Թուրքիան հազարավոր սիրիացի վարձկան ահաբեկիչ է ուղարկել Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղում բախումներ սկսվելուց առաջ, գրում է The National- ը:
Լրատվամիջոցը զրուցել է սիրիացի վարձկաններից մեկի հետ. «Հիմա ես ձեզ հետ խոսում եմ ստորգետնյա բունկերից», — ասել է 24-ամյա Իբրահիմը,- «Ուժեղ հարվածներ են հասցնում: Մենք այնքան տղաներ կորցրեցինք, նույնիսկ չէի կարողանում հաշվել քանիսին: Ես չգիտեմ, թե ինչ գործ ունենք մենք այստեղ։ Անգամ փողը հիմք չի կարող լինել՝ այս սարսափ ֆիլմում «նկարահանվելու» համար: Թուրքերը մեզ այնպիսի դրության մեջ են դրել, որ այլևս չենք կարող այստեղից փախչել: Հուսով եմ, որ կկարողանանք վերադառնալ»,- պատմեց սիրիացին։
Նրա գտնվելու վայրը առաջնագծում էր. WhatsApp-ի քարտեզում նշվում էր Ղարաբաղից արևելք, ադրբեջանական Ահմեդալիլար գյուղի մոտ՝ Իրանի հետ սահմանին:
Իբրահիմը «Սուլթան Մուրադ» խմբավորման անդամ է, որը համարվում է թուրքամետ սիրիական զինված խմբավորում։ Լրատվամիջոցին Իբրահիմը պատմել է, որ երեք շաբաթ առաջ իրենք սկսել են կամավորներ հավաքագրել Ադրբեջանում թուրքական գործողությունների համար:
«Լիբիայում տեղի ունեցածից հետո մեզանից շատերը հրաժարվեցին գործարքի գնալ»,- ասաց Իբրահիմը,- «Բայց ես մտածում էի, որ կարող եմ գումար աշխատել, որպեսզի մինչև ձմեռ ընտանիքս դուրս բերեի այս իրավիճակից»։
Ինչպես և Ադրբեջանի դեպքում՝ Թուրքիան հազարավոր սիրիացի վարձկանների վճարել էր Լիբիայում Տրիպոլիի զինյալներին աջակցելու համար՝ գործելու ընդդեմ արևելքում գտնվող Լիբիայի ազգային բանակի:
Իբրահիմի հետ սեպտեմբերի 24-ին կնքել են եռամսյա պայմանագիր, առաջարկել 8000 թուրքական լիրա (1300 դոլար) ամսական վճար։ Նկատենք, որ դա հակամարտությունից երեք օր առաջ է տեղի ունեցել։
Նրա խոսքով ՝ պայմանագրից հետո իրեն Քիլիս ռազմական սահմանակետով տեղափոխել են Գազիանթեփ, ապա՝ Անկարայի տարածքով դեպի Բաքու:
Ըստ Իբրահիմի՝ շուրջ 3000 սիրիացի վարձկաններ Ղարաբաղում կռվել են Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից: «Նրանք մեզ սնունդ, ռազմական համազգեստ, դիպուկահար հրացաններ և հակատանկային հրթիռներ տվեցին, բայց մենք ուժեղ կրակի տակ ենք հիմա», — ասաց նա: «Միայն ուրբաթ օրը մենք կորցրեցինք վեց մարդ, 30-ը վիրավորվեց, և նրանց ստիպված էին տեղափոխել Բաքու»:
Անցած հանգստյան օրերին հայտնի դարձավ հակամարտության առաջին երկու սիրիացի զոհերի մասին:
Երկու վարձկաններն էլ, որոնք գրանցված են «Ալ-Համզա» դիվիզիայում, Սիրիայի ազգային բանակից են՝ Հոմսի շրջանից, սպանվել են անցած կիրակի ՝ հայկական զորքերի կողմից:
Սիրիայի Մարդու իրավունքների դիտարանը գնահատում է, որ սպանվել է առնվազն 107 սիրիացի վարձկան, ևս 30-ը վիրավորվել են:
Համիդը պնդում է, որ սեպտեմբերի 18-ից իր տղաներից 15 հոգի ուղարկել է Լեռնային Ղարաբաղ:
«Նորակոչիկները հավաքվում են Հավար Քիլիսի կենտրոնում ՝ Թուրքիայի հետ սահմանին», — պատմեց նա,- «Նրանք հիմնականում գալիս են սիրիական ընդդիմության զինված խմբերի երկու խմբավորումներից ՝ «Սուլթան Մուրադ» և «Ալ-Համզա» դիվիզիայից, բայց նրանք ավելի ու ավելի են շատանում: Ամեն օր նոր շարասյուն է մեկնում »: Համիդն ասաց, որ կամավորների պակաս չկա:
«Նրանց ասել են, որ պետք է պահպանեն ռազմական կամ ռազմավարական նշանակության օբյեկտներ, ինչպիսիք են նավթի հանքավայրերը, և որ նրանք ծառայելու են որպես ժամանակավոր ուժ»։
Անցած ուրբաթ Ջայեյշ ալ-Իսլամից 200 մարդ լքել է Սիրիան ՝ «հայերի» դեմ կռվելու համար առանց հրամանատարներից թույլտվություն ստանալու:
Թուրքիայի հետ կապված սիրիական խմբավորումներից մի մասը Լիբիայում տեղի ունեցած իրադարձություններից հետո չի ցանկացել աջակցել նոր ռազմական գործողությանը:
Լիբիա մեկնած 200 գրոհայիններից միայն կեսն են վերադարձել։ Մնացածները զոհվել կամ ծանր վիրավորվել են: Ընտանիքները դեռ սպասում են Անկարայի խոստացած փոխհատուցմանը:
«Սիրիական ազգային բանակի» վարձկանների վերջին 300-հոգանոց խումբը հոկտեմբերի 1-ին Լիբիայից հետ է վերադարձել, փոխանցում է Rybar տելեգրամ-ալիքը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ աղբյուրի՝ թուրքական հատուկ ծառայությունները դադարել են վարձկաններ ուղարկել Տրիպոլի՝ ամբողջ ուժերը կենտրոնացնելով Ադրբեջանի վրա։ Սակայն հետ վերադարձած խումբը հրաժարվել է Լեռնային Ղարաբաղ գնալ՝ կատաղի մարտերի պատճառով։ Ըստ նույն աղբյուրի՝ Ադրբեջանում սպանված սիրիացի վարձկաններին թաղում են եղբայրական գերեզմաններում՝ լիակատար գաղտնիության պայմաններում, գիշերները։ Նրանց վերջին հրաժեշտը տալու հնարավորություն ունեն միայն մտերիմները։ Սիրիական աղբյուրները գրում են, որ Հալեպի մատույցներում «Սիրիական ազգային բանակի» մոտ 40 վարձկանի մարմին է տեղափոխվել։ Հրապարակվել է նաև խմբակային հուղարկավորության տեսանյութը։
Ավելի վաղ սիրիական ԶԼՄ-ները հայտնում էին, որ մոտ 300 վարձկան Թուրքիայից պահանջել են հետ տանել իրենց Սիրիա․ նրանց չի բավարարում այն, որ մարտերից հետո վերականգնվելու հնարավորություն չի տրվում։
The National- ը փոխանցում է, որ Թուրքիայի պետական լրատվամիջոցները և իշխանամետ աղբյուրները մեղադրանքներ են առաջադրել Հայաստանի հասցեին ՝ տարածելով չճշտված կադրեր, թե իբր զինյալները գնում Սիրիայից ՝ հայկական ուժերի կողքին կռվելու համար։ Հետագայում պարզվել է, որ նրանք հայազգի հայրենասեր կամավորներ էին, ովքեր եկել էին Սիրիայից և Լիբանանից ՝ պաշտպանելու իրենց հայրենիքը։
«Մենք այստեղ ենք, որպեսզի կանխենք մեկ այլ ցեղասպանություն, ինչպիսին թուրքերը կատարել են 100 տարի առաջ մեր նախնիների դեմ։ Մենք նրանց այլեւս թույլ չենք տա դա անել», — The National- ին ասել է լիբանանահայ Վարդանը։
- 13:10Ուկրաինան կկորցնի ավելի շատ տարածքներ. Իլոն Մասկի կանխատեսումը
- 14:10Թուրքիան 2020-ի Ադրբեջանի ագրեսիան անվանել է «հնարավորություն» խաղաղության և կայունության համար
- 11:10Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ են ընթանում խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ.Ալիև
- 12:10Ալիևն ասել է, որ 2020-2023-ի ընթացքում օկուպացված Արցախում ոչնչացվել և առգրավվել է 6 մլրդ դոլարի ռազմավար
- 12:10Այս իրավիճակը Երևանում պատասխանատու քաղաքական գործիչների համար մտածելու առիթ է. ՌԴ ԱԳՆ
- 14:10Հռոմի Պապը դիմել է ոչ թե Կիևին, այլ Արևմուտքին․ Զախարովան արձագանքել է Հռոմի Պապի հայտարարությանը
- 12:10Մակրոնը պատասխանել է ասեկոսեներին այն մասին, թե իր կինն իբր տղամարդ է ծնվել
- 14:10Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի միայն մի դեպքում. Պեսկով
- 11:10Զախարովան մտավախություն է հայտնել, որ «Հայաստանը կարող է դառնալ Արևմուտքի նոր զnհը` ինչպես Ուկրաինան»
- 12:10Բաքվում առաջարկել են այլ երկրներում կռված ադրբեջանցիներին զրկել քաղաքացիությունից
18.03.2024 | 15:10
18.03.2024 | 14:10
18.03.2024 | 13:10
18.03.2024 | 12:10
18.03.2024 | 11:10
16.03.2024 | 14:10
16.03.2024 | 13:10
16.03.2024 | 12:10
16.03.2024 | 11:10
15.03.2024 | 15:10
15.03.2024 | 14:10
15.03.2024 | 13:10
15.03.2024 | 12:10
15.03.2024 | 11:10
14.03.2024 | 14:10
14.03.2024 | 13:10
14.03.2024 | 12:10
14.03.2024 | 11:30
13.03.2024 | 15:10
13.03.2024 | 14:10
13.03.2024 | 13:10
13.03.2024 | 12:10
13.03.2024 | 11:10
12.03.2024 | 15:10
12.03.2024 | 14:10
12.03.2024 | 13:10
12.03.2024 | 12:10
12.03.2024 | 11:10
11.03.2024 | 15:10
11.03.2024 | 14:10
11.03.2024 | 13:10
11.03.2024 | 12:10
11.03.2024 | 11:10
09.03.2024 | 15:10
09.03.2024 | 14:10
09.03.2024 | 13:10
09.03.2024 | 12:10
09.03.2024 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.