29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Մաշտոցի պուրակի պահպանման խմբի բնապահպան ակտիվիստները քիչ առաջ, երթով ուղղվեցին դեպի նախագահի նստավայր պահանջելով հետ կանչել ՇՄԱՓ («Շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննություն») օրինագիծը: Իրավաբան Արթուր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց ակցիայի նպատակը. շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության օրինագիծը, որը խորհրդարանում ընդունվել է փետրվարի 6-ին, պարունակում է բազմաթիվ վտանգներ: Իրավաբանն ասաց, որ իրենք մտահոգ են. օրինագծով անտառածածկ տարածքների օգտագործումը չի սահմանափակվում:
«ՇՄԱՓ օրինագիծը հակասում է նաև Օրհուսի, Էսպոյի և մի շարք այլ օրենքների ու կոնվենցիաների»,- ասաց իրավաբանը` շարունակելով ներկայացնել օրինագծի վերաբերյալ բնապահպանների մտահոգությունները և դրանց իրավական հիմքերը:
Ըստ իրավաբանի՝ նշված օրինագծով թույլատրվում է կատարել անսահմանափակ քանակությամբ անտառահատումներ՝ առանց լսումների և փորձաքննության անցկացման: Հասարակությունը մեկուսացվում է նաև որոշումների կայացմանը գործնականում մասնակցելու հնարավորությունից:
Բնապահպանները և ակցիայի մասնակիցները այսօր հանձնելու են նախագահին ուղղված իրենց նամակը:
«Փետրվարի 12-ին Հայաստանի 39 համայնքներում տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրություններ, որոնք բոլորն էլ անցկացվեցին Ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետի կոպիտ խախտումով: Համաձայն օրենքի վերոհիշյալ դրույթի` «Քվեարկության ծրարը կնքող և քվեատուփի համար պատասխանատու անդամը քվեարկության ծրարը կնքում և քվեարկության ծրարը քվեատուփի մեջ գցելու հնարավորություն է ընձեռում միայն ընտրողի անձը հաստատող փաստաթղթում տվյալ ընտրությանը մասնակցելու վերաբերյալ դրոշմակնիքի բացակայությունը ստուգելուց և դրա բացակայության դեպքում անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելուց հետո»: Փետրվարի 12-ին կայացած ընտրություններում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները, խախտելով օրենքի այս իմպերատիվ պահանջը, դրոշմակնիքները չեն ուղարկել տեղամասային ընտրական հանձնաժողովներին, ինչի արդյունքում տեղամասային հանձնաժողովները ամենուրեք խախտել են օրենքի պահանջը եւ ճանապարհ բացել բազմաթիվ օրինախախտումների համար: Այս իրողությունը արձանագրվել է Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի ներկայացուցիչների կողմից դեռ փետրվարի 11-ին Հրազդանի քաղաքապետի ընտրությունների նախօրեին տեղամասային հանձնաժողովներում տեղի ունեցած նիստերի ժամանակ, որի կապակցությամբ Սասուն Միքայելյանը դիմել է վարչական դատարան: Վարչական դատարանը անհեթեթ հիմնավորումներով մերժել է Սասուն Միքայելյանի հայցի բավարարումը, հղում կատարելով Ընտրական օրենսգրքի անցումային դրույթներին, մինչդեռ անցումային դրույթները որեւէ կերպ չեն անդրադառնում 66-րդ հոդվածի 4-րդ կետում առկա իմպերատիվ բնույթ կրող պահանջների կատարման վրա:
Այսպիսով, իշխանությունների կողմից կատարվել է հերթական ընտրագողությունը, աղավաղվել է ժողովրդի կամքի արտահայտությունը, ի չիք են դարձել ազատ, արդար եւ օրինական ընտրություններ անցկացնելու մասին խոստումները: Իշխանությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ պատրաստ չեն հարգել անգամ իրենց կողմից ընդունված անկատար Ընտրական օրենսգրքի դրույթները, երբ իրական վտանգ է ստեղծվում իրենց իշխանության վերարտադրման համար:
Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է հերթական ընտրագողությունը, պահանջում անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները բոլոր 39 համայնքներում եւ պատժել ԿԸՀ-ի եւ ԸԸՀ-ների ընտրակեղծարարներին: Միեւնույն ժամանակ Հայ Ազգային Կոնգրեսը ողջունում է Սասուն Միքայելյանին եւ իր ընտրական թիմին, որը համախմբեց Հայաստանի եւ Հրազդան քաղաքի ապագայով մտահոգ բոլոր քաղաքացիներին, հասարակական եւ ընդդիմադիր քաղաքական ուժերին եւ նման համատարած ընտրակեղծարարության, պետական իշխանությունների կողմից ողջ վարչական ռեսուրսի կենտրոնացմանն ու գործադրման, ընտրակաշառքի զանգվածային կիրառման պայմաններում, գործեց որպես հզոր թիմ, ապահովելով անգամ կեղծված տվյալներով աննախադեպ` 46% աջակցության արձանագրումը:
Հայ Ազգային Կոնգրեսը վստահ է, որ այս հանցագործությունից հետո իր աջակիցները եւ հասարակությունը առավել համախմբված կպայքարեն ընտրակեղծարարության վրա հիմնված ռեժիմի դեմ եւ, օգտագործելով համաժողովրդական Շարժման վերջին 4 տարվա ընթացքում ստեղծված արդյունավետ կառույցները եւ քաղաքացիական հասարակության ակտիվությունը, մոտ ապագայում վճռորոշ ձեռքբերումներ կգրանցեն ժողովրդավարության հաղթանակի ճանապարհին»:
Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարությունում, տեղի է ունեցել ԱԻՆ ղեկավար անձնակազմի շաբաթվա հերթական խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության պետը զեկուցել է փետրվարի 13-ի առավոտյան Արտաշատ քաղաքի մոտակայքում գրանցված 2,4 մագնիտուդով թույլ երկրաշարժի մասին։
Վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանի տարածքում գրանցվել է մի քանի թույլ երկրաշարժ, նկատվել է սեյսմիկ ռեժիմի որոշակի ակտիվացում։ Նախարար Երիցյանը հանձնարարել է` հրավիրելով գիտնականների քննարկել եւ վերլուծել ընթացիկ սեյսմիկ ռեժիմը։
ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից մայրաքաղաքի խոշոր օբյեկտներում իրականացվել են հրդեհատեխնիկական հետազոտություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել են հրդեհային անվտանգության կանոնների խախտման մի շարք դեպքեր։
Նախատեսվում է ԱԻՆ «Արտակարգ թերթ» շաբաթաթերթի էջերում ներկայացնել հրդեհային անվտանգության կանոնները խախտած օբյեկտների, ինչպես նաև տեխնիկական փորձաքննություն չանցած գազա- և բենզալցակայանների, կռունկների, վերելակների և արտադրական այլ վտանգավոր օբյեկտների լուսանկարները։
Հրազդանում ընթացքի մեջ են քաղաքապետի ընտրությունները : Քաղաքում կա 27 ընտրատեղամաս. ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 43.874 մարդ:
Առավոտյան ժամը 11:00-ի դրությամբ 43.874 ընտրողից քվեարկությանը մասնացել է 4256 մարդ: Մասնավորապես, միայն 15/15 ընտրատեղամասում 1200 ընտողներիից 300-ը արդեն մասնակցել են ընտրությանը:
Թեկնածուներից Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբն առավոտյան 08:44-ի դրությամբ արդեն ահազանգել է ընտրական գործըթնացի խախտումների մասին: Տարածվել է հաղորդագրություն, ըստ որի որոշ տեղամասերում կնիքները եղել են թաց, մեկ ընտրողի տրվել է երկու քվեաթերթիկ, ինչպես նաև գրանցվել է «բացակա» անձի քվեարկություն: Բոլոր դեպքերի համար կազմվել են արձանագրություններ:
«Տյառնընդառաջի» կամ «տրնդեզի» տոնին ընդառաջ Տեր Նիկողոս քահանա Հովհաննիսյանը և ազգագրագետները այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեցին տոնի քրիստոնեկան և հեթանոսական ծագման պատմությունը:
Տեր Նիկողոսը ներկայացրեց որպես հայ եկեղեցական անխախտ տոն, նշելով, որ «Տյառնընդառաջը» քառասնօրյա Հիսուս Քրիստոսի տաճար ընծայելու օրն է, որը Հայ առաքելական եկեղեցին տոնում է փետրվարի 13-14-ը. «Երբ լրանում է Հիսուսի քառասուն օրականը, Հովսեփն ու Մարիամը նրան տանում են Աստծո տաճար: Փոքրիկ Հիսուսին տեսնելով՝ նրան ընդառաջ է գալիս Սիմոն անունով մի ծերունի: Այստեղից էլ առաջացել է «տյառընդառաջը», որը նշանակում է տիրոջն ընդառաջ գնալ»:
Քահանան նաև նշեց, որ փետրվարի 14-ը նորապսակների օրհնության օրն է: Տյառնընդառաջը, որը տոնում է եկեղեցին, կապված չէ որևէ հեթանոսական տոնի հետ: Ըստ նրա՝ ուղղակի եկեղեցին լինելով ազգային՝ իր մեջ ներառել է նաև ազգային սովորությունները, այդ թվում` և բակերում խարույկ վառելը, որը եթե հեթանոսական երանգ ունի ապա, նաև Քրիստոսի լույսով մաքրարգործվելու խորհուրդն է:
” Ըստ եկեղեցական արարողակարգի, հունվարի 13-ին քահանան կատարում է անդաստանի արարողություն, օրհնվում է երկրի չորս կողմերը, որպեսզի տարին արագասաբեր լինի, ապա տեղի է ունենում նախատոնի ժամերգություն, որից հետո բակերում կրակ է վառվում, կրակը մոմերով տուն տանելով՝ հավատացյալները Քրիստոսի լույն են տանում իրենց օջախները”, — տեղեկացրեց Հոգևորականը:
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման»ՀԿ քարտուղար Վահե Անթանեսյանն էլ նշեց, որ եթե «Ծաղկազարդը» համարվում է աղջիկների տոն, ապա «Տյառնընդառաջը» փեսաների համար է: Իսկ մեր բոլոր տոներն ունեն ավելի խոր ամրատներ, քան քրիստոնեությունն է: Ըստ ազգագրագետի՝ «Տյառնընդառաջի» տոնը մեզանում նշվել է դեռևս հեթանոսական ժամանակաշրջանից և կապված է եղել Տիրի ու Վահագնի պաշտանմունքի հետ: Իսկ խարույկին հեթանոս հայերը վերագրել են մաքրագործող հատկություն.«Խարույկի վրայով թռչում էին չբեր կանայք, որպեսզի երեխա ունենան, Վահագնի նման արու զավակ, թռչում էին նաև երեխաները, որ առողջ լինեն, տղաները, որ ուժեղ լինեն, բոլոր հիվանդները նույնպես ակնկալում էին, որ կրակը կբուժի իրենց»:
Ազգագրագետը ասաց, որ խարույկը հնում վառել են միմիայն ցորենի հասկերով, իսկ մոխիրը շաղ տվել այգիներում, տներում, բերքառատ ու արգասաբեր տարվա ակնկալիքով:
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն էլ խոսեց տոնին պարտադիր մատուցվող ազգային կերակրատեսակների մասին, որոնոք, ըստ նրա, պետք է պատրաստված լինեին հացազգիների հումքի վրա.«Ազգային բոլոր տոները իրենց ծիսակարգի հետ միասին ունեցել են նաև ընդգծված սննդի համակարգ՝ ծիսական իմաստավորված կերակրատեսակներով»:
Այդ օրը պարտադիր պատրաստվում էին փոխինձից պատրաստած գնդիկներ, ապա նաև փուռնիկներ, որը հացատեսակների մի շարք է:«Փուռիկները պատրաստում են ուղղակի հացի խմորի մեջ լցոնելով չրեր, ուտելի խոտաբույսեր: Ընդհանուր առմամբ՝ ձմռան համար պաշարաված յուրաքանչյուր մթերք լցոնվում էր»,- ասաց նա
Ըստ Մամուլյանի, սեղանին պարտադիր դրվում էր նաև հալվան՝ պատրաստված մեղրից ու յուղից, նաև աղանձը՝ բոված ցորենի ու կանեփի հատիկներով: Սեդրակ Մամուլյանը նաև նշեց, որ ազգային համարյա բոլոր տոներին հարիսա են պատրաստում:
Մամուլյանը գոհ է. գնալով մեծանում է հետաքրքրությունը թե ազգային կերակրատեսակների, և թե ընդհանրապես սովորույթների նկատմամբ: «Տառնընդառաջի» տոնը «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման» ՀԿ-ն փետրվարի 13-ին Արագածոտնի մարզում կանցկացնի տոնական արարողություն»,ասաց Խոհարար ազգագարագետը համոզված լինելով, որ դա միակ ճանապարհն է ավելի հեշտ վերականգնել ազգային տոներն ու ծեսերը:
Այսօր ժամը 15:45-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի աշխատանքները վերականգնվել են և այժմ չվերթներն իրականացվում են ըստ չվացուցակի, այս մասին հայտնում են Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունից, չբացառելով, որ եղանակային պայմանների վատթարացման դեպքում, օդակայանի աշխատանքները նորից դադարեցվեն:
Արդեն տեղեկացրել ենք, որ առատ ձյան հետևանքով այսօր առավոտյան 10.00-ից դադարեցված էին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի աշխատանքը:
Քաղավիացիայից հայտնում են որ ուղևորները դժգոհության հետ կապված, կարող են զանգահարել «Արմավիա» ընկերություն, քանի որ հետաձգված չվերթներից միայն 13–ը սպասարկել է Հայաստանի ազգային փոխադրողը:
«Արմավիա» ընկերությունից էլ հայտնում են, որ ընկերությունը հետաձգված չվերթների ուղևորների փոխհատուցումը իրականացրել է համաձայն Միջագային տրանսպորատային ասոցիայի կողմից սահմանված բոլոր չափորոշիչների` երեք ժամ հետաձգման դեպքում տրամադրվում են բուտերբրոդներ և կապի միջոցներ, իսկ երեք ժամ անց նաև՝ հյուրանոց:
Այսօր հարցին, թե ինչու են իշխանությունները անմիջապես ընտրություններից առաջ «Արտակարգ դրության մասին» օրենք, ընդունում, ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը պատասխանեց. «Պետք է հարցնել իրենցից»:
Շիրխանյանի կարծիքով, ցանկացած երկիր պետք է ունենա նման օրենք, սակայն Հայաստանի ներքին զորքերը, անվտանգության ոեժիմը բավարար են երկրի կայունությունը պահպանելու համար: «Երկրում արտակարգ դրության դեպքում ներքին ուժերի ներգրավումը Հայաստանի պայմաններում գտնում են ոչ անհրաժեշտ: Նման դեպքում բանակը ավելի զգոն պետք է լինի իր սահմանների նկատմամբ»:
Ըստ նրա այս օրինագծի ընդունումը այսքան աղմուկ չէր բարձրացնի ու չէր դառնա բուռն քննարկման առարկա, եթե չլինեին 2008թ. մարտի 1-ին դեպքերը:
«Մարտի մեկն այլանդակ դրսևորում էր մեր ժողովրդի, քաղաքականության և աշխարհի հանդեպ: Քոչարյանն իրավունք չուներ ներքին զորքերը խառնել գործին: Դա հակասահմանադրական էր», ասաց նա, կարծիք հայտնելով, որ օրենքը պետք է ընդունվեր կես տարի, կամ մեկ տարի առաջ, որ այսօր չկապվեր ընտրությունների հետ:
Հարցին, թե մտավախություն չկա՞, որ իշխանությունն այս օրենքի ընդունումով փորձում է իրեն ապահովագրել առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո հնարավոր արտակարգ դրություններից, Շիրխանյան ասաց. «Առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո երկրում արտակարգ իրավիճակ չի լինի: Այս տարի դժվար թե կրկնվի 2008թ-ի պատմությունը: Պատճառն այն է, որ հատկապես վերջին տարին ցույց տվեց, որ պետությունը ձեռք է առնում արդյունաբերության, գյուղանտնտեսության ոլորտներում հոգսերը լուծելու միջոցներ: Եթե ավելի լուրջ հարցեր լուծվեին, ապա մինչև նախագահական ընտրություններ իրավիճակը ավելի կմեղմանա»:
Հայաստանի խորհրդարանն, այսօր` փետրվարի 9-ին կայացած նիստում, երրորդ ընթերցմամբ ընդունել է «Մասնավոր պահնորդական ծառայության մասին» օրինագիծը: Օրինագծին կողմ են քվեարկել 69 պատգամավորներ, դեմ` ոչ մեկը: ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի նախաձեռնած օրինագծին կողմ են քվեարկել խորհրդարանական բոլոր ուժերը` նաեւ ԲՀԿ-ն եւ «Ժառանգությունը»:
«Մասնավոր պահնորդական ծառայության մասին» օրենքի նախագիծը հեղինակել էին Գալուստ Սահակյանն ու Հովհաննես Սահակյանը:
Օրենքը, որն ուժի մեջ է մտնելու 2013թ. հունվարի 1-ից, սահմանում է, որ թիկնապահների թիվը պետք է սահմանափակվի 3-ով, իսկ ուղեկցող մեքենաների թիվը` մեկով:
Քննարկման արդյունքում նախագծին միացել էին նաեւ դաշնակցական պատգամավորները:
Ի դեպ, մտավախություն կար, որ հատկապես օլիգարխ պատգամավորները դեմ կքվեարկեն օրինագծին, քանի որ հենց նրանք են օգտվում թիկնապահների ծառայություններից եւ սիրում են շրջել մեծ թիկնազորով, սակայն, ինչպես տեսնում եք, դեմ արտահայտվողներ չեն եղել:
« Մայրաքաղաքում 80 վթարային բազմաբնակարան շենք կա և որ այդ ուղղությամբ որոշ աշխատանքներ են տարվելու։ Շենքերի սեյսմիկ անվտանգության ապահովման աշխատանքները սկսվելու են Երևանի բազմաբնակարան շենքերից», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը:
Ըստ նախարարի` Քաղաքաշինության ոլորտի 2012 թվականի գերակա ուղղությունները լինելու են. 1.Համաշխարհային խմբի «Գործարարությամբ զբաղվելը» վարկանիշային սանդղակում առնվազն հինգ քայլով Հայաստանի դիրքի բարձրացումը, 2. աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց բնակարանային ապահովումը 3. շենքերի անվտանգությանը, սեյսմակայունությանն ու էներգաարդյունավետությանն ուղղված միջոցառումների իրականացումը։
Իսկ կոնկրետ աղետի գոտում իրականացվող շինարարության ծրագրը մեկնարկել է 2008 թվականին, և նախարարի համոզմամբ ավարտին կհասցվի 2013 թվականին:
Հրազդանում նախընտրական գործընթացը շարունակվում է մնալ ծայրաստիճան լարված։ Մարզի ու քաղաքի պաշտոնյաների մասշտաբով ճնշումները չեն դադարում: Սասուն Միքայելյանի կողմնակիցներին, որոնք աշխատում են պետական և մասնավոր հիմնարկներում, ազատում են աշատանքից։
Քաղաքում անհանգստացնող հոգեբանական իրավիճակ է, սակայն մարդիկ մարտական են տրամադրված: Մեր ունեցած տեղեկություններով, նույնիսկ ակնհայտ իշխանական ուժերը ձայն են ապահովելու Սասուն Միքաելյանի համար: Իսկ ժողովուրդը հոգնել է, ու շատ հնարավոր է Հրազդանի քաղաքապետի՝ փետրվարի 12–ին կայանալիք ընտրություններին անզիջում պայքարի ֆոնին ժողովրդական ընդվզում լինի, եթե գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանը և մարզպետ Շահգալդյանը շարունակեն իրենց ներկայիս գործելաոճը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.