23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Իրաքում եզդիների հանդեպ շարունակվում է անմարդկային վերաբերմունքը: Ինչպես տեղեկացնում են այնտեղ բնակվող եզդիները, նոյեմբերի 7-ին քրդական զորքերի կողմից սպանվել են 10, վիրավորվել՝ 100 եզդիներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ:
Վիրավորական է քաղաքակիրթ աշխարհի անտարբերությունն այս շարունակական հալածանքների հանդեպ: Քրդերրի նպատակն է նման վայրագությունների միջոցով դատարկել եզդիաբնակ շրջանները: Նրանց այդ ծրագիրը իրականացնելու համար ներկայումս խոչընդոտներ չկան: Այն, որ ԱՄՆ-ն Իրաքում կարևորում է իր քաղաքական և տնտեսական շահը, աներկբա է և, փաստորեն, չարժի հուսալ, որ նրանց կողմից Իրաքում բնակվող եզդիների իրավունքները կպաշտպանվեն: Այս ամենը հաշվի առնելով՝ «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության խորհուրդը խնդրանքով դիմում է բոլոր այն երկրներին, որոնց ժողովուրդները նույնպես ենթարկվել են ցեղասպանությունների, անտարբեր չլինել Իրաքում բնակվող եզդիների ճակատագրին: Այսօր եզդիները կանգնած են ֆիզիկական ոչնչացման վտանգի առաջ: Ի վերջո, մենք համոզված ենք, որ կատարվող անիրավության հանդեպ անտարբերությունը նույնչափ հանցավոր երևույթ է, որքան որ նոր մի ցեղասպանութուն կատարելը»:
ԻՐԱՆ. Քաղաքական շաբաթւայ տեսութիւն
Թէպէտ խորհրդարանում գործադիրին հովանաւորող պատգամաւորական ֆրակցիան շատ ջանքեր ի գործ դրեց, որպէսզի կանխի «նախագահին հարցապնդելու» գործընթացը, բայցեւայնպէս՝ մեջլիսում հաւաքագրւեց բաւարար ստորագրութիւն (աւելի քան 70 ստորագրութիւն)՝ դիւանի կողմից այդ մասին ամբիոնից յայտարարելու համար: «Մեր ինչի՞ն է պէտք նախագահի հարցապնդումը…, իսկ դրանով լուծւելո՞ւ են ժողովրդի դժւարութիւնները». հակահարցապնդողները ահա նման յայտարարութեամբ են հանդէս գալիս. աւելին՝ նրանք յայտարարել են, թէ ստորագրութիւնների սխալ հաշւարկ է եղել, որում էլ մեղադրում են դիւանին: Միւս կողմից՝ հետաքրքիրն ու յատկանշականը՝ դա բարեկարգչականների կեցւածքն է այս հարցում: Նրանք իրաւացիօրէն յայտարարում են. «Չպէտք է բոլոր մեղքերը միայն գործադիրին վերագրել, այլ նոյնինքն հարցապնդողները, որոնք Ահմադինեժադին երկու շրջանում էլ հովանաւորել են, ունեն իրենց մեղքի բաժինը…»:
Այսպիսով, ահա, բարեկարգչականները շուրջ ութ ամիս մնացած 11-րդ նախագահական ընտրութիւններին, կարելի է ասել՝ նոր յայտ են ներկայացնում՝ որպէս քաղաքական մրցակից եւ ութ տարի «անկիւն քշւած» հոսանքի, որը երկրի ներկայիս տնտեսա-քաղաքական իրավիճակի պատճառն է համարում ողջ պահպանողական ճամբարի վարած սխալ քաղաքականութիւնները եւ ոչ թէ լոկ դրա այսպէս ասած՝ արմատական թեւին՝ ի դէմս գործադիրի ու Ահմադինեժադի:
Ինչեւէ, խորհրդարանական տարբեր խմբակցութիւնների ներկայացուցիչներ այն կարծիքի են, որ նախագահ Ահմադինեժադը կընդունի ու կը վերցնի նետւած «հարցապնդման ձեռնոցը», իր ասութեամբ՝ շատ չասւած հարցերն ու խօսքերը բարձրաձայնելու համար, որը թերեւս նորանոր բացայայտումների ու սենսացիաների դուռ է բացելու գալիք ընտրութիւնների նախօրեակին: Այն, ինչ, սակայն, պարզ է այսօր, դա բարեկարգչական հոսանքի ու տարբեր թեւերի ներկայացուցիչների ամենօրեայ ասպարէզի վրայ ի յայտ գալն է՝ մամուլի էջերում, եւ ի զարմանս շատերի՝ հեռուստատեսային մի ծրագրում, որն սփռւեց օրերս, որտեղ նրանք անխտիր մէջբերումներ են անում նախկին նախագահ Խաթամիի այս կամ այն արտայայտութիւններից… կապւած՝ երկրի ներքին թէ արտաքին քաղաքական, տնտեսական ու հասարակական նախկին ու ներկայ իրավիճակին: Այս առթիւ դիպուկ ու համարձակ արտայայտութիւններով է հանդէս եկել բարեկարգչականների մեջլիսի (6-րդ խորհրդարան) ակտիւ անդամ ու Թաւրիզի պատգամաւոր Աքբար Աըլամին՝ ասելով. «Երկրի ներկայ իրավիճակից ելնելով ու յատկապէս ի նկատի ունենալով պահպանողականների քաղաքականութեան պարտութիւնը՝ պէտք է միակ ելքը փնտրել բարեկարգչականների վերադարձի մէջ, որն էլ դժւարութիւնները յաղթահարելու միակ ուղին է: Ուստի՝ երկրի փրկութեան համար պէտք է բարեկարգչականներին ակնածանքով հրաւիրել՝ մասնակցելու ընտրութիւններին: Սա նոյնիսկ պահպանողականների փրկութիւնը կը լինի, որոնց շարքերում տարաձայնութիւնները եւ կոտորակումները վաղուց արդէն ակներեւ են…»,- ամփոփել է Աըլամին:
* * *
Իրանի Իսլ. Հանրապետութեան արտաքին քաղաքականութեան գերատեսչութեան խօսնակ Մեհմանփարասթը շաբաթասկզբին հերթական անգամ պարտաւորւած զգաց՝ մեկնաբանելու Արեւմուտքի կողմից կիրառւող պատժամիջոցների բուն պատճառները: Ըստ նրա՝ «Երեք տասնամեակ է, ինչ մենք դիմագրաւում ենք պատժամիջոցները, որոնք տարբեր ժամանակաշրջաններում կիրառւել են՝ առաջ քաշելով զանազան պատրւակներ. ներկայումս այդ պատրւակը մեր ատոմային խաղաղասիրական տեխնոլոգիան է.-ինչո՞ւ 30 տարի առաջ, երբ նման տեխնոլոգիայի ծրագիր գոյութիւն չունէր, նոյն Արեւմուտքը պատժամիջոցներ էր սահմանում մեր դէմ»,- հռետորական հարց է բարձրացրել Մեհմանփարասթը եւ շարունակել. «Պարզ է՝ նրանք անհանգիստ են երկրի ու ժողովրդի ինքնիշխանութեան, անկախութեան ու ազատ կամքի արտայայտման իրողութիւնից, որոնք էլ խափանել են Արեւմուտքի երբեմնի շահերը՝ մեր երկրում ու տարածաշրջանում…»:
Նոյն խնդրի վերաբերեալ է դիրքորոշւել մեջլիսի Ազգ. անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան յանձնաժողովի փոխնախագահ Դասթղէյբը, որն Արեւմուտքի հակաիրան ռազմավարութիւնը անհեթեթ բնութագրեց: Ըստ նրա՝ ««Երկխօսութիւն եւ ճնշում» քաղաքականութիւնը Իրանի դէմ նւազագոյնը երկիմաստ քայլ է, որն դոյզն իսկ վստահելիութիւն չի ներշնչում իրանական կողմին, քանզի մեր թափանցիկ ու պարզ առաջարկութիւնները՝ «5+1» խմբին, դրականի փոխարէն՝ բացասական արձագանգների է հանդիպում, իսկ դա առաջինը խաթարում է բուն բանակցային գործընթացը»:
Այս խնդրով, սակայն, թարմագոյն օրինակը նոյնինքն ՄԱԳԱՏԷ-ի գերատեսուչ Ամանոյի զեկոյցն էր (երեքշաբթի, նոյ. 6), որով վերջինս ՄԱԿ-ում յայտարարեց, թէ իրանական կողմը անհրաժեշտ համագործակցութիւն չի ցուցաբերում: Ի պատասխան սրա՝ ՄԱԿ-ում ԻԻՀ մնայուն ներկայացուցիչ Խազային նոյն ՄԱԿ-ի ամբիոնից Ամանոյի զեկոյցի վերաբերեալ տարակուսանք յայտնելով՝ քննադատեց դրանում Իսրայէլի միջուկային զէնքերի առկայութեան մասին որեւիցէ անդրադարձի բացակայութիւնը:
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ
ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
Այսօր Թբիլիսիում քաղաքային ավտոբուսների վարորդներն գործադուլ են հայտարարել՝ պահանջելով ներկա 300-350 դոլար աշխատավարձի բարձրացում մի քանի անգամ. փոխանցում է ВЗГЛЯД թերթի թղթակիցը Թբիլիսիից։ Նրանք պահանջում են քաղաքապետարանից օպերատիվ արձագանք իրենց կարիքներին։
Մեկ միլիոն 200 հազար բնակիչ ունեցող քաղաքում վաղուց արդեն չկան տրոլեյբուսներ և տրամվայներ, հինգշաբթի օրը գործադուլի հետ կապված գերլարված ռեժիմով աշխատում են մետրոն և երթուղային տաքսիները։
Թբիլիսիի բնակիչները չեն թաքցնում իրենց վրդովմունքը. «Ինչո՞ւ այս բոլոր գործադուլները չեն անցկացրել մինչև ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակը»։ Ի՞նչ է, վախեցե՞լ են, թե նման ելույթների համար «Միասնական ազգային շարժումը» կձերբակալի իրենց և կծեծի»,-ВЗГЛЯД թերթի թղթակցի հետ զրույցում նշել է Թբիլիսիի բնակիչներից մեկը, ով ստիպված էր օգտվել տաքսիից գործադուլի պատճառով։
Նշենք, որ հոկտեմբերի 1-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո գործադուլ էին հայտարարել Չիատուրայի հանքագործները, Փոթիի նավատորմի աշխատակիցները, իսկ փախստականները սկսել են ներխուժել դատարկ շենքեր։
Ռուսաստանի վարչապետ, նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը այսօր Վիետնամում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ուրախ է Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում Բարաք Օբամայի հաղթանակով։
«Ուրախ եմ, որ շատ խոշոր, շատ ազդեցիկ պետության նախագահը չի լինելու մի մարդ, որը համարում է Ռուսաստանը թիվ մեկ թշնամի», — ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է Մեդվեդևը` ակնարկելով ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիի հայտարարությունը։
Դմիտրի Մեդվեդևը հավելել է, որ Ռուսաստանի համար Օբաման «հասկանալի» և «կանխատեսելի» քաղաքական գործիչ է։
Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի նախագահի աշխատակազմի ծախսերը կրճատելու նպատակով ստիպված է եղել անջատել Հավլաբարի նախագահական նստավայրի արտաքին լուսավորությունը, չնայած այն զարդարում է Թբիլիսին. հայտնում է Взгляд-ը:
Վրաստանի նախագահի նստավայրը տարեկան լույսի վրա ծախսում է 800 000 լարի՝ 484 000 ԱՄՆ դոլար:
2013թ.-ին Վրաստանի նախագահի պահուստային ֆոնդի ծախսերը նախատեսվում է կրճատել 5 անգամ՝ հասցնելով 10 մլն լարիի՝ 6 մլն դոլարի:
Հիշեցնենք, որ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Սաակաշվիլիին կոչ էր արել հեռանալ նախագահական նստավայրից:
Հալեպում դարձյալ եկեղեցի են այրել։ Վանդալիզմի զոհ է դարձել Ջդեյդե թաղամասում գտնվողԱրաբ Ավետարանական համայնքի եկեղեցին. այս մասին տեղեկանում ենք սիրիահայերի ֆեյսբուքյան էջերից ։
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Հալեպում հրկիզվել էր նաև հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին, որը գրեթե մոխրացել էր:
Վնասվել էին նաև հարակից շինությունները, հատկապես՝ Մեսրոպյան վարժարանը։
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հավաքում է 274 քվե, որոնք անհրաժեշտ են ընտրություններում հաղթելու համար: Այդ մասին հայտնում է CNN-ը, որը ձայների սեփական հաշվարկն է կատարում:
Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո Օբաման Twitter-ի իր էջում շնորհակալություն է հայտնել ընտրողներին. «Դա տեղի է ունեցել ձեր շնորհիվ: Շնորհակալություն», — գրել է Օբաման:
Հիշեցնենք, որ ընտրություններին հաղթելու համար ԱՄՆ-ի նախագահի թեկնածուն պետք է հավաքի 270 (538-ից) քվե:
Ձայների հաշվարկին մասնակցում են ազգային մեդիահոլդինգներ CNN-ը, Fox-ը, NBC-ը, CBS-ն եւ АР-ը: Նրանց հրապարակած տվյալները դե ֆակտո համարվում են քվեարկության նախնական արդյունքներ, որոնց հիման վրա էլ հայտարարվում է ընտրությունների հաղթողը:
Պաշտոնապես վերջնական արդյունքները հրապարակվում են նահանգների ընտրական հանձնաժողովներում բոլոր քվեաթերթիկների հաշվարկից եւ նահանգի կառավարության պետքարտուղարի կողմից այդ տվյալներն ստուգվելուց հետո, սովորաբար ընտրություններից մի քանի օր, նույնիսկ մի քանի շաբաթ անց, հաղորդոմ է «ՌԻԱ Նովոստին»:
Դրանից հետո յուրաքանչյուր նահանգի ընտրողները դեկտեմբերի 17-ին կանցկացնեն իրենց քվեարկությունը, որի ընթացքում էլ պաշտոնապես կընտրեն նախագահին: Ընտրողների քվեարկության արդյունքները դեկտեմբերի 26-ին կհանձնվեն ԱՄՆ-ի կոնգրեսին եւ 2013 թվականի հունվարի 6-ին Վաշինգթոնում կհրապարակվեն 2 պալատների համատեղ հատուկ նիստում։
Դամասկոսի Մզզե Ջաբալ թաղամասում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 11 և վիրավորվել 31 մարդ, որոնց թվում` կանայք և երեխաներ: Բացի մարդկային վնասներից` պայթյունը նաև մեծ նյութական վնասներ է հասցրել. այրվել են մեքենաներ, առևտրային կենտրոններ:
Զինված խմբավորումը ևս մեկ պայթյուն է իրականացրել Համայում, որի հետևանքով, նախնական տեղեկություններով, երկու մարդ է զոհվել և վիրավորվել ևս 10-ը:
«Ալ Ջազիրա»-ն հայտարարել է, որ նոյեմբերի 5-ին Սիրիայի տարածքում 159 մարդ է զոհվել, հիմնականում` Դամասկոսի գյուղերում և Իդլեբում:
Նշենք, որ Սիրիայում շուրջ քսան ամիս ընթացող բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 30 հազար մարդ, այդ թվում` շուրջ չորս տասնյակ սիրիահայեր:
Ինչպես հաղորդում է Интерфакс-ը, Ամերիկյան օդերևութաբանները չեն բացառում ԱՄՆ-ի հյուսիսարևելյան ափամերձ շրջաններում փոթորկի մի նոր հարվածի վրա հասնելու հանգամանքը:
Նոր փոթորիկը «Սենդիից» ուժգին չի լինի, սակայն կարող է նոր խնդիրներ ավելացնել տուժած շրջանների վերականգնողական աշխատանքների համար:
Նոր փոթորիկը սպասվում է հաջորդ շաբաթ. «Եղանակը կվատանա, կուժեղանան քամին և անձրևը, հնարավոր է նաև, որ ձյուն գա»,-հաղորդում են օդերևութաբանները:
Գործադուլների շաբաթը Հունաստանում բացվում է Աթենքի մետրոյի 24-ժամյա գործադուլով:
Մետրոն արդեն գործադուլ արել էր նախորդ շաբաթ, նոյեմբերի 2-ին: Այս բողոքի դրսևորումը բացում է գործադուլների շաբաթը՝ նոյեմբերի 6-7 նախատեսվում է արհմիությունների երկօրյա գործադուլ: Կմասնակցեն նավաստիները, բժիշկները, էներգետիկները:
Հունական կառավարությունը հուսով է, որ առաջիկա օրերին կընդունվի 2013թ. ճգնաժամային բյուջեն և ԵՄ ու ԱՄՀ հետ վարկայինհամաձայնագիրը, որով նախատեսվում է բյուջեի ծախսային մասը կրճատել 13,5 մլրդ 31,5 մլրդ վարկերի դիմաց, հայտնում է »Փրայմ» գործակալությունը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.