29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Անցյալ տարեվերջին ՀՀ ոստիկանությանը կից հասարակական խորհուրդը ցրվեց: Ալիկ Սերգեյիչի աչքը վախեցավ մանկապղծության համար մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի նմանին իր հասարակական խորհրդում ունենալուց, որոշեց հատ-հատ ստուգել այս խորհրդի անդամների դոսյեները և միայն դրանից հետո հավաքել նոր խորհուրդ: Այդպես, ոստիկանությունն արդեն որերորդ ամիսն է հավանաբար դոսյեները ստուգում ու ստուգում է, բայց դեռ, ինչպես երևում է, չի վերջացնում:
Այսօր ոստիկանապետը կարծես հուլիս ամիսը նշեց՝ որպես հասարակական խորհրդի վերագործարկման ժամկետ: Մեր տեղեկություններով, սակայն, հասարակական խորհրդի լուծարման պատճառը ոստիկանապետի ժլատությունն էր եղել, որն անգամ թուղթ ու գրչի, թաղման ծաղկեպսակ գնելու փող էր զլացել տալ:
Դրա մասին այսօր հարցրինք Ալիկ Սարգսյանին.
-Ճի՞շտ է, որ պատճառը Դուք եք եղել՝ չեք ապահովել հասարակական խորհրդի անդամներին իրենց անհրաժեշտ բաներով:
Ոստիկանապետը վրա բերեց.
— Բայց էլ ի՞նչ անեի. շենքը տվել եմ, կաբինետը, սենյակները, վկայականներ էլ եմ տվել, էլ ի՞նչ անեի:
— Դե, չգիտեմ, ամեն դեպքում դժգոհ են մնացել Ձեզանից:
— Այսինքն ի՞նչ անեի, աշխատավարձ տայի՞… մերոնց շատ եմ կարում տամ` հասարակական խորհրդին տայի՞:
— Երևի ինչ-որ ակնկալիքներ են ունեցել, որ չեն արդարացել:
— Ես չգիտեմ, ի՞նչ ակնկալիք. երևի մի հատ ինսպեկտոր կկանգնեցնի, վկայականը ցույց կտան, թե հասարակական խորհրդից են, կանցնեն: Ուրիշ էլ ի՞նչ ակնկալիք, չգիտեմ:
— Դե, չգիտեմ, գուցե փող աշխատեին, չեմ կարող ասել:
— Չէ, բայց էդ ընենց չի, թե իրանք են հրաժարվել, սխալ տպավորություն ա:
— Ֆելիքս Բախչինյանը հենց այդ նկատառումներից ելնելով չէ՞, որ այլևս չի ուզում նախագահել:
— Չէ, ղեկավարը շատ սիրով աշխատում էր` Բախչինյանը, հիմա էլ էլի ուրախությամբ կաշխատի, ուղղակի ես գտնում եմ, որ մի քիչ պիտի ոճը, ձևը փոխվի: Ինքը չի կարա դրանց հետ: Երևի հիմի կփոխեմ, ինքը կմնա էլի հասարակական խորհրդում, բայց երևի՝ ոչ նախագահ:
— «Դրանց» վրա՞, այսինքն` անկառավարելի պերսոնանե՞ր են հավաքվելու:
— Չէ, զբաղված են, գործի մարդ են, արվեստագետ մարդիկ են…
Նախորդ հասարակական խորհրդի կազմը բավական «գունագեղ» էր` Սոֆի Դևոյան, Փարավոն Միրզոյան, Աշոտ Ղազարյան, Հրանտ Թոխատյան…
Մնում է սպասել և տեսնել, թե այս անգամ ինչ կազմ կհավաքի Ալիկ Սերգեյիչը, ովքեր կբռնեն Սերգեյիչի ճաշակին և ավելին՝ Սերգեյիչի ճաշակի «քննությունը» հանձնելուց հետո դոսյեների քննությունն է՞լ կկարողանան հանձնել:
Բուժսպասարկման ոլորտում էական փոփոխություն է ակնկալվում
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով, կառավարությունը որոշել է առաջարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահին` 2011թ. հունիսի 21-ին ժամը 12։00-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան։
ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև ավելի վաղ ստորագրված պայմանագրով Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված շտապ օգնության գծային մեքենաների, շտապ օգնության ռեանիմոբիլների և դրանց օժանդակ սարքավորումների ցանկը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ շտապ օգնության մոտ 9 տասնյակ ավտոմեքենաների ստացումը որակական էական փոփոխություն կառաջացնի բնակչության բուժսպասարկման ոլորտում։ Հատկանշական է, որ վերջին 20 տարվա ընթացքում բուժհիմնարկները դեռևս այսպիսի համալրում չէին ստացել։
Կապահովվի փոքր ավիացիայի թռիչքների անվտանգությունը
ՀՀ կառավարությունը նախկինում ընդունած իր «ՀՀ օդային տարածքի կազմակերպման կարգը հաստատելու մասին» որոշման հավելվածով սահմանված կարգում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք պայմանավորված են փոքր ավիացիայի թռիչքների իրականացման համար 1։500000 մասշտաբի աերոնավիգացիոն քարտեզների ստեղծման և Հայաստանում կիրառվող թռիչքային սխեմաները Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) 9617 ձեռնարկի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։
Գործադիրն իր «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» նախկին որոշման մեջ նույնպես կատարել է փոփոխություններ, որոնց համաձայն ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարը սահմանվում է տարվա համար և ենթակա է վճարման յուրաքանչյուր եռամսյակի համար հավասարաչափ` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ։ Մեկ այլ որոշմամբ կառավարությունն «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ կանոնադրական խնդիրները լուծելու նպատակով 25 մլն դրամով ավելացրել է վերջինիս կանոնադրական կապիտալը։ Այժմ Հայաստանում 5 հազարից ավելի ընկերություններ օգտվում են էլեկտրոնային ստորագրությունից, ներդրվել են էլեկտրոնային հարկային հաշվետվության, էլեկտրոնային արտոնագրման համակարգերը։ Ակնկալվում է, որ հաջորդ տարվանից ՓԲԸ-ն իր ծախսը կհոգա էլեկտրոնային ստորագրության վաճառքից ստացած շահույթով։
Իր երեք որոշումներով կառավարությունն ստեղծել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության մարզերի տարածքային մարմիններ, որոնք կնպաստեն տեսչության գործունեության արդյունավետության բարձրացմանը, գումար հատկացրել ՀՀ բնապահպանության և մշակույթի նախարարություններին` «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի և «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ի 2011թ. պահպանման ծախսերը ֆինանսավորելու նպատակով։
Հետագա զարգացում կստանա գիտության ոլորտը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել`
— ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2011-2015 թթ. ռազմավարական ծրագրին և դրա միջոցառումների ժամանակացույցին, մի փաստաթուղթ, որը ոլորտի զարգացման թիրախային նպատակակետերի, դրանց հասնելուն ուղղված միջոցառումների իրականացման արդյունավետության գնահատման չափորոշիչների ամբողջությունն է,
-ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների գերատեսչական ենթակայության փոփոխության ռազմավարությանը և դրա իրականացման 2011-2013թթ. միջոցառումների ժամանակացույցին, որոնցով ենթադրվում է նշված ուսումնական հաստատությունները հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, ինչը կնպաստի մասնագիտական կրթության ոլորտում սոցիալական գործընկերային վարույթի ամբողջական ներդրմանը,
-«Ընդդեմ գենդերային բռնության» ազգային ծրագրին, 2011-2015թթ. ռազմավարական ծրագրին և 2011թ. միջոցառումների ծրագրին, որոնցով սահմանվում են գենդերային բռնության դեմ պայքարի պետական քաղաքականության առաջնահերթ ուղղություններն ու ընդհանուր ռազմավարությունը,
— ՀՀ ոստիկանության պահպանության համակարգի զարգացման հայեցակարգին և դրանից բխող միջոցառումների ծրագրին,
-ՀՀ-ում մալարիայի ներբերումը և արմատավորումը կանխարգելելու 2011-2015թթ. պետական ծրագրին և միջոցառումների ցանկին։
ՀՀ կառավարությունը հաստատել է`
-ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից ՀՀ 2011թ. պետբյուջեով նախատեսված միջոցների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները,
-«Հերիթեյջ ֆաունդեյշն», «Վորլդ էքոնոմիք ֆորում» և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպությունների կողմից տարեկան պարբերականությամբ հրատարակվող «Տնտեսական ազատության», «Համընդհանուր մրցունակության», «Ցանցային պատրաստվածության» և «Կոռուպցիայի ընկալման» ինդեքսների բարելավման միջոցառումների ծրագիրը, ինչը միտված է միջազգային գնահատումներում ՀՀ դիրքերի բարելավմանը։
Երկրում կիրականացվի պետական մատնադրոշմային գրանցում
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական մատնադրոշմային գրանցման մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով սահմանվում են ՀՀ պետական մատնադրոշմային գրանցում իրականացնելու նպատակները, սկզբունքները և տեսակները, կարգավորվում են պետական մատնադրոշմային գրանցման արդյունքում ստացված տեղեկությունն օգտագործելու, պահպանելու և ոչնչացնելու հետ կապված հարաբերությունները։ Կառավարության հավանությունն են ստացել ՀՀ քրեական և ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերը, որոնցով առաջարկվում է ճշտումներ կատարել նշված իրավական ակտերում։
Գործադիրը քննության է առել «Երևան քաղաքում խոշոր առևտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչներ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ։ Նրանք առաջարկում են, վերջին տարիներին մայրաքաղաքում առևտրային խոշոր օբյեկտների թվի ավելացումը հաշվի առնելով, օրենքով կարգավորել դրանց տեղափոխման չափորոշիչները և խնդրին առնչվող իրավահարաբերությունները։ Կառավարությունն իր հերթին հեղինակներին առաջարկում է առայժմ ձեռնպահ մնալ նախագծի քննարկումից, համագործակցել աշխատանքային խմբի հետ և նախագծին անդրադառնալ խմբի աշխատանքի ավարտից հետո։
Նիստում քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Բալասանյանի և Տաճատ Վարդապետյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որի ընդունումը, հեղինակների կարծիքով, պայմանավորված է Վրաստանում բնակվող մեր հայրենակիցների և մայր հայրենիքի կենսական կապի ապահովման անհրաժեշտությամբ։ Գործադիրը դեմ է արտահայտվել նախագծին և հիմնավորել իր բացասական եզրակացությունը։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
Այլ որոշումներ
ՀՀ կառավարությունը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նորակառույց գիտական մասնաշենքի շահագործման լրացուցիչ ծախսերը հոգալու նպատակով Մատենադարանին հատկացրել է 89 մլն 398 հազար դրամ։ Մեկ այլ որոշմամբ «Աշխարհի հայ նկարիչների միություն» ՀԿ-ին որպես նվիրատվություն տրամադրելու համար ՀՀ կառավարության աշխատակազմին հատկացվել է 1 մլն 500 հազար դրամ` Գարեգին Նժդեհի ծննդյան 125-ամյակին նվիրված ցուցահանդես-մրցույթի կազմակերպման շրջանակում պատկերագրքի հրատարակմանն աջակցելու նպատակով։
Իր նիստում կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունների միջև Մեղրի-Նուրդուզ սահմանային անցակետերի համատեղ օգտագործման համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Գործադիրը որոշում է ընդունել ֆինանսավորել Արարատի մարզի Արտաշատի, Արարատի, Մրգանուշի համայնքների ղեկավարների, Դիտակի, Դվինի համայնքների ավագանու անդամների, Կոտայքի մարզի Գետարգելի համայնքի ղեկավարի 2011թ. հուլիսի 3-ի, Արագածոտնի մարզի Հարթավանի համայնքի ղեկավարի 2011թ. հուլիսի 10-ի, Շիրակի մարզի Ալվարի, Զարիշատի համայնքների ղեկավարների, Մարմաշենի, Հայկավանի, Կրաշենի համայնքների ավագանու անդամների 2011թ. հուլիսի 17-ի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը։
Գործադիրն Արարատի մարզի Դալարի գյուղական համայնքի հողերի մի մասը փոխադրել է այլ կատեգորիա` հասարակական կառուցապատման նպատակով առևտրի կենտրոնի և ծխախոտի մթերման, չորացման արտադրամասի կառուցման համար։
Կառավարությունը որոշել է թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ ՀՀ կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի երեք տարի գործողության ժամկետով արտոնագիր տալ Արտաշատի «Օրիենտ ֆարմ» ՍՊԸ-ին։
Նկատի առնելով ջութակահար Հրաչյա Ավանեսյանի երաժշտարվեստի բնագավառում բացառիկ ընդունակություններն ու խոստումնալից ապագան` կառավարությունը նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տվել մինչև 2012 թ. գարնանային զորակոչը։
Կառավարության որոշմամբ 2011թ. հուլիսի 4-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխվել է հուլիսի 9-ը` շաբաթ օր։
Ավարտվել է կանխամտածված սնանկության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Հ. Մարգարյանը 2000թ. սեպտեմբեր ամսին հիմնադրել է «Էրեբունու գինու-կոնյակի գործարան» ՍՊ ընկերությունը և Երևան քաղաքի Արցախի փողոց 47 հասցեում տեղակայված շինությունում մինչև 2009թ. հուլիս ամիսը հիշյալ ընկերության միջոցով կազմակերպել է ոգելից խմիչքների արտադրություն և իրացում:
Հ. Մարգարյանը, «Էրեբունու գինու-կոնյակի գործարան» ՍՊ ընկերության` պետական բյուջեին ունեցած 61 462 259 դրամ հարկային պարտավորության պայմաններում, սեփական և ընկերությանը փոխառության կարգով գումարներ տրամադրած այլ անձանց շահերից ելնելով, ինչպես նաև` հարկերը վճարելուց խուսափելու դիտավորությամբ, «Էրեբունու գինու-կոնյակի գործարան» ՍՊ ընկերության տնօրեն, իր բարեկամ Ն. Մարգարյանի օժանդակությամբ 2009թ. հուլիսի 15-ի թիվ 2782, 2009թ. հուլիսի 16-ի թիվ 2808, 2809, 2810 և 2009թ. հուլիսի 23-ի թիվ 2907 հաշիվ-ապրանքագրերով 347 467 779 դրամ գումարով «Էրեբունու գինու-կոնյակի գործարան» ՍՊ ընկերությանն է օտարել ընկերության ամբողջ գույքը` հիմնական միջոցներ հանդիսացող արտադրական սարքավորումները, տրանսպորտային միջոցները, պատրաստի արտադրանքը և այլ ապրանքանյութական միջոցներ` այդպիսով ընկերությանը զրկելով արտադրական կարողություններից և վճարունակությունից:
Վերոհիշյալ գործարքից ստացված գումարներով Հ. Մարգարյանը մարել է փոխառության կարգով իր և այլ անձանց կողմից ընկերությանը տրամադրված գումարները: Արդյունքում` «Էրեբունու գինու-կոնյակի գործարան» ՍՊ ընկերությանը Հ. Մարգարյանը զրկել է իր պարտավորությունների կատարման բոլոր հնարավորություններից: Այդկերպ վերջինս ստեղծել է կանխամտածված անվճարունակության հատկանիշներ և հետագայում իր հիմնադրած ընկերությունը հասցրել սնանկության` պետությանը պատճառելով խոշոր չափի` 172 526 900 դրամի վնաս:
Նախաքննության ընթացքում Հ. Մարգարյանի կողմից կամովի վերականգնվել է 50 մլն. դրամի վնասը:
Հ. Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով, իսկ Ն. Մարգարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 39-193-րդ հոդվածով:
Քրեական գործն ուղարկվել է ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:
Հաղորդում է գլխավոր դատախազությունը
Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ մի շարք օրենքներ:
Մասնավորապես` Ազգային ժողովի ընդունած «ՀՀ ընտրական օրենսգիրքը» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:
Երեկ երեկոյան Հանրապետության հրապարակից մեկնարկել է ՀՀ պետական խորհրդանշանների օրվան նվիրված տոնական քայլերթը:
2006 թ. հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները: Արդեն երկրորդ տարին է, ինչ հունիսի 15-ը նշվում է որպես ՀՀ պետական խորհրդանշանների օր: Ավելի քան 5000 պատանիներ և երիտասարդներ, «Հայաստան» վանկարկելով, անցել են Նալբանդյան և Սայաթ Նովա փողոցներով, Ֆրանսիայի հրապարակով, Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով և դարձյալ վերադարձել Հանրապետության հրապարակ: Տոնական քայլերթին մասնակցել են երիտասարդներ մայրաքաղաքից, մարզերից, սփյուռքից: Սայաթ Նովա-Նալբանդյան փողոցների խաչմերուկում երթին միացել են «Փյունիկ» հաշմանդամների միության անդամները: Սայաթ Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկից երթը գլխավորել է ՀՀ ոստիկանության մոտոցիկլավարների խումբը, որոնք էլ առաջնորդել են շարասյունը դեպի Ֆրանսիայի հրապարակ: Մաշտոցի պողոտայից քայլերթին միացել են «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաները: Ամբողջ միջոցառումն ուղեկցվել է հայրենասիրական երգերով:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Հասարակայնության հետ կապերի ծառայությունը տեղեկացրել է, որ տոնական քայլերթը կազմակերպվել էր «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ:
Ըստ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի՝ միջոցառմանը մասնակցել են մեծ թվով երիտասարդական կառույցներ, անկախ կուսակցական պատկանելությունից, անկախ քաղաքական հայացքներից: «Երիտասարդները համախմբվել են ՀՀ պետական խորհրդանշանների շուրջ: Երիտասարդությունը շատ լավ հասկանում է ՀՀ պետական խորհրդանշանների դերը, նշանակությունը: Մենք ամբողջ տարին պետք է կարողանանք տոն դարձնել` մեծարելով մեր պետական խորհրդանշանները: Նման ակցիաներն են նաև, որ այսօրվա երիտասարդի մեջ սերմանում են սեր և ակնածանք հայրենիքի, պետականության նկատմամբ»,- ասել է Կարեն Ավագյանը՝ հավելելով, որ հաջորդ տարվանից ՀՀ պետական խորհրդանշանները մեծարող նման ակցիաներ նախատեսվում է իրականացնել նաև ՀՀ մարզերում:
«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը շարունակում է «Մաքրենք հնավայրերը ժամանակակից աղբից» ակցիան: Նախօրեին նախաձեռնության անդամներն այցելել են Վայոց Ձորի մարզի Գնդեվանք համալիր (X դար) և ազատել դրա շրջակա տարածքը կենցաղային աղբից:
Այցելելով Գնդեվանք, առաջին հերթին աչքի է զարնում հնավայրի անմխիթար վիճակը: Մայր աթոռը հրաժարվում է Հայաստանի տարածքում գտնվող հարյուրավոր չգործող եկեղեցիներ իր խնամքի տակ վերցնել, իսկ մշակույթի նախարարությունը ֆինանսների պակասը պատճառաբանելով ուղիղ իմաստով «գլխառադ» է անում քրիստոնեական հուշարձանների պահպանման իր անմիջական պարտականությունը…
Այսօր Կոնսերվատորիայի դիմացի այգում մեկնարկել է հրապարակային բաց ստորագրահավաք` Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն շնորհելու պահանջով:
Անկեղծ ասած, կարծում եմ, որ Ժիրայրին պետք է քաղաքացիություն շնորհվեր` անկախ այս ստորագրահավաքից, հասարակական կամ քաղաքական տարբեր խմբերի պահանջից:
Բայց Հայաստանի տիպի երկրներում իշխանությունը քինախնդիր է լինում և, որպես կանոն, իր քաղաքական հակառակորդներին չի հանդուրժում:
Ինչևէ, Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության պահանջն այլևս հանրային է, և իշխանությունն ուզի, թե` ոչ, պարտավոր է ինչ-որ կերպ արձագանքել դրան:
Ես Ժիրայրի քաղաքական հայացքները երբեք չեմ կիսել և համարել եմ իրականությանը ոչ ադեկվատ, բայց միանշանակ պաշտպանում եմ այս ստորագրահավաքի գաղափարը, առնվազն` երկու պատճառով:
Նախ, եթե որևէ սփյուքահայ գալիս-բնակվում է մեր երկրում, ուզում է դառնալ նրա քաղաքացին, միայն ողջունել կարելի է: Նման մարդիկ գերադասում են հեռվից խորհուրդներ չտալ կամ Հայաստանը միայն թանգարան չհամարել ու գալ-մասնակցել երկրի կյանքին` քաղաքացու, տիրոջ կարգավիճակով:
Կոնկրետ Ժիրայր Սեֆիլյանի պարագայում կա նաև երկրորդ հանգամանքը: Նա եղել է արցախյան ազատամարտի հայտնի հրամանատար, իր անձնազոհությամբ օրինակ է եղել շատերի համար, պատասխանատու դիրքեր է գրավել ԼՂՀ բանակում: Կարճ ասած, Ժիրայր Սեֆիլյանը մարտի դաշտում է նվաճել քաղաքացիության իր իրավունքը, և իշխանությունները պարտավոր են հաշվի նստել այս իրողության, փաստի հետ:
Առայժմ իր խոսքն ասում է Հայաստանի հասարակությունը, որին հետևելու է նաև իշխանության արձագանքը: Մենք ուշադիր կհետևենք զարգացումներին:
ՀՀՇ վարչությունը տարածել է հաղորդագրություն, մեկնաբանելով կուսակցության անդամների հայտարարությունները.
«Վերջին օրերին ՀՀՇ «Կենտրոն» տարածքային կազմակերպությունում ստացվել է կուսակցությունից դուրս գալու մոտ մեկուկես տասնյակ դիմում: Սույն փաստը դարձել է մամուլի ակտիվ քննարկման առարկա: Այդ առիթով անհրաժեշտ ենք համարում տալ հետևյալ պարզաբանումը:
Ուղիղ մեկ տարի առաջ Հայաստանի իշխանությունները ՀՀՇ ղեկավար կազմի փոքր մի խմբի միջոցով փորձեցին ազդեցություն գործել ՀՀՇ ներսում և ճեղքվածք առաջացնել կուսակցության և Հայ Ազգային Կոնգրեսի միջև, ինչի մասին խոսվեց նաև 2010թ.-ի հուլիսի 17-ին կայացած ՀՀՇ 16-րդ համագումարում: ՀՀՇ վարչության և խորհրդի զգոնության շնորհիվ աննշան այդ միջադեպը հարթվեց: Կուսակցությունը այս փորձությունից դուրս եկավ ավելի ամրացած և բարձր հեղինակությամբ`ի չիք դարձնելով ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուժերի ծրագրերը: Համագումարին հետևած շուրջ մեկ տարվա ընթացքում ՀՀՇ շարքերը համալրվեցին մոտ 300 նոր անդամներով: Տասնվեցերորդ համագումարից հետո հիշյալ փոքր խումբը` հիմնականում «Կենտրոն» տարածքային կազմակերպության անդամներ, ըստ էության, դադարեցրեցին իրենց ներգրավվածությունը կուսակցության աշխատանքներին: Կուսակցությունից դուրս գալու նրանց դիմումները սպասվում էին վաղուց, նրանք որոշեցին դա անել հիմա: Հնարավոր է, որ արդեն ստացված դիմումներին ավելանա ևս մեկ — երկու տասնյակ դիմում` դարձյալ հիմնականում «Կենտրոն» տարածքային կառույցի անդամներից:
Հետևաբար, գործ ունենք ոչ թե ինչ-որ նոր երևույթի, այլ մեկ տարի առաջ տեղի ունեցած միջադեպի ձգձգված ֆորմալ ավարտի հետ»:
ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզում և տեղեկացրել, որ ստուգումներ է սկսելու: ՎՊ-ն այս մարզում շուրջ 597 միլիոն դրամի խախտում էր արձանագրել դեռևս 2008 թ. ստուգումների ժամանակ: Այն ժամանակ ստուգվել էին Գեղարքունիքի մարզի մարզպետարանը, Սևան, Վարդենիս, Կամո, Գավառ քաղաքների քաղաքապետարանները, Սարուխան, Ծովակ, Նորադուս, Լճաշեն, Ներքին Գետաշեն և մի շարք այլ գյուղերի համայնքապետարանների աշխատանքը: Այս մարզում ամենամեծ գայթակղությունը Սևանի ափամերձ հատվածն է. այն ժամանակ ՎՊ նախագահը հանրությանը ներկայացրեց, թե ինչ գործարքներ է հաջողեցրել Լավանդայի Արայիկը` «Լավանդա սիթիի» սեփականատեր Արայիկ Հայրապետյանը, «Սևան» ազգային պարկի հողերից 47 հեկտար վարձակալելով 14 դրամով (ամսական` 1,2 դրամ): Ընդ որում, այստեղ շինարարություն է իրականացվել թույլատրելի սանդղակից` 1908 մետր նիշից ցածր: Նմանատիպ բազմաթիվ չարաշահումներ այստեղ հայտնաբերվել էին երեք տարի առաջ: Սակայն այդ ամենը չդարձան չարաշահման փաստի նյութ, քանի որ Սևանի քաղաքապետ Մալխասյան Գևորգի տղան ամուսնացած է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ազգական ու հովանավորյալ «Շանթի Յուրայի» աղջկա հետ:
Եվ ահա Վերահսկիչ պալատը դարձյալ այս մարզում է:
Ինչո՞վ է պայմանավորված Վերահսկիչի այս «ռեյդը»: Իշխան Զաքարյանն ինչ-ինչ նկատառումներով որոշել է այս մարզում հերթական ստուգումն անցկացնել մանրակրկիտ: Սա որքան տարօրինակ, նույնքան էլ օրինաչափ է, հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ՎՊ նախագահի և ԲՀԿ առաջնորդի հարաբերությունները սկսել են կարգավորվել: Իսկ Ծառուկյանի սառնությունը Զաքարյանի հանդեպ սկսվեց հենց այն բանից հետո, երբ Վերահսկիչ պալատի նախագահը «նստեց» ԲՀԿ առաջնորդի «օբյեկտների» վրա: Ծառուկյանին բարկացրեց այն, որ իր երբեմնի կուսակցականը (Զաքարյանը պատգամավոր դարձավ ԲՀԿ քվոտայով, հետո էլ՝ Ազգային ժողովի փոխնախագահ ընտրվեց, որտեղից էլ գործուղվեց ՀՀ Վերահսկիչ պալատ) այդքան անկաշկանդ է գործում իր նկատմամբ:
Մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանի և Իշխան Զաքարյանի հարաբերությունները միայն վերջերս են կարգավորվել: Այդ կարգավորման վկայությունը Զաքարյանին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ ընտրելն էր` սպորտի և երիտասարդության նախկին նախարար Արմեն Գրիգորյանի փոխարեն: Ընդունված կարգի համաձայն, այս պաշտոնը համատեղության կարգով ստանձնում էր սպորտի նախարարը, բայց, ինչպես տեսնում ենք, Ծառուկյանը հանուն ախպերության զիջեց Զաքարյանին` նախկին նախարարին դուրս հրավիրելով այդ կառույցից:
Եվ հիմա Իշխան Զաքարյանը նորից սկսելու է բհկականի «բոստանում» ստուգումներ իրականացնել: Ավելին, Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը ոչ թե միայն շարքային բհկական է, այլև Գագիկ Ծառուկյանի սանիկն է: Այնպես որ, որքան էլ Իշխան Զաքարյանը ջանա «նուրբ» ստուգումներ իրականացնել, միևնույն է, ստիպված է լինելու որոշակի բացահայտումներ ներկայացնել, այսինքն` հանրությանը ցույց տալ, թե ինչպես են բհկականները վարվում պետբյուջեի փողերի հետ, կամ ինչպես չի կարողանում բհկական մարզպետը վերահսկել իր ղեկավարությանը հանձնված բյուջետային միջոցները, և ինչպես է պաշտոնավարման ընթացքում երկրաչափական պրոգրեսով աճում մարզպետի աթոռը զբաղեցրած նախկին ոստիկանի ունեցվածքը:
Ի պատասխան մեր հարցման՝ Վերահսկիչ պալատից պատասխանեցին, որ այս ստուգման հիմքում ոչ մի հատուկ պատճառ չկա, պարզապես հերթական ծրագրային ստուգում է, մարզերը հերթով ստուգել վերջացրել են, հիմա դարձյալ հերթականությամբ շարունակվելու է վերահսկողությունը, և Գեղարքունիքի մարզն ընդամենը հերթի մեջ առաջինն է, ուրիշ ոչինչ: Մարզերը ամեն տարի բյուջետային միջոցներ են ստանում, որոնք վերահսկողության կարիք ունեն: Այնպես որ, եթե հաշվի ենք առնում, որ Ծառուկյան-Զաքարյան հարաբերությունները նոր-նոր են դարձյալ բարեկամական երանգ ընդունել, ապա կարելի է այսօրվանից էլ կանխատեսել, որ գոնե այս մարզում ՎՊ-ն ահասարսուռ բացահայտումների ականատես չի դարձնի հանրությանը: Իսկ որ Իշխան Զաքարյանը ախպերությանը թույլ չի տա տուժել, կարելի է չկասկածել:
Ասվածի ապացույցը Երևանի քաղաքապետարանն է. քանի որ տիկին Իշխան Զաքարյան-Գայանե Սողոմոնյանը այստեղ Հանրակրթության վարչության պետն էր, Վերահսկիչ պալատը զերծ մնաց այդ վարչության, ավելին` կնոջ գործընկերների վարչությունների ստուգումներից` շեշտը դնելով համայնքների սոցիալական ծառայությունների վրա, այն դեպքում, երբ քաղաքապետարանը ոտքից գլուխ թաղված է կոռուպցիայի մեջ: Հաջորդ ապացույցը Արարատ քաղաքում Վերահսկիչ պալատի իրականացրած ստուգումներն են: Արարատի քաղաքապետի կատարած ապօրինությունների մասին բոլորն են խոսում, նաև մամուլի բազմաթիվ հրապարակումներ են եղել դրանց մասին: Աբրահամ Բաբայանը սեփականացրել է նույնիսկ քաղաքապետարանի նիստերի դահլիճը, ինչը երևի թե Հայաստանի ոչ մի համայնքապետ չէր համարձակվի անել, բայց, որքան էլ զարմանալի է, Վերահսկիչ պալատի աշխատակիցների մոտ դարձյալ տեսողության հետ կապված սուր խնդիրներ են առաջացել այստեղ: ՎՊ-ն միայն «թեթև ընթացակարգով» ստուգումներ է իրականացրել սոցիալական ծառայություններում` չտեսնելու տալով կատարված բազմաթիվ ապօրինությունները: Ասում են՝ պատճառը Արարատի քաղաքապետի հովանավոր, Արարատի նախկին մարզպետ, ՀՀ ներկա ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի զանգն է եղել, սակայն իրականում այստեղ Սերգեյիչն ընդամենը լրացուցիչ օգնականի դեր է կատարել: Իրականում Իշխան Զաքարյանը, այսպես թե այնպես, չէր կարող Աբրիկի յուրացումները «տեսնել», քանի որ վերջինս կարող էր նրան որոշ բաներ հիշեցնել: Իշխան Զաքարյան-Աբրահամ Բաբայան համագործակցությունը իր գագաթնակետին է հասել դեռ այն տարիներին, երբ Զաքարյանը գլխավորում էր Օլիմպիական կոմիտեն, իսկ Բաբայանը՝ «Այգ» մարզաբազան: Այս մարզաբազայի միջոցով օլիմպիական կոմիտեի ղեկավարությունը փողեր էր, որ ֆռռացրեց: Այնպես որ՝ հուսալ, թե Իշխան Զաքարյանը, հանուն Վերահսկիչ պալատի հեղինակության, կարող է փուռը տալ ընկերներին, նույնն է, թե հավատալ, որ նա կարող է թույլ տալ՝ իրեն էլ փուռը տան: Իսկ Գեղարքունիքի մարզում այսօրվա կազմակերպած խորհրդակցությունը պարզապես լավ առիթ էր ախպերներին տեսնելու, մի-մի բաժակ խմելու համար: Մարզում ստուգումներն էլ ավելի քան ժամանակին են. Սևանի սեզոնը աստիճանաբար կբացվի, այնպես որ ՎՊ վերահսկիչները դուխով կարող են այցելել մարզ՝ ստուգումների՝ ընթացքում էլ ընտանիքների հետ անվճար վայելելով Սևանյան թանկարժեք հանգիստը:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտը բանակցություններ են վարել նաև «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում, մասնավորապես վիզայի ռեժիմի դյուրացման գործընթացի շուրջ:
Այսօր, Երևանում երկու պաշտոնյաների համատեղ ասուլիսին այս մասին տեղեկացրել է արտգործնախարար Նալբանդյանը՝ նշելով, որ հույս ունեն վիզային ռեժիմի դյուրացման հարցի քննարկումը սկսել արդեն այս աշնանը:
«Ակնկալվում է, որ գալիք սեպտեմբերին մանդատ կտրվի վիզային ռեժիմի դյուրացման բանակցությունների մեկնարկի համար: Դեռ բանակցությունները չսկսված իհարկե, չենք կարող խոսել ավարտի մասին, բայց կարծում եմ կարող ենք վստահ լինել, որ բանակցություններն արագ են ընթանալու՝ նպատակ ունենալով դյուրացնել վիզային ռեժիմը քաղաքացիների տասնվեց կատեգորիաների համար՝ լրագրողների, մարզիկների, ուսման, բուժման, գիտական փոխանակումների նպատակով մեկնողների համար: Հաջորդ փուլը նպատակ է ունենալու ազատականացնել վիզային ռեժիմը, այսինքն՝ վերացնել վիզաները»,– նշել է արտգործնախարարը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.