23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ ֆինանսական համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, որ ՀՀ կառավարաթյունը կարող է հրաժարվել Եվրոբոնդերի միջոցով արտաքին պարտք ներգրավելու մտադրությունից: Այդ պարտքը կարող է չափազանց թանկ լինել:
Նախանցած շաբաթ ՀՀ կառավարությունը որոշեց՝ սկսել Եվրոբոնդերի վաճառքի միջոցով արտաքին աղբյուրներից վաղ ներգրավելու գործընթացը: Այդ նպատակով կառավարությունն ընտրեց այն ընկերությունները, որոնք կկազմակերպեն այդ գործընթացը: Սակայն այդ օրերին աշխարհահռչակ վարկանիշային կազմակերուությունները նվազեցրեցին Հայաստանի վարկանիշը, ինչը ուղղակիորեն ենթադրում է, որ Եվրոբոնդերի միջոցով ներգրավվելիք պարտքի տոկոսադրույքը կտրուկ կբարձրանա:
Եվրոբոնդերի միջոցով Հայաստանը 2013 թվականին արդեն ներգրավել է 700 միլիոն դոլար 6.25 տոկոս տարեկան տոկոսադրույքով, որի դիմաց 2020 թվականին պետք է վերադարձնենք շուրջ մեկ միլիարդ դոլար: Դա արդեն իսկ բավականին ծանր պարտք է: Այս անգամ չի բացառվում տոկոսադրույքը հասնի տարեկան մինչև 9 տոկոսի: Դա կլինի Հայաստանի երբևէ ներգրաված ամենաթանկ ու ամենածանր վարկերից մեկը: Մյուս կողմից մեր աղբյուրները չեն բացառում, որ նույնիսկ այս պայմաններով ՀՀ կառավարությունը կարող է գնալ նման պարտք վերցնելու, քանի որ արտաքին պարտքի այլ աղբյուրները Հայաստանի համար կարող են իսպառ «ցամաքել»:
Հայկական Ժամանակ
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով փետրվարի 9-ից մինչև ապրիլի 1-ը զինված ուժերի սպաների հետ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կանցկացվի ռազմական ղեկավարում մասնագիտությամբ դասընթաց:
Դասընթացը ղեկավարում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Ռազմական ղեկավարում մասնագիտությամբ դասընթացի մասնակիցները կքննարկեն հետևյալ թեմաները` ժամանակակից և հիբրիդային պատերազմների բնույթը, օպերատիվ արվեստ, ազգային անվտանգություն, ռազմարվեստի պատմություն` օպերացիաների վերլուծություն: Հավաքին ներգրավված են ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների և բանակային զորամիավորումների ղեկավար կազմերի ներկայացուցիչներ:
Գորիսում 2015 թվականի փետրվարի 9-12 տեղի կունենա ազգային սեմինար` նվիրված «Խելացի քաղաք» նախաձեռնությանը: Աշխատաժողովի մասնակիցները կքննարկեն «Խելացի քաղաք»-ի հայեցակարգը, մարտահրավերները, նախաձեռնությունները, գործունեությունը, նպատակները և ակնկալվող արդյունքները: Առաջարկվող ծրագրի ռազմավարական նպատակն է խթանել քաղաքների կայուն զարգացումը, հատկապես անցումային տնտեսություններ ունեցող և զարգացող երկրներում` հմտությունների և քաղաքականության վերլուծության, պիլոտային գործունեության, իրականացված լավագույն ծրագրերի փորձի փոխանակման, փոխգործակցության և կարողությունների հզորացման միջոցով:
ՄԱԿ-ի ԵՏ հանձնաժողովի կողմից ներկայացված «Միացյալ խելացի քաղաք» ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի Գորիս քաղաքն ընտրվել է որպես փորձացուցադրական քաղաք: ՀՀ Քաղաքաշինության նախարարության, Գորիսի քաղաքապետարանի, ՄԱԿ ԵՏՀ-ի, UNDP-ի և Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի Հայաստանի ազգային գրասենյակի հետ համտեղ կմշակեն Գորիսի «Խելացի քաղաքի» հիմնական ցուցանիշնեը, համագործակցելով նախագծի հիմնական գործընկերների հետ: «Խելացի Քաղաք» նախաձեռնության մեկնարկը Գորիսում կսկսվի նախնական գնահատմամբ, որը կիրականացվի ՄԱԿ-ի ԵՏՀ փորձագետների միջոցով: Ծրագրի փորձագետները, համագործակցելով տեղական իշխանությունների և գործընկերների հետ կկատարեն տվյալների հավաքագրում և կպատրաստեն Գորիս քաղաքի նկարագիրը: Ծրագրի շրջանակներում Գորիսում նախատեսվում են մի շարք գործողություններ, որոնք կիրականացվեն ազգային, տեղակական և միջազգային կառույցների մասնակցությամբ: Ինչ ասել է՝ «Խելացի քաղաք»: Դա մի քաղաք է, որը կարող է ապահովել մատչելի բնակարանաշինություն, նվազեցնել էներգիայի սպառումը և աղտոտող արտանետումների մակարդակը: Այն աջակցում է կանաչ, առողջ, խելացի ու կայուն մարդկային բնակավայրերի ստեղծմանը, խթանում է ներդրումների իրականացմանը տարբեր ոլորտներում և արդյունավետորեն կառավարում է առկա ֆինանսական ռեսուրսները:
Աջակցում է քաղաքային հողերի կայուն կառավարմանը: «Խելացի քաղաքներ» նախաձեռնության նպատակն է նախագծի շրջանակներում աջակցել պետական և տեղական իշխանություններին՝ մշակելու և իրականացնելու պետական և տեղական քաղաքականություն՝ կայուն քաղաքաշինական զարգացման համար:
«Բերձորում քչերն են վեր կանգնում օրվա ապրուստի խնդրից» վերնագրով մեր հրապարակումը, որում անդրադարձել էինք ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման պրոբլեմներին, վարչական այս շրջանում տիրող սոցիալական և բարոյահոգեբանական ծանր իրավիճակին, անսպասելիորեն մեծ ռեզոնանս առաջացրեց: Երեկ մեզ զանգահարում էին Բերձորի նախկին բնակիչներ և տպավորություններն էին կիսում, նաև դժգոհում էին վարչակազմի ներկայիս ղեկավար Սուրեն Խաչատրյանից: «Նա Սյունիքի մարզպետի իսկական քսերոքսն է»,- մեզ ասաց զանգահարող Կոնստանտին Արզաքանյանը, որը 2007-2012թթ. ապրել էր Քաշաթաղի շրջանում, ապա, կյանքի անտանելի պայմաններին չհարմարվելով, վերադարձել Երևան: «Ես չեմ զարմանում, որ բռնության դեպքերը տեղի են ունեցել հենց Բերձորում: Սա հասկանալի է:
Սուրեն Խաչատրյանը, որը Բերձորի վարչակազմի ղեկավարն է, Բերձորը դարձրել է իր ֆազենդան, ինչ ուզում՝ անում է, իսկ այն քաղաքացիներին, ովքեր հրաժարվում են իր հրահանգները կատարել, սկսում է զզվեցնել, այնպես անել, որ նրանք թողնեն և հեռանան, կարող է նույնիսկ գործ սարքել նրանց վրա»: Նախկին բերձորցին, որը դպրոցում կենսաբանության և քիմիայի ուսուցիչ է աշխատել, պատմեց, որ ընտրությունների ժամանակ չի ենթարկվել Սուրիկ Խաչատրյանի և նրա «տղաների» հրահանգներին, ընտրել է, ում ցանկացել է, և այդ պատճառով վերջիններս իր համար «քաղցր կյանք» են ապահովել. «Երեխաներիս ծեծել էին տալիս: Ինձ հող չէին հատկացնում՝ դիտավորյալ: Հիմա էլ զոքանչիս են այնտեղ ճնշում: Մեղվանոց ունեի, գողություն էին անում մեղվանոցիցս, անասնագոմիս դռներն էին ջարդում: Արբանյակային անտենաս էին նույնիսկ մի անգամ պոկել, գետնին նետել, իսկ երբ բողոքում էի մարզպետին՝ Խաչատրյանին, նա ինձ չէր ընդունում: Նրա շեստյորկեքն են ոստիկանության աշխատողները, թաղայինը, գյուղապետերը»: Նա պատմեց, որ երբ իր անասնագոմի դռներն են ջարդել, գնացել է գյուղապետի մոտ՝ Պողոսյան Քաջիկի: Հարցրել է՝ ինչո՞ւ եք անում: Վերջինս պատասխանել է. «Որ զզվես՝ գնաս»: Ի դեպ, Պողոսյան Քաջիկը հայաստանցի է:
Ընդհանրապես, Բերձորը հիմնականում հայաստանցիներով է բնակեցված: Քաշաթաղում լավով են հիշում Բերձորի վարչակազմի նախկին ղեկավարներին՝ Կամո Մարտիրոսյանին, Էռնեստ Ղևոնդյանին, որոնց օրոք անօրինականություններ չէին կատարվում: Էռնեստ Ղևոնդյանի մասին պատմում են, որ նա «ոչ ինքն էր ուտում, ոչ ուրիշներին էր թողնում, որ ուտեն»: Ահա թե ինչու չթողեցին, որ երկար աշխատի:
Սյուզան Սիմոնյան
Մեր ունեցած տեղեկություններով` Կապանի գիշերօթիկ դպրոցի տնօրեն Դ.Համբարձումյանը պետական բյուջեի գումարներով «ատկատ» է կազմակերպել և հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում:
Նա 2014թ. հունիսին «Զանգեզուր ՊՌՈ» ընկերությանն է փոխանցել 1մլն դրամ, սակայն դրա դիմաց տվյալ ընկերությունը գիշերօթիկին որևէ ապրանք կամ ծառայություն չի մատուցել:
Իսկ մեկ ամիս անց գումարը վերադարձվել է գիշերօթիկի տնօրենին: Արդյունքում՝ փաստորեն տնօրենի կազմակերպած «ատկատ»-ը պետությանը 1 մլն դրամի վնաս է պատճառել:
Ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկումը լրջագույն խնդիրներ է առաջացրել Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկրների, այդ թվում՝ Հայաստանի արտադրողների համար: Սրա շուրջ հետաքրքիր քննարկումներ են սկսվել:
Խնդիրն այն է, որ ՌԴ-ում ռուբլին արժեզրկվել է կրկնակի, իսկ ԵՏՄ անդամ երկրներում 20-50 տոկոսով: Իսկ սա նշանակում է, որ ռուսական ապրանքները միայն փոխարժեքի տատանումների շնորհիվ ավելի էժան, հետևաբար ավելի մրցունակ են դառնում ԵՏՄ անդամ երկրների շուկաներում: Հավասարակշռությունը վերականգնելու համար կամ պետք է ԵՏՄ երկրները նույնպես արժեզրկեն իրենց արժույթները, կամ էլ ադմինիստրատիվ միջոցներով արգելեն ռուսական ապրանքների մուտքը դեպի իրենց երկրներ: Երկրորդ տարբերակի շուրջ արդեն կիսապաշտոնական առաջարկ են արել Ղազախստանի իշխանությունները:
Հայկական Ժամանակ
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 5-ին ստորագրվել է ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար ՀՀ կառավարությանը վարկ տրամադրելու մասին համաձայնագիր: Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրել է ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը, ռուսական կողմից՝ ՌԴ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը:
Արդեն մեկ շաբաթ է, քաջարանի հիվանդանոցի գլխավոր բժիշկի պաշտոնը ստանձնել է Հովիկ Դավթյանը:
Դավթյանը պահեստազորի գնդապետ է, մասնակցել է 1991- 1993թթ մարտական գործողություններին: Այնուհետև՝ երկար տարիներ եղել է Սիսիանի զինվորական հոսպիտալի պետը, վայելել ազգաբնակչության համակրանքը:Մարդիկ իրենց առողջությունը վստահել են հոսպիտալին, որտեղ անարգել ու անշահախնդիր օգնություն են ստացել: Հովիկ Դավթյանն աշխատել է նաև Կանազի կայազորում՝ տնօրենի պաշտոնում:Անցնելով թոշակի, Սյունիքի մարզպետի հրավերով նշանակվել է Քաջարանի հիվանդանոցի գլխավոր բժիշկի պաշտոնում:
Ի դեպ, Հովիկ Դավթյանը «Համո Սահյան» հիմնադրամի տնօրեն Շչորս Դավթյանի որդին է: Շչորս Դավթյանի մյուս որդին՝ Տիգրան Դավթյանը «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի
Գործադիր տնօրեն է և Վարչության նախագահը:
Հ.Գ. Իսկ Քաջարանի բուժկենտրոնի նախկին տնօրենը մինչ օրս փախուստի մեջ է:
Հիշեցնենք, որ Քաջարանի բժշկական կենտրոնում հեպատիտ C-ով վարակվել էր 13 քաղաքացի:
Հայկական զինված ուժերը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում 2015 թվականի հունվարի 1-ից ցայսօր ունեցել են 13 զոհ և 6 վիրավոր։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հակառակորդից մեր զինվորների սպանությունների դեպքերը 7-ն են, մյուսները հակառակորդի անուղղակի գործողություններից են զոհվել, ականների պայթյուն, այլ դժբախտ պատահարներ»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 5-ին, ժամը 16:15- ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 1990թ. ծնված Շեքսպիր Մխիթարի Հակոբյանը՝ փետրվարի 4-ի լույսի 5-ի գիշերն ու ողջ օրվա ընթացքում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կերպով հրադադարի պահպանման ռեժիմի խախտման արդյունքում:
Նշենք, որ ինչպես հաղորդում է Razminfo.am-ը՝ նախորդ տարվա հունվարի 1-ից 31-ը ընկած ժամանակահատվածում հայկական զինուժն ունեցել է 4 մարդու կորուստ:
Ըստ նույն պարբերականի՝ հունվար ամսվա 12 կորուստներից 10-ը մարտական են, 2-ը ոչ մարտական։ 10 մարտական կորուստներից 4-ը գրանցվել է Տավուշի մարզում, իսկ 6-ը՝ Պաշտպանության բանակում։
Երեկ զոհված զինծառայողի մահը ևս ՀՀ ԶՈՒ մարտական կորուստների թվում է, քանի որ նա զոհվել է հակառակորդի կրակոցից:
Եվ այսպես, ըստ նույն կայքի անցկացված մոնիթորինգի՝ հայկական կողմի մարտական կորուստներն են. հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ՊԲ սահմանային դիրքերի հարավային և արևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժի ձեռնարկած դիվերսիոն հետախուզական երկու գործողությունների արդյունքում հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը և Վարդան Մարտիկի Մկրտչյանը, հունվարի 5-ի՝ լույս 6-ի գիշերը հակառակորդի մարտական գործողությունների ժամանակ զոհվել են նաև Պաշտպանության բանակի 2 պայմանագրային զինծառայող, հունվարի 17-ին՝ սահմանամերձ Ոսկեվան գյուղի բնակիչ, 1994թ. ծնված պայմանագրային զինծառայող Արման Հարությունյանը, հունվարի 11-ին ադրբեջանական դիվերսիայի հետևանքով զոհվել է նույն գյուղի խաղաղ բնակիչ, 1935թ. ծնված Սերյոժա Նիկոլի Սարգսյանը, հունվարի լույս 20-ի գիշերը Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման պատճառով ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում զոհվել է զինծառայող, 1995թ ծնված Սուրեն Խաչիկի Փիլոսյանը, Հունվարի 20-ին լույս 21-ի գիշերը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձի ժամանակ ծավալված մարտերի ժամանակ զոհվել է զինծառայող, 1982թ ծնված Նահապետ Արտակի Ասատրյանը, հունվարի 21-ին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում զոհվել է պայմանագրային զինծառայող, 1980թ. ծնված կրտսեր սերժանտ Արման Ռաշիդի Ուդումյանը՝ դիպուկահարի կրակոցից։
Հունվարի 23-ի առավոտյան ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականացրել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ և մարտական գործողությունների ընթացքում զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը:
tert.am
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 22 պատվիրակներ, ի դեմս բելգիացի պատվիրակ Պետրա դե Սուտերի, հունվարի 28-ին տարածել են հայտարարություն, որտեղ անդրադարձել են «Իրավունք» թերթի դեմ 16 քաղաքացիների գործին` նշելով, որ Հայաստանի իշխանություններն անպատիժ են թողել ատելության ու խտրականության նման խթանումը:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«2014 թվականի մայիսի 17-ին «Իրավունք» թերթն իր կայքում հրապարակել է «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով հոդված։ Այն թիրախավորել էր «հոմոսեքսուալների շահերի լոբբիստներին», որոնք փորձում են «ագրեսիվ կերպով հաստատել իրենց խաղի կանոնները մեր երկրում»: «Զրո հանդուրժողականություն» պահանջելով՝ թերթը հրապարակել էր 60 անձանց ցուցակ՝ կոչ անելով դադարեցնել նրանց հետ շփումը, չընդունել աշխատանքի և հեռացնել պետական ծառայությունից, «որպեսզի այդ լոբբիստները հնարավորություն չունենան մասնակցել մատաղ սերնդի դաստիարակությանը»:
«Իրավունք Մեդիա» ՍՊԸ գլխավոր տնօրեն Հայկ Բաբուխանյանը ՀՀ իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր է:
Իշխանություններն անպատիժ են թողել ատելության ու խտրականության նման խթանումը։ Ավելին, հոկտեմբերի 25-ին՝ «Իրավունք» թերթի 25-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում, պրն. Բաբուխանյանը ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով։
Մենք կոչ ենք անում,
* այս Վեհաժողովում Հայաստանի պատվիրակներին, հատկապես՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին, իրենց գործընկերներին հասկացնել, որ պետք է զերծ մնալ ատելության ու խտրականության խթանումից,
* Հայաստանի իշխանություններին` անվերապահորեն դատապարտել ատելության հրահրման նման դեպքերն ու միջոցներ ձեռնարկել սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով ցուցաբերվող խտրականության դեմ պայքարում [Եվրախորհրդի] Նախարարների կոմիտեի Հանձնարարականը գործադրելու ուղղությամբ»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.