29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Անձնագրերի և վիզաների վարչությունում օրերս տեղի ունեցան փոխատեղումներ, որին անդրադարձել էր «Հայկական Վարկածը»: Պաշտոնական հաղորդագրությամբ չկար որևէ նշում, թե որ բաժանմունքում է վերանշանակվել Էրեբունու բաժի պետը, ինչն էլ ենթադրել էր տալիս, որ նա նոր նշանակում չի ստացել: Սակայն պարզվում է, որ նոր ոստիկանապետը այդքան դաժան չի եղել և Սերգեյիչի ընկերուհուն անգործ չի թողել. նա այժմ Նուբարաշեն վարչական շրջանի անձնագրային բաժնի պետն է:
Օրեր առաջ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտարարաել էր որ կարագը մեզանում «կեղծվում» է, խոստանալով ավելի ուշ անուններ հրապարակել:
Այսօր Սփրեդի ու կարագի գաղտնիքները բացահայտված են. իրավախախտ 10 իրացնող և ներկրող ընկերություններ՝ «Ալեքս Գրիգ», «ՍԱՍ Գրուպ», «Սթար Դիվայդ», «Ֆրեշ», «Նոր Զովք» և «Բիո-Ֆուդ», «Բրենդ Լիդեր», «Կարթել-Աննա», «Ֆելիքս Սարգ», «Արդիս» ՍՊԸ-ները Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նիստում տուգանվեցին, յուրաքանչյուրը` 3-ական միլիոն դրամով:
Ստացվում է, որ սպառողին խաբելու մեխանիզմը գործել է ոլորտում գործող գրեթե բոլոր ընկերություններում: Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ-ն կատարել էր հսկիչ գնումներ ու պարզել, որ կարագի անվան տակ սպառողներին վաճառվել է բուսասերուցքային սփրեդ , որը տեսքով գրեթե չի տարբերվում կարագից, բայց շատ ավելի էժան է (1 կգ-ը` մոտ 1000 դրամ):
Հանձնաժողովն արձանագրեց, որ տնտեսվարողները, որոնք բուսասերուցքային սփրեդը վաճառում են կարագի անվան տակ, անհավասար մրցակցային պայմաններում են հայտնվում բարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ՝ ստանալով մրցակցային լուրջ առավելություններ:
Չարաշահող ընկերություններն ընդունեցին խախտումը և խոստացան, որ հետագայում կբացառեն նման դեպքերը:
Միայն «Կարթել-Աննա»-ի ներկայացուցիչ Համլետ Խաչատրյանը հրաժարվեց մեղքի իրենց բաժնից, պատճառաբանելով, թե նախ` իրենից նախօրոք չեն պահանջվել փաստաթղթերը, այլ ասել են, որ դրանք կարող է ՏՄՊՊՀ նիստի ժամանակ ներկայացնել: Խաչատրյանը փորձեց նաև իր մեղքը բարդել իր ներկրած սփրեդը վաճառած «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի վրա` մեղադրելով «Կարթել-Աննա»-ի մատակարարած ապրանքի փոխարեն խանութներում այլ ապրանք ներկայացնելու մեջ:
Հանձնաժողովն ընկերության ներկայացուցչի փաստարկներն, իհարկե, չընդունեց: «Կհանդիպենք դատարանում», ի պատասխան հայտարարեց Խաչատրյանը:
ՀՀ նախագահի մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2010թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքը:
Նոյեմբերի 20-ին` ժամը 08:50-ի սահմաններում, հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում (Կուրոպատկինոյի ուղղություն) ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ հակառակորդի կողմից արձակված գնդակից կրծքավանդակի շրջանում ստանալով հրազենային մահացու վիրավորում, զոհվել է ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Միհրան Արմենի Մարգարյանը: Այդ մասին տեղեկացնում են պաշտպանության բանակի լրատվական ծառայությունից: «Ադրբեջանի զինված ուժերի կողմից շփման գծի ողջ երկարությամբ ծավալված նախահարձակ գործողությունները, որոնք հիմնականում իրականացվում են դիպուկահար զինատեսակներից, մեկ անգամ ևս փաստում են, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն չի կատարում միջազգային տարբեր մակարդակներում տեղի ունեցած բանակցություններում ձեռքբերված հրադադարի ռեժիմի պահպանման պահանջները, այլև օր-օրի առավել լկտի և սանձարձակ բնույթ է հաղորդում իր ագրեսիվ ձեռնարկումներին:Առաջնային գծում տեղի ունեցած մահվան ելքով հերթական միջադեպը կրկին հաստատում է, որ ադրբեջանական կողմը ոչ միայն չի հարգում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը, այլև նպատակային քայլեր է իրականացնում տարածաշրջանային լարվածությունը խորացնելու ուղղությամբ: Հանգամանք, որը ղարաբաղյան կողմին ստիպում է իր հետագա գործողություններում լինել առավել կոշտ, իսկ պատասխաններում` համարժեք»,ասված է ՊԲ հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին նույնպես հակառակորդի դիպուկահարի կրակոցից ժամկետային զինծառայող էր մահացել:
«Ես ամաչում եմ դրանից, որ իմ էրեխեն կարող է նեղվի մեր երեսից, որովհետև մենք ենք էս համազգեստը կեղտոտել»,- ասել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում:
«Ես հոգով եմ տեսնում: Ես չեմ ուզում որևէ մեկից հայացք փախցնեմ, չեմ ուզում, որ իմ երեխան ինձնից հայացք փախցնի: Մինչև 40 տարեկան մարդն ապրում է, որ նրա հորը չասեն, որ տղեդ շան լակոտ է, իսկ 40-ից հետո ապրում է, որ հանկարծ երեխային չասեն, որ հերդ շուն է: Այ, «միլիցա-պեպելնիցա» որ ասել էի` դրա մասին ասեմ: Գասպարյանը էդքան պրիմիտիվ չի: Խոսքը եղել է այն մասին, որ Տերն ինձ ողորմել է, և ես փոքր 7 տարեկան տղա ունեմ: Տերն ինձ ողորմել է, որ տղաս դեռ չի հասկանում, որ բակում խաղալուց էրեխեքը ձեռ են առնում, միլիցով են վախեցնում` արա, միլիցեն եկավ, արա, միլիցա-պեպելնիցա, արա, տո լավ, էսի միլիցու տղայա, հետը գործ չունես և այլն: Լավ է, որ իմ տղան դեռ փոքր է ու չի հասկանում, որ ամենագլխավոր միլիցու տղեն է ինքը: Ես ամաչում եմ դրանից, որ իմ էրեխեն կարող է նեղվի մեր երեսից, որովհետև մենք ենք էս համազգեստը կեղտոտել, մենք ենք այնպես արել, որ այդպես են վախացնում: Մենք բիրտ և կոպիտ ենք: Մենք տեսնում ենք, որ միլիցեն փնթի է, մեր միլիցեն վատն է: Ես ամաչում եմ, որ իմ երեխուն այդպիսի բաներ են ասում: Աստված իմ արդարությունով թող ինձ դատի, իսկ մյուսների արդարությունով թող իրենց ների Աստված, թող գթա ու ների իրենց, քանզի չեն հասկանում, թե ինչ են անում»,- ասել է ոստիկանապետը:
Նոյեմբերի 21-26-ը արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելություններ կկատարի Նիդերլանդներ, Չեխիա, Դանիա, Բելգիա և Լիտվա: Այցելությունների ընթացքում նախարար Նալբանդյանը հանդիպումներ կունենա վերոհիշյալ երկրների իր գործընկերների հետ, իսկ Բրյուսելում կ
Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրաման է ստորագրել Խաչատուր Ավետիսյանին ոստիկանության Կոտայքի բաժնի պետ է նշանակելու մասին: Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից հայտնեցին, որ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ավետիսյանն ազատվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Պարեկապահակետային ծառայության ոստիկանության գնդի հրամանատարի տեղակալի պաշտոնից:
Խաչատուր Ավետիսյանը Կոտայքի բաժնի պետի պաշտոնում փոխարինել է Արթուր Գրիգորյանին, ով օրերս ուղարկվել է կադրերի ռեզերվ:
ՀՀ ոստիկանապետը օրերս հայտարարել էր, որ ռոտացիոն սկզբունքով փոփոխություններ են լինելու Անձնագրային և վիզաների վարչությունում: Սակայն կան պաշտոնյաներ որոնք առայժմ նշանակում չեն ստացել: Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության բաժանմունքներում տեղի են ունեցել հետևյալ փոփոխությունները. Ոստիկանապետի նոյեմբերի 17-ի հրամաններով՝ Մաշտոցի անձնագրային բաժանմունքի պետ է նշանակվել Կենտրոնականի անձնագրային բաժանմունքի պետը, Կենտրոնականի անձնագրայինի պետ է նշանակվել Քանաքեռ-Զեյթունի անձնագրայինի պետը։ Մալաթիայի ԱԲ պետ է նշանակվել Մաշտոցի ԱԲ պետը, Քանաքեռ-Զեյթունի ԱԲ պետ է նշանակվել Նոր Նորքի անձնագրայինի պետը Նոր Նորքի ԱԲ պետ է նշանակվել Արաբկիրի պետը։ Էրեբունու ԱԲ պետ է նշանակվել Շենգավիթի բաժանմունքի պետը Արաբկիրի անձնագրայինի պետ է նշանակվել Մալաթիայի ԱԲ առաջին կարգի մասնագետը։ Շենգավիթի անձնագրայինի պետ է նշանակվել Մալաթիայի անձնագրային բաժնի պետը:
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը նոյեմբերի 18-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Վրաստան` մասնակցելու Հայ-վրացական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստին: Այն կանցկացվի Բաթումում:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի շրջանակներում տեղի կունենա Տիգրան Սարգսյանի եւ Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի հանդիպումը: Հայ-վրացական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստին կհաջորդի երկու վարչապետերի մամլո ասուլիսը: Տիգրան Սարգսյանը կհանդիպի նաեւ Բաթումի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վարդան Կարապետյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը, ՀՀ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.