29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում նոր մանրամասներ է ներկայացնում Ռազմական ոստիկանությունում, Արսեն անունով զինծառայողին ծեծի ենթարկելու վերաբերյալ:
Մասնավորապես «Չենք լռելու»-ի հավաստի տեղեկություններով, Արսեն անունով սևանցի երիտասարդի ծեծը շարունակվել է այնքան ժամանակ, մինչև նա սկսել է արյուն փսխել: Տեղի ունեցածը թաքցնելու նպատակով նրան արձակուրդ են տվել, ինչպես նաև ծնողներին փորձել են համոզել, որպեսզի բողոքներ չներկայացնեն։ Այսօր բարձրացած աղմուկից հետո զինծառայողը վերադարձվել է զորամաս։ Նրա մարմնի վրա այս պահին առկա են բռնության հետքեր»,– ասվում է հայտարարությունում։
Նախաձեռնությունը, վկայակոչելով իր «իրազեկ աղբյուրները» նշում է, որ գործը փորձելու են ծածկադմփոց անել և ավելացնում, որ «Չենք լռելու»–ն հետևում է իրադարձությունների զարգացմանը։
«ՉԻ» տեղեկություններով, ՀՀԿ վերջին փակ հարցումներով վերստին ՕԵԿ-ը չի հաղթահարել 1 տոկոսի շեմր, իսկ ԲՀԿ-ն դարձյալ ստվերում է թողել ՀՀԿ-ին: Բանն այն է, որ անցկացված սոցհարցման տվյալներով առաջին տեղում ԲՀԿ-ն է, ընդ որում` ցուցանիշների բավականին մեծ առավելությամբ: «Ավելացնենք նաև, որ, մեր տեղեկություններով, ԲՀԿ-ի շարքերը տարբեր համայնքներում սկսել են համալրվել ՀՀԿ կարկառուն դեմքերով: Բազմաթիվ թաղային հեղինակություններ, որոնք տարիներ շարունակ աշխատել են ՀՀԿ-ի համար, այս անգամ որոշել են աջակցել Գագիկ Ծառուկյանին. նրանցից ոմանք` հրապարակային, ոմանք էլ` խիստ գաղտնի պայմաններում: Հայտնի է, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ջանք ու եոանդ չի խնայում «հալածելու» Ծառուկյանի համախոհներին ու կողմնակիցներին, և դա զարմանալիորեն սպասված արդյունք չի տալիս: Հակառակր, որքան մեծանում են արհեստական ճնշումները, այնքան հասարակության որոշակի խմբերի հոսքը ԲՀԿ մեծանում է: Որոշ քադտեխնոլոգների դիտարկմամբ` սա բնական գործընթաց է, քանի որ այսօր հանրապետությունում այնպիսի քաղաքական իրավիճակ է, որ սոցիալական տարբեր խմբեր ակամայից մղվում են դեպի այն քաղաքական ուժր, որի մեջ իշխանությանր վտանգ է տեսնում: Ի դեպ` շաբաթ օրր ԲՀԿ համագումարն է, և պետք է տեսնել, թե օրինակ Աժ պատգամավորները ինչպիսի երանությամբ են նայում իրենց այն գործընկերներին, որոնք հրավիրված են մասնակցելու համագումարի աշխատանքներին: Նշենք, որ համագումարը կայանալու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում. և չնայած սրան` տեղերի սահմանափակ լինելու պատճառաբանությամբ ԲՀԿ-ն հրավիրատոմսեր է բաժանել միայն Աժ խմբակցությունների ղեկավարներին ու նրանց տեղակալներին»,- գրում է թերթը:
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց որ պատգամավոր դառնալու ցանկություն չունի. «Ես կատարում եմ Ձեր բոլորի ցանկությունը. բոլորդ շատ էիք ուզում, որ ես պատգամավոր չլինեմ, չեմ լինի, էլ ի՞նչ եք ուզում, հրաժարվում եմ»,- նշեց նա և հավելեց, որ իր ժամանակն ամբողջությամբ նվիրելու է ՀՖՖ-ին:
Բացի այդ` թեև պատգամավոր չի դառնա, բայց հարազատ կուսակցությանը կաջակցի ամեն ինչով, «այդ թվում փողով և սեփական լծակներով»:
«Ես ՀՀԿ անդամ եմ, կամ և մնալու եմ: Ես կուսակցական չեմ նախընտրական շրջանի համար, ես կուսակցական եմ միշտ»,- ասաց Հայրապետյանը:
«Ամեն տեղից դուրսպրծուկ, արժող-չարժողը, որը բան էլ չի հասկանում, փորձում է շահարկել, որ ես բացակայում եմ ԱԺ նիստերից, դրա համար կուսակցությունը որոշեց, որ մնամ ՀՖՖ նախագահ: Հա’մ ինձանից պահանջում էին, որ մեր ֆուտբոլը զարգանա, հա’մ էլ ուզում էին ԱԺ-ում լինեի, երկուսն իրար հետ համատեղելի չէ»,- նշեց նա` հավելելով, որ եթե անգամ լինել ՀՀԿ համասնական ցուցակում` կհրաժարվի, բայց չի կարծում, որ կլինի, «քանի որ հանրապետության նախագահը հայտարարել է, որ ցուցակում գործարարներ չեն լինի»:
Կառավարությունն այսօրվա նիստին հավանության արժանացրեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ներկայացված «Պետական գույքն օտարելու մասին» նախագիծը, ըստ որի Մաշտոցի պուրակի կրպակները կապամոնտաժվեն այն ժամանակ, երբ գործի կդրվի «Հին Էրիվան» նախագիծը:
Վարչապետը իր խոսքում նշեց, որ երեկ իրենք ստացել են բնապահպանների կողմից նամակ և փորձում են հասկանալ նրանց: Նա նաև նշեց, որ իրենք միշտ համրերաշխ են եղել ընդդիմախոսների հետ: Վարչապետը այն վստահությունը հայտնեց, որ կրպակների ժամանակավոր կառուցումը բոլորի համար լավ կլինի և երևանիցիները գոհ կլինեն:
Մինչ կառավարությունը ընդունեց այս որոշումը, դրսում՝ կառավարության շենքի առջև հավաքված մի խումբ բնապահպաններ պահանջում են կառավարությունից ապամոնտաժել կրպակները: Նրանք վանկարկում են՝ «այգին մերն է», «եթե ապպա, ապա ապամոնտաժել»:
Արդեն իսկ սկսվել է համատարած կուսակցականացման գործընթացը. Քիչ թե շատ հայտնի մարդկանց իրենց շարքերում տեսնելու մարմանջը գնալով ավելի կոշտ ձևեր է ընդունում: Գալու է մի պահ, որ անկուսակցական կմնան միայն, Կարեն Կարապետյանի բնորոշմաբ «համբալները, կամ «շատ շարքային» քաղաքացիները.
Այսօր լուր ստացվեց, որ ՀՀԿ ական են դարձել միանգամից երկու նախարար` Արդարադատության և ֆինանսների նախարարներ Հրայր Թովմասյանն ու Վաչե Գաբրիելյանը, ովքեր նախկինում անկուսակցական էին:
Կենտրոն համայնքի Թիվ 10 ընտրատարածքում գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը կմրցակցի մեկ այլ գործարարի` Գարեգին Նուշիկյանի հետ: Առայժմ հայտնի չէ, թե այս ընտրատարածքում այլ թեկնածուներ կառաջադրվեն թե ոչ,սակայն ՀՀ գլխավոր դատախազի խնամին` հաջողակ գործարար Նուշիկյանը Սուքիասյանի համար լուրջ մրցակից է:
«Հրապարակ» թերթը գրում է, որ Հանրապետական կուսակցության 13-րդ համագումարից հետո դժգոհություններ են հասունացել ՀՀԿ երիտթևում: Բարձր դիրքերում հայտնված նախկին երիտասարդ ՀՀԿ-ականները սկսել են առաջ քաշել յուրայիններին, ինչը բողոքի տեղիք է տվել: Բանն այն է, որ համագումարում ՀՀԿ խորհրդի կազմում երիտթևի քվոտայով ընդգրկվել են մի քանի երիտասարդներ, որոնց հովանավորում են ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտթևի հավերժ ղեկավար Կարեն Ավագյանը:
Նրանց մեջ են Աշոտյանի սանիկ Հովհաննես Գաբրիելյանը և Կարեն Ավագյանի մոտիկները, որոնք, ըստ ՀՀԿ-ականների, չեն փայլում ո’չ իրենց ակտիվությամբ, ո’չ էլ ինտելեկտով: Խորհրդի անդամների այսօրինակ ընտրությունից դժգոհ երիտասարդները, թերթի հավաստի աղբյուրների համաձայն, պատրաստվում են առաջիկա օրերին Սերժ Սարգսյանին նամակ գրել` պատռելով երիտթևի նախագահ Կարեն Ավագյանի դիմակը և ՀՀԿ նախագահին ներկայացնել նրա ինքնագործունեությունը:
Ասում են` նամակը շատ կտրուկ է լինելու` ընդհուպ գիտությունների դոկտոր Կարենին երիտթևի առաջնորդի պաշտոնից հեռացնելու պահանջով:
Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Գեղամ Ղարիբջանյան նշանակվել է Արաբական միացյալ էմիրություններում Հայաստանի դեսպան (նստավայրը` Աբու Դաբի):
Համապատասխան հրամանագիրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է նախօրեին:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Վահագն Մելիքյանն ազատվել է ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնից, նա համատեղության կարգով Բահրեյնի ու Քաթարի դեսպանի պաշտոններից:
Հանրային ծառայության խորհրդում այսօր` մարտի 13-ին, ՀՀ կրթության և գիտության նախարարության Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնի համար մրցում էին թվով երեք թեկնածուներ` Լեզվի պետական տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սերգո Երիցյանը, նրա տեղակալ Մարինե Հովեյանը և տեսչության լեզվի վերահսկողության բաժնի ղեկավար Եսայի Թադևոսյանը:
Մրցույթում բալերի անհրաժեշտ քանակ են հավաքել երկու թեկնածուներ. Երիցյանն ու Հովեյանը: Նրանցից Լեզվի պետական տեսչության ղեկավարին կընտրի ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Կհաստատվի արդյո՞ք, 2010 թվականից Լեզվի պետական տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սերգո Երիցյանը, թե նրան կփոխարինի տեղակալը, կորոշի Աշոտյանը.
«Չորրորդ ինքնիշխանություն».Թերթը գրում է, որ ՀՀԿ 13-րդ համագումարին ներկայացել էր նաեւ ՀՀ նախկին ոստիկանապետ, ներկայում Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը: «ՉԻ» այն հարցին, թե նեղսրտած չէ՞ ՀՀԿ-ից իր պաշտոնանկության համար, նախկին ոստիկանապետը պատասխանեց, որ ամենեւին էլ ներղսրտած չէ եւ համագումարին էլ ներկայացել է նորմալ տրամադրությամբ: Նա չմանրամասնեց իր հետագա անելիքերը. միայն ասաց` «Կուսակցությունը պետք է որոշի հետագայում ի՞նչ անելու հարցը: Ես էլ իմ կուսակցության ծառան եմ եւ պիտի ծառայեմ»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.