Սևանի հիվանդանոցի տնօրինության շուրջ տեղի ունեցող թնջուկը երեկ նոր զարգացումներ է ունեցել: Մենք արդեն անդրադարձել ենք այս պատմությանը:
Երկուշաբթի օրը հիվանդանոցում է եղել Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Սևանի հիվանդանոցի աշխատակիցները սպասում էին մարզպետին:
Սկզբում հիվանդանոց եկավ ժամանակավոր պաշտոնակատարի փորձությունը չանցած Պետրոս Մանուկյանը, որից հետո մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը և փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանը: Աշխատակիցները վրդովված էին և հրաժարվեցին շենք մտնել, ցանկացան մարզպետի հետ խոսել բակում: Մարզպետ Գրիգորյանը տեղի տվեց պահանջին:
«Իրականում ձեզ մոտ բացթողի վիճակ է: Ես Պետրոս Մանուկյանին նշանակել եմ, որ օգնի պրն Մարգարյանին մինչև մրցույթի օրը: Մրցույթին նա չի մասնակցելու»,-տեղեկացրեց մարզպետը:
«Ինձ թվում է, որ մենք կարող ենք այս մեկ ամիսը բժիշկ Մարգարյանին օգտակար լինել: Դրսից մարդ բերելու կարիք չկա»,-Գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Հրաչ Խալաֆյանի խոսքից հետո, մարզպետը, հավանաբար, իրադրությունը փրկելու ու բարդություններից խուսափելու ակնկալիքով, առաջարկեց հենց իրեն՝ Հրաչ Խալաֆյանին թողնել ժամանակավոր պաշտոնակատար մինչև օգոստոսի 20-ը՝ մրցույթի անկացումը:
Բժիշկներից Նառա Դավթյանը «Հայկական Վարկածի» հետ զրույցում ասաց. «Ում որ բերել էին, ինքը համաձայնեց, ընդունեց, որ ճիշտը դա է, որ մեր հիվանդանոցի թեկնածուն լինի բժիշկ Խալաֆյանը: Ես ինֆորմացիա չունեմ՝ նոր հրամանը կա, թե՝ չկա: Վերջում խոսակցությանը ներկա չեմ եղել, դուրս եմ եկել: Սկզբում մարզպետը եկավ, ասաց, որ ԺՊ-ն ինքն է ասել, որ ծանրաբեռնված է, ինքն էլ ուղարկել է օգնելու առումով: Հիմա ասեց, եթե իրեն չեք ուզում, ում եք ուզում, ասեք՝ մինչև հարցերը կարգավորվեն: Հետո ինքը ավագանու անդամների հետ էր զրուցում, մենք դուրս ենք եկել ու թե ինչ են խոսել, չեմ կարող ասել: Ասել է՝ վերջնական որոշումը կկայացնի, կասի:
Հիվանդանոցի փոխտնօրեն, ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մարգարյանն այսպես ներկայացրեց իրավիճակը.
«Իրենց ներկայացուցչին, որ բերել էին, ժողովուրդը, որ ըմբոստացան, թե մեզ դրսից մարդ պետք չի, իրեն հետ տարան և երևի մեր աշխատողներից որևէ մեկին պաշտոնակատար դնեն: Մարզպետն ասաց. երկու օրից պարզ կլինի՝ ով կլինի ԺՊ-ն: Ես ներսում չեմ եղել, կեսից դուրս եմ եկել, ընդհանրապես չէի խառնվում»:
Աշխատակիցներից մի քանիսին հետաքրքրում էր այն, թե ինչո՞ւ նախկին տնօրեն Արամ Նիկողոսյանին չեն նշանակում ժամանակավոր պաշտոնակատար:
Մարզպետն ասաց, որ նա տնօրենի թափուր պաշտոնի համար հայտ է ներկայացրել. «Նիկողոսյանը ներկայացրել է փաստաթղթերը, մեր օրենսդրությունը չի արգելում նրա մասնակցությունը: Եթե կընտրվի` թող գա աշխատի, բայց քանի որ ԺՊ նշանակելն իմ պարտականությունն է, ես եմ որոշելու, կարող էի նաև ձեր կարծիքը հաշվի չառնել, բայց քանի որ դուք առաջարկեցիք պրն Խալաֆյանին, ես նրան կնշանակեմ»:
Ի դեպ, սևանցիները պատմում են, որ մարզպետը հիվանդանոց է եկել սևանցի մի հեղինակության հետ, որին ներկայացրել է՝ որպես իր ընկեր, նա նաև ոստիկան է կանչել բաժնից:
Կոլեկտիվն ու ավագանին զարմացած էին. «Մարզպետը բժշկական կոլեկտիվի վրա տղա՞ է բերել»:
Աշխատակիցները, որոնք վախեցած էին ու խնդրեցին իրենց անունները չհրապարակել, հիասթափված էին. «Անընդհատ նախագահի անունն է տալիս, երկրի նախագահն ի՞նչ պիտի անի, երբ մի փոքր հիվանդանոցի հարց ինքը չի կարողանում լուծել, կամ նա կրիմինալին բերում է ներկայացնում է իր ընկեր, ինչո՞ւ, վախենո՞ւմ էր՝ իր հեղինակությամբ միայնակ չկարողա՞ր լուծել խնդիրը»:
Այսպիսով, ԺՊ կհաստատվի բժիշկ Խալաֆյանը, որը կոլեկտիվի համար շատ ավելի ընդունելի տարբերակ է, իսկ Սևանի հիվանդանոցի ոդիսականը դեռ չի ավարտվել. ի վերջո, ԺՊ փոխելով հարց չի լուծվում, մարզպետը պետք է մտածի ամառվա սեզոնին իրոք ծանրաբեռնված բուժհիմնարկի մասին, որը նախևառաջ բուժանձնակազմի համալրման կարիք ունի, ջրի կարիք ունի, ճանապարհ չունի, ավերված տանիք ու ներսում խորհրդային տարիներից մնացած քայքայված վիճակ ունի, սրանք այն հրատապ հարցերն են, որոնք մարզպետարանը պետք է դնի իր առջև:
Հռիփսիմե Գալստյան
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
06.05.2024 | 14:10
06.05.2024 | 13:10
06.05.2024 | 12:10
06.05.2024 | 11:10
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.