29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Անհայտ հանգամանքներում մահացել է Ադրբեջանի Տերտերի շրջանի զորամասերից մեկի զինծառայող, 1995 թ․ ծնված շարքային Ազիզլի Դայանդուր Նուրու օղլուն (Əzizli Dayandur Nuru oğlu):
Դեպքի մասին հուլիսի 21-ին հայտնել է ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքը։ Տեղեկությունները հաստատվել են նաև սոցցանցերում զինծառայողին ճանաչող մարդկանց գրառումներով։
Ըստ սպանվածի հոր՝ Դայանդուրի դին զինվորականները նրա ընտանիքին են հանձնել հուլիսի 20-ին, իսկ ընտանիքի անդամներին չեն ասել մահվան հանգամանքները։ Չեն ցանկացել նաև, որ զինծառայողի դագաղը բացվի, սակայն հարազատները այն բացել են և տեսել կտրտած և վնասված տեղեր։ Հայրը չի կարողացել նաև հասկանալ՝ դրանք հրազենային վնասվածքի, թե՞ դանակահարության տեղեր էին։
Հայրը հայտնել է նաև, որ որդին «իր հայրենիքի և հողի համար» չի զոհվել, իսկ վրան նույնիսկ «Ալլահի դրոշը» չի եղել։ Ադրբեջանում դրոշով սովորաբար թաղում են մարտական կորուստներին։
Կատարվածի մասին Ադրբեջանի ՊՆ-ն ոչինչ չի հայտնել։
Դայանդուր Ազիզլին Ադրբեջանի Շաքի քաղաքի բնակիչ էր։ Բանակ էր զորակոչվել 2016 թ․, սկզբում ծառայել է Բաքվում, ապա 2017 թ․ մայիսի 26-ից Տերտերի շրջանում տեղակայված զորամասերից մեկում։
Ավելացնենք, որ 2017 թ. հունվարի 1-ից մինչև օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի 36 մահացած զինծառայողի անուն։ Դրանից բացի հայտնի է դարձել ևս 3 մահացածի անուն, որոնք հնարավոր է լինեն Ադրբեջանի Ներքին զորքերից, նրանց սակայն չենք ընդգրկել հաշվարկում։
Կիևում մերկ կրծքով աղջիկը ներխուժել է Ուկրաինայի և Բելառուսի նախագահներ Պյոտր Պորոշենկոյի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպման վայր։ Այդ պահին երկկողմ համագործակցության փաստաթղթերի ստորագրման պաշտոնական արարողությունն է ընթանալիս եղել։ Միջադեպի կադրերը հեռարձակվել են «112.Украина» հեռուստաալիքի ուղիղ եթերում:
Կիսամերկ աղջիկը բղավել է՝ «Կեցցե՛, Բելառուսը»:
Անվտանգության աշխատակիցները նրան բռնի ուժով հեռացրել են դահլիճից:
Սակայն, սա այս հանդիպման միակ միջադեպը չի եղել։
Կարճ ժամանակ անց վատացել է Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայության ղեկավարի ինքնազգացողությունը և նա ուշագնաց է եղել։ Նրան նույնպես դուրս են բերել դահլիճից։
https://www.youtube.com/watch?v=oM86168UVDQ
Աղբյուր` 7or.am
Երեկ Իլհամ Ալիևը կրկին հայտարարեց, որ ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլ նաև ներկայիս ողջ Հայաստանը պատմական ադրբեջանական տարածքներ են և ժամանակն եկել է, որ Ադրբեջանը ապացուցի դա, մանավանդ, որ թույլ Հայաստանին հնարավոր չէ համեմատել ուժեղ Ադրբեջանի հետ:
Ըստ Ալիևի, Ադրբեջանի միակ թույլ կողմը արտերկրի հանրային կարծիքն է: Այստեղ հայկական կողմը ուժեղ է, քանի որ ի տարբերություն ադրբեջանցիների, ունի մեծ սփյուռք: Հաշվի առնելով այս հանգամանքը, Ադրբեջանի նախագահը կոչ է արել ուժեղացնել աշխատանքներն արտերկրում` հանրային կարծիքը ի օգուտ Ադրբեջանի փոխելու համար:
voskanapat.info-ն գրում է. Ֆեյսբուք սոցիալական ցանցի ադրբեջանական տիրույթի «Ազատություն Քաղբանտարկյալներին» խմբում հուլիսի 20-ին ադրբեջանցի օգտատեր Թոֆիգ Իբրահիմովը ադրբեջաներենով գրառում է կատարել, որում մասնավորապես տեղեկացրել է, որ Աղդամի տարածաշրջանի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող հատվածում տեղակայված ԱՀ ԶՈՒ զորամասերից մեկում ադրբեջանցի սպան մարտական դիրքում գնդակահարել է Հարավային շրջանից (Ադրբեջանում այդպես են կոչում այդ երկրի թալիշաբնակ տարածքները – խմբ.) զորակոչված իր իսկ բռնաբարած զինվորին և նրա ընկերոջը:
Ադրբեջանցի օգտատերը մասնավորապես գրել է.
«Խնդրում եմ, եթե հնարավոր է տարածե՛ք, թող մեղավորները պատժվեն։ Զինված Ուժերի Աղդամում տեղակայված թիվ N զորամասում ծառայություն անցնող երկու զինվոր ծանր վիրավորվել են։ Վիճակները ծայրահեղ ծանր է։ Թեև զորամասի հրամանատարությունը փորձում է դեպքը ներկայացնել որպես զինվորների միջև ծագած վեճ, զինվորների հարազատները չեն հավատում։ Հարավային շրջանից զորակոչված զինվորների հարազատների պատմածի համաձայն՝ գումարտակի հրամանատարը զինվորներից մեկին հերթապահության ժամանակ բռնաբարել է։ Որպեսզի ոչ մեկին չասի, նրան մահով էր սպառնում։ Իսկ զինվորը դեպքի մասին պատմում է իր ամենամոտ ծառայակից ընկերոջը։ Սպան, տեղեկանալով այդ մասին, զինվորներին մարտական դիրքում գնդակահարել է»։
Այսօր՝ հուլիսի 21-ին, տեղական ժամանակով ժամը 02:31-ին (Գրինվիչի ժամանակով` հուլիսի 20-ին 22:31-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 36.780 եւ արեւելյան երկայնության 27.310աշխարհագրական կոորդինատներով (Հունաստան-Թուրքիա սահմանային գոտի, Կոս կղզուց 5 կմ հարավ-արեւելք), օջախի 10 կմ խորությամբ, 6.6 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 9 բալ:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, էպիկենտրոնը գտնվել է Բոդրում հայտնի հանգստավայրից 12 կմ հեռավորության վրա, հունական Հռոդոս կղզուց 90 կմ հեռավորության վրա:
Երկրաշարժն առաջացրել է ոչ մեծ ցունամի։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Էգեյան ծովի ողջ թուրքական ափի երկայնքով։ Բոդրումի մի քանի հին շենքերի վրա ճեղքեր են առաջացել։ Քաղաքի որոշ շրջաններում տեղի է ունեցել էլեկտրականության անջատում։ Նշվում է, որ Մուղլա քաղաքում կան վիրավորներ. երկրաշարժից վախեցած մի քանի բնակիչներ դուրս են նետվել պատուհաններից և աննշան վնավածքներ ստացել
Ճաքեր են առաջացել նաև Բոդրումի պետական հիվանդանոցի շենքի վրա. հիվանդները տարհանվել են։
Էգեյան ծովում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել հունական Կոս կղզում։ Հին շենքի փլուզումից վիրավորվել է ավելի քան 100 մարդ։ Այս մասին հայտում է Associated Press-ը՝ հղում անելով համանուն քաղաքի քաղաքապետ Գիորգոս Կիրիցիսին։
Ռուսական փորձագետները այդ թվում ` ռազմական փորձագետ Իվան Կոնովալովը վերլուծում են հնարավոր նոր պատերազմի բռնկման մասին:
https://www.youtube.com/watch?v=A7RcNlg24Zg
Ադրբեջանի դատարանը բլոգեր Ալեքսանդր Լապշինին դատապարտեց երեք տարվա ազատազրկման: Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները դատարանից:
ԱՊԱ-ի հաղորդմամբ, Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը խնդրել է դատարանին արդարացնել իր պաշտպանյալին՝ նշելով, որ նրա նկատմամբ առաջ քաշած մեղադրանքը անհիմն է.
«Փորձագետի կարծիքը չի հիմնվում վստահելի փաստարկների վրա, քանի որ Լապշինն իր հոդվածներում Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ կոչեր չի հնչեցրել»,- ասել է նա:
Այնուհետ վերջին խոսքն է վերցրել Լապշինը: Իր ելույթում նա չի համաձայնվել իր դեմ քաշած մեղադրանքների հետ: Ադրբեջանական գործակալության հաղորդմամբ՝ նա հայտարարել է, թե զղջում է, որ բարոյական վնաս է հասցրել Ադրբեջանի ժողովրդին.
«Ադրբեջանի ժողովրդի առջև իմ մեղքը միայն բարոյական է և ոչ իրավական: Ես հասկանում եմ, որ Ղարաբաղը կարևոր է Ադրբեջանի համար: Ոչ մի պարագայում ես հանցավոր կապի մեջ չեմ եղել հայկական իշխանությունների հետ».:
Լապշինը հույս է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում.
«Ես զղջում եմ արածիս համար, ցավում, որ այցելել եմ Ղարաբաղ ու այդպիսով ցավ պատճառել դրա բնակիչներին, որոնք կրում են օկուպացիայի զրկանքները: Ես որևէ բան չգիտեի օկուպացիայի մասին, իսկ գտնվելով այստեղ՝ ես զգացել եմ միայն լավ վերաբերմունք իմ հանդեպ»,- գրում է ԱՊԱ-ն, այդ բառերը վերագրելով Լապշինին:
Խորհրդակցությունից հետո դատարանը կհրապարակի վճիռը: Հիշեցնենք, ավելի վաղ դատախազը բլոգերի համար 6,5 տարվա ազատազրկում էր պահանջել:
Ադրբեջանում «Լրտեսների գործի բացահայտումից» երկու ամիս անց էլ շարունակվում են քաղաքացիների և զինվորականների արտադատարանական մահապատիժները: Հայտնի է դարձել ևս երկու սպանվածի մասին, որոնցից առնվազն մեկը՝ նախկին զինծառայող:
Ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքը հուլիսի 18-ին հայտնել է լրտեսության մեջ մեղադրվող ևս 2 հոգու սպանության մասին: Սպանվածներից մեկի ինքնության մասին որևէ տվյալ հայտնի չէ:
Ձերբակալվածներից Ադրբեջանի Ուջարի շրջանի Շահլըգ գյուղի բնակիչ Միրզեգուլիև Ռաշիդ Գուլու օղլուի (Mirzəquliyev Rəşid Qulu oğlu ) դին զինվորականները բերել էին գյուղ, թաղել, իսկ ընտանիքին չեն թույլատրել մոտ գնալ գերեզմանին:
Հետագայում զինծառայողի հայրը բացել է գերեզմանը և տեսել, որ նրան կտտանքների ենթարկելով սպանել են: Շահլըգի գյուղապետը MeydanTV-ին հարցմանն ի պատասխան հաստատել է զինծառայողի մահվան փաստը, սակայն նշել է, որ ո՛չ իրենց, ո՛չ էլ զինծառայողի ընտանիքին մահվան հանգամանքները չեն հայտնել:
Նշենք, որ ավելի վաղ Meydan.tv-ն հայտնել էր ևս լրտեսության համար մեղադրվող նույն գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող Միրզելիև Էլչին Գուլու օղլուի (Mirzəliyev Elçin Qulu oğlu) մահվան մասին:
Հիշեցնենք, որ մայիսի 7-ին Ադրբեջանի մի շարք ուժային և իրավապահպան գերատեսչություններ համատեղ հայտարարել էին Տերտերի շրջանում «հայկական հետախուզության հետ համագործակցելու» մեղադրանքով մի խումբ զինվորականների և քաղաքացիականների ձերբակալման մասին, առանց հայտնելու դրանց թիվը, ինքնությունը։
Ներկայումս ոչ պաշտոնական աղբյուրներից հայտնի է դարձել ձերբակալված 9 անձի մասին՝ մեկը անանուն: Ձերբակալվածներից 8-ը մահացել են անհայտ հանգամանքներում, իսկ մեկի՝ զինծառայող Իսգենդերով Էլվին Իլգար օղլուիճակատագիրը դեռևս անհայտ է:
Նշենք, որ հուլիսի 19-ին, Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը հայտնել է նաև երկրում «լրտեսների նոր ցանցի» անդամներին հայտնաբերելու և ձերբակալելու մասին: Ի տարբերություն Տերտերի շրջանի լրտեսական ցացի մասին հայտարարությանը, այս անգամ ներկայացվել են նաև ձերբակալվածներից 6 հոգու անուն:
Մինչ Ադրբեջանի ներքին լսարանը կմարսի «Իսկանդե’» համակարգերի հրթիռների խոցման հետ կապված Զաքիր Հասանովի վերջին հեքիաթները, մենք կներկայացնենք Հայկական Զինված ուժերի օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների հերթական թիրախը։
Ադրբեջանի Շեմախիի շրջանի Դադագյունաշ գյուղից մոտ երկու կիլոմետր հեռավորության վրա գտնվող և 20 հեկտար տարածության վրա տեղակայված այս ամառանոցը՝ Ադրբեջանի նախագահի թաքնվելու վայրերից մեկն է
( աշխարհագրական կոորդինատներն են ՝ լայնությունը 40°43՛20.85″С , երկայնությունը 48°35՛42.31″В )։
Ոչ պաշտոնական տվյալներով,միայն այս ամառանոցի կառուցման համար պետական բյուջեից ծախսվել է 30 միլիոն ԱՄՆ դոլլար։
Հիմնական շինություններից բացի տարածքում առկա են նաև ուղղաթիռների կայանատեղիներ և անվտանգությունն ապահովվող ստորաբաժանումների համար նախատեսված զորանոցներ ։
Հ.Գ. օբյեկտը գտնվում է Ստեփանակերտից մոտ 200 կիլոմետր հեռավորության վրա և այն բավական հեշտ խոցելի թիրախ է ոչ միայն «Իսկանդեռ-Մ» համակարգերի համար, այլ նաև «Իսկանդեռ -է»-երի համար որոնց հրթիռների խոցելիության առավելագույն հեռավորությունը 280 կմ է։
Շարունակելի
Ալեն Ղուլյանի ֆեյսբուքյան էջից
Հուլիսի 18-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է այդ երկրի ԶՈւ ռազմածովային ուժերի ռազմաբազա և նույն վայրում տեղակայված ուսումնամարզական կենտրոն: Հասանովին ցուցադրված պարեկանավի սպառազինությունում երևում է թուրքական արտադրության 30 մմ տրամաչափի հրանոթ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Դատելով հրապարակված լուսանկարից՝ նավի վրա տեղադրել են թուքրական «Ասելսան» ընկերության արտադրության MUHAFİZ կամ SMASHտեսակի հեռակառավարվող ավտոմատ հրետանային համակարգ: Հիմնական զենքը ամերիկյան րատադրության 30 մմ տրամաչափի Mk44 Bushmaster-II Canon հրանոթն է: Մոդուլի վրա տեղադրել են նաև թիրախի ավտոմատ նշանացուցման/հետապնդման/խոցման համակարգ:
Ուսումնամարզական կենտրոնի զինծառայողներն անցկացրել են ջրային տարածքներում հրդեհի դեմ պայքարի, ինչպես նաև «մարտունակության բարձրացման» վարժանքներ:
Ադրբեջանի ՊՆ ղեկավարը նաև ստուգել է պարեկանավերից մեկի պատրաստության վիճակը, սպառազինությունը: Հրապարակված լուսանկարում որևէ նոր սպառազինություն չի երևում:
Ավելացնենք, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պարեկանավերի վրա տեղադրել են իրսայելական Rafael ընկերության արտադրության Typhoon հեռակառավարվող ավտոմատ հրետանային համակարգ: Հիմնական զենքը խորհրդային արտադրության ԶՈւ-23-2 զենիթահրթիռային համակարգի 23 մմ տրամաչափի 2А14 հրանոթն է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.