29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ԲՀԿ անդամ Հրաչյա Ռոստոմյանը երեկ ՀՀ կառավարություն էր եկել: Նա այսուհետ սպորտի և երիտասարդության նախարարն է և ըստ իր հայտարարության` անկուսակցական: Բայց գնացեք Կենտրոն վարչական շրջան և հարցրեք, թե ով է եղել Հրաչյա Ռոստոմյանը 2010 թվականի հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ԱԺ ընտրությունների ժամանակ: Այն ժամանակ Հրաչյա Ռոստոմյանը «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ, ՀՀԿ-ի կողմից սատարվող պատգամավորի թեկնածու Արա Սիմոնյանի վստահված անձն էր Երևանի թիվ 71 դպրոցում տեղակայված 10/18 տեղամասում: Երեկ, երբ «ՀԺ» թղթակիցը նրանից հետաքրքրվել է, թե նա ինչ առնչություն է ունեցել 2010-ին թիվ 10 ընտրատարածքում անցկացված ընտրություններին, նախարարը պատասխանել է. «Ես այդ ժամանակ ԲՀԿ-ական եմ եղել, և այդ ժամանակ այդ ընտրատարածքում ոչ մեկի չենք սատարել և ոչ մի հետաքրքրություն չենք ունեցել: Չգիտեմ` ինչ նկատի ունեք»: Ընդ որում, նա այդ օրը սովորական վստահված անձ չէր: Նա, ինչպես ասում են, անձամբ էր «ռուլիտ անում» այդ ընտրատեղամաս «ընտրող բերելու» գործընթացը:
Հրաչյա Ռոստոմյանը` շաբաթ օրը սպորտի 7 երիտասարդության նախարար նշանակվելուց հետո, հայտարարություն է տարածել, ըստ որի` ինքը դուրս է գալիս ԲՀԿ-ից: Իր նշանակումը նա մեկնաբանել է այսպես. «Ես դադարեցրել եմ իմ անդամությունը ԲՀԿ-ին, այդ իսկ պատճառով նշանակվել եմ նախարար»: Սակայն, մյուս կողմից, ըստ Ռոստոմյանի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ ինքը շարունակում է պահպանել իր լավ հարաբերությունները: Ավեlին, ևս մեկ անգամ հաստատել է, որ եթե Ծառուկյանը դժգոհ լինի իր աշխատանքից, ապա ինքը հրաժարական կտա և կվերադառնա ԲՀԿ շարքերը: Այսինքն, ըստ Ռոստոմյանի, նա անկուսակցական նախարար է` կուսակցական պարտավորություններով: Նա իր աշխատանքի համար, փաստորեն, հաշվետու է Գագիկ Ծառուկյանին, որը այսօր դե յուրե իշխանության մաս չի կազմում: Հրաչյա Ռոստոմյանը նշանակվել է նախարար, բայց դեռ չի ընկալել, որ Ծառուկյանը չէ իր աշխատանքից գոհ կամ դժգոհ լինողը: Իհարկե, բացառված չէ նաև, որ Ռոստոմյանն իրականում ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիայի սկզբունքով է նշանակվել, և դրանով է պայմանավորված նրա հայտարարությունը, պարզապես հանրությանն այդ մասին չեն ասում, որ մարդիկ չուրախանան:
«Հայկական ժամանակ».
Երևանի բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել նույն բուհի պրոռեկտոր Սամվել Ավետիսյանը` բուհի բնականոն գործունեությունը շարունակելու համար; Այդ մասին, այսօր` հունիսի 18-ին, լրագրողների հետ ճեպազրուցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը. «Ամենահարմար ժամկետը մրցույթ հայտարարելու համար ամառվա վերջն է, քանի որ եթե այսօր մրցույթ հայտարարվի` մրցույթի օրը կհամընկնի ամառային արձակուրդների հետ»,- ասաց Ա. Աշոտյանը: Հարցին` թե կա՞ն համապատասխան թեկնածուներ, Ա. Աշոտյանը պատասխանեց, որ նրանց մասին պատրաստվում է տեղեկանալ մամուլից: Նախարարի հավաստմամբ` մրցույթը լինելու է բաց, արդյունքը` կանխորոշված չի լինի:
Հիշեցնենք, որ Երևանի բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Դերենիկ Դումանյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար:
Այսօր` հունիսի 18-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց ՀՀ տրանսպորտի և կապի նորանշանակ նախարար Գագիկ Բեգլարյանին: Նա խոստացավ, որ կարդարացնի երկրի նախագահի և Հանրապետական կուսակցության վստահությունը:
Վերջին տարիներին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը ներքաշվել է լուրջ գործառույթների մեջ, շեշտեց Վարչապետը առանձնացնելով երեք ոլորտ` Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցում եվրոպական չափանիշներով, համագործակցություն Համաշխարհային բանկի հետ (վարկային միջոցներով համայնքային և միջպետական ճանապարհների կառուցում), հեռահաղորդակցություն (թվայնացման աշխատանքների իրականացում):
«Օրինաց Երկիր» կուսակցության քվոտայով նախարար դարձած կադաստրի ՊԿ-ի նախկին պետ Մանուկ Վարդանյանը 2 տարի 3 ամիս կառավարեց նախարարությունը, սակայն այս պահին նրա հետագա գործունեությունը որոշված չէ: ՕԵԿ-ի նման կադրային քաղցի պայմանններում Վարդանյանը անգործ չի մնա, սակայն այս պահին գոնե, նա կմնա ռեզերվում:
Կառավարության նորընտիր կազմը հաստատվեց, մենք փորձեցինք լսել տարբեր բևեռներում հայտնված քաղաքական գործիչների կարծիքը կառավարության նորընտիր կազմի մասին, որ ներկայացնում ենք առանց խմբագրման.
«Ժառանգությունից» Ստեփան Սաֆարյանն այս հարցին արձագանքեց. «Անտարբեր, առանց ոգևորության. չեմ կարծում, որ ինչ-որ բան կփոխվի, բոլորին էլ տեսել ենք, բոլորին էլ գիտենք: Այնքան ռոմանտիկ չեմ կարող լինել, որ հավատամ, թե նրանք ինչ-որ բան կփոխեն այս երկրում»:
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ասաց. «Ես Հայաստանում չեմ և, բարեբախտաբար, ոչ մի բան չգիտեմ Հայաստանի մասին. կգամ Հայաստան, կպատասխանեմ»:
ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը այս մասին կխոսի ավելի ուշ.«Ամսի 20-ին կասենք, միտինգի ժամանակ մեր ամբողջ վերաբերմունքը կարտահայտենք»:
«Ժառանգությունից » նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյան.«Շատ սովորական եմ վերաբերվում կառավարության նոր կազմին: Դա հին կազմն է, ոչինչ չի փոխվել: Եթե փոփոխություններ լինեն, կարծում եմ, որ կլինեն նախագահական ընտրություններից հետո: ՀՀկ –ի կարգախոսը պետք է լինի ոչ թե՝ «Հավատանք, որ փոխենք», այլ «Հավատանք, որ ստատուս քվոն պահպանենք, որ չփոխվի»:
Գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանն ասաց, որ կարծիք է հայտնում ոչ թե մարդկանց, այլ ծրագրերի մասին. « Երբ ծրագիրը ամսի 21-ին ներկայացնեն, ծանոթանամ, այդ ժամանակ էլ կարծիք կասեմ»:
Վարդան Բոստանջյան. « Նորմալ եմ վերաբերվում: Իմ կարծիքն արդեն ասել եմ, մինչև մի քանի նախարարների նշանակվելը: Իհարկե, բացթողումներ են եղել, բայց ում արդեն նշանակել են, ես մտածում եմ, որ աշխատանքը լավ կանեն, մասնավորապես Բեգլարանը, Ասատրյանը… Ընդհանուր առմամբ լավ եմ նայում նոր կազմին»:
Արդեն պատգամավոր դարձած համարող Արտաշես Գեղամյանն ու Հրանտ Բագրատյանը հանգստյան օրով հարցերին չպատասխանեցին,«աշխատանքային օրերին` խնդրեմ», ասացին:
«Դեմոկրատական», կուսակցության նախագահ Արամ Սարգսյան. «Մեր կուսակցությունը` փոխելու կողմնակիցն է. կապ չունի Պողոսյանը, Պետրոսյանը, թե մեկ այլ անհատ կնշանակվի, կարևորը ծրագիրն է: Երբ այն կներկայացնեն, կերևա հնարավորություն ունեն նրանք փոփոխություն անելու, թե` ոչ»:
Նորընտիր պատգամավոր Խոսրով Հարությունյանը ամենաշռայլն էր մեկնաբանելիս. «Դրական է վերաբերմունքս: Երկու հիմնական գործոն հաշվի առնվելով կառավարության կազմը մնաց անփոփոխ: Այդուհանդերձ, գործող կառավարությունը ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ չձախողվեց, կառավարությանը հաջողվեց սոցիալական կյանքը բարվոք վիճակում պահել: Տիգրան Սարգսյանի կառավարման ժամանակ թոշակը, նպաստը չեն ուշացել, սոցիալական ծրագրերը չեն ձախողվել.միայն 30 մլրդ դրամ է հատկացվել գյուղական ամբուլատորիաները բարելավելու համար, և էլի մի քանի դրական տեղաշարժեր:
Ճիշտ է, թեև շեշտակի աճեր չեն եղել, բայց ցնցումներ էլ չեն եղել: Հասարակությունը բավարար է գնահատում կառավարության գործունեությունը:
Բարեփոխումների անընդհատությունը հաշվի առնելով, ըստ էության, կառավարության կազմը մնաց անփոփոխ»:
Աննա Սարգսյան
Գագիկ Ծառուկյանը վերջապես վերադարձել է արտերկրից: Քաղաքական շրջանակներում այս վերադարձին անհամբեր էին սպասում: ԲՀԿ առաջնորդի վերադարձից հետո ԲՀԿ-ն հաղորդագրություն է տարածել.
«ԲՀԿ ղեկավարը Հայաստանում ժողովրդավարական արժեքների և բազմակարծության հաստատման գործում բարձր է գնահատում «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեությունը», — ասվում է հաղորդագրության մեջ:
Ծառուկյանը ընդգծել է, որ ինքը, ինչպես նախկինում, այսուհետ ևս անելու է օրենքով սահմանված բոլոր քայլերն իր կուսակից ընկերների իրավունքների և շահերի պաշտպանության համար:
Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել նաև, անհրաժեշտության դեպքում Հայաստան հրավիրել միջազգային հեղինակություն ունեցող իրավաբանների և փաստաբանների խումբ:
Սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Հրաչ Ռոստոմյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.
«Սպորտը որևէ կապ չունի քաղաքականության հետ: Երբ հայ մարզիկները դառնում են Եվրոպայի, աշխարհի մեդալակիրներ, օլիմպիական խաղերի մեդալակիրներ մենք բոլորս հպարտանություն ենք զգում` անկախ մեր կուսակցական պատկանելիությունից:
Գաղտնիք չէ, որ մարզաշխարհի մեր վերջին տարիների հաջողությունները մեծապես պայմանավորված են օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գործունեությամբ և աջակցությամբ:
Ես, որպես կոմիտեի քարտուղար քաջատեղյակ եմ արված և կատարվող աշխատանքներին:
Նշանակվելով սպորտի նախարար, ես ժամանակավորապես դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Այս նշանակումը զուտ մարզական է և որևէ կապ չունի կուսակցության հետ:
Մյուս կողմից ուզում եմ ընդգծել, որ ցանկացած պահի երբ Գ. Ծառուկյանը կամ երկրի նախագահը դժգոհ կլինեն իմ աշխատանքից, ես անմիջապես հրաժարականի դիմում կներկայացնեմ, կվերադառնամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքեր ու կշարունակեմ իմ կուսակցական գործունեությունը»:
Այսօր առավոտյան Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը դուրս գրվեց Մ. Ցուկերբերգի անվան ինտերնետային կախվածությունների հանրապետական կլինիկայից, որտեղ, հիշեցնենք, արդեն երկու շաբաթ ինտենսիվ բուժում էր անցնում ֆեյսբուքաթերապիայի բաժանմունքում: Նախարարն իր խոսքերով վստահ է, որ ալյևս երբեք չի չարաշահի սոցիալական ցանցի օգտագործումը: Ականատեսների և ֆրենդերի պնդմամբ արդեն 2 ժամ է նա ոչ մի գրառում չի արել Ֆեյսբուքում:
«Գիտեք առաջ ես ինքս ինձ էի խաբում՝ հույս էի տալիս, որ միայն խցանումներից եմ մտնում ֆեյսբուք, սակայն հոգուս խորքում գիտեի, որ այդպես չի», – խոստովանում է Աշոտյանը: Իր խոսքերով նախարարը սկսեց Ֆեյսբուք հաճախ այցելել շաբաթ օրերը, այնուհետ 6-ից հետո, և ինքն էլ չնկատեց ինչպես արդեն երկուշաբթի 11:00 ֆեյսբուքում էր: «Ես հիշում եմ այն օրը երբ հասկացա, որ օգնության կարիք ունեմ: Հինգշաբթի էր, Կառավարության նիստ էր՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը ինձանից ինչ-որ բան էր հարցնում, իսկ ես այդ ժամանակ քոմենթ էի թողնում Վահե Էյֆեյաջյանի ստատուսի տակ:
Վարչապետը հարցական հայացքով ինձ էր նայում, իսկ ես հաջող բառախաղ էի այդ պահին հավաքում ստեղնաշարի վրա: Անհարմար բան ստացվեց»,- շարունակեց նախարարը:
Ինտերնետային կախվածությունների կլինիկայում Աշոտյանի հետ աշխատում էին լավագույն մասնագետները: «Առաջին մի քանի օրը, մենք նրան ստիպում էինք ֆեյսբուք մտնել և ընթերցել բոլոր գրառումները, սակայն արգելում էինք քոմենթ գրել: Նա ստիպված էր զանգահարել և անձամբ այդ մարդուն գովալ, քննադտել, ինչու չէ՝ թեթևակի կծել: Դա երկար չտևեց, որովհետև երկրորդ օրը Աշոտյանի րոպեները վերջացան», – կիսվում է մեթոդաբանության գլխավոր բժիշկ Անատոլի Գեղամովիչը: Թերապիայի երկրորդ փուլում Աշոտյանի ֆրենդերից ջնջեցինք բոլորին բացի ՀԱԿ անդամներից, ինչը զգալիորեն տհաճեցրեց նախարարի News feed-ը: Իսկ եզրափակիչ փուլում Աշոտյանի անձնական էլեկտրոնային փոստը բաժանեցինք բոլոր դիմորդների դժգոհ ծնողներին: «Երկարատև ապաքինման նկատառումներով պարզապես խնդրում եմ բոլոր վարորդներին զիջել ճանապարհը, երբ տեսնում եք Աշոտյանի ավտոմեքենան (համարանիշը՝ 01 կգ 001): Հնարավոր է, որ խցանման ժամանակ նա չդիմանա գայթակղությանը և մի երկու լավ քոմենթ գրի Ստյոպա Սաֆարյանի էջին», – ամփոփեց Անատլի Գեղամովիչը:
«Վերջերս ես լսեցի, ինչպես ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը նույնպես ասաց, որ Թվիթերում գրառումները անում է միայն խցանումներից: Վերջացրու Ջոն, ես հո գիտեմ ինչպես է դա լինում: Ուժ հավաքի և խոստովանի, որ խնդիր ունես և դա կլինի ապաքինման առաջին քայլը»,- կոչ արեց Աշոտյանը:
Armcomedy.com
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Աքիլլես» ավտովարորդների իրավուքների պաշտպանության ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը, անդրադառնալով հունիսի 2-ից ուժի մեջ մտած երթևեկության նոր կանոններին, նկատեց, որ դրանց հաստատումը ոչ թե անվտանգությունը բարձրացնելու և կարգ ու կանոն հաստատելուն համար է, ինչպես հավատացնում են, այլ շուրջ 70% բարձրացված տուգանքների միջոցով գումարներ հավաքագրելն է. «Ըստ իս, նոր որոշումը ոչ այլ ինչ է, քան բիզնես»,- ասաց փորձագետը:
Էդուարդ Հովհաննիսյանը փաստում է, որ այս տուգանքները ոչ թե մուտքագրվում են պետբյուջե, այլ ՀՀ Ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ:
ՀԿ նախագահն նշեց, որ նոր որոշումը նաև մեծացրել է կոռուպցիոն ռիսկերը. «Անգամ վարորդներն են ասում, որ նորից կաշառք են տալիս, ինչը երկար ժամանակ չկար»,-ասաց նա և պարզաբանեց, որ երբ վարորդը չի համաձայնվում տեսուչի խախտումի գրանցման հետ, տեսուչը մի քանի տարբերակներ է ասում: «Քանի որ խախտողը տեղյակ չէ, թե ինչքան տուգանք է իրեն սպասվում, տեսուչը բավականին մեծ գումար է ասում: Օրինակ, թե 30 000 է սպասվում, բայց 3000 տուր ու գնա, վարորդն էլ նախընտրում է քիչ գումարը»,- նկատեց Էդուարդ Հովհաննիսյանը:
Ի դեպ, ՀԿ նախագահը փաստեց, որ նոր որոշման զուգահեռ իրենց մոտ դիմուների ահռելի հոսք կա: Դրանիցից 70-ը, ըստ նրա, վիճարկում են արդեն արձանագրված տուգանքները:
Բանախոսը մի հետաքրքիր օրինակ ևս բերեց. դպրոցների մոտ տեղադրված նոր նշանների համաձայն իրավունք է տրվում ոչ թե 60 կմ/ժամ արագությամբ երթևեկել, այլ 40կմ/ժամ, իսկ վարորդները դեռևս տեղյակ չլինելով դրա մասին` խախտում են թույլ տալիս: Ավելին, նրանք պահանջելու են իրենց ՀԿ դիմած 35 դիմումների մասով տուգանքներն անվավեր ճանաչել, քանի որ այդ նշանները տեսանելի տեղերում չեն փակցված:
Ասուլիսին ներկա ՀԿ-ի իրավաբան Արմինե Մկրտչյանն էլ փաստեց, որ աշխատավարձերը մնում են նույնը, իսկ տուգանքերը շարունակում են աճել ու աճել:
«Պետական կարիքների զոհեր» հ/կ-ի ղեկավար Սեդրակ Բաղդասարյանի հետ զրույցում «Առավոտ»-ը մի շարք սենսացիոն փաստեր բացահայտեց՝ կապված Արամի փողոցի 70-80 հասցեներում կառուցված էլիտար շենքերի բնակարանների վաճառքի մասին:
«Տեղեկացնենք, որ այդ շենքերում պետք է բնակարաններ հատկացնեին Բուզանդի փողոցի 25 բնակիչների, սակայն նրանք այդպես էլ չեն ստացել այդ բնակարանները: Իսկ թե ինչ է եղել իրականում, մեզ հետ զրույցում ներկայացրեց Ս. Բաղդասարյանը: Նա նշեց. «Արամի փողոցի կառուցապատումն իրականացվում էր 2004-ին՝ «Գապշին» ՍՊԸ-ի կողմից: Կազմակերպության հիմնադիրներն են Գագիկ Պապոյանը, Սիմոն Աղազարյանը և ԱՄՆ քաղաքացի Պավել Անդերսենը: Գ. Պապոյանի, Ս. Աղազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, իսկ Անդերսենը գտնվում է ԱՄՆ-ում»:
Խոսելով Բուզանդի փողոցի բնակիչների ճակատագրի մասին՝ պարոն Բաղդասարյանը նշեց. «Այդ շենքերում պետք է բնակարաններ տրամադրվեին Բուզանդի փողոցի բնակիչներին: 25 քաղաքացիներ ակնկալում էին, որ երեք տարի հետո բնակարան կստանան Արամի փողոցում, սակայն իրականում այդ քաղաքացիները առ այսօր հայտնվել են փողոցում՝ ձեռքներին ունենալով ընդամենը մի թուղթ, որը, ներողություն եմ խնդրում, դարձել է զուգարանի թուղթ:
Մեր կատարած հետազոտության արդյունքում պարզվեց, որ Արամի փողոցում կառուցված էլիտար շենքերում բնակարաններ ունեն և դատարանի որոշումով պիտի ստանային նախագահի վերստուգիչ ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը՝ թվով 11 բնակարան՝ իր կինը, քույրը, քենին եւ զոքանչը, Ծրագրերի իրականացման գրասենյակի պետ Լևոն Հակոբյանը»:
Ավելի մանրամասնելով՝ պարոն Բաղդասարյանը նշեց. « Այդ բնակարանները ժամանակին վաճառվել են «Բարս» գործակալության կողմից, որի տերը Ռոբերտ Քոչարյանի խնամին է: Այդ 142 բնակարանները, որոնք «Բարս» գործակալության միջնորդությամբ վաճառվել են, կադաստրում գրանցվել են 700-ից ավելի քաղաքացիների անունով: Ուստի այն փաստը, որ Երևանում ոչ մի պետական կարիք չի եղել եւ գերակա շահ չկա, վկայում է այս օրինակը: Շինարարությունն ուղղակի փողերի լվացում է, շինարարությունը ուղղակի դարձել է փող աշխատելու կեղտոտ գործարք»:
Առավոտ
Սիվիլիթաս հիմնադրամը հաղորդագրություն է տարածել, տեղեկացնելով, որ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը օրերս 150 հազար ԱՄՆ դոլար է նվիրաբերել հիմնադրամին:
«Սիվիլիթաս հիմնադրամը շնորհակալություն է հայտնում Նորվեգիայի կառավարությանը շարունակվող աջակցության, ինչպես նաև օրերս հաստատված, 2012 թ. սեպտեմբերից երեք տարով տրամադրվելիք 8,5 միլիոն նորվեգական կրոն (մոտ 1,5 միլիոն ԱՄՆ դոլար) աջակցության համար։
Սիվիլիթաս հիմնադրամը շնորհակալություն է հայտնում նաև պարոն Էդուարդո Էռնեկյանին օրերս Սիվիլիթասին տրամադրած 150 հազար ԱՄՆ դոլար նվիրատվության համար։
Սիվիլիթասի մի քանի ընթացիկ ծրագրեր աջակցություն ունեն ԱՄՆ Գերմանական Մարշալի ֆոնդ/Սևծովյան հիմնադրամից և ԱՄՆ դեսպանատնից ու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունից (Քաունթերփարթ Ինթըենեշնլ կազմակերպության միջոցով)։
Սիվիլիթասը իր երախտագիտությունն է հայտնում իր բոլոր նախկին և ներկա գործընկերներին ու նվիրատուներին՝ Գերմանիայի կառավարությանը, Նորվեգիայի կառավարությանը, Լեհաստանի կառավարությանը, Նիդեռլանդների կառավարությանը, Շվեյցարիայի կառավարությանը, Մեծ Բրիտանիայի կառավարությանը, ԱՄՆ կառավարությանը, ԵԱՀԿ-ին, Եվրասիա համագործակցության հիմնադրամին, ԱՄՆ Գերմանական Մարշալի ֆոնդ/ Սևծովյան հիմնադրամին: Սիվիլիթասը հատուկ շնորհակալություն է հայտնում բարերար Ջոն Հանթսմանին»,- նշված է հաղորդագրությունում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.