29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Երեկ գիշեր, ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերի հետքերով իրենց մոտ է տեղափոխվել 1983 թ. ծնված Վիգեն Սահակյանի դիակը, իսկ որովայնի կտրած-ծակած թափանցող վերքերով բուժօգնության է տեղափոխվել 1985 թ. ծնված Շահեն Չանդոյանը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոցի թիվ 5 հասցեում գտնվող խանութ-սրահի մոտ Շահեն Չանդոյանը և Վիգեն Սահակյանը վիճաբանության մեջ են մտել նշված խանութի վաճառող, 1983 թ. ծնված Արման Հովսեփյանի հետ և ծեծի ենթարկել նրան` պատճառելով մարմնական վնասվածքներ: Այդ ընթացքում Հովսեփյանը խանութում եղած դանակով հարվածներ է հասցրել Չանդոյանին և Սահակյանին: Արման Հովսեփյանը բերման է ենթարկվել բաժին: Կատարվում է նախաքննություն:
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին թույլ չեն տվել մտնել «Արմնյուզ» հեռուստաընկերության տաղավար եւ բանավիճել ԱԺ հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հետ:
Փաշինյանը նախատեսված ժամին` 21:50-ին ներկայացել է հեռուստաընկերության մոտ, սակայն անվտանգության աշխատակիցները նրան թույլ չեն տվել մուտք գործել հեռուստաընկերության տարածք:
«Այս ընթացքում տեղեկատվությունը խեղաթյուրված է ներկայացվում, թե ես Ռուբեն Հայրապետյանին հրավիրել եմ բանավեճի: Ինքն է հրավիրել ՀԱԿ ներկայացուցիչներին` մեզ թողնելով ֆորմատը ընտրելու ձեւը»,- լրագրողների հետ զրույցում նշել է Փաշինյանը` հավելելով, որ «Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրեն Արտակ Ալեքսանյանի պնդումը, թե կողմերը համաձայնության չեն եկել ֆորմատի շուրջ, չի համապատասխանում իրականությանը: «Արմնյուզ հեռուստաընկերությունը չի թողնում ինձ ներս: Կոչ եմ անում հայաստանյան հեռուստաընկերություններին ուղիղ եթեր տալ ինձ, ինչպես Ռուբեն Հայրապետյանին: Հայրապետյանը հոխորտաց, հոխորտաց, բայց վերջին պահին վախեցավ եւ հրաժարվեց բանավիճել: Վախեցավ, որ կպարտվեն»,- նշել է Փաշինյանը:
Նա նաեւ Արտակ Ալեքսանյանին տեղեկացրել է, որ լինելու է «Արմնյուզի» մոտ:
«Արմնյուզից» առաջարկեցին գալ եւ անցակետում միացված հեռուստացույցով լսել, թե ինչպես է հաղորդավարը Փաշինյանի գալու վերաբերյալ հարց տալու պատգամավորին: Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ չի պատրաստվում հեռուստացույցով դիտել Հայրապետյանին:
Ի դեպ, հեռուստաընկերության մոտ էր ներկայացել թիվ 7 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Տիգրան Գրիգորյանը, ով առաջարկել է բանավիճել իր հետ, ինչին ի պատասխան Փաշինյանը հայտնեց, որ խնդիր չունի բանավիճել որեւէ մեկի հետ:
Նշենք, որ նույն պահին «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում Արտակ Ալեքսանյանի հյուրը Ռուբեն Հայրապետյանն էր: Ալեքսանյանը հարցրել էր, թե Հայրապետյանը չի՞ ցանկանում բանավիճել Նիկոլ Փաշինյանի հետ, ինչին Ռուբեն Հայրապետյանն ուղիղ եթերով պատասխանել է, թե չի ցանկանում բանավիճել Նիկոլ Փաշինյանի հետ: «Ես չեմ ցանկանում նրա հետ բանավիճել: Ես ոնց կարող եմ բանավիճել մի մարդու հետ, որին չեմ հարգում և չեմ հարգի իմ ընկերոջն էլ, եթե նա բանավիճի նրա հետ: Իմ համար վիրավորական է Նիկոլի հետ բանավիճել», — «Արմնյուզի» ուղիղ եթերում ասել է Հայրապետյանը:
«Ռուբեն Հայրապետյանը եւ ՀՀԿ ներկայացուցիչները օբյեկտիվ գնահատելով իրենց հնարավորությունները, ուղղակի ամոթալի կերպով փախչում են բանավեճից: Ես գնահատում եմ, որ տվյալ մարդու խոսքը դադարում է արժեք ունենալուց, որովհետեւ նա հրաժարվեց բանավեճից, որի պայմաններն ինքն էր առաջարկել: Ապրիլի 12-ին Ռուբեն Հայրապետյանը թույլ է տվել ճղճոցների արժեք ունեցող հայտարարություններ: Այստեղ տեղի ունեցողը կարող եք համարել իմ պատասխանը Ռուբեն Հայրապետյանի ճղճղոցներին եւ ողջ հանրապետական կուսակցությանը»,-ասել է Փաշինյանը, գրում է news.am ը:
Հայաստանի ոստիկանությունը հրապարակել է ընտրողների թիվը ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը ապրիլի 16-ի դրությամբ:
«Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի` Հայաստանում Հանրապետության ոստիկանությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը, յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների թվի նշմամբ:
Այսպես.
Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է` 2 մլն 482 հազար 593, որից
— այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված եւ ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված`684.
— Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող, քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 46.
-քվեարկության օրը ընտրական տեղամասեր գործուղվող, իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանված եւ ընտրական տեղամասում քվեարկող ոստիկաների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 11.
— ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 0»:
2012 թ-ի նախընտրական սեզոնում ասֆալտապատումը, որ այսօր քաղաքապետարանի պատվերով կատարվում է մի շարք կենտրոնական փողոցներում, կարծես այլևս առարկայական չէ: Ընտրողներին շահագրգռելու, այլ՝ ավելի կոնկրետ միջոցներ են հարկավոր: Օրինակ՝ կենտրոնի ընտրողներից մեկն ասում էր, որ օրերս Ռուբեն Սանդոյանն է գալու իրենց հետ հանդիպման ու իրենք որոշել են նրան կոնկրետ առաջարկ անել՝ իրենց աղբատարի մոտ պատ կառուցելու, թե չէ աղբը քամին շաղ է տալիս: Շատ հետաքրքիր նախընտրական պահանջ է: Բայց զավեշտն այն է, որ մեր ընտրողները սկսել են առաջնորդվել «շնից մազ պոկելու» սկզբունքով:
Գյումրիում տեղի ունեցած դեպքերը նոր որակներ են ստանում՝ ավելին դրանք վերածվում են լուրջ ռազբորկայի: Ի պատասխան Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հայտարարության՝ թե իր դստեր փեսացուի սպանության գործով ձերբակալվածները ԲՀԿ-ի շտաբի կարկառուն ներկայացուցիչներ են, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն news. am -ի թղթակցի հետ զրույցում ասել է.
«Ես ցավում եմ, որ անգամ մարդկային ցավը չի սթափեցնում որոշ պաշտոնյաների, և նրանք փորձում են նույնիսկ նման դժբախտությունը քաղաքականացնել։ Մեկ բան հստակ է՝ «Բարգավաճ Հայաստանի» որևէ ներկայացուցիչ, համակիր, համախոհ, այդ դեպքի հետ որևէ, անգամ հեռավոր առնչություն չունի և չէր էլ կարող ունենալ: Ինչպես նաև՝ ձերբակալված անձը մեր կուսակցության հետ որևէ կապ չունի:
Ես, իհարկե, հասկանում եմ, որ որոշ պաշտոնյաներ երևակայության լուրջ ավելցուկ ունեն, սակայն ուղղակի պարկեշտ չէ անգամ ընտանեկան ողբերգության մեջ քաղաքական դիվիդենտներ փնտրելը։ Ընտրությունները գալու և անցնելու են, և պետք չէ անհուսորեն ընկնել քաղաքական էյֆորիայի գիրկն ու անել խիստ վտանգավոր հայտարարություններ»:
Հիշեցնենք որ, Գյումրու քաղաքապետ Ղուկասյանն իր դստեր փեսացուի սպանության գործը կապում է քաղաքականության հետ՝ հերքելով, որ դա կատարվել է խանդի հողի վրա։ «Խանդի խնդիր չկա, դա սուտ է: Բոլոր ձերբակալվածները Գյումրու ԲՀԿ-ի շտաբի կարկառուն անդամներն են: Խանդի վարկածը սարքովի է և այդ երիտասարդն՝ իր ընտանիքով, շրջապատով ԲՀԿ-ական են։ Պատճառը քաղաքական է, որ մեզ հանեն այս ընտրապայքարից, ոնց որ նախորդ անգամ մեզ խփեցին ընտրությունների ժամանակ, որ հանեին ընտրապայքարից, սա էլ նույն սցենարի նման մի բան է»,- ասել էր նա։
Ի դեպ «խանդի հողի» Վարկածը ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն պետ Կարեն Բաբակեխյանինն է, որ լրագրողին ասել էր, թե կատարվածը միանշանակ քաղաքականության հետ կապ չունի: Իսկ հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ սպանությունը խանդի հողի վրա է տեղի ունեցել, նա պատասխանել էր, որ դա վարկածներից մեկն է:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից հայտնում են, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել ու կասեցվել է ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության փորձ:
Երևան քաղաքի բնակիչներ` Արմեն Հունանյանը և Ալֆրեդ Բզնունին <<Ստրոնցիի-90>> տեսակի նյութը իրացնելու փորձի ժամանակ բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ վարչական շենք:
Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քր. օր-ի 233 հոդվածի հատկանիշներով:
Շիրակի մարզի թիվ 35 ընտրատարածքում Սամվել Բալասանյանն մնաց առանց մրցակցի: Պատգամավորի թեկնածու առաջադրված Հայկ Սուլթանյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Նա ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի միակ մրցակիցն էր:
Սուլթանյանը իրական մրցակիցչէր էլ կարող համարվել քանի որ ընտ էության Բալասանյանի աշխատողն էր: Սուլթանյանը Բալասանյան ընտանիքին պատկանող Գյումրիի գարեջրի գործարանի լաբորատորիայի վարիչն է:
Փաստորեն ԲՀԿ հայտնի երկու թեկնածու մնացին առանց մրցակցի: Հետաքրքիր է, որ նրանք երկուսն էլ՝, թե Կոտայքի մարզի թիվ 28 ընտրատարածքում Գագիկ Ծառուկյանի մրցակից, ապրիլի 10-ին ինքնաբացարկ հայտարարած ինքնառաջադրված, անկուսակցական, «Երևան Ջուր» ՓԲԸ-ի թիվ 10 տեղամասի պետ Արմեն Ավդալյանը, թե լաբորոտորիայի վարիչ Սուլթանյանն «իրական» մրցակիցներ չէին:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ժամանակ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը փորձեց բացել գաղտնիքը, թե ինչու է որոշել առաջադրվել:
Պարզվում է. Ռուբեն Հայրապետյանն իր թեկնածությունն առաջադրել է այն պատճառով, որ նրան տեղեկություններ են հասել, թե առաջին ընտրատարածքում իր թեկնածությունն է առաջադրելու Լևոն Տեր-Պետրոսյանը.«Ես փորձեցի օգտվել այդ հաճույքից և անպայման առաջադրվել ու ժողովրդին ներկայացնել, թե իրականում ով է Լևոն Տեր-Պետրոսյանը: Այն էլ` մարդը վախեցել է, չի դրել: Վերջերս էլ հայտարարություն է արել, թե ինքը «ռազբորկի» չի գնա: Տարիներ շարունակ ձգտել է ինձ հետ շփվի, եկել — շփվել է, բազմաթիվ անգամ տարբեր տրամաչափի բանագնացների ուղարկել է, որ ես աջակցեմ իրեն, իր տղային ուղարկել է ինձ մոտ, եթե դա «ռազբորկա» է, ուրեմն սա էլ է «ռազբորկա»: Ուղղակի էդ մարդը չունի այնքան ազնվություն, որ իր լեզվանի աշակերտներին ազնվորեն խոստովանի»:
Ֆեյսբուքում այսօր օգտատերերից մեկը գրել էր. որ ԱԺ հանրապետական պատգամավորները «Բեզբոժնի կայֆավատ են լինում»:
Դա իրոք այդպես է, երբ ասուլիս են հրավիրում ու ասում, որ ասենք «Հայրապետյանը 50 հազար դրամ է փոխանցել իր ընկերոջ՝ Սամվել Ալեքսանյանի նախընտրական հաշվեհամարին, քանի որ նա բազմազավակ հայր է», կամ Ալեքսանյանն է համոզել, որ Ռուբեն Հայրապետյանը փոխի իր որոշումն ու առաջադրվի թեկնածու: Կամ ասել, թե՝ չի ճանաչում ՀՀ ազգային ժողովի դեռևս գործող ՀՀԿ-ական պատգամավոր, «Գրեյթ Վելլի» ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանին.«Տիգրան Արզաքանցյանն ո՞վ է, չեմ ճանաչում, չեմ հիշում իրեն», Իսկ այ նրա փոխարեն առաջադրված «Եւրոստան ույուտ» ընկերության սեփականատեր Մանվել Բադեյանն ուրիշ է.«Այ Մանվել Բադեյանին շատ լավ եմ ճանաչում, նա իմ կուսակից ընկերն է»:
Կարելի՞ է այլ որակում տալ այս ամենին: Ասում են ընտրությունները վերածվել է թատրոնի, միայն թե պարզել է պետք՝կատակերգության ժանրում, թե՞ ողբերգության:
Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանն անդամագվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Այս տեղեկությունը «168 ժամ» թերթինն է:
«Երեկ ԲՀԿ-ից մեզ չհաողվեց պարզել` արդյոք այս լուրը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ:
Հիշեցնենք, որ վերջին օրերին հրապարակային լուրջ բախումներ տեղի ունեցան ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի եւ եւ Ս. Զոլյանի միջեւ: Պատճառն Ա. Աշոտյանի խիստ նկատողությունն էր Ս, Զոլյանին` իր բացակայությունների համար, ինչին ի պատասխան` Ս. Զոլյանն իր հարցազրույցում վիրավորական խոսքեր էր հնչեցրել Աշոտյանի հասցեին»,- գրում է «168 ժամ» թերթը:
«Տիգրան Խզմալյանի կինը անձամբ է խնդրել ինձ ՀՀԿ ցանկում ընդգրկվելու համար։ Ավելին, երեկ` ապրիլի 10-ին, Տիգրան Խզմալյանն իսկապես այցելել է ինձ և ներողություն խնդրել այն բանի համար, որ ինքն իր կնոջը համաձայնություն տալուց առաջ չի պատկերացրել, թե դա որքանո՞վ կարող է ազդել իր, այսպես կոչված, «իմիջի» վրա», -այսօր ի պատասխան Խզմայլանի հայտարարությունների պարզաբանել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԱԺ առաջիկա ընտրությունների ՀՀԿ համամասնական ցուցակի 21-րդ տեղը զբաղեցրած Դերենիկ Դումանյանը:
Դոկտոր Դումանյանը մի ծավալուն պարզաբանում է ներկայացրել լրատվամիջոցներին, փակելով կինոռեժիսորի մեղայականների բոլոր հասցեները:
Դերենիկ Դումանյանի պարզաբանումը.
Այս օրերին կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն ինչ-որ հարցազրույցներ տալով ցանկանում է ապացուցել, որ ինքն ու իր կինը ոչնչից տեղյակ չեն եղել, և կինը փաստաթղթեր է ստորագրել թյուրիմացաբար ու հայտնվել ՀՀԿ համամասնական ցուցակում։
Նախ խնդրին մոտենանք պարզ տրամաբանությամբ։ Հանրապետական կուսակցության ինչի՞ն էր պետք համամասնական իր ցուցակում ընդգրկել Երևանի բժշկական համալսարանի հենց այդ ամբիոնի վարիչին։ Համալսարան, որի 108 ամբիոնների վարիչների կեսից ավելին կանայք են, իսկ դրա կեսից ավելին էլ` դոկտոր-պրոֆեսորներ, ովքեր միգուցե առավել հստակ քաղաքական ու քաղաքացիական հայացքներ ունեն և ավելի վաստակաշատ գիտնականներ են։ Բայց, թողնենք դա, և ներկայացնեմ իսկությունը։
Այս հարցում ես հանդես եմ եկել սոսկ խորհրդատուի կարգավիճակում։ Երբ Նարինե Միրզոյանը ցանկություն հայտնեց ընդգրկվել ՀՀԿ համամասնական ցուցակում և խնդրեց ինձ օգնել իրեն` հարցրեց, թե, արդյո՞ք, կարող է խոչընդոտ հանդիսանալ այն հանգամանքը, որ ինքը Տիգրան Խզմալյանի կինն է (ես հենց այդ ժամանակ իմացա այդ մասին), նրան պատասխանեցի, որ դա որևէ նշանակություն չունի և խորհուրդ տվեցի նախ խորհրդակցել ամուսնու հետ` ընտանեկան ապագա վեճերից խուսափելու համար։ Նարինե Միրզոյանը հավատացրեց, որ ամուսինը որևէ խնդիր չի տեսնում և տվել է իր համաձայնությունը։
Դրանից հետո Նարինե Միրզոյանն, ինչպես կարգն է, այցելել է ՀՀԿ կենտրոնական գրասենյակ, լրացրել համապատասխան փաստաթղթերը` խնդրելով իրեն ընդգրկել կուսակցության համամասնական ցուցակում և ներկայացրել է պահանջվող բոլոր փաստաթղթերը (տեղեկանք մշտական բնակության մասին, հայտարարագիր եկամուտների մասին և այլն)։
Երեկ` ապրիլի 10-ին, Տիգրան Խզմալյանն իսկապես այցելել է ինձ և ներողություն խնդրել այն բանի համար, որ ինքն իր կնոջը համաձայնություն տալուց առաջ չի պատկերացրել, թե դա որքանո՞վ կարող է ազդել իր, այսպես կոչված, «իմիջի» վրա։ Նա ինձնից թույլտվություն էր խնդրում, որպեսզի կինը դիմի Կենտրոնական ընտրական հանձնաժողով` ցուցակից դուրս գալու համար։
Ես նրան պատասխանել եմ, որ ինչպես ցուցակում ընդգրկվելու հարցում եք երկուսով որոշում կայացրել, այնպես էլ հետագա ձեր քայլերը միասին որոշեք։
Սա է այն ամենն, ինչ իրականում տեղի է ունեցել։
Այս ամենը, կարծում եմ, կհաստատի նաև ինքը` Նարինե Միրզոյանը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.