23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վերջերս քննարկման դրվեց օրենքի նախագիծ, ըստ որի մինչև 30 շաբաթական երեխայի սեռի մասին ծնողին ինֆորմացիա չպետք տրվի, ինչը նպատակ ուներ կանխելու անցանկալի պտղի հեռացման դիմելու խնդիրը: Սակայն նախագիծը կարծես չեն շտապում կյանքի կոչել:
Ինչ ընթացքում են քննարկումները, պարզաբանում է Առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:
— Տիկին Ավագյան, վերջերս շատ է խոսվում նախքան երեխայի ծնունդը նրա սեռը ծնողին հայտնելու վերաբերյալ օրենքի ընդունման մասին: Արդյո՞ք այդ օրենքը կարող է կիրառվել, չէ որ այն մարդու իրավունքների սահմանափակում է:
— Մենք մշակեցինք օրենքի նախագիծ, որ մինչև 30 շաբաթական ժամկետը երեխայի սեռի մասին ծնողին ինֆորմացիա չտրվի, բայց դա առաջացրեց մեծ առարկումներ. առաջինը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնեց իր անհամաձայնությունը, նշելով, որ դա սահմանափակում է մարդու իրավունքը և մարդը պետք է իրազեկված լինի իր օրգանիզմում կատարվող բոլոր փոփոխությունների մասին: Բացի այդ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրեց փորձագետների եզրակացությունը տարբեր երկրներում այդ փորձը կիրառելու արդյունավետության մասին և ստացվեց, որ օրենքի սահմանափակումը շատ բացասաբար է անդրադառնում կանանց առողջության վրա. բարձրացել է կանանց հիվանդացությունը, որովհետև երեխայի սեռը ավելի ուշ ժամկետում է պարզվում, մայրը որոշում է երեխային հեռացնել ու դա վնասում է կնոջ առողջությանը, անգամ լինում են մահացության դեպքեր:
—Ի՞նչ եք կարծում՝ եթե նույնիսկ օրենքի ընդունվի, այն չի՞ նպաստի կոռուպցիոն ռիսկերի ավելացմանը:
-Իհարկե կբերի, եթե ինֆորմացիա չտրվի, ապա միևնույն է՝ կինը տարբեր ճանապարհներով կփորձի իմանալ երեխայի սեռը և դա բնականաբար կմեծացնի կոռուպցիոն ռիսկերը, իսկ հսկելը շատ դժվար է:
—Իսկ ի՞նչ պետք է անել սելեկցիոն աբորտները կանխելու համար:
-Առաջարկում եմ նախ բարձրացնել ծնելիության մակարդակը, եթե մենք խթանենք ծնելիությունը, ապա ինքնաբերաբար հարցը կլուծվի: Եթե ընտանիքը ունենա երկուսից ավելի երեխա, ապա տղա էլ կունենա ու հարցը կլուծվի: Բացի այդ, երկրորդ խնդիրը դա տղա երեխայի նախապատվությունն է հայկական մտածելակերպի մեջ: Մենք պետք է բարձրացնենք կնոջ դերը, այսինքն պետք է ցույց տանք, որ աղջիկը շատ ավելի հուսալի զավակ է տղայի համեմատությամբ: Օրինակ՝ բերեմ մի պարզ վիճակագրություն. ծերանոցներ հանձնված երեխաներ ունեցող ծերերի մեծ մասը տղաներ ունեն, ոչ թե աղջիկներ: Ուղղակի հասարակության մեջ աղջկա նկատմամբ վերաբերմունքը պետք է փոխել: Բացի այդ աղջիկներն այսօր ավելի շատ բարձրագույն կրթություն են ստանում, ավելի շատ աշխատատեղեր ունեն: Հասարակության մեջ կինը երբեք չի եղել ճնշված վիճակում, այլ միշտ իր կարծիքը հաշվի են առել, մենք շատ կանայք ենք ունեցել, որոնք պատերազմների ժամանակ զենքը ձեռքին տղամարդկանց կողքին են եղել, այ հենց Վարդանանց ճակատամարտում՝ Մեծ տիկնոջ գլխավորությամբ: Մեր հասարակության մեջ մոր կերպարը պետք է կարևորվի. սա է առաջարկում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Իսկ սելեկտիվ աբորտների հաջորդ՝ երրորդ կետը, որի վրա մենք աշխատում ենք, ինֆորմացիա չտալն է, որպեսզի աբորտ չանեն, բայց, եթե մարդը մտքին դրել է, որ, աղջիկ լինելու դեպքում պիտի պտուղը հեռացնի,ապա մենք չենք կարող արգելել, մենք պետք է ուղղակի աշխատենք, որ մարդը հավասար նայի իր զավակներին՝ կարևոր չէ աղջիկ, թե տղա, որովհետև կարևորը առողջ երեխա ունենալն է: Մենք հիմա սկսել ենք աշխատել նաև եկեղեցու հետ, այդ խնդրով նաև եկեղեցու հետ մի քանի համաժողովներ ենք արել: Ընդհանուր հասարակության աջակցությունը, միջամտությունը, մասնակցությունն ենք ակնկալում, որպեսզի մեր երկրում կարողանանք սեռով պայմանավորված աբորտների թիվը նվազեցնել: Ես հույս ունեմ, որ մեր հասարակությունն այնքան խոհեմ է, որ տղա ունենալու համար ոչ թե աղջկան կհեռացնի , այլ նորից երեխա կունենա, որպեսզի տղա ծնվի: Գիտեք՝ ես չեմ էլ կարող մեղադրել, բոլորն էլ ուզում են տղա ունենալ, բայց բոլորովին չի կարելի առողջ աղջկան հեռացնել հենց սեռի համար, այ դա է սխալը, որովհետև, եթե արդեն պտուղ ունես, ուրեմն պետք է, որ այդ երեխան լույս աշխարհ գա:
Սեդա Ավետիսյան
ՓՄՁ շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում շրջանառության հարկ վճարողների շրջանում պարտադիր փաստաթղթավորման պահանջի ներդրմամբ ի հայտ են եկել մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնք հիմնականում պայմանավորված են մինչև պարտադիր փաստաթղթավորման պահանջի գործողությունը ձեռք բերված ապրանքների գույքագրումը 10-օրյա ժամկետում ավարտելու օրենսդրական պահանջով:
Ինչպես հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից, տնտեսվարողների մտահոգությունները կառավարության կողմից ուսումնասիրվել են և օրենքում առկա ապրանքային մնացորդի գույքագրման կարգավորումները ժամանակային առումով համարվել են խնդրահարույց, մասնավորապես.
1. տնտեսվարողների մոտ առկա բազմաթիվ անուն ապրանքների պարագայում՝ գույքագրման ձևանմուշում լրացման համար պարտադիր մեծ ծավալի տեղեկատվության տրամադրումը,
2. տնտեսվարողների հիմնական մասի մոտ նման ընդգրկուն ձևանմուշների լրացման հմտությունների պակասը:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետը հանձնարարեց ֆինանսների նախարարին`
ա. Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու նպատակով 3-օրյա ժամկետում մշակել և կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան օրենքի նախագիծ, համաձայն որի գույքագրման պահանջը սույն թվականի հոկտեմբերի առաջին տասնօրյակից կերկարաձգվի մինչև 2015 թվականի փետրվարի 1-ը:
բ. Քսանօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ գույքագրման ձևանմուշը հնարավորինս պարզեցնելու, տնտեսվարողների շրջանում գույքագրման գործընթացի պատշաճ կազմակերմանն ուղղված անհրաժեշտ ուսուցողական դասընթացների անցկացման և այլ անհրաժեշտ վարչարարական քայլերի վերաբերյալ:
Քաղաքական շրջանակներում դարձյալ ակտուալ է դարձել ԱԱԾ պետի համար մղվող պայքարը: Հիշեցնենք, որ շուրջ 10 տարի է ԱԱԾ-ն ղեկավարում է Գորիկ Հակոբյանը:
Վերջինիս պաշտոնավարումը կասկածի տակ դրվեց 2009 թ., սակայն Սերժ Սարգսյանը 2011 թ. փետրվարի 17-ի հրամանագրով ամրագրեց Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետի երկարաձգումը մինչև 2016 թ. փետրվարի 16-ը:
Չնայած դրան` Գորիկ Հակոբյանը գրեթե ամեն օր ցանկություն է հայտնում հեռանալու մասին, և դրա մասին հայտնի է շատերին:
ԱԱԾ պետի պաշտոնի մասին է երազում ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը` Քեթրինի Միհրանը, որի երկու քեռիներն էլ առնչություն ունեն համակարգի հետ։ Սակայն քեռիների գործոնը չէ, որ երազանքի առիթ է դարձել Պողոսյանի համար:
Չորրորդ ինքնիշխանություն
Այսօր ճարտարապետների մասնագիտական տոնն է: Ճարտարապետության միջազգային օրը նշվում է 1985 թվականից, որը սահմանվել է Ճարտարապետների միջազգային միության կողմից: Ճարտարապետների մասնագիտական տոնը Հայաստանում այս տարի նշվելու է առաջին անգամ: Այդ կապակցությամբ մենք զրուցեցինք Հայաստանի Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի հետ, որը պատասխանեց մեր հարցերին:
—Պարոն Մինասյան, ի՞նչ վիճակում է գտնվում այսօր հայ ճարտարապետությունը:
— Ճարտարապետի մասնագիտությունը, այսպես ասած, «պետական մասնագիտություն է» և ճարտարապետությունը ընդհանրապես կախված է երկրի տնտեսական վիճակից և ուղիղ կապ ունի երկրի զարգացման հետ՝ հետևապես մեր ճարտարապետությունը առայժմ նշանակալի գործեր չի կատարում: Մենք այսօր կարող էինք ունենալ լավ գործեր, որոնք նոր շունչ կհաղորդեին մեր քաղաքին, բայց, ցավոք,մեր երկրի տնտեսական վիճակը չի ներում:
—Փաստորեն, այսօր Հայաստանում ճարտարապետի մասնագիտությունը պահանջարկ չունի՞: Իսկ վաղը մենք արդեն չենք ունենա ճարտարապետների նոր սերունդ, ինչը մտահոգիչ է:
-Այո, ցավոք պիտի նշեմ, որ ճարտարապետի մասնագիտությունն այսօր պահանջարկ չունի, բայց մենք այսօր ունենք հրաշալի ճարտարապետներ և երբ մեր երկրի տնտեսական վիճակը բարելավվի, այդ ժամանակ հնարավոր է, որ կունենանք ավելի լավ ձեռքբերումներ:
—Իսկ արտասահմանից հայ ճարտարապետների պահանջարկ կա՞:
-Այո, մենք ունենք արտասահմանում աշխատող ճարտարապետներ: Պիտի նշեմ, որ մենք լավ ճարտարապետական ներկայացուցչություն ունենք Ռուսաստանում և արտասահմանյան այլ երկրներում:
—Այսօր շատերը դժգոհ են Երևանում իրականացվող քաղաքաշինությունից, մասնավորապես նշում են, որ քանդվում է հին Երևանը: Ինչ կասեք ՝ Ձեզ դո՞ւր է գալիս Երևանի ներկայիս տեսքը:
-Ցանկալի կլիներ, որ ավելի լավ և գեղեցիկ լիներ: Իսկ դժգոհությունների մեծ մասը կապված են անօրինական շինությունների և թափթփվածության, կամայական կառուցապատողների և որոշումների հետ, և եթե կառուցապատողները և ներդրողները կարողանային պետության որոշումներին և օրենքներին հավատարիմ մնալ, ապա այսօր այս վիճակը չէր լինի: Եթե օրենքի գերակայություն լինի՝ մենք արդեն ավելի ներկայանալի և ընդունելի կլինենք: Ցավոք, առայժմ ճարտարապետներին այդքան էլ լավ չեն ընդունում:
—Այդ կամայականությունների պատճառով, փաստորեն, մենք այսօր ունենում ենք նաև հուշարձանների կորուստ:
-Այո, մենք բազմաթիվ հուշարձանների կորուստ ենք ունեցել, բայց ճարտարապետներն այստեղ անզոր են: Գոյություն ունեցող օրենքներ կան, որոնք գործելու դեպքում կպահպանվեր այն, ինչ ունեցել ենք, բայց երբեմն սեփականատերերը, որոնք ձեռք են բերում հուշարձան-շենքերը, չափազանց ոչ պետական մոտեցում են դրսևորում:
—Իսկ ի՞նչ կասեք մարզերի ճարտարապետական խնդիրների մասին:
-Այսօր շատ մարզերում գլխավոր ճարտարապետներ չկան, իսկ շատ վարչության պետեր ոչ դիպլոմավոր ճարտարապետներ են և դա, իհարկե, իր վատ ազդեցությունն է թողնում մարզերի ճարտարապետական տեսքի վրա: Այժմ քաղաքաղաշինության նախարարությունը ձեռնամուխ է լինում այդ խնդրի լուծմանը:
Ի դեպ, օգտվելով առիթից, Մկրտիչ Մինասյանը խնդրեց «Հայկական Վարկածի » միջոցով փոխանցել իր շնորհավորանքները բոլոր գործընկերներին՝ ցանկանալով նրանց բեղմավոր աշխատանք և նորանոր հաջողություններ:
Սեդա Ավետիսյան
Հայտնի է դարձել Սննդամթերքի անվտանգության ծառայության պետի նոր անունը: NEWS.am-ի աղբյուրները հայտնել են, որ Աբրահամ Բախչագուլյանի փոխարեն նշանակվելու է Սփյուռքի փոխնախարար Արմեն Հայրապետյանը: Վերջինս միջավայրում հայտնի է որպես «Սամսունգի Արմեն»:
Նա աշխատում է սփյուռքի նախարարությունում 2011թ, «Մարկ Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի համահիմնադիրներից է Երևանում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սննդի անվտանգության ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանն ազատվել է աշխատանքից: Կայքի տեղեկություններով՝ նրա պաշտոնանկությունը կապված է սննդի որակի տասնյակ դժգոհությունների ու նաև ապրանքի արտահաման ընթացքում ծագած սերտիֆիկատների տրամադրման գործընթացի բացթողումների հետ:
Ավելի վաղ Աբրահամ Բախչագուլյանը կայքի հետ զրույցում վստահեցրել էր, թե և նախարարությունում, և կառավարությունում իր աշխատանքից դժգոհ չեն, իսկ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ որևէ խնդիր չունի, գործարարների հետ հանդիպման ժամանակ իրեն ոչ մեկը նկատողություն չի արել:
Նշենք, որ Աբրամ Բախչագուլյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարն էր: ԿԸՀ անդամ նա դարձել էր ՀՀԿ-ի կողմից:
Ընկերներիցս մեկը վերջերս կարծիք է հայտնել, որ մեր պետության կայացման համար անհրաժեշտ է 40 տարի, որից 23-ն արդեն անցել է: Դա, բնականաբար, աստվածաշնչից վերցրած ժամկետն է՝ հենց այդքան է Մովսեսը «ման ածել» իր ժողովրդին անապատով՝ մինչև որ ապրելու ճիշտ տեղը գտավ: Բայց ինձ ավելի շատ է գալիս այն բացատրությունը, որ Մովսեսի նպատակն էր իր մարդկանց մեջից հանել ստրկության ոգին: Այդ վարկածը համահունչ է նաև իմ ընկերոջ կանխատեսմանը:
Ինչո՞ւ 40 տարի: Հավանաբար, այն պատճառով, որ դա մի մարդու ակտիվ գործունեության ժամկետն է: Կոնկրետ մեր դեպքում, նրանք, ովքեր 1991թ.-ին ուժերի ծաղկման շրջանում էին՝ 30-40 տարեկան, 2031թ.-ին հասարակական լուրջ դեր չեն խաղա: Դա կլինի նրանց ժամանակը, ովքեր ծնվել են 1991թ.-ից հետո:
Այդ սերնդի և մեր տարբերություններն ակնհայտ են՝ նրանք չեն տեսել համահարթեցման և ճնշման այն մեխանիզմները, որոնք գործում էին մեր պատանեկության և երիտասարդության տարիներին: Նրանց համար հենց սկզբից պետական էր եռագույն դրոշը, ոչ թե մուրճ-մանգաղավորը, որը մարմնավորում էր ինչ-որ անհասկանալի դասակարգերի հեգեմոնիա, նրանց մայրաքաղաքը Երևանն էր, ոչ թե հեռավոր Մոսկվան, նրանք ծառայել և ծառայելու են հայկական բանակում, նրանց պետական լեզուն միշտ եղել է հայերենը: Գումարած դրան՝ նրանք երբևէ խոչընդոտ չեն ունեցել որևէ տեղեկություն ստանալու համար:
Առավոտ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել «ԴիջիԹեք էքսպո-2014» տեխնոլոգիական ցուցահանդեսի բացմանը:
Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Հանրապետության Նախագահը շրջել է արդեն ավանդական դարձած «ԴիջիԹեք էքսպո» ցուցահանդեսի բաժիններում, որտեղ մասնակից շուրջ 130 ընկերություններ ներկայացրել են իրենց առաջարկները՝ հեռահաղորդակցության և ցանցային, համապարփակ ինժեներական, տեխնոլոգիական, ծրագրային, վեբ և այլ լուծումներն ու ծառայությունները:
Սերժ Սարգսյանը զրուցել է ցուցահանդեսի մասնակիցների հետ՝ նրանց գործունեության, խնդիրների և հետագա զարգացման ծրագրերի մասին:
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնում է, որ մեկնարկել է 2016թ. համար խաղարկվող ներգաղթային վիզաների (արտոնագրերի) վիճակախաղի մասնակիցների գրանցման գործընթացը:
ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, ասվում է, որ.
«2016թ. վիճակախաղի մասնակցության հայտերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային տարբերակով՝ 2014թ. հոկտեմբերի 1-ից, չորեքշաբթի (արևելյան ամառային ժամանակով 12։00-ից (Գրիվնիչ -4)) մինչև երկուշաբթի, 2014թ. նոյեմբերի 3-ը (արևելյան ստանդարտ ժամանակով 12:00 (Գրիվնիչ -5)):
Մասնակցության հայտը լրացնելու համար պետք է այցելել www.dvlottery.state.gov կայքը վերը նշված գրանցման ժամկետներում և լրացնել օնլայն/առցանց մասնակցության հայտ: Թղթային կրիչներով հայտեր չեն ընդունվում:
Մասնակիցներին դեսպանատունը խորհուրդ է տալիս գրանցումը չթողնել վերջին շաբաթվան: Մեծ պահանջարկը կարող է անդրադառնալ կայքի աշխատանքի վրա: Նոյեմբերի 3-ից հետո հայտեր այլևս չեն ընդունվի:
Ամենամյա այս ծրագրին մասնակցելու և վիզա ստանալու հնարավորություն ձեռք բերելու համար անհրաժեշտ է բավարարել մի շարք պարզ ու հստակ չափանիշների: Ընտրությունը կատարվում է վիճակախաղի միջոցով, որի ժամանակ համակարգիչը պատահական ընտրանքի միջոցով որոշում է շահողներին, ովքեր իրավունք են ստանում ներգաղթային վիզայի հայտ ներկայացնել:
Խաղարկային այս ծրագրով պահանջվում է, որ հիմնական դիմողն ունենա միջնակարգ (ավագ դպրոցի) կամ համարժեք կրթություն կամ երկու տարվա համապատասխան աշխատանքային փորձ՝ ըստ ԱՄՆ օրենքների:
Մասնակիցները կարող են առցանց հայտը լրացնել անձամբ կամ մեկ այլ անձ կարող է դա անել նրանց համար: Անկախ այն հանգամանքից, թե մասնակիցը անձամբ է ներկայացրել մասնակցության հայտը, թե ընկերոջ, ազգականի, խորհրդատուի կամ որևէ այլ անձի օգնությամբ, տվյալ անձի անունով կարող է ներկայացնել միայն մեկ հայտ:
Բացի այդ, տրամադրված տվյալների ճշգրտության ու պատասխանատվության համար պատասխանատու է միմիայն մասնակիցը: Այս վիզաները բաշխվում են վեց աշխարհագրական տարածքներում, սակայն գերակշիռ մասը տրվում է այն երկրներին, որոնք ունեն ԱՄՆ ներգաղթի ցածր ցուցանիշներ:
Իսկ այն երկրների քաղաքացիները, որտեղից վերջին 5 տարիների ընթացքում ներգաղթած անձանց թիվը գերազանցում է 50.000-ը, իրավունք չունեն մասնակցել այս ծրագրին: Ոչ մի երկիր իրավասու չէ ստանալ տվյալ տարվա համար խաղարկվող վիզաների 7 տոկոսից ավելին:
Օրենքը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք իրավասու է միայն մեկ մասնակցության հայտ ներկայացնել գրանցման ամենամյա փուլում: Պետքարտուղարությունը կիրառում է առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս բացահայտել կրկնվող հայտերը: Մեկից ավելի հայտերի դեպքում մասնակիցը զրկվում է վիճակահանությանը մասնակցելու իրավունքից:
Վիճակախաղին մասնակցելու համար որևէ վճարում չի պահանջվում: Բոլորին խորհուրդ է տրվում անձամբ լրացնել իրենց մասնակցության հայտերը՝ առանց դիմելու «վիզաների հարցերով խորհրդատուների» կամ «վիզաների գործակալների» կամ այլ միջնորդների, ովքեր առաջարկում են իրենց օգնությունը:
Եթե, այնուամենայնիվ, ինչ-որ մեկն օգնում է ձեզ, ապա հայտը լրացնելիս դուք պետք է ներկա լինեք, որպեսզի տրամադրեք ճիշտ տվյալներ և վերցնեք հայտի ստացումը հաստատող թերթիկը, որտեղ նշված կլինի հաստատման համարանիշը:
Կոնգրեսի որոշման համաձայն իրականացվող ներգաղթային վիզայի ամենամյա վիճակախաղը կազմակերպվում է ԱՄՆ պետքարտուղարության կողմից` Ներգաղթի և քաղաքացիության մասին օրենքի 203(գ) հոդվածով նախանշվող պայմանների համաձայն:
1990թ. ընդունված Ներգաղթային ակտի 131-րդ հոդվածը, որով լրամշակվեց Ներգաղթի և քաղաքացիության մասին օրենքի 203-րդ հոդվածը, նախատեսում է ներգաղթողների նոր տեսակ, որը հայտնի է որպես «ներգաղթողներ բազմազանության ապահովման համար»: Այս օրենքի 203(գ) հոդվածի համաձայն՝ ամեն տարի մշտական բնակության առավելագույնը 50.000 վիզա է տրամադրվում ԱՄՆ ներգաղթի ցածր ցուցանիշներ ունեցող երկրների քաղաքացիներին:
Կարևոր է գիտակցել, որ խաղարկությունում շահելը դեռ չի երաշխավորում վիզայի ստացում: Շահողները պետք է անցնեն հարցազրույց և համապատասխանեն վիզայի ստացման պայմաններին:
2016թ. համար խաղարկվող ներգաղթային վիզաների վիճակախաղին մասնակցելու պայմանների, ինչպես նաև հետաքրքրող այլ հարցերի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար՝ այստեղ։
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին ինն ամիսների ընթացքում Հայաստանում գնաճը կազմել է 2,9 տոկոս։ Ըստ ԱՎԾ-ի՝ պարենային ապրանքները թանկացել են միայն մեկ տոկոսով, սպառման ապրանքները՝ 1,7 տոկոսով, ոգելից խմիչքն ու ծխախոտը՝ 7,2 տոկոսով, ծառայությունները՝ 6 տոկոսով, ոչ պարենային ապրանքները՝ 1,9 տոկոսով:
Հայկական ժամանակ
ԱԺ-ում մեկնարկել է աշնանային նստաշրջանի արդեն երկրորդ քառօրյան:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.