29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդին»` հունիսի 8-ին ժամը 16:00-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին:
Այս մասին տեղեկացնում է «ՀայՌուսգազարդը»:
Վրացական ընկերությունը նախատեսում է իրականացնել Ղազախ -Սագուրամո 1000 մմ մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ:
Գազամատակարարման վերականգնման մասին վրացական կողմը կտեղեկացնի լրացուցիչ:
«Տավուշի մարզում` հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած իրադարձությունները մեկնաբանեցին գրեթե բոլոր քաղաքական ուժերը: Այդ մեկնաբանությունների մի մասը չափից դուրս լավատեսական էին` կջարդենք, կփշրենք, կհասնենք Բաքու և այլն: Դրանք դատարկ ձևակերպումներ են նախընտրական կարգախոսների նման` հաղթելու ենք, սարեր ենք շարժելու, հավատալու ենք, փոխելու ենք և այլն: Չգիտեմ` արդյոք նման մոտեցումը ոգևորի՞չ է մեր քաղաքացիների համար: Անձամբ ես հակված եմ ցանկացած իրադարձություն ընդունել քննադատաբար, տեսնել բոլոր` դրական և բացասական կողմերը: Մասնավորապես, այս դեպքում հարց է առաջանում` ինչո՞ւ պիտի հակառակորդը հնարավորություն ունենա մոտենալու մեր դիրքերին և դիվերսիոն գործողություններ կատարելու: Այո, հակառակորդին այդ գործողությունների համար պետք է պատժել, ինչը և արվում է: Բայց պետք է, ինձ թվում է, պատժել նաև այն հրամանատարներին, որոնք առաջին գծում կորցրել են իրենց զգոնությունը, ինչը և մարդկային զոհերի պատճառ դարձավ:
Բայց ինձ համար նույնքան անհասկանալի է որոշ ընդդիմադիրների արձագանքը` բա որ ասում էինք, որ սա քրեաօլիգարխիկ ռեժիմ է և այլն: Նախ` եթե ռեժիմները համեմատենք, ապա Ադրբեջանինը շատ ավելի քրեաօլիգարխիկ է, կոռումպացված և հակադեմոկրատական: Ի դեպ, այդ իսկ պատճառով վստահ եմ, որ հսկայական փողերը, որոնք այդ երկրում ծախսվում են սպառազինությունների վրա, կիսով չափ թալանվում են չինովնիկների և գեներալների կողմից: Երկրորդ` սահմանային միջադեպերն այն դաշտը չեն, որտեղ ընդդիմությունը պետք է փորձի ինբնահաստատվել և առավելություններ ստանալ իշխանությունների նկատմամբ:
1992-94 թվականների պատերազմի ընթացքում այդ ոճով էին քաղաքական պայքար մղում, մասնավորապես, ԱԺՄ-ն և Դաշնակցությունը: Նրանք, ովքեր դա այն ժամանակ դատապարտում էին, այսօր չպիտի նույնն անեն: Պատերազմի ժամանակ, անասելի դժվարություններ կրած ժողովուրդը, այնուամենայնիվ, կարողացավ իր մեջ ուժ գտնել, չլսեց տեղական գործիչների վայնասունը և լուծեց այն պահին ազգի առաջ ծառացած խնդիրը: Հիմա էլ, չեմ կասկածում, նույնը կլինի: Իհարկե, փախչողները փախչում էին թե ռազմական ակտիվ գործողությունների ժամանակ, թե դրանից հետո և թե հիմա:
Ընդհանրապես մեր կարևորագույն բացթողումներց մեկն այն է, որ մենք չենք տարանջատում պետությունն ու բանակը` մի կողմից և իշխանությունը` մյուս կողմից: Վերջինս, համաձայնեք, մի բարի պտուղը չի և երբեք այդպիսին չի եղել: Առաջինը, կարծում եմ, պատմական այս փուլում մեր ինքնության հիմքն է` ավելի շատ, բան Ավարայրի ճակատամարտը, ցեղասպանության ողբերգությունը և նույնիսկ քրիստոնեության ընդունումը: Վատ, անորակ իշխանությունը, այո, հարված է հասցնում պետությանը և բանակին, ճիշտ այնպես, ինչպես վատ քաղաքացիները: Բայց քննադատության թիրախների ընտրության հարցում վերոհիշյալ սահմանազատումը պետք է գործի»,-գրել է Առավոտ թերթի գլխավոր խմբագիրը:
Այսօր` հունիսի 7-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Ճապոնիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:
Սերժ Սարգսյանը նրանց է ներկայացրել մեր երկրի տնտեսության առաջնահերթությունները, ներդրումային միջավայրն ու հեռանկարային ծրագրերը: Նախագահը հրավիրել է Ճապոնիայի գործարարներին Հայաստանում փոխշահավետ համագործակցություն իրականացնել հայ գործընկերների հետ, ներդրումներ կատարել հայաստանյան տնտեսության մեջ:
Զրուցակիցները քննարկել են էլեկտրատեխնիկայի, քիմիական արդյունաբերության, մեքենաշինության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, թեթեւ արդյունաբերության ոլորտներում համագործակցության հնարավորությունները:
Կողմերը կարևորել են Հայաստանի մասին անհրաժեշտ ինֆորմացիայի տրամադրման հնարավորությունների ընդլայնումը, որի ուղղությամբ Ճապոնիայում վերջերս բացված ՀՀ դեսպանությունը ևս ակտիվ աշխատանք է սկսել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաեւ Տոկիոյի Սոկա համալսարան, հանդիպում ունեցել բուհի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ: Համալսարանի ուսանողները ուսխորհրդի անունից Հայաստանի Հանրապետության նախագահին են հանձնել «Ժողովուրդների բարեկամության» պատվոգիրը, իսկ Տոկիոյի Սոկա համալսարանի ռեկտորը Սերժ Սարգսյանին շնորհել է համալսարանի պատվավոր դոկտորի գիտական աստիճան՝ նախագահին հանձնելով ոսկե մեդալը և բաճկոնին ամրացնելով համալսարանի կրծքանշանը: Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Տոկիոյի Սոկա համալսարանում՝ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ նման պատվի արժանացնելու համար:
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Տոկիոյի Սոկա համալսարանում
Ուրախ եմ Ձեզ՝ ուսանողներիդ և դասախոսներիդ հետ հանդիպման համար և երախտապարտ եմ Սոկա համալսարանին ինձ պատվավոր դոկտորի աստիճան շնորհելու համար:
Նախ ցանկանում եմ ողջ հայ ժողովրդի անունից խորին ցավակցություն հայտնել անցյալ տարի տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի ողբերգալի հետևանքների կապակցությամբ: Հայաստանը 25 տարի առաջ անցել է այդ աղետի ողջ սարսափի միջով, և մենք հասկանում ու կիսում ենք ճապոնացի ժողովրդի վիշտն ու ցավը: Ճապոնիան այն ժամանակ առաջիններից մեկը օգնության հասավ՝ ցուցաբերելով ծայրահեղորեն անհրաժեշտ հումանիտար օգնություն, իսկ անցյալ տարի Հայաստանը Ճապոնիայի համար դժվարին պահին արձագանքեց դժբախտությանը՝ մասնակցելով այդ աղետի հետևանքների վերացմանը: Անցնելով երկրաշարժից տուժած թաղամասերի վերականգնման դժվարին փուլերով՝ մենք, ավելի լավ, քան որևէ մեկը, հասկանում ենք աշխատանքի այն հսկայական ծավալը, որը պետք է իրականացնի ձեր կառավարությունը:
Մենք տպավորված ենք Ճապոնիայի ժողովրդի կողմից աղետի հետևանքները հաղթահարելու արդյունավետությամբ: Կասկած չունենք, որ Ճապոնիան ոչ միայն կհաղթահարի բոլոր խնդիրները, այլև այս փորձությունից դուրս կգա ավելի կոփված:
Հայաստանը, որը Ճապոնիայի նման ունի հին պատմություն և մշակութային հարուստ ժառանգություն, դարերի ընթացքում զրկված է եղել պետականությունից: 20 տարի առաջ՝ Խորհրդային Միության փլուզումից հետո, մենք անկախություն հռչա¬կեցինք, և Ճապոնիան առաջին երկրներից մեկն էր, որի հետ մենք դիվանագիտական հարաբերություններ հաստատեցինք: Այս 20 տարիների ընթացքում մենք զգացել ենք Ճապոնիայի կառավարության և ժողովրդի բարեկամական աջակցությունը. ձեր երկիրն անհատույց օգնում էր մեզ հաղթահարել անցումային շրջանի սոցիալ-տնտեսական դժվարությունները: Ժամանակին այդպիսի օժանդակություն է ցուցաբերվել «Զարգացմանը պաշտոնական աջակցության» շրջանակներում, որի շնորհիվ տնտեսության, մշակույթի և շատ այլ ոլորտներում իրականացվեցին նպատակային նախագծեր:
Մեր երկրում առանձնահատուկ հարգանք ունեն Ճապոնիայի նկատմամբ, որի ժողովուրդը հազարամյակների ընթացքում հոգատարությամբ պահպանում է ոչ միայն իր մշակութային հարուստ ժառանգությունն ու ավանդույթները, այլև ակտիվորեն մասնակցում համաշխարհային մշակութային ժառանգության պահպանմանը:
Ձեր երկիրը մեզ համար օրինակ է այնպիսի պետության, որը, կրթության, գիտության և մշակույթի առաջնահերթությունների ճիշտ ընտրված զարգացման ռազմավարության շնորհիվ, հասել է հսկայական հաջողությունների՝ արժանի տեղ զբաղեցնելով աշխարհի առաջնորդ պետությունների շարքում:
Հայ-ճապոնական հարաբերությունները չեն սահմանափակվում վերջին 20 տարիների ժամանակահատվածով: Դեռևս Մետաքսի ճանապարհի ժամանակներում հայ վարպետների արտադրանքն ու ապրանքները հայտնի էին ճապոնական շուկաներում: Արդեն 17-18-րդ դարերում հայկական նավերը Իրանից և Հնդկաստանից հասնում էին Ասիայի արևելյան նավահանգիստներ: Նաև հայտնի է, որ 19-րդ դարի կեսերին Կալկաթայից սերող Աբգարի հայ ընտանիքին պատկանող առևտրային նավատորմի նավերը պարբերաբար երթեր էին իրականացնում Կալկաթայի և ճապոնական Յոկոգամա, Կոբե, Նագասակի նավահանգիստների, ինչպես նաև Սինգապուրի և Հոնգկոնգի նավահանգիստների միջև: 19-20-րդ դարերի սահմանագծում Ճապոնիայի տարբեր քաղաքներում Աբգար, Փափազյան, Աղաբեկյան տոհմերի հայ արդյունաբերողները հիմնել են իրենց ընկերությունները: Տիկին Դիանա Աբգարը՝ Աղաբեկյան տոհմի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը, 1918թ. Հայաստանի անկախության հռչակումից հետո դարձավ Ճապոնիայում Հայաստանի առաջին պատվավոր հյուպատոսը:
Կարելի է երկար թվարկել հայ-ճապոնական պատմական կապերի հիշարժան իրադարձությունները, սակայն ցանկանում եմ ընդգծել, որ մեր ժամանակակից համագործակցությունը դառնում է ավելի բազմակողմանի` ընդգրկելով այնպիսի ոլորտներ, որոնցից է, օրինակ, ճարտարապետությունը: Մենք հետաքրքրությամբ սպասում ենք Երևանի կենտրոնում նոր ճարտարապետական համալիրի կառուցմանը, որի հեղինակն է միջազգային մրցույթում հաղթած հայտնի ճապոնացի ճարտարապետ Արաին:
Հայաստանը միշտ հետաքրքրված է եղել ճապոնական հարստագույն մշակույթով` դարավոր ավանդույթներով արվեստի այնպիսի ճյուղերում, ինչպիսիք են գեղանկարչությունը, ճարտարապետությունը և գրականությունը, որոնց հետ ծանոթացմանը զգալիորեն նպաստում են նախորդ դարի 90-ական թվականներից Հայաստանում գործող ճապոներեն լեզվի, գրականության և արվեստի ուսումնասիրության կենտրոնները, ինչպես նաև համալսարաններում ճապոնագիտության բաժինները: Ավելանում է նաև հայ երիտասարդության շրջանում հանրահայտ ճապոնական մարտարվեստի սպորտային սեկցիաների քանակը:
Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին ընդառաջ Հայաստանում և Ճապոնիայում բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված: Այս հոբելյանի նշումը մեր ժողովուրդների համար միմյանց լավ ճանաչելու գերազանց հնարավորություն է: Այս տարի Հայաստանի մայրաքաղաք Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք, մենք տոնում ենք հայ գրատպության 500-ամյակը: Հաճույքով հրավիրում եմ ձեզ բոլորիդ այցելել Հայաստան: Համոզված եմ, որ հետաքրքիր և հիշարժան ուղևորություն կլինի:
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Սոկա համալսարանին՝ ցուցաբերած պատվի համար և հույս ունեմ, որ կրթության և մշակույթի ոլորտներում մեր կապերն այսուհետ ևս կզարգանան՝ ի նպաստ մեր ժողովուրդների ապագայի:
Շնորհակալություն ուշադրության համար:
Օրվա ավարտին Սերժ Սարգսյանն ընթրիք է ունեցել Ճապոնիայի խորհրդարանի Ճապոնիա-Հայաստան բարեկամության պատգամավորական լիգայի անդամների հետ:
Ավարտելով այցը Ճապոնիա՝ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր պաշտոնական այցով մեկնել է Վիետնամի սոցիալիստական Հանրապետություն:
Տակավին մշուշոտ է ԲՀԿ խմբակցության նախկին քարտուղար Արամ Սարգսյանի ճակատագիրը: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
«Ընտրություններից հետո, երբ դեռ ընթանում էին ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու շուրջ բանակցությունները, տեղեկություն տարածվեց, թե Սաֆարյանը կոալիցիայի ձւավորումից հետո դեսպան է նշանակվելու ԱՊՀ երկրներից մեկում: Կոալիցիա չձեւավորվեց, իսկ Սաֆարյանը որեւէ տեղ չի երեւում. Նա արդեն տեւական ժամանակ է հեռախոսազանգերին էլ չի պատասխանում եւ խուսափում է լրագրողների հետ շփումներից: Չի բացառվում, որ որոշ ժամանակ անց նա, այնուամենայնիվ,որեւէ պաշտոն ստանա: Մշուշոտ է նաեւ ԲՀԿ խմբակցության մեկ այլ նախկին պատգամավորի` Վարդան Բոստանջյանի ճակատագիրը: Վերջինս, ի դեպ, երեկ այցելել էր Ազգային ժողով եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի աշխատասենյակում էր»,- գրում է «Հայկական ժամանակը»:
««Օրինաց երկիր» կուսակցությունը նոր կառավարությունում երեք-չորս փոխնախարարի պորտֆել է ունենալու: Այս մասին ««Հայկական ժամանակ»-ին հայտնել են ՀՀԿ-ական իրազեկ աղբյուրները: Իսկ ՕԵԿ-ական աղբյուրները հայտնում են, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն այդ պաշտոնների համար «մրցույթ» է հայտարարել` բառի բոլորիս հասկանալի իմաստով: Փոխնախարար կդառնան նրանք, ովքեր կառաջարկեն լավագույն «պայմանները»` կրկին բառի բոլորիս հասկանալի իմաստով: Նշենք, որ առայժմ վերջնականապես հստակեցված չէ, թե հատկապես որ նախարարություններում կարող են ՕԵԿ-ի թեկնածուները փոխնախարար աշխատել: Հիշեցնենք, կոալիցիոն քվոտայով «Օրինաց երկրին» նաև երեք նախարարական պորտֆել է բաժին ընկնելու: Ի դեպ, երեկ ՕԵԿ քաղխորհրդի ներկայացուցիչները և ՀՀԿ խորհրդի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, որի ժամանակ, ըստ ՕԵԿ-ի տարածած հաղորդագրության, քննարկել են նոր կառավարության ծրագրի հիմնադրույթները, որոնք մշակվել են ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի նախընտրական ծրագրերի հիման վրա: Այդ հանդիպումները շարունակվելու են` ամփոփ փաստաթուղթ ձևավորելու համար:»
ՀՀ ՊՆ տեղեկտվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ ս.թ. հունիսի 6-ին, ժամը 17.00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան հատվածում` Ճամբարակ բնակավայրի մերձակայքում, ադրբեջանական կողմը հերթական դիվերսիոն գործողության փորձն է ձեռնարկել ՀՀ ԶՈւ առաջապահ դիրքերից մեկի ուղղությամբ:
Հայ դիրքապահների աչալրջության և զգոնության շնորհիվ ադրբեջանական հերթական արկածախնդրությունը ձախողվել է և, ըստ նախնական տվյալների, կրելով կորուստներ, հակառակորդը նահանջել է:
Հայկական կողմից զոհեր կամ վիրավորներ չկան:
Համաձայն Ժողովուրդ-ի տեղեկությունների` Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը չի կարողանում վճարել իրեն պատկանող Գեղվաձորի հանքի աշխատակիցների աշխատավարձերն ու պատրաստվում է հրաժարվել հանքի շահագործումից: Խաչատրյանը նույնիսկ իր շրջապատում հայտարարել է. որ վաճառում է հանքը: Թերթը տեղեկացել է, որ այն գնելու ցանկություն է հայտնել հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանը, որին Խաչատրյանը երդվել է ոչ մի դեպքում ոչինչ չվաճառել: Մարզպետի միակ հույսը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանն է, սակայն վերջինը չի արձագանքել մարզպետին, քանի որ այս օրերին հերթական բուժհետազոտությունն է անցնում արտերկրում: Տեղեկության իսկությունը ճշտելու համար թերթը փորձել է զրուցել տիկին Համբարձումյանի հետ, սակայնն վերջինն օրեր շարունակ թերթի հեռախոսազանգերին չի պատասխանել: Իսկ Սուրեն Խաչատրյանի հեռախոսն անհասանելի էր:
Քաղաքաշինության նախարարի պաշտոնի նկատմամբ հավակնություններ է դրսևորում «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահի տեղակալ Ալեքսանդր Կարապետյանը, ով մի քանի ամիս առաջ նշանակվել էր քաղաքաշինության նախարարի տեղակալ: ԱՄ նախագահ Արտաշես Գեղամյանը փորձել է Կարապետյանի համար բարեխոսել նախագահի մոտ, բայց կարծես թե անարդյունք:
Այս մասին գրում է Հրապարակ օրաթերթը:
Նալբանդյան 106/1 շենքի բնակչուհի, Հայկական բուսաբանական ընկերության նախագահ, բուսաբան Էլեանորա Գաբրիելյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ ընդունել է Նալբանդյան 106/1 շենքի բնակիչներին:
Բնակիչները քաղաքապետին ցույց են տվել բակի հատված ծառերի նկարները, ինչին քաղաքապետն արձագանքել է՝ «խայտառակ բան է»:
Ըստ Էլեանորա Գաբրիելյանի՝ քաղաքապետի համար անակնկալ էր, որ նման բան է եղել: Նա զանգ տվեց ինչ-որ մեկին և ասաց, որ այդ ցանկապատը, որը տեղադրված է բակում, կարճացնեն, նեղացնեն ու մնա միայն այն տարածքը, որը պետք է կառուցվի: Այնուհետև կանչեց Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին, որը ցույց տվեց նախագիծը և հպարտությամբ ասաց, որ 16 հարկանի շենքի կառուցումը ինքն է կանխել և կլինի միայն մեկ շենք՝ 7 հարկանի:
Բնակչուհի Գաբրիելյանի համոզմամբ ցանկապատի նեղացումով կփրկվեն մի շարք ծառեր՝ ընկուզենին, թթենին, ճապոնական սոֆորը:
Բուսաբան Էլեանորա Գաբրիելյանը նշեց, որ ինքը տարիներ առաջ բակում բարդի է տնկել, որն այսօր 7 հարկանի շենքից ավելի բարձր է, ինչը նշանակում է, որ ստորգետնյա ջրերը տարածքում շատ մոտ են և տարածքի գրունտը շատ թույլ է:
Բնակիչները տեղեկացրեցին, թե ստորգետնյա ավտոկայան է կառուցվելու, ինչն ապացուցում է, որ ծառեր տնկելու հնարավորություն չի լինի:
Դա նաև նշանակում է, որ այդ կառուցվող շենքը վտանգի առաջ կկանգնի նույնիսկ թույլ բալանոց երկրաշարժի ժամանակ: Այդ հարցը ես բարձրացրի քաղաքապետի ներկայությամբ և ինքը խոստացավ, որ անպայման կհանձնարարի հետազոտություններ իրականացնել»,-ասաց Էլեանորա Գաբրիելյանը:
Մեկ այլ բնակիչ՝ Ռիտա Կարապետյանը ևս նշեց, որ բնակիչները դեմ են բարձրահարկ էլիտար շենքի կառուցմանը՝ անգամ 7 հարկանի:
«Մենք ուզում ենք, որ մանկապարտեզ կառուցվի: Ասում են, որ այդ շենքի կառուցումից հետո նաև կողքերը ծառեր են տնկելու: Բայց եթե անգամ լինի այդ կանաչ գոտին, դա լինելու է իրենց տարածքում և դա մեզ օգուտ չի լինելու: Մեր փոքրիկները ոչ թե ֆուտբոլի դաշտում են խաղալու, այլ հայտնվելու են բանուկ ճանապարհներին, որովհետև իրենք սկսելու են ճանապարհների կողքին ճանապարհներ կառուցել»,-ասաց բնակիչը և հավելեց, որ իրենք մտավախություն ունեն, որ կկառուցվի ոչ թե 7 հարկանի, այլ 16 հարկանի շենք, քանի որ 3 անգամ փոխել են նախագիծը:
Թե ո՞վ է այդ հասցեում կառուցվող շենքի իրական սեփականատերը, բնակիչները դեռ չգիտեն. նրանք տարբեր անուններ են լսել՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան, նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյան և նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյան:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ, երեկ ՕԵԿ գրասենյակում ԱԽՔ Արթուր Բաղդասարյանին է հանդիպել ՕԵԿ-ական համակիր Արայիկ Հայրապետյանը` Լավանդայի Արայիկը: Ըստ թերթի տեղեկությունների, նրանք բավականին լարված խոսակցության են ունեցել ՕԵԿ-ի պորտֆելաբաժանության ու կուսակցական որոշ ներքին խնդիրների մասին: Ասում են, Լավանղայի Արայիկը Բաղդասարյանից փորձել է որոշ պարզաբանումներ կորզել իր պահվածքի ու տղամարդավարի տված խոստումների մասով (Հայրապետյանը ՕԵԿ քվոտայով պետք է նախարար դառնար), Բաղղասարյանը Հայրապետյանին ասել է, թե. «Ամեն ինչ այնքան հեշտ չէ, որքան թվում է: Քաղաքականության մեջ չգիտես, թե որ պահին որ քարով կարող ես խաղալ»: Իսկ թե իրականում ինչի՞ դիմաց էր Բաղդասարյանը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին նման խոստում տվել Հայրապետյանին, թերթը փորձել է իմանալ ՕԵԿ-ական գործարարից, որն էլ հարցին ի պատասխան ասել է.«Չէ, չէ, այդպիսի բաներ չկան: Ես նման առաջարկ` որ պետք ա դառնամ քաղաքաշինության նախարար, լսել եմ մամուլից»: Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ էին այս օրերին խոսակցություններ պտտվում այն մասին, որ Լավանդայի Արայիկը նախարար դառնալու դեպքում պատրաստակամություն է հայտնել 500 հազար դոլար նվիրաբերել ՕԵԿ-ին, ինչպես ասում են, կուսակցաշինաթյան համար, վերջինս արձագանքել է. «Վայ, վայ, մեզ մոտ նման բաներ չկան: Էդ ի՞նչ գումարների մասին ա խոսքը: ՕԵԿ-ում ըտենց պահեր չկան»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.