29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Էրեբունու տարածքն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքից նախորդ ԱԺ-ընտրություններում մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձավ ՀՀԿ ական Արմեն Պուրտոյանը: Մենք արդեն գրել ենք, որ նա, Էրեբունի համայնքում Սեդրակյան Մհերի սահմանած կարգի համաձայն միակ գրանցված թեկնածուն էր: Այսինքն Պուրտոյանը ստացավ Թոխմախի Մհերի դաբրոն ու դարձավ Էրեբունու պատգամավորը:
Այս ընտրություններին Էրեբունուց առաջադրվելու է կամ Մհեր Սեդրակյանը, կամ ինչպես գրել ենք արդեն, նրա որդին՝ Դավիթը կամ փեսան՝ Էդուարդ Մադաթյանի՝ Խուճուճ էդոյի որդին: Այս պարագայում Պուրտոյանը բնականաբար անելիք չունի:
Մամուլում օրերս հրապարակում եղավ, որ ԱԺ նախկին նախագահ, ներկայումս Սերժ Սարգսյանի շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Ջոնիկ Աբրահամյանը, Պուրտոյան Արմենի հետ միասին այցելել է ԲՀԿ կուսակցության ղեկավարին, նրան առաջարկելով Պուրտոյանին ընդգրկել ԲՀԿ համամասնական ցուցակի անցողիկ հորիզոնականներում:
Սակայն մեր ունեցած տեղեկությամբ, Ջոնիկ Աբրահամյանի ամառանոցում կազմակերպված կերուխումին, որին ներկա է եղել Գագիկ Ծառուկյանը, մասնակցել է նաև Արմեն Պուրտոյանը: Քանի որ Ջոնիկ Աբրահամյանի հետ նրանք մտերիմ ընկերներ են: Այստեղ տարաբնույթ խոսակցություններ են եղել, այդ թվում և Պուրտոյանի ՀՀԿ ցուցակով անցողիկ տեղ ստանալու հետ կապված, սակայն «Բարգավաճելու»մասով որևէ հարց չի քննարկվել:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ այն կուսակցությունը, որն ավելի մեծ տեղ կտա տնտեսական հարցերին, ավելի շատ ձայն կհավաքի: Նա, պարզելու համար, թե սպասվող խորհրդարանական ընտրություններում ժողովրդի համար որ խնդիրներն են առավել կարևոր, անցկացրել է հարցումներ, որոնք ցույց են տվել, թե ժողովրդի համար առաջին տեղում սոցիալ-տնտեսական խնդիրներն են:
Իսկ կուսակցություններից ըստ նրա` ամենից շատ այս հարցին տեղ է տալիս ԲՀԿ-ն: Անգամ քաղաքական հարցերը այս կուսակցության համար երկրորդական են: Իսկ ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա այստեղ քաղաքական ու տնտեսական հարցերին հավասար ուշադրության են արժանացնում։ Մասնավորապես, ՀՀԿ համագումարը և կարգախոսը ցույց տվեց, որ տնտեսական թեման մեծ տեղ ունի ՀՀԿ ծրագրում:
ՀԱԿ-ը, նրա կարծիքով, փորձում է հանդես գալ որպես ունիվերսալ կուսակցություն, որը ցանկանում է լուծել տարբեր հարցեր: «Հարց է, սակայն, թե որքանով ընտրողները կհավատան նրանց խոստումներին»,-ասաց բանախոսը:
«Ընտրություններին ընդդիմությունը մեկ խնդիր ունի լուծելու և այն պետք է լուծի միասնական ուժերով: Պետք է վստահված անձերին կենտրոնացնել և վերահսկողությունն իրականացնել միասնաբար»,-այսօր լրագրողների հետ հանդպման ժամանակ ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը` կոչ անելով բոլոր ընդդիմադիր ուժերին կեղծիքների դեմ պայքարել միասնաբար:
Միաժամանակ Քոքոբելյանը առաջարկեց նույն ուժերին միասնական ճակատով մեծամասնական ընտարածքներից գրեթե բոլոր տեղամասերում թեկնածուներ առաջադրել, չնայած որ հասկանում է՝ այդ ուժերում մարդկային ռեսուրսի պակաս կա. «Դժբախտաբար կեղծիքների մասին խոսում են ընտրություններից առաջ, և դրան անդրադառնում միայն ընտրություններից հետո, իսկ ընթացքում հավուր պատշաճի վերահսկողություն չի կատարվում: Պատճառը վերահսկողության ռեսուրսի պակասն է: Եթե ընդդիմադիր ուժերը կարողանան յուրաքանչյուր տեղամասում ապահովել 5-10 վստահված մարդ, պատկերացրեք, թե դա ինչքան կարող է փոխել ընտրության ելքը»,-ասաց նա:
Խաչատուր Քոքոբելյանը նկատեց, որ ելնելով Հրազդանի ընտրությունների փորձից, որտեղ որևէ լցոնում չեղավ, հասկանալի է դառնում, որ ժամանակի ընթացքում փոխվել են ընտրակեղծիքների ձևը, սակայն ըստ նրա, միևնունն է՝ արդյունքը նույնն է. «Հրազդանում լցոնումներ չեղավ, բայց չկա մի մարդ, ով կասկածի տակ չդնի այդ ընտրությունների արդար անցկացումը: Իմիտացիա ստեղծելով, թե ընտրատեղամասում կեղծիքները տեղափոխվելով 50, 100 մետր այն կողմ, դա չի նշանակում, թե այն ոչ ոք չնկատեց»,-ասաց նա և հավելեց, որ ակնհայտ է որ «իշխանական բուրգը աշխատելու է ՀՀԿ-ի համար»:
«Այդուհանդերձ պետք է կարողանալ գտնել եղանակներ, որպեսզի ավելի մեղմացնել դրանց ազդեցությունը»,-ասաց նա:
Հայաստանի հանրապետական կուսակցության խորհուրդը ՀՀԿ նոր փոխնախագահներ է ընտրել: Այն տեղի է ունեցել կառավարության տան մեծ դահլիճում:
ՀՀԿ փոխնախագահներ են ընտրվել վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը և պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը:
Վերընտրվել են ՀՀԿ հանձնաժողովների ղեկավարները. ՀՀԿ գաղափարական հանձնաժողովի ղեկավար է վերընտրվել Մուշեղ Լալայանը, քաղաքական հանձնաժողովի նախագահ` Հովիկ Աբրահամյանը, կազմակերպչական հանձնաժողովի նախագահ` Ռուբեն Թադևոսյանը: Կանանց խորհուրդը կղեկավարի Հերմինե Նաղդալյանը:Երիտասարդական խորհրդի նախագահ է վերընտրվել Կարեն Ավագյանը:
Բաբաջանյան փողոցում (Ավան վարչական շրջան),այսօր` 13.00-ի սահմաններում «Լինքոլն նավիգատոր» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենային, ինչի արդյունքում «ՎԱԶ-2106»-ի վարորդ 57-ամյա Վարդգես Սիմանյանը և ուղևոր 42-ամյա Մարինա Սուքիասյանը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Տուժողների կյանքին վտանգ չի սպառնում:
Ըստ որոշ լրատվամիջոցների Լինքոլնի վարորդը եղել է զիծառայողի համազգեստով: Իսկ մեքենայի համարանիշները եղել են Պաշտպանության նախարարությանը, ինչը չի վրիպել դեպքի ականատեսների ուշադրությունից:
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, մեկնարկում է Հայաստանի հանրապետական կուսակցության 13-րդ հերթական համագումարը: Համագումարին հրավիրված են մոտ 1500 պատվիրակներ, հարյուրավոր հյուրեր, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ինչպես նաև Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն-Շմիդտը: Ներկաներն այժմ գրանցվում են:
Համագումարում նախատեսված է ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի, նաեւ ՀՀԿ վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը: Ըստ կանոնակարգի` ՀՀԿ-ն ընտրելու է կուսակցության նախագահ, վերստուգիչ հանձնաժողով, փոփոխություններ կկատարի կուսակցության խորհրդում եւ գործադիր մարմնում:
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող անդամ, «Հայ ազգային կոնգրեսին» մաս կազմած «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ իր ղեկավարած «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնությունը նոր չէ, որ դուրս է գալիս Կոնգրեսից, այլ այն դադարացրել է որևէ առնչություն ունենալ ընդդիմադիր այդ քաղաքական ուժի հետ դեռևս 2009թ. ամառվանից։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
Վերջերս շատ է արծարծվում «Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնության ՀԱԿ-ի մեջ ընդգրկվածության հարցը, ու հիշատակվում, թե իբր այն ընդամենը նոր է դուրս գալիս Կոնգրեսից։
Բազմաթիվ առիթներով այդ մասին արտահայտվել եմ: Այժմ մեկընդմիշտ հստակեցման համար ուզում եմ կրկնվել ասելով հետևյալը. Ես, լինելով այդ նախաձեռնության համակարգողը, տեղեկացնում եմ մեր հասարակությանը, որ 2009թ. ամառվանից մենք՝ այսինքն ես անձնապես և «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնությունը պաշտոնապես ոչ մի առնչություն չենք ունեցել Կոնգրեսի հետ։
Սամվել Հարությունյանը 2009թ. ամառվանից ըստ էության Կոնգրեսում ներկայացրել է ոչ թե «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնությունը, այլ Գորիս քաղաքի բազմահազար այն քաղաքացիներին, որոնք 2007թ. ընտրություններում մոտավորապես 14000 ձայն են վստահել նրան։
Առիթից օգտվելով պաշտոնապես հայտարարում եմ՝ այն օրվանից երբ ձևավորվեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնությունը (2009թ. աշուն) «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնությունը ըստ էության դադարեցրել է իր գործունեությունը։
Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին, ՀԱԿ–ի մարտիմեկյան հանրահավաքից հետո հայտնի դարձավ որ 4 քաղաքական ուժեր հրաժարվում են ՀԱԿ–ի հետ հանդես գալ դաշինքով, և դրանցից մեկը հենց «Հայ կամավորականների միությունն» էր, որի անունից հանդես էր եկել նախաձեռնության անդամ, Գորիսի պաշտպանության կոմիտեի համանախագահ և Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությւոնյանը։ Մյուս երեք քաղաքական ուժերն էին պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի ղեկավարած «Ազգային Վերածնունդը», Գառնիկ Մարգարյանի ղեկավարած «Հայրենիք ու Պատիվ» կուսակցությունը և Սոս Գիմիշյանի ղեկավարած Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունը։
Սամվել Հարությունյանը նման քայլի պատճառների 90%-ը վերագրել էր «ռազմավարական և մարտավարական խնդիրներին» և միայն 10%–ը՝ համամասնական ցուցակի հետ կապված տարաձայնություններին։
Առաջիկա 5 օրում Մարտի 8-ին, 9-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 10-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հյուսիսարևմտյան 3-8 մ/վրկ, առանձին վայրերում ուժգնացում 18-23 մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին` մերկասառույց:
Օդի ջերմաստիճանը 10-ին կնվազի 2-4 աստիճանով, 12-ին՝ նույնքան կբարձրանա:
Այս օրը նշանավորվել է տպագիր մամուլի երկու հաղթանակով «Ժողովուրդ» օրաթերթի և Պաշտպանության նախարարի խորհրդական, ԱՆ կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Բենիկ Հարությունյանի միջև դատական վեճը հանգուցալուծվել է, վերջինս ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի միջնորդությամբ հրաժարվել է օրաթերթի դեմ ներկայացրած դատական հայցից և որպես փոխհատուցում 2 միլիոն 200 հազար դրամի պահանջից:
Վերջինս հետ է վերցրել օրաթերթի դեմ իր հայցը՝ «արժևորելով մամուլի զարգացումը որպես ժողովրդավար պետության կերտման կարևոր բաղադրիչ», այս մասին տեղեկացնում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հաղորդագրությունը:
Հիշեցնենք, որ Բենիկ Հարությունյանը դատի էր տվել «Ժողովուրդ» օրաթերթին 2011թ. սեպտեմբերի 9-ին տպագրված «Դոկտոր, պրոֆեսորի արկածները ոսկու հանքերում» հոդվածի համար:
«Հրապարակ» օրաթերթի դեմ փաստաբան Արթուր Գրիգորյանի ներկայացրած հայցն ամբողջությամբ մերժել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Գագիկ Խանդանյան:
Արթուր Գրիգորյանը 18 միլիոն դրամ է պահանջում օրաթերթից` «Հրապարակի» կայքում իրեն վերաբերող մի հոդվածի տակ այլ, արած մեկնաբանությունների համար: Խոսքը 2011թ. օգոստոսի 10-ին հրապարակված «Քաղաքացիներն անբարեխիղճ փաստաբանների զո՞հ» վերտառությամբ հոդվածի մասին է, որի տակ մեկնաբանություններ էին եղել Արթուր Գրիգորյանի հասցեին:
Փաստաբան Արթուր Գրիգորյանը նաեւ 360 հազար դրամ պետտուրք պետք է վճարի:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մոտ, այսօր` Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կազմակերպել էր Անահիտ աստվածուհու արձանի մասունքները Բրիտանական թանգարանից Հայաստան տեղափոխելուն նվիրված ակցիա: Ակցիայի շրջանակներում Հայաստանից և Սփյուռքից ավելի քան 20 հազար հայ պահանջում է Մեծ Բրիտանիայից Հայաստան վերադարձնել Անահիտ ասվածուհու բրոնզաձույլ արձանը. իրականացված ստորագրահավաքին կցված է նույնպիսի պահանջով ուղերձ, որն այսօր հանձնվեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Միացյալ թագավորության դեսպանատանը՝ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» նախագահ Կարեն Ավագյանի կողմից:
Դեսպանատան մոտ հավաքված բազմաթիվ երիտասարդների ձեռքերին կարելի էր տեսնել Անահիտ աստվածուհու նկար՝ «Անահիտ, արի՜ տուն» գրառումներով:
«Անահիտին ուրանալ չենք կարող: Անահիտի սիմվոլիզմն ապացուցված է տարիներ շարունակ: Անահիտը մտել է մեր գիտակցության մեջ որպես յուրահատկություն»,-հայտարարեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ՝ խոստովանելով, որ որպես պաշտոնյա, քաղաքացի և քաղաքական գործիչ ամեն պատեհ առիթով հարցը բարձրացնում է բրիտանական գործընկերների մոտ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.