Վերջերս քննարկման դրվեց օրենքի նախագիծ, ըստ որի մինչև 30 շաբաթական երեխայի սեռի մասին ծնողին ինֆորմացիա չպետք տրվի, ինչը նպատակ ուներ կանխելու անցանկալի պտղի հեռացման դիմելու խնդիրը: Սակայն նախագիծը կարծես չեն շտապում կյանքի կոչել:
Ինչ ընթացքում են քննարկումները, պարզաբանում է Առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:
— Տիկին Ավագյան, վերջերս շատ է խոսվում նախքան երեխայի ծնունդը նրա սեռը ծնողին հայտնելու վերաբերյալ օրենքի ընդունման մասին: Արդյո՞ք այդ օրենքը կարող է կիրառվել, չէ որ այն մարդու իրավունքների սահմանափակում է:
— Մենք մշակեցինք օրենքի նախագիծ, որ մինչև 30 շաբաթական ժամկետը երեխայի սեռի մասին ծնողին ինֆորմացիա չտրվի, բայց դա առաջացրեց մեծ առարկումներ. առաջինը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնեց իր անհամաձայնությունը, նշելով, որ դա սահմանափակում է մարդու իրավունքը և մարդը պետք է իրազեկված լինի իր օրգանիզմում կատարվող բոլոր փոփոխությունների մասին: Բացի այդ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրեց փորձագետների եզրակացությունը տարբեր երկրներում այդ փորձը կիրառելու արդյունավետության մասին և ստացվեց, որ օրենքի սահմանափակումը շատ բացասաբար է անդրադառնում կանանց առողջության վրա. բարձրացել է կանանց հիվանդացությունը, որովհետև երեխայի սեռը ավելի ուշ ժամկետում է պարզվում, մայրը որոշում է երեխային հեռացնել ու դա վնասում է կնոջ առողջությանը, անգամ լինում են մահացության դեպքեր:
—Ի՞նչ եք կարծում՝ եթե նույնիսկ օրենքի ընդունվի, այն չի՞ նպաստի կոռուպցիոն ռիսկերի ավելացմանը:
-Իհարկե կբերի, եթե ինֆորմացիա չտրվի, ապա միևնույն է՝ կինը տարբեր ճանապարհներով կփորձի իմանալ երեխայի սեռը և դա բնականաբար կմեծացնի կոռուպցիոն ռիսկերը, իսկ հսկելը շատ դժվար է:
—Իսկ ի՞նչ պետք է անել սելեկցիոն աբորտները կանխելու համար:
-Առաջարկում եմ նախ բարձրացնել ծնելիության մակարդակը, եթե մենք խթանենք ծնելիությունը, ապա ինքնաբերաբար հարցը կլուծվի: Եթե ընտանիքը ունենա երկուսից ավելի երեխա, ապա տղա էլ կունենա ու հարցը կլուծվի: Բացի այդ, երկրորդ խնդիրը դա տղա երեխայի նախապատվությունն է հայկական մտածելակերպի մեջ: Մենք պետք է բարձրացնենք կնոջ դերը, այսինքն պետք է ցույց տանք, որ աղջիկը շատ ավելի հուսալի զավակ է տղայի համեմատությամբ: Օրինակ՝ բերեմ մի պարզ վիճակագրություն. ծերանոցներ հանձնված երեխաներ ունեցող ծերերի մեծ մասը տղաներ ունեն, ոչ թե աղջիկներ: Ուղղակի հասարակության մեջ աղջկա նկատմամբ վերաբերմունքը պետք է փոխել: Բացի այդ աղջիկներն այսօր ավելի շատ բարձրագույն կրթություն են ստանում, ավելի շատ աշխատատեղեր ունեն: Հասարակության մեջ կինը երբեք չի եղել ճնշված վիճակում, այլ միշտ իր կարծիքը հաշվի են առել, մենք շատ կանայք ենք ունեցել, որոնք պատերազմների ժամանակ զենքը ձեռքին տղամարդկանց կողքին են եղել, այ հենց Վարդանանց ճակատամարտում՝ Մեծ տիկնոջ գլխավորությամբ: Մեր հասարակության մեջ մոր կերպարը պետք է կարևորվի. սա է առաջարկում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Իսկ սելեկտիվ աբորտների հաջորդ՝ երրորդ կետը, որի վրա մենք աշխատում ենք, ինֆորմացիա չտալն է, որպեսզի աբորտ չանեն, բայց, եթե մարդը մտքին դրել է, որ, աղջիկ լինելու դեպքում պիտի պտուղը հեռացնի,ապա մենք չենք կարող արգելել, մենք պետք է ուղղակի աշխատենք, որ մարդը հավասար նայի իր զավակներին՝ կարևոր չէ աղջիկ, թե տղա, որովհետև կարևորը առողջ երեխա ունենալն է: Մենք հիմա սկսել ենք աշխատել նաև եկեղեցու հետ, այդ խնդրով նաև եկեղեցու հետ մի քանի համաժողովներ ենք արել: Ընդհանուր հասարակության աջակցությունը, միջամտությունը, մասնակցությունն ենք ակնկալում, որպեսզի մեր երկրում կարողանանք սեռով պայմանավորված աբորտների թիվը նվազեցնել: Ես հույս ունեմ, որ մեր հասարակությունն այնքան խոհեմ է, որ տղա ունենալու համար ոչ թե աղջկան կհեռացնի , այլ նորից երեխա կունենա, որպեսզի տղա ծնվի: Գիտեք՝ ես չեմ էլ կարող մեղադրել, բոլորն էլ ուզում են տղա ունենալ, բայց բոլորովին չի կարելի առողջ աղջկան հեռացնել հենց սեռի համար, այ դա է սխալը, որովհետև, եթե արդեն պտուղ ունես, ուրեմն պետք է, որ այդ երեխան լույս աշխարհ գա:
Սեդա Ավետիսյան
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.