29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ՀՀ գլխավոր դատախազության կայքը տեղեկացնում է.
Դատարանը հիմնավորված է համարել զինված բանդա ձեւավորելու եւ մի քանի հարձակումներ նախապատրաստելու համար Գ. Մաթեւոսյանին, Ռ. Մասումյանին, Ա. Ղուկասյանին, Վ. Կարապետյանին, Ա. Ոսկանյանին եւ Գ. Գրիգորյանին նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքները եւ դատապարտել երկարատեւ ազատազրկման:
Հիշեցնենք որ խոսքը ՊԵԿ- ղեկավար Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձ իրականացրած բանդայի մասին է խոսքը, որ հետագայում մեղադրվեց նաև նմանատիպ հանցագործության այլ դրվագներով:
Դատարանում հետազոտված եւ հիմնավոր համարված ապացույցների համաձայն` Գագիկ Մաթեւոսյանը, 2006թ. կեսերից սկսած, ձեռնամուխ է եղել քաղաքացիների, պաշտոնատար անձանց եւ կազմակերպությունների վրա հարձակվելու եւ այլ հանցագործություններ կատարելու նպատակով կազմակերպված կայուն զինված հանցավոր խումբ՝ բանդա, ստեղծելուն: Գ. Մաթեւոսյանը, հանդիսանալով «Չղջիկներ» հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատարներից մեկը, օգտագործելով դիվերսիոն եւ հետախուզական գործունեության հմտությունները, որոնք ձեռք է բերել Հայաստանի սահմանամերձ շրջանների եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանությանն ուղղված մարտական գործողությունների ընթացքում, բանդայի կազմում հավաքագրել է քիմիայի, տեխնիկայի եւ էլեկտրոնիկայի բնագավառների գիտելիքներով օժտված մարդկանց՝ Արտակ Ղուկասյանին, պատերազմի մասնակից, ՀՀ ՊՆ հատուկ նշանակության ստորաբաժանման նախկին սպա Վազգեն Կարապետյանին, ինչպես նաեւ` իր մարտական ընկերներ Արայիկ Ոսկանյանին եւ Գրիգոր Գրիգորյանին։
Դատաքննությամբ պարզվել է նաեւ, որ Գ. Մաթեւոսյանը այլ անձանց պատվերով ծրագրել է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններ, մշակել է դրանց իրագործման պլաններ եւ բանդայի անդամների ներգրավմամբ իրականացրել անհրաժեշտ նախապատրաստական գործողություններ ու միջոցառումներ, բանդայի անդամների միջեւ կատարել է դերաբաշխում` որոշելով նրանցից յուրաքանչյուրի դերակատարումն ու մասնակցությունը:
Բանդայի կազմում ընդգրկված անձինք մասնակցել են հանցագործություններ կատարելուն ուղղված գործողություններին, անձամբ ձեռք են բերել կամ պատրաստել են կոնկրետ հանցագործությունների կատարման համար անհրաժեշտ պարագաներ, ապօրինի կերպով իրենց մոտ պահել եւ կրել են հրազեն ու ռազմամթերք:
Իրենց նպատակներն իրագործելու համար Գ. Մաթեւոսյանը ապօրինի ձեռք է բերել, պահել եւ ըստ անհրաժեշտության փոխադրել եւ կրել է հրազեն հանդիսացող «ՌՊԿ» մոդելի 1980 ԱՎ 8723 ձեռքի գնդացիր, ինքնաշեն եղանակով պատրաստված եւ ձեռնափայտի տեսքով քողարկված ակոսավոր հրազեն, 5.45 մմ տրամաչափի ինքնաշեն ակոսավոր դիպուկահար հրացան, 7.62 մմ տրամաչափի «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, ինչպես նաեւ` ռազմամթերք հանդիսացող «ԱԿ-47» եւ 7,62 մմ տրամաչափի այլ զենքերից կրակ արձակելու համար նախատեսված 329 փամփուշտ, «ԱԿ-74», «ՌՊԿ» եւ 5.45 մմ տրամաչափի այլ զենքերից կրակ արձակելու համար նախատեսված 30 փամփուշտ, «Ֆ-1» տեսակի մարտական բեկորային ձեռքի 3 նռնակ եւ դրանց համար նախատեսված «ՈՒԶՌԳՄ» եւ «ՈՒԶՌԳՄ-2» տեսակի 2 պայթուցիչներ, «ԿԴ-8Ա» տեսակի հրապատիճ-դետոնատոր, «Զարյա-Մ» տեսակի լուսաձայնային նռնակ, «ՍՄ» տեսակի 10 ազդանշանային ական, միանգամյա օգտագործման խորհրդային եւ արտասահմանյան արտադրության մեկական նռնականետ, «ՕՇՊ» տեսակի հրահաղորդ լար, գործարանային արտադրության դետոնացնող 48 ռելե, 25.709 գրամ քաշով «պլաստիդ» տեսակի ինքնաշեն պայթուցիկ նյութ եւ փշրող գործողության պայթուցիկ նյութի՝ տրոտիլի 200 գրամ եւ 400 գրամ քաշով 68 պայթաղյուսներ:
Գ. Մաթեւոսյանը կուտակել է նաեւ մեծ քանակությամբ սառը եւ նետողական զենքեր, հատուկ նշանակության հանդերձանք եւ միջոցներ՝ զրահաբաճկոններ, դիմակ-գլխարկներ, հետապնդումը դժվարեցնելու եւ անվադողերը ծակելու համար նախատեսված ցցեր՝ «ոզնիներ», քողարկման եւ անճանաչելի դառնալու համար նախատեսված թատերական շպարման պիտույքներ՝ կեղծամներ, բեղեր եւ այլն։
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դտարանի` 2011թ. հոկտեմբերի 14-ի դատավճռով.
Գագիկ Մաթեւոսյանին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 34-305-րդ հոդվածով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 8-րդ կետերով, 34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 236-րդ հոդվածի 3-րդ մասով, 275-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտել ազատազրկման՝ 14 տարի ժամկետով` ողջ գույքի բռնագրավմամբ:
Ռաֆայել Մասումյանին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով եւ 329-րդ հոդվածի 1-ին մասով ու դատապարտել ազատազրկման՝ 14 տարի ժամկետով:
Ռ. Մասումյանի նկատմամբ կիրառվել է ՀՀ Ազգային ժողովի` 2011թ. մայիսի 26-ի որոշման 8-րդ կետի 4-րդ ենթակետը և պատժաչափի չկրած մասը կրճատվել է մեկ քառորդով:
Արտակ Ղուկասյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 34-305-րդ հոդվածով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 8-րդ կետերով, 34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 236-րդ հոդվածի 3-րդ մասով, 275-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ վերջնական պատիժ սահմանել ազատազրկում՝ 10 տարի 9 ամիս ժամկետով:
Վազգեն Կարապետյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 34-305-րդ հոդվածով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 8-րդ կետերով, 34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 236-րդ հոդվածի 3-րդ մասով եւ դատապարտվել ազատազրկման՝ 12 տարի ժամկետով:
Արայիկ Ոսկանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 34-305-րդ հոդվածով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 8-րդ կետերով, 34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 236-րդ հոդվածի 3-րդ մասով, 275-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտվել ազատազրկման՝ 11 տարի ժամկետով:
Գրիգոր Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտվել ազատազրկման՝ 6 տարի ժամկետով:
Դատավճիռը կարող է բողոքարկվել մեկամսյա ժամկետում:
Մեղադրանքին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ` այցելելով ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքի «Օրվա լրահոս» բաժին
Ստեփանավանի Արամիս թաղամասում նախագահը Սերժ Սարգսյանի ներկայությամբ այսօր բացվեց «Սագամար» ընկերության լեռնահարստացուցիչ կոմբինատը: Սերժ Սարգսյանը շրջեց կոմբինատում, ծանոթացավ ընկերության ներդրումային ծրագրերի շրջանակում իրականացված աշխատանքներին: Հանքը շահագործելու է ռուսաստանյան «Նևա Ռուս» ընկերությունը, որը Հայաստանում իր գործունեությունն է իրականացնում 2007 թվականից:
Միայն Սագամար հանքում կազմակերպությունը շուրջ 94 մլն դոլարի ներդրում է կատարել: Նախագահին ծանոթացրել են ֆաբրիկայի ներկայիս հզորություններին: Առաջին 3 տարին հանքը շահագործվելու է բաց եղանակով և հանքաքարի տարեկան վերամշակման ծավալը կկազմի 5-6 հազար տոննա: Հետագայում շահագործման կհանձնվի նաև ստորգետնյա հանքը և հանքաքարի վերամշակման ծավալը կաճի մինչև 8 հազար տոննա տարեկան: Հայաստանում «Նևա Ռուսը» ցինկի, պղնձի և կապարի վերամշակմամբ է զբաղվում:
«Նևա-Ռուս» ընկերության ներդրումային գծով տնօրեն Կարեն Ղազարյանի խոսքով, առաջիկա երկու տարիների ընթացքում կազմակերպությունը հանքարդյունաբերության ոլորտում ևս 24 մլն դոլարի ներդրում կանի:
Կազմակերպությունը կարևորում է բնապահպանական տեսանկյունից անվտանգ տեխնոլոգիաների կիրառումը: «Սագամարում» առաջին անգամ կներդրվի չոր պոչերի տեխնոլոգիան` խտանյութը լվացվելուց հետո ջրի վնասակար նյութերն ու ծանր մետաղները ֆիլտրվելու են, իսկ ջուրը վերադառնալու է հանք կրկին օգտագործման: Հայաստանյան մետաղները ձուլվելու են Չինաստանում և Եվրոպայում:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի խոսքով՝ Հայաստանում հանքարդյունաբերության նոր մշակույթ է ձևավորվում: «Մենք նշանակություն ենք տալիս ոչ թե շահույթ հետապնդելուն, այլ մաքուր տեխնոլոգիաներին»:
Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր Սերժ Սարգսյանն այցելել է «Ագրոհոլդինգ» ընկերությանը պատկանող բազմաճյուղ տնտեսությամբ անասնապահական համալիր: 1989թ. մարզի Դարանիկ գյուղում հիմնադրված ընկերությունը գործունեություն է ծավալում Հայաստանի չորս մարզերում: «Ագրոհոլդինգ» ընկերության գործադիր տնօրեն Արշավիր Մարտիկյանի խոսքով` ընկերության տնտեսությունում առկա է 885 գլուխ խոշոր, 1200 գլուխ մանր եղջերավոր անասուն և 286 խոզի գլխաքանակ:
Նախագահը ծանոթացել է ընկերության արտադրողականության ցուցանիշերին: 2012թ. Ընկերությունը պլանավորվում է կառուցել կաթի գործարան` չորս տոննա հերթափոխային արտադրողականությամբ և սպանդանոց: Ընկերությունն ունի 82 աշխատակից` 130 000 դրամ միջին աշխատավարձով:
Արշավիր Մարտիկյանը նաև հայտնեց, որ ընկերության հիմնական դժվարությունները կապված են կաթի իրացման հետ: Ֆերմայում արտադրվող բարձր յուղայնության կաթն իրացվում է 215-250 դրամով: Սակայն նույնիսկ մթերման ամենաբարձր գինը բավարար չէ տնտեսության զարգացման համար: Կերը քիչ է և ձեռք է բերվում բարձր գներով:
Հայաստանում նոյեմբերի 7-8-ը ձյուն է սպասվում, ջերմաստիճանը կնվազի: Մասնավորապես, նոյեմբերի 7 –ին հանրապետության մի շարք շրջաններում` Լոռիում, Տավուշում, Սյունիքիում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում սպասվում են ձայն առատ տեղումներ, լեռնային շրջաններում` ձյունախառն մրրիկ, ճանապարհներին` մերկասառույց: Օդի ջերմաստիճանը կնվազի 13-15 աստիճանով, հաղորդում է «Հայպետհիդրոմետը»: Մնացած շրջաններում սպասվում է օդի ջերմաստիճանի մինչեւ 6-8 աստիճանի նվազում: Նոյեմբերի 8-ից սպասվում է ջերմաստիճանի նվազում եւս 3-5 աստիճանով:
Այսօր տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի նիստի օրակարգում ընդգրկված էր 4 հարց:
Գլխավոր դատախազության կայքը տեղեկացնում է, որ կոլեգիայի նիստում մասնավորապես քննարկվել են 2011թ. գարնանային զորակոչի կազմակերպման և անցկացման ընթացքում թույլ տրված խախտումներին և դրանց առթիվ ձեռնարկված դատախազական ներգործության արդյունքներին, 2011թ. գարնանային զորակոչի ընթացքում «Զինապարտության մասին», «Այլընտրանքային ծառայության մասին», և «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքների պահանջների կատարման և այդ բնագավառում կատարված դատախազական աշխատանքների վիճակին վերաբերող հարցեր:
Բացի այդ՝ զեկուցվել են 2010թ. ընթացքում խուլիգանության դեպքերի վերաբերյալ նյութերի նախապատրաստման, քրեական գործերի նախաքննության նկատմամբ իրականացված դատավարական ղեկավարման, դատախազական հսկողության և մեղադրանքի պաշտպանության, ինչպես նաև 2010թ և 2011թ. առաջին կիսամյակի ընթացքում դատապարտյալներին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու գործընթացում օրենսդրության պահանջների պահպանման վիճակի ուսումնասիրության արդյունքները: Քննարկման արդյունքներով՝ կոլեգիան կկայացնի համապատասխան որոշում՝ արձանագրված թերությունները վերացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ՝ նախանշելով դրանց հիմնական ուղղությունները:
Երեւանի քաղաքապետարանում այսօր` նոյեմբերի 4-ին, կգումարվի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդամենը մեկ հարց է. սահմանել Երեւանի քաղաքապետի ընտրության ժամկետը:
Ավագանու նիստն անցկացնելու մասին որոշումը կայացրել է Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանը:
Հիշեցնենք, որ Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարական էր ներկայացրել հոկտեմբերի 28-ին: Ըստ «Երեւանում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» օրենքի, նոր քաղաքապետը Ավագանու կողմից պետք է ընտրվի քաղաքապետի հրաժարականից հետո մեկ ամսվա ընթացքում:
Նշենք, որ ՀՀԿ խորհրդի նիստում որոշում է կայացվել, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնում ՀՀԿ-ն ներկայացնելու է հենց Տարոն Մարգարյանի թեկնածությունը:
Քիչ առաջ Սերժ Սարգսյանի հրամանագրով սեփական դիմումի համաձայն պաշտոնից ազատվեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Միքայել Մինասյանը: Պաշտոնից ազատվելուց հետո Միքայել Մինասյանը պատասխանել է NEWS.am-ի հարցերին:
Պարոն Մինասյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր անակնկալ հրաժարականը:
Անշուշտ անակնկալ ոչինչ չկա դրանում: Ես գնում եմ օգնելու Հովիկ Աբրահամյանին գալիք ընտրությունները պատշաճ նախապատրաստելու հարցում և կարծում եմ, որ դա է այսօր առաջնահերթություն:
Իսկ ինչո՞ւ է այդքան մեծ ուշադրություն դարձվում այսօր նախընտրական շտաբի ձեւավորմանը` պատճառ դառնալով բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների:
Հանրապետության նախագահը տրամադրված է լավագույն ընտրությունների անցկացման: Մենք պատրաստվում ենք ոչ միայն ապահովել նախագահի կուսակցության հաղթանակը գալիք ընտրություններում, այլև նպաստել այնպիսի ընտրությունների անցկացմանը, որից Հայաստանը դուրս կգա ուժեղացած և վստահորեն դեպի ապագա նայող: Իսկ դրա համար այսօր արդեն ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները: Կարծում եմ, որ այս ընտրությունները որակական հեղափոխություն են լինելու մեր երկրի ու բոլորիս համար:
Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ սրանով կավարտվի պաշտոնաթողությունների այն շղթան, որին մենք ականատես ենք լինում վերջին օրերի ընթացքում:
Նման հարցերի պատասխանը գիտի միայն մեկ մարդ` հանրապետության նախագահը:
Բրիտանական խորհուրդը, Երեւանում Բրիտանական դեսպանատունը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը հայտարարում են Նա/նե լրագրողական աշխատանքների 4-րդ մրցույթը:
Մրցույթն իրականացվում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, Վորլդ Վիժն Հայաստան գրասենյակի, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի եւ BMI ավիաընկերության հետ համատեղ:
Մրցույթին իրենց նյութերը կարող են ներկայացնել հայաստանյան տպագիր, առցանց եւ հեռարձակող լրատվամիջոցների աշխատակիցները եւ անկախ լրագրողները։ Տպագրված կամ հեռարձակված նյութերը կամ դրանց հեղինակների թեկնածությունը կարող են առաջադրել նաեւ հասարակական կազմակերպություններն ու անհատները: Նախատեսվում է նաեւ հանրային քվեարկություն Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի Facebook-ի էջում։
Նյութերը պետք է տպագրված կամ հեռարձակված լինեն 2011թ հունվար — դեկտեմբեր ժամանակահատվածում, անդրադառնան քաղաքական, հասարակական եւ տնտեսական ոլորտներում կանանց գործունեությանը, ձեռքբերումներին ու նվաճումներին, խնդիրներին ու մարտահրավերներին` այս ամենը դիտարկելով տղամարդկանց եւ կանանց հավասարության տեսանկյունից։ Նյութերը կարող են ներկայացվել լրագրության ցանկացած ժանրում:
Անվանակարգեր
1. Հեռուստատեսային նյութ
2. Տպագիր հոդված
3. Ռադիոնյութ
4. Առցանց եւ բլոգի հոդված
5. Ֆոտո ռեպորտաժ (մեկ կամ ավելի լուսանկարներ)
6. Սոցիալական եւ առեւտրային գովազդ, որն ապրանքը գովազդելիս անդրադառնում է կնոջ կերպարին կամ գենդերային հավասարությանը։
Մրցանակներ
1-ին մրցանակ- Նա/Նե արծաթե արձանիկ եւ 300.000 ՀՀԴ
2-րդ մրցանակ- Հավաստագիր եւ 150.000 ՀՀԴ
3-րդ մրցանակ- Հավաստագիր եւ 75.000 ՀՀԴ
Հատուկ մրցանակներ գործընկեր կազմակերպությունների կողմից
1. Վորլդ Վիժն Հայաստան գրասենյակը «Երեխայի առողջությունն առաջնային է» քարոզարշավի շրջանակում հատուկ մրցանակ կշնորհի մոր եւ մանկան առողջության հարցերը թեմայով լավագույն նյութի հեղինակին:
2. ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը հատուկ մրցանակ կշնորհի Հայաստանում հղիության` սեռով պայմանավորված ընդհատումների հարցերը թեմայով լավագույն նյութի հեղինակին:
3. Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան հատուկ մրցանակ կշնորհի լավագույն ուսանողական աշխատանքի հեղինակին:
Հայտերն ընդունվում են մինչեւ 2012թ-ի հունվարի 17-ը, մրցույթի արդյունքները կամփոփվեն 2012 թ-ի հունվարի վերջին եւ կներկայացվեն «Նա/Նե» ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում:
Մանրամասն տեղեկությունների եւ նախորդ տարիների մրցանակակիրների աշխատանքերին ծանոթանալու համար պետք է այցելել Բրիտանական խորհրդի կայքը եւ Բրիտանական խորհրդի Facebook-ի էջը:
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակ, մինչեւ դեկտեմբերի 10-ը Բաղրամյան 24 հասցեով, դեկտեմբերի 11-ից Ալեք Մանուկյան 9 հասցեով, կամ ուղարկել nane@britishcouncil .am էլ-փոստի հասցեով։ Էլեկտրոնային հայտերի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տպագրված նյութի սկանավորած տարբերակը:
Այսօրվա` Նոյեմբերի 3-ի կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն, անդրադառնալով Թռչկանի ջրվեժի խնդրին, նախ ասել է, թե բնապահպանների պահանջը պետք է բավարարել եւ ջրվեժին տալ հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ, ապա խնդիրը փակված համարելով, ուշագրավ մի հայտարարություն է արել:
«Բնապապանության նախարարությունն ուսումնասիրել է խնդիրը և Հանրապետության Նախագահի հանձնարարականով կայացրել որոշումներ, որոնց համաձայն՝ մենք այդ ռիսկերը չեզոքացրել ենք», — ասել է վարչապետը:
Այստեղ ուշագրավ է մի հանգամանք: Ինչո՞ւ է վարչապետ Սարգսյանը, կանգնած լինելով ՀԷԿ-ի կառուցման ակունքներում, հիմա իր վրայից գցում պատասխանատվությունը, հղում անելով նախագահի հանձնարարականին:
«Հայկական Վարկածին» «Ռոբշին» կազմակերպության ղեկավարն անձամբ է տեղեկացրել, որ ՀԷԿ_ի կառուցման թույլտվության հարցը լուծվել է տարիներ առաջ, վարչապետի գիտությամբ ու հանձնարարկանով:
Ի վերջո տարօրինակ է, որ մեր երկրում ցանկացած հարցի ընթացք են տալիս ոնց քեֆները ուզում է, հետո նեղն ընկնելով մեջբերում են նախագահի հանձնարարականը: Իսկ պատկան գերատեսչությունները, որպես կանոն հայտնվում են երկրորդական կարգավիճակում:
Հարց է ծագում նշված կառույցնե՞րն են իրենց ապաշնորհ գործունեությամբ ստիպում, որ իրենց լուծելիք հարցերը լուծվեն նախագահի հանձնարարականով, թե Սերժ Սարգսյանն է նախընտրում երկիր ղեկավարելու այս դրվածքը:
Նոյեմբերի 2-ի առավոտյան Դարպաս գյուղում Աբրահամյանների ընտանիքում որդին սպանել է հորը` 60-ամյա Վահան Աբրահամյանին եւ կնոջը` 29-ամյա Արմենուհի Շիրինյանին: Մարտին Աբրահամյանը առավոտյան ժամը 7-ի սահմաններում իր կոշկակարի դանակով սպանել է սկզբում կնոջը, ապա իջել տնակ, որտեղ քնած է եղել հայրը, նրան եւս սպանել է ու դիմել փախուստի:
Մեր ունեցած տեղեկություններով վերջինս կասկածներ է ունեցել հոր և կնոջ կապի վերաբերյալ և հոգեկան անհավասարակշիռ վիճակում սպանել երկուսին էլ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.