23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Բեյրութ- Հալեպ ճանապարհին`ևս մեկ հայի են առևանգել՝ Սաքո Քոզանյանին, միջադեպը տեղի է ունեցել նույն այն տեղում, որտեղ հոկտեմբերի 30-ին յոթ հայերի էին առևանգել:
Ըստ Սիրիայի հայ համայնքի հաղարդած տվյալների՝ առևանգված յոթ հայերը ողջ-առողջ են։ Նրանցից մեկին` Ժորժ Ռաբաթին, ազատ են արձակել:
Զինյալ ընդդիմադիրները նրանց ազատ արձակման դիմաց պահանջում էին ազատ արձակել իրենց 150 բանտարկված ընկերներին:
Իսկ, քիչ առաջ Հալեպի Վիլաներ թաղամասում պատահական գնդակից զոհվել է 1968թ.-ին ծնված Վարդան Խաչատրյանը:
Վրաստանի նոր կառավարությունը դեռ չձևավորված՝ արդեն հրաժարականի դիմում է ստացվել։ Պաշտոնից հեռանում է Վրաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Գիյա Քավթարաձեն։
«Պետական ծառայության վերադառնալն ինձ դրդել էր իմ ընկեր Կախա Քալաձեին օգնելու ցանկությունը։ Ցավոք, նախարարի դեմ բացարձակ անհիմն եւ հարձակողական քարոզներին վերջ չկա։ Նախարարից հետո էլ ինձ են քննադատում, հարցեր են առաջացել իմ՝ 2005-2007թթ. արդարադատության նախարար եղած տարիների հետ կապված։
Ես պատրաստ եմ կրկին պատասխանել բոլոր հարցերին: «Կրկին» այն պատճառով, որ ժամանակին ես ամեն ինչին սպառիչ պատասխանել եմ: Չեմ ցանկանում, որ իմ գործոնը խանգարի Կախա Քալաձեին նրան սպասվող փայլուն կարիերայում: Այդ պատճառով էլ որոշել եմ հրաժարական տալ: Հարգանացս հավաստիքն եմ հայտնում նախարարության բոլոր աշխատակիցներին: Հատկապես գոհացուցիչ է, որ նախարարությունը տեղակայված է «Արդարադատության տանը», քանի որ «Արդարադատության տան» գաղափարն ինձ է պատկանում», – ասվում է Քավթարաձեի հայտարարության մեջ, որը մեջբերում է «Գռուզիա օնլայնը»:
Որոշ շրջանակներ դեմ էին Քավթարաձեին փոխնախարարի պաշտոնում նշանակելուն, քանի որ 2005-2007 թթ., երբ նա արդարադատության նախարար էր, բանտում ցույց էր տեղի ունեցել, որը զոհերի էր հանգեցրել:
Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հրաժարվել է լքել նախագահական նստավայրը. այս մասին հայտնում են Վրացական լրատվամիջոցները։
«Միխայիլ Սաակաշվիլիին չի պատկանում նախագահական նստավայրը։ Շենքը, որում գործում է նախագահի վարչակազմը, քաղաքացի Միխայիլ Սաակաշվիլիի սեփականությունը չէ: Այդ շենքը նախատեսված է Վրաստանի նախագահի աշխատանքի համար: Բոլոր քաղաքակիրթ երկրներում էլ տարբեր պետական կառույցների բնականոն գործունեությունը ժողովրդավարության մի մասն է կազմում»,-հայտարարել է Սաակաշվիլիի մամուլի խոսնակ Մանանա Մանջգալաձեն:
Հիշեցնենք, որ երեկ Բիձինա Իվանիշվիլին առաջարկել էր նախագահՍաակաշվիլիին լքել նախագահական պալատը և տեղափոխվել պետքարտուղարություն, քանի որ երկրում կան տնտեսական լուրջ խնդիրներ ու նախագահի պալատը և նրա վարչակազմին պահելը շատ թանկ է:
ԱՄՆ-ում «Սենդի» փոթորկի զոհերի թիվը հասել է 106-ի: Փոթորկի հետևանքով տուժել են Նյու Յորք և Նյու Ջերսի նահանգները: Նախագահ Օբաման նշել է, որ առաջնահերթ խնդիրն է էլեկտրաէներգիայի վերականգնումն այդ նահանգներում. նրա հրամանով 80 մլն լիտր վառելիք է ուղարկվել փոթորկից տուժած շրջաններ. հայտնում «Վեստին»:
Նյու Յորքի և Նյու Ջերսիի իշխանությունները մտահագված են այն հարցը, թե , ինչպես են նոյեմբերի 6-ին անցկացնելու նախագահական ընտրություններ, եթե մինչ այդ էլեկտրականությունը չվերականգնվի:
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին նախագահ Սահակաշվիլիին հորդորել է հեռանալ նախագահական նստավայրից, քանի որ երկրում կան տնտեսական լուրջ խնդիրներ ու նախագահի պալատը և նրա վարչակազմին պահելը շատ թանկ է:
Իվանաշվիլին առաջարկել է նախագահին տեղափոխվել պետքարտուղարություն, որտեղ նրան մեկ հարկ կհատկացվի, իսկ խնայված գումարը կուղղվի Վրաստանի ռազմավարական զարգացմանը, ինչպես նաև չունևորների և փախստականների օժանդակությանը: Վարչապետը նաև նշել է, որ ինքն առաջիկայում մտադիր չէ օգտվել նախագահական նստավայրից:
Այսօր առավոտյան Թուրքիային պատկանող ռազմական օդանավերը ռմբակոծել են Իրաքի հյուսիսային հատվածներըի
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ թուրքական անօդաչու սարքերը սկզբում հետախուզական թռիչքներ են կատարել, ապա թուրքական ռազմական 4 օդանավ մտել են Իրաքի տարածք և ռմբակոծել Հաքուրքի ու Քանդիլի շրջանները, որտեղ գտնվում են PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) ճամբարները։
Ռմբակոծման հետևանքների մասին ոչինչ չի ասվում, միայն նշվում է, որ այն ծանր է եղել ու երկարատև։
Ադրբեջանի ուժային կառույցներում Հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել Ադրբեջանի զինված ուժերում. ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը , Սումգայիթում կախվելու միջոցով ինքնասպան է եղել հանրապետության ՆԳՆ Ներքին զորքերի ավագ սերժանտ, 22-ամյա Թուրալ Գումբաթ օղլու Մամեդովը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին, Նախիջևանի ինքնավար հանրապետությունում գտնվող զորամասերից մեկում ինքնասպանություն էր գործել շարքային Փյարվին Տոֆիգ օղլու Բաբաևը:
Հովհաննես Այվազովսկու՝ 1851թ. «Տեսարան Վենետիկից. Սան Ջորջո Մաջորեն» կտավը, որը ցանկանում էր գնել փարիզյան d’Orsay թանգարանը, վաճառքի կդրվի լոնդոնյան MacDougalls աճուրդի տանը, տեղեկացրել է աճուրդի տան ղեկավար Եկատերինա Մաքդուգալը:
MacDougalls-ի լոնդոնյան վաճառքը կկայանա նոյեմբերի 25-ին և 28-ին Ռուսական արվեստի ավանդական աճուրդային շաբաթվա շրջանակում:
«Մենք ցանկանում էինք Այվազովսկու «Տեսարան Վենետիկից. Սան Ջորջո Մաջորեն» վաճառել անցյալ աճուրդում, սակայն d’Orsay թանգարանը կտավը երկրից դուրս հանելու վետո էր դրել, քանի որ ցանկանում էր այն գնել: Անհրաժեշտ գումար չհավաքելու պատճառով դա չի հաջողվել, ուստի նկարը վաճառքի կդրվի նոյեմբերին Լոնդոնում կայանալիք աճուրդում», – պարզաբանել է Մաքդուգալը:
Աճուրդի տան տեղեկացմամբ՝ կտավը գնահատվում է 950 հազ. – 2 մլն ֆունտ ստեռլինգ: Բացի այդ՝ վաճառքի կդրվի Այվազովսկու ևս մեկ աշխատանք՝ 1859-ին վրձնած «Լուսնյակ գիշեր Ղրիմում» նկարը, որը գնահատվում է 400-600 հազ. ֆունտ:
Եկատերինա Մաքդուգալը կարծիք է հայտնել, որ առաջիկա աճուրդում ներկայացված լոտերը մեծ հաջողություն կունենան՝ պայմանավորված վերջերս հավաքորդների շրջանում ռուսական արվեստի նկատմամբ հետաքրքրության աճով:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Հնդկաստանում «Նիլամ» փոթորկի և ջրհեղեղի հետևանքով առնվազն 7 մարդ է մահացել :
Հնդկաստանի հարավ-արևելքը պատուհասած «Նիլամ» փոթորկի պատճառով մոտ 150 000 մարդ էր տարհանվել:
Փրկարարները շարունակում են ափ նետված տանկերի 5 նավաստիների որոնման աշխատանքները:
Փոթորկի էպիկենտրոնում քամու արագությունը եղել է 75 կմ/ժ:
Ինչպես տեղեկացնում է իրանական Fars գործակալությունը, Իրանի Իսլամական Հանրապետությունը Միացյալ Նահանգներին օգնություն է առաջարկել՝ «Սենդի» փոթորկից տուժածների համար ։
«Իրանի Կարմիր մահիկը պատրաստ է օգնել ԱՄՆ-ում տուժածներին»,-ասել է կազմակերպության ղեկավար Մահմուդ Մազաֆֆարը։
Կառույցն օգնության առաջարկը նամակով ներկայացրել է նաև ԱՄՆ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը։
Նամակում Իրանի Կարմիր մահիկը մտահոգություն է հայտնել այն վնասի կապակցությամբ, որն ԱՄՆ-ի ժողովուրդը կրել է բնական աղետի պատճառով և տուժած ամերիկացիներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել։
«Սենդի» փոթորիկը զգալի վնաս էր հասցրել Միացյալ Նահանգների Արևելյան ափերին. զոհվել են մի քանի տասնյակ մարդիկ, հազարավոր մարդիկ արդեն մի քանի օր է շարունակում են մնալ առանց էլեկտրաէներգիայի, կաթվածահար է տրանսպորտը, քանդվել են բազմաթիվ շենք-շինություններ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.