29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Շաբաթ օրը վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Գեղարքունիքի մարզ: Ինչքան էլ նրա այցելության նպատակը քողարկվի զանազան միջոցառումներով, նա Սևան էր մեկնել բռնի կերպով հանրապետականացված 300 անձի անդամատոմսեր բաժանելու:
Սևան քաղաքի բոլոր պետական հիմնարկների աշխատակիցները` սկսած քաղաքապետարանից, դպրոցների, մանկապարտեզների, պետական ծառայությունների անձնակազմերը, 300 հոգի պարտադրաբար համալրեցին հանրապետականի շարքերը: Չհամաձայնողներին սպառնացել են, որ եթե հրաժարվեն` աշխատանքից կազատեն:
Մինչ այդ արարողությունը վարչապետը նախ այցելել է Լճաշեն համայնք, ծանոթացել Սևան-Գավառ ճանապարհի վերականգնողական աշխատանքների ընթացքին: Այս ճանապարհի խնդրին մենք մի քանի անգամ անդրադարձել ենք. վերականգնվող հատվածի երկարությունը շուրջ 2.5 կիլոմետր է, նախատեսվում է աշխատանքներն ավարտել այս տարվա օգոստոսին: Թե ինչպես փոշիացվեցին միլիոնները, ինչպես այդպես էլ ճանապարհ չդարձած այս խոտանը կապեցին ժողովրդի վզին, կհայտարարեն մի քանի ամիս հետո, երբ հերթական փլուզման ականատեսը կդառնանք:
Այնուհետև վարչապետն այցելել է Սևան քաղաքի պոլիկլինիկա, որտեղ նույնպես ընթանում են վերականգնողական աշխատանքներ: Այս շենքը կառուցվել է 1949 թվականին: Շենքի վերանորոգման ծրագիրն իրականացվում է երկու փուլով: Առաջին փուլում կատարվել է շենքի հիմնանորոգում, կառույցի վերակառուցում՝ վերահատակագծումով, կատարված աշխատանքների արժեքը կազմել է շուրջ 108.3 միլիոն դրամ: Երկրորդ փուլում նախատեսվում է իրականացնել պոլիկլինիկայի շենքի հարդարում, հատակների, սանհանգույցների և ներքին ինժեներական ցանցերի վերակառուցում, հակահրդեհային ազդանշանային համակարգի տեղադրում, շենքի ճակատային մասերի սվաղում և ներկում: Այդ աշխատանքների համար նախատեսված է շուրջ 80.8 միլիոն դրամ:
Վարչապետն այցելել է նաև Սևան քաղաքի ավագ դպրոցի համարում ունեցող թիվ 1 դպրոց, որը ևս վերականգնման կարիք ունի: Հանձնարարվել է այս տարվա ընթացքում իրականացնել անհրաժեշտ նախահաշվարկային աշխատանքները:
Ապա Սարգսյանը անցել է իր գլխավոր առաքելությանը. Սևանի ՀՀԿ գրասենյակում հանդիպել է հանրապետականնների ակտիվի հետ, անդամատոմսեր հանձնել շուրջ 300 նորընծա կուսակցականների:
Ելույթ ունենալով` Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀԿ-ն, լինելով կառավարող կուսակցություն, կրում է երկրի սոցիալ տնտեսական հիմնախնդիրները լուծելու պարտավորությունը. «Մեր առաջ ծառացած են լրջագույն չլուծված հիմնախնդիրներ, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը մեզ լուրջ հարված հասցրեց, առաջացան նոր բարդություններ, սակայն Հայաստանի հանրապետական կուսակցությունը պատվով կրում է իր բեռը»:
Կառավարության ապաշնորհությունը ճգնաժամին վերագրելու վարչապետական լոլոներին մեր ազգաբնակչությունը վաղուց է ծանոթ: Սևանցիներին հուզող հարցերը շատ են. դատարկվող քաղաքը` աղքատ ու տխուր, չունի խմելու ջուր, չունի իր տարրական խնդիրները լուծելու կարողություն, քաղաքը թաղված է խավարի ու աղբի մեջ: Ընդամենը մի քանի հոգու կրնկի տակ հայտնված քաղաքում միայն այդ մի քանի հոգուն պատկանող հատուկենտ շինություններ են ավարտին հասցվում, ու Սևանում կյանքն այսքանով սահմանափակվում է: Նույնիսկ մասամբ քաղաքային բյուջեի հաշվին սարքված մանկական զբոսայգին չի գործում. տարածքում գործում է միայն «Այգի» կոչվող ռեստորանը: Իրենց ծննդավայրից հեռանալու նպատակով անգամ գումար չունեցող սևանցիների հարցերին ի պատասխան` վարչապետը հավաստիացրեց, թե մտածում են իրենց մասին, կառավարության համար առաջնայնություն է նոր աշխատատեղերի ստեղծումը, և որ սևանցիների խնդիրների լուծումը լինելու է կառավարության ուշադրության կենտրոնում: Քանի տարի է` նույն հեքիաթն են պատմում, որին ոչ ոք այլևս չի հավատում:
Այսօր «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչները հայտարարել են մասին, որ չարամտորեն կոտրել են Facebook սոցիալական ցանցում բացված իրենց էջը: Շարժման ակտիվիստները համոզված են, որ դա իշխանությունների ձեռքի գործն է: Մասնավորապես նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանն ասել է, որ նման գործողությունները չեն կարող խաթարել իրենց կապը հասարակության հետ:
«Մեկ կոտրված էջի փոխարեն 10 նոր էջ կբացենք»,- հայտարարել է նա: Միաժամանակ «Սարդարապատը» տեղեկացրել է, որ իրենց կողմից ծրագրված բոլոր նախաձեռնությունները մնում են ուժի մեջ:
Այսօր լրագրողների հետ հանդիպեց Միջազգային համագործակցության ընկերության իրավական ծրագրերի ղեկավար, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը և անդրադարձավ Սահմանադրության ընդունման 16-րդ տարեդարձին: Ըստ Պողոսյանի` ամենամեծ խնդիրը Սահմանադրության կատարումն է, որը հետ է մնում բուն տեքստից. «Բավականին մեծ տարբերություն կա Հայաստանի Սահմանադրության բուն տեքստի և սահմանադրական իրականության միջև: Եվ այսօր առաջին հրամայականը սահմանադրականության հաստատումն է»:
Նրա խոսքով՝ Հայաստանի Սահմանադրության տեքստում չկա որևէ դրույթ, որը խոչընդոտի բարեփոխումների իրականացումը որևէ բնագավառում: Որպես օրինակ Պողոսյանը նշեց, որ նույն իրավական առումով իրական կյանքը տարբերվում է այն պահանջներից, որոնք ամրագրված են երկրի մայր օրենքում:
«Մենք կարծում ենք, թե Սահմանադրությունը միայն քաղաքական և հռչակագրային փաստաթուղթ է, իրավական փաստաթուղթ չէ: Բայց իրականում հակառակն է՝ Սահմանադրությունը նախ և առաջ իրավական փաստաթուղթ է»,- ասաց նա: Ազատ, արդար, ժողովրդավար, ինքնիշխան պետություն կերտելու համար, ինչը պահանջում է Հայաստանի Սահմանադրությունը, փորձագետի խոսքով, հարկավոր է նախ և առաջ նորմալ ընտրություններ անցկացնել:
Ըստ նրա՝ անկախությունից ի վեր մեզ մոտ ընտրությունների անցկացման մեխանիզմը եղել է անկատար, «եթե չասենք՝ հակասահմանադրական»: Երկրում սահմանադրականության հաստատման համար փորձագետը կարևորեց նաև դատական իշխանության «շտկումը», որը մարդու հիմնական իրավունքների արդյունավետ իրականացման կարևորագույն կառույցն է:
Այն, որ Սահմանադրության պահանջների, հատկապես առաջին և երկրորդ հոդվածների իրականացումը մեր երկրում չի ստացվում, փորձագետը պայմանավորում է մի կողմից իշխանությունների վարքագծով, մյուս կողմից՝ ժողովրդի իներտ մտածողությամբ:
Հարցին` անհրաժեշտություն կա՞ փոխելու Սահմանադրությունը, Վարդան Պողոսյանը պատասխանեց. «Ոչ, ես չեմ կարծում, որ այսօր Սահմանադրության փոփոխության կարիք կա: Իհարկե, միշտ էլ կարելի է Սահմանադրության համար ավելի լավ տեքստ գրել, սակայն այսօր հրամայական է գործող Սահմանադրության կատարումը: Սահմանադրության առաջին իրականացնողը գործադիրն է, և եթե նրա նկատմամբ չկա վստահություն, ապա դժվար է մտածել, թե կարևորը լավ տեքստ գրելն է»,-եզրափակեց Վարդան Պողոսյանը:
Սահմանադրությունն առանցքային նշանակություն ունի որևէ պետության կյանքում: Նույն պնդումը չի կարելի ասել մեր երկրի համար: Այնպիսի տպավորություն է, որ մեր պետական, հանրային կյանքը կառուցված է Սահմանադրության տրամաբանությանը հակառակ:
Մեր Սահմանադրության մեջ հստակ ամրագրված են մարդու ընտրական իրավունքի, ընտրությունների օրինականության, իշխանության ընտրովիության դրույթները:
Սակայն, ինչքան էլ պարադոքսալ հնչի, Սահմանադրության ընդունումը մեզանում չի խրախուսել օրինական ընտրությունների անցկացմանը, լեգիտիմ իշխանությունների ձևավորմանը: Իհարկե, սրանում չի կարելի մեղադրել պաշտպանվելու կարողությունից զուրկ այս փաստաթղթին: Մեղավորը՝ իշխանության վերարտադրվելու մոլուցքն է, նաև՝ ժողովրդի անտարբերությունը կամ քաղաքացիական իր իրավունքները պաշտպանելու անհետևողականությունը:
Ինչևէ, խոսենք փաստերով: Սահմանադրության ընդունմանը մեկ տարի անց հաջորդեցին նախագահական ընտրությունները: Այս ընտրական գործընթացում հակադրությունը արտահայտվեց ընդդիմության կողմից խորհրդարանի շենքի գրավմամբ, ընդդիմության մոտ երկու տասնյակ ակտիվիստների կալանավորմամբ: Վազգեն Մանուկյանի կողմնակիցները և հասարակության մի մասը չընդունեցին ընտրությունների օրինականությունը, իշխանության մեջ ուժեղացավ ուժային թևը, որն ապահովել էր վարչախմբի վերարտադրությունը: Ավելորդ է ասել, որ այս ամենը հանգեցրեց իշխանության տոտալ ճգնաժամի, որը հանգուցալուծվեց 1998-ի հեղաշրջմամբ:
Նույն թվականի նոյեմբերի 10-ին անցկացվեցին տեղական ինքնակառավարման առաջին ընտրությունները: «Անկյուն քշված» ընդդիմությունը դրան մասնակցել չկարողացավ: Որոշ համայնքներում պայքար կար, բայց հակադրության կողմերում իշխանության տարբեր խմբավորումներն էին: Այս ընտրությունները դժվար է օրինակելի համարել:
1998-ի նախագահական ընտրությունները ի սկզբանե դուրս եկան սահմանադրական հարթությունից: Առաջադրվեց, ապա նաև նախագահ հռչակվեց Ռոբերտ Քոչարյանը, ով սահմանադրորեն դրա իրավունքը չուներ՝ ՀՀ 10 տարվա քաղաքացիություն չունենալու պատճառով:
2003-ի նախագահական ընտրություններն այնքան վիճահարույց էին, որ Սահմանադրական դատարանը որոշեց մեկ տարի հետո հանրաքվե անցկացնել՝ նախագահի վստահության հարցով: Իհարկե, իշխանությունն արհամարհեց բարձր դատարանի այդ որոշումը: Նույն թվականի խորհրդարանական ընտրությունները կրում էին նախագահականի իներցիան:
2008-ի նախագահական ընտրություններին իշխանություն-ընդդիմություն հակադրությունը հասավ գագաթնակետին: Տասնյակ հազարավոր մարդիկ ընդվզեցին հայտարարված պաշտոնական արդյունքների դեմ, իշխանությունը դրան պատասխանեց Մարտի 1-ով: Այդ ընտրական գործընթացը խլեց տասը անմեղ մարդու կյանք, հարյուրավոր ընդդիմադիրներ տևական ժամանակ անցկացրեցին բանտերում:
Համեմատաբար հանգիստ, հետևաբար՝ նաև լեգիտիմ են եղել 1999 և 2007 թթ.-ի խորհրդարանական ընտրությունները: Դրանք, սակայն, անցել են ընդդիմության մասնատվածության, իշխանության թևերից մեկի կանխատեսելի գերակայության համատեքստում:
Առայժմ չկա որևէ երաշխիք, որ 2012 և 2013 թթ.-ի խորհրդարանական և նախագահական ընտրությունները դեմոկրատական են լինելու: Առայժմ լսում ենք փաստերով չամրագրված գեղեցիկ խոստումներ:
Կիրակի օրը Արարատի մարզում քաղաքապետի ընտրությունները էին`Արտաշատն ու Արարատը ընտրում էին քաղաքապետեր: Արտաշատում ընտրությունների ֆավորիտը գործող քաղաքապետ Գագիկ Մուրադյանն էր, ով և հաղթող դուրս եկավ: Առաջադրված 5 թեկնածուներից գործող քաղաքապետին այլընտրանք թողնվեց միայն որպես «կլյուչնիկ» հայտնի` Աբովյանի կանանց գաղութի նախկին բանտապահ Քաջիկ Գրիգորյանը: Մնացած թեկնածուները` Արտաշատի ԴՕՍԱԱՖ—ի պետ Հարություն Մնացականյանը, ԴԱՀԿ Արարատի մարզային բաժնի պետ, արդարադատության կապիտան Վարդան Մնացականյանը, Մեսրոպ Պետրոսյանը, ձեռներեց Թադևոս Թադևոսյանը հետ վերցրին իրենց թեկնածությունները: Այդպես, արտաշատցիները գտան, որ ավելի լավ է գործող քաղաքապետը շարունակի իրենց կառավարել, քան «կլյուչնիկ» բերեն իրենց գլխին:
Արտաշատում հենց սկզբից էլ պարզ էր ընտրությունների հանգուցալուծումը: Արարատի մասին նույնը ասել չէր կարելի: Ընտրությունների նախորդ օրը թեկնածուներից Հակոբ Թովմասյանը հայտարարեց, թե բոյկոտում է դրանք և չի մասնակցելու: Թովմասյանը «Ընտրություն» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ ներկայացրեց Արարատի գործող քաղաքապետի` իր կողմից հայտնաբերված չարաշահումներն ու յուրացումները: Ի դեպ, ընտրությունները բոյկոտելու հայտարարությունը ևս այս թեկնածուն ցանկություն էր հայտնել հնչեցնել դարձյալ մեր ակումբում, սակայն ինչ-ինչ պատճառներով ևս մեկ հանդիպում կազմակերպել չստացվեց: Ինչևէ, Թովմասյանը հայտարարում է, որ չի մասնակցելու: «Իմ նախընտրական շտաբը գտնում է, որ նախընտրական քարոզչությունն անցկացվել է «Ընտրական օրենսգրքի» կոպիտ խախտումներով, ոչ ազատ ու ոչ հավասար հիմունքներով: Համոզված ենք, որ նախորդ ընտրությունների ժամանակ (ինչպես ինքն է արդեն խոստովանել) ընտրակաշառք բաժանած և կեղծիքների ընդունակ թեկնածուն այս անգամ էլ նոր իրավախախտումների կդիմի:
Իմ կողքին կանգնած անձանց հետագա սադրանքներից զերծ պահելու համար, ինչպես նաև` կեղծիքներ հեղինակած, հանցավոր ճանապարհով համայնքապետի բարձր ու պատասխանատու պաշտոնին հասած, համայնքային սեփականություն համարվող գույք յուրացրած անձի հետ ընտրապայքարը շարունակելը համարում ենք ոչ ճիշտ»,-ասված է Թովմասյանի հայտարարության մեջ:
Բաբայանը, մնալով մենակ, սկսում է գործել ավելի քան անկաշկանդ:
Ընտրություններից մեկ օր հետո Արարատում արդեն անեկդոտների շարք է սկիզբ առել: Երևանում մարդիկ` անգամ նույն շենքում ապրողները կարող են իրար չճանաչել, դրանով այստեղ ընտրակեղծիք կազմակերպելն ավելի հեշտ է: Արարատում ընտրողները միմյանց ավելի քան լավ են ճանաչում:
«Սկեսուրիցդ նեղացել եմ, էդ ո՞նց ա ընտրության էկել ա, բայց մի հատ չի մտել մոտս հարցներ` ո՞նց էի, ո՞նց չէի». արարատցիներից մեկը ցուցակներում տեսել էր, որ ընտրությանը մասնակցել է նաև իր բարեկամուհու` 5 տարի առաջ մեռած սկեսուրը: «Ա´յ մարդ, դրանց սամալյոտի տոմսերը ես եմ նիսյա տվել, գնում եմ ընտրության, տենամ տնով—տեղով ընտրել են: Թե` ասա էկել, էկել էին, գոնե գային պարտքս տային, նոր գնային ընտրության, առանց պարտքը տալու բա գնում ե՞ն». այս մեկն էլ իր` հանրապետությունից վաղուց բացակայող հարևանների մասնակցության փաստն էր հայտնաբերել:
Արդեն հայտարարված պաշտոնական տվյալներով Արարատում ընտրություններին մասնակցել է 5694 ընտրող, որոնցից Բաբայանին ձայն են տվել 5259-ը, 259 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Արտաշատում մասնակցել են 7346 մարդ. կարելի է միայն հիանալ Արարատի ակտիվությամբ, հատկապես հաշվի առնելով այն, որ Արարատը համարվում է Արտաշատի մի թաղամասի չափ տարածք: Այդպես, թե´ Արարատում, որտեղ ընդամենը ընտրական 7 տեղամաս կա, թե´ Արտաշատում, որտեղ ընտրական տեղամասերի թիվը տասից ավելի է, ընտրություններին մասնակցում են հավասարաչափ ընտրողներ:
Եթե նախորդ` 2007թ. ընտրություններին Բաբայանը շեշտը դրել էր ընտրակաշառքի վրա` ըստ նրա շտաբի տվալների ծախսվել էր շուրջ 500 հազար դոլար, ապա այս անգամ հաղթանակի հիմքը լցոնումներն էին` մեռածներին վերակենդանացնելու, հանրապետությունից բացակայողներին քվեարկությանը մասնակից դարձնելու, ինչպես նաև ընտանիքների ընտրողների թիվը երկրաչափական պրոգրեսիայով բարձրացնելու միջոցով: Այդպես, նույն Հակոբ Թովմասյանը հայտնաբերել էր, որ իր բարեկամներից մեկի ընտանիքը, որ իր բոյկոտի հետ կապված չէր էր մասնակցել ընտրությունների, մասնակցել է և, որ ամենահետաքրքիրն է, այդ ընտանիքն իրականում ուներ 3 ընտրող, բայց ցուցակներում այդ ընտանիքից մասնակցել էին արդեն միանգամից 12 ընտրողներ:
Թովմասյանի շտաբի տեղեկություններով, հայտարարված 6000-ից մոտ 3500-ը լցոնման արդյունք է: Ըստ նույն տվյալների, ընտրություններին իրականում մասնակցել է մոտ 2400 ընտրող, որոնցից Թովմասյանի օգտին ձայն են տվել 800 հոգի, մնացածը եղել են Բաբայանի օգտին քվեարկածները: Ի դեպ, ընտրողներից շատերին թույլ չեն տվել առանձնակի նեղություն կրել ընտրություններին և նրանց հրամցրել են արդեն իսկ Բաբայանի օգտին քվեարկած քվեաթերթիկները: Իսկ մանկապարտեզների դաստիարակներին, դպրոցի ուսուցիչներին, բժիշկներին հրահանգվել է ձեռքի հեռախոսներով նկարել իրենց ընտրությունը և ներկայացնել համապատասխան «ստուգող մարմիններին»: Ընտրություններից առաջ Աբրահամ Բաբայանը, ինչպես նաև նրան աջակցող մարզպետն ու ոստիկանապետը լծված էին հենց նման քարոզարշավի. ամենօրյա ժողովներում տարբեր հիմնարկների աշխատողները հրահանգվում էին, թե ում օգտին է հարկավոր ընտրություն կատարել. հակառակ պարագայում աշխատակիցները տեղեկացվում էին, որ աշխատանքի վայրում այլևս տեղ չեն ունենա:
Թովմասյանն ասում է, թե իր գերխնդիրը եղել է իր մտերիմներին սադրաքներից հեռու պահելը. գիտեին, որ ամեն ինչ արվելու է կռիվներ բորբոքելու և քրեական գործեր հարուցելու համար, ինչի երաշխիքը ՀՀ ոստիկանապետն էր: Այս փուլում ևս Հակոբ Թովմասյանը հայտարարում է, թե գնալու է մինչև վերջ և մեկ առ մեկ, քանի որ ճանաչում է բոլոր ընտրողներին, միջազգային կառույցներով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովով փորձելու է ցույց տալ, թե իրականում ինչ «ընտրություն» է կատարվել Արարատում:
Լոռու մարզը գյուղացիների ծայրաստիճան աղքատության պատճառով աստիճանաբար վերածվում է բերրի հողերի գերեզմանոցի։ Ալավերդի քաղաքից ոչ հեռու գտնվող Օձուն համայնքը, որն ամենամեծ գյուղերից է, իր վարդաստաններով իսկական դրախտավար է հիշեցնում, բայց աղքատիկ դրախտավայր։ 1350 հեկտար հողատարածքի չնչին մասն է օգտագործվում։ Հող մշակելն այսօր թանկ հաճույք է և օձունցիների գրպանի պարունակությանը անհամապատասխան ծախսեր է ենթադրում։ Նրանք հազիվ կարողանում են տնամերձերը մշակել և «կերակրվել» այնտեղ աճեցրած բանջարեղենով։ Անգամ տարեկան 12000 դրամ հողի հարկը չեն կարողանում վճարել։ Այս հարկատեսակի գծով Օձուն համայնքը 180 մլն դրամի ապարքներ ունի։ Հողատերերից յուրաքանչյուրը 300 հազարից մինչև 550 հազար դրամ է պարտք պետությանը։ Գյուղապետ Արսեն Տիտանյանի կարծիքով, սա «մեռած» փող է, որը հավաքել անհնար է։ «Մարդիկ այսօր ի վիճակի չեն լինելու տալ այդ գումարները, — ասում է նա — ո՞նց ես մարդուց 300 հազար ուզեմ, եթե գալիս է գյուղապետարան, ասում է՝ մի 1000 դրամ օգնություն տվեք, հացի փող չունեմ»։ Օձունի աշխատատեղերն ընդամենը գյուղապետին պատկանող «պանսիոնատն» է, մի երկու մթերային կրպակներ և խորովածանոցները։
Հուլիսի 3-ին «Մուսալեռ» ռեստորանում տեղի է ունենալու «Երկրապահ կամավորականների միության» նախագահ, պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանի որդի` Արման Գրիգորյանի հարսանիքը:
Ըստ որոշ տեղեկությունների, հարսնացուի ընտանիքը չի պատկանում քաղաքական «էլիտային»:
Դատախազի օրվա առթիվ հետաքրքիր ընտրություն է կատարել ՀՀ նախագահը. պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է.
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ Երևան քաղաքի դատախազ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Հրաչյա Բադալյանին, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Գևորգ Երեմյանին Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու մասին:
Բանն այն է, որ Երևան քաղաքի դատախազի և Աղվան Հովսեփյանի ջրերը վաղուց մի առվով չեն գնում, իսկ Գևորգ Երեմյանը համարվում է Աղվան Գառնիկիչի մտերիմներից ու հովանավորյալներից մեկը:
Իսկ ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանն անձամբ է շնորհավորել դատախազության աշխատակիցներին և անվանական զենքով է պարգեւատրել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:
ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգեւատրվել են ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազներ Հարություն Հարությունյանը եւ Աշոտ Նադոյանը, ՀՀ գլխավոր դատախազության անձնակազմի բաժնի պետ Վաղարշակ Վարդանյանը: Մի շարք աշխատակիցներ խրախուսվել են նաեւ ՀՀ վարչապետի եւ այլ պետական գերատեսչությունների մեդալներով եւ շնորհակալագրերով:
ՀՀ կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը ավետիսով էր ներկայացել լրագրողներին: «Այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք 2010 թ. հունվարի 1-ի դրությամբ ունեն չվճարած հարկեր, հուլիսի 4- ից օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածում կարող են դիմել հարկային մարմիններին և կնքել հարկային պարտավորությունների մարման ժամանակացույց:
Այն կազմակերպությունները, ում պարտքը չի գերազանցում 50 մլն դրամը, կարող են դիմել տարածքային հարկային մարմիններին, իսկ 50 մլն դրամը գերազանցելու դեպքում` ՊԵԿ գլխամասային մարմնին: Դիմումատու կազմակերպությունները կազատվեն չվճարված հարկերի դիմաց հաշվարկված տույժերից ու տուգանքներից»,- պարզաբանեց Ալավերդյանը:
Ըստ Ա. Ալավերդյանի` 2010 թ. հունվարի 1-ի դրությամբ չվճարված հարկային պարտավորությունների ընդհանուր գումարը կազմում է մոտ 200 մլրդ դրամ, որից 100 միլիարդը հարկի մայր գումարն է, իսկ մնացածը` հաշվարկված տույժերն ու տուգանքները: Ստացվում է` պետությունը հայտնվել է մի իրավիճակում, երբ ստիպված է զիջել իր պարտքի ուղիղ կեսը` հրաժարվելով տույժ ու տուգանք համարվող 100 մլրդ դրամից, միայն թե կարողանա ետ ստանալ իր մյուս 100-ը: Սա ուղղակի վկայում է երկրում տիրող անելանելի վիճակի մասին: Այս քայլը ամրագրվեց 2011 թ. մայիսին ՀՀ Ազգային ժողովի ընդունած «կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքով:
Հարց է , թե այսօր մեր տնտեսվարողները ի վիճակի՞ են, թեկուզ առանց տույժ ու տուգանքի, վճարել պարտքերը:
Ա. Ալավերդյանը տեղեկացրեց, որ հարկային մարմնին չդիմած և հարկային պարտավորություններ ունեցող կազմակերպությունների նկատմամբ կսկսվեն դատական գործընթացներ, ընդհուպ մինչև լուծարում:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը հունիսի 30-ին աշխատանքային այցով եղել է Վայոց Ձոր և Սյունիքի մարզերում£
Նախարարի կատարած այցի ընթացքում քննարկվել են բնածին աղետների` սողանքների, սելաֆների, գետերի վարարումների պատճառով ճանապարհների փլվածքների, վնասվածքների վերականգնման տեխնիկական խնդիրները, նախագծային լուծումները և ֆինանսավորման հնարավորությունները:
Երևան-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհի` 113-րդ և 118 կմ վնասված հատվածների, ինչպես նաև Շատին գյուղի ճանապարհի փլվածքի համար հստակեցվել են տեխնիկական լուծումները: Շինարարական աշխատանքները կսկսվեն հաջորդ շաբաթվանից: Մինչ Շատին գյուղի ճանապարհի վերանորոգման աշխատանքները սկսելը մարդկանց անվտանգ երթևեկությունն ապահովվելու նպատակով տեղադրվել են բազրիքներ: Սիսիան — Գորիս միջպետական ճանապարհի հատվածի ուսումնասիրության արդյունքում հանձնարարություն է տրվել համապատասխան ստորաբաժանումներին ուսումնասիրել վատ վիճակում գտնվող հատվածների հետագա շահագործման կամ վերականգնման հնարավորությունները:
Նախարար Մ.Վարդանյանի այցի ընթացքում քննարկվել են նաև կապալառու կազմակերպությունների կողմից բարձրացված ընթացիկ հարցերը:
Ըստ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղարի մամլո հաղորդագրության, հուլիսի 1-ի դրությամբ արդեն սկսվել են հրատապ հիմնանորոգում պահանջող մի շարք ճանապարհահատվածների վերանորոգման աշխատանքները. մասնավորապես` Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ճանապարհի 365 կմ-ում փլվածքի հետևանքների վերացում, Երևան-Սևան-Իջևան 105 կմ-ում` ստորին հենապատի վերականգնում, Երևան-Սևան-Իջևան 83+050կմ և 96+450 կմ ճանապարհային պատվածքի վերականգնում, Ծաղկաձորի մարզահամալիր 11-րդ կմ-ում սողանքային տեղամասի վերանորոգում, Երևան-Երասխ-Գորիս-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի 97+250 կմ տեղամասում (Ելփին-Չիվա հատված) գարնանային առատ տեղումների հետևանքով առաջացած փլվածքի վերանորոգում: Երկու տասնյակից ավելի հրատապ հիմնանորոգում պահանջող ճանապարհահատվածների և տրանսպորտային օբյեկտների մեծ մասի վերանորոգման նախագծային աշխատանքներն ավարտված են:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.