23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Քաղաքական, հասարակական գործիչներն են իրենց ֆեյսբուքյան էջերում անդրադարձել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին:
Ներկայացնում ենք նրանցից մի քանիսի գրառումները.
«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյան.
«Ժողովուրդ ջան, ասում եմ մարդ ինչքա՞ն ՏԽՄԱՐ պետք է լինի, որ ԿԲ–ի նախագահ նշանակի ու տաս տարի այդ պաշտոնին պահի մի մարդու, որը հիմա, «պարզվում» է, տնտեսությունից ոչինչ չի հասկանում («անհույս» է), հոգևոր և մտավոր դեգրադացված է (այսինքն՝ «հիվանդ» է)… »:
Նիկոլ Փաշինյան
Ռոբերտ Քոչարյանը` շարքային ընդդիմադիրի դերում, քամի տատանողի ամպլուայով…
Իսկ գուցե Հյուսիսային պողոտայում անժամկետ նստացու՞յց սկսի իր հավատարիմ բանկիր Տիգրան Սարգսյանի հրաժարականի պահանջով, որի հետ միասին վաճառեցին ՀՀ ոսկու պաշարները:
Դավիթ Սանասարյան.
Քոչարյանը բարձրացել է քյանդրբազի լարի վրա…
Նախ առանձացնեմ մի քանի մեսիջներ.
1. Մեսիջ ՀՀԿ պատգամավորների մի մասին, օգնեք գամ, ձեր համար լավա լինելու.
2. Մեսիջ Տիգրան Սարգսյանին վրա տվող իր “ընդդիմացողներին”. գազ տվեք բլին.
3. Մեսիջ Ռուսաստանին՝ ես քու հավատարիմ գուբերնատորն եմ.
4. Մեսիջ իշխանությունից դժգոհ զանգվածին, ես ամեն ինչ տեսնում եմ, ու կփոխեմ եթե հետ գամ.
5. Մեսիջ Սերժ Սարգսյանին. ախպեր, քեզ բան չեմ ասում, բայց դե էս իմ լակոտին պիտի քացու տակ քցեմ, որ կարողանամ հետ գամ…
Մեսիջ Դավիթ Սանասարյանի՝
1. Ты кто такой?, վերցրու քո անբաժանելի մասնիկներին ու Давай, до свидания…
2. Տիգրան Սարգսյան, տղա ես դուրս արի ծառայի քո հոգեբանությունից, Քոչարյանը իր ձեռքն է վերցրել ստրուկներին հնազանդեցնելու իր մտրակը, իսկ դու այդ ֆոնի վրա նրան ազգային հերոս ես ասում…
Կարեն Ավագյան
Ոնց է երևում, որ Ռոբերտ Քոչարյանը շատ ազատ ժամանակ ունի։ Դա էլ մի բան չէ, քանի որ հարցազրույցներ տալը նրա համար դառնում է ամենալուրջ գործը։ Գուցե կարելի էր այդ ազատ ժամանակն օգտագործել՝ ինչ-որ բուհում դասախոսություններ կարդալով և կուտակված փորձն ուսանողներին փոխանցելով, ինչպես արվում է շատ երկրների նախկին նախագահների կողմից։
Առաջին հարցազրույցին չարձագանքեցինք՝ մտածելով, որ մարդը փորձում է արդարացնել իր պաշտոնավարման ընթացքում ծագած շատ խնդիրներ և պարզապես ուզում է ամանորյա հետաքրքրություն մտցնել ներքաղաքական կյանքում։
Անկեղծ ասած՝ Քոչարյանից սպասում էինք քաղաքական լուրջ վերլուծություն, անդրադարձ Մաքսային միությանը, Ասոցացման համաձայնագրին, ղարաբաղյան հիմնախնդրին։ Բայց նման ոչ մի բան, փոխարենը՝ օսկանյանական բառապաշարով մի ճառ` համեմված վիրավորական արտահայտչամիջոցներով։ Եթե ցանկություն չուներ բանավիճել, կարող էր դա չանել։ Մանավանդ եթե խոսքը հիմնավոր ու համոզիչ է լինում, մարդ, որպես կանոն, վիրավորական բառապաշարի օգնությանը չի դիմում:
Ռուբեն Հակոբյան
Առավոտ կանուխ տարբեր լրատվամիջոցներից բազմաթիվ հեռախոսազանգեր էին հնչում՝ պրն. Ռ. Քոչարյանի վերջին հարցազրույցին անդրադառնալու խնդրանքով: Խոստացա ծանոթանալ և պատասխանել: Քիչ առաջ կարդացի հարցազրույցը, և, որպեսզի առանձին-առանձին նույն պատասխանը տարբեր լրատվամիջոցներին չփոխանցեմ, որոշեցի համառոտ ներկայացնել իմ մոտեցումները այդ հարցազրույցի վերաբերյալ.
1. Կողմնակից եմ պրոֆեսիոնալ և քաղաքակիրթ մատուցմամբ ցանկացած բանավեճի, առավել ևս, եթե դրանք վերաբերում են մեր պետության կենսական խնդիրներին, ինչն առկա է այս հարցազրույցում: Այս դեպքում, հատկապես ասելիքի մատուցման առումով, հարցազրույցը շահեկանորեն տարբերվում է Ռ. Քոչարյանի մյուս անդրադարձներից:
2. Ըստ էության, պրն. Քոչարյանի մոտեցումները հիմնականում շարունակում և լրացնում են ԱԺ-ում քննարկումների ժամանակ ոչ իշխանական ուժերի կողմից հնչեցրած գնահատականներին: Այլ խոսքով՝ պրն. Քոչարյանը իր այս հարցազրույցով ամբողջությամբ պաշտպանում է ԱԺ-ի ոչ իշխանական ուժերի դիրքորոշումը այս կարևորագույն խնդիրների հարցում:
3. Չեմ կարծում, որ որևէ լուրջ քաղաքական ուժ կամ քաղաքական գործիչ հանրապետությունում ստեղծված այս ծանրագույն վիճակի հիմնական մեղավորը պետք է փնտրի կառավարության մեջ: Անշուշտ, կառավարությունը ստեղծված իրավիճակի կարևոր պատասխանատուններից է, բայց ոչ հիմնականը: Ի դեպ, կառավարության ծրագիրը քննարկելու ժամանակ իմ ելույթում պրն. Տ Սարգսյանին և ամբողջ կառավարությանը առաջարկեցի հրաժարական տալ, հիմնավորելով, որ երկու տասնամյակ շարունակ ձևավորված այս հակահամակարգին պայմաններում, անհնար է որևէ իրական ծրագիր իրականացնել, անկախ նրանից՝ ով է վարչապետը, կամ ովքեր են կառավարության անդամները: Խնդիրը ձևավորված համակարգի մեջ է, որը միանձնյա ղեկավարում է ՀՀ նախագահը:
«Քաղականության մեջ բանավեճը ՀՀԿ-ի համար ընդունելի տարբերակ է, բայց երկրորդ նախագահի հարցազրույցը համեմված էր ոչ ընդունելի, որոշ դեպքերում նաև վիրավորական արտահայտություններով: Իսկ վիրավորական տոնայնությանն անցնելը խոսում է փաստերի բացակայության մասին»,- ասել է Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրապարակային ելույթներին: Նրա խոսքով, քաղաքական բանավեճում վիրավորանքի գործիքակազմը չի զարդարում որևէ քաղաքական գործչի, առավել ևս պաշտանթող նախագահին:
Մանավորապես Քոչարյանի վերլուծություններում՝ Էդուարդ Շարմազանովը ապագային ուղղված քայլեր չի տեսնում` «Անցյալում մնացած քաղաքական գործչի վերլուծություններ են, որոնք ժամանակավրեպ են»:
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված գազային պայմանագրին.
«ՀՀԿ-ն վճռական է իր ծրագրերում: Ռուսաստանի հետ վերջերս ստորագրված գազային և նավթային պայմանագրերի մասին բազմիցս խոսվել է պառլամենտում և պառլամենտից դուրս: Ի տարբերություն քաղաքական շատ գործիչների, մենք իրականացնում ենք քայլեր, որոնք պետք է դրական ազդեցություն ունենան Հայաստանի վրա և դրանք բխում են մեր քաղաքացիների շահերից»,-եզրափակել է Շարմազանովը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին.
Առավոտ կանուխ տարբեր լրատվամիջոցներից բազմաթիվ հեռախոսազանգեր էին հնչում՝ պրն. Ռ. Քոչարյանի վերջին հարցազրույցին անդրադառնալու խնդրանքով: Խոստացա ծանոթանալ և պատասխանել: Քիչ առաջ կարդացի հարցազրույցը, և, որպեսզի առանձին-առանձին նույն պատասխանը տարբեր լրատվամիջոցներին չփոխանցեմ, որոշեցի համառոտ ներկայացնել իմ մոտեցումները այդ հարցազրույցի վերաբերյալ.
1. Կողմնակից եմ պրոֆեսիոնալ և քաղաքակիրթ մատուցմամբ ցանկացած բանավեճի, առավել ևս, եթե դրանք վերաբերում են մեր պետության կենսական խնդիրներին, ինչն առկա է այս հարցազրույցում: Այս դեպքում, հատկապես ասելիքի մատուցման առումով, հարցազրույցը շահեկանորեն տարբերվում է Ռ. Քոչարյանի մյուս անդրադարձներից:
2. Ըստ էության, պրն. Քոչարյանի մոտեցումները հիմնականում շարունակում և լրացնում են ԱԺ-ում քննարկումների ժամանակ ոչ իշխանական ուժերի կողմից հնչեցրած գնահատականներին: Այլ խոսքով՝ պրն. Քոչարյանը իր այս հարցազրույցով ամբողջությամբ պաշտպանում է ԱԺ-ի ոչ իշխանական ուժերի դիրքորոշումը այս կարևորագույն խնդիրների հարցում:
3. Չեմ կարծում, որ որևէ լուրջ քաղաքական ուժ կամ քաղաքական գործիչ հանրապետությունում ստեղծված այս ծանրագույն վիճակի հիմնական մեղավորը պետք է փնտրի կառավարության մեջ: Անշուշտ, կառավարությունը ստեղծված իրավիճակի կարևոր պատասխանատուններից է, բայց ոչ հիմնականը: Ի դեպ, կառավարության ծրագիրը քննարկելու ժամանակ իմ ելույթում պրն. Տ Սարգսյանին և ամբողջ կառավարությանը առաջարկեցի հրաժարական տալ, հիմնավորելով, որ երկու տասնամյակ շարունակ ձևավորված այս հակահամակարգին պայմաններում, անհնար է որևէ իրական ծրագիր իրականացնել, անկախ նրանից՝ ով է վարչապետը, կամ ովքեր են կառավարության անդամները: Խնդիրը ձևավորված համակարգի մեջ է, որը միանձնյա ղեկավարում է ՀՀ նախագահը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնագիտական վերլուծությունը` շինարարության ոլորտի և հիպոթեքային վարկավորման վերաբերյալ
Շինարարության ոլորտի փուչիկը հայկական ֆենոմեն չէ: Այն ժամանակ առ ժամանակ առաջանում, պայթում և ապա լայնորեն քննարկվում է բազմաթիվ երկրներում: Ակտիվների գների փուչիկը ոչ թե քաղաքական, այլ տնտեսագիտական կատեգորիա է: Դրա ամենապարզ սահմանումն այն է, որ ակտիվի (շենքերի, այլ գույքի) շուկայական գինն էականորեն բարձրանում է երկարաժամկետ հատվածում տնտեսական հիմնարար գործոններով պայմանավորված դրա արժեքից: Հետահայաց վերլուծությունը ցույց է տալիս որ այս շեղումը հիմնականում կրում է սպեկուլյատիվ բնույթ, որի տևողությունը որևէ եզակի գործոնով չի կանխորոշվում և ճշգրտորեն չի կանխատեսվում: Այն ավելի սուր է արտահայտվում, երբ այդ ակտիվի նկատմամբ պահանջարկն անընդհատ ավելանում է, իսկ առաջարկը հնարավոր է ստեղծել միայն որոշակի ժամանակի ընթացքում: Պահանջարկի այսպիսի առաջընթաց աճը, առանց առաջարկի համապատասխան աճի, բերում է ակտիվի գնի էլ ավելի բարձրացման, որն իր հերթին առաջացնում է այդ ակտիվի լրացուցիչ պահանջարկ ՝ ապահովելով երկարաժամկետ բարձր եկամտաբերության պատրանք:
Գնային փուչիկի դեպք կարող է լինել, օրինակ, երբ բնակարանի գինը թանկանում է շատ ավելի արագ, քան բնակչության եկամուտները: Այս իրավիճակում առաջանում է արագ և մեծ գումարներ աշխատելու գայթակղություն, որը դրսևորվում է բնակարանների առք ու վաճառքի գործարքների ավելացմամբ (սպեկուլյատիվ գործարքներ), ինչն էլ իր հերթին ավելի է մեծացնում բնակարանների նկատմամբ պահանջարկն և արդյունքում հանգեցնում բնակարանների գների էլ ավելի մեծ աճի: Նման դեպքերում հաճախ սկսում են առաջարկել ավելի թանկ կամ «էլիտար» բնակարաններ: Իհարկե, կան բազմաթիվ գործոններ, որ առժամանակ բացատրում են նման զարգացումը՝ արտաքին պահանջարկ, որևէ այլ տնտեսական հատվածի առաջանցիկ աճով պայմանավորվածություն և այլն:
2000-ական թվականների սկզբում տնտեսագետների մեծամասնության կարծիքն (հայտնի կերպով ձևակերպված այն ժամանակ ԱՄՆ պահուստային համակարգի նախագահ Ալան Գրինսփանի կողմից) այն էր, որ անհնար է հստակորեն ախտորոշել ակտիվի փուչիկը իր ստեղծման և զարգացման պահին: Այդ իսկ պատճառով, փաստարկվում էր, որ «փուչիկանման» զարգացումների պարագայում տնտեսության համար ավելի նպատակահարմար է թույլ տալ, որ այդ փուչիկը ինքնուրույն պայթի, իսկ հետո համապատասխան քաղաքականությամբ նպաստել տնտեսության վերականգնմանը, քան կոշտ քաղաքականությամբ խաթարել սխալ ախտորոշված իրականում առողջ տնտեսական աճը: Ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո տնտեսագետներից մեծամասնությունը կարծիքն արդեն սկսեց գալ այն դրույթին, որ իշխանությունները պետք է որոշակի ուշադրություն դարձնեն ակտիվների գներին, և համապատասխան քաղաքականությամբ փորձեն որոշակիորեն կարգավորել շուկան: Միաժամանակ, քանի որ նրանք նաև համակարծիք են, որ չի կարելի ոչ մի կերպ թիրախավորել այդ գները, դեռևս առկա է վիճաբանություն այդ կարգավորման ձևերի և մեթոդների վերաբերյալ՝ ի լրումն կանխատեսելիության հին բանավեճի:
Հայաստանում ևս շինարարության ոլորտի իրական պատկերն ամբողջացավ համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի ֆոնին, որն առավել ցցուն դարձրեց շինարարական ոլորտի սպեկուլացիոն աճն և պատճառ հանդիսացավ ճյուղի շեշտակի անկնման (51.9%), ինչն իր հերթին բերեց 18.5 % տնտեսական անկնման (շինարարության մասնաբաժինը անկնման մեջ կազմեց 14.1 %): Երևույթի մանրամասն վերլուծությանը կարելի է ծանոթանալ ԱՄՀ հրապարակման մեջ (ARMENIA’S HOUSING BOOM-BUST CYCLE):
Այստեղ բավ է միայն երկու պատկեր այդ վերլուծությունից:
Վերևի պատկերից պարզ երևում է, որ 2004-2008 թթ. բարձր տնտեսական աճի, ինչպես նաև 2009 թ. խորն անկման առյուծի բաժինը շինարարության ճյուղինն էր: Իսկ Հայաստանում այդ անկման հատկապես ցավոտ լինելու հաճախակի հնչող հարցապնդման պատասխանը ևս պատկերավոր երևում է հաջորդ պատկերից՝ շինարարությունը ՀՆԱ-ում 2008 թվականին հասավ աննախադեպ մասնաբաժնի, ինչը չէր կարող երկարաժամկետ հատվածում կայուն լինել:
2. 2013 թվականին հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը միջինում թե՛ դրամային, թե՛ դոլարային վարկերի համար նվազել է մինչև 12%, իսկ 2008 թվականին դրամայինը՝ շուրջ 15%, դոլարայինը՝ շուրջ 17%:
2013 թվականին հիփոթեքային վարկերի 72 % եղել է 5 տարուց ավելի ժամկետայնությամբ, իսկ 2007 թվականի նույն ցուցանիշը կազմել է ընդամենը 34 %:
2013 թվականին հիփոթեքային վարկերը ՀՀ տարածքում բաշխված են եղել հետևյալ համամասնությամբ՝ 74% Երևան, 26% ՀՀ մարզեր, մինչդեռ 2007 թվականին համապատասխանաբար՝ 88% և 12 %, իսկ 2005 թվականին համապատասխանաբար՝ 96% և 4%:
Հ.Գ.
Հասկանալի է, որ շատերի համար անցյալի՝ այսօրվա իրականության հետ համադրված, վերլուծությունները անցանկալի են և տհաճ: Այսօր մենք իրավունք չունենք չխոսել այս ամենի մասին, քանի որ հենց անցյալից դասեր քաղելն է այն գրավականը, որ ապագայում սխալվելու հավանականությունը բեկվելու է: Պետք է նայել առաջ, աշխատելով միասին գտնել մեր երկրի, տնտեսության առջև ծառացած մարտահրավերների լուծման ուղիները:
Անցած տարվա դեկտեմբերի 24-ին Դիլիջանում հնչել էին կրակոցներ, որոնց հետևանքով զոհվել էին երկու երիտասարդ։ Մինչ կրակոցները, տեղի է ունեցել թեժ «ռազբորկա»։ Ամբողջ Դիլիջանը խոսում է, որ դրան ներկա են գտնվել Դիլիջանի ոստիկանապետ Արթուր Եգանյանը և տեղական նշանակության այլ բարձրաստիճան ոստիկաններ։ Հենց այդ թեժ «ռազբորկան» է ավարտվել կրակոցներով, իսկ կրակողը ոստիկանության այդ պաշտոնատարների աչքի առաջ անարգել հեռացել է դեպքի վայրից։
Երեկ հայտնի դարձավ, որ այդ նույն Արթուր Եգանյանը ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի հրամանով նշանակվել է Երևանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ։ Այսինքն՝ ստացել է ավելի «թռփոշ» պաշտոն։ Երեկ մեր թղթակիցն Արթուր Եգանյանի հետ կրկին զրուցել է հեռախոսով և մի քանի հարցեր ուղղել նրան։ «Մի անհանգստացեք, ամեն ինչ նորմալ է, թողեք հանգիստ ապրեմ»,– պատասխանել է Եգանյանը։ Դե իհարկե՝ «նորմալ է»։
ՀՀ իշխանության գործունեության և բարքերի ներկայիս չափանիշներով Եգանյանին նոր պաշտոնի նշանակելն ավելի քան նորմալ է:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակի» այսօրվա համարում:
Թուրքական մամուլը գրում է, որր օրերս Գյումրիում ընդլայնված հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Թուրքիայի սահմանապահների մասնակցությամբ, քննարկվել են միջազգային իրավական նորմերով կարգավորվող փոխադարձ աշխատանքները։
ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մամուլի խոսնակ Սերգեյ Գրեչինը երեկ թերթի թղթակցի հետ զրույցում պարզ հայտարարել է, որ այդ հանդիպման մասին տեղեկատվություն ստանալ հնարավոր չէ:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավոր Ալվինա Գյուլումյանը, ով ըստ հավաստի տեղեկությունների շուտով թողնելու է պաշտոնը, Հայաստան վերադառնալուց հետո նշանակվելու է Սահմանադրական դատարանի անդամ։
Գյուլումյանի ժամկետը ԵԴ-ում ավարտվում է 2015թ. հունվարին։ Նա սակայն, իր ներկայիս պաշտոնը մտադիր է ավելի վաղ թողնել, քանի որ ՍԴ-ում դատավորի միանգամից երկու թափուր տեղ է առաջանալու. թոշակի է գնալու ՍԴ անդամ. ՀՀ ԿԳՆ նախկին նախարար (1991–92թթ) Վալերի Պողոսյանը, ով այս տարվա մարտի 23-ին կդառնա 70 տարեկան և ՍԴ անդամ, կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը։ Գյուլումյանը. ով ԵԴ էր գնացել ՍԴ-ից, փաստորեն որոշել է պատեհ առիթը բաց չթողնել և «զոհաբերել» Ստրասբուրգում անցկացնելիք մի քանի ամիսը՝ փոխարենը ցմահ աշխատանք ստանալով ՍԴ-ում։ Թե ով Գյուլումյանին կփոխարինի եվրադատարանում. դեռ հստակ չէ։ Մինչ Գևորգ Կոստանյանի ՀՀ գլխավոր դատախազ դառնալը չէր բացառվում, որ նա կարող է փոխարինել Գյուլումյանին, ինչն այժմ, ըստ էության, բացառվում է։ Հավանական նոր թեկնածուներից մեկը Դավիթ Հարությունյանն է:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում։
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2014թ. առաջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Բացելով նիստը, վարչապետը դիմել է ներկաներին. «Բարև ձեզ հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա, Սուրբ ծննդի կապակցությամբ և բոլորիս ցանկանում, որպեսզի 2014 թվականը լինի աշխատանքային հաջողությունների տարի: Մեզ լարված աշխատանք է սպասվում, և առաջին հանձնարարականը, որ ուզում եմ տալ, հետևյալն է. մենք հաստատել ենք 2014թ. գերակա խնդիրները` ըստ նախարարությունների, գերատեսչությունների: Խնդրում եմ ձեր գերակա խնդիրների և տարվա ծրագիրը զանգվածային լրատվական միջոցներով ներկայացնել մեր հանրությանը, որպեսզի հանրությունը 2014 թվականին հնարավորություն ունենա վերահսկելու կառավարության գործունեությունը ըստ նախարարությունների և ըստ գերատեսչությունների»:
Օրակարգի առաջին իսկ հարցով գործադիրը հաստատել է ՀՀ կառավարության 2014թ. գործունեության միջոցառումների 100 կետից բաղկացած ծրագիրը և 77 կետից բաղկացած գերակա խնդիրները, 2014թ. գործունեության միջոցառումների և գերակա խնդիրների հիմնավորումները:
Անցած տարվա վերջին օրերին Global Financial Integrity հեղինակավոր հետազոտական կառույցի հրապարակած զեկույցի տվյալներով, միայն 2011 թվականի ընթացքում Հայաստանից ապօրինաբար արտահոսել է 1 միլիարդ 163 միլիոն դոլար։
Ըստ նույն զեկույցի, վերջին 10 տարիներին ՀՀ-ից ապօրինաբար արտահոսել է մոտ 6.2 մլդ դոլար, կամ տարեկան միջինը 623 մլն դոլար։ Այս ցուցանիշով Հայաստանը զեկույցում ներառված 144 երկրների շարքում զբաղեցնում է 71-րդ հորիզոնականը։ Սակայն սրանք բացարձակ թվերն են։
Ապօրինաբար արտահոսած կապիտալի ծավալը պետբյուջեի հետ համադրելու դեպքում Հայաստանը բացարձակ առաջատարների մեջ է։ Խնդիրն այն է, որ միայն 2011 թ.–ին ապօրինի արտահոսած 1 մլրդ 163 միլիոն դոլարը այդ տարվա ՀՀ պետական բյուջեի կեսն է՝ 49.4 տոկոսը։ Համեմատության համար նշենք, որ օրինակ Վրաստանի դեպքում այդ ցուցանիշը ընդամենը 4 տոկոս է. Ադրբեջանի դեպքում՝ 6 տոկոս. Թուրքիայի դեպքում՝ 1,3 տոկոս։ Այլ կերպ ասած՝ Հայաստանը գոնե տարածաշրջանում կապիտալի ապօրինի արտահոսքի ցուցանիշով գրավում է առաջին չափազանց «պատվավոր» հորիզոնականը:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակի» այսօրվա համարում:
Նոր տարին լուրջ ֆինանսական կորուստներով են սկսել քաղաքական հին և նոր էլիտայի որոշ ներկայացուցիչներ։ Yerkir.am–ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել «խաղամոլ» հայ քաղաքական գործիչների և օլիգարխների հայաստանյան արկածների ընդամենը մի փոքր մասի վերաբերյալ։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ օրեր առաջ մեծ գումար է տանուլ տվել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ հայտնի Շմայսը։ Նույն օրը նույն վայրում առավել ծանր կորուստ է ունեցել երբեմնի հայտնի քաղաքական գործիչ, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։ Նույն աղբյուրների հավաստմամբ՝ Կարապետիչը զրկվել է իր ողջ ունեցվածքից։
Ուշագրավ է, որ մեզ չհաջողվեց կապ հաստատել Կարապետյանի հետ և խոսել այդ մասին, քանի որ նրա բոլոր հեռախոսահամարներն անջատված են։ Այն, որ Կարապետյանը խաղատներ այցելելու հակում ունի՝ նորություն չէ։ Նա դեռ ամիսներ առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ի պատասխան հարցին, թե խաղատներ չի՞ գնում, ասել էր, որ ինքը բացի գեյ ակումբներից, ամեն տեղ էլ այցելում է:
Մանրամասները՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.