23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ֆրանսիական Ալպերում Շամոնի դահուկային հանգստավայրի մոտ ձնահոսքի հետևանքով նվազագույնը 6 մարդ զոհվել, 8-ը տուժել են:
Ինչպես, Տեղական ժամանակով ժամը 5.25-ին տագնապ է բարձրացրել Մոնբլան լեռան լանջնին գտնվող տուժածներից մեկը: Սահելուն մտադիր էին մասնակցել 28 մարդ, այդ թվում` արտասահմանցիներ: Նրանցից շատերն անհետ կորած են համարվում: Այս մասին հայտնում է polit.ru-ն` հղում անելով BBC-ին:
Այս պահին Ալպերում որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում, որոնց մասնակցում են ուղղաթիռներ և կիրառվում են ջերմային ճառագայթում հայտնաբերող սարքեր:
Agence France-Presse-ը նշում է, որ ձնահոսքը վերջին տարիների ամենամահաբերը դարձավ:
Մեծ Բրիտանիայի ամենահարուստ կնոջ, Tetra Pak-ի ժառանգորդ Եվա Ռաուզինգի մարմինը շուրջ 4 օր մնացել է տան ննջարաններից մեկում:
Ինչպես հաղորդում է ը` վկայակոչելով The Daily Mirror-ը, Մահացածի ամուսինը` Հանս Քրիստիան Ռաուզինգը, ամենայն հավանականությամբ, ողջ այդ ընթացքում, գտնվել է տանը, այս մասին տեղեկանում ենք NEWSru.com-ից :
Սքոթլանդ Յարդը, նախկինի պես, հրաժարվում է պաշտոնապես հայտնել ձերբակալված տղամարդու անունը: Հաղորդվում է միայն, որ Լոնդոնի հարավում ոստիկանական բաժանմունքից նա տեղափոխվել է բժշկական կենտրոններից մեկը, որտեղ նրան օգնություն են ցուցաբերում: 49-ամյա տղամարդու մոտ նյարդային խախտում է եղել: Նա դեռ մի քանի օր կմնա հիվանդանոցում:
ԱՄՆ-ի ոստիկանությունը ձերբակալել է Վիրջինիա նահանգի մի բնակչի, ով տարիներ շարունակ կնոջ հանդեպ բռնություն է իրագործել: 10 տարվա` ձեռնաշղթաներով ստրկությունից հետո, կնոջը տեղափոխել են հիվանդանոց:
«Այս դեպքն ընտանեկան բռնության աննախադեպ օրինակ է: Խոսքը ստրկության մասին է` աննկարագրելի խոշտանգումներով»,- հայտնել են ոստիկանությունից:
Հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ կասկածյալ ֆերմերի կինն ընկել է հիվանդանոց: Բժիշկները նրա մարմնի վրա սպիներ են գտել: Վերքերը վկայել են այն մասին, որ նրա ոտքերն ու ձեռքերը կապված են եղել շղթաներով: Ոտքերից մեկը մաշկազերծված է եղել: Ոստիկանության տվյալներով` հանցագործը կնոջ վերջույթները վնասել է իր տրակտորով: Տուժածի կուրծքն ու մեջքը այրված են եղել տաքացրած թավայով, իսկ մատները ծռված են եղել` բազմակի կոտրվածքների և սխալ կպնելու հետևանքով:
Այդ ողջ ընթացքում կինը զրկված է եղել տարրական բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից` անգամ ծննդաբերելիս:
Ամուսինը կնոջն իր ստրուկն է համարել 10 տարի և ստիպել է ծնկի գալ ամեն անգամ, երբ տեսել է իրեն:
Կնոջը հաջողվել է ազատվել ստրկությունից` միայն հուլիսի 2-ին, երբ ամուսինը որոշել է կնոջն ու երեխային հետը վերցնել: Մինչ «ստրկատերը» գործով է զբաղված եղել, նրա կինը կարողացել է փախչել և մոտակա ակումբում հանգրվանել: Ավելի ուշ նա բժշկական օգնություն ստանալու համար դիմել է հիվանդանոց:
ԱՄՆ քաղաքացի Ջո Գորդոնը, որը հայտնի նաև Լերփոնգ Վիչայխամաթ, Թաիլանդում դատապարտվել էր 2,5 տարվա ազատազրկման` Թաիլանդի թագավոր Պումիպոն Ադուլյադետի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար: Նա ներում է ստացել թագավորի կողմից: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Reuters-ը, թագավորի որոշմամբ Գորդոնը ազատ է արձակվել:
55-ամյա Գորդոնը կալանավորվել էր 2011-ի մայիսին` իր ինտերնետ-օրագրում գրառումների համար: Մասնավորապես, 2007-ի նրա գրառումների մեջ քննիչները գտել են Թաիլանդի թագավոր Պումիպոն Ադուլյադետի ոչ պաշտոնական կենսագրության հղումը, որը տպագրվել է ընդհատակում արգելված է Թաիլանդում, գրում է «Ռոսբալտը»:
Ամերիկացին դատարանի առաջ է կանգնել, որտեղ նրան մեղադրել են թագավորին վիրավորելու, միապետությունը տապալելու կոչեր անելու և ինտերնետով սուտ տեղեկություններ տարածելու համար:
Իսպանական Պամպլոնա քաղաքում ընթացող «Սան Ֆերմին» տոնի երրորդ օրը ցլավազքի ժամանակ 7 մարդ է տուժել: Ցլերի մեծ մասը տարածությունն անցել է 2 րոպե 26 վայրկյանում: Սակայն նախրի առաջնորդը` Ֆուգադո մականունով և 545 կգ քաշով, ետ է մնացել մեկ ամբողջ րոպե: Նա այդ ընթացքում բառացիորեն այս ու այն կողմ է նետել մարդկանց: Ցլից տուժել են երկու զբոսաշրջիկներ Մեծ Բրիտանիայից:
Փառատոնի երեք օրերի ընթացքում լրջորեն վիրավորվել է 15 մարդ, նրանց մեծ մասը` զբոսաշրջիկներ: Հիվանդանոց են տեղափոխվել երկու ամերիկացիներ, մի ավստրալացի և ճապոնացի, ինչպես նաև 9 իսպանացիներ:
Ռուսաստանի` ջրհեղեղից տուժած Կրիմսկ քաղաքի Սուրբ Միքայել հրեշտակապետ եկեղեցու հոգևոր հովիվն ամբողջ գիշեր ռետինե նավակով ջրհեղից տուժածներին անվտանգ վայր է տեղափոխել:
Life news-ը տեղեկացնում է , 27-ամյա հայր Ալեքսանդր Կարպեցն աղետը սկսվելու պահին տանն է եղել: Չմտածելով իր մասին, նա շարժվել է դեպի եկեղեցի, որտեղ էլ հանդիպել է առաջին տուժածներին:
Հայր Ալեքսանդրը երկու այլ մարդկանց հետ մաշված նավակով սկսել է փրկել մարդկանց:
«Նախ մենք իջանք դեպի Կազանյան եկեղեցին, որ ավելի ներքևում էր գտնվում: Այնտեղ կային տարեց մարդիկ, ովքեր լողալ չգիտեն: Երբ մենք հասանք եկեղեցուն` ջուրը բարձրացել էր մոտ 5 մետրով»,- պատմել է նա:
Նա ծերերին օգնել է հասնել նավակին և տեղափոխել է նրանց դեպի բարձրադիր վայր: Ամբողջ գիշեր նա շարունակել է նավակով, ճանապարհը լապտերով լուսավորելով, գտնել և դուրս բերել տուժածներին:
Մեկ գիշերում նրան հաջողվել է 50 քաղաքացու կյանք փրկել:
Փրկարարական գործողությունները նա դադարեցրել է միայն այն ժամանակ, երբ առավոտյան նավակը պատռվել է: Սակայն այժմ էլ հոգևորականը չի դադարել օգնել տուժածներին: Եկեղեցու տարածքում նա դաշտային խոհանոց է ստեղծել:
Այսօր Իրան է ժամանել Արաբական երկրների լիգայի և ՄԱԿ-ի Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Քոֆի Անանը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում կատարելով իրանական «Ալ-Ալամ» հեռուստաալիքին:
Սպասվում է, որ հատուկ բանագնացի բանակցությունները Իրանի ղեկավարության հետ կլինի սիրիական ճգնաժամի կարգավորման հարցի շրջանակներում:
Այսօր Անանը Դամասկոսում բանակցել էր նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ:
Մոսկվայի մետրոյում բանկերից մեկի 24-ամյա մենեջեր Իվան Մալիկը նետվել է մոտեցող գնացքի տակ և գլուխը դրել է ռելսի վրա՝ այդ կերպ վերջ տալով կյանքին, հայտնում է LifeNews-ը:
Ըստ լրատվամիջոցի՝ երիտասարդն այդ քայլին է դիմել այն բանից հետո, երբ չի կարողացել բանկային քարտից 1 մլն ռուբլի գումար հանել իր ծնողների համար: Նա աշխատել է Մադրիդում և Մոսկվա է եկել բանակցությունների նպատակով: Հարազատները պատմել են, որ Մալիկը խոշոր վարկ է վերցրած եղել, որպեսզի ծնողներին օգնի նոր տուն կառուցել, սակայն նրանք հրաժարվում են հավատալ, որ նա որևէ պատճառով կարող էր ինքնասպանություն գործել:
Տեսահսկման խցիկները ֆիքսել են միջադեպը, որը տեղի է ունեցել հունիսի 26-ին տասնյակ մարդկանց աչքի առաջ:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը չհայտարարված այցով ժամանել է Քաբուլ: Նա հայտարարել է, որ Աֆղանստանն ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցն է ՆԱՏՕ-ի երկրներից հետո:
Հուլիսի 8-ին Տոկիոյում Աֆղանստանի հարցով միջազգային կոնֆերանս պետք է կայանա: Հանդիպմանը կքննարկվի այդ երկրին տարեկան 4 մլրդ դոլար հատկացնելու հարցը:
«Դա թույլ կտա Աֆղանստանին բանակի ավելի ուժեղ պոտենցիալ ստանալ եւ ավելի լայն համագործակցել ԱՄՆ-ի, հատկապես ամերիկյան բանակի հետ»,-հայտարարել է Քլինթոնը Քաբուլում ԱՄՆ դեսպանատան դիվանագետների հետ հանդիպմանը, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
ԱՄՆ պետքարտուղարը հավատում է, որ երկու երկրների հարաբերությունները փոխշահավետ կդառնան 2014 թվականից հետո, երբ Աֆղանստանը կլքեն ՆԱՏՕ-ի ուժերը:
Քլինթոնը այցելության ընթացքում կհանդիպի Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ:
Ադրբեջանում Իրանի դեսպան Մահոմեդբագիր Բահրամիի առաքելությունն ավարտվելուց և նրա հեռանալուց հետո այդ պաշտոնում նոր նշանակում չի սպասվում, քանի որ դեսպանատունն անորոշ ժամկետով փակվում է: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական Olaylar.az կայքը` հղում անելով դիվանագիտական աղբյուրին:
Աղբյուրի տվյալներով` Իրանի դեսպանատունը կարող է ժամանակավորապես փակվել: Դեսպանատան առաքելությունը կիրականացնի հյուպատոսարանը:
Ավելի վաղ դիվանագիտական առաքելության ներկայիս ղեկավարը կանչվել էր Թեհրան և Բաքու էր վերադարձել ընդամենը մեկ շաբաթ առաջ: Դեսպանին հետ կանչելու պատճառ էր նշվում դեսպանատան շենքի առջև իրականացված բողոքի ակցիայի ընթացքում Իրանի հոգևոր առաջնորդին հասցված վիրավորանքը: Բաքու վերադառնալուց արդեն մեկ օր անց տեղեկատվություն տարածվեց, որ դեսպանը մոտ օրերս կլքի Բաքուն դիվանագիտական առաքելության ժամկետն ավարտելու պատճառով:
Վերջին ժամանակներս կողմերի միջև հարաբերությունները կտրուկ սրվել են: Ադրբեջանական հեռուստաալիքները ակտիվ ներգրավված են հակաիրանական քարոզչությունում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.