23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՄԱԿ-ի հումանիտար առաքելության կազմակերպության ղեկավար Վալերի Ամոսը հայտարարել է, որ Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպի շուրջ 200 հազար բնակիչ ստիպված է եղել լքել քաղաքն այն բանից հետո, երբ կառավարական ուժերը հուլիսի 28-ին սկսել են քաղաքը «մաքրել» զինյալ ընդդիմադիրներից:
«Ֆրանս պրես» գործակալության փոխանցմամբ, Ամոսն անհանգստություն է հայտնել այն բանի համար, որ կառավարական զորքերը Հալեպում տանկեր, հրետանի ու ծանր տեխնիկա են կիրառում: Նրա տվյալներով` բազմաթիվ բնակիչները ցանկանում են լքել ռազմական գործողությունների վայրերը, սակայն նման հնարավորություն չունեն: Բացի այդ` Հալեպում կա խմելու ջրի, ինչպես նաև հիգիենայի պարագաների պակաս:
Ականատեսները պնդում են, սակայն, որ հակառակ կառավարության ջանքերին, ապստամբներին ճնշել դեռևս չի հաջողվում:
Սիրիայի կառավարությունը Հալեպի համար պայքարը դիտարկում է որպես քաղաքացիական պատերազմի եզրափակիչ փուլ, սակայն ընդդիմության հրամանատարները խոստանում են Հալեպը «գերեզման դարձնել սիրիական բանակի համար»:
Հալեպը Սիրիայի խոշորագույն քաղաքն ու ֆինանսական կենտրոնն է` շուրջ 2.5 մլն բնակչությամբ: Վերջին օրերի մարտական գործողությունների ընթացքում զոհերի ու վիրավորների մասին ստույգ տեղեկություններ դեռևս չկան:
Տեղեկություններ կան այն մասին, որ երեկ Հալեպի Սալահեդդին թաղամասում Սիրիական կառավարական զորքերից անջատվելով 4 տանկի անձնակազմ անցել է Սիրիական ազատ բանակի կողմը:
Երկրի արտգործնախարար Վալիդ Մուալիմը, սակայն, Իրան կատարած այցելության ընթացքում հայտարարել է, որ իրենք հաղթելու են Հալեպում:
Սիրիայի ազգային խորհուրդն իր հերթին միջազգային հանրությանը կոչ է արել զինել սիրիացի ապստամբներին:
Ազգային խորհրդի ղեկավար Աբդուլբասիթ Սեյդան Աբու Դաբիում հայտարարել է, որ իրենց տանկերի, ռազմական ինքնաթիռների դեմ արդյունավետ զենքեր են անհրաժեշտ:
Վերջինս պնդել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին որևէ երկրում ապաստան տալու փոխարեն պետք է դատել` «իրականացրած սպանդի պատճառով»:
Սիրիայում շուրջ 18 ամիս շարունակվող ռազմական գործողությունների արդյունքում արդեն զոհվել է շուրջ 19 հազար մարդ:
«Ֆրանս Պրես» գործակալության փոխանցմամբ, Փարզում մի շարք սիրիացի ակտիվիստներ ընդդիմության դրոշն են կախել քաղաքի գլխավոր խորհրդանիշ Էյֆելյան աշտարակի ստորին հատվածից, ինչպես նաև մի մեծ պաստառ տեղադրել այդ մասում:
Այս քայլը մեծ ոգևորությամբ է ընդունվել մերձակայքում գտնվող զբոսաշրջիկների կողմից, ովքեր սկսել են բարձր ծափահարել ` տեսնելով դրոշն ու պաստառը, որի վրա գրված է եղել.«21 հազար սպանաված, 65 հազար անհետ կորած, 2 մլն տեղահան եղած: Սրանք են հանցագործ Ասադի խոստացած բարեփոխումները»:
Սակայն օրինախախտները շուտով ձերբալկալվել են, իսկ պաստառն ու դրոշը՝ հանվել:
«Մեր գործողությունների համար հատուկ ենք Էյֆելյան աշտարակն ընտրել, քանի որ այստեղ միշտ մարդաշատ է և բազում զբոսաշրջիկներ կան ամբողջ աշխարհից: Մեր նպատակն էր աշխարհի ուշադրությունը գրավել Սիրիայում կատարվող իրադարձությունների վրա»,-նշել է ձերբակալվածներից մեկը:
Ռուսաստանի Մոսկվայի շրջանում երեք աղջիկներ միասին նետվել են գնացքի տակ: Խմբակային ինքնասպանության պատճառները դեռևս հայտնի չեն:
Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»` հղում անելով իրավապահ մարմիններին:
Ողբերգությունը տեղի է ունեցել հուլիսի 26-ին` մերձմոսկովյան Ռուսա քաղաքից ոչ հեռու: Ըստ նախնական տվյալների`15 տարեկան երեք աղջիկներ միտումնավոր նետվել են Օրսկից Մինսկ ընթացող գնացքի տակ,
Աղջիկներին փրկել չի հաջողվել, նրանք տեղում մահացել են: Հարուցվել է քրեական գործ:
Դիարբեքիրում (Տիգրանակերտ) այսօր զինվորական մեքենա է պայթեցվել, ինչի հետևանքով զոհվել է 2 զինծառայող:
«Դողան» գործակալության փոխանցմամբ, ահաբեկչությունն իրականացրել են Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները` հեռակառավարվող ռումբի միջոցով:
Պայթյունի հետևանքով ևս 2 մարդ վիրավորվել է: Տարածքում զինյալներին գտնելու ուղղությամբ լայնածավալ գործողություն է սկսվել:
Սիրիայի ազատ բանակի զինյալները հինգշաբթի օրը հարձակման են ենթարկել ռազմական շարասյունը, որն ավտոմայրուղով դեպի քաղաք էր ընթանում `բռնկված ապստամբությունը ճնշելու: Ինչպես հայտարարել է ընդդիմությունը, քաղաքի ծայրամասում 25 զրահապատ մեքենաներից վնասազերծված են 4-ը:
Ճակատային հրամանատարները պնդում են, որ սիրիական օդուժի ուղղաթիռները հարձակվել են Հալեպի արևելյան շրջանների վրա, ուր անցած գիշեր հարյուրավոր զինյալների ներհոսք է եղել այլ նահանգներից: Իսկ քաղաքի կենտրոնում և նրա արևմտյան մասում հայտնվել են տանկեր, որոնք վերահսկվում են կառավարության ուժերի կողմից:
Զրահապատ մեքենաները փակել են դեպի Սաադալահ ալ Ջաբիր հրապարակ տանող բոլոր մուտքերը, որտեղ հիմնական պետական հաստատություններն են գտնվում:
Սիրիայի ազգային խորհրդի ներկայացուցիչները հայտարարել են, որ զինված ընդդիմության ձեռքում է Հալեպ քաղաքի 50% — ը:
Մինչդեռ սիրիական հեռուստատեսությունը հաղորդում է, որ զորքերը հաջողությամբ հետապնդում են բոլոր զինյալներին, որոնք գտնվում են Հալեպում և քաղաքի շրջակայքում: Ըստ նույն աղբյուրի` տասնյակ ահաբեկիչներ զոհվել են, մյուսները վայր են դրել զենքը և փախչել Թուրքիայի սահմանի ուղղությամբ:
Զինված գործողություններ են ընթանում նաև Սիրիայի մի շարք շրջաններում: Սիրիայի պաշտոնական աղբյուրը հայտնել է Սուրիա ալ Էն լրատվական գործակալությանը, որ Թուրքիային և նրանց, ովքեր կանգնած են Սիրիայում զինված միջամտության ակունքներին` Հալեպում, նոր անակնկալ է սպասվում:
Նրա խոսքերով, լայնամասշտաբ ռազմական գործողություններն ընդդեմ ահաբեկիչների կշարունակվեն ողջ երկրով այնքան ժամանակ, մինչև երկրի հանգիստը չվերականգնվի:
ԻՏԱՌ — ՏԱՍՍ գործակալություն
Մերձմոսկվայում ուժային կառույցների ներկայացուցիչները, ձերբակալելով 18 մարդու, կանխել են գողականնրի հավաքը: Կրիմինալ հեղինակություններին ձերբակալելու հատուկ գործողությունն անցկացվել է Կուդինովո գյուղի սրճարանում:
Life News-ի փոխանցմամբ, ձերբակալվածների շարքում են որոշակի շրջանակներում հայտնի մարդիկ:
Ոստիկանութան տվյալներով` գողականները որոշում էին,թե ինչպես պետք է հետ մղեն իրենց մրցակից խմբավորման կազմակերպած գրոհները: Ձերբակալվածների շարքում են` օրենքով գողեր Գրիգորի Սորոկինը`Ժորա Տաշքենդսկին, Ալեքսեյ Զաբավինը (Զաբավա), Վլադիմիր Օզերսկին` (Վովա Զյուզյա): Բացի այդ, ձերբակալվել են նաև Էլեկտրոստալ, Էլեկտրոուգլի և Բալաշիխա քաղաքների «նայողները»` Յուրի Լեբեդևը (Բոլտ), Յուրի Աքսևոնովը (Աքսեն) և Յուրի Տարասովը (Տարաս):
40-ամյա Ժորա Տաշքենտսկին Ռուսաստանի ամենահայտնի օրենքով գողերից մեկն է: Սորոկինին «թագադրել» է ինքը Ասլան Ուսոյանը:
Սիրիայի տարածքին արձանագրվող իրադարձությունների մասին Թուրքիայի վարչապետին կատարած հայտարարությունները ամփոփվում են հետեւյալ կետերում.
Ա.- Անկարա չի կարող ձեռնածալ մնալ Սիրիայի կողմից իր դեմ կատարվող որեւէ հարձակումի դեպքում:
Բ.- Իր ժողովուրդը սպաննող արյունարբու վարչակարգը պիտի տապալվի Սիրիայի ժողովրդի կողմից, վաղ թէ ուշ։ Սիրիայի ժողովուրդը պիտի հաղթանակե:
Գ.- Միջազգային ընտանիքը իր պատասխանատվություններին տեր կանգնելով եւ խիստ վարվելով Սիրիայի վարչակարգի նկատմամբ, պետք է ստիպի, որ արյունահեղությունը դադարեցվի Սիրիայում։
Դ.- Դամասկոս նկատի չի ունեցել 2011-ից Անկարայի կողմից հնչող խորհուրդները` բարեփոխումներ կատարելու. այլապես նման իրավիճակում չէր հայտնվի այսօր Սիրիան։:
Այս հայտարարությունը առաջին հայացքով նախանշում է, որ Անկարա կշարունակե Սիրիայի նկատմամբ իր կեցուածքների թեթեւ հարափոփոխելիության վարքագիծը:
Առաջին եւ վերջին կետերում հիմնական ուղերձ չկա: Հակառակ անոր որ իր օդանավի կործանումը Դամասկոսի ուսերին բարդող Անկարան զինվորական ուղղակի հակայարձակողական գործողության չդիմեց: Երկու նկատառելի հանգամանք կա այս դեպքում։ Առաջինը այն էր, որ բավական ուշացումով Թուրքիայի պաշտպանության նախարարությունը սիրիական պատասխանատվությունը հեռացնող հայտարարություն կատարեց` Թուրքիայի քաղաքական վարիչների հայտարարածին նկատմամբ հակասություն ցուցադրելով. եւ երկրորդ. ապստամբները զինող եւ ֆինանսավորող Թուրքիան զինվորական հարձակումի անուղղակի ձեւերը լիովին կիրառում է արդեն Սիրիայի տարածքին:
Քաղաքական խառն ուղերձի նրբերանգները երկրորդ եւ երրորդ կետերում են գտնվում։ Սիրիայի ժողովրդին վերագրելով վարչակարգի տապալման պատասխանատվությունը, Անկարայի վարիչը հստակ ձեւակերպում է պաշտոնական կեցուածք` արտաքին ուժի միջամտության դեմ: Այստեղ նաեւ ժամանակի անորոշություն էփոխանցվում: «Վաղ թէ ուշը»-ը միաժամանակ թե՛ անմիջականություն եւ թե՛ իրավիճակի առկախում կենթադրէ: Ժողովդի կողմից տապալումի եղանակը եւս անորոշ է, ինչպես ժամանակը:
Մինչդեռ, հաջորդ կետում կընդգծվի հստակ ակնկալություն` միջազգային ընտանիքի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անմիջական միջամտության… արյունահեղությունը կասեցնելու: Արյունահեղություն կասեցնելը այստեղ երկու հակամարտող կողմերում է վերաբերվում եւ անպայման չի ենթադրում վարչակարգի հեռացումի առաքելություն:
Ռուսական եւ ամերիկյան կեցուածքների միջեւ տվայտող թրքական այս կեցուածքը ավելի հիմնավորելու համար ոչ շատ հեռու գացող հետադարձ հայացքը լուսաբանող հանգամանք կարող է ունենալ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հազիվ մի ամիս առաջ հայտարարում էր, որ իր երկիրը ձախողած էր Դամասկոսի վարչակարգը տապալելու գործում։ Այս հաստատումը կենթադրե, որ Անկարան պաշտոնապես այդ գործին լծված էր: Հիմա վարչակարգի տապալումի գործը այս ձեւով վստահված է Սիրիայի ժողովրդին: Արտաքին միջամտության պահանջը` անբովանդակ հայտարարություն է, որովհետեւ արյունահեղության կասեցման առաջադրանքով է եւ ոչ թե վարչակարգի տապալման:
Արյունարբու վարչակարգի մասին խոսող, սեփական ժողովրդի դեմ ջարդ կիրառելու երեւույթները դատապարտող եւ արյունահեղության կասեցման համար արտաքին խիստ միջամտություն պահանջող վարչապետ Էրդողան փորձում է մոռացության մատնել այն, որ ինք իրավական ժառանգորդն է արյունարբու մի վարչակարգի , որ լծված էր իր կայսրության ցեղային մաքրազտումի ցեղասպանական քաղաքականության եւ համաշխարհային Ա. պատերազմի ժամանակն ու պայմանները լիարժեք օգտագործած էր` արտաքին խիստ միջամտությունները կանխարգիլելու համար: Նոր օսմանականության ներկայացուցիչը ուզում է մոռանալ , որ միեւնույն այս վարչակարգի հետ արտակարգ մերձեցումի քաղաքականությանը լծվել էր` բացելով այժմ իր փակած սահմանները, կնքելով բոլոր ոլորտների վերաբերյալ բազմաթիվ համաձայնագրեր եւ միեւնույն «արյունարբու վարչակարգ»-ին հետ որոշած էր նոր էջ բանալ Անկարա-Դամասկոս հարաբերություններում:
Սեփական ժամանակակից պատմությունը ժխտելու հարիր վարքագծում են տեղավորվում վարչապետ Էրդողանի հայտարարությունները, որոնք խառն ուղերձների տարրեր կպարփակեն իրենց մեջ: Համենայն դեպս Անկարայի ներկայացուցիչը վերջինը կարող էր լինել նման բովանդակությամբ հայտարարություններ կատարելու համար:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխավոր խմբագիր
Բելգրադի կենտրոնում հարսանեկան զգեստներով շուրջ 100 կանայք մրցավազք են կազմակերպել` իրենց երազանքի անվճար հարսանիքը շահելու համար:
Գլխավոր մրցանակակիրը որոշվել է ամենամյա «հարսնացուների մրցավազք» մրցույթի շրջանակում` 150 մ կարճ վազք չափահաս աղջիկների միջև: Բացառության կարգով աղջիկներին թույլ են տվել կոշիկները փոխարինել ավելի հարմար` մարզական կոշիկներով:
Metro հրատարակչության տեղեկացմամբ, առաջինը եզրագծին է հասել Սանյա Չիգոյան` բաց շագանակագույն զգեստով թխահերը`ոչ մարզական մարմնի համար տպավորիչ արդյունք դրսևորելով` 19 վայրկյան:
Ավարտից հետո մյուս մասնակցուհին խոստովանել է, որ մրցավազքում պարտությունն իրեն ամուսնանալու հնարավորությունից զրկվելու էր հավասարազոր: Համենայն դեպս, մոտ ապագայում: «Իմ փեսացուն սպասում էր ինձ եզրագծին, բայց քանի որ ես չհաղթեցի, այս տարի մեր հարսանիքը չի կայանա», — ասել է նա:
Եզրափակիչ անցած երեք աղջիկներին, բացի նվերներից, թույլ են տվել իրենց վերցնել նաև հարսանյաց զգեստները:
Թուրքիան այսօր Սիրիայի հետ սահմանային անցակետերը միակողմանիորեն փակելու որոշում է կայացրել:
Ըստ տեղեկությունների, սակայն, սիրիացի փախստականներին կթույլատրվի մտնել Թուրքիա: Արգելքը սահմանվել է միայն ավտոմեքենաների և բեռափոխադրումների վրա, ինչը, ըստ փորձագետների, հավասարազոր է տնտեսական պատժամիջոցի:
ՄԱԿ-ի տվյալներով այժմ Թուրքիայում շուրջ 32.000 հազար սիրիացի փախստական կա:
Երեկ Սիրիայի հետ սահմանային Բաբ էլ Հաուա սահմանային անցակետր մոտակայքում թուրքական 9 բեռնատար էր այրվել:
Թուրքական իշխանություններն իրենց քաղաքացիներին կոչ են արել զերծ մնալ Սիրիա այցելություններից, քանի որ այնտեղ նրանց կյանքին վտանգ է սպառնում:
Տասնամյակներ շարունակ թուրք կեղծ պատմաբաններն ու պրոպագանդիստները արտառոց պնդումներ են անում, որ թուրքերը նախահայերն են աշխարհի տարբեր էթնիկ խմբերի, ներառյալ՝ ամերիկահնդկացիների, սև ամերիկացիների և որ ամենատարօրինակն է՝ մելունջենցիների՝ Ապալաչյան լեռներում բնակվող թխամաշկ բնակիչների։
Վաշինգտոնում հայերի կողմից իրականացվող քաղաքական գործունեություններին հակազդելու նպատակով, Թուրքիայի կառավարությունը ձեռք է մեկնում բոլոր նրանց, ովքեր համաձայն են համագործակցել ֆինանսավորվող ճանապարհորդությունների, հատուկ նվերների և այլ ֆինանսական պարգևների դիմաց, այդ թվում՝ ֆինանսավորելով մելունջենցիների ենթադրյալ թուրքական ծագման ուսումնասիրություններն ու դրանց վերաբերյալ համաժողովները։ Թեև այդ մեկ միլիոն ապալաչյացիները չունեն մեծ քաղաքական կշիռ Կոնգրեսում, այնուամենայնիվ Անկարան շահագրգռված է, որ պնդի, թե նրանք սերում են թուրքերից՝ հույս ունենալով ամրապնդել Միացյալ Նահանգներում իր քաղաքական և տնտեսական կապերը։
Թուրքական նախաձեռնությունը բախվեց մի «փոքր» խնդրի. գոյություն չունեն ապացույցներ, որ մելունջենցիները սերվել են թուրքերից։ Այս խնդիրը հեշտությամբ լուծվեց, երբ Թուրքիայի կառավարությունը մելունջենցի Ն. Բրենթ Կենեդիին տրամադրեց «հետազոտությունների իրականացման համար դրամաշնորհ»։ 1995 թվականի ապրիլին նա գնաց Ստամբուլ և գրեց մի գիրք, որտեղ պնդում է, որ գերի վերցված հարյուրավոր օսմանյան նավաստիներ բերվել են Հյուսիսային Կարոլինա Ֆրենսիս Դրեյքի կողմից 16–րդ դարում։
Քենեդին կազմել է թուրքերի և մելունջենցիների միջև «ապշեցուցիչ» նմանությունների երկար մի ցանկ, օրինակ՝ տավարի միս և կարտոֆիլի պյուրե ուտելը, միմյանց գրկելու սովորույթը, ապալաչյացիների մգդակաց վերմակների օսմանյան ձևը, անատոլիական ժողովրդական պարողների կողմից կադրիլի կատարումը և թուրքական երաժշտության բլյուգրասի պես հնչելը։ Նա հայտնաբերեց, որ թուրքերեն «նեյայգարա» բառը հնչում է ինչպես «Նիագարա», «դիլհահ յեր» բառը արտասանվում է Դելևար, «թենասուհ» նշանակում է Թենեսի, «քան թոքը»՝ Կենտուկի, իսկ «ալլահ բամյա»՝ Ալաբամա։
Ապա Քենեդին նշեց, որ թուրք գիտնականները «երկար ժամանակ է, ինչ կարծում են, որ իրենց և Արևելյան Ամերիկայի ծովամերձ շրջանում ապրող ամերիկահնդկացիների միջև գոյություն ունեցող կապը հիմնված է ինչպես ֆիզիկական արտաքինի, այնպես էլ ընդհանուր բառերի և սովորույթների վրա»։ Նա հավաքագրել է այս «կարևոր փաստերը» թուրք «պատմաբաններից» Ստամբուլում Մարմարա համալսարանում իր հանդիպումների ընթացքում։ «Մի քանի հարյուր օսմանյան նավաստիներ կարողացել են թողնել ուժեղ գենետիկ, մշակութային և լեզվաբանական ազդեցություն տասնվեցերորդ դարի ամերիկահնդկացիների վրա, որոնց հետ նրանք ամուսնացել են», – վստահաբար եզրակացնում է Քենեդին։
Ապալաչյացիներին, այնուամենայնիվ, զայրացնում է մելունջենցիների էթնիկ ծագման փաստի աղավաղումը և իրենց պատմության շահարկումը։ Տեխասի Հյուստոն քաղաքից պատմաբան և մրցանակագիր լրագրող Թիմ Հաշան ինձ ուղարկեց մի նամակ, որում խնդրում էր «ուսումնասիրել ԹԱԱԱ–ի (Թուրք–ամերիկյան ասոցիացիաների ասամբլեայի) և մելունջենական ժառանգության միության միջև էժանագին կապը»։ Հաշան պնդում է, որ «մելունջենցիները քիչ հայտնի երեք ցեղերից (սպիտակ, սև և ամերիկահնդկացիներ) բաղկացած համայնք է Վերջինիա և Թենեսի նահանգներում գտնվող Ապալաչյան լեռներում։ Ո՛չ այժմ, ո՛չ էլ երբևէ մենք չենք եղել թուրք։ Սակայն, մելունջենցիները շահագործվում են թուրքական միությունների կողմից հերքելու համար Հայոց ցեղասպանության փաստը և աջակցելու Վաշինգտոնում թուրքական վիճահարույց օրակարգերին»։
Հաշան իր նամակում բացահայտեց, որ Թուրքիան «ուղարկել է նվերներ, ինչպիսիք են շատրվաններ (cesme) նրանց, ովքեր ժխտում են Հայոց ցեղասպանությունը։ Նրանք ասել են մամուլին, որ նրանք ակնկալում են մեր աջակցությունը Վաշինգտոնում։ Ինձ շարունակ տանջում է այն հարցը, թե ինչու է թուրքական համաշխարհային հետազոտությունների հիմնադրամը վճարում ավիատոմսերի համար, որպեսզի լեռնաբնակ խոնարհ բազմաթիվ ապալաչյացիներին ուղարկի ԱՄՆ–ից Թուրքիա։ Մենք մեծ կամ հարուստ ժողովուրդ չենք։ Ինչու՞ են Թուրքիայի նախագահն ու վարչապետը առանձին հարցազրույցներ տալիս Ապալաչյան լեռների մելունջենցիներին, երբ այցելում են։ Ինչու՞ են ԹԱԱԱ–ն և Ստամբուլի շրջանավարտների խումբը վճարում մելունջենցիներին Նյու Յորք ուղարկելու համար՝ Թուրքիային մատուցած նրանց ծառայությունների դիմաց»։
Հաշայի՝ մելունջեոնցիների էթնիկ ծագման վերաբերյալ հրապարակված աշխատանքները հաստատվում են «Journal of Genetic Genealogy» ամսագրում հրապարակված նոր ԴՆԹ–ի ուսումնասիրությամբ, որը հերքում է այն «անհիմն պնդումները», որ մելունջենցիները թուրք ստրուկների հետնորդներն են։ Փոխարենը, հետազոտությունում նշվում է, որ նրանք Սահարայից աֆրիկացի տղամարդկանց և Հյուսիսային կամ Կենտրոնական Եվրոպայի սպիտակ կանանց ժառանգներն են»։ Այս ուսումնասիրության հրապարակումից շատ ժամանակ չանցած թուրք–ամերիկյան խմբի սևերես ղեկավարը իր հետևորդներին հաղորդեց վատ լուրը. «Ապալաչյան լեռներում բնակվող մելունջենցիները թուրք չեն»։
Չնայած անվիճելի ԴՆԹ–ի ապացույցներին, անուղղելի թուրք պրոպագանդիստները հավանաբար անտեսեն գիտական ուսումնասիրությունները։ Նրանք կշարունակեն պնդել, որ երկիր մոլորակիս վրա գրեթե ամեն մարդ սերել է թուրքերից։ Ինչպես Թիմ Հաշան ձեռք առնելով գրել է.
«Աբրահամ Լինքոլնը թուրք էր։ Էլվիս Փրեսլին թուրք էր։ Ամերիկահնդկացիները թուրքեր են։ Օբամայի մաման թուրք էր։ Մելունջենցիները ծնվել են Հեթֆիլդի և Մքքոյի [կատաղի կռիվներ անցկացրած] երկրում։ Թշնամությունը մեր ԴՆԹ–ում է։ Թուրքերը չգիտեն դեռ, բայց զղջալու են, որ ագահ տգետ մարդկանց կաշառում են, որպեսզի նրանք հերքեն Հայոց ցեղասպանությունը»։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ՝ Կ. Գևորգյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.