23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր կառավարական պատվիրակության հետ աշխատանքային այցով Բաքու է ժամանել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, հայտնում է Грузия-Online-ը:
Իր այցի շրջանակներում վարչապետը կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևի և իր ադրբեջանցի գործընկեր Արթուր Ռասի-զադեի հետ: Արտգործնախարար Մայա Փանջիկիձեն, էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն, էկոնոմիկայի նախարար Գեորգի Քվիրիքաշվիլին և սփյուռքի հարցերով նախարար Կոտե Սուրգուլաձեն ևս վրացական պատվիրակության կազմում են: Վրաց պատվիրակությունը հետ կվերադառնա դեկտեմբերի 27-ին:
Այս ընթացքում վրաց-ադրբեջանական միջպետական հարաբերություններից զատ՝ կքննարկվեն նաև բնական գազի սակագները:
Սիրիայում քաղաքացիական պատերազմը դադարեցնելու հանձնառությունը ստանձնել է ՄԱԿ-ի խաղաղության հանձնակատար Բրահիմին , որը նախագահ Բաշար ալ-Ասադի հետ նախօրեին ունեցած հանդիպումից հետո ասել է, թե երկրում իրավիճակը դեռևս անհանգստացնող է մնում: Լախդար Բրահիմին երեքշաբթի շարունակել է Դամասկոս կատարվող իր այցելությունը, որի ընթացքում հանձնակատարը հանդիպում է ունեցել ընդդիմադիր այն կազմակերպությունների հետ, որոնց գոյությանը նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությունը հանդուրժողական է վերաբերվում:
Մի քանի շաբաթ տևած պաշարումից հետո Սիրիայի ակտիվիստները սահմանամերձ մի քաղաքից կառավարական զինծառայողների վտարման և քաղաքը գրավելու մասին են հայտարարել:
Համաձայն ակտիվիստների տված տեղեկությունների՝ ապստամբները երեքշաբթի գրավել են Իդլիբ նահանգի Հարեմ քաղաքում գտնվող կառավարական ուժերի վերջին ռազմակայանը, ինչի արդյունքում ընդլայնվել է ապստամբների վերահսկողությունը Թուրքիայի սահմանին հարող հյուսիսային տարածքների նկատմամբ: Լախդար Բրահիմին երեքշաբթի շարունակել է Դամասկոս կատարվող իր այցելությունը, որի ընթացքում հանձնակատարը հանդիպում է ունեցել ընդդիմադիր այն կազմակերպությունների հետ, որոնց գոյությանը նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությունը հանդուրժողական է վերաբերվում:
Այս գիշեր 5.5 և 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել Աջարիայից 29-32 կմ, հեռավորության վրա:
Ինչպես հայտնում է Взгляд-ը՝ նույն տարածաշրջանում երկրաշարժ էր գրանցվել նաև դեկտեմբերի 23-ին, որի ուժգնությունը 5.7 բալ էր:
Այս գիշեր տեղի ունեցած երկրաշարժի ստորգետնյա ցնցումները այնքան ուժեղ են եղել, որ Բաթումիում բնակիչները գիշերել են փողոցներում: Տուժածներ չկան, իսկ ավերածությունմների մասին տեղեկություններ դեռ հայտնի չեն:
Էներգետիկ ոլորտում անհամաձայնության պատճառով վատթարացել են միմիյանց եղբայրական պետություններ անվանող Թուրքիայի և Պակիստանի հարաբերությունները: Պակիստանի իշխանությունները վերջերս ձերբակալել են թուրքական խոշոր KARADENİZ Holding-ի դուստր ձեռնարկությանը պատկանող 2 բեռնատար նավ: Այս ձերբակալության ընթացքում ընկերությունը 600 միլիոն դոլարի վնաս է կրել:
Դատական հայց է ներկայացվել Թուրքիայի էներգետիկ ոլորտի Zorlu Enerji ընկերության պակիստանցի գործընկերը՝պահանջելով փոխհատուցում: Պակիստանցի պաշտոնյաները նշում են, որ այս խնդրի լուծման հարթակ կարող է հանդիսանալ կառավարական կազմը: Նրանք հավելում են նաև, որ իրենց դատարաններն անկախ են, իսկ իշխանությունը բիզնեսի գործերին չի միջամտում: Իսկ թուրքական KARADENİZ Holding-ը և Zorlu Enerji-ն իրավիճակը բացատրում են տնտեսական անկումներով:
Նրանց կարծիքով՝ Իսլամաբադն ունի զգալի արտաքին պարտքի պարտավորություն, սակայն բավարար միջոցներ չունի դրանք փակելու համար և կառավարությունն իրավիճակն արագ փրկելու համար որոշել է խաղալ օտարերկրյա բիզնեսի վրա:
Սուրբ ծննդի նախօրեին Փարիզում ոչ միայն քսակն են ամուր պահում, այլև կոնֆետները:
Փարիզի ոստիկանությունը ձերբակալել է 6 մարդու, ովքեր հրուշակեղենի արտադրամասը թալանելու մեջ են մեղադրվում: Գողերին բռնել էին կոնֆետների շնորհիվ, որոնք հանցագործները անզգուշորեն թափել էին ճանապարհին: Ոստիկանները գողերին գտել են արտադրամասի մոտ գտնվող մարզադաշտում:
Ինչպես հայտնում է Ռոսբալտը՝ կոնֆետներն ու գողացված դրամական միջոցները վերադարձվել են:
Վրաստանում Սահմանադրական դատարան են ներկայացրել «Սաակաշվիլիի ժամանակին հրաժարական տալու» պահանջով հայցը։ Ողջ Վրաստանի տարածքում նախագահի հրաժարականի պահանջով անցկացվում է ստորագրահավաք: «Միաբանություն հանուն մարդու իրավունքների» ոչ կառավարական կազմակերպության նախագահ Միխայիլ Անդգուլաձեն, արդեն հավաքել է 600.000 ստորագրություն . հունվարի 4-ին ստորագրությունները կփոխանցվեն նախագահին:
Взгляд-ի թղթակիցի փոխանցմամբ, հունվարի 4-ին, նախագահի նստավայրի մոտ կանցկացվի նաև հանրահավաք՝ հիշեցնելու Սահակաշվիլիի լիազորությունների ավարտի մասին:
Իսկ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երեկ հրավիրած ասուլիսի ժամանակ ասել է, որ «Վրացական երազանքը» մինչև հոկտեմբեր չի պահանջի Սաակաշվիլի հրաժարականը։
Տոնական տրամադրությանը համահունչ, այս տարվա իմ վերջին հոդվածը նվիրվում է մի ծիծաղաշարժ թեմայի:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից Սաադաթ Ակիֆկիզին իր «Ներմուծված խոշոր եղջերավոր անասունները բարիք չեն Ադրբեջանի համար» վերնագրով հոդվածում տեղեկացնում է, որ Ադրբեջանի կառավարությունը 23 միլիոն դոլար է ծախսել «Գերմանիայից և Ավստրիայից 4500 գլուխ տոհմային կովեր ներմուծելու համար՝ անասունների որակն ու կաթնատվությունը բարձրացնելու նպատակով»: Ակիֆկիզին գրում է, որ յուրաքանչյուր եվրոպական կովից սպասվում էր օրական 40 լիտր կաթ մթերել՝ ի տարբերություն տեղական ադրբեջանական կովերի, որոնք ընդամենը 9 լիտր կաթ էին տալիս:
Ցավոք, ծրագիրը ձախողվեց, և ներդրված միջոցները վատնվեցին: Եվրոպական բարձրակարգ բազմաթիվ կովեր չկարողացան կենդանի մնալ Ադրբեջանում տիրող թշվառ կենսապայմաններում:
Բաքվի պաշտոնատարները ֆերմերներին մեղադրեցին «ներմուծված կովերի ոչ պատշաճ խնամքի համար, որոնք, ըստ երևույթին, հատուկ գուրգուրանք են պահանջում»: Գյուղատնտեսական հարցերով ադրբեջանցի վերլուծաբան Վահիդ Մահարամովը բացատրեց, որ արտերկրից ներկրված եղջերավոր անասունները «բարձրորակ անասնակեր և հատուկ հիգիենա են պահանջում»:
Մյուս կողմից, ֆերմերները բողոքում են, որ իրենք չեն կարող օտար կովերի հանդեպ նման շռայլ խնամք և ուշադրություն ցուցաբերել, քանի որ «դա կհանգեցնի կաթի մթերման գների կտրուկ աճի»:
Ֆերմեր Թարբիա Յուսիֆովան դժգոհ է, որ ներմուծված կովերի համար իր կատարած խոշոր ներդրումային ծախսերը չեն փոխհատուցվի. «Մեր արտադրած կաթի գինը հաճախորդների մեծ մասի համար թանկ է, քանի որ անասունների կերակրման համար անհրաժեշտ անասնակերը շատ թանկ գնով ենք ձեռք բերում»:
Ահա թե ինչպես է գործում կառավարության «կովի վարձակալությունը». ֆերմերները պետության հսկողության տակ գտնվող «Ագրոլիզինգ» ընկերությունից դրանք վարձակալելիս վճարում են կովերի արժեքի կեսը, իսկ մնացած մասը պետք է մարեն երեք տարվա ընթացքում: Ֆերմերները պետք է «ունենան իրենց սեփական արոտավայրը և իրենց գոմերում խստորեն պահպանեն կանոնակարգը»: Ակիֆկիզին բացատրում է, որ «Խոնավությունն ու լուսավորությունը պետք է պատշաճ լինեն, իսկ կերակրումն ու առողջապահական պայմանները եվրոպական անասուններին պետք է հիշեցնեն նրանց երկրի պայմանները»:
Այնուամենայնիվ, ներմուծված կովերի համար Ադրբեջանում պայմանները շատ հեռու են գերազանց լինելուց: Երբ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը այցելել է Քուշչի գյուղում գտնվող Ֆիրուդին Հասանովի ֆերման, նա տեղեկացել է, որ ֆերմերն իր 30 տոհմային կովերին ստիպված բաժանել է Բաքվի շրջակայքում ապրող հարազատներին, քանի որ իր վիճակի չի եղել համապատասխան կենսապայմաններ ապահովել նրանց համար:
Ակիֆկիզին Հասանովի ֆերման նկարագրում է որպես «կեղտոտ տեսք ունեցող մի ախոռ, որը կարծես թե ամիսներով չէր մաքրվել: Այն լցված էր գոմաղբով, պատերի վրայով վազում էին սարդերը, իսկ ճանճերը պտտվում էին կերակրամանների շուրջը»: Հասանովը բացատրել է, որ «իր վիճակի չէ բարեկարգել իր գոմերը, որովհետև գյուղում չի կարող վաճառել իր կովերի կաթը» այն գնով, որը կծածկի նրա ծախսերը:
Իրավիճակն էլ ավելի է բարդանում, քանի որ ֆերմերները «Ագրոլիզինգ» ընկերությանը պետք է վճարեն վարձակալության լրիվ գումարը, անգամ եթե կովերը վաղաժամ սատկեն: «Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ «2009 թվականից սկսած, ներկրված կովերի առնվազն 260-ը սատկել է, իսկ կորուստները կազմել են 1.3 միլիոն դոլար»: Հայտնի չէ, թե այդ կովերից քանիսն են ինքնասպան եղել՝ չդիմանալով տիրող նման անտանելի պայմաններին:
Պատմությունն ավելի լուրջ շրջադարձ է ստանում, երբ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը լուրջ հարցեր է բարձրացնում եվրոպական կովերի գնի և դրանք ներկրող ընկերությունների ինքնության մասին:
Գյուղատնտեսական հարցերով վերլուծաբան Մահարամովը նշում է, որ «այն գները, որոնք ադրբեջանցի ֆերմերներից պահանջում են վճարել տոհմային կովերի համար, զգալիորեն բարձր են, քան այլ երկրներում»: «Ազատություն» ռադիոկայանը պարզել է, որ «Ավստրիայից ներմուծված յուրաքանչյուր տոհմային կովի արժեքը կազմել է 5 հազար դոլար, մինչդեռ Թուրքիայում այն շուրջ 3 հազար դոլար է»:
Ըստ «Ագրոլիզինգ» ընկերության՝ Ադրբեջան եվրոպական կովեր ներմուծելու հայտամրցույթի հաղթողներ են ճանաչվել երեք անհայտ ընկերություններ՝ «Rista Alliance», «Ninox Alliance» և «Swisspoint Merchants Limited». վերջինս Նոր Զելանդիայում գրանցվել է 2009-2011 թվականներին: «Ազատություն» ռադիոկայանը բացահայտել է. «Նոր Զելանդիայի առևտրական գրանցամատյանի կայքում նշվում է, որ այդ ընկերությունը ղեկավարում է Լատվիայի քաղաքացի Ինտա Բիլդերը»: Գրանցամատյանի որոնումը ցույց է տվել, որ «Բիլդերը հարյուրավոր ընկերությունների տնօրեն կամ բաժնետեր է: Այս տարվա սկզբին ուկրաինական «Զերկալո նեդելի» թերթը հաղորդել է, որ այդ ընկերություններից մեկը՝ «Falcona Systems»-ը կապ ունի պետական ընկերությունների ավելի քան 150 միլիոն դոլար գումարի կասկածվող խարդախության մեջ»:
Մահարամովը կասկածներ ունի և «Ազատություն» ռադիոկայանին ասել է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարությունը հապշտապ բյուջետային միջոցներ է ուղղել [արտերկրից խոշոր եղջերավոր անասուններ ձեռքբերելու համար] առանց որևէ նախապատրաստության, ապա կարող եք կասկածել, որ այս գործում առկա են նաև այլ մտադրություններ»:
Ներմուծված կովերի մասին խոսելիս Մահարամովը պետք է շատ զգույշ լինի: 2009 թվականին, ադրբեջանցի բլոգեր Էմին Միլին բանտարկվել էր, որովհետև գրել էր, թե Ադրբեջանի կառավարությունը ներմուծված էշերի համար շատ խոշոր գումարներ էր վճարել:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, որն այժմ գտնվում է Հնդկաստանում, ստիպված է եղել վերանայել իր ծրագրերը՝ մայրաքաղաք Նյու Դելիում չհանդարտվող բազմահազարանոց ցույցերի պատճառով, մասնավորապես՝ հետաձգվել են Պուտինի բանակցությունները Հնդկաստանի վարչապետ Մանմոխան Սինգհի հետ. հայտնում է Известия-ն:
Ոստիկաններն անկարգությունների, նոր ալիքը կանխելու նկատառումով, արգելափակել են ավտոճանապարհներն ու երկաթգծերը, մետրոյի շատ կայարաններ, իսկ Հնդկաստանի ՆԳՆ-ն արգելել է 5-ից ավելի մարդկանց հավաքը:
Վարչապետ Սինգհը ցուցարարներին խոստացել է շուտափույթ գործուն քայլեր ձեռնարկել՝ կանանց իրավունքների պաշտպանության համար:
Նշենք, որ երեկ անկարգությունների հետևանքով 143 մարդ էր տուժել, 78-ը՝ ոստիկան: Բողոքի պատճառը ընթացքի մեջ գտնվող ավտոբուսում 23-ամյա ուսանողուհու խմբակային բռնաբարությունն է եղել:
Չինաստանում դեռ նախորդ տարի ավտոբուսի վթարի հետևանքով մահացել էր շուրջ 18 երեխա: Այս պատահարից հետո երկրի իշխանությունը առավի մեծ գումար հատկացրեց դպրոցների ավտոբուսների ծառայություններրի համար, սակայն այսօր նման պատահարից զերծ մնալ չհաջողվեց:
Չինաստանի Xinhua լրատվականը հայտնում է, որ այսօր վթարի է ենթարկվել մինիավտոբուս, որը 15 երեխա էր տեղափոխում Ջիանգսի նահանգ: Մեքենան ընկել է լճակը, որի արդյունքում զոհվել է 11 երեխա: Մինիավտոբուսի վարորդը կենդանի է մնացել և այժմ ձերբակալված է:
Ադրբեջանի ոստիկանության աշխատողները փոխել են իրենց կարգավիճակը՝ փոխանակ մարդկանց անվտանգությունը ապահովելու, սկսել են կացնահարել մարդկանց: Այսօր Ագդամի շրջանի Բահարլի գյուղում սերժանտ Իմրան Բաբիրովը վիճաբանության ժամանակ կացնով հարվածել է սույն բաժանմունքի աշխատակից սերժանտ Սեյավուշ Գաջիևին, որի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Այս անգամ կացնահարության համար հարուցված քրեական գործի արդյունքում կացնահարողը կկրի պատիժը, եթե չարժանանա հերոսի կոչման:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.