29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Free Azerbaijan» կայքի լրագրողը զրուցել է Ուդմուրթական հանրապետության ադրբեջանական սփյուռքի նախկին ղեկավար Զուլֆիգար Միրզաևի հետ։ Վերջինս կրիտիկական է որակել Ադրբեջանում տիրող իրավիճակը: Նրա խոսքով ՝ Բաքվում և այլ քաղաքներում իրական «որս» է սկսվել։
Երեկոյան ժամը 9-ից հետո ադրբեջանցիները վախենում են փողոց դուրս գալ, քանի որ ռազմական ոստիկանության սպաները նրանց բռնի ուժով տեղափոխում են զինկոմիսարիատ, ապա՝ ռազմաճակատ:
Լինում են նաև դեպքեր, երբ ռազմական ոստիկանությունը ներխուժում է տներ և բռնի ուժով կռվի ուղարկում տան բոլոր տղամարդկանց: Նրա խոսքով ՝ սպանվածների մեծամասնությունը աղքատ ընտանիքների զինծառայողներ են:
Ժողովուրդը տարակուսած է՝ եթե Ալիևն ասում է, որ Ադրբեջանն ունի 100.000-անոց մարտունակ բանակ, ապա ինչո՞ւ է մարդկանց բռնի հավաքում և ուղարկում ռազմաճակատ: Արդյոք զինվորական անձնակազմի կորուստներն այդքան վիթխարի են, և նրանց փոխարինելու համար անհրաժեշտ է գործել նման մեթոդով։
Անդրադառնալով ադրբեջանական բանակում թուրք զինծառայողների ներկայությանը՝ Միրզաևն ասել է, որ ռազմաճակատի մարտերում կռվում են ադրբեջանցիներ և արաբ զինյալներ, սակայն ռազմական բոլոր գործողությունները ղեկավարում են թուրք բարձրաստիճան սպաները:
«Գուցե սա՞ է պատճառը, որ ադրբեջանական կողմը հսկայական կորուստներ ունի, որովհետև թուրքական հրամանատարությունը ծանոթ չէ տեղանքին և ռազմական գործողություններ իրականացնելու հմտություններին։ Գուցե դա է պատճառը, որ ձերբակալվել է ադրբեջանական բանակի միակ բարձրաստիճան զինծառայող, գեներալ Սադիգովը, ով կարող էր շտկել իրավիճակը և հասցնել այն ավարտի»,- գրված է հոդվածում։
Թուրքիայի խորհրդարանական ընդդիմության՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) պատգամավոր Սարբել Քեմալբեյը վարձկաններին ու ռազմական ինքնաթիռներն Ադրբեջան ուղարկելու վերաբերյալ հարցում է ուղարկել Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին։
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Alarabia.net-ը, Քեմալբեյն ընդգծել է այն փաստի բացահայտման անհրաժեշտությունը, որ Թուրքիան Աֆրինից 4000 սիրիացի զինյալների է տեղափոխել Ադրբեջան՝ ամսական 1800 դոլարի դիմաց, քանի որ նրանց առաքելությունը տևելու է 3 ամիս։
Քեմալբեյը նաև անհրաժեշտ է համարել իմանալ՝ արդյոք ճիշտ է, որ F-16 կործանիչներ ու թուրքական ԱԹՍ-ներ են կիրառվել Հայաստանի դեմ պատերազմում՝ նշելով, որ մինչ տարբեր երկրներ հրադադարի կոչ են անում, երկու կողմում էլ քաղաքացիական անձինք են մահանում, և Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին։
Թուրքիան հազարավոր սիրիացի վարձկան ահաբեկիչ է ուղարկել Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղում բախումներ սկսվելուց առաջ, գրում է The National- ը:
Լրատվամիջոցը զրուցել է սիրիացի վարձկաններից մեկի հետ. «Հիմա ես ձեզ հետ խոսում եմ ստորգետնյա բունկերից», — ասել է 24-ամյա Իբրահիմը,- «Ուժեղ հարվածներ են հասցնում: Մենք այնքան տղաներ կորցրեցինք, նույնիսկ չէի կարողանում հաշվել քանիսին: Ես չգիտեմ, թե ինչ գործ ունենք մենք այստեղ։ Անգամ փողը հիմք չի կարող լինել՝ այս սարսափ ֆիլմում «նկարահանվելու» համար: Թուրքերը մեզ այնպիսի դրության մեջ են դրել, որ այլևս չենք կարող այստեղից փախչել: Հուսով եմ, որ կկարողանանք վերադառնալ»,- պատմեց սիրիացին։
Նրա գտնվելու վայրը առաջնագծում էր. WhatsApp-ի քարտեզում նշվում էր Ղարաբաղից արևելք, ադրբեջանական Ահմեդալիլար գյուղի մոտ՝ Իրանի հետ սահմանին:
Իբրահիմը «Սուլթան Մուրադ» խմբավորման անդամ է, որը համարվում է թուրքամետ սիրիական զինված խմբավորում։ Լրատվամիջոցին Իբրահիմը պատմել է, որ երեք շաբաթ առաջ իրենք սկսել են կամավորներ հավաքագրել Ադրբեջանում թուրքական գործողությունների համար:
«Լիբիայում տեղի ունեցածից հետո մեզանից շատերը հրաժարվեցին գործարքի գնալ»,- ասաց Իբրահիմը,- «Բայց ես մտածում էի, որ կարող եմ գումար աշխատել, որպեսզի մինչև ձմեռ ընտանիքս դուրս բերեի այս իրավիճակից»։
Ինչպես և Ադրբեջանի դեպքում՝ Թուրքիան հազարավոր սիրիացի վարձկանների վճարել էր Լիբիայում Տրիպոլիի զինյալներին աջակցելու համար՝ գործելու ընդդեմ արևելքում գտնվող Լիբիայի ազգային բանակի:
Իբրահիմի հետ սեպտեմբերի 24-ին կնքել են եռամսյա պայմանագիր, առաջարկել 8000 թուրքական լիրա (1300 դոլար) ամսական վճար։ Նկատենք, որ դա հակամարտությունից երեք օր առաջ է տեղի ունեցել։
Նրա խոսքով ՝ պայմանագրից հետո իրեն Քիլիս ռազմական սահմանակետով տեղափոխել են Գազիանթեփ, ապա՝ Անկարայի տարածքով դեպի Բաքու:
Ըստ Իբրահիմի՝ շուրջ 3000 սիրիացի վարձկաններ Ղարաբաղում կռվել են Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից: «Նրանք մեզ սնունդ, ռազմական համազգեստ, դիպուկահար հրացաններ և հակատանկային հրթիռներ տվեցին, բայց մենք ուժեղ կրակի տակ ենք հիմա», — ասաց նա: «Միայն ուրբաթ օրը մենք կորցրեցինք վեց մարդ, 30-ը վիրավորվեց, և նրանց ստիպված էին տեղափոխել Բաքու»:
Անցած հանգստյան օրերին հայտնի դարձավ հակամարտության առաջին երկու սիրիացի զոհերի մասին:
Երկու վարձկաններն էլ, որոնք գրանցված են «Ալ-Համզա» դիվիզիայում, Սիրիայի ազգային բանակից են՝ Հոմսի շրջանից, սպանվել են անցած կիրակի ՝ հայկական զորքերի կողմից:
Սիրիայի Մարդու իրավունքների դիտարանը գնահատում է, որ սպանվել է առնվազն 107 սիրիացի վարձկան, ևս 30-ը վիրավորվել են:
Համիդը պնդում է, որ սեպտեմբերի 18-ից իր տղաներից 15 հոգի ուղարկել է Լեռնային Ղարաբաղ:
«Նորակոչիկները հավաքվում են Հավար Քիլիսի կենտրոնում ՝ Թուրքիայի հետ սահմանին», — պատմեց նա,- «Նրանք հիմնականում գալիս են սիրիական ընդդիմության զինված խմբերի երկու խմբավորումներից ՝ «Սուլթան Մուրադ» և «Ալ-Համզա» դիվիզիայից, բայց նրանք ավելի ու ավելի են շատանում: Ամեն օր նոր շարասյուն է մեկնում »: Համիդն ասաց, որ կամավորների պակաս չկա:
«Նրանց ասել են, որ պետք է պահպանեն ռազմական կամ ռազմավարական նշանակության օբյեկտներ, ինչպիսիք են նավթի հանքավայրերը, և որ նրանք ծառայելու են որպես ժամանակավոր ուժ»։
Անցած ուրբաթ Ջայեյշ ալ-Իսլամից 200 մարդ լքել է Սիրիան ՝ «հայերի» դեմ կռվելու համար առանց հրամանատարներից թույլտվություն ստանալու:
Թուրքիայի հետ կապված սիրիական խմբավորումներից մի մասը Լիբիայում տեղի ունեցած իրադարձություններից հետո չի ցանկացել աջակցել նոր ռազմական գործողությանը:
Լիբիա մեկնած 200 գրոհայիններից միայն կեսն են վերադարձել։ Մնացածները զոհվել կամ ծանր վիրավորվել են: Ընտանիքները դեռ սպասում են Անկարայի խոստացած փոխհատուցմանը:
«Սիրիական ազգային բանակի» վարձկանների վերջին 300-հոգանոց խումբը հոկտեմբերի 1-ին Լիբիայից հետ է վերադարձել, փոխանցում է Rybar տելեգրամ-ալիքը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ աղբյուրի՝ թուրքական հատուկ ծառայությունները դադարել են վարձկաններ ուղարկել Տրիպոլի՝ ամբողջ ուժերը կենտրոնացնելով Ադրբեջանի վրա։ Սակայն հետ վերադարձած խումբը հրաժարվել է Լեռնային Ղարաբաղ գնալ՝ կատաղի մարտերի պատճառով։ Ըստ նույն աղբյուրի՝ Ադրբեջանում սպանված սիրիացի վարձկաններին թաղում են եղբայրական գերեզմաններում՝ լիակատար գաղտնիության պայմաններում, գիշերները։ Նրանց վերջին հրաժեշտը տալու հնարավորություն ունեն միայն մտերիմները։ Սիրիական աղբյուրները գրում են, որ Հալեպի մատույցներում «Սիրիական ազգային բանակի» մոտ 40 վարձկանի մարմին է տեղափոխվել։ Հրապարակվել է նաև խմբակային հուղարկավորության տեսանյութը։
Ավելի վաղ սիրիական ԶԼՄ-ները հայտնում էին, որ մոտ 300 վարձկան Թուրքիայից պահանջել են հետ տանել իրենց Սիրիա․ նրանց չի բավարարում այն, որ մարտերից հետո վերականգնվելու հնարավորություն չի տրվում։
The National- ը փոխանցում է, որ Թուրքիայի պետական լրատվամիջոցները և իշխանամետ աղբյուրները մեղադրանքներ են առաջադրել Հայաստանի հասցեին ՝ տարածելով չճշտված կադրեր, թե իբր զինյալները գնում Սիրիայից ՝ հայկական ուժերի կողքին կռվելու համար։ Հետագայում պարզվել է, որ նրանք հայազգի հայրենասեր կամավորներ էին, ովքեր եկել էին Սիրիայից և Լիբանանից ՝ պաշտպանելու իրենց հայրենիքը։
«Մենք այստեղ ենք, որպեսզի կանխենք մեկ այլ ցեղասպանություն, ինչպիսին թուրքերը կատարել են 100 տարի առաջ մեր նախնիների դեմ։ Մենք նրանց այլեւս թույլ չենք տա դա անել», — The National- ին ասել է լիբանանահայ Վարդանը։
Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ զինադադարի համաձայնությունը թուրքական իշխանությունների սրտով չէ։
Թուրքիայի իշխանամետ մամուլի տարբեր հրապարակումներում դժգոհություն է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւից։
Ըստ թուրքական մամուլի, Ալիեւը օրեր առաջ հրապարակավ հայտարարել էր, թե Թուրքիան պետք է անպայման մասնակցի խաղաղության բանակցություններին, սակայն Մոսկվայում ստորագրված փաստաթղթում Թուրքիայի անունը չկա, ավելին, բացի Մինսկի խմբի եռյակից այլ երկրների կամ կառույցները չեն կարող է միջամտել գործընթացին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերի շնորհիվ ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Ըստ երևույթին՝ մեկ գիշերում նախկին Խորհրդային երկու հանրապետությունների բարձրաստիճան դիվանագետներին բանակցությունների սեղանի շուրջ բերելու փաստը բառացիորեն «շախ ու մատ» է Թուրքիային, գրում է Asia Times-ը։
Ինչպես նկատում է հոդվածագիրը, Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարները սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո հանդես են եկել հայտարարությամբ՝ դատապարտելով «Լեռնային Ղարաբաղում և նրա սահմաններից դուրս բռնության աննախադեպ և վտանգավոր էսկալացիան»։
«Սակայն, որպես հարձակվող, Ադրբեջանը կրակի դադարեցման պահանջից հրաժարվելու հարցում միայնակ չէր։ Ավելի շուտ, հենց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է ավելի կատաղի խոչընդոտ և ռազմական գործողությունների դադարեցման ցանկացած առաջարկի հակառակորդ։ Թուրքիայի նախագահի համար Ադրբեջանին ցուցաբերվող դիվանագիտական լիակատար աջակցությունն ու ուղղակի ռազմական աջակցությունը բխում են Թուրքիայի ավանդական դերից՝ որպես Ադրբեջանի հովանավոր պետություն։ Անկարան, վերջին տարիներին զիջելով այդ դերը Մոսկվային, այժմ մտադիր է վերականգնել կորցրած համբավը»,- ընդգծում է հոդվածագիրը։
Հոդվածագրի խոսքով՝ «Թուրքիայի ռազմական օգնությունն Ադրբեջանին արագորեն մոտենում է կարմիր գծին, որը նրան դնում է Ռուսաստանի հետ բախման հստակ սահմանի վրա և Լեռնային Ղարադաբի հակամարտությունում ներգրավվածությունը Թուրքիայի համար կարող է ռիսկային լինել»։
«Հրադադարի մասին Պուտինի պահանջը վրա է հասնում վճռական պահի։ Իր սրընթաց քայլով Ռուսաստանի առաջնորդը վերածվեց Կովկասի գրոսմայստերի՝ դիվանագիտորեն մեկուսացնելով իր թուրք մրցակցին»,- գրում է հոդվածագիրը՝ հավելելով, որ «թեև որքան էլ տպավորիչ լինի ռուսական քայլը, ո՛չ առաջին իսկ հնարավորության դեպքում ռազմական գործողությունների վերսկսման ադրբեջանական սպառնալիքը, ո՛չ էլ դիմակայության հաջորդ փուլում ռևանշի թուրքական ծարավը չեն նվազի»։
Ադրբեջանը հնարավոր է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարի Ինտերպոլով: Այդ մասին ադրբեջանական Միլի Մեջլիսում (խորհրդարան) ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով կոմիտեի անդամ Նիզամի Սաֆարովը:
Նրա խոսքով՝ դա կապված է այն տեղեկույթան հետ, թե ՀՀ երկրորդ նախագահն Ադրբեջանի «օկուպացված տարածքներ» զենք ու զինամթերք է տեղափոխել:
«Միջազգային իրավունքի նորմերի համաձայն՝ նման քայլի գնացող անձանց նկատմամբ Ինտերպոլի գծով հետախուզում է հայտարարվում»,- հավելել է պաշտոնյան:
Երեկ մամուլում տեղեկություներ էր հրապարակվել, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ջանքերով ՀՀ է բերվել մեծ քանակությամբ զենք:
Իրանում մտահոգություններն աճում են՝ պայմանավորված Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող մարտերով: Այս մասին գրում է Jerusalem Post-ը՝ մատնանշելով իրանական կողմի նախազգուշացումներն իր սահմանի մոտ բախումների հարցով ու միջնորդությամբ հանդես գալու առաջարկը:
Իրանն այժմ նախազգուշացնում է տարածաշրջանային պատերազմի հավանականության մասին՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի՝ Թուրքիային ուղղված մեղադրանքների ֆոնին: Սիրիացի առաջնորդը թուրքական ղեկավարությանը մեղադրել էր գրոհայիններին Հայաստանի դեմ կռվի ուղարկելու համար:
«Իրանը մտահոգված է, քանի որ մարտերը մոտ են իր սահմանին և հանգեցրել են Իրանում ադրբեջանական փոքրամասնության ցույցերին: Իրանն ավելի մտերիմ է Հայաստանին, սակայն խաղաղություն և առևտրային հարաբերություններ է ուզում իր հարևանների հետ տարածաշրջանում»,- նշվում է հոդվածում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 7-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 291 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Ռուսաստանում հայերի միությունը հայտարարություն է տարածել,որով դիմել է ՌԴ ղեկավարությանն ու ռուս հասարակությանը և պահանջել Արցախում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հարցում կոչերից ու գնահատականներից անցնել հստակ գործողությունների:
«Սեպտեմբերի 27-ից սկսած ադրբեջանական զինված ուժերը, որոնց սատարում են թուրք զինվորականների հրամանատարությամբ և համաշխարհային առաջնորդների կոչերն արհամարհող Էրդողանի բացահայտ աջակցությամբ գործող սիրիացի ջիհադականները, ռազմական հանցագործություններ են կատարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական բնակչության հանդեպ:
Ակնհայտ է, որ 100 տարի անց թուրք իսլամիստները կրկին անցել են հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջման իրենց ծրագրերն իրագործելուն: Այսօր, փաստելով, որ մենք ճիշտ էինք մեր գնահատականներում առ այն որ «Ադրբեջանի հետ խաղերը կարող են հանգեցնել նրան, որ նա իր դաշնակից Թուրքիայի հետ դանակով կհարվածի Ռուսաստանին մեջքից», դիմում ենք Ռուսաստանի իշխանություններին և ռուսական հասարակությանը.
Մեր կարծիքով՝ Ռուսաստանը պետք է ղեկավարվի այն հանգամանքով, որ Հայաստանին Ռուսաստանի հետ կապում են ոչ միայն ռազմավարական և դաշնակցական հարաբերություններ, այլև բազմադարյա եղբայրական զգացմունքներ, որոնք փորձվել են ժամանակով և փորձություններով:
Կրկնելով սեպտեմբերի 27-ի մեր կոչը և աջակցելով Արցախի ԱԳՆ հայտարարությանը Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման անհրաժեշտության մասին՝ կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում հայ ժողովրդի փրկության և Արցախի հուսալի պաշտպանության գրավականը կլինի Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը Հայաստանի և միջազգային հանրության կողմից:
Ռուսական «հավասար հեռավորության» քաղաքականությունն այն դեպքում, երբ խոսքը հայ ժողովրդի ցեղասպանության մասին է, որն իրագործվում է, ինչպես ժամանակին գրել էր մեծ ռուս գրող Մաքսիմ Գորկին, «քրիստոնյա Եվրոպայի ստոր լռությամբ», համարում ենք վտանգավոր ոչ միայն հայերի, այլ նաև Ռուսաստանի ապագայի համար:
Սա այսօր շատերն են հասկանում Ռուսաստանում, սակայն ժամանակն է, որ դա հասկանան երկրի իշխանության գլուխ անցած այն մարմինները, որոնք որոշումներ են կայացնում՝ չառաջնորդվելով ռուսական պետության շահերով, այլ վարում են դրսից, այդ թվում Բաքվից, թելադրվող հակառուսական քաղաքականություն:
Ժամանակն է, որ համաշխարհային գերտերությունները ոչ միայն գնահատական տան ագրեսոր երկրներին, այլև հստակ քայլեր և պատժամիջոցներ ձեռնարկեն՝ կանխելու համար նրանց ահաբեկչական ծրագրերն ու գործողությունները»,- ասվում է Ռուսաստանի հայերի միության հայտարարության մեջ:
Ստորև Ֆրանսիայի Հանրապետության նախագահի անդրադարձը Լեռնային Ղարաբաղի հարցին Եվրոպական խորհրդի արտահերթ նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։
Մեր սեփական տեղեկություններով արձանագրել ենք, կարող եմ անձամբ հաստատել, որ 300 գրոհային մեկնել է Սիրիայից և ժամանել Բաքու Գազիանթեփով։ Վերոհիշյալ գրոհայինների ինքնությունը, գործունեության աշխարհագրությունը հայտնի են, նրանք նույնականացված են։ Սերում են Հալեպի շրջանում գործող ջիհադիստական խմբավորումներից։
Արձանագրված փաստ է։ Մոտավորապես նույն չափի այլ խմբավորումներ ևս պատրաստվում են։ Չէի ցանկանա Ձեզ ասել, որ սա կարմիր գիծ է, քանի որ կարմիր գիծն արդեն իսկ հատված է։ Կարմիր գիծն այլևս հատվա՛ծ է։ Եվ երբ ես ցույց եմ տվել կարմիր գիծը, այն մատնանշել եմ այլ դեպքերում, օրինակ, Սիրիայի համատեքստում, այդժամ իմ արձագանքը չի ուշացել։ Ասում եմ, որ դա անընդունելի է:
Կոչ եմ անում ՆԱՏՕ-ի անդամ գործընկերներին իրատես լինել և արձանագրել, թե ինչպիսի վարք է դրսևորում ՆԱՏՕ-ի անդամ պետությունը։ Չեմ կարծում, որ այն հարիր է անդամ պետությանը։ Սա ևս մի հարց է, որի շուրջ պետք է ճշմարտության երկխոսություն ծավալենք Թուրքիայի հետ։
Առաջիկա օրերին այս հարցով կապ կհաստատեմ նախագահ Էրդողանի հետ, քանզի, կարծում եմ, որ որպես Մինսկի համանախագահ, Ֆրանսիան պարտավոր է խնդրի վերաբերյալ բացատրություններ պահանջել։ Ավելացնեմ, որ երեկ քննարկումներ եմ ունեցել նախագահ Պուտինի հետ։
Պատրաստելով եռակողմ հաղորդագրություն` հրապարակել ենք այն և կիսվել այդ տեղեկությամբ։ Կարծում եմ` կարող եմ ասել, որ ռուսական կողմն անում է նույն վերլուծությունն ինչ մենք։ Կարծում եմ նաև, որ Ռուսաստանի և տարածաշրջանի անվտանգության տեսանկյունից չափազանց վտանգավոր է հայտնվել նման իրավիճակում, զինյալ գրոհայինների դեմ հանդիման։ Ուստի շատ կարևոր է հարցի շուրջ խիստ քննարկում ունենալ Թուրքիայի հետ, հնարավորինս արագ լուծելու համար խնդիրը, որն ավելանում է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին։
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի և Ներկայացուցիչների պալատի անդամները նամակ են հղել Պետքարտուղար Պոմպեոյին` կոչ անելով դատապարտել Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ոտնձգությունները, դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունն ու պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, հաղորդում են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից:
«Ամերիկահայերն ու Կոնգրեսում մեր դաշնակիցները պահանջում են պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ և անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին: Էրդողանն ու Ալիևը՝ երկու բռնապետեր, որոնք պայմանավորվել են ավարտել 1915թ. գործը, պետք է պատասխանատվության ենթարկվեն արդեն հիմա»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Սենատի և Ներկայացուցիչների պալատի ավելի քան 35 անդամներ արդեն դատապարտել են Թուրքիայի և Ադրբեջանի հակահայկական հարձակումները։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.