29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Վաղը Կազան քաղաքում Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ տեղի ունենալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ կրկին ակտիվացել են ղարաբաղյան հարցում այսպես կոչված «փոխզիջումների» մասին խոսակցությունները: «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը, ներկայացնելով հայ երիտասարդության մի ստվար զանգվածի տրամադրվածությունը նման սցենարի հանդեպ, հայտարարում է, որ վերամիավորված տարածքների ցանկացած սակարկում համահայկական խռովության այնպիսի մի ալիք է բարձրացնելու, որի հետևանքներն անկանխատեսելի են լինելու: Վերամիավորված պապենական հողերի զիջումն Ադրբեջանին այն եզակի հարցերից է, որն ի զորու է ոտքի հանել համայն աշխարհի հայությանը:
Մեր օրերում ընդունված է խոսել այն մասին, որ երիտասարդության մի ստվար շերտ զրկված է ազգային մտածողությունից: Որքան էլ պարադոկսալ է, բայց «Ճանաչիր քո երկիրը»-ի անցկացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս խավի ներկայացուցիչները ազատագրված տարածքների ամենափոքր զիջման դեպքում առաջինն են ոտքի ելնելու: Ազատագրված Արցախն ու դրա հարակից շրջանները այդպիսի երիտասարդների ենթագիտակցության մեջ արմատավորված են «իրենց հայրերի արյունով ազատված հայկական հողեր» կարծրատիպում, ուստի, զարմանալի է, բայց երիտասարդության հենց ա՛յդ շերտն է լինելու համազգային խռովության առաջին դիրքերում:
Տարածքների փաստացի զիջման վերաբերյալ որևէ փաստաթղթի տակ ստորագրած անձը հասարակության կողմից մեխանիկորեն սկսելու է ընկալվել ոչ թե որպես ազգի դավաճան, այլ իբրև ազգի թշնամի` դրանից բխող բոլոր հետևանքներով: Առանձին դեպքերում հնարավոր են նաև ազգի թշնամիների նկատմամբ միջնադարում ընդունված որոշ ավանդույթների վերածննդի փորձեր:
Հայկական ազատագրված տարածքների զիջումը հանգեցնելու է ողջ զինվորականության բունտին: Չնայած հայկական բանակում երբեմն հանդիպող անառողջ մթնոլորտի դրսևորումներին, անհնար է ժխտել, որ Արցախն ու ազատագրված տարածքները զինվորականության կողմից ընկալվում են որպես սրբություն: Անգամ եթե հաջողվի «համոզել» բարձրագույն սպայակազմին «համաձայնվել Արցախի կարգավիճակի դիմաց զիջել որոշ տարածքներ», նրանց ենթակաների մեծ մասը պարզապես կհրաժարվի կատարել «ազգադավ վերադասի» հրամանները:
«Ճանաչիր քո երկիրը» նախաձեռնության անդամները հաճախ հայրենաճանաչողական արշավների են մեկնում ազատագրված տարածքներ: Այնտեղ ազգի դավաճանի պիտակ ձեռք բերելու համար բավական է արցախցիների հետ զրույցում միայն բացել իրենց հայրենիքի «փոխզիջման» մասին խոսակցությունը: Նախաձեռնության անդամ երիտասարդները շփվել են ազատագրված տարածքների հարյուրավոր բնակիչների հետ: Նրանց մեջ չկա գեթ մեկը, որը ղեկավարվեր «ամեն ինչի պատրաստ ենք, միայն թե պատերազմ չլինի» սկզբունքով: Արցախցիները պատրա՛ստ են տեր կանգնել իրենց հայրենիքին: XX դարավերջի պատմությունը նրանց մի անբացատրելի, գերբնական ուժով է կապել սեփական հողի հետ: Ցանկացած արցախցի պատրաստ է ջնջել երկրի երեսից յուրաքանչյուրին, ով կփորձի «զիջել» (տեղական տերմինաբանությամբ` ծախել) իր կամ իր հայրերի արյունով ազատագրված հողերը:
Վաղը` կազանյան հանդիպմանը զուգահեռ, «Ճանաչիր քո երկիրը» նախաձեռնության անդամ 50 երևանցի երիտասարդ արշավի է մեկնելու հայկական ազատագրված տարածներ` Քաշաթաղի և Շահումյանի շրջաններ: Նրանք քաղցր հյուրասիրություն են տանելու արցախցիներին:
Ազգային ժողովն ընդունեց «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» կառավարության բերած և մեծ աղմուկ հանած օրինագիծը, որով նոր հարկատեսակ է սահմանվելու հայ ժողովրդի գլխին` աղբի վճար` ներկա վարձավճարից շատ ավելի բարձր, որի ուշացման դեպքում նաև որպես տույժ տոկոսային հավելումներ են գալու` 0,15 տոկոսի չափով: Օրինագիծը պատգամավորներն ընդունեցին առաջին ընթերցմամբ, որով իբր իրականացվելու է ավելի լավ աղբահանություն և սանմաքրում:
Հանրությանը մաքրության համար վճարել պահանջող քաղաքապետի աչքը, չգիտես ինչու, չի տեսնում փողոցների` այս դեպքում հենց քաղաքապետարանի քթի տակ կուտակված աղբակույտերը (այս լուսանկարներն արվել են կեսօրին` քաղաքապետարանից մի քանի քայլ հեռավորության վրա, Սունդուկյան թատրոնի դիմաց). հետաքրքիր է` քանի տոկոս տուգանք է նախատեսված քաղաքապետարանի սանմաքրման ծառայությանը:
Մեկ ուրիշ օրինակ: Հենց երեկ Բաղրամյան պողոտայի` Ազգային ժողովին կից կանգառում կեղտի մի մեծ, թարմ կույտ էր. ինչ-որ մեկը, հավանաբար գիշերը կամ գուցեև առավոտյան, իր բնական կարիքներն էր հոգացել: Վայրը մարդաշատ էր, իսկ կույտը միանգամից աչքի էր զարնում` սրտխառնոց առաջացնելով:
Այսօր կեղտի կույտը դեռ տեղում էր: Ինչ-որ մեկը փորձել էր ծածկել թղթով, բայց թուղթը մի մասն էր փակել. այդ մասում մայթի հատվածը նեղ է, ու կույտը սպառնում էր ոտքի տակ ընկնել: Թե ինչպես է Երևանի քաղաքապետարանն իր դրայվոտ քաղաքապետի հետ իրականացնում քաղաքի մաքրությունը, կարելի է դատել այս` «աննշան», բայց մեր իրականության մաս կազմող փաստից: Չի բացառվում, որ կույտն այնքան մնա իր տեղում` քաղաքի կենտրոնում` օրենսդիր մարմնի հարևանությամբ, մինչև չորանա, ու քամին քշի տանի: Միևնույն է, հարգարժան պատգամավորները տրանսպորտով չեն երթևեկում, իսկ հանրությունը այլ տարբերակ չունի` նման դեպքերում միակ ելքը աչքերը փակելն է:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին է ներկայացրել վարչության նորանշանակ պետ Արման Սահակյանին:
Կառավարության ղեկավարը նշել է, որ չնայած երիտասարդ տարիքին, Արման Սահակյանը փորձառու գործիչ է, ունի կառավարման հարուստ փորձ, տարբեր գերատեսչություններում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ, և դա այն բանի գրավականն է, որ նոր պաշտոնում նա կկարողանա արդյունավետ կազմակերպել և իրականացնել աշխատանքները: «Այդ տեսակետից ես ցանկանում եմ շնորհավորել Արման Սահակյանին այս պաշտոնն զբաղեցնելու կապակցությամբ և մաղթել նրան բեղմնավոր աշխատանք: Համոզված եմ, որ աշխատանքային կոլեկտիվը կստեղծի այն մթնոլորտը, որը հնարավորություն կտա պարոն Սահակյանին միանգամից անցնել իր պարտականությունների կատարմանը: Միևնույն ժամանակ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել տիկին Կիրակոսյանին այս տարիների ընթացքում կատարած աշխատանքի համար: Բավական մեծ բեռ էր դրված տիկին Կիրակոսյանի ուսերին, և մենք կարողացանք համատեղ ջանքերով բավական լուրջ բարեփոխումներ իրականացնել այս ոլորտում: Մենք հարգել ենք տիկին Կիրակոսյանի աշխատանքից ազատվելու դիմումը և ցանկանում եմ կառավարության և իմ անունից շնորհակալություն հայտնել նրան համագործակցության և կատարված աշխատանքների համար»,— նշել է վարչապետ Սարգսյանը:
Կարինե Կիրակոսյանը շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին համատեղ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել Արման Սահակյանին:
Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նորանշանակ պետ Արման Սահակյանը նշել է, որ իրականացնելու է բոլոր ծրագրերը և կառավարության կողմից կատարվող բարեփոխումները, ինչպես նաև ջանքեր է գործադրելու ոլորտում աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
Գալուստ Գրիգորիչի մուրազը հերթական անգամ կատարվեց: Նրա պատգամավոր որդին` թատերական ինստիտուտ ավարտած, մասնագիտությամբ էստրադնիկ Արմանը քիչ առաջ նշանակվել է ՀՀ կառավարությանն առնթեր պետական գույքի կառավարման կոմիտեի վարչության պետ (այս վարչության անվան երկարության պատճառով, թե. Կիրակոսյանի երկար պաշտոնավարման, այն հաճախ` հենց կառավարության անդամ պարոնայք անվանում էին Կարինե Կիրակոսյանի վարչություն):
Լավ պապաներ ունեցող բոլոր զավակներն էլ աչքի են ընկնում մի առանձնահատկությամբ` նրանք բոլորն էլ տարաբնույթ հավակնություններ են դրսևորում, որոնք պապաները պետք է ամեն գնով իրականացնեն. Գալուստ Սահակյանի որդին մյուս բոլոր հավակնորդներից տարբերվում էր նրանով, որ նման ամենակարող պապա ունի որը գրեթե միշտ ի կատար էր ածում որդու հավակնությունները: Սկզբում էստրադնիկ Արմանը փորձեց կյանք մտնել քեռու` հռչակավոր Բուռնաշի միջոցով` աշխատանքի անցնելով նրան պատկանող «Հրազդան» մարզահամալիրում:
Սկզբում Արմանի հավակնությունները մշակույթի ոլորտում էին` քեռու մոտ մարզաթատերական գործունեություն ծավալելուց հետո Արմանը 25 տարեկանում «նստում է» Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալի աթոռին (ըստ երևույթին Արմանը քեռուն պատկանող «Օպերա» կլուբ հաճախելու ընթացքում տեղանքին լավ ծանոթացել է, հետո էլ սիրտը կպել է շենքին և ցանկություն է հայտնել ամբողջ շենքում ելումուտ ունենալ. դե, քանի որ տղան նման ցանկություն է դրսևորել, բնական էր, որ դա պետք էր ի կատար ածել):
Հետո արդեն Արմանը անցում կատարեց քաղաքապետարան` տեղավորվելով Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի վարչության պետի պաշտոնում: Դրանից հետո Արմանի հավակնություններն արդեն գնալով ավելացան. 2004-2006թթ.նա Երևանի փոխքաղաքապետն էր: Հետո արդեն կրտսեր Սահակյանի մտքով անցավ թաղապետ դառնալ: Պապան ու քեռին էլի անցան գործի, ամեն ինչ արին, որ իրենց զավակի մուրազը կատարվի, բայց հաշվի չառան, որ ուրիշներն էլ կարող են ունենալ իրենց հարազատների հավակնություններն իրականացնելու խնդիր և քանի որ նման խնդիր իրագործողը ոչ այլ ոք էր, քան ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ուստի Աջափնյակի թաղապետ դարձավ ոչ թե Արման Սահակյանը, այլ ամենազոր Գառնիկիչի եղբայր Ռուբեն Հովսեփյանը:
Արմանը չէր կարող հաշտվել պարտության հետ. հավանաբար պապան ու քեռին էլ տղային խոսք էին տվել և, այդպես, տղայի հաջորդ թռիչքը երկրի խորհրդարանն էր. 2007թ. խրհրդարանական ընտրություններից այս ընտանիքը տուն տարավ երեք մանդատ. պատգամավորներ դարձան Գալուստ Սահակյանը, Աշոտ Աղաբաբյանը և Արման Սահակյանը: Մի երկու տարի «պատգամավոր-կոճակ» աշխատելուց հետո Արմանը էլի սկսեց հավակնություններ դրսևորել. այս անգամ արդեն նրա աչքը ուղղվեց կառավարություն: 2009թ. Արմանը աչքը դրեց Կրթության և գիտության նախարարի պորտֆելի վրա, բայց նախագահը նախապատվությունը տվեց ավելի ակտիվ երիտասարդի` Արմեն Աշոտյանին դարձնելով նախարար:
Եվ փաստորեն, ինչպես տեսնում ենք, այդ օրից Արմանի մոտ գործադիր դաշտ տեղափոխվելու հավակնությունը չի մարել` հարկավոր էր ընդամենը սպասել պատեհ պահի, հատկապես, որ եղբայրն էլ դարձավ առողջապահության փոխնախարար: Եվ ահա պատեհ պահը եկավ` Կարինե Կիրակոսյանի պաշտոնանկությունից հետո կառավարության նիստերին այդ աթոռը զբաղեցնում էր ոմն Աշոտ Մարկոսյան:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր է նշանակում կատարել, սակայն զարմանալի արագությամբ կառավարության պաշտոնական կայքում արդեն որպես հիշյալ պաշտոնի պաշտոնակատար Արման Սահակյանն է «բազմած».:
Ի՞նչ է տալու Արման Սահակյանի նշանակումը այս պաշտոնում Հայաստանի Հանրապետությանը` իհարկե ոչինչ: Ընդհանրապես սա այն պաշտոնն էր, որտեղ նաև Կարինե Կիրակոսյանն ի զորու չէր որևէ բան անել. Այս պաշտոնին նստածները ընդամենը պետական գույքի հետ վարվում են այն կերպ, ինչ իրենց թելադրում են վերևից. Այստեղ ինքնուրույնություն լինել չի կարող. Ինքնուրույնության, խարիզմի բացակայության առումով կրտսեր Սահակյանն իհարկե իդեալական թեկնածու է:
Բայց դրանով հանդրեձ չենք կարող նաև ևս մեկ անգամ չարձանագրել Հայաստանի Հանրապետությունում հաստատված անշրջելի դարձած կարգուկանոնը բոլոր պաշտոնները միայն և միայն յուրայիններին: Չի բացառվում, որ Կարինե Կիրակոսյանի անսպասելի պաշտոնանկության` այդպես էլ հստակորեն չպարզված հանգամանքները ևս ընդամենը հորինված են եղել` Գալուստ Գրիգորիչի ժառանգի հավակնությունների համար ճանապարհ բացելու նպատակով: Հատկապես, որ հայտնի էր այն, որ խորհրդարանական հաջորդ ընտրություններում նախագահն այլևս մտադիր չէ այս ընտանիքի հանդեպ շռայլ գտնվել և առանց արդարացման մանդատներ բաշխել:
Հայաստանի վարչապետ, Խաչատուր Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է ՀՊՄՀ` մասնակցելու բուհի ավարտական դիպլոմների հանձման հանդիսավոր արարողությանը:
Կառավարության ղեկավարը գերազանցության դիպլոմներ է հանձնել Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի 97 շրջանավարտներից 13 լավագույններին:
Շնորհավորելով ներկաներին` Տիգրան Սարգսյանը նշել է, որ շրջանավարտների կյանքում բացվում է նոր, պատասխանատու էջ, քանի որ ստացած գիտելիքները նրանք պետք է կիրառեն կյանքում: Վարչապետի խոսքով, պետությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահելու բուհի շրջանավարտների գործունեությունը, քանի որ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունքները էապես պայմանավորված են լինելու նրանց աշխատանքով: «Գաղտնիք չէ, որ համալսարանների միջև կա մրցակցություն, և այդ մրցակցության համար չափանիշ է, թե շրջանավարտներն ապագայում մեր հասարակական կյանքում ինչ տեղ են զբաղեցնում, և ինչպիսին է նրանց դերակատարումը. ունե՞ն արդյոք հեղինակություն, վայելու՞մ են նրանք հասարակության վստահությունը, և այդ պարագայում մեր հույսերը կապում ենք առաջին հերթին այն շրջանավարտների հետ, ովքեր գերազանցությամբ են ավարտում համալսարանը: Դա խիստ խրախուսելի և ողջունելի է, երբ դուք կարողանում եք ուսման նկատմամբ դրսևորել այնպիսի հատկանիշներ, որոնք հնարավորություն են տալիս ձեզ` ավարտել բուհը կարմիր դիպլոմով»,— ասել է վարչապետը:
«Հունիսի 14-ին մետրոյի «Գարեգին Նժդեհ» հրապարակում սպանված Արման Ենգիբարյանը հետախուզման մեջ չէր եղել, հանցագործ չէր, այլ խոհարար էր, «Խոհարարների ասոցիացիայի» նախագահը, ում որպես լավ խոհարար` հրավիրում էին հեռուստաընկերություններ՝ ցուցադրելու իր հմտությունները։ Վերջին հաղորդման ժամանակ, ապրիլի 7-ին Արմանը մի ոսկե ձկնիկ էր նվիրել երգիչ Սոսո Պավլիաշվիլիին։ Իսկ սպանվելուց րոպեներ առաջ շատ հանգիստ խոսել էր կնոջ՝ Անժելայի հետ։ Դա վերջին խոսակցությունն էր… Որովայնին և պարանոցին հասցված երկու կրակոցով ոստիկանները վերջ էին տվել Արմանի կյանքին՝ նրան ներկայացնելով «Ջրմուղի» աշխատակցի անվան տակ ներկայացած և ավազակային հարձակումների մեջ կասկածվող անձ»,- այսօր գրել է «Ժամանակ» օրաթերթը:
Ես չեմ կարող ասել` արդյոք հանցագո՞րծ է, թե՞ ոչ Արման Ենգիբարյանը: Ոչ առաջին վարկածը կարող եմ հաստատել ու ոչ էլ` երկրորդ, որովհետև թերթի կամ ոստիկանության վարկածները պնդելու համար չունեմ բավարար տեղեկատվություն:
Բայց ոստիկանության աշխատակցի կամ առհասարակ` այս գերատեսչության վարքագծին, կոնկրետ դեպքի համար, կարելի է տալ հստակ գնահատական: Դրա համար առանձնապես շատ ինֆորմացիա պետք չէ:
Արման Ենգիբարյանի հանցագործ լինել-չլինելը կարող էր հաստատել բացառապես դատարանը: Համենայնդեպս` ըստ մեր օրենսդրության:
Իսկ ոստիկանությունը, եթե ուներ բավարար ապացույցներ, առավելագույնը կարող էր նրան ձերբակալել, բերման ենթարկել: Մինչդեռ, մեր ոստիկաններն որոշել են մարդուն պարզապես գնդակահարել: Հատուկ եմ օգտագործում «գնդակահարել» բառը, որովհետև, եթե նույնիսկ Ենգիբարյանը նախահարձակ է եղել` ոստիկանները պարտավոր էին այնպիսի գործողություններ իրականացնել, որ նա կենդանի մնար: Մարդիկ պնդում են, որ ոստիկանը երկու կրակոց է արձակել: Իսկ սա ենթադրում է, որ ոստիկանը ոչ թե կանխել է ենթադրյալ կասկածվողի ագրեսիվ գործողությունը կամ նրա փախուստը, այլ` սառնասրտորեն սպանել է մարդու:
Այս համատեքստում` ոստիկանության «սպանվել է հանցագործ» և ընդդիմախոսների «սպանվել է անմեղ մարդ» ձևակերպումներն ադեկվատ չեն: Ոստիկանությունը մարդ սպանելու իրավունք չունի` անկախ նրա հանցագործ կամ անմեղ լինելուց: Սա ես չեմ ասում, ասում է մեր օրենսդրությունը:
Իսկ ես համեստաբար հետևություն եմ անում, որ ոստիկանությունը գերազանցել է իր լիազորությունները` կոնկրետ մարդու մահվան պատճառ դառնալով:
Այսօր Ազգային Ժողովը 72 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց աղբահանության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի փաթեթն ամբողջությամբ:
Այսօր առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի երեկ ԱԺ ներկայացրած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, ըստ որի` օրենքի գործողության ժամկետը երկարաձգվեց մինչև 2011 թ. մայիսի 1-ը:
Այս օրինագծով ևս մեկ անգամ հնարավորություն է տրվում 27 տարին լրացած, մինչև 2011 թվականի աշնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին, սահմանված ժամկետում մուծել համապատասխան վճարը, վերադառնալ հայրենիք և ազատվել քրեական հետապնդումից:
Օրենքին կողմ է քվեարկել 82 պատգամավոր:
Նախագահ Սարգսյանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Ներքին շուկայի պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ազատ տնտեսական գոտիների մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Երևանի «Զվարթնոց» օդանավակայի և «Երևան» ազատ տնտեսական գոտու տարածքներում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները:
Վերջերս Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը օրենքով իրավունք ստացավ վերահսկողություն սահմանել մանրածախ առևտրային ցանցերի վրա և հայտարարեց, որ ուսումնասիրություններ է սկսում խոշոր ցանցերում՝ «ՍԹԱՐ», «Ֆրեշ», «Երևան-Սիթի» և այլ սուպերմարկետներում։ «Մենք գնային մոնիտորինգ ենք իրականացնում պարենային ապրանքների շուկայում, նայում ենք ապրանքների պատշաճ ներկայացման, մակնշման հարցերը, պիտանելիության ժամկետը և այլն», — դիտարկումների ընթացքը ներկայացրեց ՏՄՊՊՀ մամուլի պատասխանատու Գայանե Սահակյանը, որին երկու հարց ուղղեցինք։
— Որպես խախտում դիտարկվելու՞ է, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան-Սիթիում» վաճառվում է դիզայնի առումով ուկրաինական և ռուսական օղիները նմանակող արտադրանք։
— Անցյալ տարի 7 անգամ վարչական պատասխանատվության ենք ենթարկել «Ալեքս Գրիգ» ընկերությանը։ Պարտադրել ենք, որ դադարեցնի արտահանել շփոթության աստիճանի նման պիտակներով արտադրանքը, քանի որ սա անբարեխիղճ մրցակցություն է համարվում, և տվյալ սուբյեկտը նման որոշման դեպքում պարտավոր է դադարեցնել արտադրությունը մի քանի օրվա ընթացքում։ Բայց «Ալեքս Գրիգը» հանձնաժողովի որոշումը բողոքարկել է դատարանում։ Ինչու՞ է դատական վարույթն այսքան ձգձգվում, մենք չենք կարող ասել, բայց սա հնարավորություն է տալիս ընկերությանը` չկատարել հանձնաժողովի որոշումը։
— Խոշոր առևտրային ցանցերի հետևում այսօր «օլիգարխ» ճանաչվածներն են։ Ի՞նչ եք կարծում, ՏՄՊՊՀ-ն կարո՞ղ է պայքարել նրանց դեմ։ Մտավախություն կա, որ այդ պայքարը ավելի շատ ձևական բնույթի է։
— Նախ, կարծում եմ, որ եղել են դեպքեր, երբ հանձնաժողովը վարույթ է սկսել Ձեր ասած «օլիգարխներ» համարվողների դեմ՝ «Լուսակերտի թռչնաֆաբրիկայի», «Ֆրեշ» սուպերմարկետների, մյուս խանութների։ Երկրորդը, մենք չենք դիտարկում ընկերության տերերի «օլիգարխ» լինելը, մենք չենք հավաքում նման ինֆորմացիա, հաճախ չգիտենք էլ, թե ովքեր են այդ ընկերությունների հետևում, և գործ ունենք ընդամենը տնօրենների հետ:
Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակում Կազանում Հունիսի 24-ին տեղի ունենալիք եռակողմ նախագահական հանդիպումը այսօր քննարկվող թիվ մեկ թեման է, որին ընդառաջ, հայտարարություն է տարածել նաև Սարդարապատ շարժման նախաձեռնող խումբը.
«Կազան քաղաքում Արցախյան հարցի կարգավորման հերթական հանդիպումը ուղեկցվում է միջազգային ճնշումների աննախադեպ մեծացմամբ և բանակցող ուժերը հայկական կողմին փորձում են ստիպել ընդունելու հայ ժողովրդի կենսական շահերին հակոտնյա կարգավորման սկզբունքներ, ինչի կատարումը կբերի ազատագրված հայրենիքի կորստին և Արցախում օտարերկրյա զինուժի ներկայությանը:
Մինսկի խմբի համանախագահ երկրները հետապնդելով սեփական երկրների շահերը այս տարածաշրջանում, կրկին փորձում են Հայաստանից կորզել առավելագույն զիջումներ և խախտել առկա ստատուս-քվոն, ինչը տարածաշրջանում կտրուկ կփոխի ուժային որոշ կենտրոնների մարտավարական և ռազմավարական քայլերը հարցի կարգավորման առընչությամբ և կառաջացնի պատերազմական գործողությունների վերսկսման մեծ վտանգ:
Հերթական արկածախնդրությամբ առաջնորդվող Բաքվի ռեժիմը, պատերազմի վերսկսման սպառնալիքի հնչեցումով, հայությունից փորձում է ստանալ զիջումներ, մոռանալով, որ 1994թ. մայիսի 12-ին Հայաստանին իրենք խնդրեցին ստորագրել հրադադարի մասին փաստաթուղթ:
Հայաստանի իշխանությունների լեգիտիմության բացակայությունը մեծացնում է վերջիններիս խոցելիությունը և պարտվողական կեցվածքը Արցախյան հարցի կարգավորման գործընթացում, և միջազգային հանրությունն ու Բաքուն բանակցություններում ելնում են այդ իրողություններից:
Հայության ներուժը, հայրենիքը պաշտպանելու հայ մարդու պատրաստակամությունը, բարոյականության և արդարարության հենքի վրա խարսխված պետական կառավարման համակարգն ու ազգընտիր իշխանություններն այն հիմնական կռվաններ են, որոնք կկանխեն և կվիժեցնեն Հայոց հայրենիքի մի մասը օտարելու ցանկացած մտադրության իրականացում:
«Սարդարապատ» նախաձեռնությունը, շարժման համախոհները սկզբունքային և վճռական են իրենց կեցվածքում հայրենիքի սակարկմանն ուղղված ցանկացած գործողություն կասեցնելուն, Արցախում օտարերկրյա զինուժի ներկայությունը բացառելուն, և պատրաստակամ են նպաստել հայության ներուժի կազմակերպմամբ ազատագրված Արցախի բազմակողմանի զարգացմանը, Արցախի, որպես Հայաստանի անքակտելի մաս հանդիսանալու իրավա-քաղաքական ամրագրմանը, այն կյանքի կոչելու կարևորագույն երաշխիք համարելով Հայաստանում պետության կայացումը և աշխարհասփյուռ հայության ջանքերի մեկտեղումը»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.