29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Առավոտի» հետ զրույցում Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը մի գաղտնիք է բացել:
«3 նախագահներն էլ դիտվում են որպես 2013-ի նախագահական ընտրությունների հնարավոր մասնակիցներ: Այդ 3-ն էլ այս կամ այն չափով հավակնությունններ ունեն: Սերժ Սարգսյանը կոնկրետ ավարտվում է իր ժամկետը եւ հնարավորոությու ունի 2-րդ անգամ վերընտրվել, Տեր-Պետրոսյանը՝ որովհետեւ նա անշուշտ չի ցանկանա, որ իր Կարապի երգը լինի այդ 7 տխրահռչակ մանդատները եւ Ռոբերտ Քոչարյանը, որովհետեւ գիտակցում է, որ սա իր վերջին շանսն է՝ վերադառնալու հրապարակային ակտիվ քաղաքականություն, հակառակ դեպքում 2018-ին կլինի լրիվ այլ իրավիճակ ու հանգամանքներ: Բայց Գագիկ Ծառուկյանը ասես մատնոցների նման այս երեքին խաղացնում է եւ չի ասում՝ շարիկը ում տակն է»,- նշել է Հովհաննիսյանը:
«Այնուամենայնիվ, բոլորին պարզ պետք է լինի, որ այդ 3-ից 2-ը քցված են լինելու, այդ 3-ից 2-ին Գագիկ Ծառուկյանը քցելու է: Որ այդ 2-ից մեկը լինելու է Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ ես դա հաստատ ձեզ ասում եմ, իսկ երկրորդը թե ով կլինի՝ Սերժ Սարգսյանը թե Ռոբերտ Քոչարյանը՝ ես դա չգիտեմ:
Բայց որ մեկը լինելու է Տեր-Պետրոսյանը, որ նա ունի 2 քցվողների մեջ բրոնյա՝ դա ես ձեզ ասում եմ՝ հաստատ: Ես դա կարող եմ կանխատեսել եւ պատասխանատու եմ իմ այդ քաղաքագիտական կանխատեսման համար: Այ 2-րդ քցվողի համար ես միանշանակ չեմ կարող ասել»:
Այսօր լրագրողները կառավարության նիստից հետո ՀՀ տրանսպորտի և կապի նորանշանակ նախարար Գագիկ Բեգլարյանին փորձել են սուր հարցեր տալ Դոմինգոյի և նախկին պաշտոնի և իր կարիերայի մասին:
Պատասխանելով բոլորին հուզող թիվ 1 հարցին, թե՝ Դոմինգոյի համերգը նպաստե՞ց իր կարիերային, թե՞ ոչ: Բեգլարյանն ասել է.<Մոռացեք ամեն ինչ: Հիմա նոր աշխատանք և նոր ոլորտ կա: Ես միշտ իմ ճակատագրից գոհ եմ եղել, որովհետև իմ ճակատագիր կերտողը մեծամասնությամբ ես եմ>:
Ինչ վերաբերվում է որ նոր կադրային փոփոխությունները Բեգլարյանը ասել է,թե ինքը բոլորին կներկայացնի: «Ով աշխատում է, նա աշխատելու է միշտ>:
Բեգլարյանի խոսքերով, նախկինում իր կողմից թույլ տրված բացերը կփորձի նախարարությունում լրացնել: «Յուրաքանչյուր մարդ առաջին հերթին պետք է ինքն իր գնահատականը տա և ժամանակին արած սխալների վրա ուղղվի»,- նշել է նախարարը:
Այսօր Վարկած մամուլի ակումբում փաստաբաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը անդրադարձան Հայստանի դատական համակարգին և Եվրադատարանում շահած գործերին.
-
2
https://armversion.am/wp-content/uploads/slideshow-gallery/José_de_Ribera_036.jpg -
3
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/jose-de-ribera_1633-2z7xao58ctmbgnfkyi7216.jpg -
mone
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/JOSE DE RIBERA-2z7xapnigc0kt8e1kwexai.jpg -
nkk2
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/MWM08436-2z7xapnigc0kt8e1kwexai.jpg -
10
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/images (1)-2z7xaoea1eop0qxbq8kd8q.jpg -
gdgg
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/4-2z7xaqeni37phiv9w3iux6.jpgfdgdfg
-
aa
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/02-2z7xaqnp6oa31md0ntw64q.jpga
-
a
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/633-2z7xaqeni37phiv9w3iux6.jpga
-
a
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/633-2z7xaqeni37phiv9w3iux6.jpga
-
emil bernar
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/download (2)-2z7xaowdektg4xwt9paznu.jpgfrance
-
emil bernar
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/images (7)-2z7xaoea1eop0qxbq8kd8q.jpgfrance
-
emil bernar
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/download (1)-2z7xaowdektg4xwt9paznu.jpgsa
-
emil bernar
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/download (4)-2z7xaowdektg4xwt9paznu.jpgsa
-
emil bernar
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/download (5)-2z7xaowdektg4xwt9paznu.jpgsa
-
emil bernar
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/download (7)-2z7xaonbpzr2kuf2hyxoga.jpgsa
-
emil bernar
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/images (2)-2z7xaoea1eop0qxbq8kd8q.jpgsa
-
emil bernar
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/images (5)-2z7xaoea1eop0qxbq8kd8q.jpgsa
-
emil bernar
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/download (8)-2z7xaonbpzr2kuf2hyxoga.jpgsa
-
պոլ գոգեն
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/download (1)-2z7xaowdektg4xwt9paznu.jpgգոգեն
-
պոլ գոգեն
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/download (2)-2z7xaowdektg4xwt9paznu.jpgկ
-
պոլ գոգեն
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/download (3)-2z7xaowdektg4xwt9paznu.jpgկ
-
պոլ գոգեն
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/download (4)-2z7xaowdektg4xwt9paznu.jpgկ
-
պոլ գոգեն
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/download (5)-2z7xaowdektg4xwt9paznu.jpgկ
-
պոլ գոգեն
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/download (5)-2z7xaowdektg4xwt9paznu.jpgկ
-
պոլ գոգեն
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/download (6)-2z7xaonbpzr2kuf2hyxoga.jpgկ
-
պոլ գոգեն
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/images (1)-2z7xaoea1eop0qxbq8kd8q.jpgկ
-
պոլ գոգեն
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/images (2)-2z7xaoea1eop0qxbq8kd8q.jpgկ
-
պոլ գոգեն
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/images (3)-2z7xaoea1eop0qxbq8kd8q.jpgկ
-
պոլ գոգեն
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/images (4)-2z7xaoea1eop0qxbq8kd8q.jpgկ
-
պոլ գոգեն
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/images (5)-2z7xaoea1eop0qxbq8kd8q.jpgկ
-
պոլ գոգեն
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/images (8)-2z7xaoea1eop0qxbq8kd8q.jpgկ
-
t
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/download (1)-2z7xaowdektg4xwt9paznu.jpgt
-
t
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/images (1)-2z7xaoea1eop0qxbq8kd8q.jpgt
-
t
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/download (3)-2z7xaowdektg4xwt9paznu.jpgt
-
22237238_1681895971860946_1633648198_n-768x768
https://armversion.am/wp-content/uploads/2017/10/22237238_1681895971860946_1633648198_n-768x768-1-640x350.jpg -
22237174_1681896068527603_1412274527_n-768x768
https://armversion.am/wp-content/uploads/2017/10/22237174_1681896068527603_1412274527_n-768x768-1-640x350.jpg -
22215238_1681895681860975_799265889_n-768x768
https://armversion.am/wp-content/uploads/2017/10/22215238_1681895681860975_799265889_n-768x768-1-640x350.jpg
Այսօր` հունիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը նշեց, որ Հայաստանն այս ամառվա ընթացքում կարևորագույն խնդիր ունի լուծելու` դուրս գալ օտար աստվածների տիրապետության տակից: Ըստ նրա` Հայաստանն արտաքին քաղաքականության կառավարման տակ է գտնվում, քանի որ գտնվում է «օտար աստվածների տիրապետության տակ»: Մանուչարյանը առաջարկում է ինքնակառավարման անցնել, ինչն ունեցել ենք քսան տարի առաջ, սակայն կորցրել ենք: Նրա խոսքով, նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը կլինի նախագահ, ԲՀԿ-ն կառաջադրի իր առանձին թեկնածուին, թե` ոչ, դրանից համակարգը չի փոխվի: «Արտաքին ուժերը դա պետք է որոշեն»,-նկատեց Մանուչարյանը, նշելով, որ բազմազանությունը կպահպանվի` թե ռուսամետ, թե ամերիկամետ ուժերը կմնան:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօրվա նիտում որոշեց
Ռաֆիկ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետ:
Թերթի գլխավոր խմբագիրն այսօրվա համարում գրել է. «Անկախ նրանից, թե ով է հաջորդ տարվա նախագահական ընտրություններում լինելու ընդդիմության միասնական թեկնածուն, և արդյոք կլինի՞ այդպիսին, անկախ նրանից, թե ինչպես են ավարտվելու այդ ընտրությունները, կարելի է արձանագրել, որ այս պահին քաղաքական, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև լրատվամիջոցների համար ստեղծվել է հարաբերականորեն ազատ գործելու դաշտ: Ընդգծում եմ` հարաբերականորեն, որովհետև մենք շատ հեռու ենք ժողովրդավարության և խոսքի ազատության եվրոպական չափանիշներից, իսկ դրանց մոտենալու համար անհրաժեշտ է նախևառաջ մեր քաղաքացիների մեծամասնության անկեղծ ցանկությունը, որն ակնհայտորեն չկա: Եթե փողոցում հարցնեք մարդկանց` դուք կո՞ղմ եք այդ չափանիշներին, ապա մեծ մասն ընդհանրապես չի հասկանա, թե ինչի մասին է խոսքը, և կսկսի բողոքել իր սոցիալական դժվարությունից, իսկ մի քանիսն էլ սրտանց մի ուշունց կտա` այդ չափանիշների անունը լսելիս: Ի դեպ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը պետք է հաշվի առնի այդ հանգամանքը` իր զեկույցները պատրաստելիս: Բայց չափազանց հեռու լինելով Եվրոպայից` մենք այս առումով առանձնապես չենք զիջում Վրաստանին և Թուրքիային ու մի քանի քայլ առաջ ենք մյուս հարևաններից:
ՀԱԿ-ի և նրա համակիրների կարծիքն այս ամենի մասին հայտնի է` սա նույն ավազակապետական ոեժիմն է, որը կար Քոչարյանի ժամանակ: Միանգամայն ճիշտ է. ընդհանրապես 21 տարի մենք ապրել ենք «անկախ» ավազակապետության օրոբ, 1956-1991 թվականներին` խորհրդային ավազակապետության պայմաններում, իսկ դրանից առաջ ռեժիմը հերիք չէ ավազակապետական էր, նաև տոտալիտար էր և արյունալի: Բայց այդ ամբողջ ընթացքում ժամանակ առ ժամանակ տեղի էին ունենում «ձնհալներ», մասնավորապես, նույն 1956 և 1985 թվականներին: Անկախ Հայաստանում նույնպես եղել են փոքրիկ «ձնհալներ», առաջին վարչակազմի «ձնհալն» ավարտվեց 1992-ի ամռանը` Հրայր Մարուխյանի արտաքսմամբ, երկրորդինը` Հոկտեմբերի 27-ով, երրորդը սկսվել է անցած տարվա գարնանը` քաղբանտարկյալի ազատ արձակմամբ և առայժմ չի ավարտվել: Վաղ թե ուշ, ցավոք սրտի, կավարտվի, որովհետև այն նախաձեռնվում է «վերևից», ոչ թե հասարակության ճնշմամբ: «Ձնհալին» կհաջորդի լավագույն դեպքում նոր լճացումը կամ, Աստված մի արասցե, նոր բռնապետություն: Բնականաբար, որքան երկար ձգվի այսօրվա հարաբերական ազատությունը, այնքան լավ:
4-5 տարի առաջ դուք կարո՞ղ էիք պատկերացնել, որ Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը [որին ժամանակին երիտասարդ ընդդիմադիրները «Բազազ» էին անվանում] Facebook-ում էջ կունենա և կմասնակցի սոցիալական ցանցերում կազմակերպվող քննարկումներին»:
«Առավոտ».
«Միայն 20-րդ դարում սիրտանոթային հիվանդության պատճառով մահացության թիվն ավելի բարձր է եղել, քան բոլոր պատերազմների և աղետների հետևանքով զոհվածների թիվը», այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Քանկոր» սիրտանոթային բժշկական կենտրոնի տնօրեն, սրտաբուժության ասոցիացիայի նախագահ Շահեն Խաչատրյանը:
Խոսելով սիրտանոթային հիվանդության, դրա բուժման և նման հիվանդություն ունեցող մարդկանց մասին, նա նշեց, որ այս հիվանդության ցուցանիշը միշտ էլ բարձր է եղել և ոչ միայն Հայաստանում.
«Այս խնդիրը համաշխարհային բնույթ է կրում։ Միայն Հայաստանում բնակչության գրեթե 30%-ի մոտ կա հիվանդությունը։ Հիվանդության պատճառները տարբեր են և դա չի կարելի կապել միայն սթրեսների հետ։ Մեր բնակչությունը սթրեսային վիճակում չէ, այլ ունի ճիշտ կեցության, ապրելակերպի կուլտուրայի պակաս։ Այն հատկապես վերաբերում է սննդակարգին (ճարպակալում, արյան մեջ խոլեսթերինի և շաքարի տոկոսի գերբարձրացում և այլն)»:
Շահեն Խաչատրյանը կարևորագույն խնդիրներից մեկն է համարում պետությունն սոցիալապես անապահով ընտանիքներում վիրահատության անհրաժեշտության հարցը: Նրա կարծիքով, մինչ ավտոմեքենաների ապահովագրման օրենքն ընդունելը, առաջնահերթ կերպով մարդու առողջությունը պետք է ապահովագրվեր։
«Պետությունն այսօր մտածում է այդ հարցի շուրջ և դա առաջին քայլն է»,- նշեց նա։ Մեզ մոտ ըստ սրտաբանի վիրահատությունը կրկնակի ցածր գնով է արվում. եթե Եւրոպայում արժի 15000 եվրո, ապա մեզ մոտ կապված մեր ընդհանուր սոցիալական վիճակի հետ գրեթե կես գին է։
Նա ասաց, որ ինքը որպես բժիշկ և որպես մարդ շատ վատ զգում, երբ մարդը, չունենալով բուժման համար գումար, վաճառում է իր ունեցվածքը վիրահատության դիմաց վճարելու համար։
Պարզվել է Ապրիլի 18-ին Կիևյան կամրջից ցած նետված 21-ամյա Սուսաննա Սարգսյանի արարքի դրդապատճառը: Նախաքննությամբ պարզվել է, որ աղջիկը հղի է եղել:
<Ժողովուրդ>-ի հետ զրույցում աղջկա հայրը՝ Վայոց ձորի Շատին համայնքի բնակիչ Սլավիկ Սարգսյանն ասել է, թե՝ նրան սպանել են. «Դա ինքնասպանություն չի եղել, աղջի՛կ ջան: Մենք դեռ չենք սթափվել տեղի ունեցածից: Աղջիկս նույնիսկ Կիևյան կամրջի տեղը չի իմացել: Ում ձեռագիրն է սա` դեռ պարզ չէ: Բայց Սուսաննային սպանել են ու գցել քարերի վրա, որովհետև անձնագիրը պատռել են, իսկ դրամապանակն էլ` կախել ծառից: Ինքը չէր կարող իր անձնագրի առաջին էջը պատռել: Բացի այդ, դրամապանակից հանել էին ամբողջ գումարը` 23 հազար դրամ և 1000 ռուբլի: Մարդ ու կին նստած` ամեն օր մեր աչքերից արցունք ենք թափում: Չենք կարողանում համակերպվել այդ մտքի հետ»,
վերընշված փաստերը հաշվի առնելով նախաքննությունը կհաստատի՞, որ իրոք տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե առաջ կքաշվի մեկ այլ վարկած ցույց կտա ժամանակը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել ԱԺ աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանը: Սպասվում էր, որ Գասպարյանն աշխատանքից ավելի շուտ կազատվեր, բայց հարցը ձգձգվում էր: Ըստ մեր տեղեկությունների, Գասպարյանը, ինչպես նաև ԱԺ անձնակազմի կառավարման վարչության պետ Վարդուհի Խաչատրյանն աշխատանքից ազատվել են ԱԺ պատգամավորների վճարովի օգնականների հետ պայմանագրերի կնքման գործընթացը ձգձգելու պատճառով:
Հայկական ժամանակ
Այսօր Ազատության հրապարակում ՀԱԿ հանրահավաքին ելույթ ունենալով առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսել է հիմնականում երկու՝ արտաքին և ներքին քաղաքական թեմայի շուրջ.
Սիրելի հայրենակիցներ,
Թող տարօրինակ չթվա, որ Հայաստանի ներքին խնդիրները մի կողմ թողած, ելույթս սկսում եմ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի քննարկմամբ։ Դա բացատրվում է այդ բնագավառում տեղի ունեցած վերջին նշանակալի զարգացումներով։ Հունիսի 18-ին Մեքսիկայի Լոս Կաբոս քաղաքում հրապարակվեց Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների՝ Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված չորրորդ համատեղ հայտարարությունը, որն, իմ կարծիքով, այնքան էլ ճիշտ չընկալվեց Հայաստանի քաղաքական շրջանակների, վերլուծաբանների և լրագրողների կողմից, դիտվելով որպես լուրջ հետևանքներ չենթադրող հերթական բովանդակազուրկ մի փաստաթուղթ։ Ես կտրականապես դեմ եմ այս գնահատականին, որովհետև ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների վերջին հայտարարությունը իր դարձվածաբանությամբ (ֆրազեոլոգիայով) էապես տարբերվում է նախորդ երեք հայտարարություններից։ Դրանում համոզվելու համար բավական է համեմատել նշված բոլոր հայտարարությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ուղղված պատգամներ պարունակող հատվածները.
Ակվիլա-Իտալիա. 10.06.2009. «Մենք հավաստում ենք մեր պատրաստակամությունը աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներն ավարտին հասցնելու հարցում։… Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին մենք հորդորում ենք վերացնել իրենց միջև մնացած չնչին տարաձայնությունները և ավարտին հասցնել նրանց համաձայնությունը Հիմնարար սկզբունքների շուրջ»։
Մուսկոկա-Կանադա. 26.06.2010. «Մենք վերահավաստում ենք մեր պատրաստակամությունը աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Հիմնարար սկզբունքներն ավարտին հասցնելու հարցում։… Այժմ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պետք է կատարեն հաջորդ քայլը և ավարտեն Հիմնարար սկզբունքների վրա տարվող աշխատանքը՝ հնարավորություն ստեղծելով սկսելու խաղաղության համաձայնագրի նախագծի պատրաստումը»։
Դովիլ-Ֆրանսիա. 26.05.2011. «Մենք խստորեն հորդորում ենք կողմերի առաջնորդներին՝ իրենց ժողովուրդներին պատրաստել խաղաղության, և ոչ թե պատերազմի։… Մենք, հետևաբար, կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին քաղաքական կամք դրսևորել՝ հունիսին կայանալիք իրենց հանդիպման ժամանակ Հիմնարար սկզբունքներն ավարտին հասցնելու համար»։
Լոս Կաբոս-Մեքսիկա. 18.06.2012. «Մենք ափսոսում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները վճռական քայլեր չեն արել, որոնք ձեռնարկելու կոչով մեր երկրները հանդես էին եկել 2011թ. մայիսի 26-ին Դովիլում արած համատեղ հայտարարությամբ։… Մենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ ենք անում կատարել Հիմնարար սկզբունքների համաձայնեցումը արագացնելու վերաբերյալ պարտավորությունը, որը նրանք ստանձնել են 2012թ. հունվարի 23-ին Սոչիում արած համատեղ հայտարարությամբ։ Որպես իրենց քաղաքական կամքի վերահաստատում նրանք պետք է ձեռնպահ մնան բանակցություններում մաքսիմալիստական դիրքորոշումից, պահպանեն 1994թ. հրադադարի մասին համաձայնագիրը և խուսափեն լարվածություն առաջացնող թշնամական հռետորաբանությունից»։
Դժվար չէ նկատել, թե նախորդ հայտարարությունների համեմատ որքան է կոշտացել վերջին հայտարարության ոճը, որը եթե դիվանագիտական լեզվից փոխադրելու լինենք սովորական լեզվի, կստացվի մոտավորապես հետևյալը.
– ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները, թեև մեղմ ասած, ափսոսանք են հայտնել, բայց իրականում վրդովված են այն բանից, որ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը «վճռական քայլեր չեն կատարել», որոնք ձեռնարկելու կոչով իրենց երկրները հանդես են եկել Դովիլում, այլ կերպ ասած, վերջիններս չեն արձագանքել այդ կոչին.
– Հայաստանի և Ադրբեջանի նախագահները չեն կատարել նաև Հիմնարար սկզբունքների համաձայնեցումն արագացնելու վերաբերյալ 2012թ. հունվարի 23-ին Սոչիում ստանձնած իրենց պարտավորությունը.
– Շարունակել են բանակցություններում պաշտպանել սեփական մաքսիմալիստական դիրքորոշումները.
– Խստորեն չեն պահպանել 1994թ. հրադադարի համաձայնագիրը.
– և վերջապես, չեն խուսափել լարվածություն առաջացնող թշնամական հռետորաբանությունից։
Ավելի կոնկրետ՝ նախագահներ Օբամայի, Պուտինի և Օլանդի ուղերձի իմաստը հետևյալն է. «Պարոնայք Սերժ Սարգսյան և Իլհամ Ալիև, բավական է խաղաք մեր համբերության հետ և հերիք է մեզ ձեռ առնեք։ Կա՛մ խելքներդ գլուխներդ հավաքեք, կա՛մ էլ ձեզ հետ կխոսենք ուրիշ լեզվով»։
Իսկ թե որն է այդ ուրիշ լեզուն, կարելի է գուշակել Ղարաբաղյան կարգավորման հեռանկարների վերաբերյալ վերջին շրջանում արտահայտված որոշ հեղինակավոր փորձագիտական գնահատականներից։ Դրանց շարքում հատկապես առանձնանում է հայտնի վերլուծաբան, ԱՄՆ պաշտպանության և պետքարտուղարության համակարգերի երբեմնի բարձրաստիճան աշխատակից, Ուեյն Մերիի ս.թ. մայիսի 14-ին հրապարակած ուշագրավ հոդվածը, որի բովանդակությունը կարելի է ամփոփել հետևյալ կետերում.
1. Մինսկի խումբը թեև բարեխղճորեն աշխատել է կարգավորման բովանդակության և տեխնիկական մանրամասների ուղղությամբ, բայց քսան տարի անց նկատելի առաջընթաց չի ապահովել երկու կողմերի հանրային հիասթափությունը փարատելու հարցում։ Տասնամյակներ տևող միջնորդական առաքելությունը ավելի շուտ համընդհանուր ցինիզմ, քան խաղաղ ելքի հույս է առաջացրել։ Միջազգային միջնորդությունը Բաքվի և Երևանի իշխանություններին հնարավորություն է տվել խուսափելու սեփական ժողովուրդներին փոխզիջումների նախապատրաստելու իրենց բուն պատասխանատվությունից։ Մինսկի խումբն օգտագործելով որպես քող, երկու կառավարությունները թեև, որպես կանոն, պատրաստակամություն են հայտնել առաջընթաց ապահովելու, բայց ձախողման մեղքը մշտապես բարդել են մյուս կողմի վրա։ Որոշ ավագ փորձագետների կարծիքով՝ Մինսկի խմբի լուծարումը թեկուզ ժամանակավորապես կարող էր նույնիսկ բարելավել դիվանագիտական հեռանկարները։
2. Անցած քսան տարիների ընթացքում ամերիկյան, ֆրանսիական և ռուսական վարչակազմերը, հակամարտող կողմերին ներգրավելով նախագահական մակարդակի հանդիպումներում, փորձել են դիվանագիտական բեկում ապահովել Ղարաբաղի հարցում։ Դժբախտաբար, նախագահական այդ նախաձեռնությունները ձախողվել են, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները չեն կամեցել կամ անկարող են եղել քաղաքական կամք կամ քաջություն դրսևորել՝ ընդունելու այդ նախաձեռնությունները։ Զույգ կառավարություններն էլ, թեև քաջ տեղյակ են Մինսկի խմբի կողմից մանրամասնորեն մշակված կարգավորման ծրագրին, բայց ցանկություն չունեն այդ մասին տեղեկացնելու իրենց ժողովուրդներին, քանի որ երկու կողմն էլ ստիպված են գնալու մեծ փոխզիջումների։ Միջնորդները մինչ այժմ ներգրավել են միայն կառավարություններին, և ոչ թե ժողովուրդներին։ Այն, ինչ այսօր պահանջվում է, միջնորդությունն անվերջ շարունակելու փոխարեն, Ղարաբաղի հարցում վերջնական կարգավորման հասնելու համար, արտաքին ուժերի զորեղ համագործակցությունն է՝ համաձայնագրի վրա հիմնված լուծման խթանման, եթե ոչ պարտադրման նպատակով։ Իրավիճակն արտաքին ուժերից պահանջում է բարձր մակարդակի քաղաքական գործողություն, անգամ գերտերությունների միջև հնացած տիպի գործարք-համաձայնություն՝ երկու փոքրիկ պետությունների թույլ չտալու համար վտանգել տարածաշրջանային և միջազգային շահերը։
3. Եթե այս ամենը չարվի, ապա հեղինակի կարծիքով, այլընտրանքը մնում է պատերազմը, որի հավանականությունը ոչ միայն չի փոքրացել, այլ քանի գնում մեծանում է՝ նախևառաջ դիվանագիտական ջանքերի վիժեցման, իսկ ապա՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսված սպառազինությունների թեժ մրցավազքի, երկուստեք թշնամանքի խորացման, մաքսիմալիստական նկրտումների արտահայտման, և մանավանդ հրադադարի ինտենսիվացած խախտումների և սահմանային բախումների ու միջադեպերի հաճախակիացման պատճառով, որոնք ցանկացած պահի կարող են դուրս գալ վերահսկողությունից։ Ուստի, ըստ հոդվածագրի, ժամանակն է, որ արտաքին ուժերն սպասարկեն իրենց սեփական շահերը և միջնորդությունից այն կողմ անցնեն, քանի որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեղափոխումը երրորդ տասնամյակ՝ լուծում չէ, ոչ էլ նոր պատերազմի սպասումը։
Ինչպես տեսնում ենք, Ուեյն Մերրիի նախօրոք հրապարակված հոդվածը բավականին համահունչ է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությանը։ Այս հանգամանքը չի նշանակում, անշուշտ, որ դրանից հեռուն գնացող հետևություններ պետք է անել։ Բայց որ ե՛ւ նախագահների հայտարարությունը, ե՛ւ խնդրո առարկա հոդվածը լուրջ մտորումների տեղիք են տալիս, կասկածից վեր է։ Եթե ոչ այլ բան, ապա պարզ է մի անառարկելի իրողություն, որ թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Իլհամ Ալիևի մանևրի դաշտը գնալով նեղանում է։
Այժմ անցնելով մեր երկրի ներքին խնդիրներին, ուզում եմ կանգ առնել միայն մի չափազանց կարևոր իրադարձության վրա, թեկուզ այդ մասին բավականին հանգամանորեն խոսեցին նախորդ հռետորները։ Ակնհայտ է, որ հինգերորդ գումարման Ազգային Ժողովի ձևավորումից և կառավարության ծրագրի քննարկումից հետո Հայաստանում ստեղծվել է բոլորովին նոր մի իրավիճակ։ Այս փաստն ընդունում են ոչ միայն քաղաքական շրջանակները, այլև մամուլի միջոցներից շատերը։ Բերենք ընդամենը մի քանի օրինակ.
– «Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարության ծրագիրը երեկ խորհրդարանում արժանացավ միանգամից չորս խմբակցությունների լուրջ դիմադրությանը։ Ե՛ւ Հայ ազգային կոնգրեսի, ե՛ւ ԲՀԿ-ի, ե՛ւ ՀՅԴ-ի, ե՛ւ «Ժառանգության» պատգամավորներն անխնա քննադատության ենթարկեցին ոչ միայն այդ ծրագիրը, այլև այն իրականացնելու հայտ ներկայացրած թիմին» («Ժողովուրդ». 21.06.2012)։
– «Խորհրդարանական չորս ուժեր՝ Հայ ազգային կոնգրեսը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» երեկ մի քանի ժամ շարունակ, պատկերավոր ասած, ջախջախում էին վարչապետ Տիգրան Սարգսյանին և խորհրդարանի հաստատմանը ներկայացրած նրա հնգամյա ծրագիրը։ Ընդ որում, ջախջախում էին ոչ թե խոսքով, այլ փաստերով, թվերով, հիմնավորումներով» («Հայկական Ժամանակ». 21.06.2012)։
– «Չգիտեմ՝ օրակարգի հարցն էր պատճառը, թե այսուհետ Ազգային Ժողովի նիստերը միշտ են այսպես բուռն ու հետաքրքիր անցնելու, բայց երեկ խորհրդարանում ընթացող քննարկումից պառլամենտի «հոտ» էր փչում։… Եթե այսպես գնա, ապա առաջիկայում կառավարությունը, նախագահի աշխատակազմը, դատական համակարգը չեն կարող չձգվել և չփորձել հասնել ԱԺ-ին՝ իրենց գործառույթներն իրականացնելու մրցավազքում» («Հրապարակ». 21.06.2012)։
– «Հայաստանի խորհրդարանի առաջին նիստը վկայեց, որ երկրում դինամիկ փոփոխության է ենթարկվում ոչ միայն պարզապես իշխանությունը, այլ քաղաքական համակարգն ընդհանրապես։… Բոլորին պարզ է դարձել, որ խորհրդարանը դարձել է կոշտ, իրական քաղաքական պայքարի ասպարեզ։ Ներկայումս Հայաստանում կա ադեկվատ ընդդիմություն, և նա արդեն դա ապացուցել է խորհրդարանի առաջին նիստում» («Լրագիր». 21.06.2012)։
– «17 տարվա ընթացքում մենք հետ ենք սովորել, որ ԱԺ-ում կարող են հնչել մի քանի տասնյակ ընդդիմադիր ելույթ, որ կառավարության ծրագրին կարող է դեմ լինել 47 պատգամավոր և այլն։… Մթնոլորտը փոխվել է և պառլամենտը, աչքով չտանք, սկսել է կատարել իր գործառույթները» («Առավոտ». 22.06.2012)։
Կարծում եմ, անիմաստ է շարունակել նման գնահատականների թվարկումը, որովհետև դրանք անսպառ են։ Հազիվ թե գտնվի մեկը, որ անկեղծաբար կարծի, թե այս նոր իրավիճակը, որի գլխավոր առանձնահատկությունը իշխանական մոնոլիտի քայքայումն է, ստեղծվել է ինքնաբերաբար, այլ ոչ թե ընդդիմադիր ուժերի մտածված քայլերի, ավելի կոնկրետ, Հայ Ազգային Կոնգրեսի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, Դաշնակցության և մասամբ «Ժառանգության» նախընտրական փուլում ծավալած համագործակցության արդյունքում։ Բայց դրանով հանդերձ, ոմանց համար, թե՛ Կոնգրեսի ներսում, թե՛ նրանից դուրս, դժվար է խոստովանել այդ բանը, որովհետև ընտրություններից առաջ նրանք բոլորովին այլ սցենարներ էին գուշակում՝ այն է, որ «Բարգավաճն» ընտրություններին մասնակցելու է ՀՀԿ-ի հետ կազմած միասնական ցուցակով, որ մնալու է իշխող կոալիցիայի կազմում, որ ընդդիմադիր խաղալով ու ընդդիմությունից ձայներ փախցնելով, միևնույն է, վերջիվերջո բռնելու է ախքացման ճանապարհը և այլն։ Թեև այդ ամենը տեղի չունեցավ, այլ ընդհակառակը, «Բարգավաճ Հայաստանը» թե՛ ընտրությունների ընթացքում, թե՛ կառավարության ծրագրի քննարկման ու քվեարկության ժամանակ լիարժեք կերպով համագործակցեց ընդդիմադիր մյուս ուժերի հետ, բայց դա չի խանգարում, որ ոմանք այսօր էլ փորձեն կասկածներ սերմանել և նսեմացնել մեր երկրում հաստատված ու գրեթե բոլորի կողմից գնահատված նոր քաղաքական իրադրության նշանակությունը։ Այդ նպատակին հասնելու համար սովորաբար կիրառվում է երկու հնարք՝ առաջին. «Բարգավաճի» ցանկացած գործողության ետևում տեսնել Ռոբերտ Քոչարյանի ականջները և վերջինիս վերադարձի սպառնալիքով սարսափեցնել ժողովրդին, և երկրորդ. հասարակությանն ամեն կերպ համոզել, որ «Բարգավաճ Հայաստանն» իրականում ընդդիմություն չէ, քանի որ այդ մասին, ԱԺ կանոնակարգի պահանջին համապատասխան, հայտարարություն չի արել։
Մամուլում տիրող շփոթն այնքան մեծ է, որ, ըստ երևույթին, հարկ կա առանձին-առանձին անդրադառնալու այս երկու հնարքներին էլ։ Նախևառաջ, դեմագոգիան մեկ կողմ դնելով, մեկանգամընդմիշտ պետք է արձանագրել, որ Քոչարյանի վերադարձի սպառնալիքով ժողովրդին սարսափեցնելը հետապնդում է մեկ ակնհայտ նպատակ, այն է՝ Սերժ Սարգսյանի, որպես չարյաց փոքրագույնի, իշխանության ամրապնդումը, քանի որ այդպիսի սպառնալիք իրականում գոյություն չունի, և Քոչարյանն ինքը, հոկտեմբերի 27-ի ոճրագործության և մարտի 1-ին հեղված արյան մեղքի տակ կքած, Հայաստանի ամենասարսափած մարդն է։ և երկրորդ՝ ընդդիմություն լինել-չլինելը բնորոշվում է ոչ թե այդ մասին արված հայտարարությամբ, այլ որևէ քաղաքական ուժի կոնկրետ կարգավիճակով։ Ժողովրդավարական երկրներում բոլոր այն կուսակցությունները, որոնք կառավարության մաս են կազմում, իշխանություն են, իսկ որոնք դուրս են կառավարությունից, ընդդիմություն են, անկախ այն բանից՝ այդպիսի հայտարարություն կանեն, թե ոչ։ Ուստի ԱԺ կանոնակարգի այդ դրույթը պարզապես հիմարություն կամ, ոսկեղենիկ հայերենով արտահայտված, իդիոտիզմ է, որն առաջին իսկ հնարավորության դեպքում ընդդիմադիր պատգամավորների պահանջով, որպես խայտառակություն, պետք է վերացվի։ Իմ կարծիքով, այնքան էլ հաջող չէ նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «իշխանության այլընտրանք» ինքնահորջորջումը, քանի որ բոլոր ընդդիմություններն էլ ինքնըստինքյան իշխանության այլընտրանք են։ Որևէ կուսակցության համար ընդդիմություն լինելը ոչ թե նվաստացում է, այլ պատիվ, ուստի ամենևին պետք չէ խրտնել այդ բառից։
Ինչևիցէ, իրերը կոչելով իրենց անունով, հարկ է արձանագրել հետևյալը. անկախ կոչված որոշ մամուլի միջոցներ և քաղաքական ուժեր, այդ թվում նաև Հայ Ազգային Կոնգրեսից անջատված տարրեր, անցյալ տարվա հոկտեմբերից սկսած պայքարել և, հակառակ իրենց կանխատեսումների չարդարացման, այսօր էլ շարունակում են պայքարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընդդիմացումը և քաղաքական մյուս ուժերի, հատկապես Կոնգրեսի հետ, համագործակցությունը վիժեցնելու համար, նպատակ հետապնդելով «Բարգավաճին» կրկին մղել Սերժ Սարգսյանի գիրկը։ Այսինքն, փոխանակ «Բարգավաճի» անկախացման ձգտումը քաջալերելու և նրան Սերժ Սարգսյանից ու ՀՀԿ-ից ավելի հեռացնելու, նրանք, իբրև-թե գաղափարական նկատառումներով, բայց իրականում ամբոխավարական էժանագին հնարքներով, բարոյական ու հոգեբանական ճնշում են բանեցնում «Բարգավաճի» վրա՝ վերականգնելու համար իշխանական նախկին մոնոլիտը։ Ավելի պարզ ասած՝ նրանք ձգտում են անել այն, ինչ ոչ մի կերպ չհաջողվեց անել Սերժ Սարգսյանին, այն է՝ «Բարգավաճին» նորից դարձնել Հանրապետական կուսակցության կցորդն ու հլուհնազանդ կամակատարը։ Այդ խնդիրը լուծելու համար իշխանությունն, իր կողմից, բացի քարոզչական միջոցներից, բնականաբար, օգտագործելու է, և կարծես-թե արդեն իսկ սկսել է օգտագործել նաև հարկային, ուժային և վարչական ճնշումների մեխանիզմները։ Լուրջ քաղաքական գործոն դառնալու հավակնություն ունեցող ցանկացած ուժ, տվյալ պարագայում «Բարգավաճ Հայաստանը», պետք է կարողանա դիմանալ այդ ճնշումներին և չվախենա դրանցից։ Էլ ինչ քաղաքական ուժ, որ պետք է ընկրկի ճնշումների առաջ։ Տարիներ շարունակ Հայ Ազգային Կոնգրեսը ենթարկվեց շատ ավելի դաժան ճնշումների, գնդակոծվեց, բանտերն ընկավ և այլն, բայց որևէ մտադրություն չունի դադարեցնել պայքարը ավազակապետական ռեժիմի դեմ՝ մինչև վերջնական հաղթանակ։ Եթե այս ամենից հետո «Բարգավաճ Հայաստանը» հնազանդություն հայտնի Սերժ Սարգսյանին, ապա դա կլինի նրա, որպես քաղաքական գործոնի, վերջը։ Հետևաբար, նրա գոյության և քաղաքական ապագայի միակ երաշխիքը մնում է իրական ընդդիմություն դառնալու նրա վճռականությունը, և մեր երկրի ճակատագրով մտահոգ բոլոր առողջ ուժերը պարտավոր են ոչ թե խանգարել, այլ նպաստել դրան, քանզի բացի երկրի շահերից բխող նկատառումներից, այդ է պահանջում նաև քաղաքականության այբուբենը։ Այս տարրական ճշմարտությունը հասկանալու համար յուրաքանչյուր ոք պետք է ընդամենը իրեն մեկ հարց տա. կոալիցիոն կառավարությանը մաս կազմելուց «Բարգավաճ Հայաստանի» հրաժարումը ուժեղացրեց, թե՞ թուլացրեց Սերժ Սարգսյանին կամ, նույնն է թե, ավազակապետությանը։ Վստահ եմ, որ չնախապաշարված ցանկացած մարդ կպատասխանի՝ պարզ չէ՞, որ թուլացրեց։ Էլ մեր ուզածն ի՞նչ էր, և ինչո՞վ են զբաղված խառնակիչները։
Այսպիսով, անուրանալի փաստ է, որ 1999 թվականից հետո առաջին անգամ այսօր մենք ունենք որակապես բոլորովին նոր խորհրդարան, որում ընդդիմության չորս խմբակցությունները՝ Հայ Ազգային Կոնգրեսը, ԲՀԿ-ն, Դաշնակցությունը և «Ժառանգությունը» ներկայացված են 54 պատգամավորով։ Փաստ է նաև, որ խորհրդարանական առաջին իսկ քվեարկության ժամանակ կառավարության ներկայացրած ծրագիրն ստացել է 49 «դեմ» ձայն, ինչն իր հեռավոր նախադեպն անգամ չունի Սերժ Սարգսյանի գլխավորած վարչախմբի ողջ գոյության ընթացքում։ Բավական է նշել, որ 2007 թվականին կառավարության ծրագիրն ստացել է 0, իսկ 2008-ին՝ ընդամենը 3 «դեմ»։ Պետք է հուսալ, որ ընդդիմադիր ուժերի համերաշխ քվեարկությունը կշարունակվի նաև այսուհետև։ Ինչպես ընդունված է ժողովրդավարական երկրներում, ընդդիմությունը, որպես կանոն, պետք է դեմ քվեարկի կառավարության ներկայացրած բոլոր օրինագծերին՝ չստանձնելով իշխող մեծամասնության կողմից ընդունված օրենքների պատասխանատվությունը։ Ոչ ոք ընդդիմությանը չի կարող մեղադրել խորհրդարանի օրենսդիր գործունեությունը խափանելու մեջ, որովհետև կառավարությունն Ազգային Ժողովում մեծամասնություն ունենալով, պարտավոր է ապահովել օրենքների ընդունումը։ Ժողովրդի սոցիալական վիճակի կամ հարկային բեռի թեթևացմանը վերաբերող օրինագծերի պարագայում ընդդիմությունը պետք է պահանջի ավելի զգալի թեթևացում, ասենք, կենսաթոշակների ու աշխատավարձերի բարձրացման կառավարության առաջարկած 5%-ի փոխարեն պահանջի 10%-ի բարձրացում, իսկ այդ պահանջի չընդունվելու պարագայում կրկին դեմ պետք է քվեարկի համապատասխան օրինագծին։ Իշխող մեծամասնության հետ համերաշխ քվեարկություն հնարավոր է միայն ազգային անվտանգությանը և արտաքին մարտահրավերներին վերաբերող օրենքների ընդունման դեպքում։ Ընդդիմությունը սիստեմատիկաբար պետք է օգտագործի նաև Սահմանադրական դատարանում՝ խորհրդարանական մեծամասնության կողմից ընդունված օրենքների սահմանադրականության վիճարկման մեխանիզմը։ Այս ամենի հետևանքով թեկուզ իշխանությունների կողմից բարբարոսաբար կեղծված ընտրությունների արդյունքում ձևավորված ներկա խորհրդարանը իրապես կարող է վերածվել քաղաքական բանավեճի լուրջ թատերաբեմի և իշխանության իրական հակակշռի, ինչը ժողովրդավարական և իրավական պետության կայացման միակ գրավականն է։
Թե ինչպիսի զարգացումներ տեղի կունենան խորհրդարանի հետագա գործունեության ընթացքում կամ ընդհանրապես Հայաստանի ներքաղաքական կյանքում, հայտնի կդառնան ամառային արձակուրդներից հետո, մանավանդ առաջիկա նախագահական ընտրությունների նախօրյակին, ինչի մասին մենք ձեզ հետ կխոսենք հաջորդ հանրահավաքի ժամանակ, որն ամենայն հավանականությամբ կկայանա սեպտեմբեր ամսին, եթե մինչ այդ հանրահավաքի անհրաժեշտություն առաջացնող արտառոց իրադարձություններ չպատահեն։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.