Ադրբեջանում «Լրտեսների գործի բացահայտումից» երկու ամիս անց էլ շարունակվում են քաղաքացիների և զինվորականների արտադատարանական մահապատիժները: Հայտնի է դարձել ևս երկու սպանվածի մասին, որոնցից առնվազն մեկը՝ նախկին զինծառայող:
Ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքը հուլիսի 18-ին հայտնել է լրտեսության մեջ մեղադրվող ևս 2 հոգու սպանության մասին: Սպանվածներից մեկի ինքնության մասին որևէ տվյալ հայտնի չէ:
Ձերբակալվածներից Ադրբեջանի Ուջարի շրջանի Շահլըգ գյուղի բնակիչ Միրզեգուլիև Ռաշիդ Գուլու օղլուի (Mirzəquliyev Rəşid Qulu oğlu ) դին զինվորականները բերել էին գյուղ, թաղել, իսկ ընտանիքին չեն թույլատրել մոտ գնալ գերեզմանին:
Հետագայում զինծառայողի հայրը բացել է գերեզմանը և տեսել, որ նրան կտտանքների ենթարկելով սպանել են: Շահլըգի գյուղապետը MeydanTV-ին հարցմանն ի պատասխան հաստատել է զինծառայողի մահվան փաստը, սակայն նշել է, որ ո՛չ իրենց, ո՛չ էլ զինծառայողի ընտանիքին մահվան հանգամանքները չեն հայտնել:
Նշենք, որ ավելի վաղ Meydan.tv-ն հայտնել էր ևս լրտեսության համար մեղադրվող նույն գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող Միրզելիև Էլչին Գուլու օղլուի (Mirzəliyev Elçin Qulu oğlu) մահվան մասին:
Հիշեցնենք, որ մայիսի 7-ին Ադրբեջանի մի շարք ուժային և իրավապահպան գերատեսչություններ համատեղ հայտարարել էին Տերտերի շրջանում «հայկական հետախուզության հետ համագործակցելու» մեղադրանքով մի խումբ զինվորականների և քաղաքացիականների ձերբակալման մասին, առանց հայտնելու դրանց թիվը, ինքնությունը։
Ներկայումս ոչ պաշտոնական աղբյուրներից հայտնի է դարձել ձերբակալված 9 անձի մասին՝ մեկը անանուն: Ձերբակալվածներից 8-ը մահացել են անհայտ հանգամանքներում, իսկ մեկի՝ զինծառայող Իսգենդերով Էլվին Իլգար օղլուիճակատագիրը դեռևս անհայտ է:
Նշենք, որ հուլիսի 19-ին, Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը հայտնել է նաև երկրում «լրտեսների նոր ցանցի» անդամներին հայտնաբերելու և ձերբակալելու մասին: Ի տարբերություն Տերտերի շրջանի լրտեսական ցացի մասին հայտարարությանը, այս անգամ ներկայացվել են նաև ձերբակալվածներից 6 հոգու անուն:
- 13:10Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները
- 11:10ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել
- 15:10Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը
- 13:10Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն
- 14:10Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով
- 14:10Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և Գրանադայի սկզբունքները աղավաղելու ցանկացած փորձ
- 13:10Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդումայի պատգամավոր
- 14:10Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերությունների մասին
- 15:10Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատրաստ լինելու մասին
- 15:10Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկրաինական ԶՈւ
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.