23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Արդեն մի քանի օր է՝ մամուլում շրջանառվում են տեղեկություններ, թե «Հայաստանի սահմանը քուրդ ահաբեկիչներ» են հատել և գտնվում են տաբեր բնակավայրերում՝ Գորիսում, Գյումրիում։
Aysor.am-ը Ազգային անվտանգության ծառայությանն ուղղված հարցմամբ փորձել է պարզել՝ արդյոք տեղեկությունը համապատասխանում է իրականությանը և արդյոք Հայաստանի սահմանը օրինական կամ ապօրինի ճանապարհով հատել են անձինք, որոնք հնարավոր կապ կարող է ունենան միջազգային ահաբեկչական խմբավորումների հետ։
Ի պատասխան մեր հարցմանը ԱԱԾ-ից պատասխանել են, որ Հայաստանում «քուրդ ահաբեկիչներ» չկան.
«Ներկայումս Ազգային անվտանգության մարմինների կողմից ՀՀ տարածքում անվտանգության խստացված կամ հատուկ միջոցառումներ չեն իրականացվում։ Գյումրիում, Գորիսում կամ ՀՀ այլ բնակավայրերում «քուրդ ահաբեկիչներ» չեն որոնվում և չեն հետապնդվում»։
Aysor.am-ը նաև փորձել էր տեղեկանալ, թե նախապատրաստական ի՞նչ աշխատանքներ են իրականացվում Հայաստանում հոկտեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ։
«Ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև ՀՀ-ում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կապակցությամբ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն իր իրավասությունների սահմաններում իրականացնում է ամենօրյա համապատասխան միջոցառումներ, որոնց վերաբերյալ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն», — հայտնել են ԱԱԾ-ից։
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 17-ի ցերեկը, 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 18-ին, 19-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում, փետրվարի 19-ի ցերեկը՝ Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում անձրևի տեսքով։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի:
Երևան քաղաքում՝
Փետրվարի 17-ի ցերեկը, փետրվարի 18-ին, 19-ի ցերեկը, փետրվարի 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 18-ին, 19-ի գիշերը և առավոտյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Հայաստանի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը արձագանքել է ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի կողմից հայտարարագիր չներկայացնելու վերաբերյալ հայտարարությանը։
Հանձնաժողովն իր պարզաբանման մեջ նշել է.
«Հայտարարության մեջ տեղ գտած «ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, հանդիսանալով բարձրաստիճան պաշտոնատար անձ, չի ներկայացրել 2013 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիր, իսկ ներկայացված մյուս տարեկան հայտարարագրերում բացակայում է եկամուտների հայտարարագրումը ինչպես իր, այնպես էլ կնոջ կողմից։ Մինչդեռ ակնհայտ է, որ նա ունեցել է եկամուտ, առնվազն, դիվանագիտական ներկայացուցչի աշխատավարձի տեսքով» ձևակերպումների առնչությամբ հայտնում ենք.
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը 2013 թվականին Հանձնաժողով է ներկայացրել իր պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը, իսկ 2014-2016 թվականներին՝ իր տարեկան հայտարարագրերը (2017 թվականի տարեկան հայտարարագիրը, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան՝ ենթակա է ներկայացման մինչև սույն թվականի մարտի 30-ը):
Ընդ որում, Ա. Սարգսյանի կինը Հանձնաժողով է ներկայացրել իր հայտարարագրերը 2013-2016 թվականների համար, որոնցում հայտարարագրման ենթակա տվյալ է նաև համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքը: Այս առումով, Ա. Սարգսյանի կողմից ներկայացված հայտարարագրերում, ըստ էության, արտացոլված են գույքի, եկամուտների վերաբերյալ տվյալներ ինչպես Ա. Սարգսյանի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ (27.09.2013թ.), այնպես էլ դրանից հետո: Դիվանագիտական ներկայացուցչի աշխատավարձի չհայտարարագրման հարցի հետ կապված՝ Ա. Սարգսյանն, իրոք, աշխատավարձի տեսքով եկամուտ չի ստացել (աշխատում է անվճար հիմունքներով)»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տասնյակից ավելի իրավապաշտպան և լրագրողական կազմակերպություններ հանդես էին եկել հայտարարությամբ, որտեղ նշել էին. «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բարձրաստիճան պաշտոնատար անձինք պաշտոնը ստանձնելիս և հետագայում՝ տարեկան պարբերականությամբ, պարտավոր են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնել գույքի և եկամուտների հայտարարագիր: ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, հանդիսանալով բարձրաստիճան պաշտոնատար անձ, չի ներկայացրել 2013 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիր, իսկ ներկայացված մյուս տարեկան հայտարարագրերում բացակայում է եկամուտների հայտարարագրումը ինչպես իր, այնպես էլ կնոջ կողմից։ Մինչդեռ ակնհայտ է, որ նա ունեցել է եկամուտ, առնվազն, դիվանագիտական ներկայացուցչի աշխատավարձի, ինչպես նաև տարբեր բիզնեսներից ստացված շահույթի տեսքով:
Գտնում ենք, որ նախագահի թեկնածուն պարտավոր է փարատել հանրության կասկածները իր ոչ օրինավոր վարքագծի հետ կապված՝ ներկայացնելով հիմնավոր և փաստարկված հերքումներ»:
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Շմայսը՝ Առաքել Մովսիսյանը, քիչ առաջ զանգահարել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանին, հայհոյել ու սպառնալիքներ հնչեցրել նրա հասցեին։ Պատճառն այն էր, որ երկու օր առաջ Ալեն Սիմոնյանը «Երկիր ծիրանիի» կանանց ու ՀՀԿ-ական տղամարդկանց միջև եղած ծեծկռտուքից հետո իր ելույթում խոսել է նաև Շմայսի մասին․ «Նույն Առաքել Մովսիսյանի մակարդակի հավաքածուն այնտեղ գերակշռում է, բնական է, որ միգուցե իրենց համար կնոջը հարվածելն ավելի հեշտ է, իրենց համար տարբերություն չկա»։
Թերևս դրանից վրդովված էլ Շմայսը զանգել է Ալեն Սիմոնյանին ու փորձել «հաշիվ մաքրել» նրա հետ։
«Զանգել էր ինձ՝ բա իմ հետ ի՞նչ գործ ունես, այ համբալ։ Ասի՝ համբալը դու ես։ Բա՝ իմ անունը տալիս ես, իմ հետ ի՞նչ գործ ունես, ասի՝ հանրային մարդ ես, ես էլ եմ հանրային մարդ, տալիս եմ անունդ»,-մեզ հետ զրույցում ասաց Սիմոնյանը։
Վերջում Շմայսը, ըստ Սիմոնյանի, հայհոյանքներ է հնչեցրել իր հասցեին ու սպառնացել․ ««Իմ անունը էլ չտաս, դե հլը դու կտենաս», ասաց հետո հայհոյեց․․․ ասացի՝ դու ես ու անջատեցի»։
Ալեն Սիմոնյանը Շմայսի այս արարքը գնահատում է իր գործունեության նկատմամբ ճնշում և անօրինականություն։
«Երբ որ ՀՀԿ-ականը զանգում է մեկ այլ քաղաքական ուժի ներկայացուցչի, վիրավորանքներ հնչեցնում իր գործունեության հետ կապված և փորձում սաստել ամենավերջին բառերով, սա ճնշում է իմ վրա։ Չնայած՝ չեմ վախենում, բայց սրանից ես կարող էի վախենալ ու հետո երկու անգամ ավել մտածել, որ եթե էսօր Շմայսն է զանգում, կարա մի օր էլ մեկ ուրիշը զանգի»,-ասաց նա։ Ապա ենթադրեց, որ Շմայսը կարող է նաև Գոռ Վարդանյանի դրդմամբ է իրեն զանգել, քանի որ Գոռն ու Շմայսն իրար հետ մոտ են, իսկ ինքը Գոռի մասին մի քանի անգամ տարբեր առիթներով քննադատական խոսքեր է ասել։
«Նա էլ սիրում է ուրիշների ձեռքերով հարցեր լուծելը, էլի»-ասաց Ալեն Սիմոնյանը՝ նկատի ունենալով Գոռ Վարդանյանին։
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանն առաջադրվել է Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է Էդուարդ Շարմազանովը։ Թովմասյանը վաղը հրաժարականի դիմում կներկայացնի ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
Շարմազանովը նաև տեղեկացրել է, որ ՀՀԿ-ն որոշել է հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել Գևորգ Կոստանյանի թեկնածությունը։
Ըստ էության, կարելի է ենթադրել, որ հենց Հրայր Թովմասյանը մոտ ապագայում կզբաղեցնի նաև ՍԴ նախագահի պաշտոնը: Այսպիսով, ՍԴ նախագահի թեկնածույի հարցը կարելի է համարել փակված:
Հիշեցնենք, որ հունվարի 30-ին վերջնականապես լրացավ ՍԴ անդամ Կիմ Բալայանի պաշտոնավարման ժամկետը: Հրայր Թովմասյանը կփոխարինի նրան, նախ որպես ՍԴ անդամ, իսկ երբ մարտի 23-ին կլրանա Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը, նա կդառնա ՍԴ նախագահի թեկնածու, ապա` նախագահ:
Ամփոփելով ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները, փորձագետ Բաբկեն Թունյանը հայտնեց, որ եթե միջոցները վերածվում են դոլարի, ստացվում է, որ բոլոր պատգամավորները միասին ունեն շուրջ 61 մլն դոլարի չափ գումար: «Վեցերորդ գումարման ԱԺ բոլոր պատգամավորները միասին նախորդ տարվա մայիսի 18-ի դրությամբ, այսինքն՝ պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել են 7 մլրդ 431 մլն դրամ, 35.9 մլն դոլար, 10.5 մլն ռուբլի, 7.5 հազար շվեյցարական ֆրանկ: Մի կարևոր հանգամանք եմ ուզում նշել, եթե համեմատում ենք սա նախորդ գումարման ԱԺ պատգամավորների հետ, դրամական միջոցների ծավալը նվազել է: Փոխարենն ավելացել է փոխառությունների ծավալը: Այսինքն՝ գնալով մարդիկ իրենց գումարը հայտարարագրում են ոչ թե փողով, այլ փոխառություն ձևակերպում են տալիս»,- ասաց նա:
Ըստ Թունյանի՝ ամենաշատ դրամական միջոցներն ունի ՀՀԿ խմբակցությունը՝ 15,4 մլրդ դրամին համարժեք գումար բոլոր արժույթներով: Երկրորդ տեղում Ծառուկյան դաշինքն է՝ 13,9 մլրդ դրամ, ՀՅԴ-ն՝ 189 մլն դրամ և Ելքը՝ 35,5 մլն դրամ:
Ամենաշատ դրամական միջոցներ հայտարագրած պատգամավորներից առաջին տեղում Գագիկ Ծառուկյանն է՝ 9 մլրդ 90 մլն դրամ կամ 18.8 մլն դոլար, երկրորդ տեղում ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանն է՝ 4 մլրդ 249.8 մլն դրամ կամ 8.8 մլն դոլար գումարով: Ընդհանուր առմամբ, ըստ Թունյանի, ԱԺ-ում կա թվով 11 դոլարային միլիոնատեր: Ամենաշատ եկամուտներ հայտարարագրած պատգամավորների հնգյակը հետևյալն է՝ Գագիկ Ծառուկյան, Աշոտ Արսենյան, Արկադի Համբարձումյան, Հերմինե Նաղդալյան, Արամ Հարությունյան:
Շիրակի մարզի դպրոցներում վերջին երկու օրերին խուճապ կա: Կրթական հաստատությունների ղեկավարների հետ զրուցել են ոստիկանության աշխատակիցներն ու հորդորել զգուշություն ցուցաբերել, ուշադիր լինել, թե ովքեր են մտնում դպրոց և ինքնությունը պարզելուց հետո միայն ներս թողնել նրանց:
Անհանգստություն ծնողների շրջանում ևս կա:
«Նախ՝ այն, որ պայթյունավտանգ է իրավիճակը, բոլորիս համար ակնհայտ է։ Դրա վկայությունն են 2016 թվականի ապրիլյան դեպքերը։ Այդ տեսակետից հայկական կողմերը միշտ պատրաստ են ցանկացած զարգացումների»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ԱՄՆ հետախուզական ծառայությունների հրապարակած զեկույցին, որում չի բացառվում 2018 թվականին բռնության նոր դրսևորումների ռիսկը Ղարաբաղի հակամարտությունում։
Ինչ վերաբերում է բանակցություններին պատրաստ լինելուն, Շ.Քոչարյանը հարցադրում արեց՝ ինչի՞ մասին է խոսքը. «Բավական է հիշատակել Ադրբեջանի նախագահի վերջին ելույթը, որը միանշանակ ցույց է տալիս՝ ով ինչի է պատրաստ և ով պատրաստ չէ բանակցային գործընթացում առաջ գնալուն։ Իր ելույթով Ադրբեջանի նախագահը, նրանց համար, ովքեր դեռ չէին ընկալել, փայլուն ձևով ապացուցել է, որ Լեռնային Ղարաբաղը երբևէ չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն անխուսափելի է»:
Մանրամասները՝ տեսանյութում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին առաջարկել է կրճատել 2019 թվականի ֆինանսական տարվա երկրի բյուջեի շրջանակներում Հայաստանին տրվող ֆինանսական աջակցությունը։
Արտաքին օգնության զգալի կրճատում նախատեսող բյուջեի համաձայն` Հայաստանը 2019 թվականին օգնություն պետք է ստանա 3,24 մլն դոլար` 2018-ին նախատեսված 4 մլն դոլարի փոխարեն։
Բացի այդ, միջազգային ռազմական կրթության ծրագրի շրջանակում ենթադրվում է, որ Վաշինգտոնը Հայաստանին ևս 600 հազար դոլար կտրամադրի, ինչպես որ այս տարի։
Հայաստանը թմրանյութերի նկատմամբ միջազգային վերահսկողություն ապահովելու համար 1,5 մլն դոլար կստանա (նույնը` 2018 թվականին)։
Սակայն 2019 թվականին մեր պետությունը ռազմական օգնություն չի ստանա, թեև անցյալ տարի 1 մլն դոլար էր հատկացվել այդ նպատակներով։
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի մյուս երկրներին, ապա Վրաստանը ֆինանսական աջակցման ծրագրով 25 մլն դոլար կստանա, Ադրբեջանը` 3մլն (2018 թվականին այդ պետությունն ընդհանրապես զրկված էր օգնությունից)։
Միջազգային ռազմական կրթության ծրագրով Վրաստանը 2,2 մլն դոլար կստանա, Ադրբեջանը` 600 հազար դոլար։
Թմրանյութերի վերահսկման համար Վրաստանը 3 մլն դոլար կստանա։ Ադրբեջանն այդ ցուցակում չի ընդգրկվել։
Ամերիկյան ԶԼՄ-ները նշում են նաև, որ Կոնգրեսը կարող է չհամաձայնել Թրամփի առաջարկած ծրագրերի մի շարք կետերի հետ, ինչպես եղավ անցյալ տարի։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.