17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...10.05.2024 | 12:09
Բագրատ Սրբազան. Արթմության զգացումը կա, այս բոլորն այլևս պետք է տեղափոխվի քաղաքա...09.05.2024 | 15:10
Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հա...09.05.2024 | 14:10
ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվա...09.05.2024 | 13:10
Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածո...«Պատերազմի տարիներին տնտեսական աճ ստացած կառավարության հրաժարականն էին պահանջում՝ անընդունելի համարելով ժողովրդի կենսապայմանների վատացումը, իսկ մեր ֆինանսների նախարարն ասումա՝ բա որ Պորտուգալիայի գյուղերում բերքը լավ չլինի, ո՞նց բյուջեն կկատարեմ: Սա հանրությանը ձեռ առնել է: Բացարձակ պատկերացում տնտեսության մասին չունի, մտածում է միայն իր հետույքն ապահովագրելու մասին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրատն Բագրատյանը`ավելացնելով . «Երկու օր առաջ գյուղատնտեսության նախարարության պատասխանատու ներկայացուցիչը հայտարարեց, որ գյուղատնտեսությունում աճը եղել է 15 տոկոս, այսինք 15 տոկոս ֆիզիկապես ավելի մթերք է արտադրվել՝ պարոն Բախշյանի հայտարարությունն է: Երկրի բնակչությունն այս տասը ամսում 3 տոկոսով պակասել է: Ոնց կարող է մթերքի ծավալի ավելացման և բնակչության պակասելու հետ մեկտեղ բերքի գները բարձրանային 14 տոկոսով: Ես կոչ եմ անում ՀՀ նախագահին և ՀՀԿ-ին աշխատանքից վտարել ԿԲ տնօրենին, վարչապետին և ֆինանսների նախարարին»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ ազգային եկամտի օգտագործման հաշվի մեջ հարուստների տեսակարար կշիռը շարունակելու է ավելանալ: 2012-ը բերքառատ տարի է լինելու հարուստների համար: Աղքատացումը շարունակվելու է:
Նա համոզված է, որ եկող տարի ոչ թե տասը տոկոսով բարձրանալու, այլ հինգ տոկոսով նվազելու են կենսաթոշակները. «Թոշակները կբարձրանան տասը տոկոս, բայց չէ՞ որ գներն էլ տասնհինգ տոկոս կավելանա, իսկ թոշակառուներին հենց պարենի գնաճն է վերաբերում: Այսինքն ՀՀԿ-ն գալիս է և ասում է թոշակառուներին, որ հինգ տոկոս վատ կապրեն»,- ասաց նա:
«Երեկ չէ առաջին օրը փոխանակ վարչապետը վերլուծեր տնտեսական վիճակը, ինչ զարգացումներ են սպասվում, և ազնվորեն ասեր, թե ինչ հարցեր են լուծվելու այդ բյուջեով, փոխարենը տեղի ունեցավ մի ելույթ, որտեղ նորից լսեցինք թիրախների մասին, ռիսկերի ապահովագրման մասին: Ի դեպ ասեմ, որ էս տերմինալոգիան, որը հաճախ օգտագործվում է ֆինանսների նախարարի և Կենտրոնական բանկի կողմից, պրիմիտիվ տերմինաբանություն է, որևէ կոմերցիոն բանկի վարկային աշխատողին բնորոշ»:
Նրա խոսքով՝ ազգային եկամտի օգտագործման հաշվի մեջ հարուստների տեսակարար կշիռը շարունակելու է ավելանալ: 2012-ը բերքառատ տարի է լինելու հարուստների համար: Աղքատացումը շարունակվելու է:
«Այն տպավորությունն ունեմ, որ վարչապետը և Կենտրոնական բանկի նախագահը «թիրախ, սոցիալական ռիսկերի ապահովագրություն, լիկվիդայնություն» բառերից այն կողմ ոչինչ չգիտեն: Հասարակ մակրոտնտեսական տրամաբանությամբ հենց հարուստներն են մի քիչ ավելի լավ ապրելու, որովհետև ունենալու են ավելի շատ եկամուտ, քան գնաճն է»,- նշեց Բագրատյանը:
Վաղը` Նոյեմբերի 18-ին, ժամը 12:00‑ին, «Վարկած» ակումբի հյուրն է լինելու քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը:
Թեման` Ներքաղաքական զարգացումները.
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց դեկտեմբերի 2-ին և 3-ին Երևանում կայանալիք «Մանկակական Եվրատեսիլ» միջազգային մրցույթի պատշաճ կազմակերպման համար կառավարության պահուստային ֆոնդից «Մանկական Եվրատեսիլ» հիմնադրամին 172 մլն դրամ հատկացնել` որպես նվիրատվություն։ Հարցը ներկայացրեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ տեղեկացնելով, որ հովանավորներից և այլ ճանապարհներով ստացված եկամուտները բավարար չեն միջազգային կարգի այդ մրցույթը պատշաճ անցկացնելու համար։
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խաչատրյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել կադրերի ռեզերվ:
Ոստիկանապետի մեկ այլ հրամանով, Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գրիգոր Բադաչյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այդ պաշտոնին նշանակվել է ոստիկանության փոխգնդապետ Արթուր Տոնոյանը, որը ոստիկանապետի հրամանով ազատվել է Ճանապարհային ոստիկանության քննական հաշվառման բաժնի պետի պաշտոնից:
Զբաղեցրած պաշտոնից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով վարչության պետ Կարեն Կարապետյանը:
Պաշտոնից ազատվել է նաև ոստիկանության Գառնիի բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Մանվել Անդրեասյանը:
Ոստիկանապետի մեկ այլ հրամանով, աշխատանքից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Մասիսի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Առաքելյանը: Նրա փոխարեն Մասիսի ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Համլետ Ղամբարյանը` ազատվելով նույն բաժնի անչափահասների բաժանմունքի պետի պաշտոնից:
Ոստիկանության գնդապետ Վարդան Հովսեփյանը նշանակվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ և նույն վարչության 3-րդ վարչության պետ:
Ոստիկանապետի հրամանով լուծարվել է ոստիկանության գեներալ-մայոր Էդիկ Ղազարյանի պայմանագիրը: Էդիկ Ղազարյանը նախկինում ոստիկանության շտաբի պետն էր և ՀՀ ոստիկանապետի խորհրդականը։
Ցվետանա Պասկալևայի Armenian Music Center-ի հետ համատեղ ստեղծած «Ղարաբաղի վերքեր» ֆիլմաշարը թարգմանվել է վեց լեզվով, որի շնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերի 18-ին:
«Սա իմ 20 տարիների աշխատանքի արդյունքն է: Հայաստանի Հանրապետության 20-ամյա տարեդարձը համընկնում է հայկական հողի վրա իմ ապրելու 20 տարիների հետ»,- նշեց Պասկալևան այսօր լրագրողների հետ հանդիպմանը: — Ես Հայաստան ընկա պատահականորեն: Ուսանող էի այստեղ, հետո, երբ գնացի Մոսկվա, լսեցի արցախյան պատերազմի մասին: Շատ կարդացի ու երբ գալիս էի որպես լրագրող, արդեն գիտեի՝ ուր եմ գնում»: Ցվետանան հատկապես տպավորված էր Գետաշենից. «Այն ինչ տեսա Գետաշենում, ինձ մոտ կասկած չթողեց, որ որպես լրագրող պետք է աշխատեմ ու օգնեմ մարդկանց»:
Հիշելով պատերազմական տարիները և այդ ընթացքում իր արած աշխատանքը՝ Պասկալևան ասաց, որ 20 տարի անց, հետ նայելով անցյալին՝ բոլորովին չի ափսոսում, որ թողել է ասպիրանտուրան ու անցել բոլոր այդ վտանգների միջով:
«Այն ժամանակ ես չէի մտածում ոչ մի այլ բանի մասին, միայն մտածում էի այդ մարդկանց մասին»,- հիշեց Պասկալևան. իրեն ոչինչ չէր կարող կանգնեցնել, անգամ ադրբեջանցիների ատելությունն ու վտանգը, որ սպառնում էր իր կյանքին:
2011թ. նոյեմբերի 17-ին Ալմաթիում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով այսօր Ալմաթի է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:
Նիստի ընթացքում կքննարկվեն և կստորագրվեն ռազմական համագործակցության բնագավառում մի շարք փաստաթղթեր:
Այցի ընթացքում ծրագրված է նախարարի երկկողմ հանդիպումները Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերդյուկովի, Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Ժադոբինի և Ուկրաինայի պաշտպանության նախարար Եժելի հետ:
Նոյեմբերի 22-24-ին Երևանում տեղի կունենա ԱՊՀ երկրների ուսանողների և երիտասարդ գիտնականների կոնֆերանս «Տիեզերական դարաշրջանի 50 տարին. երկնքի իրական և վիրտուալ ուսումնասիրություններ» թեմայով, որի ընթացքում կքննարկվեն ինչպես աստղագիտական նորագույն արդյունքներն ու տվյալները, այնպես էլ շրջահայությունները, տվյալների շտեմարանները և վիրտուալ աստղադիտարանները: Կոնֆերանսը կազմակերպվում է առաջին տիեզերական թռիչքի 50-ամյա միջոցառումների շրջանակում, ինչպես արդեն հայտարարվել էր: Կոնֆերանսին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Լատվիայի, Լիտվայի և Տաջիկստանի 50 ուսանողներ և երիտասարդ գիտնականներ, ինչպես նաև եվրոպացի, ռուս և հայ դասախոսներ, որոնք կկարդան հրավիրված դասախոսություններ: Ուսանողները ելույթ կունենան իրենց մագիստրոսական կամ թեկնածուական թեզերի և հետազոտությունների թեմաներով: Կանցկացվեն նաև գործնական պարապմունքներ, կկազմակերպվի այցելություն Բյուրականի աստղադիտարան: Կոնֆերանսի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ռուսերենը: Այն ֆինանսավորվում է ռուս-հայկական համագործակցության հիմնադրամի կողմից:
Կոնֆերանսի պաշտոնական բացումը տեղի կունենա նոյեմբերի 22-ին, ժամը 09:30-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի փոքր դահլիճում:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել. «Հայաստանի Հանրապետությունում գործում են բազմաթիվ լեռնաարդյունաբերական հանքեր, և առկա են այդ արդյունաբերության հետևանքով գոյացած տասնյակ մեծածավալ պոչամբարներ, որոնք ահազանգող խնդիրներ են առաջացրել բնակչության առողջության և անվտանգ ապրելու իրավունքի համար:
Այն բնակավայրերում, որտեղ գտնվում են այդ հանքերը, բնակչության հիվանդության (նորագոյացություններ, շնչառական հիվանդություններ, անոմալ ծնունդներ, չբերություն, վիժումներ և այլն) ցուցանիշն ակնհայտ մտահոգիչ բարձր է հանրապետական ցուցանիշների համեմատությամբ: Հանքավայրերին մոտ բնակավայրերի շրջակա միջավայրում (հողու, օդում, ջրում, սննդամթերքում և մարդկանց օրգանիզմում) ծանր մետաղների և այլ վտանգավոր նյութերի առկայությունը մի քանի տասնյակ անգամ, որոշ դեպքերում՝ հարյուրավոր անգամ գերազանցում է թույլատրելի նորմերը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը, խախտելով ազգային օրենսդրությունը և մի շարք միջազգային նորմեր, հարյուրավոր լիցենզիաներ է տրամադրել նոր լեռնաարդյունաբերական հանքերի շահագործման և հետախուզման (ապագա շահագործման) նպատակով, որոնցից են Թեղուտի, Կապան քաղաքի Շահումյանի հանքավայրերը, Հրազդանի և Տաթևի Սվարանիցի երկաթի հանքավայրերը, ինչպես նաև Հայաստանի ողջ տարածքում ուրանի հետախուզման և ապագա շահագործման նպատակով, որոնց աշխատանքներն անցած տարի մեկնարկել են Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքում:
Հայաստանի լեռնաարդյունաբերական հանքերի ներկայիս և սպասվող նոր հանքավայրերի շահագործման հետևանքով ոչ միայն տուժում է շրջակա միջավայրը՝ թողնելով նրա վրա աղետալի ազդեցությունը, այլ նաև Հայաստանի Հանրապետության տնտեսությունը:
Մենք ականատեսն ենք բացարձակ արատավոր և մեր ժողովրդի համար կործանարար երևույթի` այսօր մեր ընդերքի գիշատչական շահագործումը Հայաստանի կառավարության կողմից հանգեցնելու է այնպիսի իրողության, որ մենք չենք կարողանալու զարգացնել ոչ զբոսաշրջությունը, ոչ գյուղատնտեսությունը, և ունենալու ենք նաև էկոլոգիական արտագաղթ:
Օսմանյան կայսրությունը մեզ բնաջնջում էր մեր հայրենիքից բռնի ուժի կիրառմամբ, իսկ այսօրվա Հայաստանի կառավարությունը իրականացնում է ոչ պակաս նենգ ծրագիր՝ բնաջնջում է նաև մեր հայրենիքը:
Ինչպես կարելի է պետության տնտեսությունը կառուցել հանքերի գիշատչական շահագործման վրա և դրանով խրախուսել, թե իբրև աշխատատեղեր են ստեղծվում: Ինչ աշխատատեղեր և ինչի հաշվին: Բավարար չէ, որ ունեզրկել են, իրավազրկել են մեր քաղաքացիներին, այժմ էլ անցել են ստրկացմանը: Հանքավայրում այսօրվա աշխատող մարդը այդ տաժանակիր աշխատանքի համար միջինը ստանում է 100 հազար դրամ, ինչով բավարարում է միայն իր ֆիզիկական գոյությունը:
Մեր բոլորիս ազգային հարստությունը անօրինական ճանապարհով փոխանցվեցին մի քանի սեփականատերերի և այսօր էլ նույնը շարունակվում է:
«Ժառանգությունը» մարզերի բնակիչների, քաղաքացիների և հասարակական խմբերի հետ, որոնք հետևողականորեն պայքարում են մեր հայրենիքը հանքավայրեր և պոչամբարներ չվերածելու համար, շարունակելու է միջոցներ ձեռնարկել խափանելու ՀՀ կառավարության այդ անմարդկային և հակահայկական ծրագիրը»:
Այսօր Հայաստանի Սահմանադրական դատարանը մերժել է մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի դիմումը եւ հակասահմանադրական չի ճանաչել Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը:
Նշենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը դիմել էր ՍԴ-ին` խնդրելով քննել օրենսգրքի տվյալ դրույթի սահմանադրականությունը, որը վերաբերում է զրպրտությանն ու վիրավորանքին: Հիշեցնենք նաև օրենսգրքում 2010թ. փոփոխությունը ներկայացրել էր հենց Կարեն Անդրեասյանը, որն եւ այժմ վիճարկում էր իր իսկ հեղինակած դրույթի սահմանադրականությունը: Իսկ նա այդ արել էր, ոչ թե այն պատճառով որ զղջում էր կատարվածի` (արդյունքում բազմաթիվ քաղհայցեր լրատվամիջոցների դեմ խոշոր գումարային պահանջով) իր իսկ ներկայացրած դրույթի համար, այլ, որ ևս մեկ անգամ ապացուցվի իր ճշմարտացիությունը:
ՍԴ-ն այսօր` նոյեմբերի 15-ին քննել է դիմումը, եւ հոդվածը հակասահմանադրական չի ճանաչել, սակայն տվել է տվյալ օրենքի կիրառման մեկնաբանությունը:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ներկայացրել է 37 էջանոց վճռի միայն եզրափակիչ մասը, նկատելով, թե լրատվամիջոցների դեմ նյութական փոխհատուցման վճիռներ կայացնելիս դատարանները պետք է հաշվի առնեն տվյալ լրատվամիջոցների նյութական հնարավորությունները, նաեւ նպատակ չհետապնդեն սնանկացնել լրատվամիջոցը:
Գործով պատասխանող, ԱԺ իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Անի Մխիթարյանը անհիմն էր որակել դիմումը եւ ՍԴ-ից խնդրել էր մերժել այն:
Ըստ Անդրեասյանի, օրենքի տվյալ դրույթի կիրառումը հանգեցնում է ազատության իրավունքի անհամաչափ սահմանափակմանը` արդյունքում վտանգելով որոշ լրատվամիջոցների հետագա գործունեությունը:
ՊՆ վարչական համալիրում այսօր տեղի է ունեցել նորաստեղծ «Զինված ուժերի գործունեությունը կարգավորող իրավական ակտերի վերանայման և առաջարկությունների մշակման» աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որը վարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Աշխատանքային խմբի գործունեությունը համակարգում է պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:
Աշխատանքային խմբի ստեղծման նպատակը պաշտպանության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն արդյունավետ իրականացնելու համար շահագրգիռ, կարող ուժերի համախմբումն է:
Աշխատանքային խմբի անդրանիկ նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և զինդատախազ Գևորգ Կոստանյանն իրենց ելույթներում նշել են, որ խմբի գործունեությունն ուղղված է լինելու զինված ուժերի գործունեությունը կարգավորող կամ ոլորտին առնչվող այլ իրավական ակտերի վերանայմանը, այդ ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունների մշակմանը: Նաև` առաջարկություններ կներկայացվեն զինված ուժերում հանցավորության մակարդակի բարձրացմանը նպաստող գործոնների հայտնաբերման ուղղությամբ կատարվող ուսումնասիրությունների և դրանց վերացման կամ ազդեցության նվազեցման վերաբերյալ:
Բացի ՊՆ իրավասու ներկայացուցիչներից` աշխատանքներին ներգրավվելու են նաև Զինդատախազության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, և քաղաքացիական հասարակության շահագրգիռ ներկայացուցիչներ:
-
-
11.05.2024 | 01:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից -
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գործընթացի մասին -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
16.05.2024 | 01:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու -
11.05.2024 | 02:10
Այո՛, երկքաղաքացի եմ․ Բագրատ Սրբազանը հաստատեց՝ ՀՀ-ի և Կանադայի քաղաքացի է -
14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.