29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Տեղեկությունների համաձայն`սպորտի և երիտասարդության հարցերի ՀՀԿ-ական փոխնախարար Արսեն Քարամյանը նեղացել է հարազատ կուսակցությունից` պաշտոնի առաջխաղացում չունենալու համար: Եվ դա է հիմնական պատճառը, որ վերջին ժամանակներս Քարամյանը կուսակցության հավաքներին ու միջոցառումներին աշխատում է քիչ երևալ: Բացի դրանից, ՀՀԿ-ական Արսեն Քարամյանը, ըստ պտտվող լուրերի, ետ է գցում կուսակցության ներքին էշելոնում հերթագրվածների գործերը, որոնք Քարամյանի միջամտության շնորհիվ պետք է ապառիկ հիմունքներով ու ցածր տոկոսադրույքներով բնակարաններ ձեռք բերեին Ավան վարչական շրջանում կառուցվող բնակելի շենքում: Թերթը հիշեցնում է, որ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո իրականացվում էր «Մատչելի բնակարաններ` երիտասարդ մասնագետներին» ծրագիրը, որի «իրականացումը» ապահովում էր հենց Արսեն Քարամյանը:
«Չորրորդ ինքնիշխանություն».
Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում ավարտվել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: Նիստից հետոՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրել է, որ այսօր քննարկվել են ԱԺ-ում հաստատված Կառավարության ծրագրի ընդունման, Վայոց Ձորի մարզպետի, ներկուսակցական, կազմակերպչական մի շարք հարցեր:
Գործադիր մարմնի նիստին, մասնակցել է նաև կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Վայոց Ձորի մարզպետի պաշտոնում առաջադրվել է ՀՀԿ Ջերմուկի տարածքային կառույցի ղեկավար Էդգար Ղազարյանի թեկնածությունը:
Էդգար Ղազարյանը ներկայումս զբաղվում է դասախոսական գործունեությամբ, իսկ մինչ այդ զբաղեցրել է «Ջերմուկ գրուպ» ընկերության մարկետինգի տնօրենի,ապա ընկերության նախագահ Աշոտ Արսենյանի խորհրդականի և զուգահեռաբար նրա՝ որպես ԱԺ պատգամավորի նրա օգնականի պաշտոնները:
Հետաքրքիր է, որ ԳՄ նիստին չի քննարկվել Գեղարքունիքի մարզպետի հարցը, որը ևս օրակարգային է:
Հիշեցնենք, որ վերը նշված երկու մարզպետերի տեղերը նախորդ կոալիցիոն կառավարության կազմում պատկանում էին ԲՀԿ-ին, և քանի որ վերջինս այս անգամ կոալիցիա չկազմեց, մարզպետերի պաշտոնները փոխանցվեց Հանրապետականին:
Գիտությունների ազգային ակադեմիայի Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը Ջրային պետական կոմիտեին փորձագիտական եզրակացություն է տվել Սևանա լճից 280 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու վերաբերյալ: Այսինքն՝ 150 միլիոն խորանարդ մետրով ավելացնել օրենքով սահմանված ծավալը:
Իսկ երեկ Ազգային ժողովի գլխադասային՝ ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն էր ներկայացրել ՀՀ կառավարության «Սևանա լճի մասին» և «Uևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մասին» օրենքներում փոփոխություն և լրացում կատարելու նախագծերին, որով առաջարկվում է 2012 թվականին Uևանա լճից ջուր բաց թողնելու տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչև 320 մլն խմ:
Առաջարկությունը հիմնավորել են, պատճառաբանելով սակավաջրությունը, իբր 280 խմ-ով կարող են այս տարի դուրս գալ ստեղծված իրավիճակից:
Շատերը գիտեն, որ Սևան լճի ջրի մակարդակը չբարձրացնելու որոշումը պայմանավորված է ափամերձ տարածքների շինությունները պահպանելու մտահոգությամբ: ճիշտ է, մամուլը այն կապում է միայն ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների և օլիգարխների՝ լճի ափին գտնվող տարածքների՝ դղյակների ու հանգստյան գոտիների ջրի տակ մնալու հանգամանքի հետ, սակայն փաստն այն է, որ մյուս ափամերձ բոլոր շինությունները ջրածածկ լինելու դեպքում ենթադրում են գումարային փոխհատուցումներ, ինչը մեղմ ասած մեր չկայացած բյուջեի դեպքում անհնար է ապահովել:
Ինչքան էլ զարմանալի է, Սևանի հարցերով, դեռ շարունակում է զբաղվել Վլադիմիր Մովսիսյանը, որը տարիներ շարունակ եղել է պատասխանատուն Սևանա լճի հարցերի հետ կապված և լճի այսօրվա վիճակի համար, նրա դերը փոքր չէ:
Բնապահպանների հաշվարկներով 320 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու դեպքում Սևանի մակարդակը կիջնի 3-5 սանտիմետրով: Մովսիսյանը չի ժխտում այս փաստը, բայց և չի էլ մեկնաբանում:
Չնայած ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանն ի նշան բողոքի լքել է Կառավարության նիստը, նշելով, որ եթե ուրիշներին պետք է Սևանի թերակղզի, ապա իրեն՝ Սևանա կղզի, հարցը կարելի է փակված համարել:
Բուժաշխատողի օրվա առթիվ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը շնորհավորակական ուղերձ է հղել.
”Հարգելի գործընկերներ, հունիսի 21-ին մեր երկրում հերթական անգամ նշում ենք բուժաշխատողի օրը: Սրտանց շնորհավորում եմ բոլորին մասնագիտական տոնի առիթով: Մաղթում եմ ամուր առողջություն և կամք, անձնական երջանկություն ու միայն խաղաղ պայմանների աշխատանք:
Անկխացումից ի վեր բուժաշխատողների տասնյակ հազարանոց մեր բանակը շատ փորձություններ ու դժվարություններ հաղթահարեց: 1988թ. դեկտեմբերյան երկրաշարժից վնասվածներին ու արցախյան պատերազմի վիրավորներին մեր բժիշկներն ու բուժքույրերը զօր ու գիշեր մասնագիտական անհրաժեշտ օգնություն ցուցաբերեցին աննախադեպ դժվար ու արտասովոր պայմաններում: Շատերի հիշողության մեջ դեռ թարմ են հետագա այն տարիները, երբ երկրի ողջ տնտեսությունը կաթվածահար էր, սակայն առողջապահական համակարգն անձնվիրաբար ու պատվով կատարեց իր բարձր առաքելությունը:
Վերջին տարիներին համակարգում իրականացվող ծրագրերը նույնպես Ձեր ակտիվ աջակցությամբ ու Ձեր անմիջական մասնակցությամբ են կյանքի կոչվում:
Տոնական այս օրը հպարտությամբ ուզում եմ փաստել, որ մեր բուժաշխատողների գերակշիռ մասը մշտապես բարձր է պահում սպիտակ խալաթի պատիվը: Մենք դեռ շատ անելիքներ ունենք համակարգի կատարելագործման, մեր ազգաբնակչությանն առավել բարձր որակի ու առավել մատչելի բուժօգնություն ապահովելու ուղղությամբ: Այդ ամենն ապահովելու համար ակնկալում եմ բոլորիդ աջակցությունն ու բարի կամքը:
Առողջ ու երջանիկ եղեք”:
Այսօր ՀՀ ոստիկանության զորքերի կազմավորման 20-ամյակի առիթով կազմակերպված շքերթից հետո լրագրողերի հետ զրույցում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը տեղեկացրեց, որհունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ արդեն կա 6 ձերբակալված, իսկ 7-ին ՀՀ ոստիկանությունը կձերբակալի առաջիկա 1-2 ժամվա ընթացքում:
«7-րդի նկատմամբ կասկածը ևս հիմնավորված է: Մնացած հանգամանքները կպարզվեն նախաքննության ընթացքում»,-ասաց նա:
Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ ինքը դատարկ խոսակցություններ է համարում ռեստորանի սեփականատիրոջ շուրջ պտտվող բոլոր լուրերը: Նա հավաստիացրեց, որ գործն ընթանում է օբյեկտիվ, ճշմարիտ ու թափանցիկ:
«Մենք գնում ենք երևույթների և ոչ անձերի հետևից, Ռուբեն Հայրապետյանն ընդամենը սեփականատերն է, և հաստատ իմացեք, որ ցանկացած պարագայում ոստիկանությունը եթե որևէ մեղք տեսնի` անկախ զբաղեցրած պաշտոնից ու դիրքից օրենքի առջև նա պետք է պատասխան տա»,-նշեց նա և ավելացրեց. «Աստված մեզ մեր արդարությամբ թող դատի, իսկ մեզ կասկածողներին՝ ողորմա ու ների»:
Հունիսի 19-ին երեկոյան օպերատիվ տվյալներ իրականցնելիս ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժին են հրավիրվել Վանաձոր քաղաքի երեք բնակչուհիներ, որոնք բացատրություն են տվել, որ Գուգարգի Թեժլեռ կոչվող տարածքում գործող ռեստորանային համալիրի տնօրենը` Սերժիկ Դ.-ն, ով ավելի հայտնի է «Սեկո» մականունով, հունվարից մինչ օրս պոռնկությամբ զբաղվելու համար իրենց է տրամադրել ռեստորանի սենյակները: Վերջինս բերման է ենթարկվել Գուգարքի բաժին և ինքնախոստովանական բացատրություն տվել, այնուհետ ստորագրությամբ բաց թողնվել: Քննությունը շարունակվում է:
Այս մասին <Հայկական Վարկածին> տեղեկացրեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Արմեն Մալխասյանը :
Այսօր` հունիսի 20-ին, Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Հարսնաքարի» մատուցողն ու անվտանգության աշխատակիցը, որոնք ծեծի են ենթարկել ՊՆ սպաներին, Ռուբեն Հայրապետյանի «բարեկամները չեն», և «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի հետ Ռուբեն Հայրապետյանը որևէ կապ չունի ու մեղավոր չէ:
«Ինքը շատ ուժեղ ջղայնացել ա այդ դեպքի կապակցությամբ: Ինքը ոչինչ չի պատրաստվում անել, օրենքը կանի: Այդ մարդկանց ոնց որ արդեն աշխատանքից ազատել ա»,- ավելացրեց Սամվել Ալեքսանյանը:
Պատգամավորը, որը նաև «Հարսնաքարի» սեփականատիրոջ` Ռուբեն Հայրապետյանի մտերիմ ընկերն է, նշեց` եթե մեկը «Հարսնաքարում» վատ բան է արել, չի նշանակում, որ ռեստորանի հետ կապված միշտ վատը պետք է ասվի: «Վատ բան են արել, դրա համար կպատժվեն: Այո, կպատժվեն, ես վստահ եմ, որ կպատժվեն»,- ասաց Սամվել Ալեքսանյանը:
Նա լրագրողներին վստահեցրեց, որ Հայաստանում ռեստորան գնալը վտանգավոր չէ և կարող են ազատորեն գնալ թե իրեն պատկանող «Փարվանա», և թե իր ընկերոջը պատկանող «Հարսնաքար». ոչ մի բան չի լինի:
Դեպքի հետ կապված նա հեռախոսով խոսել է մտերիմ ընկերոջ հետ, սակայն թե ինչ են հատկապես զրուցել, պատգամավորը չցանկացավ բացահայտել:
Երեկ Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը գումարել էր այս նստաշրջանում իր անդրանիկ նիստը: Մի շարք նորընտիր պատգամավորներ գուցե սրտացավությամբ, գուցե աչքի ընկնելու մտադրությամբ առաջարկել են սահմանամերձ համայնքներին շատ ավելի լայն արտոնություններ տալ քան նախատեսվում է: Իհարկե, սա առաջին դեպքը չէ, որ նման լոտջ քննարկում է արվում; Իսկ ինչ է փոխվում դրանից Հայաստանում: Փաստն այն է, որ մինչ մայրաքաղաքում նստած չինովնիկները հեռակա կարգով փորձում են որոշել սահմանամերձ համայնքների ճակատագիրը, գյուղերը դատարկվրւմ են մտահոգիչ արագությամբ: Տավուշի մարզի Բարեկամավան գյուղն Ադրբեջանին սահմանակից ամենամոտ բնակավայրն է: Համայնքի ղեկավար Գարիկ Աբազյանը «Ժողովուրդ»-ին հայտնել է, որ 2008թ.-ին Բարեկամավանի բնակչության թիվը 595 էր, իսկ 2012-ի մայիսի դրությամբ թիվը նվազել է` դառնալով 335 մարդ: Այսինքն` վերջին 4 տարում 260 մարդ անվերադարձ լքել է համայնքը:
«90-ական թվականներին համայնքի ութամյա դպրոցում սովորում էր 330, իսկ այսօր` 34 աշակերտ: Համայնքում վիճակն աղետալի է»,-ասել է գյուղապետը: Համայնքի հիմնախնդիրների մասին խոսելով` Աբազյանը կարծիք է հայտնել. «Ավելի հեշտ կլինի ասել`համայնքում ինչ կա, քան ինչ չկա, որովհետև գրեթե ոչինչ էլ չկա»:
«Ժողովուրդ».
ՕԵԿ բոլոր պաշտոնները գնվում են և վաճառվում: Իսկ դրա համար մեծ գումարներ են պետք: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ հայրենի փողատերերը ՕԵԿ են մտնում պաշտոն ձեռք բերելու, և իրենց բիզնեսը տանիքավորելու համար, իսկ Բաղդասարյանը գործ է դրել ու փող է աշխատում:
Այսօր «Երկիր». թերթի աղբյուրները հայտնել են, որ որոշ մարդիկ, իրոք, եղել են ՕԵԿ-ի նախարարի պոտենցիալ թեկնածուներ, «իսկ Սամվել Թադևոսյանի բախտն է բերել, որովհետև, մեղմ ասած, նա այդ պաշտոնին հասել է աճուրդի միջոցով»:
Ըստ թերթի աղբյուրների` նախարարի աթոռի համար հենց Թադևոսյանն է համաձայնել վճարել այն գումարը, որը պահանջել է կուսակցության նախագահը. մյուս թեկնածուների գումարը մի քանի հարյուր հազարով չի բավականացրել:
Սամվել Թադևոսյանի անցյալին մենք արդեն անդրադարձել ենք. (Քաղաքաշինության նախարարի հարցը որոշված է):
Իսկ այժմ ավելացնենք, որ նա իսկապես վճարունակ կադր է, քանի որ ներկայումս զբաղվում է լամինատի ներկրման բիզնեսով, և Հայաստան այդ ապրանքատեսակը 3 ներկրողներից մեկն է և առաջատարը: Այնպես որ, կասկածից դուրս է, որ ՕԵԿ նախագահը իր հետաքրքրությունների շրջանակում ճիշտ ընտրություն է կատարել:
ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն իր Facebook-ի էջում գրում է.
«Որոշ լրատվամիջոցներ արդեն սկսել են ինձ վարկաբեկելու գործը։ Նրանցից մեկը, տեղադրելով Կալիֆոռնիայում իմ սեփականությունը հանդիսացող տան նկարը, գրել է, թե ես այն գնել եմ 1996թ. (երբ արտաքին գործերի փոխնախարար էի), 350 հազ. դոլարով, և հարց է տվել, թե ինչ փողերով է Օսկանյանը գնել այդ տունը։
Նախ ասեմ, որ այդ տունը ես գնել եմ 1988թ., երբ դեռ գոյություն ուներ Խորհրդային Միությունը, և Հայաստանը դեռ անկախ պետություն չէր։ Գնել եմ ոչ թե 350 հազ. դոլարով, այլ 500 հազ-ով։ Իմ փոքր տղան՝ Արմանը, 1988թ. հենց այդ տանն է ծնվել։
Երկրորդ, ինձ չճանաչողների համար ասեմ, որ Օսկանյանների ընտանիքը Մարաշից սկսած երեք սերունդ զբաղվել է ոսկերչությամբ և ադամանդագործությամբ։ Հիմնական գործունեությունը ծավալվել է Հալեպում, որտեղից և հետագայում ճյուղավորվել է Լիբանան, Բելգիա և Միացյալ Նահանգներ։ Պետք է ասեմ, որ բոլոր ժամանակներում էլ մեր ընտանիքը առաջատար է եղել այս ոլորտում։ Յուրաքանչյուր բանական մարդու համար երևի թե հեշտ պիտի լինի եզրակացնել, որ 150 տարի ոսկերչությամբ ու ադամանդագործությամբ զբաղվող ու այդ ոլորտներում միշտ առաջատար դիրքերում եղող ընտանիքը պիտի որ այդ տարիների ընթացքում ինչ-որ բան կուտակած լիներ՝ հատկապես հաշվի առնելով ոսկու այսօրվա աննախադեպ բարձր գները։
Բայց վերևում ասվածը էականը չէր, իմիջիայլոց էր։
Իսկ էականն այն է, որ 1991-ից ես հենց այսպիսի կյանք եմ թողել բարեկեցիկ Ամերիկայում ու ընտանիքով տեղափոխվել եմ Հայաստան, որովհետև հավատացել եմ գաղափարի, ունեցել եմ նպատակ և երազ։ Այսօր, հակառակ այս ամենին, ինձ մոտ ոչ մի բան չի փոխվել։ Ես շարունակում եմ հավատալ, որ հնարավոր է կառուցել մեր երազած երկիրը։ Ու եթե որևէ բան այս ընթացքում փոխվել է, ապա միայն ավելի է ամրապնդել այս երազանքը։»
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.