23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հարկային արտոնություններ տալու միջոցով կասկածելի ընկերություններին աջակցության ցույց տալը ՀՀ կառավարության համար արդեն դառնում է «գեշ խասիաթ»:
Կառավարության այսօրվա նիստում կքննարկվի և, անկասկած, կընդունվի «Ա և Գ» ընկերությանը հարկային արտոնություն տրամադրելու հարցը: Որոշումն ընդունվելու պարագայում այս ընկերությունը կազատվի սահմանի վրա մոտ մեկ միլիոն դոլարի ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորությունից և հնարավորություն կստանա այն վճարել միայն երեք տարի անց:
Իսկ ի՞նչ ընկերություն է այս «Ա և Գ»-ն: Եթե փորձեք այս ընկերության մասին տեղեկություններ գտնել համացանցում, չեք կարող: Այն համացանցում, որտեղ սկզբունքորեն կարելի է գտնել տեղեկություն Սոմալիի Բուխոդլո գյուղի բնակիչ Ռաֆուլ ալ Սաիդի կոշիկի «ռազմերի» մասին, ՀՀ կառավարությունից հարկային արտոնություն ստացող «Ա և Գ» ընկերության մասին որևէ տեղեկություն չկա: Փոխարենը, այս ընկերության անունը կարելի է գտնել «Երևան Սիթի» սուպերմարկետների օղու բաժիններում: Այստեղ վաճառվող արտասահմանյան թանկարժեք օղիների նմանակությամբ պատրաստված էժանագին ու կասկածելի ծագմամբ գրեթե բոլոր օղիների վրա, որպես արտադրող, նշված է հենց «Ա և Գ» ՍՊԸ-ի անունը:
Հայկական ժամանակ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է ՀՀ Շիրակի մարզ: Կառավարության ղեկավարին ուղեկցում են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից:
Երկրի վարչապետի այցի առաջին կանգառը Շիրակի մարզի կարկտահարված դաշտերն էին, որտեղ կառավարության ղեկավարը ծանոթացել է երկու օր առաջ տեղացած ուժեղ կարկուտից տուժած մի շարք համայնքների կրած վնասներին: Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, եղել է Նոր Կյանք, Փանիկ, Սպանդարյան և Գեղանիստ համայնքների հացահատիկի դաշտերում, մանրամասն զրուցել է գյուղացիների հետ, լսել նրանց մտահոգությունները ստեղծված իրավիճակի վերաբերյալ, քննարկել պետական աջակցության տրամադրման հնարավոր տարբերակները: Կառավարության ղեկավարը տեղեկացրել է համայնքների բնակիչներին, որ կարկուտի պատճառած վնասն արագ հաշվարկելու նպատակով ՀՀ կառավարության կողմից ստեղծվել են հանձնաժողովներ՝ ՀՀ տարածքային կառավարման, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների, ՀՀ Շիրակի մարզպետարանի, ինչպես նաև տուժած համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանձնաժողովները սեղմ ժամկետում տեղեկատվություն կներկայացնեն համայնքների կրած վնասի իրական չափի վերաբերյալ, ինչի հիման վրա էլ ՀՀ կառավարությունը կգնահատի և որոշում կկայացնի պետական նպատակային օժանդակություն տրամադրելու վերաբերյալ:
Կարկտահարությունից տուժած տնտեսություններին աջակցելու նպատակով պատասխանատու գերատեսչություններին հանձնարարվել է հնարավորինս սեղմ ժամկետում հաշվարկել և ներկայացնել նաև աշնանացան ցորենի սերմացուի ողջ պահանջարկը: Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ անձամբ հետևելու է այդ գործընթացի արագ կազմակերպմանը, և Հայաստանի կառավարությունը հնարավորինս օժանդակելու է գյուղացիներին՝ բնական աղետի հետևանքները հաղթահարելու հարցում:
Հանրապետության վարչապետը գյուղացիների հետ զրուցել է նաև նրանց հուզող մի շարք այլ խնդիրների շուրջ, որոնք վերաբերում էին ջրամատակարարմանը, դպրոցաշինությանը և այլ հարցերի: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կքննարկի և հնարավորության շրջանակում կփորձի լուծում տալ այդ խնդիրներին:
Գեղանիստ համայնքում կառավարության ղեկավարն անակնկալ այցելել է համայնքի բնակիչներից մեկի տուն, որտեղ ներկա է գտնվել բանակ զորակոչվող երիտասարդի ճանապարհման արարողությանը և բարի ծառայություն մաղթել նորակոչիկին:
Հաջորդիվ՝ մինչև մարզկենտրոն Գյումրի հասնելը, վարչապետը կայցելի մարզի ևս մի քանի համայնք:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` հուլիսի 9-ին կայացած նիստում քննարկվել է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին հարցը։
Ինչպես հայտնում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, որոշվել է` անփոփոխ թողնել սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման գործող գումարային սակագինը` 170,256 դրամ/խմ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)։
Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2014 թվականի օգոստոսի 9-ից։
Որոշման մանրամասներին կարելի է ծանոթանալ հանձնաժողովի ինտերնետային կայքում`www.psrc.am։
Թերթը գրում է. «Մերձիշխանական շրջանակներում խոսակցություններ կան, որ օրենսդիր գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանն իրենց սպառած էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներ չեն անում և գեներալների հոսանքի այդ ծախսը էլցանցերը հիմնականում որպես կորուստ են ձևակերպում։ Սույն խոսակցությունների վերաբերյալ Սեյրան Սարոյանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, բայց Մանվել Գրիգորյանը պատասխանեց մեր հարցերին։
— Պարոն գեներալ, խոսվում է, որ դուք չեք վճարում Ձեր սպառած էլեկտրաէներգիայի դիմաց, Ձեզ քվոտաներ են տրված, կհաստատե՞ք։
— Ես ընդհանրապես պարտաճանաչ հարկատու եմ, եթե որևէ մեկին հետաքրքիր է, թող գան, ես կտրոնները ցույց կտամ։ Ովքեր իմ հասցեին նման բանսարկություններ են տարածում, դրանց արյունը պետք է ստուգվի, որովհետև թուրքի ոճն է ինձ բանսարկելը, զազրախոսելը իմ հասցեին։ Դեռ պատերազմի ժամանակ թուրքերն իմ համար գլխագին էին առաջարկում՝ շատ մեծ գումարներով, իմ հասցեին բանսարկություններ էին տարածում, և ես վստահ եմ, որ այսօր էլ իմ հասցեին զազրախոսողների երակներում հայի արյուն չի հոսում:
Հայկական ժամանակ
Մոտ մեկուկես ամիս է անցել, ինչ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հրամանով ստուգումներ են անցկացվել Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի մերձակայքում գործող տնտեսվարող սուբյեկտների մոտ, սակայն ստուգումների արդյունքները նախարարությունը դեռ չի հրապարակել: Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Ոսկեվազ գյուղի միջով անցնող Շահվարդ գետում, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի» կոնյակի գործարանից ոչ հեռու ձկների զանգվածային անկում էր գրանցվել: Ավելի վաղ՝ դեռևս ապրիլի 28-ին. Համահայկական բնապահպանական ճակատը ահազանգ էր ստացել Ոսկեվազ գյուղից, որ «Հայասի» գործարանի արտադրական ջրերը լցվում են Շահվարդ գետը:
Մեր տեղեկություններով, ստուգումները վաղուց են ավարտվել: Դրանց արդյունքները հանրությունից թաքցնելու պատճառների մասին առայժմ տեղեկություն չունենք:
Հայկական ժամանակ
Սևանի հիվանդանոցի տնօրինության շուրջ տեղի ունեցող թնջուկը երեկ նոր զարգացումներ է ունեցել: Մենք արդեն անդրադարձել ենք այս պատմությանը:
Երկուշաբթի օրը հիվանդանոցում է եղել Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Սևանի հիվանդանոցի աշխատակիցները սպասում էին մարզպետին:
Սկզբում հիվանդանոց եկավ ժամանակավոր պաշտոնակատարի փորձությունը չանցած Պետրոս Մանուկյանը, որից հետո մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը և փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանը: Աշխատակիցները վրդովված էին և հրաժարվեցին շենք մտնել, ցանկացան մարզպետի հետ խոսել բակում: Մարզպետ Գրիգորյանը տեղի տվեց պահանջին:
«Իրականում ձեզ մոտ բացթողի վիճակ է: Ես Պետրոս Մանուկյանին նշանակել եմ, որ օգնի պրն Մարգարյանին մինչև մրցույթի օրը: Մրցույթին նա չի մասնակցելու»,-տեղեկացրեց մարզպետը:
«Ինձ թվում է, որ մենք կարող ենք այս մեկ ամիսը բժիշկ Մարգարյանին օգտակար լինել: Դրսից մարդ բերելու կարիք չկա»,-Գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Հրաչ Խալաֆյանի խոսքից հետո, մարզպետը, հավանաբար, իրադրությունը փրկելու ու բարդություններից խուսափելու ակնկալիքով, առաջարկեց հենց իրեն՝ Հրաչ Խալաֆյանին թողնել ժամանակավոր պաշտոնակատար մինչև օգոստոսի 20-ը՝ մրցույթի անկացումը:
Բժիշկներից Նառա Դավթյանը «Հայկական Վարկածի» հետ զրույցում ասաց. «Ում որ բերել էին, ինքը համաձայնեց, ընդունեց, որ ճիշտը դա է, որ մեր հիվանդանոցի թեկնածուն լինի բժիշկ Խալաֆյանը: Ես ինֆորմացիա չունեմ՝ նոր հրամանը կա, թե՝ չկա: Վերջում խոսակցությանը ներկա չեմ եղել, դուրս եմ եկել: Սկզբում մարզպետը եկավ, ասաց, որ ԺՊ-ն ինքն է ասել, որ ծանրաբեռնված է, ինքն էլ ուղարկել է օգնելու առումով: Հիմա ասեց, եթե իրեն չեք ուզում, ում եք ուզում, ասեք՝ մինչև հարցերը կարգավորվեն: Հետո ինքը ավագանու անդամների հետ էր զրուցում, մենք դուրս ենք եկել ու թե ինչ են խոսել, չեմ կարող ասել: Ասել է՝ վերջնական որոշումը կկայացնի, կասի:
Հիվանդանոցի փոխտնօրեն, ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մարգարյանն այսպես ներկայացրեց իրավիճակը.
«Իրենց ներկայացուցչին, որ բերել էին, ժողովուրդը, որ ըմբոստացան, թե մեզ դրսից մարդ պետք չի, իրեն հետ տարան և երևի մեր աշխատողներից որևէ մեկին պաշտոնակատար դնեն: Մարզպետն ասաց. երկու օրից պարզ կլինի՝ ով կլինի ԺՊ-ն: Ես ներսում չեմ եղել, կեսից դուրս եմ եկել, ընդհանրապես չէի խառնվում»:
Աշխատակիցներից մի քանիսին հետաքրքրում էր այն, թե ինչո՞ւ նախկին տնօրեն Արամ Նիկողոսյանին չեն նշանակում ժամանակավոր պաշտոնակատար:
Մարզպետն ասաց, որ նա տնօրենի թափուր պաշտոնի համար հայտ է ներկայացրել. «Նիկողոսյանը ներկայացրել է փաստաթղթերը, մեր օրենսդրությունը չի արգելում նրա մասնակցությունը: Եթե կընտրվի` թող գա աշխատի, բայց քանի որ ԺՊ նշանակելն իմ պարտականությունն է, ես եմ որոշելու, կարող էի նաև ձեր կարծիքը հաշվի չառնել, բայց քանի որ դուք առաջարկեցիք պրն Խալաֆյանին, ես նրան կնշանակեմ»:
Ի դեպ, սևանցիները պատմում են, որ մարզպետը հիվանդանոց է եկել սևանցի մի հեղինակության հետ, որին ներկայացրել է՝ որպես իր ընկեր, նա նաև ոստիկան է կանչել բաժնից:
Կոլեկտիվն ու ավագանին զարմացած էին. «Մարզպետը բժշկական կոլեկտիվի վրա տղա՞ է բերել»:
Աշխատակիցները, որոնք վախեցած էին ու խնդրեցին իրենց անունները չհրապարակել, հիասթափված էին. «Անընդհատ նախագահի անունն է տալիս, երկրի նախագահն ի՞նչ պիտի անի, երբ մի փոքր հիվանդանոցի հարց ինքը չի կարողանում լուծել, կամ նա կրիմինալին բերում է ներկայացնում է իր ընկեր, ինչո՞ւ, վախենո՞ւմ էր՝ իր հեղինակությամբ միայնակ չկարողա՞ր լուծել խնդիրը»:
Այսպիսով, ԺՊ կհաստատվի բժիշկ Խալաֆյանը, որը կոլեկտիվի համար շատ ավելի ընդունելի տարբերակ է, իսկ Սևանի հիվանդանոցի ոդիսականը դեռ չի ավարտվել. ի վերջո, ԺՊ փոխելով հարց չի լուծվում, մարզպետը պետք է մտածի ամառվա սեզոնին իրոք ծանրաբեռնված բուժհիմնարկի մասին, որը նախևառաջ բուժանձնակազմի համալրման կարիք ունի, ջրի կարիք ունի, ճանապարհ չունի, ավերված տանիք ու ներսում խորհրդային տարիներից մնացած քայքայված վիճակ ունի, սրանք այն հրատապ հարցերն են, որոնք մարզպետարանը պետք է դնի իր առջև:
Հռիփսիմե Գալստյան
ՀՀ միգրացիոն պետական ծառայությունը փորձում է աջակցել այն մարդկանց, որոնց մուտքը Ռուսաստան արգելափակվել է՝ նոր օրենքի պատճառով: Այս մասին այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:
Նրա տեղեկացմամբ, արդեն 50-60 մարդու գործ ընթացքի մեջ է, և փորձում են խնդիրը լուծել Ռուսաստանի միգրացիոն ծառայության հետ, սակայն, Եգանյանը չի կարծում, թե Մաքսային միությանն անդամակցելու դեպքում մեր միգրացիոն խնդիրները կլուծվեն:
«Այս մարդիկ անօրինական միգրանտներ են, խախտել են ՌԴ օրենքները, եթե մտանք Մաքսային միություն, դա նշանակո՞ւմ է, որ իրենք օրենքը չեն խախտել: Ես չեմ կարծում, որ հենց անդամ դարձավ, այս օրենքը չեղյալ կհայտարարվի»:
Բանախոսը պատկան մարմինների քայլերում առաջընթաց չի տեսնում: Նրա փոխանցմամբ, Ռուսաստանում քաղաքացիների մուտքը արգելափակելու իրավունք ունի տասը ծառայություն, որոնցից մեկն է միգրացիոն ծառայությունը:
Ռուբեն Եգանյանը հայտնել է նաև, որ մեր քաղաքացիների մեծամասնությունը դյուրացված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալու հնարավորություն ևս չի ունենա, քանի որ ըստ նոր օրենքի ՝ պետք է դիմողները կամ նրանց ծնողները որոշ ժամանակ ապրած լինեն Խորհրդային միության, ներկայիս Ռուսաստանի տարածքում:
Օգոստոսի մեկից էլ․ էներգիայի 10 տոկոս թանկացումը որոշակի ազդեցություն կունենա նաև ապրանքների գների վրա: Երեկ մեր թղթակիցը փորձել է պարզել, թե արդյո՞ք սակագնի բարձրացումը կհանգեցնի նաև հացի թանկացմանը:
«Դե լույսով է թխվում հացը, ուրիշ ի՞նչ կարելի է անել, երևի թե կբարձրանա: Հացը թխվում է հոսանքով, ու հոսանքի թանկանալու դեպքում հացն էլ կթանկանա…»,- այսպես են մեր թղթակցին պատասխանել «Հեսու» հացի գործարանից: Սակայն, այստեղ դժվարացել են պատասխանել, թե կոնկրետ որքան կթանկանա իրենց արտադրանքը: Իսկ «Սևանի հացի գործարանի» տնօրեն Աշոտ Ավետիսյանը ավելի լավատեսական սպասում ունի: «Չեմ կարծում, որ հոսանքի գինը էնքան է բարձրացել, որ մենք էլ բարձրացնենք, կկարողանանք շահույթի հաշվին դա կոմպենսացնել»,- ասել է Ավետիսյանը: Փոխարենը, նրա կարծիքով, հացը իրենց մոտ կթանկանա մի դեպքում եթե փոքր ձեռնարկությունները ստվերից դուրս չգան:
Հայկական ժամանակ
Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը վստահեցնում է, որ տարեկան հաշվետվության մեջ կանդրադառնան «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ իրականացնելու ՍԴ որոշման կատարմանը: Այս մասին Արմավիրի մարզպետարանում սահմանադրական բարեփոխումների շուրջ հանրային քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Հարությունյանը: «ՍԴ որոշումը բազմաշերտ է, շատ խորն է և խելամիտ իրականացնելու պարագայում, ես վստահ եմ, խնդրի արդար լուծումները կգտնվեն: Անկախ նրանից’ մեզ կրկին կդիմեն, թե ոչ, մենք պարտավոր ենք մեր որոշման կատարման վիճակին անդրադառնալ: Ես ստեղծել եմ հատուկ աշխատանքային խումբ, որը նախապատրաստական աշխատանք է տանում, և մենք որոշումների կատարման տարեկան արդյունքներում կանդրադառնանք այդ հարցին ու կներկայացնենք մեր պատկերացմամբ’ ապրիլի 2-ին կայացված որոշման կատարման վիճակը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ’ հայտնեց ՍԴ նախագահը:
Այն դիտարկմանն ի պատասխան, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում կատարված փոփոխություններով խախտվում է պետական սեկտորի աշխատողների սահմանադրական իրավունքը, Գագիկ Հարությունյանը նշեց. «Չափազանց անլուրջ կերևամ, եթե փորձեմ այսօր կարծիք հայտնել մի օրենքի վերաբերյալ, որը Սահմանադրական դատարանում քննության առարկա չի դարձել: Որևէ հարցի վերաբերյալ, որը կարող է ՍԴ-ում քննության առարկա դառնալ, եթե նախապես կարծիք է արտահայտվում, պաշտոնանկության պատճառ կարող է հանդիսնալ: Ես չեմ բացառում, որ այդ հարցով նորից դիմում կլինի, քանի որ քաղաքական ուժերը խոսում են այդ մասին: Մենք կուսումնասիրենք ու համապատասխան արձագանքը կլինի դատարանի արձագանքը»:
ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը» հայտարարություն է տարածել, որում ասվում է.
Հուլիսի 6-ի տեղական ժամանակով ժամը 11.13 րոպեին տեղի ունեցած մագնիտուդը հավասար 3-ի (բալը` էպիկենտրոնում 4) և հաջորդ օրը ժամը 3 անց 34 րոպեին մագնիտուդը 4.3 (բալը` 5) երկրաշարժերը, որոնք զգացվել են բնակչության կողմից, մասնավորապես Վանաձոր և Սպիտակ քաղաքներում, խուճապ են առաջացրել բնակչության շրջանում: Ոչ մի պաշտոնական հաղորդագրություն ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայության» կողմից սպասվելիք երկրաշարժի մասին չի եղել:
Ըստ գործող կարգի` մասնագետները ցանկացած երկրաֆիզիկական և այլ դաշտերի անոմալ փոփոխությունների դեպքում և զգացվող սեյսմիկ իրադարձությունից հետո մանրամասն վերլուծում են ստեղծված իրավիճակը և անհրաժեշտության դեպքում տարածում պաշտոնական հաղորդագրություն, մասնավորապես զանգվածային լրատվամիջոցներով: Առ այս պահը վտանգի մասին ոչ մի պաշտոնական հաղորդագրություն չի եղել և մասնագետները գտնում են, որ ուժեղ երկրաշարժի առաջացման հավանականություն և բնակչությանը անհանգստանալու առիթ չկա:
Սպիտակի 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո անցել է 25տարուց ավել, սակայն սեյսմաբանները գտնում են, որ դեռևս այս երկրաշարժի օջախում ակտիվությունը չի մարել և այսպիսի թույլ երկրաշարժերի տեղի ունենալը բնորոշ են հետերկրաշարժյան գործընթացներին, այսինքն` հետցնցումները շարունակվում են և դեռևս շարունակվելու են:
Նորից շեշտում ենք, որ ուժեղ երկարաշարժի կանխատեսման համար հիմք հանդիսացող անոմալիաներ ՀՀ ԱԻՆ “ՍՊԾ”-ի դիտարկումների ցանցի տվյալներով չկան, ուստի և անհանգստանալու, կամ խուճապի կարիք չկա: Պետք է հետևել միայն ՀՀ ԱԻՆ պաշտոնական հաղորդագրություններին և չհավատալ մարդկանց շրջանում տարածված սեյսմիկ վտանգի մասին լուրերին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.