ՀՀ ոստիկանության և Ֆրանսիայի Հանրապետության ՆԳՆ 2014 թ. գործողությունների ծրագրի շրջանակներում՝ Ճանապարհային ոստիկանության ոլորտում տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի տեխնիկակական սպասարկման, ծրագրային ապահովման առաջավոր փորձի ուսումնասիրման նպատակով հունիսի 16-ին Հայաստան են ժամանել Ֆրանսիայի ազգային ոստիկանության ճանապարհային ծառայության մայոր Քրիստոֆ Ռուժոն և լեյտենանտ Օլիվյե Բղեմոն:
Այսօր ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչության մամլո սրահում հյուրերը ոլորտի վերաբերյալ իրենց տպավորությունները, վերլուծություններն ու հետազոտությունները ներկայացրեցին:
‹‹Մենք պետք է հաստատենք, որ բավականին արդյունավետ աշխատանքներ են կատարվել: Ե′վ վիդեո, և′ տեսանկարահանող սարքերի, արագաչափերի համակարգի ներդրումն ու զարգացումը շատ արագ են տեղի ունեցել, որը հնարավորություն է տվել փրկել բազմաթիվ կյանքեր: Բայց փորձառությունը ցույց է տալիս, որ դեռևս շատ բաներ կան անելու. պետք է շատացնեք արագաչափերի համակարգի տեղադրումը, հատկապես շարժական արագաչափերի և շատ լավ արդյունքների կհասնեք կարճ ժամանակահատվածում: Կհամոզվեք, որ ինչպես մեզ մոտ՝ Ֆրանսիայում է, ձեզ մոտ նույնպես պատահարները մեծ թվով կնվազեն և բավարարված կզգաք, քանի որ բազմաթիվ կյանքեր կկարողանաք փրկել››,-ասաց Մայոր Քրիստոֆ Ռուժոն Օլիվեր Բղեմոն, շարունակելով գործընկերոջ խոսքը, նշեց.
‹‹Մենք նույնպես նույն խնդիրներն ունեինք կապված հասարակության մենթալիտետի հետ: Սկզբնական շրջանում ֆրասիացիները դեմ էին արագաչափերի, ինչպես նաև տեսանկարահանող սարքերի համակարգի ներդրմանը: Սակայն 13 տարի անց մենք կարող ենք ասել, որ տեղադրումը շատ արդյունավետ էր ճանապարհային անվտանգության նկատառումներով: Սա ոչ միայն Ֆրասիայի և Հայաստանի ճանապարհային ոստիկանների, այլ ամբողջ աշխարհի ՃՈ-երի խնդիրն է››:
Մայոր Քրիստյոֆ Ռուժոն, արդյունավետ գտնելով փորձի փոխանակումն, ասաց. ‹‹Արդյունավետ է, որ երբ խախտումն արձանագրվում է, դու կարող ես վիդեոյի միջոցով տեսնել քո խախտումը կայքում: Նաև շատ արդյունավետ է, որ դուք ունեք առանձին ՃՈ վարչություն. Ֆրանսիայում նման վարչություն չկա: Հուսով եմ, որ այն փորձառությունը, որ մենք ունենք, հետագայում կօգնի նաև ձեր ծառայությանն՝ավելի արագ զարգանալու: Քանի որ մեր ավելի երկար տարիներ ընդգրկող փորձառությունը հետագայում Հայաստանում կգործարկվի:
‹‹Այս մեկշաբաթյա կարճ այցի շրջանակներում մենք հնարավորություն ունեցանք այցելել նաև կենտրոն, որտեղ տալիս են վարորդական վկայականները և պետհամարանիշները: Պետք է ողջունեմ այն գործըթացների արագությունը, որ մեկ օրում հնարավոր է ձեռք բերել վկայական և պետհամարանիշ, որը Ֆրանսիայում ավելի երկար է տևում»,- նշեց Օլիվեր Բղեմոն:
Փորձագետները ներկայացրեցին նաև մահացության դեպքերի վիճակագրությունը, ըստ որի՝ 1974 թ եղել են մահացության 18.000 դեպք: 2003 –ին, համակարգի գործարկումից հետո. 80000 պատահարներ, իսկ 2013թ.-ին նվազել է՝ դառնալով 3200: 2003-2013-ի ընթացքում հաջողվել է փրկել 5000 մարդու կյանք: Թե ինչ վիճակագրություն է ՀՀ-ում, ներկայացրեց Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը. ‹‹Արագաչափ սարքերը Երևանում գործարկվեցին 2012 հունվարի 16-ից: Դրանից հետո ունեցանք 29 զոհ պակաս՝ 2011-ի համեմատությամբ: 2013թ.-ի համեմատությամբ, այսօրվա դրությամբ, 11 զոհ պակաս ունենք: Նվազել է նաև ծանրության գործակիցը, այսինքն 1000 վիրավորից քանիսն են մահացել:
Վերջին տարիներին ունենինք 78, այնուհետև՝ 73, ներկայումս ծանրության գործակիցը կազմում է՝ 6: Այսինքն՝ հազար վիրավորից զոհվում են 6-ը: Գտնում ենք, որ տեխնիկական միջոցների կրառումը շատ դրական է ազդում երթևեկության անվտանգությանը››:
Լրագրողների այն հարցին, թե վարորդները կարո՞ղ են վստահել արագաչափերի ճշտությանը, Քրիստյոֆ Ռուժոն պատասխանեց. ‹‹Առանց կասկածի: Մեր արագաչափերը ստուգվում են յուրաքանչյուր տարի հատուկ անկախ ծառայության կողմից և մինչ օրս ոչ մի խնդիր չենք ունեցել››:
‹‹ՀՀ-ում նույնպես արագաչափերը ենթարկվում են ստուգաչափման, և տեխնիկական սխալներ թույլ տալու հնարավորությունը գրեթե իսպասռ բացակայում է: Այսօր պատասխանատվության են ենթարկվում բոլոր իրավախախտ վարորդները՝սկսած ՃՈ ծառայողից վերջացրած հասարակության բոլոր խավերի անդամներով: Եվ օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը տեխնիկական միջոցների կիրառմամբ սկսել է գործել օրենքի ամբողջ ուժով,- նշեց պարոն Խաչատրյանը, հավելելով,- ինչպես ՀՀ-ում, Ֆրանսիայում նույնպես գոյություն ունի այս խնդիրները. Վարորդները՝իմանալով արագաչափերի տեղերը, այդ տիրույթը անցնելով գերազանցում են սահմանված արագույթունը:
Մեր հարգարժան գործընկերները խորհուրդ տվեցին, որպեսզի սարքերից որոշակի տարածության անց կրիրառվեն շարժական արագաչափ սարքեր, որոնք ի սպառ կբացառեն, որպեսզի խախտումներ լինեն: Նկատառումներ են եղել վարորդական վկայականների տրման գործընթացի վերաբերյալ, որ գործնական քննության ժամանակ, ցանկալի կլինի, որ քաղաքային պայմաններում վարեն, ոչ թե՝ավտոդրոմներում: Նրանց մոտ կա այսպիսի մի պրակտիկա. Անձը ստանում է վարորդական իրավունքի վկայական տրասպորտային միջոցի վրա նշան է արվում, որ վարորդը սկսնակ է և բոլորը զգուշանան: Այս հարցերը կքննարկվեն նաև մեզ մոտ››:
Հռիփսիմե Գալստյան
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.