23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ ոստիկանության և Ֆրանսիայի Հանրապետության ՆԳՆ 2014 թ. գործողությունների ծրագրի շրջանակներում՝ Ճանապարհային ոստիկանության ոլորտում տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի տեխնիկակական սպասարկման, ծրագրային ապահովման առաջավոր փորձի ուսումնասիրման նպատակով հունիսի 16-ին Հայաստան են ժամանել Ֆրանսիայի ազգային ոստիկանության ճանապարհային ծառայության մայոր Քրիստոֆ Ռուժոն և լեյտենանտ Օլիվյե Բղեմոն:
Այսօր ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչության մամլո սրահում հյուրերը ոլորտի վերաբերյալ իրենց տպավորությունները, վերլուծություններն ու հետազոտությունները ներկայացրեցին:
‹‹Մենք պետք է հաստատենք, որ բավականին արդյունավետ աշխատանքներ են կատարվել: Ե′վ վիդեո, և′ տեսանկարահանող սարքերի, արագաչափերի համակարգի ներդրումն ու զարգացումը շատ արագ են տեղի ունեցել, որը հնարավորություն է տվել փրկել բազմաթիվ կյանքեր: Բայց փորձառությունը ցույց է տալիս, որ դեռևս շատ բաներ կան անելու. պետք է շատացնեք արագաչափերի համակարգի տեղադրումը, հատկապես շարժական արագաչափերի և շատ լավ արդյունքների կհասնեք կարճ ժամանակահատվածում: Կհամոզվեք, որ ինչպես մեզ մոտ՝ Ֆրանսիայում է, ձեզ մոտ նույնպես պատահարները մեծ թվով կնվազեն և բավարարված կզգաք, քանի որ բազմաթիվ կյանքեր կկարողանաք փրկել››,-ասաց Մայոր Քրիստոֆ Ռուժոն Օլիվեր Բղեմոն, շարունակելով գործընկերոջ խոսքը, նշեց.
‹‹Մենք նույնպես նույն խնդիրներն ունեինք կապված հասարակության մենթալիտետի հետ: Սկզբնական շրջանում ֆրասիացիները դեմ էին արագաչափերի, ինչպես նաև տեսանկարահանող սարքերի համակարգի ներդրմանը: Սակայն 13 տարի անց մենք կարող ենք ասել, որ տեղադրումը շատ արդյունավետ էր ճանապարհային անվտանգության նկատառումներով: Սա ոչ միայն Ֆրասիայի և Հայաստանի ճանապարհային ոստիկանների, այլ ամբողջ աշխարհի ՃՈ-երի խնդիրն է››:
Մայոր Քրիստյոֆ Ռուժոն, արդյունավետ գտնելով փորձի փոխանակումն, ասաց. ‹‹Արդյունավետ է, որ երբ խախտումն արձանագրվում է, դու կարող ես վիդեոյի միջոցով տեսնել քո խախտումը կայքում: Նաև շատ արդյունավետ է, որ դուք ունեք առանձին ՃՈ վարչություն. Ֆրանսիայում նման վարչություն չկա: Հուսով եմ, որ այն փորձառությունը, որ մենք ունենք, հետագայում կօգնի նաև ձեր ծառայությանն՝ավելի արագ զարգանալու: Քանի որ մեր ավելի երկար տարիներ ընդգրկող փորձառությունը հետագայում Հայաստանում կգործարկվի:
‹‹Այս մեկշաբաթյա կարճ այցի շրջանակներում մենք հնարավորություն ունեցանք այցելել նաև կենտրոն, որտեղ տալիս են վարորդական վկայականները և պետհամարանիշները: Պետք է ողջունեմ այն գործըթացների արագությունը, որ մեկ օրում հնարավոր է ձեռք բերել վկայական և պետհամարանիշ, որը Ֆրանսիայում ավելի երկար է տևում»,- նշեց Օլիվեր Բղեմոն:
Փորձագետները ներկայացրեցին նաև մահացության դեպքերի վիճակագրությունը, ըստ որի՝ 1974 թ եղել են մահացության 18.000 դեպք: 2003 –ին, համակարգի գործարկումից հետո. 80000 պատահարներ, իսկ 2013թ.-ին նվազել է՝ դառնալով 3200: 2003-2013-ի ընթացքում հաջողվել է փրկել 5000 մարդու կյանք: Թե ինչ վիճակագրություն է ՀՀ-ում, ներկայացրեց Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը. ‹‹Արագաչափ սարքերը Երևանում գործարկվեցին 2012 հունվարի 16-ից: Դրանից հետո ունեցանք 29 զոհ պակաս՝ 2011-ի համեմատությամբ: 2013թ.-ի համեմատությամբ, այսօրվա դրությամբ, 11 զոհ պակաս ունենք: Նվազել է նաև ծանրության գործակիցը, այսինքն 1000 վիրավորից քանիսն են մահացել:
Վերջին տարիներին ունենինք 78, այնուհետև՝ 73, ներկայումս ծանրության գործակիցը կազմում է՝ 6: Այսինքն՝ հազար վիրավորից զոհվում են 6-ը: Գտնում ենք, որ տեխնիկական միջոցների կրառումը շատ դրական է ազդում երթևեկության անվտանգությանը››:
Լրագրողների այն հարցին, թե վարորդները կարո՞ղ են վստահել արագաչափերի ճշտությանը, Քրիստյոֆ Ռուժոն պատասխանեց. ‹‹Առանց կասկածի: Մեր արագաչափերը ստուգվում են յուրաքանչյուր տարի հատուկ անկախ ծառայության կողմից և մինչ օրս ոչ մի խնդիր չենք ունեցել››:
‹‹ՀՀ-ում նույնպես արագաչափերը ենթարկվում են ստուգաչափման, և տեխնիկական սխալներ թույլ տալու հնարավորությունը գրեթե իսպասռ բացակայում է: Այսօր պատասխանատվության են ենթարկվում բոլոր իրավախախտ վարորդները՝սկսած ՃՈ ծառայողից վերջացրած հասարակության բոլոր խավերի անդամներով: Եվ օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը տեխնիկական միջոցների կիրառմամբ սկսել է գործել օրենքի ամբողջ ուժով,- նշեց պարոն Խաչատրյանը, հավելելով,- ինչպես ՀՀ-ում, Ֆրանսիայում նույնպես գոյություն ունի այս խնդիրները. Վարորդները՝իմանալով արագաչափերի տեղերը, այդ տիրույթը անցնելով գերազանցում են սահմանված արագույթունը:
Մեր հարգարժան գործընկերները խորհուրդ տվեցին, որպեսզի սարքերից որոշակի տարածության անց կրիրառվեն շարժական արագաչափ սարքեր, որոնք ի սպառ կբացառեն, որպեսզի խախտումներ լինեն: Նկատառումներ են եղել վարորդական վկայականների տրման գործընթացի վերաբերյալ, որ գործնական քննության ժամանակ, ցանկալի կլինի, որ քաղաքային պայմաններում վարեն, ոչ թե՝ավտոդրոմներում: Նրանց մոտ կա այսպիսի մի պրակտիկա. Անձը ստանում է վարորդական իրավունքի վկայական տրասպորտային միջոցի վրա նշան է արվում, որ վարորդը սկսնակ է և բոլորը զգուշանան: Այս հարցերը կքննարկվեն նաև մեզ մոտ››:
Հռիփսիմե Գալստյան
«Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
««Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը իր գործունեության առաջին իսկ օրվանից իր առջև նպատակ է դրել, ներգրավվելով հանրապետության լավագույն մասնագետները և համաշխարհային շուկայում առկա արդի տեղեկատվական տեխնոլոգիաները, կառուցել էլեկտրոնային համակարգ, որը մաքսիմալ ավտոմատացված կերպով կսպասարկի Երևան քաղաքի վճարովի ավտոկայանատեղերը:
Համաձայն 04 ապրիլի 2013թ. Երևան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման գնման պայմանագրի՝ ընկերությունը պարտավոր էր իրականացնել Երևան քաղաքի ավագանու կողմից սահմանված համայնքային սեփականություն հանդիսացող փողոցներում և հրապարակներում վճարովի ավտոկայանատեղերի պարտադիր կահավորում, էլեկտրոնային համակարգերի միջոցով կահավորում, ավտոկայանատեղի տուրքի նկատմամբ հսկողության իրականացում, կարգավարի և շրջիկ կարգավարի գործառույթների իրականացում, համաշխարհային շուկայում առկա լավագույն տեսախցիկների տեսահսկմամբ Երևան քաղաքի վճարովի ավտոկայանատեղերում կայանած տրանսպորտային միջոցների անվտանգության ապահովում: Նշված գործառույթների իրականացման համար 2013-2014թթ. ընթացքում «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը իրականացրել է հսկայածավալ ներդրումներ, ինչը հստակ կարելի է տեսնել ընկերության հաշվետվություններում և զեկույցներում:
«Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը, հաշվի առնելով վերջին ժամանակաշրջանում ընկերության գործունեությանը վերաբերող մամուլում տեղ գտած շահարկումերը, բազմաթիվ քաղաքական և ոչ քաղաքական գործիչների՝ հավաքագրված ավտոկայանատեղի տուրքի 70%-ը ընկերությանը հանձնելու արդյունքում ընկերության գեր շահույթ ստանալու հետ կապված տարբեր քաղաքական հարթակներում և ամբիոններում հնչեցրած իրականությանը չհամապատասխանող կարծիքները և տեսակետները, հայտարարում է ընկերության բաժնետոմսերի վաճառքի մասին:
«Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը պատրաստ է վաճառել իր բաժնետոմսերի 100%-ը բոլոր շահագրգռված, տարաբնույթ կարծիքներ և տեսակետներ արտահայտող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ ընկերության կողմից արդեն իսկ իրականացրած ներդրումային գումարների չափով»:
Երբ մարդ շատ փող ունի, բայց չունի մշակութային ճիշտ կողմնորոշիչներ, իսկ մյուս կողմից՝ նաև ցանկանում է, որ բոլորն իմանան իր հարստության մասին, ինչպե՞ս է նա սովորաբար վարվում: Նա ընտրում է փող ծախսելու «էքստրեմալ» ձևը: «Էքստրեմալ» ոչ թե սովորական իմաստով՝ նա չի թռնում պարապլանով և չի բարձրանում Արագածի գագաթը: «Էքստրիմը» տվյալ դեպքում այն ծայրահեղությունն է, որը, իբր, միայն նա կարող է իրեն թույլ տալ:
Օրինակ՝ ոսկե զուգարանակոնք է դնում կամ ամենահայտնի, ամենաթանկ նկարչին պատվիրում է իր մեծադիր նկարը՝ Նապոլեոնի եռանկյունաձև գլխարկով: Կամ պատմում է իր նման ընկերներին ՝ «արա ախպեր, էն օրը փագինք Գառնին [Գեղարդը, Զվարթնոցը, Էջմիածնի Մայր տաճարը], մի կտոր հաց կերանք ու մի լաավ տժացինք»: Յուրահատուկ «Էքստրիմ» է: Կամ, ինչպես ռուսներն են ասում, «бандитский шик»: Ավազակային ճոխություն:
Սենեկան հրաշալի աֆորիզմ ունի: «Լկտիությունը,-ասում էր նա,- սխալ հասկացված մեծության նշան է»: Այդպես ցանկացած գերտերություն, առանց որևէ իրավական հիմքի, զինյալներ է ուղարկում այլ երկրներ կամ էլ ակտիվացնում է «տեղական զինյալներին»՝ իրեն հարմար ռեժիմ հաստատելու համար: Այդպես ցանկացած օլիգարխ առանց որևէ փաստաթղթի քանդում է ցանկացած իրեն դուր չեկող շենք և կառուցում իրենը: Պաշտոնյաների և պատգամավորների «բալաները» անարգել կրակում են փողոցներում: Նման գործելաոճը հաճախ տրամաբանական բացատրություններ չունի: Պարզապես իրենց սխալ հասկացված մեծությունն ապացուցելու միջոց է:
Առավոտ
Հաշվի առնելով, որ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպված միջոցառումների ընթացքում պատշաճ չեն վերահսկվել պայմանագրերում կնքված կետերը՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վ. Պողոսյանին հայտարարվել է խիստ նկատողություն:
Ինչպես հայտնում են ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մասնաճյուղի վարիչ Վ. Գրիգորյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության նախաձեռնած արտահերթ նիստի երկրորդ օրվա աշխատանքը: Քվորումն ապահովված է՝ 66 պատգամավոր ներկա է, և խորհրդարանը շարունակում է աշխատանքը, որին կարող եք հետևել ուղիղ միացմամբ:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կարծիքով, քվորում չապահովվելու պատճառն այն է, որ ԱԺ նիստը սկսվել է ոչ թե 12.00-ին, այլ՝ մեկ ժամ շուտ :
«Այն, որ քվորում չապահովվեց, հիմնականում պայմանավորված է նրանով, որ մենք սովորաբար նիստերը սկսում ենք ժամը 12:00-ին, սակայն այսօր սկսել ենք ժամը 11:00-ին: Պատգամավորները սովոր են ժամը 12:00-ին գալ: Խնդիրը զուտ տեխնիկական է, և հանգիստ եղեք 10-15 րոպեից մենք կսկսենք մեր աշխատանքները»,- ընդգծել է Շարմազանովը:
Նրա խոսքով, ՀՀԿ-ական մի խումբ պատգամավորներ գտնվում են գործուղման մեջ, և, ըստ Շարմազանովի, արդեն 65 պատգամավոր կա, և մնացել է մեկը գա, որից հետո խորհրդարանը կսկսի աշխատանքները:
Նշենք, որ այսօր ոչ իշխանական ուժերը չեն գրանցվել և լքել են դահլիճը, ԱԺ նախագահը հայտարարել է երեքժամյա ռեժիմ:
Հունիսի 13-15-ին Ստեփանակերտում էր գտնվում ԱԺ պատվիրակությունը` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ: Ստեփանակերտում տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի և ԼՂՀ Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 9-րդ նիստը:
Մինչ պաշտոնական օրակարգի մեկնարկը` հայաստանցի պատգամավորները մասնակցել են նաև ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի թոռնիկի մկրտության արարողությանը: Խնջույքին հրավիրված են եղել ՀՀ ԱԺ պատվիրակության բոլոր անդամները: Կնունքին մասնակցել են ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, և ՀՀԿ-ական պատգամավորներ»:
«Առավոտ»-ին չի հաջողվել ճշտել, թե ընդդիմադիր պատգամավորներից ովքեր են ընդունել Սեյրան Օհանյանի հրավերը:
Թերթը նաև նշել է, որ Սեյրան Օհանյանի երկու որդիները բնակվում են Ստեփանակերտում:
Առավոտ
ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանն այսօր Ազգային ժողովին է ներկայացրել «Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
Նախագծով առաջարկվում է. արագությունը 1-10 կմ/ժամով գերազանցելու դեպքում ներկայիս 10.000 ՀՀ դրամ փոխարեն նախատեսել 1000 դրամ տուգանք՝ յուրաքանչյուր 1 կմ/ժամ-ի համար:
Թույլատրելի արագությունը 11-20 կմ/ժամով գերազանցելու դեպքում նախատեսվում է յուրաքանչյուր կմ/ժամ արագության համար տուգանքը բազմապատկել 1500 դրամի չափով:
«Oրինակ՝ եթե այսօր վարորդը 81 կմ/ժամ արագությամբ երթևեկելու դեպքում պատժվում է 30.000 դրամի չափով, ապա ներկայացվող նախագծի պայմաններում կլինի՝16.500 ՀՀ դրամ»,-մանրամասնել է Արթուր Օսիկյանը:
Նրա փոխանցմամբ, ամենաբարձր տուգանքը՝ 500.000 ՀՀ դրամ, նախատեսված է թույլատրելիից 81 կմ/ժամ և ավելի արագությամբ ընթանալու դեպքում։ Իսկ թույլատրելիից 51-80 կմ/ժամով ավելի արագության դեպքում առաջարկվում է սահմանել 200.000 ՀՀ դրամ, արագությունը 31–51-ով գերազանցելու դեպքում՝100.000 ՀՀ դրամ:
Ըստ նոր օրինագծի, տուգանքների չափը կնվազեցի նաև լուսացույցի արգելող ազդանշանի՝ կանգ գծի խախտման համար. գործող 10.000 դրամի փոխարեն տուգանքը նախատեսվում է դարձնել 5.000 դրամ:
Հատուկ տուգանային հրապարակ տեղափոխված մեքենաների վարորդները 40.000 ՀՀ դրամի փոխարեն կվճարեն 20.000 դրամ, իսկ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ընդհանուր օգտագործման տրանսպորտի կանգառի կետի տարածքում կանգառ կատարելու կամ կայանելու, կամ երթևեկելի մասի եզրին ոչ զուգահեռ կայանելու համար կվճարեն 5000 դրամ:
Հետիոտնային անցման վրա խախտում արձանագրելիս տուգանքը 20.000-ի փոխարեն կլինի 15.000 ՀՀ դրամ:
ԱԺ ոչ իշխանական ուժերը՝ քառյակը, տապալել է «պարտադիր կուտակայինը» «նպատակային սոցիալական վճար» դարձնելու մասին օրենքի քվեարկությունը:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ԱԺ մուտքի մոտ, «Դ!ԵՄ ԵՄ» -ի անդամների հետ զրույցում նշել է, որ իրենք բոլորն այդ հարցում միասնական են և փորձելու են թույլ չտալ հարցի քննարկումը և քվեարկությունն առնվազն այնքան ժամանակ, քանի չի հրապարակվել նախագիծը:
«Քառյակը փորձեց տապալել, մեզ հաջողվեց երկու քվեարկություն ձախողել, ինչը պարտադրեց մեծամասնությանը, որ իրենք այլևս որևէ հարց չդնեն այսօր քվեարկության, փորձեն անցնել օրակարգային հարցերի քննարկմանը: Մենք նաև արձանագրեցինք, որ այն, ինչ ներկայացված է քննարկման, Սահմանադրությանը չի համապատասխանում, առավել ևս, որ դրա մասին որևէ պատգամավոր տեղյակ չէ»,-ընդգծել է Արծվիկ Մինասյանը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ օրինագծի տապալումը որակել է պատմական պահ. «Առաջին անգամ ստացվեց տապալել քվեարկությունները։ Այսպիսի բան երբեք չէր եղել, որ մեծամասնությունը չկարողանա իր ուզած օրինագիծն անցկացնի։ Այսօր՝ քառյակի երկարատև համագործակցության ընթացքից հետո, մենք հասանք նաև այս պահին։ Սա ցույց է տալիս, որ կարող ենք իրոք շատ լրջորեն պայքարել, և իրատեսական է, որ այդ համագործակցությամբ ահագին հարցեր կկարողանանք տապալել»։
Նշենք, որ ԱԺ այսօրվա արտահերթ նիստում ՀՀԿ-ն քվորում ապահովելու համար անհրաժեշտ 66 ձայնը չի ապահովել. ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն, «Ժառանգությունը» և ՕԵԿ–ը բոյկոտել են քվեարկությունը։ Այսպիսով, մի շարք հարցեր ՀՀԿ–ն չի կարողացել անցկացնել՝ ունենալով ընդամենը 63-64 ձայն:
Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նստաշրջանը, որը հրավիրվել է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.