ԻՐԱՆ. Քաղաքական շաբաթւայ տեսութիւն
Թէպէտ խորհրդարանում գործադիրին հովանաւորող պատգամաւորական ֆրակցիան շատ ջանքեր ի գործ դրեց, որպէսզի կանխի «նախագահին հարցապնդելու» գործընթացը, բայցեւայնպէս՝ մեջլիսում հաւաքագրւեց բաւարար ստորագրութիւն (աւելի քան 70 ստորագրութիւն)՝ դիւանի կողմից այդ մասին ամբիոնից յայտարարելու համար: «Մեր ինչի՞ն է պէտք նախագահի հարցապնդումը…, իսկ դրանով լուծւելո՞ւ են ժողովրդի դժւարութիւնները». հակահարցապնդողները ահա նման յայտարարութեամբ են հանդէս գալիս. աւելին՝ նրանք յայտարարել են, թէ ստորագրութիւնների սխալ հաշւարկ է եղել, որում էլ մեղադրում են դիւանին: Միւս կողմից՝ հետաքրքիրն ու յատկանշականը՝ դա բարեկարգչականների կեցւածքն է այս հարցում: Նրանք իրաւացիօրէն յայտարարում են. «Չպէտք է բոլոր մեղքերը միայն գործադիրին վերագրել, այլ նոյնինքն հարցապնդողները, որոնք Ահմադինեժադին երկու շրջանում էլ հովանաւորել են, ունեն իրենց մեղքի բաժինը…»:
Այսպիսով, ահա, բարեկարգչականները շուրջ ութ ամիս մնացած 11-րդ նախագահական ընտրութիւններին, կարելի է ասել՝ նոր յայտ են ներկայացնում՝ որպէս քաղաքական մրցակից եւ ութ տարի «անկիւն քշւած» հոսանքի, որը երկրի ներկայիս տնտեսա-քաղաքական իրավիճակի պատճառն է համարում ողջ պահպանողական ճամբարի վարած սխալ քաղաքականութիւնները եւ ոչ թէ լոկ դրա այսպէս ասած՝ արմատական թեւին՝ ի դէմս գործադիրի ու Ահմադինեժադի:
Ինչեւէ, խորհրդարանական տարբեր խմբակցութիւնների ներկայացուցիչներ այն կարծիքի են, որ նախագահ Ահմադինեժադը կընդունի ու կը վերցնի նետւած «հարցապնդման ձեռնոցը», իր ասութեամբ՝ շատ չասւած հարցերն ու խօսքերը բարձրաձայնելու համար, որը թերեւս նորանոր բացայայտումների ու սենսացիաների դուռ է բացելու գալիք ընտրութիւնների նախօրեակին: Այն, ինչ, սակայն, պարզ է այսօր, դա բարեկարգչական հոսանքի ու տարբեր թեւերի ներկայացուցիչների ամենօրեայ ասպարէզի վրայ ի յայտ գալն է՝ մամուլի էջերում, եւ ի զարմանս շատերի՝ հեռուստատեսային մի ծրագրում, որն սփռւեց օրերս, որտեղ նրանք անխտիր մէջբերումներ են անում նախկին նախագահ Խաթամիի այս կամ այն արտայայտութիւններից… կապւած՝ երկրի ներքին թէ արտաքին քաղաքական, տնտեսական ու հասարակական նախկին ու ներկայ իրավիճակին: Այս առթիւ դիպուկ ու համարձակ արտայայտութիւններով է հանդէս եկել բարեկարգչականների մեջլիսի (6-րդ խորհրդարան) ակտիւ անդամ ու Թաւրիզի պատգամաւոր Աքբար Աըլամին՝ ասելով. «Երկրի ներկայ իրավիճակից ելնելով ու յատկապէս ի նկատի ունենալով պահպանողականների քաղաքականութեան պարտութիւնը՝ պէտք է միակ ելքը փնտրել բարեկարգչականների վերադարձի մէջ, որն էլ դժւարութիւնները յաղթահարելու միակ ուղին է: Ուստի՝ երկրի փրկութեան համար պէտք է բարեկարգչականներին ակնածանքով հրաւիրել՝ մասնակցելու ընտրութիւններին: Սա նոյնիսկ պահպանողականների փրկութիւնը կը լինի, որոնց շարքերում տարաձայնութիւնները եւ կոտորակումները վաղուց արդէն ակներեւ են…»,- ամփոփել է Աըլամին:
* * *
Իրանի Իսլ. Հանրապետութեան արտաքին քաղաքականութեան գերատեսչութեան խօսնակ Մեհմանփարասթը շաբաթասկզբին հերթական անգամ պարտաւորւած զգաց՝ մեկնաբանելու Արեւմուտքի կողմից կիրառւող պատժամիջոցների բուն պատճառները: Ըստ նրա՝ «Երեք տասնամեակ է, ինչ մենք դիմագրաւում ենք պատժամիջոցները, որոնք տարբեր ժամանակաշրջաններում կիրառւել են՝ առաջ քաշելով զանազան պատրւակներ. ներկայումս այդ պատրւակը մեր ատոմային խաղաղասիրական տեխնոլոգիան է.-ինչո՞ւ 30 տարի առաջ, երբ նման տեխնոլոգիայի ծրագիր գոյութիւն չունէր, նոյն Արեւմուտքը պատժամիջոցներ էր սահմանում մեր դէմ»,- հռետորական հարց է բարձրացրել Մեհմանփարասթը եւ շարունակել. «Պարզ է՝ նրանք անհանգիստ են երկրի ու ժողովրդի ինքնիշխանութեան, անկախութեան ու ազատ կամքի արտայայտման իրողութիւնից, որոնք էլ խափանել են Արեւմուտքի երբեմնի շահերը՝ մեր երկրում ու տարածաշրջանում…»:
Նոյն խնդրի վերաբերեալ է դիրքորոշւել մեջլիսի Ազգ. անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան յանձնաժողովի փոխնախագահ Դասթղէյբը, որն Արեւմուտքի հակաիրան ռազմավարութիւնը անհեթեթ բնութագրեց: Ըստ նրա՝ ««Երկխօսութիւն եւ ճնշում» քաղաքականութիւնը Իրանի դէմ նւազագոյնը երկիմաստ քայլ է, որն դոյզն իսկ վստահելիութիւն չի ներշնչում իրանական կողմին, քանզի մեր թափանցիկ ու պարզ առաջարկութիւնները՝ «5+1» խմբին, դրականի փոխարէն՝ բացասական արձագանգների է հանդիպում, իսկ դա առաջինը խաթարում է բուն բանակցային գործընթացը»:
Այս խնդրով, սակայն, թարմագոյն օրինակը նոյնինքն ՄԱԳԱՏԷ-ի գերատեսուչ Ամանոյի զեկոյցն էր (երեքշաբթի, նոյ. 6), որով վերջինս ՄԱԿ-ում յայտարարեց, թէ իրանական կողմը անհրաժեշտ համագործակցութիւն չի ցուցաբերում: Ի պատասխան սրա՝ ՄԱԿ-ում ԻԻՀ մնայուն ներկայացուցիչ Խազային նոյն ՄԱԿ-ի ամբիոնից Ամանոյի զեկոյցի վերաբերեալ տարակուսանք յայտնելով՝ քննադատեց դրանում Իսրայէլի միջուկային զէնքերի առկայութեան մասին որեւիցէ անդրադարձի բացակայութիւնը:
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ
ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
- 14:10Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ջրի մոտ հանգստանալուց
- 13:10ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը
- 13:10Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները
- 11:10ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել
- 15:10Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը
- 13:10Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն
- 14:10Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով
- 14:10Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և Գրանադայի սկզբունքները աղավաղելու ցանկացած փորձ
- 13:10Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդումայի պատգամավոր
- 14:10Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերությունների մասին
06.05.2024 | 14:10
06.05.2024 | 13:10
06.05.2024 | 12:10
06.05.2024 | 11:10
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.