23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր՝ հուլիսի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում Աշտարակի խճուղում՝ Կարմիր խաչի հարևանությամբ, բախվել են Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 25-ամյա Սանասար Թումասյանի վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի 59 ՕR 555 համարանիշի և Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ, 26-ամյա Նարեկ Պողոսյանի վարած BMW X5 մակնիշի 83 ԼP 333 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռաբեկորներին, իսկ Toyota-ն կողաշրջվել է:
Մինչ դեպքի վայր կժամանեին հրշեջ-փրկարարներն ու Ճանապարհային ոստիկանության ծառայողները և ոստիկանության Մաշտոցի օպերատիվ խումբը, քաղաքացիները, հիմնականում՝ երիտասարդներ, իրենց ուժերով են ամբողջովին երկաթե ջարդոնի վերածված Prado-ի միջից դուրս բերել վարորդ Ս. Թումասյանին և նրա 3 ուղևորներ՝ 23-ամյա Արթուր Պալտաջյանին, 20-ամյա Էմմա Իգիթյանին և 22-ամյա Էմմա Չալախյանին, որոնց 1-03 Շտապ օգնության բրիգադները տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ժամեր անց Ա. Պալտաջյանը, գիտակցության չգալով, մահացել է: Դեպքի վայրում առողջական խնդիրներից բողոքում էր նաև BMW X5-ի վարոդ Ն. Պողոսյանը, սակայն Շտապ օգնության բժիշկների հորդորին, որ իրեն տեղափոխեն հիվանդանոց՝ հետազոտման, վերջինս, հրաժարվեց:
© shamshyan.com
ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ, ըստ նախնական տվյալների, հունիսի 30-ին, ժամը 13:00-ի սահմաններում, հյուսիսարեւելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի պահպանության տարածքում հայտնաբերվել է լեյտենանտ Մավրիկ Խաչատուրի
Մելիքյանը` գլխի շրջանում ստացած հրազենային գնդակային վնասվածքով:
Զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին Մավրիկ Մելիքյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունն է հայտնում Մավրիկ Խաչատուրի Մելիքյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Վանաձորում 31-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ։
2015 թ. հունիսի 29-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 09:50-ին, ձախ ազդրի վերին երրորդականի, աջ ուսահոդի և թիակի շրջանի ծակած-կտրած թափանցող վերքով «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է տեղափոխվել 31-ամյա Վլ.Գրիգորյանը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Նույն օրը` ժամը 16:00-ին, Գրիգորյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 1986 թվականի ծնված Կ.Ավետյանը: Վերջինս որպես կասկածյալ հարցաքննվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Քիչ առաջ արտակարգ և ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ամուսինը, այցելելով Հանրապետական հիվանդանոցի ծննդատան 407 վճարովի հիվանդասենյակ, իր մոտ եղած հրազենով կրակել է կնոջ վրա, այնուհետև ինքնասպան է եղել:
Հիվանդանոցից հայտնում են, որ վիրավորը 27-ամյա Միլենա Ասատրյանն է, իսկ ամուսինը՝ 33-ամյա Հայկ Վարդանյանը:
Այս պահին նշված ծննդատուն են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Մաշտոցի բաժնի մեծ թվով աշխատակիցներ՝ Մաշտոցի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ:
Մ. Ասատրյանը օրեր առաջ է իր որդուն լույս աշխարհ բերել նշված ծննդատանը:
© shamshyan.com
Այսօր՝ հունիսի 27-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 71-րդ կմ հատվածում դեպի Իջևանի ուղղությամբ մարդատար 556 QQ 56 համարանիշի ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Գազ 24» մակնիշի ավտոմեքենային:
Հարվածի արդյունքւմ «24»-ն ամբողջովին ճզմվել է և ավտոբուսի հետ հայտնվել ձորակու:
Վթարի հետևանքով «24»-ի մեջ գտնվող Նարեկ Պետրոսյանն ու Հարութ Պետրոսյանը տեղում մահացել են:
Մահացածներին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները, ջրասուզակներն ու քաղաքացիները:
Նախնական տվյալներով, ավտոբուսը հավանաբար տեղափոխելիս է եղել ուղևորների ու չի բացառվում, որ վարորդը «դանթել է» ղեկին, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել ողբերգական վթարը: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածները հորեղբոր տղաներ էին և բնակվում էին Ծովագյուղում: Այսօր նրանցից մեկի ծննդյան օրն էր, իսկ մյուսի հոր մահվան տարելիցը:
© shamshyan.com
Երեկ՝ ժամը 18:30 սահմաններում, հակառակորդը ՀՀ Նախիջևանյան սահմանի Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառելով նաև մեծ տրամաչափի զենքեր, ակտիվ կրակ է վարել:
Հայկական կողմի պատասխան կրակից հետո հակառակորդը կրել է բազմաթիվ կորուստներ, սակայն մարտի ընթացքում ցավոք զոհվել է նաև ՀՀ ԶՈւ-երի զինծառայող շարքային պայմանագրային Արման Մայիսի Եփրեմյանը, ծնված 1987թ:
ՀՀ ՊՆ-ը ցավակցում է զոհված հայորդու հարազատներին ու ծառակիցներին և նշում, որ հակառակորդի ոտնձգությունները անպատասխան չեն մնա: Հատկանշական է որ այդ հենակետերի հատվածում վերջին մեկ տարում կրակահերթեր առհասարակ չէին եղել:
Արծրուն Հովհաննիսյան
Այսօր՝ հունիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Սարյան փողոցի թիվ 38 շենքի բակում աղջկա դի կա:
Նշված շենքի բակում հայտնաբերվել է մոտ 18-20 տարեկան աղջկա դի և, ըստ նախնական տեղեկությունների, վերջինս ինքնասպանություն է գործել՝ 16 հարկանի այդ շենքից ցած նետվելու եղանակով:
Ոստիկանությունը պարզում է նրա ինքնությունը, ինչպես նաև, թե տանիքի՞ց կամ շենքի ո՞ր հարկից է նա ցած նետվել:
Քիչ առաջ ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակիցներգը նշված շենքի 13-րդ հարկում հայտնաբերել են պայուսակ, որում եղել է Հայ-Ռուսական (սլավոնական) համալսարանի ուսանողական տոմս՝ 20-ամյա Հերմինե Խ.-ի անվամբ:
© shamshyan.com
Հունիսի 25-ին, ժամը 11.02-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 25 տան տանիքում առկա է քաղաքացու կախված դի. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն իջեցրել են Ս. Ս.-ի (ծնվ. 1979 թ.) դին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.