Հայկական զինված ուժերը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում 2015 թվականի հունվարի 1-ից ցայսօր ունեցել են 13 զոհ և 6 վիրավոր։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հակառակորդից մեր զինվորների սպանությունների դեպքերը 7-ն են, մյուսները հակառակորդի անուղղակի գործողություններից են զոհվել, ականների պայթյուն, այլ դժբախտ պատահարներ»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 5-ին, ժամը 16:15- ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 1990թ. ծնված Շեքսպիր Մխիթարի Հակոբյանը՝ փետրվարի 4-ի լույսի 5-ի գիշերն ու ողջ օրվա ընթացքում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կերպով հրադադարի պահպանման ռեժիմի խախտման արդյունքում:
Նշենք, որ ինչպես հաղորդում է Razminfo.am-ը՝ նախորդ տարվա հունվարի 1-ից 31-ը ընկած ժամանակահատվածում հայկական զինուժն ունեցել է 4 մարդու կորուստ:
Ըստ նույն պարբերականի՝ հունվար ամսվա 12 կորուստներից 10-ը մարտական են, 2-ը ոչ մարտական։ 10 մարտական կորուստներից 4-ը գրանցվել է Տավուշի մարզում, իսկ 6-ը՝ Պաշտպանության բանակում։
Երեկ զոհված զինծառայողի մահը ևս ՀՀ ԶՈՒ մարտական կորուստների թվում է, քանի որ նա զոհվել է հակառակորդի կրակոցից:
Եվ այսպես, ըստ նույն կայքի անցկացված մոնիթորինգի՝ հայկական կողմի մարտական կորուստներն են. հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ՊԲ սահմանային դիրքերի հարավային և արևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժի ձեռնարկած դիվերսիոն հետախուզական երկու գործողությունների արդյունքում հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը և Վարդան Մարտիկի Մկրտչյանը, հունվարի 5-ի՝ լույս 6-ի գիշերը հակառակորդի մարտական գործողությունների ժամանակ զոհվել են նաև Պաշտպանության բանակի 2 պայմանագրային զինծառայող, հունվարի 17-ին՝ սահմանամերձ Ոսկեվան գյուղի բնակիչ, 1994թ. ծնված պայմանագրային զինծառայող Արման Հարությունյանը, հունվարի 11-ին ադրբեջանական դիվերսիայի հետևանքով զոհվել է նույն գյուղի խաղաղ բնակիչ, 1935թ. ծնված Սերյոժա Նիկոլի Սարգսյանը, հունվարի լույս 20-ի գիշերը Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման պատճառով ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում զոհվել է զինծառայող, 1995թ ծնված Սուրեն Խաչիկի Փիլոսյանը, Հունվարի 20-ին լույս 21-ի գիշերը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձի ժամանակ ծավալված մարտերի ժամանակ զոհվել է զինծառայող, 1982թ ծնված Նահապետ Արտակի Ասատրյանը, հունվարի 21-ին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում զոհվել է պայմանագրային զինծառայող, 1980թ. ծնված կրտսեր սերժանտ Արման Ռաշիդի Ուդումյանը՝ դիպուկահարի կրակոցից։
Հունվարի 23-ի առավոտյան ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականացրել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ և մարտական գործողությունների ընթացքում զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը:
tert.am
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
06.05.2024 | 12:10
06.05.2024 | 11:10
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.