29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը մամուլից է տեղեկացել այն մասին, որ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ ինքը նշանակվել է 5–րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղեկալ և այս նշանակումը համարում է ապօրինի։
Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությամբ՝ առանց ՀԱԿ խմբակցության ներկայացման նշանակումը «ԱԺ կանոնակարգ» օրենքի 24.1 հոդվածի 3-րդ կետի կոպիտ խախտում է:
Այս մասին ասված է Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ, որը տեղադրված է «Հայկական ժամանակ» օրաթերթի նախկին գլխավոր խմբագրի պաշտոնական կայքում:
«Սույնով հայտարարում եմ, որ չեմ ստանձնի էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը»,- գրել է Նիկոլ Փաշինյանը և հավելել է, որ մտադիր է ակտիվ մասնակցություն ունենալ էթիկայի հանձնաժողովի աշխատանքներին՝ «որպես առաջնահերթություն ունենալով իրենց օրենքից վեր դասող օլիգարխ-պատգամավորների վարքուբարքի հարցերը սույն հանձնաժողովի շրջանակներում քննության առնելու օրենսդրական արգելքները վերացնելը, բացերը լրացնելը»:
Հիշեցնենք, որ, ըստ «ԱԺ-կանոնակարգ օրենքի», ԱԺ նախագահը Էթիկայի հանձնաժողովի նախագահի և նախագահի տեղակալի պաշտոններում նշանակում է խորհրդարանի ամենամեծ իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների՝ ռոտացիոն կարգով. մեկ նստաշրջանում նախագահը լինում է ընդդիմության ներկայացուցիչը, մյուսում՝ իշխանությանը, մինչև որ սպառված են համարվում հերթական գումարման խորհրդարանի բոլոր նստաշրջանները:
ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ իր մոտ տպավորություն է ստեղծվում, թե ոմանք,աղմուկ բարձրացնելու նպատակով, ավելի շատ ցանկանում էին, որպեսզի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծի ենթարկվելու պատճառով մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանը չապրեր. «Գուցե շատ ցինիկ բան եմ ասում, բայց ես այդ մարդուն չեմ ճանաչել և առաջին պահից, երբ իմացանք դեպքի մասին մինչև որ Վահեն մահացել է, իրականում մեջս նյարդերի գունդ կար, անհանգստություն ու ցավ այս ամեն ինչի համար, բայց իմ մոտ ստեղծվում է տպավորություն, որ որոշ մարդիկ ավելի շատ ցանկանում էին, որ այս ողբերգական միջադեպը ավարտվի մահվան ելքով, քան ապաքինումով»,- ասաց նա։
Արմեն Աշոտյանը խնդրում է չքաղաքականացնել Վահե Ավետյանի մահը, սակայն միևնույն ժամանակ համաձայն է այն տեսակետներին , որ նման դեպք Հայաստանում կարող է տեղի ունենալ ցանկացածի հետ:
«Շատ եմ ցավում, որ չկարողացանք փրկել Վահե կյանքը, դեպքը ողբերգական է, որը նստվածք է թողել բոլորիս մոտ»,– նկատեց նա:
«Հարսնաքարը» բոյկոտելու կամ ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին մանդատից զրկելու պահանջները նախարարի մոտ տպավորություն են ստեղծել, որ որոշ կարեկցողներ անհամբեր սպասում էին , որ Վահե Ավետյանը մահանար, որպեսզի աղմուկ բարձրացնեին։ ԿԳ նախարարը նաև համոզված է, որ իր այս խոսքերի համար կքննադատվի. «Ես գիտեմ, որ քննադատվելու եմ այս խոսքերի համար, բայց ես սովոր եմ ձեր աչքերի մեջ նայելով՝ ճիշտն ասել»:
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում:
Նա հուլիսի 2-ին որոշում է ստորագրել, որում ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 6-րդ կետով՝
ՀՀ վարչապետի` 2012 թվականի հուլիսի 9-18-ը ներառյալ արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետին փոխարինելու է փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը»:
Նշենք, որ հուլիսի 5-ից 8-ը ոչ աշխատանքային օրեր են, ուստի արձակուրդը կտևի ոչ թե 10 օր, այլ երկու շաբաթ:
Օրերս Աժ-ից դուրս եկող Հովիկ Աբրահամյանը հարցրել է. էն ո՞ւմ ավտոն էր անցնում մեր կողքով: Ասել են` Իսագուլյան Գառնիկի: Կասեք` սրանից հետո էն կողմից մտնի Աժ, «այստեղից չի կարելի»: Խոսքը գլխավոր մուտքի մասին է, որտեղից ներս են մտնում միայն Աժ ղեկավարության, հանձնաժողովների նախագահների, տեղակալների և, իհարկե, Թոխմախի Մհերի ավտոմեքենաները, ով այս պարագայում ինքն իրեն նման արտոնություն է տվել: Աժ-ում ՀՀ նախագահի ներկայացուցչի` Իսագուլյանի և Հ. Աբրահամյանի ջրերը երբեք էլ նույն առվով չեն հոսել, մանավանդ այն օրից, երբ Հովիկ Աբրահամյանը կանչել է Իսագուլյանին, ասել` ինչ զեկուցես նախագահին, նախօրոք ինձ պիտի տեղյակ պահես, իսկ Իսագուլյանը, ըստ Աժ աղբյուրների, չի համաձայնել: Սամվել Նիկոյանի` Աժ նախագահ դառնալուց հետո Իսագուլյանի ավտոմեքենան, այնուհանդերձ, հնարավորություն էր ստացել մուտք գործել Աժ տարածք, սակայն Աբրահամյանի վերադարձից հետո ինչպես այս, այնպես էլ մնացյալ հարցերում «վերադասավորությունները» շարունակվում են:
Հրապարակ
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Հայաստանի հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թթ. ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին կարգադրությունը:
Ծրագիրը ներառում է մասնավորապես քրեական, քաղաքացիական, վարչական արդարադատությունը, դատական համակարգը, դատախազությունը, փաստաբանության և քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ոլորտները, որոնցից յուրաքանչյուրում առկա խնդիրների լուծման համար նախատեսված են ինչպես օրենսդրական, այնպես էլ իրավակիրառական բնույթի միջոցառումներ:
Յուրաքանչյուր միջոցառման համար սահմանված են իրականացման ժամկետներն ու պատասխանատու մարմինները, ինչպես նաև` այն ցուցանիշերը, որոնց առկայությունը կվկայի միջոցառման հաջող իրագործման մասին:
Այսօր` հուլիսի 2-ին, ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը ասուլիսի ժամանակ նշեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթից, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներից որևէ մեկն այնպիսի զգացողություն չի ունեցել, թե նախագահական ընտրություններում ՀԱԿ-ը պաշտպանելու է ԲՀԿ-ի թեկնածուին:
«Ես հակված չեմ այդպիսի զուտ տեսական խնդիրների մասին մտածելու: Ես համարում եմ ժամանակավրեպ այդպիսի խոսակցությունները: Մի շտապեք»,-ասաց նա, ավելացնելով, որ խոսել ընդդիմության միասնական թեկնածուի մասին դեռ վաղ է:
Ինչ վերաբերում է ԱԺ-ում մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցությանը, Մանուկյանն ասաց. «Մենք ԲՀԿ-ի, Դաշնակցության հետ, որևէ բարեկամական, արյունակցական, հարազատական կապ չունենք, բայց խորհրդարանում չի բացառվում շահերի համընկնումը»: Ըստ նրա` եթե մինչև նախագահական ընտրություններ այսպես շարունակվի, նոր վերադասավորումներ կլինեն:
Արամ Մանուկյանը նշեց, որ իրենց խնդիրն է ՀՀԿ-ից մարդիկ տանել իրենց` ընդդիմադիր թև: ՀՀՇ նախագահը հիշեցրեց 2008-ի փետրվարին իրենց միացած գեներալներին: «Օրինակ ՀՀՇ-ն հզոր թիմ էր, բայց 1995թ-ին մեր թիմի կեսին մի գիշերվա ընթացքում մոտ 40 պատգամավոր տարան»,-նկատեց նա:
Որոշվել է.
Հանրությանը իրազեկել երկուշաբթի Վահե Ավետյանի հուղարկավորության տեղի, ժամի ու երթուղու մասին:
Այցելել սպանվածի ընտանիքին՝ցավակցելու և հուղարկավորությանը հանրության մասնակցելու հետ կապված գործողությունները համաձայնեցնելու նպատակով: Հուղարկավորությունից հետո կազմակերպել սգո երթ՝ այս մասին նախապես տեղեկացնելով հանրությանը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի կամ թռուցիկների միջոցով:
Ահա այս քայլերի ցանկը քննարկվել է և հաստատվել այսօր ժամը 17:00-ին Ազատության հրապարակում` Վահե Ավետյանի հուղարկավորության կազմակերպման հանրային հանձնաժողովի կողմից:
Քննարկվել է նաև «Սարդարապատ» շարժման առաջարկով երեկ Վահե Ավետյանի հուղարկավորությունը համաժողովրդական սգո և լուռ ցասումի միջոցառման վերածելու գործընթացը:
Հիշեցնենք, որ երեկ «Սարդարապատ» շարժումը հայտարարություն էր տարածել կոչ անելով,արժանապատվություն ունեցող և ապագայի մասին մտահոգ բոլոր քաղաքացիներին համախմբվել:
Հանրային խորհուրդն ունի խորհրդատվական մարմնի կարգավիճակ, որը կազմված է 36 անդամներից և 12 ոլորտային հանձնաժողովներից:
Այն ստեղծվեց վերին հրամանով, դժվարին մի ժամանակահատվածում, երբ երկրում խառը իրավիճակ էր ու Բաղրամյան 26-ը ժողովրդի վստահության կարիքն ուներ: Խորհուրդը ստեղծվեց, իբր հասարակական խնդիրները վեր հանելու և դրանց լուծումներ առաջարկելու համար:
Ավելորդ է ասել, որ Խորհուրդը չի կատարում իր ֆունկցիան: Կան իհարկե օբյեկտիվ և սյուբեկտիվ պատճառներ, որ խանգարում են կառույցի ակտիվ գործունությանը,սակայն դա այլ խոսակցության թեմա է:
Նշված կարծիքին համաձայն են երկրի մտավորականության մեծ մասը՝ գործ չի արվում: Անդրադառնալով եթերային քաղաքականությունը փոխելու վերաբերյալ նախագահ Սարգսյանի հանձնարարականին և Հանրային խորհրդի գործունեությանը` երեկ նկարիչ Հաղթանակ Շահումյանը ասել է. «Հանրային խորհրդի ակտիվ գործունեություն նկատելի չէ և խորհրդի կազմը չի ներկայացնում մեր երկրի մտավորականության կարծիքը»։
Այսօր մենք, փորձելով լսել Հանրային խորհրդի անդամներին, մի փաստ արձանագրեցինք. Հանրային խորհրդում ընդգրկված են այնպիսի մարդիկ, հասարակական գործիչներ, որոնց աշխատունակության պոտենցիալը կապված թե՛, տարիքային շեմի, թե՛ հետաքրքրությունների շրջանակի հետ, թույլ չի տալիս ակտիվորեն միջամտել հանրային խնդիրներին: Բավական է միայն նշել, որ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը մի քանի օր առաջ «ՀայկականՎարկածի» հարցին, թե՝ ինչպե՞ս եք գնահատում կառավարության ծրագիրը, ասել էր. «Ես Հայաստանում չեմ, և բարեբախտաբար ոչ մի բան չգիտեմ Հայաստանի մասին…»
«Խորհրդի կազմը չի ներկայացնում մեր երկրի մտավորականության կարծիքը» ձևակերպման շուրջ մեր անցկացրած փոքրիկ քննարկումից (Իհարկե, այն մարդկանց շրջանակում, ում հետ հաջողվեց կապվել) ստացանք հետևյալ պատկերը. Վատառողջ էին Ժող. արտիստ Սոս Սարգսյանը(Ճիշտ է, կամ հանրային խորհրդում, սակայն այդ քննարկումներին չեմ մասնակցում: Առողջություն չունեմ: Ինչ կարողացել` արել եմ), և Վլադիմիր Մովսիսյանը( Հիվանդ եմ, չեմ կարողանում խոսել):
Խոսրով Հարությունյան— Հայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատական Միության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ և Ազգային Ժողովի նախագահ.այժմ՝ ԱԺ պատգամավոր.
«Թույլ տվեք վերապահումով մոտենալ այդ մտավորականների արտահայտած կարծիքին: Հանրային խորհուրդն իր մեջ ներառում է մի շարք Հկ-ներ և շուրջ 1600 մարդ, ովքեր իրենց ոլորտի մասնագետներ են, պրոֆեսիոնալներ այդ թվում նաև մտավորականներ: Եվ հանրային խորհրդի կարծիքը ձևավորվում է հանձնաժողովների կարծիքների հիման վրա: Հանրային խորհուրդը բաց է բոլոր կարծիքների, քննարկումների համար, այդ մտավորականները կարող են մեզ հետ քննարկումներ կազմակերպել և իրենց մտահոգություններն արտահայտել: Ես միայն կարող եմ ասել, որ Հանրային խորհրդում հասարակական տարբեր դաշտերի լավագույն ներկայացուցիչների աստղաբույլն է հավաքված»:
Ռուբեն Սաֆրաստայն- Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ: ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Հայաստանի Ազգային Ակադեմիայի թղթակից անդամ:
«Պետք է ասեմ, որ հանրային խորհուրդը այս վերջին տարիների ընթացքում բավականին փորձառություն ձեռք բերեց, այն անցավ երկար ճանապարհ: Իհարկե այսօր էլ ունի բացեր, թերություններ, կան ոլորտներ որոնք ներգրավված չեն խորհրդում: Սակայն Հանրային խորհրդի ուշադրության կենտրոնում հասարակության հուզող խնդիրներն են: Լուրջ աշխատանքներ կատարվել ու շարունակվում են կատարվել: Հանրային խորհրդում դուք գիտեք, որ ներգրավված են նաև մտավորականներ, արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, ուստի այդ ձևակերպումը, որ Հանրային խորհուրդը չի ներկայացնում մտավորականության կարծիքը , ես չեմ հասկանում»:
Հովհաննես Զանազանյան— “Արարատ 73” ֆուտբոլային թիմի ավագ, միջազգային կարգի սպորտի վարպետ, Ճարտարագիտության և շինարարության պետական համալսարանի ֆիզ. և սպորտի ամբիոնի վարիչ, պատվավոր պրոֆեսոր:
-Ես հիմա ստեղ չեմ, տեղյակ չեմ վերջին զարգացումներից:
Երբ հետաքրքրվեցինք, թե որտեղ է գտնվում, պարոն Զանազանյանն ասաց.
— Սևանում եմ , դրսից հյուրեր ունեմ, զբաղված եմ:
Կորյուն Առաքելյան— Տարածքային և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ: ՀՀ գրողների միության անդամ: Ժուռնալիստների միության անդամ: Գրող, հրապարակախոս: Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ:
«Ես չգիտեմ էդ մարդիկ ովքեր են: Չեմ հասկանում ինչի մասին է խոսքը: Դուք ավելի լավ է դիմեք պարոն Վազգեն Մանուկյանին, երևի նա տեղյակ է, թե ինչի մասին է խոսքը: Ես չգիտեմ դրանք ովքեր են ու ինչ են ուզում»:
Հայկ Դեմոյան — ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր:
«Անկեղծ ասած, ես չեմ ցանկանում հեռախոսով որևէ հարցի պատասխանել, քանի որ դա հակառակ արդյունք է ունենում, այնպես են ամեն ինչ շուռ տալիս, որ ամեն ինչ քո դեմ է դուրս գալիս, դրա համար չեմ ցանականում պատասխանել»:
Թերթի գլխավոր խմբագիրն այսօրվա խմբագրականում գրել է. «Երեկ «Առավոտը» ռեպորտաժ էր պատրաստել Շիրակի մարզի Քարաբերդ գյուղից: Այդ բնակավայրի անունը կարող է փոխարինվել մեկ ուրիշով, և դրանից այն խնդիրները, որոնք թվարկում են գյուղացիները, էապես չեն փոխվի: Դեպի գյուղ տանող ճանապարհը քարուքանդ է, չի վերանորոգվել 25 տարի, գյուղատնտեսական արտադրանքի, տվյալ դեպքում` կաթի ինքնարժեքն ավելի բարձր է, քան այն գինը, որն այդ ապրանքի համար տալիս է մթերողը [գործարանը], գյուղացիները վարկերի տակից չեն կարողանում դուրս գալ, հող մշակելն անիմաստ է դարձել, գյուղում ակումբ չկա, մանկապարտեզ չկա, տղամարդկանց մեծ մասը Ռուսաստանում է: Նույնիսկ եթե հաշվի առնենք, որ մենք հակված ենք մեզ բաժին ընկած դժբախտությունները մի քիչ ճոխացնել, իրավիճակի նկարագրությունը հիմնականում օբյեկտիվ է:
Այդ իրավիճակը ստեղծվել է ոչ այսօր, ոչ էլ երեկ, այն առնվազն 22 տարվա սուբյեկտիվ և օբյեկտիվ գործոնների համադրման արդյունք է: Այնպես որ, երբ առաջին, երկրորդ և երրորդ նախագահների կողմնակիցները վիճում են, թե երբ էր ամեն ինչ հրաշալի, և երբ, ում ջանքերով է ամեն ինչ փչացել, դրան պետք է վերաբերվել խիստ վերապահումներով` հրաշալի երբեք չի եղել: Խնդիրն այն է, որ ընտրություններից առաջ ընդդիմադիրները հանդիպում են մեր բողոքավոր քադաքացիների հետ [նրանց 90 տոկոսը հիմքեր ունեն բոդոքավոր լինելու), իսկ հետո այդ բողոքներն ամփոփում են հանրահավաքներում և հեռուստատեսային ճառերում` երկրի կործանման արձանագրմամբ և անհապաղ իշխանափոխության պահանջով: Իշխանավորները նույնպես գնում են նույն տեղերը, բայց սովորաբար դա անում են թիկնապահներով, նրանց զրուցակիցներն են լինում, որպես կանոն, «պարտխոզակտիվի» [ՀՀՇ-ի, իսկ այնուհետև`տարբեր կոալիցիաների], ինչպես նաև տեղական նոմենկլատուրայի ներկայացուցիչները, և նրանք լսում են մոտավորապես նույն պատմությունները, բայց ավելի «թեթևացվաած», պակաս դրամատիկ ոճով, որից հետո ամփոփում են իրենց տպավորությունները հեռուստատեսային ճառերում` «այո, կան լուրջ խնդիրներ, բայց…» արտահայտություններով: Եվ այդպես 20 տարի: Մարդկանց վիճակն այդ երկուստեք ստանդարտ արձագանէներից չի լավանում: Հատկապես գյուղացիների վիճակը հաստատ վատանում է:
Ամենաազատական, ամենաշուկայական երկրներում պետությունը հատուկ քաղաքականություն է վարում գյուղատնտեսության ոլորտում, ամեն ինչ չի թողնում շուկայի, այսպես ասած, «անտեսանելի ձեռքին»: Այդ քադաքականության մեջ մտնում են որոշ արտադրանքի դոտացիաներ, վարկերի ցածր տոկոսադրույքներ, հարկային արտոնություններ և այլն: Ինչո՞ւ են պետություններն այդպես վարվում: Շատ պարզ պատճառով, դա ամեն տեղ` ԱՄՆ-ում, թե Բելգիայում, Բրազիլիայում, թե Ավստրալիայում ազգային անվտանգության հարց է` երբ մարդու սեփականությունը և եկամտի աղբյուրը հողն է, ոչ թե ինչ-որ բանկում դրված գումար, նա ատամներով կառչում է այդ հողից, ձգտում է, որ այդ հողի վրա ապրեն իր երեխաներն ու թոռները: Նա նաև պատրաստ է այդ հողը պաշտպանել: Երբ 20 տարի առաջ մարդկանց տեղահան արեցին Շահումյանի շրջանի գյուղերից, ես Հաթերքում էի, որտեղ հավաքվում էին փախստականները: Մարդկանց առաջին մտահոգությունն իրենց բերքն ու անասունն էր»:
«Առավոտ».
Այսօր՝ հունիսի 29-ին, ԱԳ նախկին նախարար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ Վարդան Օսկանյանի 35-ամյակը վաղուց լրացել է, նա կարող է առաջադրվել նախագահական ընտրություններում, և ինքը դեմ չէ նրա առաջադրմանը:
Արզումանյանը YouTube-ով նայել է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը և Վարդան Օսկանյանի թեկնածությունը պաշտպանելու ակնարկ չի տեսել, այլ հասկացել է, որ խոսքը գնացել է միասնական թեկնածուի մասին:
ԱԳ նախկին նախարարը հայտարարեց, որ եթե «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջադրի իր թեկնածությունը, իրենք կպաշտպանեն այն:
Լրագրողների այն հարցին, թե տեսնո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի հնարավոր հեռացումը ՀԱԿ-ից, նա ասաց, որ պետք է ՀԱԿ-ից հետաքրքվել, թե ինչ է կատարվում նրանց ներսում:
«Հիմա այլ քաղաքական գործիչներ քննադատական ելույթներ են ունենում, մասնավորպես ԲՀԿ-ի հետ համագործակցության չբացատրվածության պատճառով, որովհետև դա նրանց համար մի քիչ հասկանալի չէ: Եթե նրանք էլ դուրս գան, երևի ՀԱԿ-ն էլ ավելի ուժեղացած դուրս գա այդ իրավիճակից»,-հեգնեց Արզումանյանը, հիշեցնելով, որ երբ նախկինում որոշ քաղաքական գործիչներ դուրս եկան ՀԱԿ-ից, ՀԱԿ-ում ասացին, որ իրենք էլ ավելի ուժեղացած դուրս եկան իրավիճակից, քանի որ ՀԱԿ-ում ընդգրկված 18 կուսակցությունից 16-ը մնացել է: «Ամեն մեկի դուրս գալով գուցե նոր լիցք, նոր թափ ստանա»,- ավելացրեց Արզումանյանը:
Ի դեպ, նա աընընդունել է համարում, երբ զուգահեռ են անցկացնում Վարդան Օսկանյանի փողերի լվացման վերաբերյալ քրգործի և ժամանակին իր հետ կապված նմանատիպ մեղադրանքի միջ: Ըստ`Արզումանյանի, իր գործը չի կարճվել այն Եվրոպական դատարանում վճիռ կայացնելու փուլում է: Նա վստահություն հայտնեց, որ շուտով կստանա իր բարոյական հատուցումը:
Վարդան Օսկանյանի գործի հանգամանքերին, «Ազատ դեմոկրատների» անդամը ծանոթ չէ, բայց քաղաքական ենթատեքստ ամեն դեպքում տեսնում է: «Մի քիչ տարկուսելի է, որ կուսակցությունը (այսինքն` ԲՀԿ-ն) չի հայտարարում, որ ամբողջությամբ կանգնած է Վարդան Օսկանյանի թիկունքում, այլ ասում է, որ կհրավիրի միջազգային մասնագետների»,-ասաց նա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.