29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը բավականին ակտիվորեն է մասնակցում քարոզարշավին: Նա պարբերաբար այցելում է իր մարզի դպրոց — մանկապարտեզներ և բուժհիմնարկներ ու աշխատակիցներին հորդորում, որ ընտրեն Հանրապետական կուսակցությանն, անգամ մատ թափ տալիս, թե՝ եթե հանկարծ ՀՀԿ –ն մարզում չհաղթանակեց, իրենք կկորցնեն աշխատանքը:
Նրա Քարոզչությունը հատկապես ծավալուն է Մասիսում, որտեղ Բարսեղյանը մեծ ակտիվություն է ցուցաբերում օգտագործելով կոնկրետ վարչական լծակներ: Սակայն սա ավելի ընդգրկուն թեմա է , որին կանդրադառնանք առաջիկայում:
Հանրապետության տարածքում ապրիլի 21-ից 23-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 24-ին, 25-ի գիշերը և երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատևանձրև և ամպրոպ,
Քամին կլինի հարավ-արևմտյան` 2-ից 7 մ/վրկ,ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդիջերմաստիճանը 21-ից 22-ին կբարձրանա1-ից 3 աստիճանով: Տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:
Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առիթով կազմակերպված միջոցառումների անցկացմամբ է պայմանավորված քաղաքապետարանի կողմից ապրիլի 22-ին Երևանի մի շարք հատվածներում որոշակի ժամանակահատվածներով տրանսպորտի երթևեկության դադարեցումը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ երթևեկությունը կդադարեցվի, մասնավորապես.
ժամը 15:00 – 19:00
Հանրապետության Հրապարակում
ժամը 17:30 – 19:30
Մաշտոցի պողոտայի՝ Ամիրյան փողոցից մինչև Իսահակյան փողոցն ընկած հատվածում
ժամը 17:00 – 21:00
Շահումյան հրապարակում
ժամը 17:00 – 22:00
• Սայաթ Նովայի պողոտայի՝ Մաշտոցի պողոտայից մինչև Տերյան փողոցն ընկած հատվածում
• Տերյան փողոցի՝ Սայաթ Նովայի պողոտայից մինչև Թումանյան փողոցն ընկած հատվածում
• Թումանյան փողոցի՝ Աբովյան փողոցից մինչև Մաշտոցի պողոտա ընկած հատվածում
• Հյուսիսային պողոտայում
ժամը 22:00 – 24:00
Մաշտոցի պողոտայի՝ Մոսկովյան փողոցից մինչև Կորյունի փողոցն ընկած հատվածում
Նշված ժամերին տրանսպորտային միջոցների՝ այդ թվում նաև հասարակական տրանսպորտի երթևեկությունը կկազմակերպվի հարակից փողոցներով։
Պատճառած անհարմարության համար, քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը։
Մոտ մեկ ժամ առաջ Երևանի Մալաթիա Սեբաստիա համայնքում թոռը կացնահարել է տատին, ով հիվանդանոցում մահացել է: Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատել են այս լուրը:
Կասկածյալը ներկայումս գտնվում է Ոստիկանության Մալաթիայի բաժնում:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են , որ այսօր Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կատարված սպանության հեղինակը 29-ամյա Արամ Սուքիասյանն է:
Ժամը 16:00-ի սահմաններում թոռը կացնահարել է հարազատ տատին` 83-ամյա Ռոզա Գրիգորյանին: Վերջինը մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին:
Այժմ Արամ Սուքիասյանը գտնվում է Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնում:
Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում իրավիճակը շարունակում է լարված մնալ: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ հանդիպման ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել համալսարանի երրորդ կուրսի քաղաքագիտական բաժնի ուսանող Նարեկ Սամսոնյանին, ով առանձնապես ակտիվ էր նախարարի դեմ բողոքի ակցիայի ժամանակ:
Դրանից հետո «Բոլորս դեպի ոստիկանություն, պաշտպանե՛նք Նարեկին»,- բացականչություններով ուսանողները այս անգամ ճանապարհ ընկան ոստիկանների ետևից:
Ուսանողները նշում են նաև, որ Արմեն Աշոտյանի հետ բուհ եկած թիկնապահներից մեկը հարվածել է իրենց ֆիզկուլտուրայի դասախոսին։
Համալսարանի շրջանում տասնյակ ոստիկաններ են շրջում:
Ապրիլի 18-ին , ժամը 22։00–ի սահմաններում Ոստիկանության կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, որ Երևանի «Հաղթանակ» կամրջից մարդ է ցած նետվել։
Այս մասին tert.am–ին տեղեկացրել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ով նաև ասել է, որ ինքնասպանություն գործած քաղաքացին Երևանի Բաբաջանկյան 21 շենքի բնակիչ 33–ամյա Արման Մ.–ն է։
Գ. Շամշյանը հայտնել է նաև, որ իրեն հայտնի է դարձել, որ ինքնասպանություն գործելուց առաջ Արմանը, ով ըստ դեպքի վայրում ներկաների պատմածների աշխատում էր Ֆինանսների նախարարությունում որպես վերահսկիչ, sms է ուղարկել իր եղբորը՝ Արտակին, որտեղ գրել է, որ գնում է իր կյանքին վերջ տա։ Արմանի եղբայրը այդ մասին տեղեկացրել է ոստիկանության Էրեբունու բաժին, և մինչ ոստիկանները և հարազատները կփնտրեին Արմանին, արդեն տեղի էր ունեցել այս ցավալի դեպքը։
Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Այսօր Տավուշի մարզի Չինարի գյուղում տեղակայված «Մեհրաբներ» զորամասում հրազենային վնասվածքից մահացել է 22-ամյա ժամկետային զինծառայող Զորիկ Մերուժանի Մարգարյանը:
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն ևս մեկ ժամկետային զինծառայող` 22-ամյա Կարեն Մովսիսյանը ծանր վիրավորվել է: Նրանք երկուսն էլ զորակոչվել էին Արաբկիրի զինկոմիսարիատից 2010թ. գարնանը և առաջիկայում պետք է զորացրվեին:
Առայժմ հայտնի չէ զինվորի մահվան ստույգ պատճառը:
«Հրապարակ». Սերժ Սարգսյանի հրամանագրով ձևավորված Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը վերջապես պատասխանել է թերթի գրավոր հարցերին: Թերթը գրում է. «Իսկ ստացած պատասխանից ակնհայտ է դառնում, որ այս կառույցը, ինչպես և կանխատեսում էինք, ամբողջությամբ ձևական է, իր գործառույթների մեջ մտնող որևէ հարց չի քննել և ոչ մի պատասխան չի տվել: Ասել է թե ստեղծման օրվանից` 2012-ի հունվարի 10-ից, անելիք չունի: Մինչդեռ Սերժ Սարգսյանը հանձնաժողովի ձևավորման ժամանակ բոլորովին այլ կերպ էր նկարագրում վերջինիս առաքելությունը: «Հանձնաժողովի ստեղծման ու գործունեության հետ կապված հարցերն այսուհետ, բնականաբար, լինելու են հանրային հատուկ ուշադրության օբյեկտ: Իսկ հանձնաժողովի գործունեության արդյունքներն ըստ էության պետք է դառնան կոռուպցիայի կանխարգելման համար համակարգային փոփոխությունների, կոռուպցիոն գործելակերպի դեմ պայքարի ավելի լավ հնարավորությունների, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ սոցիալական մոտեցումներն ու վարքագիծը փոխելու չափանիշներ»: Եվ իսկապես, օրենքը նախատեսում է, որ այս հանձնաժողովը պետք է զբաղվի առավել բարձր պաշտոններ զբաղեցնող մոտ 500 պաշտոնյաների գործունեությամբ` հետևի նրանց եկամուտների շարժին, վարքին, կոռուպցիայի և էթիկայի խախտումների դեպքում ուսումնասիրի ու արձագանքի դրանց: Բայց, ինչպես երևում է հանձնաժողովի գործունեությունից, նրանք «կոռուպցիայի կանխարգելման» կամ «համակարգային փոփոխությունների» ուղղությամբ ոչինչ չեն արել, սակայն այդ ոչինչ չանելու դիմաց հսկայական աշխատավարձեր են ստանում: Հիշյալ հանձնաժողովի նախագահը` էմիլ Բաբայանը, ում թեկնածությունն առաջարկել էր վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ամսական ստանում է 680 հազար դրամ աշխատավարձ, նրա տեղակալը` Արեգ Շուշանյանը, 640 հազար դրամ, մյուս անդամները` 600 հազարական դրամ: Այս հանձնաժողովի անդամներն ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան ՀՀ նախագահը (480 հազար դրամ), նախարարները (300 հազար) կամ Աժ պատգամավորները (300 հազար դրամ): Արդյունքում ստացվում է, որ ոչինչ չանելու կամ մի քանի դիմում այլ գերատեսչություններին վերահասցեագրելու համար, որը հասարակ գործավարուհու աշխատանք է, հանձնաժողովի անդամներին ամսական 37 միլիոն դրամից ավելիդ գումար է վճարվում պետբյուջեից»:
«Ժողովուրդ»-ն իր երեկվա համարում անդրադարձել էր Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի միջև Մեծ Բրիտանիայի դեսպանի միջոցով տեղի ունեցած գաղտնի հանդիպմանը: Երեկ թերթի աղբյուրները որոշ մանրամասներ են փոխանցել. Ըստ նրանց` հանդիպումը կայացել է այն բանից հետո, երբ «Ժառանգություն»-ը Քաղաքագետների միությունում ստորագրել էր միասնական շտաբի ձևավորման փաստաթղթի տակ: Ու դա էր պատճառը, որ «Ժառանգություն»-ը հանկարծ սկսեց խոսել նախապայմանների լեզվով` փորձելով վիժեցնել նախաձեռնությունը: Աժ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը, սակայն, հերքել է այս լուրերը` ասելով. «Նման բան չկա: Լրագրողներն են հորինել այս ամենը»: Ի դեպ, երեկ, ՀՀԿ-ի նախընտրական համերգը չվերջացած, Սիսիանի հրապարակ է մտել «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, որը ՀՀԿ-ի «Հավատանք, որ փոխենք» պաստառի ներքո ՀՀԿ-ի բարձրախոսով սկսել է իր նախընտրական ելույթը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` ապրիլի 17-ին հետաձգվել է ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարությունը: Դատական նիստին չէին ներկայացել ՃՈ ներկայացուցիչն ու Մագար Օհանյանի պաշտպան Մկրտիչ Վասակյանը:
Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչ Ժիրայր Կարապետյանը տեղեկացրել էր, որ չի կարող ներկայանալ դատարան և խնդրել էր նիստն առանց իրեն անցկացնել, իսկ Մարգար Օհանյանի պաշտպանը նշել էր, թե վատառողջ է և լիովին ապաքինվելու համար անհրաժեշտ է երկու շաբաթ:
Դատավոր Մխիթար Պապոյանը հետաձգեց նիստը և նշանակեց մայիսի 14-ին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.