06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...Այսօր քաղաքական ուժերի միասնական դիրքերից հանդես գալու առաջարկի քննարկման ընթացքում«Ժառանգություն» կուսակցությունը պայման է դրել՝ կա՛մ շարունակել ԱԺ ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբի 4 քաղաքական ուժերի աշխատանքները, կա՛մ իրենք կքննարկեն շտաբից դուրս գալու հարցը:
«Իմ ստորագրությունը ուժի մեջ է, եթե պայմանը բավարարվի, մենք կշարունակենք աշխատել, մյուս դեպքում կմտածենք»,- ասել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:
ՀՅԴ ն և ՀԱԿ-ը պատրաստակամ են եղել պայմանը կատարելու: Իսկ Լևոն Զուրբյանը պատրաստակամ է եղել բերելու նաև Լևոն Տեր-Պետրոսյանի ստորագրությունը` եթե անհրաժեշտ է:
Սակայն Խնդիրը միայն այդքանով չի սահմանափակվել. Բան այն է, որ ԲՀԿ-ն, որը փորձում է և հաճույք ստանալ և կույս մնալ, ասել է թե` հարցն ուղղակի չի քննարկել կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: Իսկ մյուս կուսակցությունները` հատկապես Ժառանգությունը առարկություն է ունեցել. Ծառուկյանի ստորգարությունը դրվել է և՛ կոալիցիոն հռչակագրի տակ, և՛ այս նոր փաստաթղթի, ինչը հակասական է:
Վարդան Օսկայնայնն էլ մեջտեղ է բերել գլխավոր խաղաքարտը. «ԲՀԿ-ն կարող է այնպիսի ռեսուրսներ դնել, որ դու կզարմանաս»:
Քննարկումը շարունակվում է:
«Հայկական ժամանակ». Երեկ հերթական ապացույցն է արձանագրվել, ըստ որի` ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը, որ անդամագրվել էր «Ազատ դեմոկրատներին», խզում է հարաբերություններն այդ կուսակցության և «Ժառանգության» հետ:
«Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» միասնական ցուցակից ինքնաբացարկ են հայտնել Զուրաբյանի երկու մերձավորագույն մարդիկ` 51-րդ հորիզոնականում գրանցված Երվանդ Զուրաբյանը և 71-րդ-ում գրանցված Դավիթ Առաքելյանը: Նրանց գրանցումը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել:
Հայաստանի ԿԳՆ-ն լուրջ խախտումներ է հայտնաբերել Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում և առաջիկայում կհրապարակի դրանք:
Ինչպես մամուլում հայտրարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ստուգումները տեղի են ունեցել նախքան համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանին խիստ նկատողություն հայտնելը: Մասնավորապես, ստուգումները տեղի են ունեցել մարտի 20-27-ին. «Իմ կողմից ավելացնեմ, որ ընդհանրապես վերջին ամիսներին Սուրեն Զոլյանն աչքի էր ընկնում իր տարօրինակ պահվածքով: Ցավում եմ, որ իր անհամաձայնությունը հայտնելու արտահայտչամիջոցների մեջ նա անցել է բարեկրթության բոլոր սահմանները»,- նշել ` Արմեն Աշոտյանը:
Ինչպես արդեն հայտնել էինք, Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ հայտարարվել է խիստ նկատողություն: Կարգապահական տուժը տրվել է այն բանի համար, որ վերջինս չի կատարել իր վերադասի հանձնարարականը, առանց հարգելի պատճառի բացակայել է երկրից, ոչ պատշաճ կերպով է կատարել իր ծառայողական պարտականությունները:
Ի պատասխան Սուրեն Զոլյանը հայտարարել էր, թե Արմեն Աշոտյանի հրամանը կարող է հավակնել Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելուն: Նա դիմել է դատարան և համոզված է, որ դատարանն անվավեր կհայտարարի այս անհեթեթ հրամանը: Ռեկտորը դիմելու է նաև վարչապետին, որպեսզի նա նախ վերացնի նշված հրամանը եւ որոշի Արմեն Աշոտյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը:
Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության նախագահ, թիվ 4 ընտրատարածքում Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքից մեծամասնական ընտրակարգով առաջադրված Արամ Մանուկյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց, որ ենթաշտաբ չի կարողանում գտնել, քանզի բոլորը հրաժարվում են իրենց տարածք տրամադրել: Ուստի որոշել են որպես շտաբ օգտագործել իրենց համակիրների բնակարանները։
«Ես տարածքներ չկարողացա վարձել ենթաշտաբի համար, ոչ մի ենթաշտաբ չունեմ, որովհետև բոլոր մասնավոր սեփականատերերը հրաժարվեցին, երբ իմացան, որ ՀԱԿ-ի շտաբ է լինելու: Սկզբում բոլորը համաձայնում էին, իհարկե փողով, հետո մերժում»,- ասաց նա:
Արամ Մանուկյանը շարունակեց, որ հանրապետականներից մեկի այն հայտարարությանը, թե հավանաբար անվճար տարածք են ուզում, դրա համար էլ չեն գտնում, ճիշտ չէ: Իր ասածները հիմնավորելու համար խնդրեց բոլոր այն տարածքներում, որտեղ գրված է , որ տրվում է վարձով, զանգեն և հարցնեն, թե ՀԱԿ-ը ձեզ դիմել է վարձելու նպատակով, թե ոչ:
«Անգամ մոտիկ մարդիկ ասում են «ներող կլինեք, բայց հերներս կանիծեն, ուզում եք տնից տեղից զրկվե՞նք»»,- նշեց նա:
Արամ Մանուկյանը հատկապես զվարճալի համարեց այն, որ իրենց մերժել է նույնիսկ Գևորգ Արզումանյանը, որի տարածքն արդեն 17 տարի է ՀԱԿ-ի կենտրոնական շտաբներից էր:
«Իշխանությունները գաղտնի, սակայն հստակ ճնշում են գործում թաղապետարանի միջոցով, որպեսզի մենք ձևակերպված տարածք չունենանք, բայց մեր թիմն ավելի մարտականորեն է (տրամադրված), և վաղվանից բոլոր մեր համակիրների տները կդարձնենք շտաբներ»,- ընդդիմադիր թեկնածուն։Արամ Մանուկյանի խոսքով՝ ինքն արդեն տասնյակ այդպիսի առաջարկներ է ստացել, որոնք սիրով ընդունել է:
«Առավոտ». Թերթի գլխավոր խմբագրի այսօրվա խմբագրականում կարդում ենք. «ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ներկայացուցիչները լրատվամիջոցներին կիսապաշտոնապես տեղեկացրին, որ «այս փուլում» նրանք չեն մասնակցելու հեռուստատեսային բանավեճերին ոչ իրար, ոչ էլ խորհրդարանական ընտրություններին մասնակցող այլ քաղաքական ուժերի հետ: Թե որքան է տևելու «այս փուլը»` առայժմ հայտնի չէ: Չեմ կարող ասել նաև, թե ինչով է պայմանավորված նման մարտավարությունը. թվում է, թե երկու թիմերում էլ կան ճարտար լեզու ունեցող մարդիկ` Արտաշես Գեղամյան, Խոսրով Հարությունյան, Գուրգեն Արսենյան, Հմայակ Հովհաննիսյան: Ճիշտ է, նրանց մասնակցությամբ բանավեճերն ավելի շուտ կլինեն մենախոսությունների շարքեր, որովհետև շատ դժվար կլինի ընդհատել այդ գործիչների մտքերի հոսքը, բայց որ նրանք ցանկացած ընդդիմադիրի «խոսքի տակ չեն մնա»` դա ակնհայտ է: Օրինակ` երբ ինձ են առաջարկում մասնակցել որևէ բանավեճի, ես հրաժարվում եմ, որովհետև գիտեմ, որ պարտվելու եմ, որովհետև լեզվակռվում որևէ մեկին ջախջախելը, «ծնկի բերելը» և անարգանքի սյունին գամելը անլուրջ, մանկապարտեզային զբաղմունք եմ համարում: Բայց քաղաքական գործիչները պարտավոր են, բնականաբար, մտնել այդպիսի բանավեճերի մեջ` մանավանդ նախընտրական շրջանում:
Այսպիսով, իրենց կազմերում ունենալով կարկառուն բանախոսներ, իշխող կոալիցիայի անդամ երկու կուսակցությունները առայժմ հրաժարվում են դեբատներից: Նրանց բացակայությամբ բանավեճերն այնքան էլ հետաքրքիր չեն, որովհետև մնացածները հանդես են գալիս մեղադրողի դերում, իսկ արդարացողը չկա: Իհարկե, կարող են լինել նաև այլ կոնֆիգուրացիաներ. ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» կարող են վիճել, թե ով է նրանցից ավելի ընդդիմադիր և ավելի «վճռական տրամադրված», բայց նրանց միջև խորը հակասություններ չեն կարող լինել, որովհետև նրանբ պետք է արձանագրեն, որ վիճակը վատ է, արտագաղթ է, կոռուպցիա է, մենաշնորհներ են և այլն: Եթե այս հարցերում ոչ ոք չի հակադարձում, բանավեճ, ըստ էության, չկա:
Ճիշտ է, երեկ ես «Ա1+»-ով վարում էի մի բանավեճ, որը, իմ կարծիբով, շատ յուրահատուկ էր` մասնակցում էին ՀԱԿ-ի և ենթադրյալ աութսայդերներից մեկի` ՀԴԿ-ի ներկայացուցիչները: Կոնգրեսի անդամն ասում էր, որ իրավիճակը վատ է, իսկ դեմոկրատն էլ պնդում էր, որ` այո, վատ է, բայց դրա մեղավորը ոչ այնքան ներկայիս իշխանությունն է, որքան ՀՀՇ-ն, որը քանդեց գյոզալական սովետական երկիրը, փակեց գործարանները, ամեն ինչ թալանեց և, ղեկավարվելով արևմտյան կասկածելի դեղատոմսերով, Հայաստան ներմուծեց վայրի լիբերալիզմը: Պարզապես հիշեցնեմ, որ 1998 թվականից մինչև 2012 թվականը բավականին ժամանակահատված կար` այդ ամենը շտկելու, և ՀՀՇ-ի սխալների գնահատականներն այսօր ավելի շուտ պատմաբանների, ոչ թե քաղաքական գործիչների խնդիրն են:
Այդ բանավեճն ինձ համար, համենայնդեպս, ինֆորմատիվ էր. ես հասկացա, թե ինչու է ՀԴԿ-ն մասնակցում ընտրությունների»:
«Չորրորդ ինքնիշխանություն». Թերթն անդրադառնում է ՀՀԿ-ականների երեկվա հարսնաքարյան հավաքին` գրելով. « Երեկ մեծ մեռելոցն էր: Գուցե նաև այս առիթով երեկ երեկոյան Ռուբեն Հայրապետյանին պատկանող Ավան համայնքում գտնվող «Հարսնաքար» հյուրանոցային համալիրում տեղի է ունեցել հավաք, որին մասնակցել են ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը և ՀՀԿ համամասնական ցուցակի «կարկառուն» դեմքերը, այդ թվում` Շուշան Պետրոսյանը, Արտաշես Գեղամյանը` «պարի պետական» անսամբլով` ի դեմս Խոսրով Հարությունյանի և Հայկ Բարուխանյանի: «Քեֆն» անցել է «Հավատանք, որ փոխենք» կարգախոսի շրջանակներում:
«ՉԻ» տեղեկություններով` Սերժ Սարգսյանի ելույթին հետևել է Շուշան Պետրոսյանի պատասխան «կենացը», որի շրջանակներում երգչուհին իր ձայնի ողջ դիապազոնով ասել է, որ այս ընտրությունները հաղթանակներ են բերելու կուսակցությանը և երկրին` հավելելով, թե 2012 թվականի ընտրությունները ժողովրդավարության ծիծեռնակներն են լինելու:
Շուշան Պետրոսյանին ձայնակցել է «պարի պետականը», խմբավար Արտաշես Գեղամյանը պահը բաց չի թողել նորից ասելու, որ ինքը աջակցում է Սերժ Սարգսյանին և ինքն իրեն համարում է ՀՀԿ առաջնորդի գաղափարակիցն ու համախոհ ընկերը:
Վերոնշյալ անձանց ելույթը խանդի տեսարաններ է առաջացրել ՀՀԿ-ականների շրջանակներում: Նրանցից ոմանք իրենց վատ են զգացել, որ այդ քառյակը իրեն առանցքային դերակատարություն է վերագրել ՀՀԿ ընտրական գործընթացներում և առհասարակ կուսակցության գործունեության շրջանակներում:
Ավելացնենք նաև, որ այսօր Սերժ Սարգսյանը հյուրընկալվելու է էրեբանի համայնքում: Սասունցի Դավթի հրապարակում նախատեսված է հանդիպում այս համայնքում ՀՀԿ մեծամասնական թեկնածուի` Մհեր Սեդրակյանի` Թոխմախի Մհերի և ընտրողների միջև»:
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում հանդիպել է Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ, տեղեկացնում են Հանրապետական կուսակցության լրատվական ծառայությունից:
Սերժ Սարգսյանը նշել է, որ ԵՊՀ ուսանողության հետ հերթական հանդիպումը, որն այս անգամ կայանում է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամականաշրջանում, երբ հանրապետության առաջատար քաղաքական ուժերը ժողովրդին են ներկայացնում իրենց ծրագրերը, լավ հնարավորություն է անկաշկանդ մթնոլորտում երիտասարդության հետ քննարկելու ՀՀԿ-ի պատկերացումները մեր պետության և նրա ապագայի, ամենատարբեր բնագավառներում առաջիկա անելիքների վերաբերյալ.
«Իմ նպատակն է, որպեսզի ձեր առաջարկությունները, ցանկությունները, մոտեցումները առարկայացնենք մեր ծրագրերում: Այսօր աշխարհն այնպիսի արագությամբ է փոխվում, որ առաջին հերթին, թերևս, երիտասարդների մտքերը կարող են ուղեցույց լինել: Քանի որ երիտասարդները, որպես կանոն, միշտ համարձակ են և շատ դեպքերում կաշկանդված չեն կաղապարներով՝ կարողանում են ավելի լավ ու օգտակար խորհուրդներ տալ»,-ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է Սերժ Սարգսյանը:
Խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի՝ «Հավատանք, որ փոխենք» կարգախոսի վերաբերյալ ուսանողներից մեկի հարցին, թե ինչի՞ն հավատանք և ի՞նչն ենք փոխելու, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Հավատա՛նք մեզ, հավատա՛նք մեր ընկերներին, հավատա՛նք մեր ընտանիքներին, հավատա՛նք մեր բուհին, մեր պետությանը, մեր գործին: Նախընտրական ոչ բոլոր խոստումներին է պետք հավատալ, բայց սեփական ուժերին մենք ուղղակի պարտավոր ենք հավատալ:
Ես չգիտեմ որևէ դեպք, երբ մի լուրջ գործ է կատարվել առանց խորը հավատի: Պատկերացրեք զինվորը գնում է մարտի, և եթե նա չհավատա իր հաղթանակին, ինչպե՞ս կարող է լավ կռվել: Մենք, իրոք, պարտավոր ենք փոխվել, որպեսզի կարողնանաք աշխարհին համահունչ ընթանալ: Սակայն միայն Հանրապետության նախագահի ցանկությունը բավարար չէ: Փոփոխություններին պետք է մասնակից լինեն բոլորը, և բոլորը պետք է ցանկանան դրանք իրականացնել, որովհետև աշխարհը շատ արագ է փոխվում, այդ փոփոխություններին մենք պետք է պատրաստ լինենք: Առաջին հերթին, դուք՝ երիտասարդներդ պետք է պատրաստ լինեք, որովհետև այս երկիրը շատ ավելի ձերն է, քան իմը կամ իմ հասակակիցներինը: Եթե այսօր մենք չկարողանանք ընկալել առաջադեմը, ոչնչի չենք կարող հասնել, հատկապես որ մեծաքանակ չենք: Մենք կարող ենք ապավինել միայն ու միայն որակին:
Փոփոխությունների շարժիչ ուժը երիտասարդությունն է: Ես պատրաստ եմ ձեզ հետ միասին շատ հեռուն գնալ»,-պատասխանել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ որպես ասվածի լավագույն վկայություն ներկայացնելով մեր ժողովրդի անցած ուղին, որ դարերի ընթացքում հաղթահարելով բազում փորձություններ, մշտապես նորն ու առաջատարն ընկալելու, ընդունելու և սերունդներին փոխանցելու հատկանիշի շնորհիվ կարողացել է այդ գոյապայքարում հաղթող դուրս գալ:
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ավարտվեց «Ժառանգություն» կուսակցության քարոզարշավի մեկնարկն ազդարարող միջոցառումը: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան «Ազատ դեմոկրաներ» և «Ժառանգություն» կուսակցությունների համամասնական և մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները:
Ինչպես «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, այնպես էլ մյուս ելույթ ունեցողները, իրենց խոսքում նշեցին, որ ամենակարևորն այս ԱԺ ընտրություններում ազատ, արդար ընտրությունների ապահովումն է, և յուրաքանչյուր ոք պետք է պաշտպանի իր քվեն:
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում ասաց, որ, ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, իրենք ընտրությունների չեն գնում ողորմության և կեղծ բարեգործության վրա հիմնվելով:
«Ժառանգություն» կուսակցությանն առնվազն 50 տոկոս ձայն է պետք, և կուսակցությունում վստահ են, որ այդքան ձայն կունենան:
«Մենք նախորդ հինգ տարիներին ամեն ժամ մեր բնակիչների հետ ենք եղել, և մենք ծառայել ենք բոլորին: Մենք այս անգամ էլ ենք ծառայելու մեր հասարակությանն ու ժողովրդին, և դրա համար մենք պետք է առնվազն 50 տոկոս ձայն հավաքենք և մենք գալիս ենք»,– ասաց նա:
«Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն էլ իր ելույթի ժամանակ ասաց. «Մենք գալիս ենք հաղթելու և մենք մեր խոսքի տերն ենք եղել, և մենք կրկին մեր խոսքի տերը լինելով՝ տեր ենք կանգնելու մեր քվեին»:
ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանն էլ, ով «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակի 18-րդ հորիզոնականում է գտնվում, իր ելույթի ժամանակ ասաց. «Պայքարը հանուն ժողովրդավարություն այսօր չի սկսվել, և, եթե ազնիվ լինենք, այս խորհրդարանական ընտրություններով չի էլ ավարտվի»:
Նոր Նորքի թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված հանրապետական թեկնածու, Սամվել Ֆարմանյանը պատրաստ է բանավիճել ՀԱԿ ներկայացուցիչ, նույն ընտրատարածքում իր մրցակից Վլադիմիր Կարապետյանի հետ.«Ես հայտարարել եմ, որ անելու եմ ինձանից կախված հնարավորն ու նույնիսկ անհնարը՝ մեր ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով օրինակելի ընտրությունների անցկացման եւ քաղաքակիրթ ընտրապայքար տանելու ուղղությամբ: Հեռուստատեսային քաղաքական բանավեճը քաղաքակիրթ ընտրապայքարի կարեւոր ու ստանդարտ բաղադրիչներից մեկն է: Ավելորդ է ասել, որ ես պատրաստ եմ նման բանավեճի: Քաղաքացին, ընտրողը նաեւ համեմատության մեջ ընտրություն կատարելու հնարավորություն պետք է ունենա»,- Facebook-ի իր էջում գրել է Ֆարմանյանը:
Վերջինս, սակայն, չի կարծում, թե մեր օրերում ու քաղաքական մեր մշակույթի պայմաններում քաղաքական հեռուստատեսային բանավեճին մասնակցությունը դա ասպետության պես մի բան է. «Ինձ համար դա շատ ստանդարտ, սովորական նախընտրական քաղաքական բաղադրիչ է: Ընդամենը»:
ՀՅԴ–ն նախատեսում է տասն անգամ ավելացնել գիտության ոլորտի պետական ֆինանսավորումը՝ հասցնելով ՀՆԱ-ի 1-2%-ին: Այս մասին այսօր կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելիս, ասաց ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Գիտնականները ֆինանսավորման ավելացում ակնկալելիս բազմաթիվ դռներ ծեծեցին և բացի խոստումներից որևէ ռեալ ծրագիր չառաջարկվեց: Այսօր շահարկվում է նրանց պահանջը, դրվում նախընտրական ծրագրի մեջ: Այսօր ընտրությունների գնացող բոլոր ուժերը խոստումներ են տալիս նրանց: Սակայն գիտնականները, կամ նրանց ղեկավար կորիզը շատ լավ գիտի, թե ինչ է սպասվում իրենց, երբ վերջանան ընտրությունները ու դարձյալ ֆինանսավորման հարցը մտնի բանակցությունների փուլ:
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.