23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Իրանը թողարկել է սեփական արտադրության առաջին նավթային aframax տանկերը, որ պատրաստվել է Վենեսուելայի պատվերով, հայտնում է Reuters-ը` հղում անելով իրանական Fars գործակալությանը:
«Aframax-ի արտադրությունն ու վաճառքը երկրի համար առաջինն է իր տեսակի մեջ, ուստի մենք պետք է շարունակենք ավելի շատ հաճախորդներ գրավել»,- նշել է Իրանի SADRA ծովային արդյունաբերական ընկերության տնօրեն Մեհդի Էտեսամը:
Aframax-ը տեղավորում է մինչև 700 հազար բարել նավթ: Դեռևս հայտնի չէ, թե արդյոք Իրանը նման տանկերների պատրաստաման այլ պատվերներ էլ է ստացել, թե` ոչ:
Հուլիսի 23-ին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ելույթ ունենալով վետերանների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե սիրիական իշխանությունները պատասխանատու կլինեն, եթե փորձեն քիմիական զենք օգտագործել:
«Քիմիական զենքի օգտագործումը Բաշար ալ — Ասադի կողմից կբերի ողբերգական թյուրիմացության, — ասել է նա: — Այսօր մենք աշխատում ենք ապահովել, որ սիրիական ժողովուրդը ստանա էլ ավելի լավ ապագա, ազատվելով Ասադի ռեժիմից», հաղորդում է ԻՏԱՌ – ՏԱՍՍ գործակալությունը, մեջբերելով ԱՄՆ ղեկավարի խոսքերը:
«Ի նկատի ունենալով, որ Սիրիայում առկա է քիմիական զենքի պաշարներ, մենք հասկացնել կտանք Ասադին և իր ամբողջ շրջապատին, որ միջազգային հանրությունը հետևում է իրավիճակին, և այդ զենքը օգտագործելու դեպքում, նրանք պատասխանատվության կենթարկվեն: Սիրիայի իշխանությունների այդ գործողությունը կլինի ողբերգական սխալ », — ասել է Օբաման:
Այս տարվա մայիսին Վաշինգտոն Փոստ-ը հայտնել է, որ Սիրիան ունի առնվազն հինգ լավ պահպանվող պահեստներ, որտեղ թաքցնում է քիմիական զենք. Ըստ որոշ աղբյուրների, Դամասկոսի տրամադրության տակ կա, մասնավորապես, մի քանի տոննա նյարդապարալիզացնող գազ:
Ինչպես նախօրեին տեղեկացվել է, Սիրիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջիհադ Մագդիսինը հայտարարել է, թե քիմիական զենքի բոլոր պահեստները Սիրիայում իշխանական ուժերի վերահսկողության տակ են, և Դամասկոսն այն կօգտագործի միայն արտաքին ագրեսիայի դեպքում:
Այս հայտարարությունը առաջին պաշտոնական հաստատումն է այն բանի, որ Սիրիան ունի քիմիական զենք, որի արգելման կոնվենցիան Դամասկոսը չի ստորագրել:
Ջիհադ Մագդիսիի խոստովանությունն առաջացրել է քննադատության ալիք Արևմուտքում: ԶԼՄ – ները դուրս քաշելով համատեքստից մի դրվագ, գրել են այն մասին, որ Սիրիան ընդդիմությանը սպառնում է քիմիական զենքով: Ներկայումս փորձագետները մանրամասն հետազոտում են, թե ինչ է նշանակում սիրիական իշխանությունների այդ հայտարարությունը: Նրանցից ոմանք այն կարծիքին են, որ սա մի քայլ է, որ արևմտյան տերությունները երկրին ստիպել են կատարել, իսկ մյուսները հակված են նրան, որ Սիրիան կարող է այդ խոսքերով ուղղակի հրահրել ռազմական գործողությունների, որին երկար ժամանակ ձգտում են ԱՄՆ-ը և իր դաշնակիցները:
BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ, Իսպանիայի հյուսիս-արևելքում գտնվող Կատալոնիայի նահանգում անտառային հրդեհների հետևանքով զոհվել է 4 մարդ, այդ թվում 15-ամյա մի աղջիկ, ևս 17-ը տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել:
Ինչպես Associated Press-ին վկայակոչելով հաղորդում է rbc-ն, մի դեպքում մահվան պատճառ է դարձել հրդեհը հանգցնելիս տեղի ունեցած սրտի կաթվածը, իսկ մյուս 2-ն էլ մահացել են` կրակից փրկվելու համար օվկիանոս նետվելիս: Ուժեղ հրդեհները նաև տրանսպորտային խնդիրներ են ստեղծել:
Իսպանիան Ֆրանսիային կապող հիմնական ավտոճանապարհային մայրուղին փակ է:
Տեղի իշխանությունները հայտարարել են, որ անտառային հրդեհները բռնկված են 7 հազար հա տարածքում: Բնակիչներին և զբոսաշրջիկներին հորդորվում է մնալ տներում` մինչև իրադրության կարգավորումը: Հրդեհների դեմ պայքարի համար ուղարկվել է ավելի քան 80 հրշեջ-փրկարարական ջոկատ:
Ըստ Կատալոնիայի ՆԳ նախարար Ֆելիպ Պյուիգիի` հրդեհները տեղայնացնել չի հաջողվում ուժեղ քամու պատճառով, որը հասնում է 90 կմ/ժամի: Ալտ-Էմպորդա շրջանի բոլոր բնակիչներին, իսկ նրանց թիվը 100 հազարի է հասնում, հրհանգվել է դուրս չգալ տներից: Այդ տեղանքով անցնում է հիմնական երթուղին, որով իսպանացիները հաճախ են գնում Ֆրանսիա` հանգստանալու, իսկ ֆրանսիացիները` հակառակ ուղղությամբ:
Հրդեհն սկսվել է կիրակի Խերոնա նահանգում, Ֆրանսիայի հետ սահմանից 500 մետր հեռավորության վրա: Այն ուժեղ քամու հետևանքով արագ տարածվել է:
Թեև հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավել են 200 օդանավեր և ուղղաթիռներ, բանակային ստորաբաժանումներ և ֆրանսիացի հրշեջներ, կրակի տարածումը դեռ չի հաջողվում կանխել:
Պարզվել է, որ 4 զոհերից երեքը Ֆրանսիայի քաղաքացիներ են: Նրանց շարքում են 60-ամյա տղամարդն ու նրա 15-ամյա դուստրը:
CNNturk-ի փոխանցմամբ, Թուրքիայում ռազմական ուղղաթիռի վթարի արդյունքում 5 զինծառայող զոհվել է, 6-ը` վիրավորվել:
Ավիավթարը տեղի է ունեցել գիշերը` Հաքքարի նահանգում: Նախնական տեղեկություններով` ուղղաթիռի վթարի պատճառը տեխնիկական խնդիրներն են: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբից պարզաբանել են, որ S-70 Sikorsky տիպի ուղղաթիռը վթարի է ենթարկվել վայրէջքի ընթացքում:
Երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլը, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքը ցավակցական հեռագրեր են հղել գլխավոր շտաբին և զոհերի հարազատներին:
Արաբական Լիգայի նախարարների խորհուրդը Սիրիայի հարցով արտահերթ նիստ է գումարել Կատարի մայրաքաղաք Դոհայում: Նիստի ընթացքում նրանք հանդես են եկել հայտարարությամբ և կոչ են արել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին հնարավորինս շուտ իշխանությունը փոխանցել ժամանակավոր կառավարությանը:
«Ֆրանս պրեսս» գործակալության փոխանցմամբ, նախարարների խորհրդի հայտարարության մեջ ասվել է, որ Ասադի հեռանալը կօգնի երկրում դադարեցնել արյունահեղությունը: Նրանք նաև խոստացել են օգնել Ասադին` ապահովելով նրա ընտանիքի անվտանգությանը:
«Նման տղամարդկային քայլը կօգնի երկրում դադարեցնել ավերածություններն ու մահերը»,-ասել է Կատարի վարչապետ Համադ մեն Ջեսեմ ալ Թանին, որը նաև ասել է, որ անցումային կառավարության կազմում պետք է լինեն ընդդիմության ներկայացուցիչները` մասնավորապես «Սիրիայի ազատ բանակից»:
Արտահերթ նիստի մասնակիցները կարծում են, որ Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդները պետք է կենտրոնացնեն ջանքերը` խաղաղ իշխանափոխության համար: Նրանք նաև նշել են «անվտանգության գոտիներ» և «հումանիտար միջանցքներ» բացելու անհրաժեշտության մասին:
Ակնկալվում է, որ ալ Թանին և Արաբական Լիգայի գլխավոր քարտուղար Նամիբ ալ Արաբին կայցելեն Մոսկվա և Պեկին, որպեսզի երկու երկրներ ղեկավարներին ներկայացնեն նիստի արդյունքները:
Սիրիայում արդեն մեկ տարուց ավելի շարունակվում են հակակառավարական ակցիաները, որոնք արդեն վերածվել են զինված բախումների` զինյալ ընդդիմության և կառավարական զորքերի միջև:
Ըստ ՄԱԿ-ի տվյալների` Սիրիայում զոհերի թիվն անցնում է 16.000-ը, փախստական են դարձել շուրջ 230.000 մարդ, իսկ շուրջ մեկ միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի:
Մեծ Բրիտանիայում 3.5 տարի ազատազրկման է դատապարտվել զենքի առևտրով զբաղվող Մայքլ Ռենջերը:
«Ինտերֆաքս» գործակալությունը` հղում անելով բիրտանական մամուլին, հայնտնում է, որ բրիտանացին փորձել է Հյուսիսային Կորեայից «երկիր-երկինք» դասի հրթիռներ գնել և դրանք վաճառել Ադրբեջանին:
«Ռենջերի հարաբերությունները Ադրբեջանի հետ ոչ միայն անօրինական էին, այլ նաև պոտենցիալ վտանգավոր», — նշվում է բրիտանական դատախազության հայտարարության մեջ:
Ըստ Բրիտանացի իրավապահների` Ռենջերը միջազգային մակարդակի զինավաճառ է, որը զենքի մաքսանենգության համար գործածել է Հոնգկոնգում իր ընկերուհու անունով գրանցված ընկերությունը:
Դատարանում ներկայացվել է բրիտանացու էլեկտրոնային նամակագրությունը, որում նա պարծենում է իր հյուսիսկորեական զենքի մատակարարին, թե ինչպես են զենքի վաճառքի հարցով Ադրբեջանում այցի ժամանակ իրեն ընդունել երկրի ղեկավար շրջանակները, նույնիսկ իրեն տրամադրել են շքեղ լիմուզին անձնական վարորդով:
Թուրքական «Անադոլու» գործակալությունը տեղեկացնում է, որ Թուրքիայի Մարդին քաղաքի մոտակայքում պայթեցվել է Քիրքուկ-Յումուրթալըք նավթամուղը:
Ինչի հետևանքով նավթի արտահոսք է եղել և հրդեհ է բռնկվել:
Մարդինի նահանգապետ Թուրհան Այվազը տեղեկացրել է, որ պայթյունն ահաբեկչության արդյունք է:
«Նավթի արտահոսքը դադարեցրել ենք: Զոհեր և վիրավորներ չկան»,- ասել է նա:
Թուրքական կողմը պնդում է, որ ահաբեկչության հետևում Քրդական աշխատավորական կուսակցությունն է (PKK):
Մեծ Բրիտանիան հանցագործության բացահայտման նոր՝ օրիգինալ մեթոդ է մշակել. հանցագործներին որոնելու համար Բրիտանիայի ոստիկանական շների վրա այսուհետ կարող են տեղադրել տեսախցիկներ: Նախաձեռնությունը Անգլիայի կենտրոնական հատվածի՝ Ստաֆորդշիրի դքսության իրավապահ առաջին ստորաբաժանմանն է:
«Այդ սարքավորումները զարմանահրաշ են` դրանք ամրացվում են շան գլխի վրա, և մենք կարող ենք էկրանի վրա ամեն ինչ տեսնել: Եթե մենք որոնում ենք վտանգավոր հանցագործի, ապա կարող ենք տեսախցիկով զինված շանը ուղարկել անհրաժեշտ վայրը` նրան գտնելու համար»,- ոգևորված են ոստիկանությունում:
Քիչ առաջ Բաքվում հրդեհ է առաջացել Հեյդար Ալիևի անվան կենտրոնում : Շինությունից բարձրացող ծուխը նկատելի է շատ մեծ տարածությունից, հայտնում է «ԱՊԱ»-ն:
Դեպքի վայր է ժամանել հրշեջ ավելի քան 50 խումբ, ինչպես նաև հրշեջ ուղղաթիռ. տարածքը շրջափակված է:
Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ չնայած հրդեհը տեղայնացվել է, սակայն այն շարունակում է մեծանալ:
Չորեքշաբթի` հուլիսի-18-ի երեկոյան, Բուլղարիայի Բուրգաս քաղաքի «Սառաֆովո» օդանավակայանում տեղի է ունեցել զբոսաշրջային ավտոբուսի պայթյուն: Այստեղ՝ առողջարանում հանգստանալու էին ժամանել իսրայելցիների մի մեծ խումբ: Ըստ հիմնական վարկածի, պայթուցիկ սարքը գործադրել է ահաբեկիչ -մահապարտը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Վիրավորվել է 35 անձ, զոհվել են 7 հոգի, որոնցից 5-ը իսրայելցիներ են, զոհվել են նաև վարորդը և մահապարտը: Վիրավորներին անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի հիվանդանոցներում: Իրենց օգնություն են առաջարկել նաև իսրայելցի մասնագետները:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ահաբեկչության պատասխանատվությունը դրել է Իրանի վրա, և խոստացել, պատասխանել ողջ հզորությամբ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.