23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ.
ՀՀ ոստիկանությունը պատրաստվում է այսօր վերականգնել Բաղրամյան պողոտայի շուրջ երկու շաբաթ խաթարված երթևեկությունը, այդ թվում՝ դրան խոչընդոտող առարկաները պողոտայի երթևեկելի հատվածից հեռացնելու միջոցով:
Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ ոստիկանությունը անօրինական հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին առաջարկել էր ինքնակամ վերացնել Բաղրամյան պողոտայի արգելափակումը, այդ հորդորները վերջին մի քանի օրերի ընթացքում ամբողջությամբ անտեսվել են:
Այդուհանդերձ, ՀՀ ոստիկանությունը ևս մեկ, և վերջին անգամ, առաջարկում է հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին` այսօր մինչև ժամը 12.30-ը ինքնակամ վերացնել Բաղրամյան պողոտայի արգելափակումը: Հակառակ դեպքում, ժամը 12.30-ից սկսած ՀՀ ոստիկանությունը դա կիրականացնի իրեն վերապահված լիազորությունների գործադրման միջոցով:
ՀՀ ոստիկանությունը հայտարարում է նաև, որ վերոնշյալ գործողությունները նպատակաուղղված չեն լինելու հավաքի դադարեցմանը, եթե այն շարունակվելու է Բաղրամյան պողոտայի ոչ երթևեկելի հատվածում և չի խոչընդոտելու դրա բնականոն ընթացքին:
Փրկարար ծառայությունում հուլիսի 5-ին ժամը 21:10-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Հայոց ցեղասպանության թանգարանի հարեւանությամբ գտնվող անտառում հրդեհ է բռնկվել:
Հրդեհը տեսանելի է քաղաքի տարբեր ծայրամասերից: Ժամանել են 80-ից ավելի հրշեջներ, տասից ավելի մարտական հաշվարկներ: Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան:
Կրակի տարածման դեմ պայքարում էին նաեւ քաղաքացիներն ու նշված հատվածում ծառայություն կատարող անվտանգության աշխատակիցները:
Կրակն արագորեն վարկյան տարածվում էր եւ հրշեջներն ու քաղաքացիները մեծ դժվարությամբ էին կարողանում դրա դեմն առնել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.37-ին, մարվել՝ 23.01-ին: Այրվել է մոտ 15 հա բուսածածկ տարածք:
Ժամը 23.40-ից դեպքի վայրում մեկ մարտական հաշվարկ իրականացնում է հերթապահություն:
© shamshyan.com
Այսօր՝ հուլիսի 4-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել 1-03 շտապ օգնության թիվ 12 հերթապահ խմբից, ովքեր հայտնել են, որ կանչով մեկնել են Քանաքեռ 14 փողոցի 24/1 տուն, որտեղ հայտնաբերել են մահացած կնոջ դի:
Ոստիկաններն ու քննիչները նշված բնակարանում հայտնաբերել են տանտիրուհու՝ 38-ամյա Հայկանուշ Սորսումաթյանի դին՝ կրծքավանդակի մասում սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքով: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ առաջին իսկ պահից տեղում է եղել նաև Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Հայկ Ասլանյանը:
Բնակարանում հայտնաբերվել է հանցագործության գործիք խոհանոցային դանակը: Տեղում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել և ոստիկանություն են բերման ենթարկել 42-ամյա Վահան Կարապետյանին, ով մահացածի ամուսինն է և կասկածվում է կնոջը սպանելու մեջ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ամուսինը սառնասրտորեն ոստիկաններին ու քննիչներին պատմում էր, թե որտեղ և ինչպես է սպանել կնոջը: Այնուհետև մատնացույց արեց, թե որտեղ է թաքցրել այն դանակը, որը սպանությունից հետո մաքրել էր: Ոստիկաններին ներկայացրեց նաև մեկ այլ խոհանոցային դանակ, որը նա թաքցրել էր բազկաթոռի մեջ: Ոստիկաններն ու քննիչները այդ դանակներն առգրավեցին:
Բազմոցին դրված էր նաև Աստվածաշունչ, և ստահակը սառնասրտորեն պատմում էր, որ կնոջը սպանելուց ժամեր առաջ իր 2 աղջիկներին տարել է եկեղեցի՝ պատճառաբանելով, որ «նրանց միջից մաքրելու է չարը», այնուհետև վերադարձել է տուն, կնոջը նստեցրել բազմոցին ու հրամայել, որ ձեռքը դնի Աստվածաշնչին, քանի որ «նրա միջից էլ էր ուզում չարը դուրս հանել»: Ընթացքում էլ ստիպել է կնոջը՝ «ձեռքդ դիր Աստվածաշնչին և երդվիր» և էլի մի քանի արտահայտություններ է արել, որից հետո իր սև գործն է կատարել կնոջ նկատմամբ:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարևաններն անկեղծորեն շոկի մեջ էին ու ասում էին. «Նամուսով կին էր: Աշխատում էր Քանաքեռի կարի ֆաբրիկայում: Ոչ մի անգամ վատ բան չենք տեսել ու լսել նրա մասին: Ամուսինը ինչ-որ հավատքների էր գնում և երևի դա էր պատճառը, որ նա դիմել է այդ ստոր քայլին: Լավ էր՝ ոստիկանները, քննիչները շուտ եկան ու կարողացան դրան բռնեն, թե չէ՝ չէր բացառվում՝ էն գյոզալ աղջիկներին էլ վնասեր»:
Քննիչի որոշմամբ Վ. Կարապետյանը ձերբակալվել է:
© shamshyan.com
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունիսի 28-իցհուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծումհակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմըխախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբերտրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայդիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 6000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխանեն տվել հակառակորդի նախահարձակգործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերիպահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
Հուլիսի 4-ին` ժամը 01:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյանուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմիցարձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացելզինծառայող, 1995թ. ծնված Արսեն Էդուարդի Խաչատրյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում էքննություն:
ՀՀ առողջապահության նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ Արտաշատի բժշկական կենտրոն են դիմել տարբեր տարիքի 10 բնակիչ, որոնցից 2-ը՝ 4-ից 14 տարեկան: Բոլորի մոտ դիտվել են նույն ախտանշանները` սրտխառնոց, փսխում, միայն 9 տարեկան մի երեխայի մոտ՝ նաև թուլություն:
Նշենք, որ գիշերվա ընթացքում դիմել է ևս 2 անձ՝ նույն գանգատներով: Արձանագրվել է ընդհանուր թվով 12 հիվանդ (2-ը 0-14 տարեկան). 4-ը՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի, 1-ը՝ Արարատի մարզի Զանգակատուն գյուղի և 7-ը՝ Արմաշ գյուղի բնակիչներ:
Հիվանդներից մեկի վիճակը գնահատվել է միջին ծանրության, մյուսներինը՝ թեթև: Բոլոր հիվանդները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և առողջացումով դուրս են գրվել հիվանդանոցից: Ներկայումս հոսպիտալացված հիվանդներ չկան:
ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների խումբն անմիջապես իրականացրել է համաճարակաբանական հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ բոլոր հիվանդները Արտաշատ քաղաքի ռեստորաններից մեկում մասնակցել են խնջույքի: Հաշվառվել են խնջույքի բոլոր մասնակիցները, որոնք համաճարակաբանական հետազոտության պահին եղել են ռեստորանում, նրանց բացատրվել է, որ գանգատներ ունենալու դեպքում դիմեն բժշկական օգնության, կազմակերպվել և իրականացվել են բակային համայցներ: Ռեստորանում քննչական մարմինների, Սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակիցների մասնակցությամբ իրականացվել են սննդի մնացորդներից նմուշառումներ: Նմուշառումներ են իրականացվել նաև ջրից և հիվանդների կենսաբանական նյութերից:
Աշխատանքները շարունակվում են:
Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է իրականացվում՝ պարզելու 21-ամյա երիտասարդի մահվան բոլոր հանգամանքները։
2015թ. հուլիսի 2-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 16։00-ի սահմաններում, Որոտան գետի ջրամբարում լողանալիս խեղդվել է Սյունիքի մարզի 21-ամյա բնակիչ։
Նախնական տվյալներով՝ Սպանդարյան գյուղի բնակիչ, 1994 թ. ծնված Ապետնակ Վաչագանի Պետրոսյանը երկու ընկերների հետ հուլիսի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում, գնացել է Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի «Կալաջղ» կոչվող տարածք, միասին հաց են կերել, օղի խմել։ Ժամը 16:00-ի սահմաններում Ապետնակ Պետրոսյանը մտել է նույն տարածքում գտնվող Որոտան գետի ջրամբարում լողանալու, որի ժամանակ խեղդվել է:
Կատարվել է դեպքի վայրի և դիակի արտաքին զննություն: Դիակի վրա բռնության հետքեր և մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու մահվան պատճառը: Բացատրություններ են վերցվել Ա.Պետրոսյանի հետ միասին «Կալաջղ» կոչվող տարածք գնացած մյուս երիտասարդներից։
Հանձարարություն է տրվել ոստիկանության Սիսիանի բաժնին միջոցներ ձեռնարկել՝ հայտնաբերելու հնարավոր այլ ականատես վկաների, պարզելու դեպքի հանգամանքները։
Հուլիսի 2-ին, ժամը 02.30-ին, Աշտարակի խճուղում «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԲՄՎ-X5» մակնիշի ավտոմեքենայի և կողաշրջվել:
«Տոյոտա Պրադո»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանցից մեկը` 23-ամյա Արթուր Պալատջյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Նույն օրը բուժօգնության են դիմել նաև «Տոյոտա-Պրադո»-ի վարորդը և ուղևորըը:
Կատարվում է քննություն:
Հուլիսի 3-ին, ժամը 14.35-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Հրանտ Շահինյան փողոցի թիվ 1 հասցեում` գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:
Պարզվել է, որ Հրանտ Շահինյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող «Անի-Մարալիկ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի կոմպրեսորային հատվածում` պայթել է նստվածքահավաքիչ բալոնը, ինչից Բ. Մ.-ն (ծնվ. 1963թ.) և Ա. Մ.-ն(ծնվ. 1948թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ Բ.Մ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Ա. Մ.-ինը՝ միջին ծանրության:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ուրիշի անձնագրով տարաժամկետ վճարման կարգով բջջային հեռախոս ձեռք բերելու և խարդախությամբ դրան տիրանալու դեպքի առթիվ:
2015 թվականի մայիսի 19-ին Երևանի բնակիչ Մ.Հակոբյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանության բաժին, որ տարիներ առաջ կորցրած իր անձնագրով անհայտ անձը կատարել է գործարք։ Մասնավորապես՝ անձը անձնագրում փոխել է լուսանկարը՝ փակցնելով իրենը, և բջջային օպերատորներից մեկի խանութից ձեռք է բերել նոր բջջային հեռախոս` տարաժամկետ վճարման կարգով, սակայն վճարումները չի կատարել։ Մ.Հակոբյանը նշված գործարքի մասին տեղեկացել է, երբ ընկերությունը վճարումները չկատարելու համար դիմել է դատարան, և ինքը դատարանից ծանուցագիր է ստացել:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով (խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը):
Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինն ընկերությունից ստացել է անհայտ քաղաքացու կողմից ներկայացված Մ.Հակոբյանի անձնագրի պատճենը, որտեղ փակցված է եղել այլ լուսանկար, որը ներկայացվում է կից։
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են նկարում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ Ոստիկանության մոտակա բաժին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.