29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Հրապարակ». Թերթի տեղեկություններով` ԲՀԿ-ն Կենտրոնում իր ակտիվիստների միջոցով ցուցակագրում է ընտրողներին ու գումար է խոստանում: ԲՀԿ ակտիվիստները 10-15 հոգու ցուցակ են ներկայացնում, որոնք պիտի լինեն ցուցակը կազմողին մոտիկ մարդիկ` հարազատ, բարեկամ, հարևան: Հետագայում հենց այդ ակտիվիստից էլ նրա շրջապատը պետք է գումարները ստանա: ԲՀԿ քարոզիչներն ասում են, որ այս ընտրությունները բոլորովին այլ ընտրություններ են լինելու, ԲՀԿ-ն «ծալելու է» ՀՀԿ-ին: Ի դեպ, ՀՀԿ-ն ևս այս օրերին ձեռքերը ծալած չի նստել` իրենց շտաբների աշխատակիցներին գործուղում են հարևանների տները` նրանց ցուցակագրելու:
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր`Մխիթար Պապոյան շարունակվեց, ՀՀ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարությունը:
Այսօր իր մեղադրական ճառը հրապարակեց մեղադրող Հարությունյանը, որը դատարանին միջնորդեց ՀՀ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման՝ գույքի կեսի բռանգարվմամբ, նաև չհանել Օհանյանի գույքի վրա եղած կալանքը:
Իր ճառում մեղադրողն ասաց, որ ազատազրկում է պահանջում նաև գործով անցնող Սամվել Մախմուրյանի, Ստեփան Կարախանյանի և Արա Լևոնյանի համար, սակայն կարծում է, որ նշանակված ազատազրկումը պայմանականորեն չպետք է կիրառել։
Մեղադրողը շեշտեց այն փաստը, որ բոլորն իրենց սույն գործում մեղավոր ճանաչում են, բացի Օհանյանից, որը համառում է, թե` յուրացում չի կատարել:
Հիշեցնենք, որ Մարգար Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական դիրքը չարաշահելը) և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելը):
Նա վերականգնել է պետությանը հասցված վնասը. ավելի քան 200 միլիոն դրամ, սակայն մինչ օրս, դատական նիստերի ժամանակ և նախաքննության ընթացքում նշել է, որ ինքը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը:
Նա հույս ուներ, որ վերականգնելով վնասը, կարող է խուսափել ազատազրկումից և պատժի պայմանական կիրառում ստանալ, սակայն ինչպես Թամամյանի դեպքում այս անգամ ևս պարզվեց, որ հույսերը սին էին:
Երիտասարդների հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ է ունենալ հստակ ռազմավարություն, որտեղ կարտացոլվեն երիտասարդության զարգացումն ապահովող բոլոր խնդիրները և դրանց լուծումները նյութական, ֆիզիկական, մտավոր, հոգեբանական, գեղագիտական առումներով: Չնայած այն հանգամանքին, որ մշակվել է 2007-2012թթ. երիտասարդական քաղաքականության վերաբերյալ ռազմավարություն, սակայն այն բավարար չափով չի նպաստել երիտասարդության խնդիրների լուծմանը, և այդ խնդիրները շարունակում են մտահոգել հանրությանը: Երիտասարդության շրջանում ակտիվ հասարակական կամ քաղաքական մասնակցությունը պայմանավորված է բացառապես առանձին կուսակցությունների քաղաքական շահերով: Նախարարությունը բավարար չափով չի ընդարձակել իր համագործակցությունը տարբեր ապաքաղաքակական երիտասարդական հասարակական կազմակերպությունների կամ քննադատությամբ հանդես եկող երիտասարդական քաղաքացիական նախաձեռնությունների հետ և չի օժանդակել դրանց գործունեությանն ու զարգացմանը:
Մտահոգիչ է հատկապես ՀՀ մարզերում երիտասարդների և երիտասարդ ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակը: Չեն անցկացվել համալիր միջոցառումներ վիճակը բարելավելու ուղղությամբ: Մարզերում, կուսակցական նախաձեռնություններից բացի, երիտասարդների համար չեն նախատեսվել կամ անցկացվել ժամանցի ու մշակութային բավարար քանակի միջոցառումներ: Անհամաչափ մոտեցում է դրսևորվել մարզերում և Երևան քաղաքում բնակվող երիտասարդներին նախարարության կողմից իրականացվող ծրագրերում ներգրավվածությունը ապահովելու ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատվել է «Երիտասարդ ընտանիքին’ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը: 2011 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ «Երիտասարդ ընտանիքին’ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակներում վերաֆինանսավորվել է ընդամենը 642 վարկ’ 4 868 000 000 (չորս միլիարդ ութ հարյուր վաթսունութ միլիոն) ՀՀ դրամի չափով, որից 346-ը’ Երևան քաղաքում, իսկ 296-ը’ ՀՀ մարզերում: Այդուհանդերձ, պետական նպատակային ծրագրի իրականացման շրջանակներում, առանձին դեպքերում, կոռուպցիոն երևույթների մասին ահազանգեր եղել: Նշված դեպքերում ընտանիքներին տրամադրվել են բնակարաններ՝ սահմանված կանոնակարգերի խախտումներով, մասնավորապես’ ընտանիքը ստացել է բնակարան այն դեպքում, երբ երիտասարդ ամուսինների տարիքը ընդհանուր հանրագումարի մասով գերազանցել է սահմանված 60-ը: Անհրաժեշտ է վերահսկել վերոնշյալ գործընթացը, և ձեռնարկել միջոցներ բոլորի համար հավասար իրավունքներ և հնարավորություններ ապահովելու ուղղությամբ:
Բավարար չափով չի ապահովվել հաշմանդամային սպորտի զարգացումը և հաշմանդամություն ունեցող ան¬ձանց ներգրավվածությունը սպորտի բնագավառում: 2011 թվականին ՀՀ պետական բյուջեի «Հաշմանդամային սպորտին առնչվող ծառայություններ» ծրագրով ոլորտում գործող թվով 4 հասարակական կազմակերպությունների տրամադրվել է 9.000.000 դրամ՝ մարզական միջոցառումներ անցկացնելու համար: «2011 թ. Երևանում կայանալիք խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության անցկացում» ծրագրով 13.747.000 դրամ է տրամադրվել «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» ՀԿ-ին, և 1.682.220 դրամ է հատկացվել «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» ՀԿ-ին Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված հաշմանդամային ծանրամարտի առաջնության մասնակցության համար: Այսինքն՝ տրամադրվել են չափազանց սահմանափակ ֆինանսական միջոցներ, և ֆինանսավորվել են միայն առանձին ՀԿ-ներ մարզական-մասսայական միջոցառումների կազմակերպման համար: Այս հիմնախնդիրը Պաշտպանի ներկայացուցչի հետ հարցազրույցում կարևորել են նաև «Աշխարհն առանց արգելքների» ՀԿ նախագահ Արման Մուշեղյանն ու Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի գլխավոր քարտուղար Ռուզաննա Սարգսյանը:
Կարեն Անդրեասյան
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան
Այսօր Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը, ի պատասխան Հովիկ Աբրահամյանի եղբոր` Հենրիկ Աբրահամյանի ինքնաբացարկի, արձագանքեց` Կեցցե մայիսի 1-ը: Գուցե Մայիսի 6-ը՞, երբ Արտաշատ քաղաքն իր հարակից գյուղերով, ասել է թե` թիվ 17 ընտրատարածքը կմնա Տրգրան Կարապետյանի տնօրինությանը: Իսկ նրա կարգախոսն է «Եթե չընտրեք տանուլ կտաք»։
«Ես չեմ իմանում, թե ինչու են դնում, ինչու են հանում: Ես գիտեմ, որ էդ տեղը «բրոնի արած» ա. Կա՛մ Հովիկ Աբրահամյանը, կա՛մ իր եղբայրը, մի օր պե՞տք է վերջանա այդ մենաշնորհը թե չէ: Իսկ իմ հակառակորդ այդ կինը Կարինեն, ես լսել եմ, որ խելացի կին է, բայց նրան քչերն են ճանաչում»,-հուսով է Տիգրան Կարապետյանը:
Իրենից խլված խոսափողը կգտնի՞ Կարապետյանը կերևա մայիսի 6-ից հետո, իսկ մինչ այդ նա վստահ է. «Եթե ես ունենամ ամբիոն, ես պետք է ժողովրդի մասին հոգ տանեմ, ամբիոնից պետք է իմ բնակիչներին պաշտպանեմ»: Իսկ այդ հարցում նրան կսատարի կուսակցություններից մեկը, սակայն նրա խուսափաղական պատասխանից կարելի է ենթադրել, որ դեռ հստակ պայմանավորվածություն չկա:
«ՉԻ» տեղեկություններով, Սերժ Սարգսյանի թիկնազորում աշխատող Տիգրան անունով տղաներից մեկը, որը որոշ շրջանակներում հայտնի է որպես Նախագահի Տիկո, ընտրել է հեշտ ապրելու և փող աշխատելու յուրօրինակ տարբերակ: Վերջինս, տարբեր տեղեր ներկայանալով որպես ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայության մայոր, հաջողեցրել է զբաղվել դրամաշորթաթյամբ: Այսինքն` նա գումարներ է վերցրել` փորձելով ինչ-ինչ գործեր դասավորել ապա «քցել» է մարդկանց` վստահ լինելով, որ ոևէ մեկը չի կարողանա իրեն պատասխանատվության ենթարկել որևէ օղակում: Նախագահականին մոտ կանգնած թերթի աղբյուրների փոխանցմամբ` ԱԱԾ մայոր Տիկոն տարբեր պատճառաբանություններով խաբեությամբ Կարապետյանների ընտանիքից վերցրել է նախ 5. 700 ԱՄՆ դոլար, 1. 000 000 դրամ, մոտ 4000 ԱՄՆ դոլարի ոսկյա զարդեր, բջջային հեռախոս և այլն: Ի դեպ` խոսակցություններ կան, որ Տիկոն Սերժ Սարգսյանի թիկնազորում ճանաչված դեմք հանդիսացող Մարատի մորաքրոջ որդին է, և հենց Մարատն է նրան տեղավորել Սերժ Սարգսյանի թիկնազորում աշխատանքի:
Մեկ այլ դեպքում էլ Տիգրանը բառացիորեն օգտագործել է Սերժ Սարգսյանի անուն-ազգանունը: Վերջինս, օրինակ, ասել է, թե Սերժ Սարգսյանի հետ մեկնում է Չեխոսլովակիա, և պետությունը չի ֆինանսավորում իր այցելությունը: Ըստ այդմ` նա ավիատոմսեր գնելու պատրվակով գումար է վերցրել իր ընկերներից մեկից և հետո այն հրաժարվել է վերադարձնել: Հետագայում, երբ պարտքատերը ճարը կտրած զանգահարել է Տիգրանի հորը, վերջինս խոստովանել է, որ իր որդին երբևէ երկրից չի բացակայել: Այնուհետև պարզ է դարձել, որ Տիկոն պարզապես օժտված է վառ երևակայությամբ և ԱԱԾ-ում ընդամենը ենթասպա է:
Թերթը նաև ավելացնում է, որ վերջինս բացահայտ հայտարարել է, թե որևէ մեկը չի կարող իրեն պատասխանատվության ենթարկել, քանի որ ինքը գտնվում է Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանի հովանու ներքո: Երիտասարդն այնքան հեռուն է գնացել, որ անգամ «ալիբի» է մտածել: Իր մտերիմ շրջանակներում ասել է, թե եթե իրեն հարցնեն, ապա կասի, որ այդ ընտանիքի անդամն իր ընկերուհին է եղել, որն ինքնակամ իրեն պարբերաբար օգնել է: Այսինքն` Տիկոն ինքն իրեն ներկայացրել է որպես ալֆոնս` դրանով մեղմացնելով վերևների հնարավոր բարկությունը:
Միսս Արմենիա 2012 մրցույթին հայտ ներկայացրածները. Սա այն դեպքն է, երբ մեկնաբանություններն ավելոդ են.
Ի դեպ այս նյութի համար պարտական ենք Kamoblog-ին:
Մանրամասները` տեսանյութում
Մարտի 8-ից ապրիլի 7-ը կանանց միամսյակի կապակցությամբ Երևանի քաղաքապետի կարգադրությամբ անցկացվող «Անվճար բուժզննում կանանց» ակցիայի շրջանակներում առաջարկը երևանաբնակ կանացից ոչ բոլորն են միանշանակ ընկալել: Նրանցից շատերը չեն կողմնորոշվում, թե ինչ պետք է անել:
Արդեն բավականին ժամանակ է իրազեկումը տարածվում է, ասաց քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավար Արթուր Գևորգյանը. «Գնում են պոլիկլինիկա հետազոտվում, խնդիր լինելու դեպքում նրանց փաստաթղթերը ուղղարկում են քաղաքապետարանի առողջապահության վարչություն, որտեղ որոշվում է, թե որ բուժհիմնարկում է անհրաժեշտ կազմակերպել բուժօգնությունը: Ակցիան վերաբերվում է Երևանում բնակվող բոլոր կանանց, սակայն խնդիրն ավելի շատ սոցիալական հարց լուծելուն է նպատակաուղղված: Ցանկալի է, որ անհրաժեշտ բուժօգնության կարիք ունեցող և անվճարունակ կանայք առաջնահերթ ընդգրվեն այս ծրագրում»:
«Ձեզ համար կանայք» անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում անցած երկու շաբաթների ընթացքում տեղամասային պոլիկլինիկաներ են դիմել երևանբնակ 7112 կանայք, որոնցից 3898-ն արդեն անցել են լաբարոտոր-գործիքային հետազոտություններ:
Քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի ներկայացրած տվյալների համաձայն արդեն ստացիոնար բուժում են ստանում 72 կին, ևս 405-ը ուղեգրված են ստացիոնար բուժման, 37 կին վիրահատվել են:
Այսօր արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Քեմբրիջի համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ֆակուլտետների մի խումբ ուսանողների:
Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից, փոխնախարար Մնացականյանը ներկայացրել է Հարավային Կովկասին վերաբերող մի շարք տարածաշրջանային հարցեր, Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցության հիմնական ուղղությունները: Փոխնախարարը, հանգամանալից խոսել է նաև հարևան պետությունների հետ հարաբերությունների մասին և անդրադարձ կատարել ցեղասպանության ճանաչման գործընթացին և Արցախյան հիմնահարցի պատմությանն ու վերջին զարգացումներին:
Այնուհետև փոխնախարար Մնացականյանը և ԱԳ նախարարի խորհրդական, մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը պատասխանել են ուսանողներին հետաքրքրող հարցերին:
Պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա, անօթևանի կարգավիճակ չունեցող եւ Գյումրու խարխուլ ու խոնավ տնակներից մեկում բնակվող Ավետիսյանների 6 անձից բաղկացած ընտանիքի մասին «Շիրակ կենտրոնի» պատրաստած «Անօթևանների ճակատագրերը շարունակում են մնալ անհայտ» տեսանյութի` հայաստանյան առաջատար բազմաթիվ էլեկտրոնային պարբերականներում հրապարակվելուց ընդամենը մեկ ամիս անց ուրախալի լուր ստացվեց: Արտերկրում բնակվող անհայտ բարերարը այս ընտանիքին նորակառույց 3-սենյականոց բնակարան է նվիրել: Ավետիսյանների 11 անձից բաղակացած ընտանիքին պետությունը տարիներ առաջ հատկացրել էր երկսենյականոց բնակարան: Մի եղբոր 5 անձից բաղկացած ընտանիքը տեղափոխվել էր բնակվելու նոր բնակարանում, իսկ ընտանիքի մյուս մասը 6 անձով շարունակում էր բնակվել տնակում:
Նշենք, որ տնակներում ապրող անօթևան ընտանիքների մասին «Շիրակ կենտրոնի» անցած 6 ամիսների ընթացքում պատրաստած տեսանյութերից հետո անօթևան 7 ընտանիքներ արդեն իսկ դարձել են բնակարանատերեր: Իսկ անօթևան ընտանիքներին և ծնողազուրկ երեխաներին օգնություն ցուցաբերելու նպատակով «Միասին կարող ենք» խորագիրը կրող նախանձեռնության արդյունքում տասնյակ ընտանիքներ ապահովվել են վառելափայտով, մի շարք ծնողազուրկ երեխաների արտերկրի բարերաների կողմից տրամադրվել է միանվագ և ամենամսյա դրամական աջակցություն, տասնյակ ընտանիքների էլ` զգալի քանակությամբ սնունդ, հագուստ, հիգիենիկ պարագաներ ու կենցաղային իրեր: Ավելացնենք, որ 3 բնակարանների ու բազմաթիվ այլ օգնությունների նվիրատուներ գերադասել են մնալ անհայտ:
Շիրակ կենտրոն
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով է դիմել նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը` Ճոյտը:
Քաղաքացի Հակոբյանի դիմումը ԿԸՀ-ը քննարկեց, այսօրվա արտահերթ նիստում:
Հակոբ Հակոբյանը, որը մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն առաջադրել է Էջմիածին քաղաքն ընդգրկող թիվ 19-րդ ընտրատարածքում, ԿԸՀ -ին գրել է, տեղեկացնելով որ ՀՀ քաղաքացի, նույն ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Սեդրակ Սարոյանը (գեներալ Սերյանը) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին ներկայացրել է կեղծ դիմում:
Հակոբյանն իր դիմումում նշել է, որ Սեդրակ Սարոյանն Ազգային ժողովի նիստերի 57 տոկոսին չի մասնակցել, իսկ այդ ժամանակահատվածում՝ 15.05.2010թ.-ից մինչև 30.11.2011թ-ը, ըստ Հակոբյանի, Սարոյանը բացակայել է երկրից:
Դիմումագիրը կարծում է, որ Սեդրակ Սարոյանի ներկայացրած փաստաթղթերը կեղծ են և այդ փաստաթղթերը նրան տրամադրել է ՀՀ ոստիկանության Էջմիածնի ոստիկանության բաժնի անձնագրային բաժանմունքը:
«Նման տարբերակներ եղել է ԱԺ պատգամավորի թեկնածու Խաչիկ Սուքիասյանի, և Էդուարդ Մադաթյանի դեպքում, ովքեր նույնպես տևական ժամանակ բացակայել են հանրապետությունից»,- գրված է Հակոբ Հակոբյանի դիմումում:
Հակոբյանը դիմելով ՀՀ ԿԸՀ-ին հարցը քննարկելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու պահանջ է ներկայացնում:
ԿԸՀ-ն այսօրվա նիստի ժամանակ որոշեց Հակոբ Հակոբյանի դիմումը մանրամասն ուսումնասիրել և հարցը քննարկելու համար դիմումը վերահասցեագրել թիվ 19 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, իսկ դիմումատուի ներկայացրած փաստաթղթեը վերահասցեագրել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն:
Այսօրվա ԿԸՀ արտահերթ նիստում կար ևս երկու հարց. Առաջինը քննության առնվեց «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության դիմումը, որով դիմումատուները տեղեկացրել են ԿԸՀ-ին, որ պատրաստվում են գալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն կատարել:
Մյուս դիմումը քաղաքացի Ռուբեն Թորոսյանինն էր, որը միջնորդում էր ԿԸՀ -ին անվավեր Ճանաչել «Սահմանադրական իրավունք միություն»` ՍԻՄ կուսակցության գործունեությունը, պատճառաբանելով, որ Հայկ Բաբուխանյանի գլխավորած կուսակցությունը միանում է ՀՀԿ-ին, ինչպես նաև չունի տարածքային և մարզային կառույցներ:
Վերջին երկու դիմումները ԿԸՀ-ն մերժեց:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.