29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նախագահ Սարգսյանը ստորագրել է. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքները:
Այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է ՀԲԸՄ «Երևանյան ամառային փորձառություն» ծրագրի շրջանակներում Հայաստան այցելած սփյուռքահայ երիտասարդներին:
Այս տարվա ծրագրի մասնակից 22 ուսանողները ներկայացնում են ԱՄՆ-ի, Կանադայի, Ռուսաստանի և Սիրիայի հայ համայնքները:
Նախարարն անդրադարձել է նաև համահայկական, համազգային հիմնահարցերին` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորում, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչում և դատապարտում, Սփյուռքում ուծացման դեմ պայքար, Հայ եկեղեցու դերի բարձրացում և հայության համախմբում եկեղեցու շուրջ, Հայաստանի տնտեսական զարգացում, հզորացում և անվտանգության ապահովում` կոչ անելով երիտասարդներին միասնական ուժերով նպաստել այդ հիմնահարցերի լուծմանը:
Ընդգծելով Հայաստանի Հանրապետության տնտեսության գիտատար ճյուղերը զարգացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև հայ ժողովրդի գիտական հզոր ներուժը` նախարարը երիտասարդ մասնագետներին խորհուրդ է տվել լավ սովորել և ապագայում` արդեն որպես լավ մասնագետներ, իրենց գիտելիքներն ու նորարարական գաղափարներն օգտագործել ի նպաստ Հայրենիքի զարգացման և հզորացման:
Նախօրեին մեկնարկել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն։ Կառավարության ղեկավարը Դոնի Ռոստով է մեկնել հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական` 13-րդ նիստին մասնակցելու նպատակով։
Վարչապետի գլխավորած պատվիրակությանը Ռոստովի միջազգային օդանավակայանում դիմավորել են Ռուսաստանի տրանսպորտի նախարար, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Իգոր Լևիտինը և Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը:
Այնուհետև Դոնի Ռոստովում հայ-ռուսական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ` Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի և Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինի ներկայությամբ ստորագրվել է համագործակցության հուշագիր Արարատի և Ռոստովի մարզերի միջև: Հուշագիրն ստորագրել են մարզերի ղեկավարներ Էդիկ Բարսեղյանը և Վասիլի Գոլուբևը: Հուշագրով նախատեսվում է համագործակցություն սոցիալ-տնտեսական, մշակութային, կրթության և գիտության ոլոտներում:
Նշենք, որ հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը տեղի կունենա այսօր` հուլիսի 8-ի
Սախարովի անվան կենտրոնի Գյումրու գրասենյակի հրկիզման փորձը դատապարտող հայտարրարությամբ այսօր մոտ 6 տասնյակ կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝որում ասվում է.
«2011 թվի հուլիսի 6-ի առավոտյան ժամը 5-ի մոտ, անհայտ անձինք մետաղյա ճաղերի արանքից կոտրել են Ա.Դ.Սախարովի անվան Մարդու իրավունքների պաշտպանության հայաստանյան կենտրոնի Շիրակի մասնաճյուղի Գյումրու գրասենյակի պատուհանի ապակին և հեղուկ վառելանյութով հրկիզել պատուհանն ու պատուհանագոգը: Գրասենյակի հարեւանությամբ ապրող մարդիկ, տեսնելով կրակը, զանգել են հրշեջ ծառայություն և ինքնուրույն միջոցներ ձեռք առել հրդեհը հանգցնելու համար, ինչից հետո հրդեհը հանգցրել են: Ուսումնասիրությունից պարզվել է, որ էականորեն վնասվել է գրասենյակի դասընթացների սրահի գույքի մի մասը եւ սրահն ամբողջությամբ, ինչի նորոգման ծախսը գերազանցում է 600.000 դրամը:
Մենք, հայաստանյան քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպությունների ներկայացուցիչներս, մտահոգություն ենք հայտնում այս հարձակման և հրկիզման կապակցությամբ, դատապարտում ենք այս հարձակումը ծրագրողների և իրականացնողների հանդգնությունը, նշելով, որ սա առաջին դեպքը չէ, երբ փորձում են այս մեթոդներով ահաբեկել կամ պատժել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերությանը և իրավապաշտպաններին:
Ոստիկանությունը պարտավոր է հնարավոր բոլոր ջանքերը ներդնել, շուտափույթ բացահայտելու համար հանցագործության անմիջական կատարողներին և պատվիրողներին, ապահովել բավարար հրապարակայնություն գործի ընթացքի մասին:
Կոչ ենք անում իշխանություններին հրապարակավ դատապարտել նմանատիպ բռնության դրսևորումները և աջակցել Սախարովի անվան իրավապաշտպան կազմակերպության եւ Գյումրու գրասենյակի բնականոն գործունեությունը շարունակելուն:
Հույս ենք հայտնում ու Սախարովի անվան իրավապաշտպան կազմակերպությունը և Գյումրու գրասենյակը արագ կհաղթահարեն ժամանակավոր դժվարությունները, մնալով մարդու իրավունքների պաշտպանության դիրքերում այնպես հետևողականորեն, ինչպես եղել են 15 տարի շարունակ»։
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն` Դոնի Ռոստով քաղաքում հուլիսի 8-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստին մասնակցելու նպատակով։
Հուլիսի 8-ին ՀՀ վարչապետ, հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Տիգրան Սարգսյանն առանձնազրույց կունենա ՌԴ տրանսպորտի նախարար, հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Իգոր Լևիտինի հետ, այնուհետև կմասնակցի հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին: Հաջորդիվ նախատեսվում է Տիգրան Սարգսյանի և Իգոր Լևիտինի համատեղ մամուլի ասուլիսը:
ՀՀ կառավարության ղեկավարը նաև կայցելի «Ռոսսելմաշ» կոմբայնների գործարան, կլինի լազերային և կոմբայնների հավաքման արտադրամասերում:
Հուլիսի 9-ին Տիգրան Սարգսյանը կայցելի Դոնի Ռոստովի հայկական «Սուրբ Հարություն» եկեղեցի, կլինի Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում և կհանդիպի մարզի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Սամվել Գալստյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանը, ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը, ՀՀ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, ՀՀ կառավարության և նախարարությունների աշխատակազմերի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք։
Հուլիսի 6-7-ը Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենում հատուկ ծառայությունների ղեկավարների ահաբեկչության դեմ պայքարի խնդիրների շուրջ 10-րդ խորհրդակցությունը: Դրան մասնակցում են աշխարհի 93 երկրների ներկայացուցիչներ:
Խորհրդակցությանը մասնակցել և ելույթ է ունեցել ՀՀ ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը:
Տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնը:
Այսօր լրագրողների հետ հանդիպել է Grand Orient de France մասոնական օթյակի առաջնորդ Գի Արսիզեն: Արսիզեն այցելել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն: «Նախարարությունում ես հանդիպել եմ նախարարի տեղակալի հետ, որի անունը չեմ հիշում»,- ասաց նա, շեշտելով, որ իր և գաղափարակիցների երևանյան այցելության մասին իրենք բաց տեքստով ներկայացրել են հանրությանը, հայտնել են նաև Հայաստանի նախագահին, այնպես որ իրենց դիրքորոշումն ի սկզբանե թաքուն տարրեր չի պարունակել:
Օթյակի առաջնորդի խոսքով, իր մոտ այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում մասոնական շարժումը վտանգավոր աղանդ են համարում: «Ֆրանսիայում մասոնությունը միավորում է 150 հազար մարդու, Հայաստանում դրանք 15 հոգի են: Նրանք չեն ուզում հրապարակավ խոսել իրենց գործունեության մասին, քանի որ նախ ուզում են կառուցել օթյակ և, ինչու ոչ, հրավիրել հյուրեր արտերկրից»,- ասաց Արսիզեն, այդպես էլ չհստակեցնելով, թե ինչու են հայ մասոնները թաքցնում իրենց կողմնորոշումը ու արդյո՞ք իրենք ողջունում են այն խորհրդավորությունը որով պատված է մասոնական գործը մեր երկրում:
Արսիզեի ղեկավարած օթյակը չի զբաղվում պոլիտիկայով. « Մենք ներգրավված ենք մի շարք սոցիալական հարցերի լուծման գործում. դրանց թվում են, մասնավորապես, կանանց իրավունքները և հղիության արհեստական ընդհատումը: Քաղաքական հարցեր մենք չենք քննարկում, սակայն երբ քաղաքական գործիչները հետաքրքրված են մեզ հետ հանդիպելու հարցում, մենք դեմ չենք լինում»:
Grand Orient de France մասոնական օթյակի առաջնորդը ասաց, որ Հայաստանի մասոնների օթյակի ղեկավարը ինքն է: «Նրանք մեր եղբայրներն են, և մենք աջակցում ենք նրանց: Նրանք կդառնան լիարժեք օթյակ, բայց դրա համար, իհարկե, մեծ ժամանակ կպահանջվի»,- ասաց Արսիզեն:
Պալատական սոցիոլոգի տիտղոսակիր Ահարոն Ադիբեկյանն այսօր իր հերթական յուրօրինակ հարցումներն է հրամցրել հայ հանրությանը:
«Սոցիոմետր» կոչվող սոցիոլոգիական կենտրոնի ղեկավարը չի ժխտում, որ աշխատում է միայն պատվիրատուի առկայությամբ, որին չգոհացնելու դեպքում է, որ ըստ պայմանավորվածության` չեն հրապարակվում հարցման արդյունքները:
Ադիբեկյանի հարցումներն ըստ այդմ հետաքրքիր են այնքանով, որքանով հնարավոր է դրանց ենթատեքստում որսալ, թե որտեղից է փչում քամին այս անգամ, և ինչ մեսիջներ են փորձ արվում ուղարկել:
Ադիբեկյանի այս անգամվա հարցման առանցքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է. հավանաբար պատվիրատուն պարոն Ծառուկյանն է: Հարցումներն անցկացվել են մայիս-հունիս ամիսներին, որոնց ժամանակ տրված հարցը վերաբերել է արտահերթ ընտրությունների դեպքում ցանկալի նախագահացուին և վարչապետացուին:
Եվ զարմանալիորեն երկուսում էլ հաղթող է ճանաչվել Գագիկ Ծառուկյանը: Այդպես, Ադիբեկյանի հարցումներից ստացվում է, թե հայ ժողովուրդը ներկա պահին երազում է միայն այն մասին, որ Ծառուկյանը նստի կա´մ նախագահի աթոռին, կա´մ վարչապետի:
Նախագահի պաշտոնի համար ընտրյալները դասավորվել են հետևյալ հաջորդականությամբ. Գագիկ Ծառուկյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Ռոբերտ Քոչարյան, Վահան Հովհաննիսյան, Արթուր Բաղդասարյան: Իսկ վարչապետի պաշտոնին հարցվածները ցանկացել են տեսնել, համապատասխանաբար, Գագիկ Ծառուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին, Վահան Հովհաննիսյանին, Արթուր Բաղդասարյանին և վերջում՝ Լևոն Տեր-Պետրոսյանին: Եվ այսպես, ադիբեկյանական հարցման արդյունքում Ծառուկյանն այսօր դարձել է Հայաստանի ամենացանկալի քաղաքական դեմքը, ում երազում են տեսնել կա´մ նախագահի, կա´մ վարչապետի պաշտոնում` հուսալով, թե դրանով կարելի է փրկել դեպի կործանում գնացող պետությունը:
Վերցնելով քաղաքական պատվերի արտաքին շերտում տեղադրված ինֆորմացիան` փորձենք հասկանալ, թե ինչ կարող է թաքնված լինել դրա հետևում:
Եվ այսպես, վարկած առաջին` ամենապրիմիտիվը. Ահարոն Ադիբեկյանին վճարողը Գագիկ Ծառուկյանն է: Ծառուկյանը` անկախ ժամանակի ընթացքում հնարավորությունների ու կարողությունների ընդլայնումից, շարունակում է մնալ հասարակ գյուղացի տղա, առանձնակի խորամանկություն չունեցող, ուստի որոշել է իր վարկանիշը բարձրացնել` վճարելով Հայաստանի ամենաօրիգինալ սոցիոլոգիական հարցումներ կազմակերպողին և նրան հրահանգելով իրեն ներկայացնել որպես հանրության երազանքի հավաքական ասպետ: Ադիբեկյանն էլ` որպես նման մարդկանց հոգեբանությունը հասկացող, միանգամից գլխի է ընկել, որ առյուծների տիրակալը կարող է միայն և միայն բավարարված զգալ իրեն, եթե հայտնվի առաջին հորիզոնականում, դրա համար էլ կայացրել է լավագույն որոշումը` մեջտեղից հանել է գործող նախագահին ու վարչապետին, և մնացած բոլորին` ստորադասել Ծառուկյանին:
Վարկած երկրորդ. աշնանը և դրան հաջորդող ժամանակահատվածում սպասվում են բավական հետաքրքիր զարգացումներ քաղաքական դաշտում: Խոսվում է Ռոբերտ Քոչարյանի մշակած հատուկ պլանով ԲՀԿ-ի գրոհի անցնելու մասին. հնարավոր է, որ այս հարցումը այդ պլանի նախերգանքի մի մասն է` հարկավոր է նախապատրաստել ժողովրդին սպասվող փոփոխություններին: Այս վարկածի համատեքստում է նաև թեկնածուների մեջ հայտնված Ռոբերտ Քոչարյանի անունը:
Վարկած երրորդ. Ադիբեկյանի բացատրությունների առանցքում «վաղաժամկետ իշխանափոխություն», «արտահերթ ընտրություններ» արտահայտություններն են տեղ գտել: Հնարավոր է, որ Ծառուկյանն անգամ կապ էլ չունենա այս հարցումների հետ: Պատվիրատուն եղել է իշխանական դաշտից, նպատակը` ՀԱԿ—ին հասկացնել, թե` ձեռք քաշեք արտահերթ ընտրություններ պահանջելուց, դրանից ձեզ ավելի վատ հեռանկար է սպասվում:
Վարկած չորրորդ. սա կարող է հստակ հաշվարկված քայլ լինել` ուղղված հենց իր` ԲՀԿ առաջնորդի դեմ. հայտնի է, որ Ծառուկյանը մշտապես հայտարարում է, թե ինքը պաշտոնի ձգտող չէ, պաշտոնի համար չի մտել քաղաքականություն և այլն: Աշնանը Ծառուկյանը փորձեց հավակնություններ դրսևորել` հայտարարելով գալիք խորհրդարանական ընտրություններին «50+1» տոկոս ձայներ հավաքելու մասին, երբ այդ նույն ժամանակ ԲՀԿ-ին պատրաստվում էին, այսպես ասած, «թուլափայ» տալ` 8 տոկոս: Դրան հետևեց ԲՀԿ-ի ու նրա առաջնորդի վարկանիշի տևական անկումը, որ իր գագաթնակետին հասավ փետրվարյան` կոալիցիոն նոր հուշագրի ստորագրման-չստորագրման տվայտանքների ժամանակ: Կամ ինչ-որ մեկն է դարձյալ փորձել Ծառուկյանին հավակնություններ վերագրել` դրանով հող նախապատրաստելով նրա վրա կազմակերպվելիք հերթական արշավի համար, կամ` չի բացառվում նաև, որ հենց Ադիբեկյանն է ամեն ինչ սարքել. հնարավոր է, սոցիոլոգը դիմել է Ծառուկյանին` հարցումներ անցկացնելու խնդրանքով, ԲՀԿ առաջնորդը մերժել է, որից հետո Ադիբեկյանը «սեփական հայեցողությամբ» է կազմակերպել հարցումը:
Վարկած հինգերորդ. սոցիոլոգը հայտարարել է, թե միտումնավոր է ցուցակից դուրս թողել Սերժ Սարգսյանին և Տիգրան Սարգսյանին` ցանկանալով չափել նրանց «մաքուր քաշը»: Այդ մաքուր քաշը հաշվվել է 68 տոկոս. սա հարցվողների այն հատվածն է, ովքեր հրաժարվել են պատասխանել: Սոցիոլոգն ասել է, թե «պատճառը ՀՀԿ-ի երկու կարևոր դեմքերի բացակայությունը եղած կլինի»:
Այստեղ հարկ է ուշադրություն դարձնել նաև Ադիբեկյանի` «ՀՀԿ-ի երկու կարևոր դեմքեր» արտահայտությանը. սա ևս քաղաքական պատվերի շրջանակներում է` սրանով Ադիբեկյանը, փաստորեն, Տիգրան Սարգսյանին դրել է Սերժ Սարգսյանի հետ նույն նժարի վրա և նրան ներկայացրել որպես ՀՀԿ-ի կարևոր դեմք, այն դեպքում, երբ ՀՀԿ վերնախավը Տիգրան Սարգսյանին, մեղմ ասած, տանել չի կարողանում և ուղղակի հանդուրժում է, քանի որ նախագահը այլ ճար չունի, ու դրսից են թելադրում, ինքն էլ ստիպված իր նշանակած վարչապետին հրում է առաջ և, ՀՀԿ անդամատոմսեր բաժանել տալով, ստիպում ընկալվել որպես հանրապետական կուսակցության անդամ:
Իսկ թե վարկածներից որն է ավելի իրական, կերևա առաջիկայում:
Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը այսօր տեղեկացրեց, որ «Մատչելի բնակարան երիտասարդներին» պետական ծրագրի հերթական փուլում ընդգրկվել է 320 երիտասարդ ընտանիք:
Ծրագրի հերթական փուլի մեջ կընդգրկվեն 74 լրագրող, 104 մանկավարժ, 140 բժիշկ և 9 մարզիկ: «Դրանից բացի, մենք ստացել ենք նաև բնակարանների ձեռքբերման 242 հայտ` Գիտությունների ազգային ակադեմիայի երիտասարդ գիտաշխատողներից», -ասաց նա:
Փոխնախարարը հիշեցրեց, որ պետական ծրագրի շրջանակում կառուցվող և բաշխվող բնակարանների 1 քմ-ի միջին գինը կկազմի 185 հազար դրամ, ինչը 2 անգամ ցածր է միջին շուկայական մակարդակից: Ընդհանուր առմամբ, մինչև 2013 թ. փետրվար ամիսը նախատեսվում է բնակարանով ապահովել 1300 երիտասարդ ընտանիքի: «Համաձայն 2008 թվականի վերջի մեր տվյալների՝ բնակարանների կամ բնակարանային պայմանները բարելավելու խնդիր ունեն շուրջ 6 հազար ընտանիք»,- նշեց Քարամյանը:
Հիշեցնենք, որ բնակարանային պետական ծրագիրը, որը նախատեսված է երիտասարդ ընտանիքների համար, իրականացնում է «Մատչելի բնակարան երիտասարդներին» ՈՒՎԿ-ն: Վարկերը տրվում են մինչև 20 տարի ժամկետով, 9,5-10% տարեկան տոկոսադրույքով և 20% կանխավճարով: Ծրագրին կարող են մասնակցել երիտասարդ ընտանիքներ, որոնց ամուսիններից յուրաքանչյուրի տարիքը չի գերազանցում 35-ը, իսկ ամուսինների ընդհանուր տարիքը` 60-ը:
Այսօր լրագրողների հետ հանդիպեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ամփոփեց այս տարվա առաջին կիսամյակի նախարարության աշխատանքները:
Ըստ նրա, այս տարի հայապահպանության գլխավոր «թիրախ» է ընտրվել երիտասարդությունը, և տարին հայտարարվել է երիտասարդության տարի: Նրա խոսքով՝ նախարարությունն իրականացնում է երիտասարդությանն ուղղված մի շարք ծրագրեր, դրանց թվում՝ «Կտոր մը հայրենիք», «Հայրենիք, քեզ այսպես եմ տեսնում» ցուցահանդես-մրցույթը, «Արի տուն» ծրագրի ճամբարային հատվածը:
Այս տարվա սեպտեմբերին, ըստ Հակոբյանի, կբացվի հայ բարերարների ճեմուղի:
Հրանուշ Հակոբյանը նաև անդրադարձավ «Մեկ ազգ` մեկ մշակույթ»-ի հետ կապված զարգացումներին` նշելով որ վարչապետի վերահսկողության ծառայությունը ստուգում է կատարել ու օրենքի բազում խախտումներ հայտնաբերել: Ստուգումներ է կատարել նաև Վերահսկիչ պալատը:
Իսկ թե ով կլինի «Մեկ ազգ` մեկ մշակույթ» հիմնադրամի ղեկավարը, ըստ Հրանուշ Հակոբյանի, կպարզվի հոգաբարձուների խորհրդի որոշումից հետո:
Հիշեցնենք, որ «Մեկ ազգ` մեկ մշակույթ» հիմնադրամի ղեկավար Թամար Պողոսյանի և ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի միջև հակասությունն սկսվել է 2010 թվականին, ինչն էլ Թամար Պողոսյանին հասցրել է դատախազության դուռը: Նրա դժգոհության պատճառը 2010 թվականի վերջին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում Հրանուշ Հակոբյանի ելույթն էր. նա առաջարկել էր կրճատել «Մեկ ազգ` մեկ մշակույթ» հիմնադրամի բյուջեն: Արդյունքում` 12 մլն դրամ փոխանցվել էր այլ կազմակերպությունների, աշխատավարձի ամսական ֆոնդը 1.2 մլն դրամից կրճատվել էր մինչև 300 հազար դրամ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.