29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Մենք անդրադարձել էինք «Նաիրիտի» խնդիրներին դեռևս վերջին խմորումներից շատ առաջ: Մեր կանխատեսումներն իրականացան: Ավելին, զարգացումներն այսպիսի ընթացք ստացան. երեկ կեսգիշերին ավարտված գաղտնի պահվող մրցույթի արդյունքում «Նաիրիտ» գործարանի կառավարման օպերատորի համար հետաքրքրության հայտ է ներկայացրել քիմիայի ոլորտում մասնագիտացված գերմանական C.A.C ընկերությունը։ Սա պաշտոնապես հայտնել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի քարտուղարը։ Ըստ նրա` ընկերության հնարավորությունները կուսումնասիրվեն առաջիկայում, երբ ընկերության ներկայացուցիչների հետ կկազմակերպվի քննարկում:
Ըստ պաշտոնական տեղեկության, «Նաիրիտի» օպերատորը պետք է իրականացնի 2011-2019 թթ. «Նաիրիտի» զարգացման և վերակառուցման» ծրագիրը, որը գնահատվել է 512.26 մլն դոլար։ Բայց այդ գումարից ընդամենը 366,46 միլիոնն է ուղղվելու քիմիական հսկայի արդիականացմանը, 145,8 միլիոնը պետք է ուղղվի պարտքերի մարմանը, այդ թվում՝ ԱՊՀ Միջպետական բանկի 100 մլն դոլարը՝ պարտավորությունների վերաֆինանսավորմանը, 45,8 միլիոնը՝ գործարանի ընթացիկ պարտքի վերաֆինանսավորմանը:
Ակնկալվում է, որ «Նաիրիտի» վերականգնման ծրագիրը իրականացվելու է ԵվրԱզԷս-ի հակաճգնաժամային ֆոնդից Հայաստանին տրամադրվելիք 400 մլն դոլար վարկային միջոցներով:
Ի դեպ, գերմանական այս ընկերության կողմից հայտ ներկայացնելն այնքան էլ անսպասելի չէր, քանի որ 2011-2019 թթ. «Նաիրիտի» զարգացման և վերակառուցման» ծրագրում նշված է, որ ներկա դրությամբ զարգացման ծրագրի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել, ներառյալ՝ ֆինանսավորման կազմակերպումը, ինժեներինգային և սարքավորումների մատակարարման խոշորագույն ընկերություններ, ինչպիսիք են Siemens-ը (Ավստրիա, Շվեդիան), Foster Wheeler-ը (Ֆրանսիա), Chemieanlagenbau Chemnitz GmbH – C.A.C.-ը (Գերմանիա), Air Liquide-ը (Ֆրանսիա): Այս ամենով հանդերձ, չափազանց հետաքրքիր է գաղտնիությամբ պարուրված գործընթացը: Մրցույթից օրեր առաջ գլխավոր տնօրենի հրաժարական տվեց (ինչը շատ արագ ընդունվեց). չնայած «Նաիրիտում» առկա ճգնաժամին, նա 9 միլիոն դրամ աշխատավարձ էր ստանում: Եւ որ ամենակարևորն է` այս պահի դրությամբ չեն հրապարակվել այն պայմանները, որոնք երկուստեք համարել են ընդունելի:
«Մարդն օրն անցկացնում է երեք ցիկլով՝ սնվել, հանգստանալ, լիցքաթափվել։ Ժամը 12:00-20:00-ը սնվում է, 20:00-04:00-ը՝ հանգստանում, իսկ 04:00-12:00-ը մաքրման և լիցքաթափման ժամն է: Եթե մարդիկ պահպանեն ժամային այդ ցիկլը, ոչ առողջական, ոչ մարսողական խնդիրներ չեն ունենա»,- այսօր ասուլիսում ասաց Հայաստանի խոհարարական ավանդույթների պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը: Անկախ այն բանից, որ սնվելը վերականգնում է օրգանիզմի ծախսած էներգիան, Մամուլյանը խորհուրդ տվեց օրը սկսել դյուրամարս սննդով և ավարտել աղանդերով։
Ասուլիսին ներկա էր նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Երևանի կենտրոնի գլխավոր մասնագետ Արմենուհի Հակոբյանը, որը սննդամթերքից ու շոգից թունավորումներից զերծ մնալու համար առաջարկեց օգտագործել բուսական սննդակարգ ու խորհուրդ տվեց խուսափել կենդանական ծագման սննդից։
Եթե վերոհիշյալ վարչությունը լիովին կատարի իր պարտականությունները և վերահսկի ժամկետանց ապրանքների շրջանառությունը, թունավորումները շատ ավելի քիչ կլինեն, սակայն այսօր սննդամթերքի շուկայում առկա հենց միայն ամառվա շոգին առաջնային համարվող զովացուցիչ ըմպելիքների, գարեջրի, սառը սուրճի հյութերի հետ կատարվող մեքենայությունները չբացահայտելն է պատճառը որ մարդիկ շատ հաճախ ստամոքսում տհաճ զգացողություններ են ունենում:
Խոհարարն էլ խորհուրդ տվեց խուսափել կենդանական ծագման սննդից. ուտել ավելի շատ մրգեր, բանջարեղեն հետևյալ դասակարգմամբ` աղցաններ, սակայն՝ առանց մայոնեզի և կաթնային հավելումների, այնուհետև՝ ճաշ, որին կհաջորդի հիմնական կերակրատեսակը, իսկ վերջում` աղանդեր, սակայն նախընտրելի է՝ մրգային: Միաժամանակ խոհարարը նկատեց, որ ուտելիս չարժե օրգանիզմը ծանրաբեռնել։ Հարկ է օգտագործել 2-3 լիտր ջուր: Ի դեպ, խորհուրդ տրվեց օգտագործել տեղական սննդամթերք, արտասահմանյան մթերքը սննդակարգային հատկանիշներով անհամեմատ զիջում է իր դիրքերը տեղական բուսական բնամթերքին, մերն ավելի հարուստ է, համոզված էին բանախոսները:
ՀՀ պաշտպանության նախարարությունում հունիսի 30-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ամփոփիչ նիստը: Նիստին մասնակցել են ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, միջգերատեսչական հանձնաժողովի անդամներ, միջազգային փորձագետներ:
Շուրջ երկու և կես տարի տևած աշխատանքի արդյունքում հանձնաժողովը ավարտել է ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները: Պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքներն ավարտվել են` դրանց ոչ գաղտնի արդյունքների հրապարակմամբ: Վերանայման արդյունքների վերաբերյալ հանրային իրազեկման փաստաթղթում անդրադարձ կա ՀՀ ռազմավարական անվտանգության միջավայրին, ազգային անվտանգության սպառնալիքների և ռիսկերի գնահատմանը, պաշտպանական առաջնահերթություններին, կադրային խնդիրներին, զինված ուժերի կարողությունների պլանավորման տարբեր սցենարներին, ինչպես նաև զինված ուժերի կառուցվածքի ապագա տեսլականին: Ներկայացնելով պաշտպանության ռազմավարական վերանայման նպատակը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. ՙՌազմավարական վերանայման նպատակն էր ապահովել առկա սպառնալիքների բացահայտման, դրանց դիմագրավման համար անհրաժեշտ ռազմավարության մշակման, պահանջվող կարողությունների պլանավորման, ծրագրման և բյուջետավորման աշխատանքների տրամաբանական կապ՚:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը իր ելույթում կարևորեց պաշտպանության ռազմավարական վերանայումը զինված ուժերի կարողությունների ընդլայնման ու կատարելագործման տեսանկյունից:
ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների վերաբերյալ իրենց տեսակետները արտահայտեցին նաև Միացյալ Թագավորության և ԱՄՆ-ի խորհրդատու-փորձագետներ Ջոն Դրևինկևիչը և Անտոնիուս Բերնարդսը:
Միջգերատեսչական հանձնաժողովի ամփոփիչ նիստի ժամանակ տարբեր գերատեսչություններ ներկայացնող հանձնաժողովի անդամները և հայաստանյան ու միջազգային փորձագետները Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի և պաշտպանության նախարարի համատեղ հրամանով պարգևատրվեցին շնորհակալագրերով, գերատեսչական մեդալներով և արժեքավոր նվերներով:
Այսօր հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է:
Երկրի երեք նախագահներից յուրաքանչյուրն ունի որոշակի կերպար, բանավորության գիծ, ասոցիացիա, որոնց միջոցով հասարակությունը գնահատում է նրանց:
Օրինակ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին բոլորը համարում են ինտելեկտուալ մարդ, բայց շատերը նշում են, որ նրա մոտ հաճախ բացակայել են հետեւողականությունը, վճռականությունը:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բավականին վճռական մարդ է, բայց նրա այդ վճռականությունը շատ հաճախ իռացիոնալ դրսեւորումներ է ունեցել` նույնանալով քինախնդրության հետ:
Սերժ Սարգսյանը, որպես պետական գործիչ, հակասական կերպար է:
Իմ վաղ երիտասարդության տարիներին նրա կերպարն ասոցացվում էր զինվորական համազգեստի հետ: 1992-93թթ — ին նա հաճախ էր զինվորական համազգեստով հայտնվում հեռուստաէկրանին` ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի ղեկավարի կարգավիճակով: Սարգսյանն իսկապես լուրջ դերակատարություն է ունեցել ղարաբաղյան շարժման, նաեւ` պատերազմի տարիներին: Մյուս կողմից, գոնե հրապարակայնորեն անհայտ է այն պատճառը, որը ստիպեց Սարգսյանին 90-ականների սկզբին լքել Ղարաբաղը եւ բարձր պաշտոնների անցնել Հայաստանում:
Սերժ Սարգսյանը Տեր-Պետրոսյանի թիմում ամենավստահելի ու առանցքային գործիչներից մեկն է եղել: Փաստերն առավել, քան` խոսուն են. Նա եղել է պաշտպանության, ապա ազգային անվտանգության նախարար, ապա ղեկավարել է ՆԳ և Ազգային Անվտանգության միացյալ նախարարությունը: Սակայն 1998-ին նա կարեւոր դերակատար էր նաեւ այն խմբում, որն հակադրվեց Տեր-Պետրոսյանին` վերջինիս հրաժարականի պատաճառը դառնալով:
Սերժ Սարգսյանը նաեւ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցն էր, սակայն նրա նախագահության շրջանն էապես տարբերվում է իր նախորդինից: Չի կարելի ասել, որ Սարգսյանի նախագահության օրոք Հայաստանը ժողովրդավարական է դարձել, սակայն չկա այն անհանդուրժողականությունը, որը բնորոշ էր քոչարյանական կառավարմանը: Համենայնդեպս, Քոչարյանի պաշտոնավարման օրոք դժվար էր պատկերացնել, որ երկու անգամ համաներում կլինի` քաղբանտարկյալների հարցը լուծելու նպատակով, կամ կքննարկվի ընդդիմության հետ երկխոսության թեման:
Սերժ Սարգսյանը կարեւոր դերակատարություն ունի ղարաբաղյան շարժման, Երրորդ Հանրապետության քաղաքական պատմության մեջ, բայց առայժմ դժվար է հստակ, ամբողջական գնահատական տալ նրա դերակատարությանը, գործունեությանը: Գուցե այդ բանը կարողանանք անել հաջորդ տարիներին:
Իսկ առայժմ շնորհավորենք պարոն Սարգսյանին տարեդարձի առթիվ` մաղթելով նրան հաջողություններ անձանական կյանքում եւ պատասխանատու աշխատանքում:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած այն տեղեկությունը, թե իբր հայկական զինված ուժերի կրակի հետեւանքով Նախիջեւանի հատվածում ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել, չի համապատասխանում իրականությանը: Հայկական զինված ուժերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը: Իսկ ադրբեջանական կողմի համար հրադադարի խախտումներով իրավիճակը սրելու փորձերը դարձել են ամենօրյա գործունեություն. օրինակ, միայն հունիսի 29-ին Ադրբեջանը հրադադարը խախտել է 29 անգամ, այդ թվում` դիպուկահար զինատեսակից 5 անգամ:
Եթե ադրբեջանական կողմում իսկապես զինծառայող է վիրավորվել, ապա դա կարող է լինել ինքնավնասման կամ զինծառայողների միջեւ անհանդուրժողականության հետեւանք: Եթե ադրբեջանական կողմը այլ փաստարկ ունի, ապա կարող է դիմել միջազգային համապատասխան կառույցին` հետաքննություն իրականացնելու համար: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվութան եւ հասարակայնության հետ կապի վարչությունից£
«Մենաշնորհները Հայաստանում խանգարում են բիզնեսի ծավալմանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց սփյուռքահայ գործարար Վահագն Հովնանյանը, որն առավելապես հայտնի է որպես «Վահագնի թաղամաս» անունը կրող առանձնատների կառուցման նածաձեռնող և իրականացնող: Նա օրինակ էլ բերեց. «Ցորենի գործի մեջ մտանք, բայց մեզ ասացին` արտերը չհասած կվառենք»:
Նմանապես` գործարարին խոչընդոտել են նաև փայտ ներկրել Ռուսաստանից: Ըստ Հովնանյանի` այստեղ մենաշնորհն այնքան զորեղ է, որ անգամ ռուս մատակարարները չեն ցանկացել իր հետ գործ ունենալ:
Ում բոստանն է քար նետում Հովնանյանը` հայտնի չէ, որովհետև այդպես էլ չհամարձակվեց անուններ տալ: Ցորենի շուկայում ամենախոշոր մասնաբաժին ունի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը: Տեղեկություններ կան, որ Գեղարքունիքի մարզում հսկայական տարածքներ է գնել Գագիկ Ծառուկյանը, սակայն ցանքսի թույլտվություն չի տալիս: Փայտանյութի ներկրման բիզնեսը, ըստ լուրերի, վերահսկում է բանակի գեներալներից մեկը:
Թե Հովնանյանը, թե սփյուռքահայ մեր մյուս քիչ թե շատ ունևոր մարդիկ հրաժարվում են Հայաստանում գործ սկսելուց, նրանցից մի քանիսը սնանկացան, մի քանիսին «քցեցին», մեկն էլ`Հագոբ Բերբերյանը, սպանվեց չպարզված հանգամանքներում:
Վահագն Հովնանյանը պատմեց նաև, թե ինչպես է իր սփյուռքահայ ոսկերիչ ընկերներից մեկին համոզել` գալ Հայաստան և բիզնես սկսել, սակայն իր ընկերը հազիվ է սկսել խանութի շինարարությունը, երբ տարաբնույթ տեսուչներն անընդհատ այցելել են և խանգարել: Ի վերջո, գործարարը կիսատ է թողել շինարարությունը և հեռացել Հայաստանից: Հովնանյանը չասի էլ` տեսնում ենք, որ աստիճանաբար արտերկրի մեր հայրենակիցները դադարում են միմյանց «տուն կանչել», ավելին` նախազգուշացնում են մերձավորներին, որ հանկարծ չգան Հայաստան, գալուց էլ գումար բերեն` ծախսեն Հայաստանում ու վերադառնան` համարելով, որ իրենց պարտքը լիովին կատարեցին հայրենիքի հանդեպ:
Հովնանյանը դառնացած նկատեց, որ աշխատանքային օրենսգրքում վերջերս կատարված փոփոխությունների հետևանքով գործատուները ստիպված են վերականգնել աշխատանքային պայմանագրերը, ինչը լրացուցիչ քաշքշուկ է առաջացնում: «Հայաստանում ներդրումների համար չկա մեծ շուկա: Մենաշնորհը նույնպես մեծ դժվարություններ է առաջացնում նոր ապրանքների ներմուծման դեպքում: Մեկ հոգի է ղեկավարում շուկան և թույլ չի տալիս փոքր բիզնեսը զարգանա: Գները սահմանում են իրենց ուզածի պես, ամեն ինչ իրենց ձեռքի մեջ է»,- ասաց Հովնանյանը:
Արդարացի լինելու համար նշենք, որ բոլորը չեն «ճնշված»: Մարդիկ կան, որ այստեղ մեկ տասնյակից ավելի բնակարաններ են գնել, որոշ սփյուռքահայերի չափազանց մեծ արտոնություններ է տրվում հիմնականում կառուցապատման բիզնեսում: Նրանցից շատերը կարողացան հաղթահարել «վերելքը». բայց սրանք այն մարդիկ են, ովքեր իշխանությունների հետ համագործակցում են այս բառի ամենաուղղակի իմաստով:
Երևանի թաղապետարաններում իրարանցում է սկսվել: Կառավարության ներկայացրած և Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում ընդունված «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» օրենքը դեռ պատգամավորները չէին հաստատել, բայց թաղապետերն արդեն իրար էին անցել: Բոլոր համայնքներում ծանոթները, անծանոթներն էլ իրենց հերթին ծանոթ խաղացնելով` փորձում են տարածք ձեռք գցել ավտոկայանատեղի համար: Իսկ այս օրենքով շուտով սա դառնալու է շահավետ բիզնես, թեև մինչ օրենքի ընդունումն էլ կայանատեղի ունենալը վատ գործ չէր: Մեկ ժամ կայանման համար վարորդները շուտով ստիպած կլինեն վճարել 300դրամ, մեկ օրը`2500 դրամ:
Բնական է, որ ամենամեծ «ստավկան» քաղաքի կենտրոնում է լինելու:
Մեր տեղեկություններով, Կենտրոնի թաղապետ Գագիկ Գյանջումյանը հաջողել է գործարք կնքել անգամ քաղաքապետարանի քթի տակ գտնվող տարածքի համար: Ընդ որում, տարածքի վերաբերյալ պայմանագիր կոչվածը կնքվել է մինչև հիշյալ օրինագծի հաստատումը, այսինքն` անօրինական ճանապարհով: Բեյրութի փողոցի երկայնքով շուրջ 200 քմ տարածք, քմ –ն` ամսական 1000 դրամ վարձավճարով տրամադրվել է մեկ մարդու: Տարածքը հանձնվել է տվյալ անձին` «Գնումների մասին» ՀՀ օրենքի խախտմամբ. առանց մրցույթ հայտարարելու պայմանագիր է կնքվել, և տարածքը տրվել է նրան, ով ցանկություն է հայտնել:
Նույն կերպ, շուտով, ոմանք գերշահույթներ կստանան նաև Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի հետևի փողոցի երկայնքով վարձակալության վերցված տարածքը որպես ավտոկայանատեղի շահագործելու ճանապարհով: Արդեն իսկ դատարանի պատերին փակցված է «վճարովի ավտոկայանատեղի» մակագրությունը` հասկացնելով բոլորին, որ հենց այնպես կայանել չի կարելի, դրա համար հարկավոր է վճարել նրան, ով կարողացել է տեր դառնալ հիշյալ կայանատեղիին: Իսկ կարծել, թե դատարանին չառնչվող որևէ մեկը կարող էր տեր դառնալ դատարանի շենքին հարակից տարածքին և փող աշխատել դատարանի հետ առնչվողների մեքենաների կայանման հաշվին` միամտություն է:
Ավագանու խորհրդի վերջին նիստում պետք է ընդունվեր մի որոշում, համաձայն որի` ստեղծվելու էր «Երևան Տրանսպորտ Օփերեյշն» անվամբ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Ըստ երևույթին, հենց այս ընկերությանն էր բաժին հասնելու ավտոկայանատեղիները շահագործման հանձնելու և վերահսկելու գործառույթը: Այս որոշումը, սակայն, ինչ-ինչ նկատառումներից ելնելով` հանվեց օրակարգից: Դե, քանի որ հիշյալ ոլորտը կանոնակարգող մարմին չկա, ավագանին էլ գնաց արձակուրդ, թաղապետերի ձեռքերն ազատ են արձակվել: Իսկ մինչև քաղաքապետարանում գլխի ընկնեն, թե Երևանի վարչական շրջաններում ինչ է կատարվում, վարչական շրջանների ղեկավարները ինչ գործարքներ են կնքում, քաղաքում երևի այլևս ազատ տարածք չի մնա. ինչ-ինչ, բայց թաղապետերը կատարելապես տիրապետում են տարածքներ ծախելու գործին:
Հ.Գ.Օրենքն ինքնին լավն է, դա թույլ կտա քաղաքի մայթերը անանցանելի դարձնող մեքենաները ապահով ու հարմարավետ կայանել, ինչի համար տրամաբանական է վճարելը: Մեզանում օրենքները տեսականորեն բոլորն էլ լավն են, կիրառելուց է, որ դառնում են գործիք ճարպիկների ձեռքին:
Հետաքրքիր է, որ օրենքում որևէ կետ չկա, թե ինչ պատասխանատվություն է ենթադրվում կարգազանց կայանողի համար: Հոդված 16‑ում նշված է`1. Ավտոկայանատեղի տուրք չվճարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն: Սա իհարկե ազատում է կայանատեղիի տերերի ձեռքերը վարվելու այնպես, ինչպես հարմար են գտնում:
Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր մասնակցել է ԵԽ տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի Ընթացիկ հարցերի հանձնաժողովի նիստի բացմանը և հանդես եկել ողջույնի խոսքով: Նա մասնավորապես նշել է, որ Երևանում միջոցառման անցկացումը ԵԽ-ի հետ շարունակական համագործակցության ու գործընկերության համատեքստում է։
Ա. Գևորգյանի խոսքով, անցած 15 տարիների ընթացքում Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգը էական զարգացում է ունեցել և դարձել մեր երկրի ժողովրդավարության հիմնասյուներից մեկը։
Նման արտագնա նիստերը նա լավ առիթ է համարել նաև Եվրոպայում ռեգիոնների ու տեղական իշխանությունների միջև համագործակցությունը զարգացնելու համար:
Հանձնաժողովի նիստն անցկացվում է հայկական կողմի հրավերով: Եվրախորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի Ընթացիկ հարցերի հանձնաժողովն զբաղվում է սոցիալական համախմբվածության, կրթության, մշակույթի և կայուն զարգացման խնդիրներով, ինչպես նաև սահմանում է տեղական և տարածքային իշխանությունների դերը` հանրության առջև ծագող հիմնական մարտահրավերների դեպքում:
2010 թ. հոկտեմբերին հանձնաժողովի նախագահ է ընտրվել ԵԽ տեղական ու տարածքային իշխանությունների Հայաստանի պատվիրակության ղեկավար, «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ Էմին Երիցյանը:
Նիստի ընթացքում քննարկվելու են հանձնաժողովի աշխատանքային ծրագիրը և Ստրասբուրգում հոկտեմբերին կայանալիք հաջորդ նիստում ներկայացվելիք զեկույցները:
«Սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը այսօր լրագրողներին հավատացրել է որ տրոլեյբուսները հայտնվել են հոգևարքի մեջ. «Տրանսպորտի այդ միջոցին սպառնում է նույն ճակատագիրը, ինչ տրամվային. մի քանի ամսից քաղաքում այլևս տրոլեյբուս չի գործի», — ասել է Պողոսյանը:
Այս վիճակի պատճառը, բանախոսի հավաստմամբ, մի խումբ պետական պաշտոնյաների շահերով է պայմանավորված, քանի որ տրոլեյբուսը ծանր բեռ է պետական բյուջեի համար, բացի այդ տրոլեյբուսների աշխատանքը կխանգարի միկրոավտոբուսային բիզնեսին։ Հենց այդ պատճառներով էլ էլեկտրատրանսպորտն ընդհանրապես, և տրոլեյբուսները՝ մասնավորապես, դուրս են մնացել քաղաքային և պետական իշխանությունների ուշադրությունից:
«Միլիոնանոց քաղաքում երթևեկում է 30-35 հատ տրոլեյբուս, այն էլ այնպիսի ռեժիմով, այնպիսի ժամանակային ինտերվալով՝ 40-45 րոպե, որ ոչ ոքի չի էլ հետաքրքրում։ Այդ հոգևարքն այսօր պարզորոշ տեսնում ենք։ Բայց ոչ մի պաշտոնյա միանշանակ այսօր չի ասի, թե տրոլեյբուսի հետ մենք ցանկանում են վերջացնել տրամվայի պես ու փակել, բայց միաժամանակ դա ակնհայտ է։ Ես համոզված եմ, որ տրոլեյբուսը մահանում է. այդ համակարգը չի ստանում այն չափով ներդրումներ, որպեսզի և՛ զարգանա, և՛ պատշաճ ձևով աշխատի»,– ասաց Արմեն Պողոսյանը: Այս վիճակը, որ կա մեր տրանսպորտի բնագավառում, ձեռնտու է 8 կամ 28 հոգու։ Մնացած 1.5 միլիոնը տառապում են։ Շահն է թելադրում այս վիճակը։ Գաղտնիք չէ, որ մեր երկրում, տարբեր հաշվարկներով ստվերային շրջանառությունը կազմում է 560 և ավելի տոկոս»:
Ըստ Պողոսյանի միկրոավտոբուսը այն համակարգին է պատկանում, ուր հեշտ է շրջանցել հարկային մասհանումների քանակները և տեղափոխված ուղևորների քանակն ու ստացված եկամուտները չբացահայտել։ Այս երևույթները կան, և այս շահերը մեծ պաշտոնյա մարդիկ են հետապնդում, այս մեխանիզմները նրանք են տնօրինում, կամ կառավարում, կամ կարգավորում ու վերահսկում այս համակարգը»,– նոր բացահայտումներ չարեց բանախոսը, և չնշեց այս վիճակից դուրս գալու կոնկրետ ճանապարհը:
Այսօր «Ընտրություն» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արարատի նախկին քաղաքապետ և քաղաքապետի թեկնածու Հակոբ Թովմասյանը մանրամասնեց նորից առաջադրվելու պատճառները: «Ինձ մտահոգում է քաղաքի ներկա վիճակը, այդ իսկ պատճառով էլ իմ թեկնածությունն առաջիկա ընտրություններում առաջադրել եմ: Դրան նպաստել են նաև բազմաթիվ քաղաքացիների հեռախոսազանգերը: Ներկայիս քաղաքապետարանի աշխատակիցներն էլ են զանգում ինձ, որոնց ես գործի չեմ ընդունել»,- ասաց նախկին քաղաքապետը և լրագրողներին ներկայացրեց քաղաքում առկա խնդիրները ու իր պաշտոնավարման ընթացքում իրականացված աշխատանքները: «Քաղաքային կառավարումն ինձ դուր չի գալիս մի քանի առումներով. նախ` քաղաքը չունի հատակային նախագիծ: Այսօր իմ քաղաքն ունի լուրջ բնապահպանական խնդիր,սակայն, ի տարբերություն մյուս քաղաքների, չունի գյուղմշակության հողեր»,- ասաց Թովմասյանը` հավելելով, որ իր պաշտոնավարման տարիներին սակավաջուր քաղաքը ոռոգման ջրի պակաս չի ունեցել. «Քաղաքում բարձիթողի վիճակ է` ծառերը չջրվելուց չորանում են, գիտատեխնիկական այս զարգացած դարում քաղաքը ոչնչից չի օգտվում, ջրի սակագինը 80 դրամից անհիմն բարձրացել է 120 դրամի»:
Հակոբ Թովմասյանը նաև մի շարք բացահայտումներ արեց գործող քաղաքապետի, համայնքի ղեկավարի ընտրություններում կրկին իր թեկնածությունն առաջադրած Աբրահամ Բաբայանի գործունեության վերաբերյալ: Ըստ նախկին քաղաքապետի` ներկա քաղաքապետը թույլ է տվել մի շարք չարաշահումներ և օրինախախտումներ:
Թովմասյանը լրագրողներին ներկայացրեց Աբրահամ Բաբայանի թույլ տված օրինախախտումների մասին վկայող մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես` իր պաշտոնավարման տարիներին Արարատում հասարակական կառուցապատում իրականացնելու համար աճուրդ է կազմակերպել, և ինքն էլ դարձել է այդ աճուրդի հաղթողը: Կամ նախկին քաղաքապետ Հակոբ Թովմասյանի ստորագրությունը կեղծելով` իրականացրել է մի շարք գործարքներ. օտարել է մանկապարտեզ, պատկերասրահ և քաղաքապետարանի նիստերի դահլիճը: Հիշյալ խախտումների մասին Հակոբ Թովմասյանը բարձրաձայնել է` հաղորդում ներկայացնելով ՀՀ գլխավոր դատախազին և տեղյակ պահելով ՀՀ նախագահին, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ իրեն հեռացնեն ՀՀԿ-ից:
Այժմ անկուսակցական Թովմասյանը քաղաքապետի ընտրություններին մասնակցելու է` ապավինելով բացառապես ժողովրդի քվեին: Նա նշեց, որ բարձրաստիճան պաշտոնյաներից և ոչ մեկը, մասնավորապես` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը պաշտոնապես չեն հայտնել իրենց աջակցության մասին:
Հարցին` հնարավո՞ր է, որ Հովիկ Աբրահամյանը, սովորության համաձայն, «տակից» հովանավորի Թովմասյանին, քաղաքապետի թեկնածուն արձագանքեց, թե ԱԺ նախագահի հետ շփման երկար տարիների փորձ ունի, և վերջինս այն մարդկանցից է, որը մտադրությունների մասին հայտնում է բացահայտ: Թովմասյանը նշեց, որ վերոնշյալ երկու պաշտոնյաների հետ շուրջ 6 ամիս է չի շփվել և վերջին անգամ նրանց տեսել է Կոմիտասի անվան Պանթեոնում` ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ: Սակայն նրանց կողքով անցել է` անգամ չի բարևել, «որպեսզի դա կողքից այլ կերպ չդիտվի»:
Ի դեպ, Թովմասյանը հավաստիացրեց նաև, որ քաղաքապետ դառնալն իր գերնպատակը չէ: «Կընտրվեմ` բարի, չեմ ընտրվի, ի սեր Աստծո, աշխարհի վերջը չէ»,- ասաց նախկին ՀՀԿ-ականը:
Հիշեցնենք, որ պաշտոնավարման նախորդ ժամկետում Թովմասյանին աջակցել է Անդրանիկ Մարգարյանը, սակայն դա եղել է անուղղակի աջակցություն: «Նա պարզապես հայտարարել է, որ կուզենար` Հայաստանն ունենար ինձ պես համայնքապետեր»,- համեստորեն եզրափակեց Թովմասյանը:
Շուշան Գալստյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.