04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ասաց, որ Ռուսաստանում ընթացող պրոցեսները կարևոր են Հայաստանի համար, այդ է պատճառը, որ այդքան ուշագրավ էինք հետևում այդ ընտրություններին:
Բանախոսը նշեց, որ շատերի նման ինքն էլ համոզված էր, որ ՌԴ նախագահական ընտրություններում ընտրվելու է Վլադիմիր Պուտինը: Սակայն հարցն այն է, թե ինչ մեխանիզմով ու ինչքան մաքուր կընտրվեր Պուտինը: Քաղաքագետը նշեց, որ ավտոբուսներով մարդկանց են բերել, որպեսզի նրանք ընտրություն կատարեն:
Անդրադառնալով այդ ընտրությունների ազդեցությանը Հայաստանի և այստեղի նախագահական ընտրությունների վրա՝ Ստեփան Գրիգորյանն ասաց, որ եթե Ռուսաստանը կոշտացնի իր քաղաքականությունը, ապա կուժեղացնի նաև ճնշումը ԱՊՀ երկրների վրա: Դա առաջին հերթին շոշափում է Ուկրաինայի և Բելառուսի հարցերը, սակայն Հայաստանի հարցերը ևս շոշափում է:
Քաղաքագետը ասաց նաև, որ Ռուսատանն ուշադիր է լինելու մեր նախագահական ընտրություններին, սակայն նա հասկանում է, որ ՀՀ յուրաքանչյուր ընտրված նախագահ ակտիվ ու լավ կաշխատի Ռուսաստանի հետ: Այս իսկ պատճառով միջամտությունները շատ չեն լինելու:
Ըստ նրա` Պուտինը Ղարաբաղի խնդրին ավելի իրատեսական է մոտենում, քան Մեդվեդևը. «Պուտինը նախկին նախագահից հենց դրանով է տարբերվում, որ հասկանում է` ղարաբաղյան խնդիրը արագ լուծել հնարավոր չէ: Իմանալով Պուտինի դիրքորոշումը այս հարցում և գլոբալ մտծելակերպը, պետք է ասել, որ որևէ փոփոխություն կամ արհեստական արագացում գոնե մոտ ժամանակներս Ղարաբաղի խնդրում չի լինի»,-ասաց Ստեփան Գրիգորյանը և ավելացրեց, որ ամեն դեպքում վստահ կարելի է ասել, որ ստատուս-քվոն կպահպանվի:
Ղարաբաղի հարցը ևս կարևոր է Ռուսաստանի համար, քանի որ նման կերպ նա ազդեցություն ունի Ադրբեջանի և Հայաստանի վրա: Սակայն ՌԴ նախագահի փոփոխությամբ ոչինչ չի փոխվի:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է որ, իր վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում կալանավորվել է «Գապբնակշին» ՍՊ ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանը, որը մեղադրվում է խաբեությամբ, բնակիչների վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեջ:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Գագիկ Պապոյանը, կառուցվող բազմաբնակարան շենքերում բնակարաններ վաճառելու պատրվակով բազմաթիվ քաղաքացիների վստահությունը չարաշահելով, 2004-2011թթ. ընթացքում նրանց հետ կնքել է անշարժ գույքի նախնական առքուվաճառքի պայմանագրեր, դրանց հիման վրա գանձել ընդհանուր առմամբ 407. 413 000 դրամ առանձնապես խոշոր չափերի գումար և հափշտակել:
Պապոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում կայացվել էր 2012թ. փետրվարի 6-ին, և նրա նկատմամբ փետրվարի 7-ից հայտարարվել էր հետախուզում:
2012թ. մարտի 5-ին Գ. Պապոյանը հայտնաբերվել է և ներկայացվել նախաքննական մարմին:
Այսօր` Մարտի 6-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Այսօր դատարանը որոշել է վերահաստատել է նրա նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրված կալանքը:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Համացանցում տեղադրվել է Գյումրու տեխնոպարկի ճարտարապետական նախագծի տեսահոլովակը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել Facebook սոցիալական ցանցի օգտատերերի մոտ:
Դեռ նոր- նոր էին որոշել տեխնոպարկի գաղափարը կյանքի կոչել, երբ մեր թղթակիցը զրուցելով էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հետ, պարզել էր, որ ինչ որ տեղ, ինչ որ բան հաստատ սխալ է. Ստորև ներկայացնում ենք մոտ մեկ տարի առաջ կայացած զրույցը.
Հենց Գյումրի ես մտնում, առաջինը, որ աչքի է զարնում` լքված, ամայի մի տարածք է`աղբանոց հիշեցնող: Սակայն` միայն առաջին հայացքից: Իրականում դա Հայաստանի կառավարության, մասնավորապես` Տիգրան Սարգսյանի կառավարության, մասնավորապես` Տիգրան Սարգսյանի կառավարության Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հիմնած Գյումրիի հռչակավոր տեխնոպարկն է: Որ սա հենց տեխնոպարկն է, գլխի ընկնելու համար մեծ ջանք պետք չէ. անցող-դարձողին դրա մասին ազդարարում է մեծ վահանակը: Ճիշտ է, Ներսես Երիցյանն ավելի շուտ զրկվեց Էկոնոմիկայի նախարարի աթոռից, քան տեխնոպարկի գաղափարն իրականություն կդառնար, սակայն, ինչպես երևում է` «իդեոլոգի» հեռանալը բարերար ներգործություն է ունեցել «իդեայի» վրա: «Գյումրիի տեխնոպարկ» անվանումը կրող կազմակերպության տնօրեն Գուրգեն Պարոնյանն օրեր առաջ լրագրողներին ասել էր, թե իրենք պատրաստվում են Գյումրիում ինքնաթիռներ նախագծել: Այդ նպատակով Պարոնյանի հրավերով Գյումրի էին ժամանել «Միկա Պրոգրեսինգ» ընկերության մասնագետները` գյումրեցիների ավիաշինարարական կարողություններին ծանոթանալու նպատակով:
Արդեն իսկ «Հայկական Դավոս» հռչակված «Կամուրջ» միջազգային տնտեսական համաժողովին մասնակցող ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանից փորձեցինք որոշ մանրամասներ իմանալ այս ծրագրից, քանի որ տեխնոպարկը Էկոնոմիկայի նախարարության ծրագրերից է:
– Պարո´ն նախարար, մենք իրո՞ք ինքնաթիռաշինության ծրագիր ունենք Գյումրիի տեխնոպարկում:
— Ճիշտ կլինի` տեխնոպարկի ղեկավարությունից ճշտեք:
– Այսինքն, հնարավոր է, որ կե՞ղծ տեղեկատվություն էր:
— Ամեն ինչ հնարավոր է, պետք է ճշտել, իմանալ:
– Այսինքն, Դուք տեղյակ չե՞ք:
— Ես դեռ ժամանակ ու առիթ չեմ ունեցել, որպեսզի ինքս ճշտեմ, ունեմ էն ինֆորմացիան, ինչ որ կա մամուլում:
– Այսինքն, կարող է տեխնոպարկի ղեկավարությունն իր նախաձեռնությամբ նման ծրագիր ունենա, հետո նոր ներկայացնի Էկոնոմիկայի նախարարին, այո՞:
— Իհարկե´, նրանք ծրագրեր են մշակում և ներկայացնում մեր հավանությանը. այնպես չի, որ անպայման մենք պետք է պարտադրենք կամ չպարտադրենք:
– Ուղղակի նման հզոր ծրագիրն առանց պետության միջամտության մի տեսակ դժվար էր պատկերացնել:
— Հզոր է, թե հզոր չի, ես դեռ չգիտեմ, ինձ կներկայացնեն, կծանոթանամ ծրագրին և էն ժամանակ Ձեզ կասեմ դրա մասին: Ծավալները, մասշտաբները, բովանդակությունը…
– Դե, ինքնաթիռաշինությունը, թեկուզև նախագծումը, ըստ էության հսկա ծրագիր կարող է լինել. եթե ստացվի, իհարկե:
— Գիտե՞ք ինչ, պետք է մի հատ նայել, ես դեռևս հնարավորություն չեմ ունեցել ծրագրի մանրամասներին ծանոթանալու, կծանոթանամ, մենք ձեզ հետ միասին կքննարկենք, կորոշենք, թե ինչքանով է դա հզոր և իրատեսական:
Նախարարի հետ այս կարճատև զրույցը, ի դեպ, անցավ շատ ուրախ մթնոլորտում: Հենց լսեց «ինքնաթիռ» բառը` նրա աչքերը սկսեցին պսպղալ, ժպիտը դեմքից չիջավ մինչև վերջ:
Իսկապես հետաքրքիր կլինի հանկարծ տեղեկանալ, որ իրոք Հայաստանում սկսել են ինքնաթիռներ նախագծել և արտադրել` առանց Էկոնոմիկայի նախարարության իմացության, և այդ ամենը հաջողվել է մի երկրում, որտեղ նույնիսկ «Երազ» ավտոմեքենայի արտադրությունը երազ դարձավ:
Իր հերթին Շիրակ կենտրոնը կայքում գրում է.«Այն անշուշտ գրավիչ է և, նույնիսկ, կարելի է ասել ցնցող, սակայն տեխնոպարկի իրականություն դառնալուն, համենայնդեպս Գյումրիում ոչ ոք լուրջ չի վերաբերվում»:
Բավական է միայն ասել, որ տեխնոպարկի հայեցակարգը ներկայացնող փաստաթղթի առաջին էջում ապագա Գյումրին ներկայացված էր որպես ծովափնյա քաղաք։
Ըստ Կենտրոնի` տեխնոպարկի նախագիծը պատրաստվել է «Հայնախագիծ» ինստիտուտի ճարտարապետական ստուդիայում, ղեկավար` Մհեր Չերքիզյան, ճարտարապետներ` Սասուն Քալաշյան, Սուրեն Առաքելյան:
Պետեկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել իր կատարած վերջին բացահայտումների մասին.ՊԵԿ-ի աշխատակիցներն այցելել են Երևանի Հաղթանակ 1-ին փողոցի հետնամասում գտնվող 100 քմ տարածք զբաղեցնող շինություն, որտեղ հայտնաբերել են Արմեն Խաչատրյանին պատկանող ապօրինի գործող կահույքի արտադրամաս:
Երևանի մեկ այլ բնակիչ` Արթուր Աղբալյանն առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառվելու, Հրաչյա Քոչար փողոցի 14 շենքի բակում գտնվող ավտոտնակը թիթեղյա իրերի պատրաստման կետ էր դարձրել:
Երևանի Սևանի փակուղի 1 հասցեում բաժնի աշխատակիցները հայտնաբերել են Վահագն Կարապետյանին պատկանող առանց պետական գրանցման գործող փայտամշակման արտադրամաս: Արցախի 73 հասցեում փայտամշակման արտադրությամբ է զբաղվել նաև Արթուր Նիկողոսյանը: Օպերատիվ հետախուզության վարչության հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցներն օրերս ապօրինի գործող ատամնաբուժարան են հայտնաբերել: Պարզվել է, որ անհատ ձեռներեց Աննա Բաղդասարյանը չունենալով ատամնաբուժական գործունեությամբ զբաղվելու համապատասխան լիցենզիա, Երևանի Նորագավիթ 1-ին փողոցի 54/1 տանը ատամանաբուժական ծառայություն էր մատուցում: Հայտնաբերված բոլոր դեպքերով պետությանը հասցված վնասի չափը ճշտվում է:
Նշենք, որ Պետեկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությունը 2011 թվականի ընթացքում հայտնաբերել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության շուրջ 650 դեպք, որից 87-ը բացահայտել են օպերատիվ հետախուզության վարչության հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցները:
«Բացառությունները հարգելով՝ ուզում եմ ասել, որ մեր քսան տարիների ընթացքում գլխավոր պատճառը, որ այսօրին ենք հասել, դա այն է, որ 1991 թվականից քաղաքական ղեկի մոտ հայտնվեցին մարդիկ, որոնք մեծամասամբ ստրկամիտ անհատականություններ են: Եվ եթե մոտ ապագայում չկարողանանք ստեղծել հայաստանակենտրոն պետություն, ապա մենք ենթակա ենք սնանկացման և լուծարման», — այսօր Հայաստանի քաղաքագետների միության իրավիճակային վերլուծությունների և քաղաքական կանխատեսումների ակումբում հրավիրված քննարկումների ասաց «Սարդարապատ» շարժման համակարգող Ժիրայր Սեֆիլյանը:
Ըստ նրա դժբախտություն է, որ մեր երկրում երկար տարիներ քաղաքական դաշտ դասական իմաստով գոյություն չի ունեցել, ուստի դասական լուծումներ փնտրել այդ ճահիճում հնարավոր չէ։ «Այսօրվա քաղաքական դաշտը՝ դրա իշխանական բուրգով և ենթակա ընդդիմադիր կոչեցյալ ուժերով, ենթարկվում է մի մարդու քմաաճույքի, որի անունն է Սերժիկ Սարգսյան» — ասաց Սեֆիլյանը:
Քննարկմանը ներկա էր Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, որը մասամբ կիսելով Սեֆիլյանի տեսակետն ասաց. «Ես համաձայն եմ այն տեսակետի հետ, որ անհրաժեշտ է սերնդափոխություն, բայց ժամանակները փոխվել են, Հայաստանը չի վերանա որպես երկիր, այլ կդառնա աֆրիկյան սիմվոլիկ պետություն: Իմ մտավախությունն այն է, որ Հայաստանը չդառնա երկրորդական պետություն»։
«Սարդարապատ» շարժման անդամ Տիգրան Խզմալյանն էլ, խոսելով սերնդափոխության և արյունափոխության մասին, ասաց. «Արյունափոխությունը Հայաստանում կլինի միայն հասարակության ներսից: Երբ Սերժ Սարգսյանը հագնում է զինվորական համազգեստ, համազգեստի վրա երևում է նրա արյան խումբը՝ չորրորդ: Իսկ չորրորդ խումբը ունի յուրահատկություն: ՀՀ նախագահը արյուն կարող է ստանալ բոլորից, բայց արյուն տալ որ ոքի չի կարող: Մեր հասարակության մեծ մասը, ինչպես նաև «Սարդարապատ» շարժման մասնակիցների մեծ մասն, ունի մեկ և երկրորդ խմբի արյուն»։
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով «Հակահամակարգային ընդդիմությունը մեծ հույսեր չի տածում ընտրությունների նկատմամբ: Սակայն կեղծիքներից խուսափելու ամենաարդյունավետ միջոցը ակտիվ մասնակցությունն է ընտրություններին»: Ըստ նրա Լևոն Տեր-Պետրոսյանը ինստիտուցիոնալ ընդդիմություն է, իսկ «Սարդարապատ»-ն այն մարդկանցով է ներկայացված, որոնք երբևէ չեն եղել իշխանության մեջ։
Այս ժամանակահատվածը կարելի է բնութագրել որպես ուժերի ծրագրային դրույթների վերջնական ձևավորման շրջան: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը ներկա ժամանակահատվածը բնութագրեց որպես ուժերի ծրագրային դրույթների վերջնական ձևավորման շրջան:
«Այս ժամանակահատվածում քաղաքական որոշ ուժեր կարող են գնալ նախընտրական միավորումների: Գաղափարական միավորումներն ավելի բարդ են և կարող են, որպես այդպիսին, չլինել: Միաժամանակ, արդեն իսկ ականատես ենք միավորումների ու դաշինքների, և կարծում եմ` դրանք կլինեն նաև առաջիկայում: Իրատեսական եմ համարում, օրինակ, «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների նախընտրական դաշինքը»,- ասաց պատգամավորը:
Անդրադառնալով ՀՀԿ համամասնական ցուցակին նա նկատեց, որ ցուցակում կլինեն նոր մարդիկ. «ՀՀԿ համագումարից հետո կուսակցության ցուցակները բոլորին հասու կդառնան: Մենք հանդես կգանք ՀՀԿ-ին վայել ցուցակով: Միաժամանակ պարտադիր չէ, որ ցուցակը հրապարակենք հենց համագումարի ընթացքում: Կլինեն նաև որոշակի շեշտադրումներ` մեր կարգախոսի հետ կապված»,- ասաց Սահակյանը` հավելելով, որ ՀՀԿ-ն արդեն իսկ գործի է դրել իր ռազմավարությունը:
«Միաժամանակ, վարչապետի այցերը մարզեր չպետք է դիտարկել որպես նախընտրական քարոզարշավ»,- ասաց Հովհաննիսյանը:
Պատգամավորի խոսքով՝ նոր գումարման ԱԺ-ն կլինի մեկ քայլ առաջ, կուսակցություններն առավել գաղափարական աշխատանք կիրականացնեն:
«Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա նրա հանդեպ հետաքրքրությունը որոշ առումով նվազել է: Վերջին հանրահավաքների սակավամարդությունը դրա վկայությունն է:
ՀԱԿ-ը պետք է վերանայի իր ռազմավարությունը, որպեսզի մայիսի 7-ի արշալույսն իր համար պայծառ լինի: ՀԱԿ-ը նման է «Տիտանիկ»-ին, որը կործանվեց նավապետի սխալի պատճառով: Երկու տարի առաջ նրա ունեցած հնարավորություններն այսօր կիսվել են` կազմելով շուրջ 7-8 տոկոս: Չեմ բացառում, որ հաջողություններ չունեցած քաղաքական ուժերը փորձելու են սևացնել ընտրությունների արդյունքները»,-եզրափակեց պատգամավորը:
«Նախագահական ընտրություններից հետո ես շատ բան ունեմ տալու, ստանալու և վճարելու»,– հայտարարեց ԱԽՔ Արթուր Բաղդասարյանն` իր իսկ բնորոշմամաբ լույսի պես մաքուր «Օրինաց երկիր» կուսակցության նախագահը, այսօր տեղի ունեցած կուսակցության հերթական համագումարի ընթացքում:
ՕԵԿ առաջնորդը հայտարարեց առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաղթելու վճռականության մասին. «Ձեռքիցս չեք պրծնի, եթե լավ չաշխատեք»,- թիմակիցներին դիմեց Արթուր Բաղդասարյանը, ով դիմելով նաև քաղաքական ընդդիմախոսներին նկատեց նաև, որ չորս տարի «քարեր են նետվել» ՕԵԿ-ի ուղղությամբ, սակայն այսօր եկել է քարեր հավաքելու ժամանակը: Նա նաև ասաց, որ «քաղաքական հաճույքի ժամանակը չէ, նոր սկզբի ժամանակ է»։
Նշենք որ համագումարին մասնակցում էր նախագահ Սերժ Սարգսյանը` կոալիցիոն գործընկեր` Գագիկ Ծառուկյանի և «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ միասին:
Հրավիրյալների թվում էին` «Ժառանգությունից» Կարինե Հակոբյանը, ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանը և Իրանի իսլամական հանրապետության դեսպանատան ներկայացուցիչը:
Նախ, Արթուր Բաղասարյանի առաջարկով ներկաները դիտեցին ՕԵԿ-ին նվիրված տեսաֆիլմ, որը համեմված էր Արամ Խաչատրյանի երաժշտությամբ և հարուստ էր նախորդ նախագահական ընտություններում ՕԵԿ առաջնորդի` հանրահավաքային ելույթներից: Տեսանյութը առատ էր կադրերով, երբ հանրահավաքի շարքերում կանգնածները ինքնաբուխ համբուրում էին կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանին և վանկարկում` «հաղ–թա–նակ», «հաղ-թա-նակ»:
Սակայն այս տեսանյութում ՕԵԿ երիտասարդ ու խոստումնալից առաջնորդն էր, որը խաբեց իրեն վստահող ժողովրդին ու հաղթանակը մորթեց իշխանության ոտքի տակ վաստակելով ԱԽՔ անունը, ու դառնալով արհամարանքի առարկա ու քաղաքական դիակ:
Այսօր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանին:
Ուղերձում ասվում է.
«Մեծարգո Սերժ Ազատի,
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 20-ամյակի կապակցությամբ:
Սա համահայկական այն եզակի կառույցներից է, որի ավանդը հայկական երկու անկախ պետությունների կայացման ու զարգացման գործում իրոք անգնահատելի է: Համախմբելով աշխարհասփյուռ հայությանը համազգային գաղափարների շուրջ` նա մեծապես նպաստում է մեր ժողովրդի նվիրական իղձերի ու նպատակների իրականացմանը, Հայաստանի ու Արցախի զորացմանն ու բարգավաճմանը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդմանը:
Իր գործունեության 20 տարիների ընթացքում հիմնադրամը Արցախում կյանքի է կոչել մեր ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող բազմաթիվ ծրագրեր ճանապարհաշինության, ջրամատակարարման, կրթական, մշակութային ու առողջապահական օբյեկտների կառուցման եւ այլ ոլորտներում:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին, մեր բարերարներին ու նվիրատուներին պանծալի հոբելյանի առթիվ եւ մաղթում ամենայն հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ` այս հայրենանվեր առաքելության իրականացման ճանապարհին»:
Ազատ դեմոկրատներ» և «Ժառանգություն» կուսակցությունների միջև դաշինքի հարցը կարելի է լուծված համարել, այսօր մամուլի ասուլիսում հայատարարել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Արարատ Զուրաբյանը: Շուտով կլինի պաշտոնական հայտարարություն:
Համամասնական ցուցակը գլխավորելու հարցը դեռ լուծված չէ: Ըստ Զուրաբյանի կհայտարարվի դաշինքի մասին, ապա կսկսվեն քննարկումները: «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչը վստահ է, որ իրենք հաղթահարելու են 7-տոկոսանոց արգելքը և հայտնվելու են խորհրդարանում:
Զուրաբյանը տեղեկացրեց, որ մարտի 11-ին կայանալու է «Ազատ դեմոկրատների» համագումարը, որի ժամանակ էլ, ըստ ամենայնի, կհրապարակվի միասնական ցուցակը:
«Ժառանգություն» կուսակցության 7-րդ համագումարում, ըստ Զուրաբյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթից կարելի էր հասկանալ, որ դաշինքը կայանալու է և շատ տևական ու արդյունավետ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը հայտնեց, որ Սևանի մակարդակը ներկայումս գտնվում է 1900.19 մետրի վրա:
2001 թ. ընդունված օրենքների համաձայն` Սևանա լճի մակարդակը 10 տարում պետք է բարձրանար 216 սմ, սակայն բարձրացել է 380 սմ-ով, որից 126 սմ` վերջին 3 տարում; Այսինքն` տարեկան միջին հաշվով Սևանը բարձրանում է 30 սմ-ով, իսկ վերջին 3 տարում` 42 սմ-ով:
Զուգահեռ` նվազել է Սևան լճից ջրի բացթողումը: Ըստ օրենքի` այն չի կարող գերազանցել տարեկան 170 մլն խոր. մետր ծավալը, փաստացի միջինը կազմում է 158 մլն խոր. մետր:
Ներկայումս, ըստ Վլ. Մովսիսյանի, Սևանա լճի մակարդակը հավասարվել է 1963 թ. մակարդակին:
«Վերջին 10 տարվա ընթացքում երբևէ չի եղել Սևանի ջրի բացթողնման ու ներհոսքի բացասական հաշվեկշիռ»,- ասաց Վլադիմիր Մովսիսյանը:
Չնայած այս ոգևորող ցուցանիշներին, պետք է փաստել, որ դեռևս անլուծելի են մնում ջրի բարձրացման հետևանքով առաջացած խնդիրները: Մենք նախորդ հրապարակումներում անդրադարձել էինք այս խնդիրներին. երբ առափնյա մի շարք գյուղերի բնակիչներ բողոքում էին բնակարանների խոնավ լինելուց, պադվալային հարկերում ջրի առկայությունից, որն էլ իր հերթին ծնում է մի շարք հիվանդություններ: Մինչդեռ, մինչ օրս պարզ չէ, թե ինչպես է փոխհատուցվելու այդ վնասները: Կամ մի քանի տարի հետո ի՞նչ ճակատագիր է սպասվում «Հայկական Վենետիկի» բնակիչներին:
-
-
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.