29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ՀՀ զինված ուժերի 81 հոգանոց խաղաղապահ զորախումբը երեկ տեղակայվել է Մազարի Շարիֆի /Աֆղանստան/ ռազմական հենակետում եւ հունիսի 21-ին անցել է իր պարտականությունների կատարմանը: Հայկական զորախումբը իրականացնելու է Մազարի Շարիֆի օդանավակայանի պաշտպանությունը, պարեկային ծառայություն եւ անցակետերի հսկողություն
«Հրապարակում» հաղորդման եթերազրկման վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել: Մենք արդեն տեղեկացրել էինք, որ այս հրապարակման եթերազրկման գործում վճռորոշ դերակատարում է ունեցել մի հաղորդման պատրաստում ներկրվող լոլիկի վերաբերյալ, որի հետևում կանգնած է եղել ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանը: Սակայն պարզվում է, այս հաղորդաշարի վրա վետո դնելու գործում եղել են նաև խորքային գործոններ:
«Հրապարակում»-ի միջոցով կառավարության պարոնայք, ենթադրվում է` վարչապետի գլխավորությամբ, իրենց ցանկալի փիառն են իրականացրել Հանրայինի եթերով: Սակայն դեղին քարտի արժանանալն ու եթերից դուրս մղվելու պատճառը, սև ու սպիտակ փիառները խառնելն է եղել, ով գիտե գուցեև միտումնավո՞ր: Կառավարության համար ոչ այդքան հաճելի անձնավորությունների վրա «Հրապարակումը» հրապարակումներ է պատրաստել, այլ կերպ ասած, այս զենքի միջոցով վարչապետը գրոհել է նրանց վրա, ում ցանկացել է: Բավական տևական ժամանակ գերատեսչական այս հաղորդաշարին հաջողվել է իրականացնել իր «քարոզարշավը», մինչև որ, չափն անցել են, կամ գուցե ոգևորված հաջողություններից` հրապարակումներ են կազմակերպվել նաև նրանց վրա, ում «դունչները» չպիտի հասներ, ի վերջո, ամեն ինչ ավարտվել է նրանով, որ ստեղծագործական կոլեկտիվին արձակուրդ են ուղարկել:
Հ.Գ.Մեր տեղեկություններով, հնարավոր է, որ հաղորդաշարը կրկին եթեր դուրս գա` քանի որ սա գերատեսչական հաղորդաշար է և երևի թե կառավարությունում կտրտնջան այն բանից, որ իրենց զրկում են աշխատանքները լուսաբանելու հնարավորությունից: Բայց բնական է, որ եթեր դուրս գալուց հետո «Հրապարակումը» այլևս աչքաթող չի արվի Հանրայինի ղեկավարության կողմից և խաղեր տալն այլևս կարող է ճակատագրական լինել:
Երևանում քաղաքապետարանի խորհրդակցության ընթացքում քաղաքապետը հանձնարարել է հետևողականորեն շարունակել և կարճ ժամկետում ավարտել ապօրինի և պայմանագրային ժամկետները լրացած կրպակների ապամոնտաժման գործընթացը: Երկրորդ փուլով բոլոր վարչական շրջաններում գույքագրված կրպակներից արդեն ապամոնտաժվել են 157-ը, իսկ մինչև հուլիսի 1–ը, ըստ վարչական շրջանների ներկայացրած տեղեկատվության, կապամոնտաժվեն ևս 245–ը: Հետաքրքիր է սա ամբո՞ղջ թիվն է:
Թե ինչպես է ընթանում աշխատանքները գնահատել չենք կարող, բայց մի բան ակնհայտ է ներկայիս քաղաքապետը, կամ նրա ենթակաները խուսափում են հայտնվել նախկին քաղաքապետի թաղամասում: «Մետաքս» կոչվող թաղամասը, եթե նախկինում արտոնյալ էր, քանի որ այստեղ էր ապրում Գագիկ Բեգլարյանը, հիմա էլ լքված է, բարեկարգման առումով, սակայն հետաքրքիր է, արդյո՞ք նույն պատճառով: Թաղամասի բակերից մեկում մի հնամաշ կրպակ կա, անհայտ է տեր ունի՞ կրպակը, բայց անհիշելի ժամանակներից չի օգտագործվում ու վերածվել է հնոտու: (Եթե ուշադիր նայենք ողջ թաղամասում կարելի է գտնել էլի մի քանիսը): Ոչ մեկին պետք չեկող ու աղբավայր դարձած կրպակը չի մտել քաղաքապետարանի նշած 157- ապամոնտաժվածների մեջ,հայտնի էլ չէ, կներառվի նախատեսված 245 – ում, սակայն դատելով Մետաքսի հանդեպ վերաբերմունքից կարելի է ասել` հազիվ թե:
Մեդիամաքս-ի փոխանցմամբ, «չկայացած պետությունների ինդեքսում» Հայաստանը հայտնվել է 101 տեղում: Վարկանիշային աղյուսակը ամեն տարի կազմում է The Fund for Peace-ը և Foreign Policy ամսագիրը:
Ինդեքսում ներկայացված է 177 երկիր: Զեկույցը կազմվել է հաշվի առնելով սոցիալ–տնտեսական և քաղաքական 12 չափորոշիչ՝ պետական իշխանությունների լեգիտիմությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, տվյալ երկրի զարգացման անհամաչափությունը և այլն: Ցանկում առաջին տեղն է զբաղեցնում ամենաանկայուն երկիրը. Այս տարի դա կրկին Սոմալին է: Ի դեպ Սոմալին այդ «պատվավոր» հորիզոնականը զբաղեցնում է արդեն 4 տարի:
Վերջին՝ 177-րդ տեղում է Ֆինլանդիան, որը ճանաչվել է ամենաարդյունավետ և հաջող պետություն, քանի որ ունի դեմոգրաֆիկ և տնտեսական ցուցանիշների աննշան տատանումներ: Ֆինլանդիան առաջին անգամ է առաջ անցել Նորվեգիայից (176 տեղում է), 175–րդ հորիզոնականը զբաղեցնում է Շվեդիան, 174–ը՝ Շվեյցարիան։ Ռուսաստանը՝82–րդ (2010թ. 80–րդ տեղն է զբաղեցրել): ԱՄՆ–ն 158–րդ հորիզոնականում է, Կանադան՝ 168–րդ, Ֆրանսիան՝ 161–րդ։
Հայաստանը 101 հորիզոնականում է, Վրաստանը(47), Ադրբեջանը՝ (63)–րդ և նույնիսկ Իրանը (35) առաջընթաց են գրանցել։ Չնայած, այդ երկրները գտնվում են, այսպես կոչված «վտանգավոր» գոտում:
Հուլիսի 3-ին Արարատ քաղաքում կկայանա համայնքի ղեկավարի ընտրություններ: Առաջադրված է երկու թեկնածու` գործող քաղաքապետ Աբրահամ Բաբայանն ու նախկին քաղաքապետ Հակոբ Թովմասյանը:
Երկու թեկնածուները նախորդ ընտրությունների ժամանակ էլ նույնպես հիմնական մրցակիցներն էին, որոնց միջև, դեռ նախորդ անգամ էլ ընտրապայքարը թեժ էր: Արդյունքում` ավելի քան 2000 ձայնով հաղթեց Աբրահամ Բաբայանը, որին թե նախորդ, թե ներկա ընտրություններում սատարում է ՀՀԿ-ն:
«Հայկական վարկածը» եղավ Արարատ քաղաքում` պարզելու, թե ինչպիսին է այս տարվա նախընտրական մթնոլորտը քաղաքում: Նախ զրուցեցինք նախկին քաղաքապետ Հակոբ Թովմասյանի հետ. «Երբ ես առաջին անգամ ընտրվեցի քաղաքապետ, Արարատ քաղաքի հիմնադրման 70-ամյակին նվիրված միջոցառմանը հրավիրեցի նախկին բոլոր քաղաքապետերին, հատուկ արարողակարգով նրանց բոլորին մեծարեցի, պատվարվոր քաղաքացու կոչում շնորհեցի, եվ ասացի, որ ես փորձում եմ իրենց գործը շարունակել ու խնդրեցի ինձ մենակ չթողնել: Ես միշտ, որ բնագավառում էլ, որ աշխատել եմ, հարգանքով եմ մոտեցել ինձ նախորդած կոլեգաներիս: Եվ երբեք չեմ բարձրաձայնել նրանց որեւէ սխալի կամ բացթողման մասին, աչք եմ փակել: Առհասարակ, ցանկացածին պատիվ չի բերում նախկինին փնովելը: Իսկ 2008թ-ի ընտրությունից հետո, իհարկե եթե այդ խայտառակությունը կարելի էր ընտրություն համարել, երբ քաղաքապետ դարձավ այսօրվա մրցակիցս` Աբրահամ Բաբայանը, ես նրան առաջարկեցի համագործակցել, ու խորհուրդ տվեցի շարունակել իմ ժամանակ սկսած ծրագրերը, որոնք իրականանում էին միջազգային կառույցների միջոցներով» -պատմում է թեկնածու Թովմասյանը եւ թվարկում, թե ինչ բազմաթիվ ծրագրեր են իրականացվել կամ սկսվել` իր յոթուկես տարվա քաղաքապետության օրոք: Իսկ որ այդպիսի ծրարգերն իրականացվել են, չեն հերքում նաեւ նրա մրցակցի`Աբրահամ Բաբայանի կողմնակիցները:
Ըստ Թովմասյանի, Բաբայանը քաղաքապետ դառնալուց հետո ոչ միայն իր հետ չհամագործակցեց եւ չընդունեց իր խորհուրդները, այլեւ կասեցրեց այդ ծրագրերից շատերը, եւ սկսեց տարբեր գործեր սարքել իր դեմ: «Երկուսուկես տարի տեւեց իմ դեմ հարուցված քրեական գործի քննությունը, իբր իմ ղեկավարման ժամանակ թույլ տված խախտումների վերաբերյալ: Իհարկե, ոչինչ չկար եւ ոչինչ չբացահայտվեց, գործը կարճվեց: Իսկ երբ արդեն ես բարձրացրի քաղաքում տիրող ապօինությունների հարցերը, Բաբայանը որոշեց ինձ զրկել Արարատի պատվավոր քաղաքացու կոչումից: Դա այն հարցը չէր, որ ես լռեի, եւ հարցը վիճարկեցի դատական կարգով, իմ հայցը բավարարվեց: Հիմա իրենք վերաքննիչ բողոք են ներկայացրել եւ չգիտեմ ինչ կլինի հետագա ընթացքը» -ասում է Թովմասյանը եւ իր մրցակցի քաղաքապետական գործունեության մասին պատմում.<<Բաբայանը փակեց իմ ժամանակ «Առաքելության Հայաստան» ծրագրի շրջանակներում բացված բարեգործական ճաշարանը, որը ֆինանսավորվում էր Շվեդական կառավարության կողմից եւ պետք է գործեր մինչեւ 2017 թ-ը: 200 տարեց ապահովվում էին բուժսպասարկմամբ, վարսավիրանոցով, պարբերաբար գնում էին շրջագայության: Ո՞ւր է այդ ճաշարանը, պատկերասրահը, սպորտդպրոցներից մեկը, մանկապարտեզը, քաղաքային այգին, սրանք հարցեր են, որոնց չի կարող պատասխանել, քանի որ դրանք վաճառել է, սեփականաշնորհել իր համար, կամ փակել: Այսօր քաղաքում այգի չկա, ամբողջ այգին օտարվել է, գնացեք տեսեք ինչ վիճակ է: Նա տեղյակ էլ չի, թե ինչպես են քաղաքի կարեւոր օբյեկտները դարձել համայնքային սեփականություն: Երբ ցեմենտի գործարանը գնում էր մասնավորեցման, այդ օբյեկտների մեծ մասը մնում էր գործարանի հաշվեկշռում: Բայց, ի պատիվ Ռոբերտ Քոչարյանի, այն ժամանակվա Տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ Գագիկ Ծառուկյանի, որը գնորդն էր, հոժարակամ համաձայնվեց դրանք թողնել` ի շահ Արարատի, այդ ամենը դարձան համայնքի սեփականություն: Բայց եկավ Բաբայանն ու ամեն ինչ վաճառեց: Քաղաքի ասֆալտապատման ծրագիրը հաստատվել է իմ ժամանակ, կրկին Քոչարյանի ու Մարգարյանի շնորհիվ: Այնպես որ կարող է գլուխ չգովել, թե քաղաքում ասֆալտապատում է արել: Ինձ համար ընտրվելը գերնպատակ չէ, ուղղակի ես չեմ ուզում, որ այս քաղաքի ժողովուրդը անպաշտպան մնա»:
Հարցին, թե ինչու է ինքը հեռացել ՀՀԿ-ի կազմից, նախկին քաղաքապետն ու ներկայիս թեկնածուն պատասխանեց, որ Աբրահամ Բաբայանը, որը միայն քաղաքապետ դառնալուց հետո է դարձել ՀՀԿ-ական, եւ այնուհետեւ` քաղաքի կառույցի ղեկավար, 2010-ին իրեն հեռացրել ՀՀԿ-ից ու դրան կողմ քվեարկել են մարդիկ, ովքեր նոր էին մտել կուսակցության շարքերը: «Իսկ ես ՀՀԿ-ական եմ 1990թ-ից: Եվ անկախ ամեն ինչից, ես հոգով այդ կուսակցության մարտիկն եմ եւ միշտ պաշտպանելու եմ ՀՀԿ-ի շահերը: Կուսակցական լինելը մանդատով չի որոշվում, այլ հոգով»,- Իր զրույցն ամփոփեց հոգով հանրապետականը ու հավելեց. «ՏԻՄ համակարգին թերապեւտիկ բուժում է անհրաժեշտ: Համակարգը հիվանդ է, արդիականացման, առողջացման կարիք ունի, դժվար է ասել, թե այդ ցավը ինչ հետեւանքներ կարող է ունենալ>>:
Արարատում տիրող պատկերը առավել ամբողջական ներկայացնելու նպատակով, հանդիպեցինք նաև մյուս թեկնածուին` գործող քաղաքապետ Աբրահամ Բաբայանին.
«Մրցակցիս ակնարկած մանկապարտեզը, որը օտարվել է իմ օրոք, եղել է ահավոր վատ վիճակում: Մանկապարտեզը չի եղել քաղաքապետարանի գույքային հաշվեկշռում, մենք դա հայտնաբերել ենք եւ օտարելու արդյունքում 11 մլն 800 հազար դրամ է մուքագրվել համայնքի բյուջե: Դա եղել է հասարակական վարչական շենքի վերածված ավերակ: Ինչ վերաբերում է նիստերի դահիճին, ապա դահլիճ կոչվածը, որը որպես դահլիճ ծառայել է միայն խորհրդային տարիներին, անկախությունից հետո դարձել էր կիսաքանդ կառույց եւ ծառայում էր որպես պահեստ, որի լուսանկարները մենք ունենք: Իսկ դեպի դահլիճ տանող միջանցքում դեռեւս 1990ին տեղադրվել էր դեղատուն, որը հետագայում ծառայեց որպես ատամնաբուժարան: Դահլիճի վերանորոգման համար անհրաժեշտ էր նվազագույնը 50 մլն դրամ: Երբ համայնքի բյուջեի մուտքերը ընդամենը 75 մլն դրամ է, ոնց կարելի է դրանից 50 մլն-ը հատկացնել դրան, այն դեպքում, երբ համայնքն ունի եւս 3 նմանատիպ, բայց տարբեր չափերի դահլիճ եւ դրա անհարժեշտությունը չկար: Այժմ մասնավորը ներդրումներ կանի եւ այն կծառայի իր նպատակին`որպես դահլիճ»:
Իսկ տեղեկությունը, թե` քաղաքի պատկերասրահի շենքը սեփակնաշնորհվել է իր վարորդներից մեկի անունով, քաղաքապետը համարեց սուտ եւ իրականությանը չհամապատասխանող .«Շենքը կա, ավերակի վերածված: Ինչ վարորդի մասին է խոսքը»: Կաթսայատան վաճառված խողովակների մեղադրանքի մասով էլ ասաց. «Կաթսայատան խոովակները վաճառվել են 1999 թ-ին` Հակոբ Թովմասյանին նախորդող քաղաքապետի օրոք, իսկ Թովմասյանը շարունակեց եւ ավարտին հասցրեց վաճառքի գործընթացը: Ես այդ խողովակների հետ կապ չեմ ունեցել: Սպորտդպրոց նույնպես չի փակվել, քաղաքում կա 2 գործող սպորտդպրոց: Բարեգործական ճաշարանը ոչ թե դադարել է գործելուց, այլ այցելուների պահանջով հատկացված գումարի չափով տրվում է սննդամթերք, որը տանում են իրենց տուն»: Ոռոգման խողովակների վաճառքի առընչությամբ Բաբայանն ասաց.«Իր ժամանակ ոռոգման խողովակ չի եղել: Ամբողջ քաղաքի ոռոգման համակարգը երբ միացվում եւ գործում էր, ամբողջ քաղաքը ջրի մեջ կորչում էր, ասֆալտը քանդվում էր: Մենք, ընդամենը մի քանի տեղ, որտեղ պետք է սալիկապատվեր, խողովակներն աշխատանքներին խանգարում էին, հանվել նորից տեղադրվել են: Այդ խողովակները կան»:
Մենք զրուցում էինք Քաղաքային զբոսայգում, որի մասին ասում էին թե օտարվել է ու քանդվել: Այգին բարեկարգ էր, սալիկապատված, շատրվանների խողովակները թարմացված, գործում էր սրճարան եւ մանկական խաղահրապարա տեղադրված էին նստարաններ: Գրեթե ավարտին էր հասցվում նաեւ Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի շրջակայքի բարեկարգումը: Բաբայանն ասաց, որ այգին տրվել է վարձակալությամբ:
Բաբայանը ոչ միայն հակադարձեց մեղադրանքները, այլև ամոթանք տվեց նախկինին. «Թովմասյանը թող ամաչի իր կատարած աշխատանքից, նրա օրոք օտարվեցին կենցաղի տները, այժմ քաղաքը չունի իր սեփական կենցաղի տունը, օտարվել են փողոցներ ու մայթեր, հանրախանութը»: Նա պարզաբանեց նաև, թե ինչու է ներկայիս քաղաքապետը նախկին քաղաքապետին ցանկանում զրկել Արարատի պատվավոր քաղաքացու կոչումից: Եւ, արդյո՞ք դա կապ ունի բնակիչներից աղբահանության չվճարված գումարները դատական կարգով վերադարձնելու` Թովմասյանի դատական հայցի հետ (հիշեցնենք, որ Թովմասյանը նախկինում քաղաքի աղբահանությամբ զբաղվող <<Արարատի ԲԿՏ>> ԲԲԸ-ի տնօրենն էր, որի հետ պայմանագիրը դարարեցվել է Բաբայանի կողմից), Բաբայանն ասաց, որ բնակչության շրջանում կան մեծ դժգոհություններ ու բողոքներ, քանի որ նրանցից տարիներ ի վեր չի պահանջվել աղբահանության գումար, եւ հանկարծ կանգնել են փաստի առջեւ եւ պարտավորված են եղել մեծ գումարներ, երբեմն` ավելի քան100 հազար դրամ, վճարել այդ հիմնարկին: Բնակիչները դա համարում են նախկին քաղաքապետի կողմից` իր չընտրվելու համար հետընտրական հաշվեհարդար: Ըստ Բաբայանի, այժմ էլ բողոքավոր բնակիչներն ասում են, որ Թովմասյանն իրենց ասել է, որ եթե իրեն ձայն տան, ապա այդ պարտքերը կարող են չվճարել: «Միթե դա ընտրակաշառք չէ: Դե, եթե բնակիչները այդպիսի հիսթափություն են ապրում այդ մարդուց, ով իրենց համատարած դատի է տալիս, ապա էլ ինչ պատվավոր քաղաքացու մասին է խոսքը», — ասում է Բաբայանը:
Նաիրա Վանյան
Անցյալ տարվա աղքատ բերքահավաքից հետո ընդունված բազմաթիվ բարեփոխումների շնորհիվ` Հայաստանի կառավարությունը գյուղատնտեսության ոլորտում կտրուկ փոփոխություններ է ակնկալում, սակայն իրենք` գյուղատնտեսները, պակաս լավատեսական են տրամադրված: ՙԱնցյալ տարի պատշաճ բերք չունեցանք, և, ընդհանուր առմամբ, գյուղատնտեսության ոլորտը ծանր վիճակում է: Գյուղերում իրավիճակը շատ բարդ է, գյուղատնտեսներն իրենց ապահով չեն զգում՚, — ասում է Հրանտ Առաքելյանը, ով տասը հեկտար տարածքով ագարակային տնտեսություն ունի Արարատի շրջանի Լուսառատ գյուղում:
2010-ին հողագործները բախվեցին ոռոգման ջրի, թունաքիմիկատների և գյուղատնտեսական սարքավորումների վարձակալման բարձր գների խնդրին:
Հայաստանում գործող 330 000 ագարակային տնտեսությունների մեծ մասը, որոնք ստեղծվեցին սեփականաշնորհման գործընթացի արդյունքում, որպես կանոն, ընդամենը մեկ կամ երկու հեկտար հողատարածք ունեցող ագարակներ են, որոնք դժվարությամբ են հոգում այս անսպասելի ծախսերը: Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում սննդամթերքի գները տարեկան կտրվածքով աճել են 12 տոկոսով, գյուղատնտեսական արտադրանքի գնաճը կազմել է 40-50 տոկոսով, իսկ մրգի գինը աճել է 4-5 անգամ:
ՙԳյուղատնտեսությունը սկսեց ուշադրություն գրավել, երբ խնդիրների ծավալները ճգնաժամային մակարդակի հասան, ինչը լրջորեն անդրադարձավ ոչ միայն անապահով և միջին խավերի, այլ նաև կառավարության բարձրագույն օղակների վրա: Նրանք սկսեցին գիտակցել, որ այն ազդում է ոչ միայն սոցիալ-տնտեսական իրադրության վրա, այլ նաև սպառնում է իրենց քաղաքական հեղինակությանը՚, — նշում է «Այլընտրանքե հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը:
Իրավիճակով անհանգստացած` նախագահ Սերժ Սարգսյանը հրահանգեց նախարարներին մեկնել գյուղական վայրեր` խնդրի պատճառներն ուսումնասիրելու նպատակով: Դեկտեմբերին գյուղատնտեսության նախարարի պաշտոնում նշանակվեց «Արտֆուդե պահածոների գործարանի նախկին տնօրեն Սերգո Կարապետյանը, ով գյուղատնտեսության երկու փոխնախարարներին փոխարինեց Հայաստանի պետական ագրարային համալսարանի երիտասարդ շրջանավարտներով:
Գյուղատնտեսության ոլորտում հետագա ցնցումների ազդեցությունը մեղմելու նպատակով` կառավարությունը հանձնարարեց բանկերին բարելավել գյուղատնտեսական վարկերի պայմանները, ինչպես նաև վերացրեց ներմուծվող գյուղատնտեսական սարքավորումների, պարարտանյութերի և թունաքիմիկատների համար գանձվող ավելացված արժեքի հարկը: Առաքելյանի խոսքերով, չնայած այս միջոցառումներին, գյուղատնտեսության ոլորտը անցյալ տարվա նման շարունակում է ոչ շահութաբեր մնալ:
«Եթե անցյալ տարի ծախսել եմ 1,16 միլիոն դրամ (3160 դոլար), ապա այս տարվա ծախսերս կազմել են 1,25 միլիոն դրամ: Խաղողի տարեկան բերքը կազմում է 10-12 տոննա, 1 կգ-ի վաճառքի գինը`130 դրամ, սա նշանակում է, որ արտադրանքը նույնիսկ իր ինքնարժեքը չի փոխհատուցում, իսկ շահույթի մասին խոսք անգամ լինել չի կարողե, — ասում է նա:
Փորձագետներն իրենց հերթին ասում են, որ անցյալ տարի [իշխանությունների կողմից] տրված հանձնարարություններից շատերը չեն իրականացվել:
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Հովսեփ Խուրշուդյանը կասկած է հայտնում, որ գյուղատնտեսական բարեփոխումները բախվել են կառավարության հետ սերտ կապեր ունեցող ազդեցիկ գործարարների շահերի հետ: «Ներմուծողների և տեղական արտադրողների շահերի բախումը թույլ չի տալիս հետամուտ լինել իրական գյուղատնտեսական բարեփոխումների իրականացմանը: Այժմ ներմուծողները վերահսկում են իշխանության բոլոր լծակները, նրանք ստեղծել են մի արատավոր օղակ, որտեղ ներմուծված ապրանքների քանակը երեք անգամ գերազանցում է արտահանումների մակարդակըե, — ասում է նա:
Պաշտոնյաները պնդում են, որ բարեփոխումները պարզապես ցուցադրական իմաստ չեն կրում, և որ ներմուծված գյուղատնտեսական սարքավորումների ու թունաքիմիկատների` հարկերից ազատումը անմիջական դրական ազդեցություն է ունեցել սննդամթերքի գների վրա: «Անկախությունից ի վեր, առաջին անգամ հայ հողագործը զգում է, որ պետությունը լուրջ և հիմնավոր կերպով սկսում է զբաղվել գյուղատնտեսության ոլորտի խնդիրների լուծմամբ: Նախարարությունը ավելի շատ է համագործակցում գյուղատնտեսի հետ, և մենք պետք է հաստատվենք այս դերում: Միայն կոնկրետ գործողությունների շնորհիվ հնարավոր կլինի վերադարձնել հողագործի վստահությունըե, — հայտարարել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Կառավարական որոշման համաձայն` ապրիլից հայկական բանկերը սկսել են ցածր` 14 տոկոս տարեկան տոկոսադրույքով գյուղատնտեսական վարկեր տրամադրել: Վարկի 4 տոկոսը մարվում է պետական սուբսիդավորման հաշվին, իսկ լեռնային և սահմանամերձ գոտիներում բնակվող հողագործներին տրամադրվող գյուղատնտեսական վարկերի տարեկան տոկոսադրույքը կազմում է 8 տոկոս: Մինչդեռ անցյալ տարի գյուղատնտեսական վարկի միջին տարեկան տոկոսադրույքը կազմում էր 22 տոկոս: (Տես`«Վարկային ճգնաժամը ծանր կացության մեջ է դրել հայ գյուղատնտեսինե հոդվածը):
Չնայած բանկերն արդեն ավելի քան 11 միլիոն դոլարի չափով սուբսիդավորած գյուղատնտեսական վարկեր են տրամադրել, իրենք` հողագործները պնդում են, որ ստացած միջոցները, միևնույն է, չեն բավականացնում:
«Այդ միջոցները բոլորին հասանելի չեն: Անձամբ ես չեմ բողոքում, այս ծրագրով 2,2 միլիոն դրամի չափով երկու տարվա վարկ եմ ստացել, բայց այն բավարար չէ հողը մշակելու համար: Մենք ոչ թե տարվա մեկ եղանակի համար նախատեսված, այլ երկարաժամկետ` 5-7 տարվա կտրվածքով տրվող ավելի մեծ վարկերի կարիք ունենքե, — ասում է Առաքելյանը: Նրա խոսքերով` ներկա պահին գլխավոր խնդիրը ոռոգման ջրի բարձր գինն է, որի մեկ խորանարդ մետրն արժե 11 դրամ:
Այնուամենայնիվ, գյուղատնտեսության նախարարությունն այս տարի գյուղատնտեսական արտադրանքի ծավալների 10 տոկոսանոց աճ է կանխատեսում: «Ես լիովին բավարարված չեմ բարեփոխումների իրականացման արագությամբ, բայց գործընթացը շարունակվում է, և կարծում եմ` մենք տարին կավարտենք դրական ցուցանիշներով, — հույս է հայտնել Կարապետյանը:
Նաիրա Մելքումյան, ազատ լրագրող
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի ՙԿովկասյան լրատու՚ պարբերականից (www.iwpr.net)
Այսօրվա ասուլիսին Ռազմական ավիացիայի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արմեն Մկրտչյանն ասաց, որ Ադրբեջանը հպարտանում է մի բանով, որն այնքան էլ իրատեսական չէ. «Անօդաչու ինքնաթիռները, նրանց մոտ միայն հետախուզական միջոցներ են։ Մեր տեխնիկան և մասնագետները պատրաստ են և անընդհատ վերապատրաստվում են «Զավթում անօդաչու ինքնաթիռների» խնդիրն իրականացնել: Իսկ մեր անձնական նախագծերը, ոչ միայն նախագիծ են, այլև աշխատում են»: Նա վստահեցրեց, որ հայկական արտադրության այդ համակարգերը կարող են գործողություններ իրականացնել նույնիսկ հակառակորդի խորը թիկունքում, քանի որ դրանք «օպերատիվ խորքի համար աշխատող անօդաչու համակարգեր» են:
Ասուլիսին ներկա էր նաև ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը, որն անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի օդուժի ռեսուրսների հարաբերակացությանն, ասաց. «Տեղին չէ համեմատել օդուժը օդուժի հետ, քանի որ ամեն երկիր իր օդուժը զարգացնում է իր բանակի համատեքստում։ Իրենց օդուժը ստեղծված է PR-ի համար։ Իրենց օդուժը բավական ավելորդ ճոխություններ ունի. Իրենք, տեխնիկայի մի մեծ մասի համար չունեն համապատասխան մասնագետներ»:
Փորձագետը գտնում է, որ ադրբեջանցիներն ամեն ինչ ուռճացված են ներկայացնում. Իրականում` ադրբեջանցի օդաչուները փորձ չունեն լեռնային պայմաններում թռիչքներ իրականացնելու։ «Իրանք գնում են Թուրքիա՝ սովորելու, բայց թուրքական տեխնիկան էլ իրենց ունեցածին չի համապատասխանում։ Արդյունքում ունեն տեխնիկա, բայց դրա համար մասնագետներ չունեն»,- ասաց Հովհաննիսյանը։
Այսօր Ռուսաստանի Դաշնության պետդուման վավերացրեց «Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ 1995 թվականին ստորագրված պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը:
Նշված արձանագրությամբ երկարաձգվում է Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը ` 25 տարվա փոխարեն դառնալով 49 տարի: Հայաստանի խորհրդարանը այս արձանագրությունը վավերացրել էր դեռևս ապրիլի 12-ին: Իսկ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այս արձանագրությունը ստորագրել է անցյալ տարի օգոստոսի 20-ին Հայաստան կատարած այցի ժամանակ:
Հայ Ազգային Կոնգրես-իշխանություն երկխոսության մասին Սերժ Սարգսյանի՝ հունիսի 17-ի հայտարարության առթիվ հայտնում ենք.
Նկատի ունենալով հայտարարության պարունակած որոշակի անհստակությունները և առանձին ձևակերպումների բազմիմաստությունը, Կոնգրեսը նպատակահարմար է համարում դրա գնահատականը տալ՝ իր կառույցներում քննարկելուց հետո:
Երկխոսության, քննարկումների միջոցով առկա խնդիրներին լուծումներ գտնելով առաջ շարժվելը միակ տրամաբանական և ընդունելի ճանապարհն է մեր ժողովրդի հոգսերով ու մեր երկրի զարգացմամբ մտահոգ ուժերի համար: Բոլոր մյուս ճանապարհները հղի են լուրջ վտանգներով և անխուսափելի կորուստներով: Այս մասին մենք բարձրաձայնել ենք անընդհատ և այսուհետ ևս չենք զլանալու կրկին ու կրկին հիշեցնել նույնը: 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո իմ առաջին իսկ հրապարակային խոսքը բոլոր քաղաքական ուժերին և հասարակական միավորումներին ուղղված համագործակցության կոչն է եղել: Հետագա ամբողջ ժամանակահատվածում իշխանության գործելաոճը մնացել է նույնը:
Որքան էլ բարդ, երբեմն նաև կոշտ բանավեճերով, քաղաքական կոալիցիան կարողացել է հանուն Հայաստանի զարգացման հարցերում դրականորեն համագործակցել խորհրդարանական ընդդիմության` Հայ Յեղափոխական Դաշնակցության և §Ժառանգություն» կուսակցության հետ: Մենք ոչ միայն բաց ենք եղել ցանկացած քաղաքական ուժի հետ համագործակցելու առումով, այլև ինքներս ենք ձևավորել համապատասխան մեխանիզմներ: Արտախորհրդարանական կուսակցությունների հետ աշխատանքի ձևաչափը հնարավորություն տվեց համադրել քաղաքական դաշտում առկա մոտեցումները մեր երկրի ու մեր ժողովրդի համար կենսական ամենակարևոր հարցերի շուրջ: Հանրային խորհրդի ստեղծումը ևս նպատակ ուներ որոշումների կայացման գործընթացում հանրության առավել լայն հատվածների ներգրավվածությունն ապահովել, և մենք մշտապես հաշվի ենք առնում այդ կառույցից եկող առաջարկները:
Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսության նախաձեռնությունն էլ մերն է: Մենք ենք սկսել այդ գործընթացը, և դա եղել է ոչ թե որևէ կողմից ճնշման հետևանք, ինչպես փորձում են ներկայացնել այդ երկխոսությունից շփոթված առանձին ուժեր, այլ ուղղակի արդյունքն է մեր խորը գիտակցված համոզմունքի: Ես դրական եմ գնահատում Հայ ազգային կոնգրեսի հետ վերջին ամիսների մեր աշխատանքը և հույս ունեմ, որ երկուստեք հասկացվածություն կա այն մասին, որ սկսված գործընթացը պետք է համատեղ ուժերով պահպանել ու առաջ տանել: Ստեղծածը քանդելը ամենահեշտն է, քաղաքական հասունությունն արտահայտվում է ստեղծածի վրա ավելացնելու ունակությամբ: Կարծում եմ, եթե կողմերը կարողանան խուսափել մեկքայլանի, լավ չկշռադատված առաջարկներով միմյանց և գործընթացը փակուղի տանելու գայթակղությունից, ապա հնարավոր կլինի հաստատուն կերպով առաջ գնալ և շատ ավելի մեծ օգուտներ բերել մեր ժողովրդին ու մեր երկրին: Այս տեսանկյունից ամենակարևոր սկզբունքը հստակ է. վերջնագրերն անթույլատրելի են, վերջնագրերի լեզվով միմյանց հետ խոսելը` ոչ մի տեղ տանող գործելաոճ: Իսկ երկխոսությունը բանակցությունների վերածելու փորձերն ուղղակի անընդունելի են:
Մեկ անգամ ևս կրկնում եմ` մենք միշտ բաց ենք եղել և պատրաստ ցանկացած քննարկման: Եվ եթե կան քաղաքական ուժեր, որոնք ունեն կոնկրետ ու ողջամիտ առաջարկություններ, մենք պատրաստ ենք կոնկրետ լուծումների: Եթե ՀԱԿ-ին մեր ժողովրդի հոգսերի և մեր երկրում առկա բազմաթիվ խնդիրների շարքում սոսկ ընտրություններն են հետաքրքրում, ապա ԱԺ նախագահը պատրաստ է անձամբ ընդունել ներկայացուցիչների այդ քաղաքական կառույցի ղեկավար կազմից և լսել նրանց: Եթե, այնուամենայնիվ, առաջ կքաշվեն նաև առաջարկություններ, որոնք ուղղված կլինեն մեր տնտեսության վերելքին և երկրում առկա սոցիալական խնդիրների լուծմանը, ապա վարչապետն անձամբ է պատրաստ ընդունել և քննարկել դրանք: Հանրապետության նախագահի միջամտությունը պահանջող հարցերի առկայության դեպքում նախագահի աշխատակազմի ղեկավարը կարող է ընդունել և քննարկել:
Իսկ եթե անընդունելի բանակցությունների փոխարեն Հայ ազգային կոնգրեսն իրապես պատրաստ է շարունակել երկխոսությունը երկրի զարգացման ուղեգծին, արտաքին ու ներքին քաղաքականությանն առնչվող կարևորագույն հարցերի լայն շրջանակում և ցանկություն ունի դա իրականացնել միայն հատուկ նշանակված մարդկանց միջոցով, ապա կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները կարող են նստել քննարկումների սեղանի շուրջ: Քաղաքական կոալիցիան պատրաստ է նմանօրինակ քննարկումների բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք ունեն կոնկրետ առաջարկություններ:
Մենք կարևոր ճանապարհի վրա ենք, և այդ կարևորությունը միայն այսօրվա համար չէ: Վստահ եմ, եթե սթափությունը չլքի մեզ, մենք կկարողանանք արմատավորել անկախ Հայաստանի համար խիստ կարևոր քաղաքական նոր մշակույթ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.