23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Սիրիայում կատաղի մարտերը մոտենում են Իսրայելի սահմանին: Սահմանագծից 2 կմ հեռավորության վրա կրակոցներ և պայթյուններ են լսվել,հաղորդում է իսրայելական ZMAN գործակալությունը:
Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքն այսօր այցելել է իսրայելա-սիրիական սահման, որտել ելույթ է ունեցել և խոստացել`թույլ չտալ, որպեսզի Սիրիայից փախստականներ մտնեն Իսրայելի սահման:
Այսօր` հուլիսի 19-ին հրդեհ է բռնկվել Բաքվի Ղարադաղի շրջանում գտնվող Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ռազմաբազայում, հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը: Այս ռազմաբազայի պահեստներում զինամթերք էր պահվում:
Դեպքի վայր են ժամանել հրշեջ հաշվարկներ և ԱԻՆ-ի պետական հրշեջ ծառայության ուղղաթիռներ: Ներկայումս հրդեհը դեռ չի հաջողվել մարել և մարման աշխատանքները շարունակվում են:
Հրդեհից տուժած ԱԻՆ-ի երեք աշխատակիցներ տեղափոխվել են հիվանդանոց: Նրանցից երկուսը, հրդեհը մարելիս, այրվածքներ են ստացել, իսկ երրորդը` գազից Է թունավորվել:
Գերմանիայի արևելյան փոքրիկ քաղաքի պահոցում հայտնաբերվել է մի վկայական, որն ապացուցում է, որ 1562թ.-ի մայիսի 28-ին Բեռլինը 400 գուլդերն է պարտք վերցրել` տարեկան 6% տոկոսադրույքով: Մասնագետները հաշվել են, որ մայրաքաղաքի պարտքը կազմում է 11 200 գուլդերն, ինչը համարժեք է ներկայիս 112 մլն եվրոյին: Թեպետ վկայականի վրա բացակայում է կնիքը, սակայն այն հայտնաբերած պատմաբան Վերա Շմիդտը պնդում է, որ փաստաթուղթն իրական է և դեռևս օրենքի ուժ ունի: Եթե հաստատվի պատմաբանի պնդումը, և Բեռլինն էլ վճարի վերը նշված գումարը փոքրիկ քաղաքին, ապա Միտենվալդեն կդառնա ամենահարուստ քաղաքներից մեկը, հայտնում է Reuters-ը:
Այժմ Շմիդտը և Միտենվալդեի քաղաքապետ Ուվե Պֆայֆերը դիմել են Բեռլինի քաղաքային իշխանություններին` պարտքը ստանալու խնդրանքով:
Դամասկոսում հերթական խոշոր պայթյունն է տեղի ունեցել` այս անգամ ազգային հետախուզական ծառայության շենքի մոտակայքում: Սիրիայի պետական հեռուստաընկերությունը տեղեկացրել է, որ պայթյունի հետևանքով զոհվել է Սիրիայի պաշտպանության նախարար գեներալ Դաուդ Ռաջիհան: Լուրջ վնասվածքներ են ստացել ներքին գործերի նախարար Մոհամմեդ Իբրահիմ ալ Շաարը, նախագահ Ասադի աներորդի Ասեֆ Շաուքաթն ու երկրի հետախուզության ղեկավարը:
Մահապարտ ահաբեկիչը իրեն պայթեցրել է այն պահին, երբ շենքում ընթացել է նախարարների հանդիպումը հետախուզական ծառայության ղեկավարության հետ:
Հանդիպման այլ մասնակիցներ ևս լուրջ վնասվածքներ են ստացել, սակայն նրանց անունները դեռ չեն հրապարակվում:
Միաժամանակ զինյալները հայտարարում են, որ կարողացել են մուտք գործել քաղաքի Դումմար շրջան, որտեղ գտնվում է նախագահական նստավայրը: «Ալ-արաբիա»-ի փոխանցմամբ, ընդդիմադիրները հրետակոծում են այստեղ գտնվող պետական շինությունները. մարտեր են ընթանում նախագահական նստավայրից ընդամենը մի քանի հայուր մետր հեռավորության վրա:
Ընդդիմադիրների տեղեկություններով` վերջին 24 ժամվա ընթացքում Դամասկոսում կառավարական ուժերի 60 զինվոր է սպանվել, իսկ օդում ռազմական ուղղաթիռ է խփվել: Իշխանություններն իրենց հերթին տեղեկացնում են, որ Դամասկոսում «ահաբեկիչները» շրջափակվել են և գործողություն է իրականացվում նրանց վերացնելու համար:
Russia Today-ը հայտնում է, որ Ազգային հետախուզության շենքում տեղի ունեցած պայթյունից ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է Սիրիայի Ազգային հետախուզության պետ, գեներալ Հասան Տուրկմանին: Այլ տեղեկություններով, զոհվել է նաև նույն կառույցի Հետաքննությունների վարչության պետ Հաֆեզ Մախլուֆը:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կոչ է արել միջազգային հանրությանը ճնշում բանեցնել Ռուսաստանի վրա սիրիական հարցում: Քլինթոնը CNN հեռուստաալիքի եթերում նշել է, որ խոսքը գնում է ՄԱԿ ԱԽ-ում արեւմտյան երկրների կողմից Սիրիայի հարցով պատրաստված բանաձևին Ռուսաստանի աջակցության անհրաժեշտության մասին, այս մասին գրում է Lenta.ru-ն:
Փաստաթուղթը նախատեսում է ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխի կիրառումը, որը թույլ է տալիս «շատ կոշտ պատժամիջոցներ» կիրառել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ, նաև նրա ռեժիմին աջակցող անձանց դեմ: Այդ բանաձևի նախագծին աջակցում են Ֆրանսիան, Գերմանիան և ԱՄՆ-ը, բայց դեմ է արտահայտվում Ռուսաստանը, որը Անվտանգության խորհրդում վետոյի իրավունք ունի: նաև Չինաստանը նույնպես դժգոհություն է հայտնել :
ՄԱԿ ԱԽ-ն հուլիսի 18-ին քննարկի Սիրիայի հարցով երկու բանաձև` ռուսականը եւ բրիտանականը:
Բրիտանական բանաձևում պատժամիջոցներ են նախատեսվում, սակայն Ռուսաստանը խոստացել է վետո դնել, իսկ ռուսական բանաձևում պատժամիջոցներ չեն նախատեսվում:
Իրաքի կողմից Թուրքիայի դիմաց օդային տարածք փակելու որոշումը կապվում է տարբեր հանգամանքների հետ: Բայց երբ հաղորդվում է, որ Արբիլ-Իսթանբուլ կամ Արպիլ-Անթալիա թռիչքներն են, որոնք առկախված են, հստակորեն խնդիրը կապվում է ուղղակի քրտական գործոնին:
Թուրքիայի տարածքին քուրտ ապստամբների ծավալած շարժումները վերստին լուսարձակի տակ են եկել։ Այժմ կանխազգուշացման քայլի կդիմվի քրտական կողմից փակելու` Թուրքիայի դիմաց օդային տարածքը: Նման որոշում կարող է ժամանակավոր լինել, մինչեւ որ իրավիճակը վերահանդարտեցնելու համապատասխան միջոցառումների դիմվի: Ոչ պաշտոնական մեկնաբանությունները տարաբնույթ են: Մինչ թուրքական լրատուամիջոցները Արբիլից Թուրքիա հասնող քարյուղի ծրագիրին նկատմամբ Բաղդատի անհամաձայնությանն են վերագրում պատահարը, Իրաքի օդանավային իշխանությունները խոսում են վերահսկողական սարքերի խանգարման մասին: Դրա դիմաց, թուրքական կողմը առարկում է, որ էդ դեպքում ինչո՞ւ միայն դեպի Թուրքիա եւ դեպի Սեուտական Արաբիա առկախվել են թռիչքները: Ավելի ուշ, Իրաքի վարչապետը, առանց ակնարկություն անելու օդային տարածքի փակումին, հայտնում էր, որ Իրաքը չի կարող ձեռնածալ մնալ իր երկրի հյուսիսային տարածքին նկատմամբ գործադրվող օդանավային հարձակումներին դիմաց:
Խնդիրը որոշ ծխածածկույթի տակ է եւ որոշ ժամանակ է պետք ճշգրիտ հետեւություններ կատարելու համար:
Փորձենք տեսնել սակայն, թե այլ ուղղությունների վրա ի՞նչ իրադրություններ են արձանագրվում, որոնք Անկարայի վարիչներին կիրառած քաղաքականության հետ ուղղակի-անուղղակի կապ կարող են ունենալ: Արեւմտյան լրատուամեքենան հստակ ճիգ է թափում միջնորդական եւ դիտորդական առաքելության ժամկետի ավարտի նախօրյակին համոզելու, որ Սիրիայի գործող իշխանություններին նկատմամբ օղակը առավելագույնս սեղմվել է արդեն, թե՝ հակաիշխանություն ուժերը արդեն իսկ վերահսկում են մայրաքաղաքի մի շարք թաղամասեր:
Բոլոր երեւույթներն ու նախադրյալները համոզում են, որ խնդիրը արդեն վաղուց դուրս է եկել Սիրիայի սահմաններից, իշխանություն-ընդդիմություն քաղաքական թե ռազմական ընդհարումների շրջագծից եւ ստացել` ոչ միայն շրջանային տարողություն, այլ հայտնված աշխարհաքաղաքական օրակարգի վրա:
Այսպես. Մոսկվան, հայտնապես միջինարեւելյան իր ռազմակայանն է սեպում Սիրիան, ուր գործող վարչակարգի տապալումը համարում է իր ձախողությունը կամ իր սեփական դիրքերից զիջումը: Մի կողմից ռուսական ռազմանավերը մոտենում են սիրիական ծովափ, մյուս կողմից ՆԱԹՈ-ն հայտարարում է, որ համապատասխան վերահսկողություն սաստկացուցած է ռուսական նավերի նկատմամբ: Խնդիրը ուրեմն, արաբական աշխարհի սահմաններից շատ անդին անցած է եւ ուղղակիորեն առնչված` ՄԱԿ-ի ԱԽ-ին, ՆԱԹՈ-ին, Ռուսաստանին։
Վերադառնանք Թուրքիա. վարչապետ Էրդողան շուտով կժամանի Մոսկվա: Նախատեսվում է, որ ան լուծման առաջարկ է ներկայացնելու Կրեմլինին։ Սիրիայի նկատմամբ թուրքական կեցուածքները որոշ ելեւէջներից են անցնում։ Թուրքական զինվորական համակարգին եւ քաղաքական թեւին միջեւ ցուցադրվում է որոշ հակասություն: Սա այնքան էական չի կարող լինել, որքան ՆԱԹՈ-ի անդամ Թուրքիայի կատարած հաշվարկը ռուսական գործոնին նկատմամբ: Տավութողլուի ձախողած լինելու հայտարարությունը, թուրքական զորքերի սահմանային անհետեւանք կուտակումները, թուրքական օդանավի կործանման առիթով կատարված հերքումները ճակատից մի քայլ հետ քաշվելու երեւույթներ են: Կարեւոր է, թե ի՞նչ առաջարկ պիտի կատարե վարչապետ Էրդողանը Մոսկվայի վարիչներին:
Թուրքիայի տարածքին վերստին գլուխ ցցած քրտական դրսեւորումները, հիմա ալ Արբիլի հետ օդային տարածքի փակումը (թեկուզ ժամանակավոր) խնդիրներ են, որոնք ռուսականին առընթեր քրտական գործոնին հետ հաշվի նստելու են մղում Անկարայի պատասխանատուները: Ի վերջո գարնանային նորաձեւ հովերը դատապարտված չեն սահմանափակված մնալու արաբական երկնքների վրա:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխաւոր խմբագիր
РБК -ն հայտնում է, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատրաստվում է պայմանագիր կնքել երկրի յուրաքանչյուր քաղաքացու հետ, ըստ որի` կառավարությունը խոստանում է բարելավել յուրաքանչյուրի կյանքը : Խոսքը, մասնավորապես, Վրաստանի բոլոր բնակիչների բժշկական ապահովագրության, զբաղվածության խնդրի լուծման, ինչպես նաև յուրաքանչյուր ընտանիքին հազար լարիի չափով (625 դոլար) 4 տարի ժամկետով ստացականների տրամադրման մասին է: Նախագահն այս մասին հայտարարել է Թբիլիսիի ծայրամասերից մեկում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում:
«Այդ պայմանագիրը կստորագրենք ես և վարչապետ Վանո Մերաբիշվիլին»,- ասել է Սաակաշվիլին: Նա խոստանացել է, որ պայմանագրի բոլոր կետերը պարտադիր իրականացվելու են:
Մեծ Բիտանիայի Փլիմութ քաղաքի 7-ամյա բնակչուհի Չելսի Թոմսն իր դասրանի հետ լողափ ուղևորվելու ընթացքում հալուցինացիաների մեջ է ընկել և սկսել խոսել պատերի հետ` 1-ի փոխարեն 7 ինքնազգացողության վատացման դեմ հաբեր ընդունելուց հետո, այս մասին գրում է Daily Mail-ը:
Երեկոյան մայրն աղջկան գրեթե անգիտակից վիճակում, դողացող ձեռքերով տեսնելուց հետո, ստուգել է նրա պայուսակը և տեսել, որ երեխան նշանակված 1 հաբի փոխարեն 7-ն է ընդունել: Չելսին ամիջապես հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ գիշերն անցկացնելուց հետո ուշքի է եկել և խոստովանել, որ շատ հաբեր է ընդունել դրանց հաճելի քաղցր համի պատճառով:
Աղջկա հետ կատարվածի մեջ մայրը մեղադրում է ուսուցիչներին, ովքեր ևս մեկնել են ուղևորության, նույնիսկ իմանալով, որ նա պետք է 1 հաբ ընդուներ, բավարար ուշադրություն չեն դարձրել երեխային:
Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում մի 42 հարկանի երկնաքարում հրդեհ է բռնկվել: Բարձրացող ծուխը տեսանելի է եղել քաղաքի տարբեր թաղամասերից:
Ըստ մասնագետների` այն կարող է տեխնիկական խնդիրների հետևանքով առաջացած լինել, սակայն հրդեհի առաջացման հստակ պատճառները հայտնի չեն:
Շենքից պոկված այրվող կտորները թափվել են հատակին` առաջացնելով մեծ վտանգ:
«Հյուրիյեթ»-ի փոխանցմամբ, այդ երկնաքերում բազմաթիվ հայտնի մարդիկ են ապրում:
Մարման աշխատանքներին մասնակցել է 112 հրշեջ -փրկակարական անձնակազմ և 45 ուղղաթիռներ: Հրդեհը հնարավոր է եղել մեկուսացնել 45 րոպե անց: Այդ ընթացքում երթևեկության համար փակ են եղել հարակից բոլոր փողոցները:
Թուրքական ավիաուղիների երկու ինքնաթիռ մնացել են Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության մայրաքաղաք Էրբիլում, քանի որ Իրաքը փակել է օդային տարածքը թուրքական ինքնաթիռների համար :
Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին նշել է, որ Իրաքը չի կարող լուռ մնալ հարևան երկրի ինքնաթիռների կողմից սահմանը խախտելու միջադեպերին:
Օդային սահմանը փակելու համար մի քանի վարկած է շրջանառվում: Դրանցից մեկն այն է, որ էլեկտրաէներգիայի տատանման պատճառով շարքից դուրս են եկել ռադարները:
Պատճառներից մեկն էլ համարվում է երկու երկրների «նավթային ճգնաժամը»:
«Թուրքական ավիաուղիներից» հույս են հայտնել, որ խնդիրը 2 ժամվա ընթացքում կհարթվի և ինքնաթիռները կվերադառնան Թուրքիա,տեղեկացնում է թուրքական «Միլլիյեթը» :
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.