23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Միջերկրական ծովում այս պահին փնտրում են սիրիական հակաօդային պաշտպանության կողմից խոցված թուրքական F-4 կործանիչի օդաչուներին, իսկ Սիրիայի իշխանությունները պաշտոնական ներողություն են խնդրել:
«Առգումենտի.ռու»-ի փոխանցմամբ, խոցված կործանիչի օդաչուների ճակատագիրը դեռևը անհայտ է:
Մինչ այդ, Դամասկոսը հայտարարել էր, որ զինվորականները ոչնչացրել են մի թիրախ, որը ներխուժել էր սիրիական օդային տարածք:
Անկարան հայտարարել էր, որ Սիրիան խոցել է ռազմական ինքնաթիռ, որը պատկանում էր Թուրքիային:
Կողոպտիչները մտել են Ջենիֆեր Լոպեսի դիմահարդարման սենյակ և տարել ամենաթանկարժեք իրերը, այդ թվում` լուսանկարչական սարքը, համակարգիչն ու փաստաթղթերը. այդ ընթացքում նա ելույթ էր ունենում Արգենտինայում:
Ինչպես հաղորդում է Life News-ը, վկայակոչելով արգենտինական լրատվամիջոցները, կողոպուտի արդյունքում առանց փաստաթղթերի է մնացել երգչուհու մենեջերը, գողացել են նրա անձնագիրը:
Ոստիկանությունը որոնում է հանցագործներին, նաև փորձում պարզել, թե ինչպես են կարողացել անցնել թիկնազորի մոտով:
Մեդիսոն Ավենյուի պատկերասրահի սեփականատեր Ադամ Լինդեմանը հայտնել է, որ New York City Art Gallery-ի պատկերասրահից առևանգել են Սալվադոր Դալիի «Cartel de Don Juan Tenorio» կտավը:
Կտավը սրահից հանվել էր երրորդ հարկից` օրվա ամենածանրաբեռնված ժամին, թիկնապահի ներկայությամբ:
Life News-ը հաղորդում է, որ երիտասարդը մոտեցել է նկարին և լուսանկարելու թույլտվություն խնդրել: Թիկնապահը մերժել է և ստիպված է եղել անմիջապես մոտենալ այլ այցելուի: Երիտասարդն օգտվել է առիթից, կտավը գցել պայուսակը և հեռացել հանցանքի վայրից:
Նկարի մոտավոր արժեքը 150 000 դոլար է։ Բոլոր սրահներում տեղադրված տեսախցիկներին հաջողվել է նկարել գողին հենց գողության պահին։ Այժմ ոստիկանությունն իրականացնում է գողի որոնման աշխատանքներ։
ՄԱԿ–ի մամլո ծառայությունը հաղորդում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան կի Մունը հանդիպել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին ։
Հանդիպումը տեղի է ունեցել Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Կայուն զարգացման համաշխարհային գագաթնաժողովի շրջանակներում։ Հանդիպման գլխավոր թեման եղել է Սիրիայում անկարգությունները ։
Բան կի Մունը հայտարարել է, որ Իրանը պետք է դառնա Սիրիայի հարցով կոնտակտային խմբի անդամ։
Նախկինում նման կարծիք արտահայտել է Սիրիայի հարցով ԱՊԼ–ի և ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Անանը, ով նույնպես հայտարարել էր, որ «Իրանի մասնակցությունը կարող է կարևոր ներդրում ունենալ սիրիական խնդրի կարգավորման գործում»:
Ըստ Անանի մամլո քարտուղար Ահմադ Ֆազիի, Սիրիայի հարցով ՄԱԿ–ում միջազգային քննարկում կանցկացվի առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում։
Ինչպես հայտնում է «Ասոշեյթիդ Փրես»-ը, Ինդոնեզիայի Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրել են, որ մայրաքաղաք Ջակարտայում օդուժի ինքնաթիռներից մեկն է ընկել:
«Fokker 27 տեսակի ինքնաթիռը վթարի է ենթարկվել այսօր առավոտյան, Հալիմ Պերդանակուսումա փողոցում, ավիաբազայի մերձակայքում»,- նշել են իրավապահ մարմինները:
Ականատեսների հաղորդմամբ` ավելի քան ութ ժամ հրշեջները չեն կարողացել մարել դեպքի վայրում առաջացած կրակը: Ինդոնեզական օդուժի մամլո խոսնակի տեղեկացմամբ` ինքնաթիռում եղել է 7 մարդ, որոնցից 6-ը զոհվել են:
Լոնդոնի ոստիկանությունը այն եզրակացությանն է հանգել, որ Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը պետք է ձերբակալվի, քանի որ, քաղաքական ապաստան խնդրելով Էկվադորից, խախտել է գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանները: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նրա ազատ արձակման պայմանների համաձայն՝ նա պետք է տանը լիներ երեկոյան ժամը 22:00-ից մինչև առավոտյան 08:00-ն, սակայն ոստիկանությունից պարզաբանել են, որ Ասանժը գիշերն անցկացրել է Լոնդոնում` Էկվադորի դեսպանատանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Ասանժը քաղաքական ապաստան է խնդրել Էկվադորից, որի արտգործնախարարն ասել է, որ այդ հարցն ուսումնասիրվում է:
«Անվճար» Coca-Cola բաժանող առաջին ավտոմատ սարքը, կհայտնվի Քեյփթաունում: Ըմպելիքի համար հնարավոր կլինի վճարել SMS-ով: Ավտոմատի տեղադրումը կդառնա Google-ի և Coca-Cola-ի համատեղ գովազդային արշավի իրականացման առաջին քայլը: Տեղեկացնում է The Drum պորտալը:
Google–ին առաջարկվել է աշխարհով մեկ տեղադրել ըմպելիք վաճառող ապարատներ, որոնցից ստացված ըմպելիքի համար հնարավոր կլինի վճարել որոշակի հեռավորությունից՝ SMS-ի միջոցով:
Google-ը նախագծի շրջանակներում մտադիր է համագործակցել Volvo ավտոարտադրողի, Alka Seltzer դեղագործական և մեքենաների վարձույթ իրականացնող Avis ընկերությունների հետ:
Հունիսի 12-ին Իսրայելի խորհրդարանում՝ Քնեսեթում տեղի ունեցավ «պատմական նիստ», որի ընթացքում «յոթ տարբեր քաղաքական կուսակցություններ ճնշող մեծամասնությամբ հավանության արժանացրեցին Հայոց ցեղասպանության ճանաչման» հարցը, նշում է Երուսաղեմում Հոլոքոստի և ցեղասպանության հարցերով ինստիտուտի գործադիր տնօրեն դոկտոր Իսրայել Չարնին: Նա զգուշորեն կանխատեսում արեց, որ Քնեսեթն ավարտին կհասցնի իր բոլոր օրենսդրական գործընթացները, որոնց արդյունքում կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը:
Թեև Հայոց ցեղասպանության ընդունումը ողջունելի է, Իսրայելը պետք է դա արած լիներ վաղուց: Իրականում, հրեական պետությունը պետք է լիներ Հայոց ցեղասպանությունը ճանաչող առաջին երկիրը` Հոլոքոստի (Շոայի) ահռելի ժառանգության պատճառով: Ո՞վ կարող է լիիրավ կիսել ցեղասպանության զոհերի ցավը, քան նման ճակատագրի արժանացած ազգը: Ինչպես նիստի ժամանակ նշեց Քնեսեթի անդամ Նինո Աբեսադզեն «Մենք նույնպես տուժած ազգ ենք, և հենց այդ իսկ պատճառով իրավունք չունենք չընդունել այլ տուժած ժողովրդի ցավը»: Քնեսեթի մեկ այլ ազդեցիկ անդամ, «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Զեյև Էլկինն ասաց «Մենք վերջին ազգերից մեկն ենք աշխարհում, որ դեռ չենք ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Դա մեր բարոյական պարտքն է, որը դեռ չենք կատարել»:
Հունիսի 12-ի նիստի ընթացքում, Քնեսեթի նախագահ Ռուվեն Ռիվլին խոսեց «հաստատակամ և ոգեշնչմամբ, խորը զգացմունքով հրեաների և Իսրայելի կողմից ուշացած ճանաչման հրամայականի մասին», հայտնեց դոկտոր Չարնին: Նախագահ Ռիվլին հայտարարեց, որ կարիք չկա Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը նոր քվեարկության դրվի, քանի որ Քնեսեթը միաձայն քվերակությամբ ճանաչել էր Ցեղասպանությունը անցյալ տարի: Դոկտոր Չարնին բացատրեց, ի տարբերություն ԱՄՆ կոնգրեսի, Քնեսետի որոշումները, մինչև իր հանձնաժողովներից մեկի կողմից քննարկվելը, առաջին հերթին լսվում են լիագումար նիստում: Հայոց ցեղասպանության որոշման հաջորդ հանգրվանը Կրթության հարցերով հանձնաժողովն է, որից հետո այն հետ կուղարկվի Քնեսեթ վերջնական քվեարկության համար: Միայն այդ դեպքում կարելի է ասել, որ Քնեսեթը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Հունիսի 12-ի անսպասելի իրադարձություններից մեկը Բնապահպանության նախարար Գիլադ Էրդանի հայտարարությունն էր, որպես Կառավարության պաշտոնական խոսնակ: Նա միանշանակ հայտնեց, որ Իսրայելը որոշել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ավելին, նախարար Էրդանը պնդեց, որ «Իսրայելի պետությունը երբեք չի հերքել այն, ընդհակառակը, մենք սգում ենք Հայոց ցեղասպանությունը»: Սա զարմանալի հայտարարություն էր, քանի որ քաջ հայտնի է, որ Թուրքիայի ճնշման տակ Իսրայելը մշտապես դեմ է եղել Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Այնուամենայնիվ, չնայած Իսրայելի պետության կողմից ցեղասպանության ժխտմանը` 2000 թվականի ապրիլի 24-ին արդարադատության նախարար Յոսի Բեյլին և Կրթության նախարար Յոսի Սարիդը ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը` արժանանալով կառավարության անմիջական դատապարտմանը: Բեյլինը ցեղասպանությունը ճանաչել էր նաև 1994 թվականին, երբ դեռ արտաքին գործերի փոխնախարար էր:
Այն փաստը, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկումները տեղի են ունենում թուրքիսրայելական հարաբերությունների վատթարացման ժամանակաշրջանում, լուրջ հարցականներ է բարձրացնում Իսրայելի կառավարության իսկական նպատակների կապակցությամբ: Բարոյապես նողկալի է տեսնել, որ մի ազգի զանգվածային ոչնչացման հարցը շահագործվում է կոպիտ քաղաքական նկատառումներով: Չնայած, պետք է գիտակցել, որ միջազգային հարաբերությունները հազվադեպ են խարսխվում բարոյական սկզբունքների վրա: Եթե չլինեին տնտեսական և քաղաքական նկատառումները, ամբողջ աշխարհը վաղուց արդեն ճանաչած կլիներ Հայոց ցեղասպանությունը:
Թեև քննադատներին կարող է չգոհացնել, որ Իսրայելը քննարկում է Հայոց ցեղասպանության ընդունման հարցը Թուրքիայի հետ գժտություններ ունենալու ժամանակ, սակայն, իմ կարծիքով, շատ ավելի սխալ էր այսքան տարի շարունակ իրողությունը չընդունելը: Նույնիսկ հիմա, չնայած անցյալի սխալները սրբագրելու և ճշմարտությունը պահպանելու ջանքերին, Իսրայելի որոշ պաշտոնատարները մտահոգված են, որ Հայոց ցեղասպանության հարցի բարձրացումն էլ ավելի կսրի Թուրքիայի հետ հարաբերությունները: Քնեսեթի անդամ Արիեհ Էլդադը մերժեց նման առարկումները՝ մատնանշելով ընդդիմախոսների անտրամաբանական դիրքորոշումը. «Մի քանի տարի առաջ մարդիկ ասում էին, որ մենք չենք կարող խոսել դրա մասին` հաշվի առնելով Թուրքիայի հետ մեր բարիդրացիական հարաբերությունները: Այժմ մարդիկ ասում են, որ չենք կարող խոսել դրա մասին՝ ելնելով Թուրքիայի հետ մեր վատ հարաբերություններից»: Էլդադն ավելացրեց, որ երբ մարդիկ հակված չեն հասցեագրել բարոյական և էթիկական խնդիրներ, միշտ պնդում են, որ դեռ քննարկման ժամանակը չէ:
Այնուամենայնիվ, մեկ կարմիր գիծ կա, որ ոչ մի հայ չպետք է անցնի. Իսրայելի պաշտոնատարները փորձում են Հայաստանից և հայերից քաղաքական զիջումներ ստանալ ցեղասպանության ճանաչման դիմաց: Նման պահանջները պետք է կտրականապես մերժվեն , քանի որ հայերը ոչնչով պարտական չեն Իսրայելին ցեղասպանության ճանաչման համար՝ դա համընդհանուր ընդունված պատմական փաստ է: Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը պարզապես, քանի որ դա է ճիշտ քայլը՝ արտացոլելով աշխարհասփյուռ առաքինի հրեաների զգացմունքները:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ` Կ. Գևորգյան
Ինչպես հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը, ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Մեքսիկայում ընթացքող G20–ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպման ընթացքում քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ հարցեր,
Ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Դավութօղլուն և Քլինթոնը քննարկել են նաև Սիրիայի ճգնաժամը և ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ հարցեր։
Ինդոնեզիայում բեռնատար նավի խորտակման հետևանքով մահացել է 58 մարդ: Նավը փոթորիկի հետանքով շրջվել է:Այն Մանիլայի նեղուցից մեկնում էր դեպի Բուրու կզղի:
Փրկարարական աշխատանքները շարունակվում են, սակայն փրկարարները ասում են, որ վատ եղանակային պայմանների պատճառով կենդանի մնացածներին գտնելու շանսերը գնալով նվազում են:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.