեր երանգներ ունի տիկին նախարարի արտահայտած միտքերեն: Այստեղ հստակ է պահանջը եւ հստակ է մանավանդ մեղադրվող կողմը: Տակավին, Էյմոն Կիլմորը որեւէ ձեւով պահանջ չի դներ հայկական կողմին` հեռանալու «օկուպացված» տարածքներեն. մինչ նույն տիկին Քլինթընի ղեկավարած արտաքին գործոց նախարարության զեկուցումը սեւով ճերմակի վրա նման առավելապաշտության միակողմանի կոչեր կարձակեր:
Նախարար Մամետյարովն է, որ ինքնածուղակ լարած եւ հոն սայթաքած է, երբ ազրպեյճանցի դիպուկահարները հեռացնելու պահանջին դիմաց կխոսի հայկական զորքերու հեռացման մասին: Հավասարեցման մոտեցումը լուռ կերպով կհասկցներ, որ երկկողմանի դիպուկահարներ շփման գիծին վրա փոխադարձ ոտնձգություններ կկատարեին եւ երկկողմանիորեն հրադադար կխախտեին: Հիմա Բաքուն ի՛նքն է, որ կխոստովանի, թե իր տեղակայած դիպուկահարները պիտի շարունակեն իրենց հարձակողականությունը, հրադադարի խախտումը, միջազգային համաձայնագրեր անտեսելը, այնքան ատեն, որ հայկական զորքերը չեն հեռացած: Մեկ կողմե, դիպուկահարային գործողություններ են, մյուս կողմե հայկական տարածքները վերահսկող բանակներ, որոնք կհակազդեն ջոկատային պարագայական գործողություններու կամ կչեզոքացնեն դիպուկահարյին կետեր: Այսքան պարզ:
Մինչեւ Միացյալ Նահանգներու նոր մոտեցումներ իմանալը, մենք փաստորեն իմացանք ԵԱՀԿ-ի նոր մոտեցումը:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխաոր խմբագիր
«Եվրատեսիլ 2012»-ին առաջին տեղը գրաված Շվեդիայի ներկայացուցիչ Լորենը քննադատել է Ադրբեջանի իշխանություններին լրագրողներին հետապնդելու համար: Facebook-ի իր էջում Լորենը անհանգստություն է հայտնել ադրբեջանցի ֆոտոլրագրող Մեհման Հուսեյնովի մահվան կապակցությամբ, որին ադրբեջանական իշխանությունները մեղադրում են ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ:
Contact.az-ը տեղեկացմամբ, Լորենը նշել է, որ Մեհմանը պարզապես իր գործն էր անում`լուսաբանելով Բաքվում Եվրատեսիլի ժամանակ հանուն ազատության անցկացվող միջոցառումները: «Բաքվում ադրբեջանցի իրավապահների հետ մեր հանդիպումից հետո մենք հույս ունեինք, որ իրավիճակը նրանց համար կբարելավվի: Բայց այժմ հակառակն ենք տեսնում», — գրել է երգչուհին:
Ի դեպ, Լորենը այն եզակի կատարողներից էր, որն աջակցում էր «Երգիր հանուն ազատության» ակցիային: Ակցիան ադրբեջանցի ակտիվիստները կազմակերպել էին ի պաշտպանություն խոսքի ազատության և մարդու իրավունքների:
Dagens Nyheter-ի հետ հարցազրույցում երգչուհին հայտարարել էր, որ չի կարող աչք փակել մարդու իրավունքների ոտնահարման վրա:
Բաքվի իշխանությունների լուրջ վրդովմունքն էին հարուցել իրավապաշտպանների հետ Լորենի հանդիպումները: Կիսաեզրափակչի օրը Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը Եվրոպական հեռարձակման միությունից պահանջել էր արտիստներին արգելել շոուի «քաղաքականացումը»:
Reuters-ը հաղորդում է, որ մահացել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Նաիֆ բեն Ազիզ Ալ-Սաուդը:
Գործակալության տվյալներով՝ 2012թ. մարտից նա բժշկական հետազոտություն էր անցնում ԱՄՆ-ի հիվանդանոցներից մեկում:
Ըստ Սաուդյան պետական հեռուստատեսության լրատվամիջոցի` արքայազն Նայեֆը մահացել է Ժնևում:
1975-ից Նայեֆը Սաուդյան Արաբիայի Ներքին գործերի նախարարն էր: 78-ամյա արքայազնը գահաժառանգ էր դարձել 2011թ. հոկտեմբերին՝ իր ավագ եղբոր՝ Սուլթանի մահից հետ: Նայեֆը Աբդուլազիզ թագավորի 23-րդ որդին էր:
Արևմտյան ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Ալ-Սաուդը տառապում էր շաքարային դիաբետով և մայիս ամսից բուժվում էր Շվեյցարիայում:
Հուղարկավորությունը տեղի կունենա կիրակի՝ Մեքքայում:
Հունիսի 18-ին Փարիզում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Ֆրանսիա: Այս մասին հայտնեցին ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:
Եթովպիայում նոր օրենք է ընդունվել, ըստ որի երկրում անօրինական է համարվում Skype-ի, Google Talk-ի և այլ VoIP-ցանցերի օգտագործումը:
Այս կանոնը խախտողներին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում: CNews-ը հայտնում է, որ օրենքն ընդունվել էր դեռևս նախորդ ամիս` աֆրիկյան պետության իշխանությունների կողմից, սակայն մինչ այս անհայտ էր Եթովպիայի սահմաններից դուրս:
VoIP-ցանցերի կիրառման արգելքը մտցվել է «ազգային անվտանգության խախտման նկատառումներից ելնելով», ինչպես նաև հեռահաղորդակցման ոլորտում պետական մենաշնորհի պաշտպանության առումով: Բացի դրանից, օրենքը նաև արգելում է «ձայնա- եւ տեսաթրաֆիքի փոխանցումը սոցիալական լրատվամիջոցներով»:
Այժմ Եթովպիայում գործում է միայն մեկ համացանցային փրովայդեր` պետական Ethio Telecom-ը, որն ակտիվորեն զտում է քաղաքացիների իրավունքը համացանց` արգելափակելով որոշ լրատվամիջոցների պաշտոնական կայքերը, տեղական իշխանություններին ընդդիմադիր բլոգները և այլն:
Ատրպէյճանի ռազմական պիւտճէի եւ ալիեւա-մամետեարովեան յոխորտանքներու թելադրանքը պիտի ըլլար այն, որ օր մը, մօտ ապագային, հայկական դիրքերու վրայ անակնկալ, կայծակնային, լայնածաւալ յարձակում մը պիտի ըլլայ՝ «ազատագրելու համար բռնագրաւուած հողերը»:Այդպէս չեղաւ: Կայծակնային յարձակումի փոխարէն՝ ձեռնարկուեցան թափանցումներու քանի մը փորձերու, փոքր ընդհանրումներու:
Ինչո՞ւ:
Իմ կարծիքով՝ շատ պարզ է պատճառը:
Չարաշահուող ռազմական պիւտճէն հսկայ պահելու խնդիրը դիմագրաւող ազերի կաշառակեր ղեկավարութիւնը՝ Իլհամ Ալիեւի գլխաւորութեամբ, պիտի շարունակէ յոխորտալ, պիտի շարունակէ սպառնալիքներ տեղացնել հայկական դիրքերու ուղղութեամբ. սակայն գիտակցելով, որ իր ուժերը անկարող են շահիլ ոչ միայն պատերազմը, այլ նոյնիսկ մէկ ճակատամարտ՝ պէ՛տք է գտնէ ձեւը միջազգային ճնշումի տակ սանձուած ըլլալու խաբկանքը ստեղծելու:
Ահա՛ ձեւը: Ամէն անգամ, երբ Արցախեան բանակցութիւններու ծիրէն ներս բարձրագոյն մակարդակի հանդիպում մը կ՛ընթանայ, Ատրպէյճան, յուսալով, որ միջնորդ գերտէրութիւնները իրենց վարկը փրկելու համար պարտաւորուած քայլեր կ՛առնեն՝ այսպիսի ընդհանրումներ կը կազմակերպէ՝ մղելով այդ տէրութիւնները, որ ճնշում բանեցնեն իր եւ ինչու չէ նաեւ՝ Հայաստանի վրայ, եւ պատերազմական գործողութիւնները անընդունելի համարող ուժեղ յայտարարութիւններ կատարեն:
Իր ժողովուրդի աչքին հերոսացած Ալիեւը, այս պայմաններուն տակ միջազգային ճնշումներու տակ պատերազմը յետաձգելու պարտաւորութեամբ շարժող քաղաքական գործիչի տեսքով հանդէս կու գայ՝ շարունակելով հիմնաւորել ռազմական պիւտճէն աւելցնելու իր քայլերը, շարունակելով լեցնել իր ու իր խամաճիկներուն գրպանները:
Ալիեւա-մամետեարովեան այս ռազմավարութեան յաջողութիւնը երաշխաւորուած է միջնորդ երկիրներու հաշուենկատ մեղսակցութեամբ: Եւ այսպէս, թատրոնը կը շարունակուի՝ ի հաշիւ մատաղցու երիտասարդ ազերիներու:
ԱԲՕ ՊՈՂԻԿԵԱՆ
The Guardian-ը գրում է, որ շաբաթ օրը Չինասատանը, 2 տղամարդ տիեզերագանցների հետ միասին, առաջին անգամ կին կուղարկի տիեզերք:
34-ամյա օդաչու Լիու Յանգը տիեզերք կուղարկվի Shenzhou 9 հրթիռով, որը կմիանա Երկրի մակերեսից 343 կմ բարձրության վրա գտնվող Tiangong 1 տիեզերական մոդուլին:
«Կին տիեզերագնացի արձակումն անչափ նշանակալի և միևնույն ժամանակ սպասված իրադարձություն է»,- նշել է Չինաստանի տիեզերական ծրագրի խոսնակ Վու Պինգը:
Տիեզերագնացներից 2-ը կտեղափոխվեն մոդուլի մեջ` ապրելու ` դրա պայմանները ստուգելու նպատակով, իսկ երրորդը, անվտանգության նկատառումներով, կմնա հրթիռում:
Նախատեսվում է, որ տիեզերագնացները Երկիր կվերադառնան 10 օր հետո: Սա Չինաստանի կողմից առաջին լուրջ քայլն է սեփական տիեզերակայանի ստեղծման ծրագրի շրջանակներում: Ավելի վաղ Չինաստանը հայտարարել էր, որ մինչ 2020 թ.-ը սեփական տիեզերակայնը կկառուցի:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.