29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Երբ քրեական հետապնդում է սկսվում նախկին Արտգործնախարարի, ներկա պատգամավորի նկատմամբ, անկախ իրավական բաղադրիչից, միշտ լինում է նաև քաղաքական ենթատեքստ: Առավել ևս, երբ հետապնդումն սկսվում է Աժ ընտրություններից հետո և նախագահականից առաջ»,- գրում է «Երկիր»-ը և հավելում.
Եթե խնդիրը միայն քրեական հանցագործության բացահայտումը լիներ, ապա Վարդան Օսկանյանի և նրա հիմնադրած «Սիվիլիթասի» շուրջ հարուցված քրեական գործը՝ այն էլ նման ծանր մեղադրանքներով, կարող էր նաև ավելի վաղ սկսվել: «Սիվիլիթասը» գործում է 2008-ից, և ԱԱԾ-ն չէր կարող չիմանալ, որ Օսկանյանը, որպես «Սիվիլիթասը» պահելու միջոց, օգտվել է նաև Հանթսմանի և նրա հիմնադրամի հետ նախկին նախագահի և նրա վարչակարգի ունեցած կապերից: Եվ եթե ապօրինի գործարքներ են եղել, ապա ստացվում է, որ առաջին հերթին ԱԱԾ-ն ինքն է աչք փակել այդ ամենի վրա և հանցավոր անգործություն ցուցաբերել: Հանթսմանի հետ կապերի մասին Օսկանյանի գործի շրջանակներում տեղեկատվական արտահոսք թույլ տալով՝ ԱԱԾ-ն փորձում է ցույց տալ նաև երկրորդ նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր կապը այս ամենի հետ: Եթե այդպես է, ապա սա Քոչարյանին կաշկանդելու համար է արվում: Այս իմաստով իշխանությունր Քոչարյանին բարդ երկընտրանքի աոջև է կանգնեցնում, և ահա թե ինչու:
Օսկանյանն ակնհայտորեն ԲՀԿ-ի ամենախոցելի կողմը չէր: Վերջինս խոցելի էր ոչ միայն Գագիկ Ծառուկյանի, այլև նրա կուսակցությունում հանգրվանած մի քանի մանր ու միջին օլիգարխների բիզնես շահերով, ինչպես նաև պատեհապաշտների ու կարիերիստների այն ահռելի բանակով, որոնք այս ամբողջ ընթացքում հմտացել են միայն ճամբարափոխությամբ արևի տակ իրենց հարմարավետ տեղը գտնելու գործում: Բայց իշխանությունը ոչ թե այդ շրջանակի դեմ ուղղեց իր ռեսուրսները, այլ կոնկրետ մեկ մարդու, որը, լինելով ընդգծված քաղաքական գործիչ, հսկայական ազդեցություն ուներ կուսակցության վրա ու իրենով էր մարմնավորում՝ ԲՀԿ-ի քաղաքական դիմագիծ որդեգրելու գործընթացը: Իշխանությունը անուղղակի հենց Օսկանյանին է մեղադրում այն բանում, որ ԲՀԿ-ն հրաժարվեց կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ և մտավախություն ունի, որ նրա անվերահսկելի հրապարակային գործունեությունը կարող է ընդհանրապես հանգեցնել ԲՀԿ-ն կորցնելուն: Դրա համար էլ օպերացիան իրականացվում է ոչ թե ԲՀԿ-ի, այլ նրա «կույր աղքիը» հեռացնելու համար, որը սկսել էր «թունավորել» ողջ օրգանիզմը: Պատահական չէր, որ քրեական գործը հարուցվեց հենց կոալիցիա չկազմելու մասին Ծառուկյանի հայտարարության հաջորդ օրը, և վարչակարգը, այլ ելք չունենալով, փաստորեն, անցավ կոնկրետ կանխարգելիչ միջոցառումների:
Գագիկ Ծառուկյանը, թերևս, վաղօրոք գիտեր՝ ինչ դամոկլյան սուր է կախվում Օսկանյանի գլխին: Քր. գործի հարուցման մասին վերջինիս հայտարարությունից երկու օր առաջ տետ-ա-տետ ռեժիմով նա հանդիպում էր ունեցել վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, և վերջինս չէր կարող տեղի ունեցող գործընթացների մասին չտեղեկացնել խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցությունն ունեցող կուսակցությանը: Պատահական չէ, թերևս, որ երբ ԱԱԾ-ն հաստատեց քրեական գործի հարուցման փաստը և Օսկանյանին վերագրվող մեղադրանքները, ԲՀԿ-ն ոչ մի հայտարարությամբ հանդես չեկավ, թեեւ նախկին արտգործնախարարը ԲՀԿ-ի երկրորդ դեմքն էր: Ընդհակառակը՝ ԲՀԿ-ն պոչը քաշեց, որդեգրեց սպասողական կեցվածք:
Սա կարող է նշանակել, որ Ծառուկյանը պատրաստ է Օսկանյանին հանձնելու տարբերակին, ինչը կարող է տեղի ունենալայն դեպքում, եթե Ծառուկյանը իր կամ կուսակցության ամբողջականության պահպանման տեսանկյունից դա համարի չարյաց փոքրագույն լուծումը: Բոլոր սլաքները բացառապես Օսկանյանի դեմ ուղղելով՝ իշխանությունը ցույց է տալիս, որ ԲՀԿ-ն իրեն առայժ պետք է և այդ կուսակցությունը քայքայելու նպատակ չունի: Դրա փոխարեն առանցքային խնդիր է համարում ԲՀԿ-ից Օսկանյանի գործոնի արագ չեզոքացումը: Բայց դա կախված է նրանից, թե ինչ շահագրգռություններ ունի Ռոբերտ Քոչարյանը: Այս օպերացիան սկսելով՝ իշխանությունը նպատակ ունի Ռոբերտ Քոչարյանին կանգնեցնել փաստի առաջ:
Սա մի միջոց է` ստիպելու Քոչարյանին հենց այս փուլում բացահայտելու իր խաղաքարտերը կամ նահանջելու: Եթե Օսկանյանը ԲՀԿ-ում իսկապես Քոչարյանի ժանդարմի գործառույթն է իրականացնում, ու վերջինս չմիջամտելով ներկայիս զարգացումներին, հանդուրժում է կուսակցությունից Օսկանյանի գործոնի մեկուսացումր, որին կարծես թե դեմ չէ հենց Գագիկ Ծառուկյանը, ապա ոչ միայն կորցնում է իր գործոնը ԲՀԿ-ում ևայս կուսակցությանը՝ իբրեւ հենարան, այլև խաչ է քաշում նախագահական ընտրությունների հետ կապված իր պլանների վրա»:
Մինչ կկայանա ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, և հայտնի կդառնա կառավարության կազմը, ՕԵԿ-ում արդեն հաշվարկներ են անում, թե այդ փոփոխություններն ինչպես են անդրադառնալու իրենց վրա: Քննարկվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հարցը: Սակայն քաղաքաշինության նախարարի հարցն էլ փակված չէ: Քաղշիննախարարի պաշտոնի թեկնածուներ են համարվում ԱԺ պատգամավորներ Խաչիկ Հարությունյանը և Սամվել Թադևոսյանը: Ըստ նախնական հաշվարկների, եթե այս երկուսից մեկը նշանակվի, ապա խորհրդարանական գործունեության հեռանկար կբացվի ՕԵԿ-ի 9-րդ հորիզոնականում գտնվող Նելսոն Զուլոյանի համար: Իսկ սորբոնյան կրթությամբ` 10-րդ համարը զբաղեցնող Դավիթ Կարապետյանի օրենսդրական հեռանկարը դեռ չի կարելի փակված համարել, նրա հարցը կլուծվի, երբ գործադիրում տեղ բացվի ևս մեկ ՕԵԿ-ականի համար: Ի դեպ, ՀՀԿ գործադիր մարմնի նիստը երեկ հետաձգվել է այն պատճառով, որ դեռևս վերջնականապես որոշված չէ, թե ում ինչ պորտֆել է բաժին ընկնելու: Այսօր կեսօրին նախատեսված է Արթուր Բաղդասարյան-Սերժ Սարգսյան հանդիպումը, որից հետո միայն վերջնականապես կորոշվի, թե ինչ է հասնելու ՕԵԿ-ին:
«Հրապարակ».
Բնակլիմայական պայմանների պատճառով, այս տարի ջրային հոսքեր չեն եղել և այսօր ջրային ռեսուրսներում, որոնք ապահովում էին Արարատյան դաշտի հողերի հիմնական մասի ոռոգումը, առաջացել է դեֆիցիտ: Այս առիթով այսօր կառավարությունն իր հերթական նիստում հավանության արժանացրեց «Սևանա լճի մասին» և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ ակնկալվում է ոռոգման ջուր մատակարարել Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգելի հողերին։
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս առնչությամբ նշեց, որ այսօր արտակարգ իրավիճակ է ստեղծվել ջրի սակավության պատճառով և վտանգված է Արարատյան դաշտավայրի գյուղացիական համալիրը:
«Մեկ հեկտար ջրի պահանջարկի հաշվարկ է իրականացվել։ Պարզվել է, որ այն ջրային պաշարը, որը մենք այս պահին ունենք, շատ արագ սպառվելու է։ Եթե ցանկանում ենք ապահովել ոռոգման ջրի նորմալ մատակարարումը, պարտադրված ենք լինելու Ազգային ժողովից թույլտվություն ստանալ և լրացուցիչ 150 մլն խորանարդ մետր ջուր վերցնել Սևանա լճից, որպեսզի գյուղատնտեսությունում խնդիր չունենանք»,- ասաց նա։
Տիգրան Սարգսյանը ջրպետկոմի ղեկավարությանը հանձնարարել է ստեղծված իրավիճակը քննարկել Վլադիմիր Մովսիսյանի գլխավորած Սևանի հիմնահարցերով զբաղվող հանձնաժողովի հետ, հաշվի առնել այնտեղ արված հաշվարկները, ապա նոր միայն ձեռնարկել անհրաժեշտ քայլեր։
Ջրային պետական կոմիտեի ղեկավար Անդրանիկ Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Սևանա լճի միջոցով ոռոգման ջրի դեֆիցիտը լրացնելու հնարավորություն կա. «Լճի մակարդակի բարձրացումը նաև թույլ է տալիս, որ այսպիսի արտակարգ դեպքերում մենք դիմենք լճին և դեֆիցիտը ծածկենք ջրային ռեսուրսներով: Բոլոր շահագրգիռ կողերի հետ քննարկումները շարունակվում են: Առաջիկայում համապատասխան լուծում կստանանք և մեր գյուղացիական տնտեսությունները վստահ կլինեն, որ այս տարվա ոռոգման սեզոնին կունենան անխափան և կայուն ջրամատակարարում»,- ասաց նա:
Անդրանիկ Անդրեասյանը տեղեկացրեց, որ այսօր Ապարանի ջրամբարում 90 մլն խմ-ի փոխարեն ամբարված է 31 մլն խմ ջուր, Ազոտի ջրամբարում՝ 71 մլն խմ-ի փոխարեն՝ 60մլն խմ:
«Երբ մենք ամեն տարի Հրազդան գետից վերցնում ենք մոտ 150 մլն խմ ջուր, այս տարի կարող ենք վերցնել 110 մլն խմ ջուր: Դեֆիցիտ կա նաև Արմավիրի մարզում, որտեղ Սև ջրից մենք կարողանում էինք ոռոգում կազմակերպել, Սև ջրի ակունքներն այս տարի ևս նստել են և այդ դեֆիցիտը դարձյալ պետք է լրացվի Սևան-Հրազդան համակարգից»,- ասաց Անդրանիկ Անդրեասյանը և հավաստիացրեց, որ ոռոգման ջրի գնի բարձրացում չի լինի և գյուղացին ինչպես միշտ այն կստանա 11 դրամով:
Կառավարության ձևավորման խնդիրը կլուծվի մինչև շաբաթվա վերջ, եթե որոշ նախարարներ ամուր են զգում իրենց տեղերում, ապա մի քանիսը խիստ անհանգիստ են:
ԲՀԿ ական նախարարները ևս վերջապես կտեղեկանան իրենց փոխարինողների մասին: Կլուծվի նաև մարզպետների փոփոխության հարցը: Սակայն ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որտեղ պետք է քննարկվեր նոր կառավարության կազմը, մեկ օրով հետաձգվել է. այն տեղի կունենա հունիսի 15-ին երեկոյան, տեղեկացրել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
չնայած Շարմազանովը նիստը հետաձգելու պատճառը համարել է զուտ կազմակերպչական հարցերը, սակայն մեր ունեցած տեղեկություներով, կան մի քանի հարցեր որոնց շուրջ համաձայնությունը ձգձգվում է:
Աժ ընտրություններից ու վարչապետի վերահաստատումից հետո, կառավարության ձևավորումը միակ բանն է, որ այս պահին հուզում է որոշակի շրջանակների.կան նախարարներ, որոնց փոփոխության վերաբերյալ շատ կոնկրետ խոսվում է.
Այն, որ դրանց թվում կարող է լինել մշակույթի նախարար Հասմիկ Պողսյանը որևէ մեկի համար զարմանալի չէ:
Տիկին Պողոսյանի պաշտոնավարման տարիներին մշակույթի թշվառ վիճակը մնաց անփոփոխ, սակայն նախարարի ֆինանսական վիճակը վերելք ապրեց. մեր ունեցած տեղեկություններով, նա Ամիրյան փողոցում բնակարան է գնել` վճարելով մոտ 300 հազար դոլար. նրան ժառանգություն մնաց ԱՕՔՍ-ի շենքը, որը հանդիսանում է Հասմիկ Պողոսյանի ու Արմեն Սմբատյանի սեփականությունը: Այստեղ նրանք պատրաստվում են հյուրանոց կառուցել. ասում են զուտ «մշակույթային նպատակների վրա հիմնված» բիզնես է լինելու:
Հիշեցնենք, որ մշակույթի երկու գործիչների սեփականությունը դարձած այս հազվագյուտ հուշարձանն ունի շատ հետաքրքիր պատմություն. Մշակույթի նախարարության առընթեր Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի կողմից տրամադրված շենքի անձնագրում կարդում ենք, թե շենքի պատվիրատուն` բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանը, Աստաֆյան փողոցի հողատարածքը ձեռք է բերել 1915 թ.` Հուսեյն Բեկ Միրզաբեկովից`տան նախագծումը և շինարարությունը պատվիրելով Բորիս Մեհրաբյանին: Ապա բացել քաղաքի առաջին` 10 մահճակալ ունեցող մասնավոր հիվանդանոցը:
Շենքը արժեքավոր է որպես Երևանի 20-րդ դարի սկզբի ճարտարապետության հուշարձան: Այդ ժամանակաշրջանի նման տիպի լավագույն շինություններից է:
XX-րդ դարի այս հատուկ նախագիծը մայրաքաղաքի «ողջ մնացած» հազվագյուտ շենքերից մեկն է` Աբովյան 3 հասցեում տեղակայված բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի տունը, հետո առավել հայտնի է դարձել որպես «ԱՕԿՍ»-ի շենք: Իսկ 1944 թվականից ի վեր այստեղ է գտնվում Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերությանը (Армянское общество культурных связей с зарубежными странами (АОКС):Որի հարգարժան ղեկավար Ստեփան Պողոսյանը այն հանձնեց իր դստերը` արդեն սեփականության իրավունքով:
«Լոկալ Դիվելոփերզ»-ի նախագահ կառուցապատող Սամվել Մայրապետյանն այս մասին ասել է. «Շեշտում եմ, որ աշխատանքներն իրականացվում են ոչ թե «ԱՕՔՍ»-ի շենքում, այլ դրա ետնամասում գտնվող կցակառույցում»:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են նոր նշանակումներ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերում:
Տ. Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը, ազատվելով Վայոց Ձորի թեմում ստանձնած պարտականություններից, իր ծառայությունը կբերի Բուլղարիայի Հայոց թեմում: Տ. Կոմիտաս քահանա Տիգրանյանը (Սյունյաց թեմ) ծառայության կանցնի Վայոց Ձորի թեմում:
Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում սպասավորող Տ. Հովսեփ քահանա Ալեքսանյանը ծառայության է կոչվել Կոտայքի թեմում, Տ. Ստեփանոս քահանա Հովհաննիսյանը` Սյունյաց թեմում:
Նորաօծ քահանաներից Տ. Ռաֆայել քահանա Խաչիկյանը հոգևոր ծառայության կանցնի Սյունյաց թեմում, իսկ Տ. Սևակ քահանա Գաբրիելյանը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում: Այդ մասին հաղորդել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
Գարեգին Բ Կաթողիկոսը կարգալույծ է հռչակել Տ. Սմբատ աբեղա Պողոսյանին` ծառայության ընթացքում դրսևորած եկեղեցականին անհարիր վարքագծի համար:
Մայր աթոռից հայտնում են, որ կարգալույծ հռչակված եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքերը` Ջանիկ Պողոսյան ավազանի անունով:
Երեկ ԱԱԾ հաղորդագրության կապակցությամբ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է. «Դա միանշանակ քաղաքական պատվեր է, և ուզում եմ ասել հետևյալը` «փողերի լվացում — Օսկանյան -Հանթսման» բառերը մեկ նախադասության մեջ չեն կարող լինել: Փող լվանալու համար նախ փողը պետք է կեղտոտ լինի: Այս պարագայում փողի աղբյուրները հայտնի են, գնորդն է հայտնի, փողի փոխանցումն ինձ և «Սիվիլիթասին» նվիրատուի ցանկությամբ եղել է թափանցիկ և բանկի միջոցով: Այդ գործարքում, ըստ իրավաբանների, որևէ հարկային պարտավորություն չի առաջացել: Իսկ, ըստ պայմանագրի, «Ստացողին փոխանցվելիք գումարները դիտարկվում են որպես նվեր, որը ստացողն իրավունք ունի օգտագործել իր հայեցողությամբ և իր կանոնադրական նպատակների իրականացման համար»: Սիայն քաղաքական նպատակ հետապնդողը կարող է բարի մարդու բարի գործը վերածել քաղաքական մանրադրամի»: Ի դեպ, երեկ «Հրապարակ» թերթը տեղեկացել է, որ կալանքներ են դրվել նաև Ռոբերտ Քոչարյանի այլ մերձավորների դրամական հաշիվների վրա:
Հրապարակ.
«Ավստրիական ավիաուղիներ» եւ Best Western Congress Hotel ընկերությունները, արձագանքելով քաղաքապետարան-բիզնես կառույցներ համագործակցության վերաբերյալ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին, քաղաքապետարանի հետ համատեղ հունիսի 10-ին անցկացրել են Yerevan Business Run մրցավազքը:
Միջոցառմանը նպատակը Երեւանում գործող գործարար կառույցների ուշադրությունը շրջակա միջավայրի պահպանման ու, մասնավորապես, բնապահպանական խնդիրներին հրավիրելն էր:
Մրցավազքը մեկնարկել է Աբովյան փողոցի՝ Շառլ Ազնավուրի հրապարակի հարակից հատվածից: Անցնելով 2.6 կմ ճանապարհը Հանրապետության հրապարկով, Ամիրյան փողոցով, Մաշտոցի պողոտայով եւ Սայաթ-Նովա փողոցով` 37 ընկերությունների 111 վազորդներից Աբովյան փողոցի մեկնարկային վերջնագիծն առաջինն են հատել «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության վազորդները։ Երկորդ եւ երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են «Ռեսո» ապահովագրական ընկերության եւ «Իդեալ» համակարգի թիմերը:
Նույն օրը երեկոյան տեղի ունեցած պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ հաղթող եւ մասնակից թիմերին հանձնվել են մեդալներ, պատվոգրեր եւ սահմանված այլ մրցանակներ:
Ողջունելով նախաձեռնությունն ու կարեւորելով Երեւանի կանաչ գոտիների պահպանման հարցում մասնավոր ընկերությունների աջակցությունը` մասնակիցները նշել են, որ այսպիսով իրենք ձեռք են մեկնում ոչ միայն մայրաքաղաքի բնապահպանական խնդիրների լուծմանը, այլեւ խթանում են առողջ ապրելակերպը: Նաեւ ընդգծել են, որ մեծ բավականություն են ստացել վա
Անցած օրվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման անկանոն բնույթի կրակոցներ: Նախորդ օրերի համեմատությամբ՝ հրադադարի ռեժիմի խախտման պարբերականությունը նվազել է: Հայկական կողմից տուժածներ չկան: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած մամուլի հաղորդագրությունից:
Հաղորդագրության մեջ նաև առաջարկ է արվում հայ-ադրբեջանական սահմանագոտու տարբեր հատվածներում հրադադարի ռեժիմի խախտման, փոխհրաձգության, հայկական դիրքերը և բնակավայրերը գնդակոծելու վերաբերյալ լուրեր տարածող լրատվամիջոցներին ճշտել իրենց հասած տեղեկությունների հավաստիությունը ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում, չտարածել չստուգված լուրեր և արհեստականորեն չսրել իրավիճակը:
«ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են մարտական հերթապահություն իրականացնել ամենօրյա ռեժիմով»,- նշվում է հաղորդագրությունում:
ՀՀ ոստիկանության ուշադրության կենտրոնում են հայտնվել տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը և արտաքին տեսքը: Ոստիկանության մամուլի ծառայության այսօր տարածած հաղորդգրության համաձայն՝ դրանք երթևեկության կազմակերպման և կուլտուրայի կարևոր բաղադրիչներն են և, ցավոք, նաև օրենսդրության այս պահանջը երբեմն չի ընկալվում որոշ վարորդների կողմից:
«Հատկապես մայրաքաղաքի փողոցներւմ հաճախ կարելի է տեսնել կեղտոտ թափքերով, ցեխոտ անվադողերով, պատռված ծածկերով կամ ընդհանրապես առանց ծածկի բեռնափոխադրումներ իրականացնող, նաև գերհզոր ազդանշանային սարքերով հագեցված տրանսպորտային միջոցներ, որոնց շահագործումն այդ վիճակում լուրջ բնապահպանական ու սանիտարական խնդիրներ է առաջացնում մայրաքաղաքում, վնասում բնակիչների առողջությանը, անհարկի խախտում նրանց անդորրը»,- մասնավորապես ասվում է հայտարարության մեջ:
Հայտարարությունից տեղեկանում ենք նաև, որ ՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը խիստ հանձնարարական է տվել Ճանապարհային ոստիկանությանը` այսուհետ առավելագույնս հետևողական լինել նման խախտումների նախականխման և հայտնաբերման ուղղությամբ:
Ոստիկանությունը զգուշացնում է նաև, որ ճանապարհային ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվող վարորդները կպատժվեն օրենսդրությամբ սահմանված կարգով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.